Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Խոշոր ավտովթար` Գեղարքունիքի մարզում. կա 5 վիրավոր (ԼՐԱՑՎԱԾ)

Դեկտեմբեր 05,2011 22:06

Արդեն հաղորդել ենք, որ այսօր` դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12.30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 18-րդ կմ-ում` Արծվանիստ գյուղի մոտ, 51-ամյա Կամո Բարսեղյանը, վարելով «ԳԱԶ 33313» մակնիշի 1750Լ համարանիշի ավտոմեքենան, բախվել է 46-ամյա Սարիբեկ Ասոյանի կողմից վարած «ԳԱԶ 31029» մակնիշի 05 ՏՏ 397 համարանիշի ավտոմեքենային:

Բախման հետեւանքով «ԳԱԶ 31029» մակնիշի վարորդը` Ս.Ասոյանը, եւ ուղևորներ` 24-ամյա Կարապետ Աբգարյանը, 43-ամյա Գայանե Օհանյանը, 47-ամյա Փառանձեմ Թովմասյանն ու  21-ամյա Կարեն Աբգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ-քննչական խումբը` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մարտունու քննչական բաժանմունքի քննիչ Արսեն Մանուկյանի գլխավորությամբ: Այստեղ են եղել նաեւ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները` հրամանատարի տեղակալ Արթուր Ղալումյանի գլխավորությամբ: Քննիչի հանձնարարականով, 2 ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մարտունու բաժնի տուգանային հրապարակ:

Փաստի առթիվ Մարտունու քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031