Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ավտովթար Երեւանում` ուժգին բախման հետևանքով «Մերսեդեսը» գլխիվայր շրջվել է (տեսանյութ)

Դեկտեմբեր 05,2011 22:15

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում:

Ինչպես դեպքի վայրից  aravot.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:30-ի սահմաններում իրար են բախվել «Սամանդ» մակնիշի Տ 5148 տաքսին և «Մերսեդես» մակնիշի 25 ՍՍ 887 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով «Մերսեդեսը» գլխիվայր շրջվել է: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ «Մերսեդեսը» վարել է երիտասարդ աղջիկ, և որ նրա ուղեւորը նույնպես երիտասարդ աղջիկ է եղել: Արդեն դեպքի վայրում են ոստիկանության` Երեւան քաղաքի վարչության, պարեկապահակային ծառայության աշխատակիցներն ու ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի, օպերատիվ խումբը:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, վիրավորներ և զոհեր չկան: ՃՈ աշխատակիցներն ու ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը փորձում են պարզել վարորդների ինքնությունը:

Դեպքի վայրում են նաև ապահովագրական ընկերությունների աշխատակիցները:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել