Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալիայում ուսանողները բողոքում են երկրի նոր կառավարության դեմ

Նոյեմբեր 17,2011 20:29

Իտալիայում հազարավոր ուսանողներ բողոքի ցույցեր են անցկացրել` ուղղված երկրի նոր վարչապետ Մարիո Մոնտիի գլխավորած նոր կառավարության դեմ: Միլանում, Հռոմում եւ երկրի այլ քաղաքում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության ծառայողների եւ բյուջեի կրճատումների ու աշխատատեղերի սակավաթվության դեմ իրենց բողոքն արտահայտող ուսանողների միջեւ:

Հռոմում անցկացվում է նաեւ տրանսպորտի ոլորտի աշխատողների գործադուլ, որի պատճառով քաղաքում այսօր չեն գործում գնացքներն ու ավտոբուսները:

Իտալիայի նոր վարչապետ Մարո Մոնտին այսօր երկրի խորհրդարանի վերին պալատին է ներկայացրել ֆինանսական խիստ խնայողության հիմնական միջոցների փաթեթը, որը միտված է Իտալիան պարտքային ճգնաժամից դուրս բերելուն: Ֆինանսական խիստ խնայողության միջոցներ ծրագիրը ներկայացնելուց հետո սպասվում է, որ խորհրդարանի երկու պալատները պետք է կառավարությանը վստահության շուրջ քվեարկություն անցկացնեն: Վարչապետ Մոնտիի համաձայն, երկրի տնտեսական խնդիրները լուծելու և զարգացումն առաջ մղելու համար Իտալիայի բնակչությանն անհրաժեշտ կլինի որոշ զոհաբերություններ անել:

«Ամերիկայի ձայն»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930