Օրվա լրահոսը
Տոնդ շնորհավո´ր, ԵՊՀ-ի ուսանո´ղ
Երրորդ տարին անընդմեջ ավանդական դարձած այս բառերով սկսվեց ԵՊՀ համերգ–մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվել էր ՈւԽ-ի և ԵՊՀ Մշակույթի կենտրոնի ջանքերով: Տոնական միջոցառումը մեկնակեց ողջույնի խոսքերով. ԵՊՀ ՈւԽ նախագահ Ցոլակ Ակոպյանը, ողջունելով ներկաներին, հորդորեց ուսանողի համար կարևոր այս օրն անցկացնել մեծ ուրախությամբ, և, արդեն ավանդույթ դարձրեց ուսանողներին ողջույնի խոսքի փոխարեն նվիրել մեկ բանաստեղծություն. այս անգամ`Միքայել Նալբանդյանի «Ազատություն»
Գեւորգ Մհերյանը Սեւանի գաղութում նախ «գանտել»-ով, ապա դանակով հարձակվել է դատապարտյալների վրա
Նոյեմբերի 15-ին արտակարգ միջադեպ է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկում (գաղութ): Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Սեւան» ՔԿՀ-ից ոստիկանության Հրազդանի բաժին հայտնել են, որ նոյեմբերի 15-ին առավոտյան ժամը 7-ի սահմաններում «Սեւան» ՔԿՀ-ի բուժմասում 53-ամյա Գեւորգ Մհերյանը՝ նախկինում 3 անգամ դատված, որը 2009-ի ապրիլի 3-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 266 հոդված 2-րդ
Like արա իմ կովին Sojabook-ում
Արգենտինայում հայտնվել է նոր սոցիալական ցանց, որը նախատեսված է մարդկանց համար, որոնք զբաղվում են գյուղատնտեսությամբ. վկայակոչելով Reuters-ին՝ հաղորդում է Ittrend-ը: Ըստ գործակալության հաղորդման՝ ընկերների կամ ընտանիքի անդամների լուսանկարների փոխարեն, նոր սոցցանցի օգտատերերը փոխանակում են կովերի, սոյայի դաշտերի նկարներ եւ Like կոճակն են սեղմում վերջին մոդելի տրակտորների պատկերների ներքո: Կայքը ստեղծել է իրավաբան Մարիանո Տորուբյանոն, ըստ որի՝
Իտալիայում ուսանողները բողոքում են երկրի նոր կառավարության դեմ
Իտալիայում հազարավոր ուսանողներ բողոքի ցույցեր են անցկացրել` ուղղված երկրի նոր վարչապետ Մարիո Մոնտիի գլխավորած նոր կառավարության դեմ: Միլանում, Հռոմում եւ երկրի այլ քաղաքում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության ծառայողների եւ բյուջեի կրճատումների ու աշխատատեղերի սակավաթվության դեմ իրենց բողոքն արտահայտող ուսանողների միջեւ: Հռոմում անցկացվում է նաեւ տրանսպորտի ոլորտի աշխատողների գործադուլ, որի պատճառով քաղաքում այսօր չեն գործում գնացքներն
Ինքնասպան է եղել դպրոցի ուսուցիչը
Նոյեմբերի 16-ին ժ.12.00-ի սահմաններում Շիրակի մարզի Ջրառատ գյուղում իրենց տան երկրորդ հարկ տանող աստիճաններից կախվելու միջոցով ինքնասպան է եղել նույն գյուղի դպրոցի ուսուցիչ 63-ամյա Անուշավան Հրանտի Դարբինյանը: Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյանի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր: Քննիչ Մկոյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական: Գագիկ ՇԱՄՇՅԱՆ
«Բայց որ լավ կտժժանք, հաստատ է». Գյումրեցի ուսանողները նշում են իրենց տոնը
Նախորդ տարի ուսանողների օրվա կապակցությամբ Գյումրու ուսանողական խորհուրդը, որի կազմի մեջ են մտնում Գյումրիի տարբեր բուհերի ուսանողական խորհուրդները, կազմակերպել էր ֆլեշմոբ , որն ըստ մասնակիցների իրենց ուսխորհրդի կազմակերպած լավագույն միջոցառումն է եղել, իսկ այս տարի արտառոց և հետաքրքիր միջոցառումներ չեն կազմակերպել. «Որոշել ենք մի լավ ուրախանալ, նախ գնալու ենք զբոսնելու քաղաքի տեսարժան վայրերում, այնուհետև կգնանք
ԵՊՀ-ի EURO տատին…
Անվերջ լսում ենք, որ Երևանը աշխարհի հնագույն մայրաքաղաքներից է, ամենագեղեցիկներից մեկը: Երևի ամենահնագույններից են նաև Երևանի փողոցներում նստած մուրացիկները: Այսօր ամեն գետնանցումում կարող ենք հանդիպել մուրացկանների: Բայց որ մուրացկանի կարելի է հանդիպել նաև ԵՊՀ տարածքում… Արդեն երրորդ տարին է, ինչ սովորում եմ ԵՊՀ-ում: Այդ ընթացքում ականատես եմ եղել ամենատարբեր բաների: Բայց մի բան, որին հանդիպում
«Մրցանակաբաշխությունը հենց այնպես չի արվում»
Ուսանողների ամենասպասված օրերից մեկը թերևս նոյեմբերի 17-ն է` ուսանողության միջազգային օրը, որին շատ ուսանողներ մեծ պատասխանատվությամբ են պատրաստվում, շատերն էլ նույնիսկ չգիտեն օրվա խորհուրդը: ԵՊՀ ուսանողական խորհուրդը երրորդ տարին է, ինչ տոնի առթիվ կազմակերպում է «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխություն: Մեզ հետ զրույցում ուսանողներից մի քանիսը դժգոհեցին անցկացվող մրցանակաբաշխությունից՝ ակնարկելով՝ անարդար է ու անհասկանալի. «Համալսարանում սովորող ուսանողը
Սիլվա Համբարձումյանի ընկերությունում սկսվել են հարկային ստուգումներ
Գործարար Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությունում հարկային ստուգումներ են սկսվել: Epress.am-ի տեղեկություններով, հարկային տեսուչները ընկերության հացի եւ խմորեղենի արտադրամասեր են այցելել դեռևս երեկ երեկոյան, իսկ արդեն այսօր լուսաբացից «հիմնավորվել են» այնտեղ և մանրակրկիտ փաստաթղթային ստուգումներ են անցկացնում, ինչպես նաեւ ստուգում են լույսի եւ ջրի սպառման հետ կապված տվյալները: Հիշեցնենք, որ Սիլվա Համբարձումյանը նոյեմբերի 10-ին լրագրողների
«Կուզեի պատասխանատվության սանդղակ ունենալ»
26-ամյա Կառլեն Խաչատյանը դասավանդում է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, բուհի ՈՒԳԸ նախագահն է, 2011 թվականին կազմավորված երիտասարդկան խորհրդարանի պատգամավոր է, ղեկավարում է Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովը, ինչպես նաև՝ նոյեմբերի 8-ից նախագահում է երիտասարդական խորհրդարանը: Իր մանկության և դպրոցական տարիների մասին խոսելիս Կառլենը նշում է, որ շատ գոհ է այդ տարիներից: Այդ
Սյունիքում օմբուդսմենի հանդիպումն անցավ պարբերաբար հոսանքազրկվող սենյակում
Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Սյունիքի մարզկենտրոն Կապանից սկսել է մարզային այցելությունները: Կապանում ՀՀ օմբուդսմենի եւ նրա աշխատակազմի մեկ տասնյակից ավելի ներկայացուցիչների հանդիպումն անցավ պարբերաբար հոսանքազրկվող գրասենյակում: Հանդիպումից առաջ Կարեն Անդրեասյանը խոսեց իր հեղինակած եւ մամուլի գլխին մահակ դարձած վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացման նախաձեռնության մասին: «Ես 2009 թ.-ին առաջին անգամ Հայաստանում ուղղակի բարձրաձայնել եմ
Քաղաքապետարանի ԲՀԿ-ական պաշտոնյան բերման է ենթարկվել ոստիկանություն` թմրանյութ պահելու կասկածանքով
Քիչ առաջ ոստիկանության Մասիսի բաժնից ստորագրությամբ ազատ արձակվեց մի քաղաքացի: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` նոյեմբերի 17-ին, ժամը 11.00-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Մասիսի քաղաքապետարանի` բնակչության հատուկ սպասարկման բաժնի տնօրեն, նախկինում դատված, 25-ամյա Արթուր Ղազարյանին: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Ա.Ղազարյանը բերման է ենթարկվել
Լոռիում ծնողների 70 տոկոսը խոստովանել է, որ իր երեխայի հանդեպ որոշակի բռնություն է գործադրել
Բռնություն, դաստիարակություն, պատիժ: այս երեք գործոնները տարանջատելու, ծնողների եւ երեխաների հետ աշխատող բոլոր պետական եւ հասարակական կազմակերպություններին իրազեկելու նպատակով Save the Children կազմակերպությունը՝ Բաց հասարակության ինստիտուտի ու Եվրոպական միության հայաստանյան գրասենյակների ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» ծրագիրը: Ծրագրի արժեքը՝ 750 հազար եվրո: Լոռու մարզից մեկնարկած նախաձեռնության հեղինակներն այսօր լրագրողների հետ հանդիպման
Բյուջեն ի կատար ածելու ամենալուրջ քայլը շարիկ գլորելն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ես զայրացած եւ զարհուրած էի, երբ նայեցի տեսանյութը, որովհետեւ նախարարը համակարգչային խաղ էր խաղում իմ գործընկեր Արմեն Մարտիրոսյանի ելույթի ժամանակ, երբ վերջինս թվարկում էր այս կառավարության աչքի առջեւ թալանվող ընդերքի հաշվին եկամուտների ավելացման առաջարկությունը: Հաջորդը Տիգրան Թորոսյանի ելույթն էր, որի ժամանակ շարունակվում էր շարիկի գլորումը»,- այսօր «Իրատես դե ֆակտո» ակումբում ասաց «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա
Մեղադրվում է բռնաբարության փորձ կատարելու մեջ
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, ընթանում է Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի բնակիչ Թադեւոս Գեւորգյանի դատաքննությունը: 27-ամյա Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել համագյուղացու նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային երթեւեկության շահագործման կանոնները խախտելու համար: Ըստ մեղադրական եզրակացության` իր կողմից վարած «Վազ 21 21» մակնիշի ավտոմեքենայով, ոգելից խմիչք օգտագործած վիճակում
Մանկապիղծ Սերոբ Տեր-Բողոսյանին՝ 15 տարի
Ավարտվեց Ախթալայի լեռնահարստացուցիչ գործարանի սեփականատեր, ՀՀ վարչապետի նախկին խորհրդականի դատավարությունը Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Հարությունյանը հրապարակել է մանկապղծության մեջ մեղադրվող ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Բողոսսյանի դատավճիռը: Նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:
Ըստ Հրանտ Բագրատյանի, ամբողջ վերնախավը հարձակվել է հանքերի վրա
Այսօր «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մեկնաբանելով Սյունիքի մարզպետի եւ գործարար Սիլվա Համբարձումյանի միջեւ հանքարդյունաբերության շուրջ ծագած տարաձայնությունները, ասաց. «էլիտար շենքերն ու բնակարանները, որոնք որպես կապիտալ գնել են վերնախավի ներկայացուցիչները, այլեւս չեն կարողանում վաճառել: Դրա համար էլ գնում են նրան, որ ավելի շատ հանքեր շահագործեն: Հույսները դրել են Հրազդանի երկաթի
Ստուգել են մարզպետի տղայի փուռը
Մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ նոյեմբերի 17-ի առավոտյան ռազմական ոստիկանության աշխատողները Իջեւան քաղաքում ստուգումներ են կատարել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի որդուն` Նարեկ Ղուլարյանին պատկանող հացաթխման ձեռնարկությունում: Այդ ձեռնարկությունն է հաց մատակարարում Իջեւանի զորամասին: Թերեւս պատահական չէ, որ հենց հիմա է նման ստուգում իրականացվում: Հավանական է, որ այսօր երեկոյան Արմեն Ղուլարյանը պաշտոնանկ կարվի: Ոսկան Սարգսյան
Դիտարկումներ 2012 թ. բյուջեի մասին
«Կառուցել հասարակություն, որի կենտրոնում մարդն է, նրա կարողությունների բացահայտումը», սա ՀՀ նախագահի նախանշած երեք առաջնահերթություններից մեկն է, որն ըստ վարչապետի ընկած է բյուջեի փիլիսոփայության առանցքում։ Հիրավի հրաշալի հաստատում, որի հետ չի կարելի չհամաձայնել։ Բայց ինչպես Ստանիսլավսկին կասեր՝ չեմ հավատում։ Այո՝ չեմ հավատում, որովհետեւ անցնող չորս տարիների ընթացքում ՀՀ ամենաբարձր քաղաքական ամբիոնից բազմաթիվ հաստատումներ ենք լսել,
Անահիտ Բախշյանը Վերահսկիչ պալատին առաջարկում է ստուգել Երեւանի դպրոցները
17 նոյեմբերի, 2011թ., ք. Երեւան: Վերահսկիչ պալատի 2012 թվականի գործունեության տարեկան ծրագրում ներառված չեն Երեւանի դպրոցների պետական բյուջեի ծախսերի վերաբերյալ ստուգումներ, որից ելնելով այսօր «Ժառագություն» խմբակցության պատգամավոր Անահաիտ Բախշյանը Վերահսկիչ պալատին ներկայացրեց ստորեւ նշված առաջարկները: Երեւան համայնքի ենթակայության տակ գտնվող 27 ներառական հանրակրթական դպրոցների ֆինանսավորման արդյունավետության ստուգում: «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» պետական
Բարելավվում են երկարամյա զինծառայողների կենսաթոշակի պայմանները
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում եւ երկարամյա կենսաթոշակի իրավունք սահմանել նաեւ այն անձանց համար, ովքեր 2010թ. նոյեմբերի 1-ի դրությամբ ունեցել են պահանջվող զինվորական ծառայության եւ աշխատանքային ստաժը եւ զինվորական ծառայությունից արձակվել են մինչև 2011թ. նոյեմբերի 1-ը։ Այսպիսով, կհստակեցվի նաեւ զինծառայողների դրամական բավարարման ու դրամական բավարարմանը տրվող հավելումների
Երկուսից մեկը սուտ է խոսում
Շատ եմ ուզում այս բլոգում քաղաքական բաներ չգրել, բայց չի ստացվում: Ախր ինքներդ դատեք: Նոյեմբերի 14-ին գրեցինք, որ Սյունիքի մարզպետը ծեծել է գործարար կնոջը. 17-30-ի սահմաններում «Մարիոթ» հյուրանոցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ «Լիսկա», ծեծել է գործարար Սիլվա Համբարձումյանին: Գրել ենք, որ ներկա են եղել պատգամավորներ Խաչիկ Մանուկյանն ու Սամվել Սարգսյանը: Նույն օրը Սյունիքի մարզպետարանը պաշտոնապես
Արմեն Աշոտյան. «Քաղաքական կիքսեր մի՛ փնտրեք…Ես իմ ամբիցիաները բավարարել եմ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ոչ թե ԲՀԿ-ն, այլ, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն է դիմել բուհերին, տարբերեք՝ ԲՀԿ-ն «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ պարզաբանելով, թե ինչու են որոշ պետական բուհերի ռեկտորներ հրաժարվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջարկած անվանական կրթաթոշակներից: Հարցին, թե գուցե նախարարի հրահանգո՞վ են ռեկտորները հրաժարվում եւ նախարարի «ամբիցիաներով» առաջնորդվում, նախարարը
ԵՊՀ «ռեկտոր» Լաուրա Սիմոնյանը խոստացավ բարեփոխումներ
Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ այսօր Երեւանի պետական համալսարանում` գիտխորհրդի դահլիճում կայացավ ռեկտորատի անդրանիկ նիստը՝ «Համալսարանը ղեկավարում են ուսանողները» խորագրով: Մասնակիցները բացառապես ուսանողներ էին: ԵՊՀ ուսանողական խորհուրդը կազմակերպել էր «Ինչ կանեի ես, եթե լինեի համալսարանի ռեկտոր» խորագրով շարադրությունների մրցույթ, որի հաղթողներին եւ լավագույն աշխատանքների հեղինակներին հնարավորություն է ընձեռվել Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ ստանձնել ԵՊՀ ռեկտորի, պրոռեկտորի
«Ի պաշտպանություն ԼՂՀ»-ի նամակը ԱԳ նախարարին
ՀՀ արտաքին գործերի նախարար պարոն Էդվարդ Նալբանդյանին Երկու տասնյակից ավելի քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ 1996թ. ձևավորեցին «Ի պաշտպանություն ԼՂՀ» կազմկոմիտե, որն իր ստեղծման առաջին օրերից ձեռնամուխ եղավ պատմաիրավական փաստաթղթերի հիման վրա «Ղարաբաղյան իրավական թղթապանակ» ձեւավորմանը, որի փաստաթղթային պարունակությունը բովանդակում է արցախյան հիմնահարցի էության ամբողջական ու ճշմարտացի պատկերը: Անցած տարիներին ՀՀ իշխանությունների տարբեր օղակներին
700 հրավիրյալ՝ Սասուն Միքայելյանի որդու հարսանիքին
Վաղը «Օջախ» ռեստորանում տեղի է ունենալու ԱԺ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ, ներկայումս ՀԱԿ կարկառուն դեմքերից մեկի՝ Սասուն Միքայելյանի որդու հարսանյաց արարողությունը: «Առավոտի» աղբյուրը պնդում է, որ այն իր ճոխությամբ լինելու է տարվա հարսանիքը: Մեր տեղեկություններով, հարսանեկան արարողությանը հրավիրված է 650-700 մարդ: Յուրաքանչյուր մեկ հրավիրյալի համար նախատեսված է 150 դոլարի ծախս: Արդյոք հրավիրյալների ցանկում կա՞ն ներկայիս
Հրանտ Բագրատյան. 2012-ի բյուջեն արտագաղթի բյուջե է
2012 թվականը բերքառատ է լինելու հարուստների համար: Այսօր «Հայացք» ակումբում նման կարծիք հայտնեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա, 2012-ի բյուջեն էլ ավելի կխրախուսի արտագաղթը եւ մենք հերթական տարին կորցրած կլինենք, իսկ Ադրբեջանը կրկին 10 %-ով առաջ կգնա: «Հրավիրում եմ նախագահի եւ ՀՀԿ-ի ուշադրությունը: Լսե՛ք, ազգային եկամուտի օգտագործման հաշվի մեջ հարուստների տեսակարար կշիռը շարունակելու է
Վարչապետ. «Նոյեմբերի 28-ին ԱԺ արտահերթ նիստ կնախաձեռնենք»
Եթե այսօր Ազգային ժողովի լիագումար նիստում կառավարության ներկայացրած հարկային փաթեթի քննարկումները չավարտվեն, կառավարությունը նոյեմբերի 28-ին կկազմակերպի խորհրդարանի արտահերթ նիստ: Այսօր կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ արտահերթ նիստի անհրաժեշտությունը բացատրելով հարկային փաթեթի հաստատման անհրաժեշտությամբ: Նրա խոսքերով, փաթեթը պետք է հաստատվի նախքան բյուջեի հաստատումը, մինչդեռ, ըստ վարչապետի, խորհրդարանը հասցրել է քննարկել փաթեթի միայն
«Քինգ-բոքսը ևս հաղթահարելի էր ինձ համար»
«Լրագրողի համար բռնցքամարտի հմտություններին տիրապետելը կարևոր է, նույնիսկ` անհրաժեշտ»,-կեսկատակ-կեսլուրջ ասում է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողուհի Արուս Հակոբյանը: 2007 թվականին, ընդունվելով ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, Արուսը ոչ միայն բարձրագույն կրթություն, այլև պրոֆեսիոնալ բռնցքամարտով զբաղվելու հնարավորություն ստացավ: «Հենց առաջին կուրսում պարզեցի, որ համալսարանի ֆիզկուլտուրայի ամբիոնում բոքսի սեկցիա կա ու որոշեցի երազանքս իրականացնել: Դպրոցական տարիներին պարապում
Ախոյանը Վանի ճամփան դարձրել է ջրի ճամփա
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանն «Առավոտի» հետ զրույցում բացատրում է, թե ինչո՞ւ է Վանի ճամփան «ջրի ճամփա» դարձրել. «Ոչ, ոչ մի բիզնես չկա, Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, տարեկան այդքան գումար ծախսել, մարդկանց հասցնել այնտեղ, ի՞նչ բիզնեսի մասին կարող է խոսք լինել: Նպատակը միայն հոգեւոր է, եւ որպես արեւմտահայի զավակ իմ հոգուց դա մի մեծ բեռ


















































