Լրահոս
Օրվա լրահոսը

Like արա իմ կովին Sojabook-ում

Նոյեմբեր 17,2011 20:52

Արգենտինայում հայտնվել է նոր սոցիալական ցանց, որը նախատեսված է մարդկանց համար, որոնք զբաղվում են գյուղատնտեսությամբ. վկայակոչելով Reuters-ին՝ հաղորդում է Ittrend-ը: Ըստ գործակալության հաղորդման՝ ընկերների կամ ընտանիքի անդամների լուսանկարների փոխարեն, նոր սոցցանցի օգտատերերը փոխանակում են կովերի, սոյայի դաշտերի նկարներ եւ Like կոճակն են սեղմում վերջին մոդելի տրակտորների պատկերների ներքո:

Կայքը ստեղծել է իրավաբան Մարիանո Տորուբյանոն, ըստ որի՝ Sojabook-ը (Սոյայի գիրքը) նպատակ ունի համախմբել ֆերմերներին. «Ես իրոք ցնցվել էի, երբ տեսա ֆերմերի, որը նստած էր տրակտորի ղեկին՝ մի կողմում նեթբուք, մյուս կողմում՝ Ipad: Դաշտում աշխատանքի ընթացքում նա միացած էր սոցիալական ցանցին եւ երաժշտություն էր լսում՝ ներբեռնած համացանցից»:

Sojabook-ն առայժմ հազար օգտատեր ունի, սակայն այն ստեղծողը հույս ունի, որ նրանց քանակը կհասնի 10 հազարի:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930