Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհ՝ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում

Դեկտեմբեր 07,2011 20:52

Այսօր ժամը 18.24-ին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակ, Կառավարական 2 տուն, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության 203 սենյակում նկատվում է ծխապատ գոտի: Այս մասին Aravot.am-ին փոխանցում են ԱԻ նախարարության լրատվական կենտրոնից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.36-ին, մարվել` 18.43-ին:

Այրվել են երեքական քմ մակերեսով պատ և հատակ, գրապահարան, աթոռ և թուղթ, ջերմահարվել են 4 մոնիտոր, օդորակիչ և սեղան: Տուժածներ չկան:

Լուսանկարները՝ Արթուր ՕՐԴՈՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031