Լրահոս
Օրվա լրահոսը

Շենգավիթում վերանորոգվում է ջրատարը. ջրամատակարումը կվերականգնվի վաղը

Դեկտեմբեր 07,2011 19:07

Դեկտեմբերի 5-ին Արցախի պողոտայում, Երևանի ՋԷԿ-ից ոչ հեռու նկատվել էր ջրի արտահոսք, որը վկայում էր ջրագծի վթարի մասին:

«Երեւան Ջուր»-ից Aravot.am-ին տեղեկացնում են, որ պահանջվող նախապատրաստական աշխատանքներից և բնակչության իրազեկումից հետո, դեկտեմբերի 7-ին առավոտյան ընկերության «Արևելք» շահագործման տնօրինության աշխատակիցները ձեռնամուխ եղան վթարի հայտնաբերման և հետևանքների վերացմանը: Վթարվել էր «Մսի կոմբինատ» օրվա կարգավորիչ ջրամբարից (ՕԿՋ) դեպի Շենգավիթ 800մմ տրամագծով խողովակը, որով ջուր է մատակարարվում վարչական շրջանի սպառողների մոտ 30 տոկոսին:

Չնայած խողովակից ջրի շարունակվող արտահոսքին, տնօրինության գլխավոր ինժեներ` Հենրիկ Մարտիրոսյանը հավաստիացրել է, որ աշխատանքներն ընթանում են ըստ նախատեսվածի: Ուստի, մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 08.00-ն, կվերականգնվի ստորև նշված տարածքների ջրամատակարարումը` Նորագավիթ, Ներքին Շենգավիթ, Եռանկյունի և Գործարանային թաղամասեր, Թամանցիների, Մասիսի, Մանթաշյան, Ֆրունզե, Ս. Սարգսյան, Սևանի, Ս. Զորավար, Մայիսի 9, Վերին Շենգավիթի 2-րդ., Մադոյան, Պատկանյան, Մուսայելյան, Կոտովսկու, Օդեսայի, Թեյշեբաինի, Գ.Նժդեհ փողոցներ, Արշակունյաց պ. 38-107, Բագրատունյաց փ. 42-իցբարձր, Չեխովիփ. 1-13, Մանանդյանփ. 1-17/1, Եղբայրության փ. 1-17 հասցեներ, Արցախի պող. 4-րդ նրբանցք, Արին-Բերդի փողոցի ու նրբանցքներ և հարակից տարածքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031