Օրվա լրահոսը

ՀՀ կառավարության անդամները աշխատավարձի հույսի՞ն են

Ըստ France-Presse-ի, Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին, նկատի ունենալով երկրի՝ ահագնացող արտաքին պարտքը (1,9 տրիլիոն եվրո), որը ներկա պահին ամենամեծն է եվրոգոտում, խոստացել է աշխատել առանց աշխատավարձի: Պատասխանելով «Առավոտի» այն հարցին, թե ՀՀ կառավարության անդամների քանի՞ տոկոսը նման քայլի կգնար, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ասաց. «Միջազգային պրակտիկայում կան այլ օրինակներ եւս, երբ հակառակը՝ տարբեր տրամաչափի ղեկավարներ

«Ամանորին կխուսափեմ զանգվածային սեղանակցություններից»

Անցյալ տարի կայացած ամփոփիչ ասուլիսում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ Ամանորը անցկացնելու է Հայաստանում, հարազատների հետ, հավելելով, թե ընդամենը մեկ անգամ է արտերկրում դիմավորել Նոր տարին: Դա 1999 թվականին էր՝ ֆրանսիական համալսարաններից մեկում հայ ուսանողներով գումար չեն ունեցել Հայաստան վերադառնալու համար, ուստի ուսանողական հանրակացարանում են դիմավորել: Ճագարի տարում ծնված նախարարը նաեւ ասել էր, թե

Այո, սկյութներ են նրանք

Իմ մանկության տարիներին ես լսել եմ մի բառ, որն այսօր, կարծես թե, չի գործածվում՝ «ֆընդըխ»: Այսինքն՝ խախուտ, շինծու, անլուրջ, դատարկ: Ահա այդպիսի մի բան է ինձ ներկայանում «Եվրասիական միություն ընտանիք» կոչվածը: «Նոր ժամանակներ» կուսակցությունը կոչ է անում Հայաստանին միանալ այս ընտանիքին, որի վերաբերյալ հուշագիրը (ուշադրություն դարձրեք՝ առայժմ միայն հուշագիրը) ստորագրել են Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը:

6.12.2011

Արաբկիրի մի մասում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, դեկտեմբերի 7-ին ժամը 10.00 – 20.00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Ն.Դուման 1 շենքի, Կիևյան նրբանցքի, Սևաստոպոլյան, Սեպուհ, Բարբյուս փողոցների և հարակից  տարածքների  ջրամատակարարումը:  «Երևան Ջուր»  

Կրակոցներով վեճ. մասնակիցները պաշտոնյաների զավակնե՞ր են ու «Ռազը» (տեսանյութ)

Ոստիկանության Գեղարքունիքի մարզի Սեւանի բաժնում նյութեր են նախապատրաստվում տեղի ունեցած վիճաբանության փաստով: Ինչպես Գեղարքունիքի մարզից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Սեւանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դեկտեմբերի 4-ին Երևան-Սեւան ավտոմայրուղու վրա գտնվող Օրսետո ռեստորանային համալիրում՝ ժամը 17:00-ից 18:00-ի սահմաններում, մի խումբ անձանց միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում, ըստ սեւանցիների, հնչել է

Ո՞վ է պատասխանատու դասագրքերի վրիպակների համար

12-րդ դասարանի «Ֆրանսերեն» դասագրքի հենց կազմի վրա առկա է տպագրական սխալ` «Français»-ի փոխարեն տպագրված է` «Française»: ԿԳՆ-ն ոչ արդյունավե՞տ է ծախսում ֆինանսական միջոցները հրապարակման մեջ երեկ գրել էինք, որ կազմի վրա եղած սխալ բառի պատճառով երեխաներն անընդհատ շփոթում են ու կատարում  նույն ուղղագրական սխալը, ինչից խուսափելու համար ուսուցիչները երեխաներին հանձնարարել են կամ ջնջել ավելորդ տառը, կամ վրան թուղթ կպցնել: Ներկայացնելով

Կրկին Վախթանգ Դարչինյանի եւ նրա ապագայի մասին

Միավորներով պարտվելով պանամացի Անսելմո Մորենոյին` Վախթանգ Դարչինյանը նրան զիջեց իր IBO-ի չեմպիոնական գոտին: Արտասահմանյան լրատվամիջոցները գրում են, որ չստացված այդ մենամարտն, ամենայն հավանականությամբ, Վիկի համար վերջինն էր պրոֆեսիոնալ ռինգում, եւ վերահաստատում են տարածված այն լուրը, որ նա մտադիր է ուժերը փորձել MMA-ում: Իսկ Դարչինյանը մարտից հետո հրավիրված ասուլիսում լրագրողներին հայտարարել է. «Մորենոն միայն խուսանավում էր

Էդգար Մանուչարյանը վերադառնում է Հոլանդիա՞

Հոլանդիայի ՀԷԿ «Նեյմեգեն» ֆուտբոլային ակումբը ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ու Եկատերինբուրգի «Ուալի» հարձակվող Էդգար Մանուչարյանին: Այս մասին տեղեկացնում է «Regnum» գործակալությունը: 24-ամյա ֆուտբոլիստն արդեն Հոլանդիայի առաջնությունում հանդես գալու փորձ ունի: Նա խաղացել է «Այաքս», «Ապելդորն» եւ «Հաարլեմ» ակումբներում: Հիշեցնենք, որ Էդգարը «Փյունիկից» վարձավճարով «Ուրալ» է տեղափոխվել այս տարվա ամռանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Անվճար Kaspersky Antivirus Yandex-ի կողմից

Yandex ընկերությունը առաջարկում է օգտագործողներին ներբեռնել անվճար Kaspersky հակավիրուսային համակարգը`կես տարվա լիցենզիայով: Այս մասին ասվում է ընկերության բլոգում: Առաջարկից կարող են օգտվել ինպչես Ռուսաստանի, այնպես էլ մի շարք նախկին ԽՍՀՄ-ի երկներ , նաև Հայաստանի օգտագործողները: 6 ամսվա լիցենզաին լռանալու դեպքում հնարավոր կլինի ձեռք բերել նորը 20% զեղջով: Նաև նշվում է որ հակավիրուսի այս փաթեթը չունի

Պատգամավորների հայերենի սխալների ուղղում

 Հատված ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հարցազրույցից – Պարոն Սահակյան, դժգոհեցիք, որ «Ժառանգություն»-ում չեն էլ ցանկացել քննարկել ԱԺ նախագահի ձեր թեկնածուին՝ միանգամից ասելով, որ իրենք իրենցն ունեն՝ Ալավերդյանին։   – Հետաքրքիրն այն Է, որ Ստյոպա Սաֆարյանի ելույթը՝ «որ չքնաղ հայերենով կամ լավ հայերենով» (Լարիսա Ալավերդյանը), ուղղակի ես ցնցված եմ. Լարիսա Ալավերդյանը ռուսական կրթություն ունի, կարելի

Ական են հայտնաբերել

Դեկտեմբերի 5-ին`ժամը 15.13-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզում` «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ի տարածքում ական է հայտնաբերվել: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և  փրկարարական ջակատը: Դեպքի վայր ժամանած ՊՆ ինժեներասակրավորային խումբը զինամթերքի զննության արդյունքում պարզել է, որ դրանք 3 հրետանային արկեր են, որից 2-ը` 100մմ տրամաչափի (մարտական վիճակում), 1-ը` 120մմ  (չգործարկված):

Նախ էրոտիկան, հետո` մարզական վարպետությունը

Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան գլխավորել է համացանցում ամենից շատ որոնվող անունների ցուցակը, որը կազմել է «bing.com» ինտերնետային ռեսուրսը: Ըստ այս ռեսուրսի կատարած ուսումնասիրությունների, Շարապովայի առաջատար դիրքը կապված է ոչ այնքան կորտում նրա մրցելույթների, որքան համացանցում տեղադրված նրա էրոտիկ լուսանկարների հետ: Իսկ լավագույն տասնյակն այսպիսի տեսք ունի. Մարիա Շարապովա (թենիս) Թայգեր Վուդս (գոլֆ) Սերենա Ուլիամս (թենիս)

Հումորային դարձվածքներ

Լրացում։ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գրասենյակի տարածած հայտարարությանն ի պատասխան, թե ընկերության  տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ՀՀ նախագահ դառնալու հավակնություն չունի, նախագահի նստավայրից հայտնում են՝ Ռ. Յիրիկյանը նաեւ  հավանականություն չունի։   Բարգավաճ Ռուբո։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո), իր իսկ խոստովանությամբ, աշխատում է «Իմ կյանքի վերջին վագոնը» գրքի վրա: Ինչ զարմանալի Է. մարդը երիտասարդ տարիներին

Լոռիում ամփոփվեց «Բարին արա» մրցույթը

Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Վանաձորի հանրակրթական դպրոցները, բուհերը, հասարակական կազմակերպությունները մտածում էին, թե ինչ նոր նախաձեռնությամբ հանդես գան «Բարին արա» ծրագրի շրջանակներում, որ այս տարի արդեն չորրորդ անգամ է անցկացվում Լոռիում: «Բարին արա ծրագիրը չի կրկնօրինակվել, լրիվ հայկական նախագիծ է, նպատակը մարդկային ներուժի ներդրումն ու բարի գաղափարների տարածումն է, որ ով երբւեէ բարի գործ չի արել, մեկամսյակի

Արման Մուսինյան. «Մոռանալու են լավագույն ընտրությունների մասին խոստումը»

Հատված Արման Մուսինյանի պարզաբանումներից: – Պարոն Մուսինյան, իշխանությունները, նույնիսկ Սերժ Սարգսյանը, արդեն հայտարարել են, որ պատրաստվում են լավագույն ընտրություններն անցկացնել անկախ Հայաստանի պատմության մեջ։ Խոստումներ կան, որ բոլոր քաղաքական ուժերին հավասար քարոզչական հնարավորություններ են տրվելու։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս խոստումներին։   – Ձեր հարցի լավագույն պատասխանը կստանաք, եթե կարդաք վարչախմբի ներկայացուցիչների, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի,

Հաշմանդամներին հիշում են տարին մեկ անգա՞մ

Դեկտեմբերի 3-ին` հաշմանդամների միջազգային օրը Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, Նոյեմբերյանի զորամասի շտաբի պետ Վահե Հովսեփյանը եւ այլ զինվորականներ այցելեցին մարտադաշտում վիրավորված, հաշմանդամ դարձած երկու ազատամարտիկի՝  Բաղանիս գյուղի բնակիչ Անդրանիկ Սահակյանին եւ Լճկաձորի բնակիչ Վարդան Միրզոյանին: Բաղանիսցի Անդրանիկ Սահակյանը հետաքրքիր կենսագրություն ունի: Նա մայրը ադրբեջանուհի է, հայրը` Դերենիկը հաշմանդամ էր դարձել Մեծ հայրենականում: 1992 թվականին Դերենիկը

Կարեւորը Սամվել Ալեքսանյանի՞ հույսերն արթնացնելն է

Թե հաջորդը որ վարչական շրջանի ղեկավարին են պաշտոնանկ անելու, դեռ հայտնի չէ, սակայն բոլորին պարզ է, որ այս կադրային փոփոխություններն առաջիկա ընտրությունների նախապատրաստակաև աշխատանքների համատեքստում են։ Բնականաբար, կան թաղապետեր, որոնք անձեռնմխելի են՝ պայմանավորված իրենց վարչական լծակներով։ Թե ովքեր են պաշտոնանկության պոտենցիալ թեկնածուները, փորձեցինք պարզել դեռեւս պաշտոնավարող ղեկավարներից։ Դավիթաշեն շրջանի ՀՀԿ-ական ղեկավար Արթուր Գեւորգյանը ոստիկանապետ Վովա

Բերդ-Ճամբարակ ճանապարհը բացվեց

Նոյեմբերի 30-ից փակ Բերդ-Ճամբարակ ճանապարհը այսօր արդեն բաց է, տեղեկացանք ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից: Այս պահին ամբողջ հանրապետությունում արեւ է, թեթեւ ամպամածություն է միայն Գյումրի, Ամասիա, Աշոցք տարածքում: Քիչ մառախուղ՝ Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհին:

Վարդան Մինասյան. «Եթե որեւէ բան այլեւս փոխել չես կարող, դրա վրա կենտրոնանալն իմաստ չունի»

  Հատված Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ հարցազրույցից:  – Սպորտն իր էությամբ խտացված էմոցիա է: Էմոցիոնալ առումով ինչպե՞ս ես վերապրում պարտություններն ու հաղթանակները: – Թե հաղթանակը եւ թե պարտությունը պետք է հանգիստ տանել: Հաղթանակը չպետք է էյֆորիայի հասցնի, իսկ պարտությունը` հուսահատության: Հենց որ խաղն ավարտվեց, պետք է մտածել հաջորդ խաղի մասին, այլապես

Շախմատի ապագան Արոնյանինն ու Կարլսենինն է

Լոնդոնում երեկ այսպիսի համոզմունք է հայտնել շախմատի աշխարհի նախկին   չեմպիոն, ՖԻԴԵ-ի արկանիշային դասակարգման ցուցակի չորրորդ հորիզոնականը  զբաղեցնող ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկը: Նա հավատացած է, որ  երբեւէ կկայանա աշխարհի չեմպիոնական թագի համար Լեւոն Արոնյան-Մագնուս  Կարլսեն մրցամարտ:  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Եվրո 2012-ի հիմնը կկատարի «Oceana»-ն

ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտարարելով այս մասին՝ նշում է, որ  եվրոպական ֆուտբոլի ղեկավարները վստահ են, որ ամերիկա-գերմանական փոփ աստղ  այս երգչուհու կատարման յուրահատուկ ոճը, հզոր ձայնը եւ անձնական հմայքը մեծ լիցքեր կհաղորդեն աշխարհի բոլոր ֆուտբոլասերներին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կայացավ Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը

Դեկտեմբերի 5-ին Վիլնյուսում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեի, Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի, ՄԽ ֆրանսիացի նոր համանախագահ Ժակ Ֆորի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը: Հանդիպմանն  անդրադարձ արվեց արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի: Բանակցությունների օրակարգում էր նաեւ ԵԱՀԿ արտգործնախարարների վիլնյուսյան խորհրդի

Արոնյանը հաղթեց եւ բարձրացավ 5-րդ հորիզոնական

   Անգլիայի մայրաքաղաքում ընթացող շախմատի «London Chess Classic» գերմրցաշարի երրորդ տուրում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը պարտության մատնեց տանտերերից Նայջլ Շորթին եւ 5,0 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնական: Նույնքան միավոր ունեն նաեւ Հիկարու Նակամուրան եւ Վլադիմիր Կրամնիկը: Իսկ մրցաշարային աղյուսակը 7,0 միավորով միանձնյա գլխավորում է ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակի առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը: Աշոտ

Համացանցը զուգարանի պատ չէ, որտեղ ինչ ասես կարելի է գրել

Արդեն քանի օր է՝ «Առավոտը» նման գրություններ է ստանում. «Ինչու չեք զետեղել իմ քոմենթը, բա ասում եք՝ ազատ մամուլ է, սա՞ է ձեր ազատությունը, երեւի փողո՞վ եք տպել հոդվածը», «Իսկ ես կարծում էի, թե «Առավոտն» անկողմնակալ թերթ է… Բայց դուք չեք հրապարակում անհավասարակշիռ, բարոյական արժեքներից զուրկ և դատապարտվածությամբ փաստված հանցագործի մասին մեր մեկնաբանությունները»,   «Առավոտում մեկնաբանությունները

Սառցակալած ճանապարհի պատճառով մի քանի ավտոմեքենա վթարի է ենթարկվել

Այսօր` դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 31-րդ կմ-ում մի քանի ավտոմեքենաներ դուրս են եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել: Վթարի հիմնական պատճառը մոտ 2-3 կիլոմետրանոց սառցակալած ճանապարհն է եղել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նշում է, որ ակնհայտ երևում է,

Գերազանց արդյունք. երկու մասնակից՝ աշխարհի երկու չեմպիոն

Ղազախստանի մայրաքաղաքում անցկացված բազկամարտի աշխարհի 33-րդ առաջնությունում Հայաստանից մասնակցում էին երկու մարզիկներ՝ երեւանցիներ, 60 կգ քաշային Աշոտ Ադամյանը եւ Վրեժ Սեդրակյանը` 75 կգ քաշային կարգ, որոնք երկուսն էլ հանդես եկան կրտսեր տարիքային խմբում: Նրանք երկուսն էլ Ալմաթիից տուն վերադարձան ոսկե մեդալով: Մինչեւ 18 տարեկանների պայքարում աջ ձեռքով հավասարը չունեցավ Աշոտ Ադամյանը, իսկ ձախլիկ Վրեժ Սեդրակյանը

Ավտովթար Երեւանում` ուժգին բախման հետևանքով «Մերսեդեսը» գլխիվայր շրջվել է (տեսանյութ)

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից  aravot.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:30-ի սահմաններում իրար են բախվել «Սամանդ» մակնիշի Տ 5148 տաքսին և «Մերսեդես» մակնիշի 25 ՍՍ 887 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Մերսեդեսը» գլխիվայր շրջվել է: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ «Մերսեդեսը» վարել է երիտասարդ աղջիկ, և որ

Խոշոր ավտովթար` Գեղարքունիքի մարզում. կա 5 վիրավոր (ԼՐԱՑՎԱԾ)

Արդեն հաղորդել ենք, որ այսօր` դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12.30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 18-րդ կմ-ում` Արծվանիստ գյուղի մոտ, 51-ամյա Կամո Բարսեղյանը, վարելով «ԳԱԶ 33313» մակնիշի 1750Լ համարանիշի ավտոմեքենան, բախվել է 46-ամյա Սարիբեկ Ասոյանի կողմից վարած «ԳԱԶ 31029» մակնիշի 05 ՏՏ 397 համարանիշի ավտոմեքենային:

Ծնողները գնեցին բանջարեղենը եւ ասացին՝ դուք գործ անող չեք. Մկրտիչ Արզումանյանի հուշերից

Այս անգամ մեր Ժամադրությունը Մկրտիչ Արմուզանյանի հետ էր: Երկար սպասեցինք հանդիպման օրվան: Ժամադրությունը տեղի ունեցավ իրենց գրասենյակում:  Հանդիպման ժամը 12:00: Բակից տուն եկավ, հայրիկի ընկերները տանն էին, ուրախ դեմքով բարեւեց, հետո  նույն դեմքով հայհոյեց բոլորին: Մկրտիչ Արզումանյանն է հիշում, բարեւողն էլ, հայհոյողն էլ ինքն էր: «Հորս բարևի փոխարեն՝ տեսնում եմ հայացքն, ու «թռնում եմ» սենյակ:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930