Օրվա լրահոսը
ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է
2007թ. մայիսի 16-ին Երեւանի Շենգավիթ համայնքի բնակիչ Դավիթ Թադեւոսյանը զորակոչվել է բանակ: 1 տարի 4 ամիս է, ինչ վերադարձել է տուն եւ հայտնվել հոգեբուժարանում: Մանրամասները՝ հաջորդ համարում:
ՀՍԿՈՒՄ ԷԻՆ
Երեկ մայրաքաղաքի բուհերի տարածքներում հսկողություն էին իրականացնում ոստիկանության 2 -ական աշխատակից՝ 2-ական մեքենաներով: Նրանք ուշադրություն էին դարձնում կայանված մեքենաներին եւ նաեւ հորդորում էին չխմբվել մուտքի մոտ: Պատճառը հավանաբար նախորդ օրը Ժողինստիտուտում զինված ուսանողի կողմից հնչած կրակոցն էր, որը բարեբախտաբար մարդկային զոհերով չավարտվեց:
Գեւորգ Դանիելյանի պատասխանը
Ի պատասխան սեպտեմբերի 9-ին հրապարակված ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդների խմբի հրատապ հաշվետվության, երեկ ստացվել են արդարադատության նախարարության մեկնաբանությունները, որոնք կապված են ՀՀ քաղաքացի Սարգիս Պողոսյանին առանց դատարանի որոշման 28 օր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահելու հետ: Արդարադատության նախարար Գ.Դանիելյանը հայտնում է, որ դիտորդների գրությամբ բարձրացված հարցի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Սարգիս Մանուկի Պողոսյանը
Մեր օրերի Բակունցը
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի տեղամասային տեսուչ Ակսել Բակունցը: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի տեղամասային տեսուչը, համաձայնության գալով քաղաքացուհի Ա. Մանուկյանի հետ, վերջինիս
Ոստիկանները կեղծում են ապացույցները
«Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 6-ին կալանավորվել է ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Արտավազդ Ղուկասյանը: Հատուկ քննչական ծառայությունը նրան մեղադրում է խոշոր չափերով կաշառք պահանջելու եւ ստանալու մեջ: Սակայն մեզ հաջողվեց պարզել որոշ մանրամասներ, որոնց համաձայն՝ քրեական գործի հիմք հանդիսացած նյութերը հատուկ քննչական ծառայությունը ստացել է Ազգային անվտանգության ծառայությունից, եւ,
ԿԲԱՑՎԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՅՔԷՋԸ
«Առավոտի» տեղեկություններով, մոտ օրերս նախատեսվում է Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանի կայքէջի բացումը: Կայքը պարունակելու է հեղինակի կենսագրական տվյալները, տեղեկություններ նրա գործունեության մասին, տեղադրված են լինելու նաեւ Հովհաննես Մանուկյանի հրապարակումները մամուլում, ինչպես նաեւ նրա մասնագիտական հրապարակումները: Ըստ տեղեկությունների՝ կայքէջում նախատեսված է լինելու նաեւ ուղերձների բաժին, այսինքն՝ հնարավոր կլինի կայքի միջոցով նամակ հղել հեղինակին եւ
ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՀԱԶԱՆԳԵՐ
ԱԻՆ փրկարար ծառայություն բազմաթիվ ահազանգեր են ստացվել մայրաքաղաքի եւ հանրապետության մի շարք մարզերի խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես, հրդեհվել են Հաղթանակ զբոսայգու տարածքի, Աբովյանի Սուրբ Ստեփանոս եկեղեցուն եւ երկաթգծի կայարանին հարակից տարածքների, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի մերձակայքում գտնվող «Թագավորանիստ» հանդամասի խոտն ու թփուտները:
ԻՐԱՆՑՈՒ ՈՏՔԸ ԿՈՏՐՎԵԼ Է
Սեպտեմբերի 9-ին Երեւան-Երասխ ճանապարհին «Պեժո-206» մակնիշի IR 54644 պետհամարանիշի ավտոմեքենան, դեռեւս չպարզված հանգամանքներում, բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետեւանքով ուղեւոր, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 31-ամյա Նասր Սաբեղի Խոշան ստացել է ոտքի կոտրվածք եւ տեղափոխվել Արարատի հիվանդանոց: Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը գնահատվել է բավարար: Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԳՆ հերթապահին: Իսկ երեկ ահազանգ էր ստացվել,
ՄԻՆՉ ՈՐՈՇՈՒՄԸ՝ ՎԱՀԱՆԸ ՄԱՀԱՑԱԾ Է ԵՂԵԼ
Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Հրազդանի նստավայրում շարունակվեց այս տարվա ապրիլի 13-ին Չարենցավանի ոստիկանության բաժնում մահացած Վահան Խալաֆյանի գործով դատաքննությունը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախորդ դատական նիստը հետաձգվել էր քննչական բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանի առողջության կտրուկ վատթարացման հետ կապված: Երեկ Ա. Հարությունյանը դատարանում հայտնեց, որ ինքը չի տառապել աղիների դիսբակտերիոզով եւ իր հիվանդությունն էլ
ԻՏԱԼՈՒՀԻՆԵՐՆ ԱՄԵՆԱՇԱՏՆ ԵՆ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ
Նրանք վրեժ են լուծում իրենց կորցրած ջահել տարիների համար Հռոմում պեղումները կանգ չեն առնում: Հնագետները վստահեցնում են, որ շուտով Հռոմի պատմության մեջ նոր բացահայտումներ կլինեն: Ս. Մարիայում ամուսնանալու ցանկություն ունեն շատերը, իսկ հնարավորություն՝ եզակի զույգերը: Հռոմում անգամ աղբամաններն էին համահունչ քաղաքի ճարտարապետությանը: Հյուրանոցի նախասրահում հայկական գորգեր ու կարպետներ էին փռված: Հռոմում կողմնորոշվելու եւ Ռումինիայից Իտալիա
ՆՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
«ԱրմենՏել» ՓԲԸ-ի (Beeline) եւ «ՍՓՅՈՒՌ» տեղեկատվական կենտրոնի գործընկերության շրջանակում Հայաստանում գործարկվել է «Սփյուռ-ինֆո» ազգային կոմերցիոն տեղեկատու կենտրոն, որը կտրամադրի բազմաբնույթ տեղեկատվություն ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում գործող ընկերությունների վերաբերյալ եւ այլ տարաբնույթ լուրեր: Կենտրոնն օգտագործում է Հայաստանում գործող ավելի քան 100 հազար իրավաբանական անձանց եւ նրանց կողմից մատուցվող ծառայությունների մասին միավորված տվյալների բազան: Օգտվել կենտրոնի ծառայություններից կարելի
ՀԱՅԵՐԸ ՈՐ ՉԼԻՆԵԻՆ՝ Ի՞ՆՉ ԷԻՆ ԱՆԵԼՈՒ
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն աշխարհահռչակ տնտեսագետ, հայազգի Տարոն Աջեմօղլուին հրավիրել է ապրել եւ աշխատել Թուրքիայում: Այս մասին հայտնի տնտեսագետն ասել է թուրքական Milliyet օրաթերթին տված հարցազրույցում, որը մեջբերել է tert.am-ը: «Անձամբ Դավութօղլուի հետ հանդիպելու բախտ չի վիճակվել, սակայն նրա հետ զրուցել եմ հեռախոսով: Հուսով եմ՝ մոտ ապագայում կկարողանամ վերադառնալ Թուրքիա»,- ասել է Մասաչուսեթս համալսարանի տեխնոլոգիական
Պաշտոնյան գործել է «ընկերականով»
Երեկ «Շիրակ կենտրոն» հ/կ-ն հաղորդագրություն էր տարածել Գյումրու Մուշ-2 թաղամասի նորակառույց շինությունների վերաբերյալ: Մասնավորապես, հ/կ-ն անդրադարձել էր քաղաքաշինության նախարարության աշխատակցի՝ Արտաշես Սարգսյանի՝ ԳԱԼԱ հեռուստաընկերությանը տված հարցազրույցին: Պարոն Սարգսյանը վստահեցրել էր, որ նորակառույցներում նկատել են թերություններ, սակայն այդ մասին կառուցապատողին գրավոր նախազգուշացում չի արել, այլ դիմել է ընկերական ձեւերով: Այս առնչությամբ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի հանրության հետ
Գազի գնի շուրջ բանակցում են
Բայց մինչ այդ՝ ներկրում են սերմեր եւ բացում լաբորատորիաներ Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երեւանի Էրեբունի համայնքում գտնվող կենտրոնական անասնաբուժական լաբորատորիայի բացմանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից: Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային եւ ախտորոշիչ կենտրոնը վերակառուցվել է «Թռչնագրիպի դեմ պայքարի» ծրագրի շրջանակներում՝ իրականացված Համաշխարհային բանկի, Ճապոնիայի տեխնիկական աջակցության PHRD եւ Թռչնագրիպի ու մարդու
ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԿՈՆՅԱԿԻ ՀՈՒՄՔԸ ԿԼԻՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ
Իսկ անվանումը կլինի՞ հայկական. սա դեռ հարց է Վերջերս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Վիտեբսկի մարզային գործադիր կոմիտեի փոխնախագահ Օլեգ Մացկեւիչի Հայաստան կատարած այցերից հետո բելառուսները մտադրվել են իրենց երկրում հայկական կոնյակի արտադրությամբ զբաղվել: Հավանաբար, համտեսելով մեր կոնյակը, համը մնացել է այս երկու պաշտոնյաների բերանում, եւ որպեսզի իսկական հայկական կոնյակ ձեռք բերելու համար երկար-բարակ ճանապարհ
ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Հինգշաբթի օրվանից ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը էկոլոգ Հակոբ Սանասարյանի հետ Սյունիքի մարզում ծանոթանում է մարզի բնապահպանական խնդիրներին, լուսանկարում պոչամբարները եւ եկել է այն եզրահանգման, որ նման էկոլոգիական խնդիրներ ունեցող մարզի բնակչությունն ապրում է վտանգավոր գոտում, իսկ ուրանի հանքավայրերի շահագործման դեպքում Սյունիքի մարզի բնակիչները կդառնան էկոլոգիական էմիգրանտներ եւ ստիպված կլինեն լքել տարածաշրջանը: Պատգամավորն այցելել է
Հղի ուսուցչուհուն ազատել են աշխատանքից
Թիվ 16 դպրոցի տարօրինակ աշխատաոճը Երեկ խմբագրություն եկավ զայրացած քաղաքացի Շահեն Սարդարյանը եւ հայտարարեց, որ իր հղի կնոջ իրավունքները ոտնահարվել են Ավ. Իսահակյանի անվան՝ արդեն ավագ համարվող թիվ 16 դպրոցում: Շահենի կինը՝ Անուշ Օհանջանյանը, ամուսնու պատմելով, նախ մեկ տարի աշխատել է որպես փոխարինող ուսուցչուհի այդ դպրոցում, ապա ընդունվել հիմնական աշխատանքի: Նրա հետ աշխատանքային պայմանագիրը կնքվել
ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԴԵՊ՝ «ԿԱՐՄԻՐԲԵՐԵՏԱՎՈՐՆԵՐԻ» ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Դրա առնչությամբ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունը երիտասարդներին կոչ է արել՝ «համախմբվել հանուն իրենց իրավունքների պաշտպանության»: Արդեն մի քանի տարի է, ինչ հայաստանյան մամուլը պարբերաբար բարձրաձայնում է հայրենի «իրավապահների», մասնավորապես նաեւ՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքերի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանների ու հաճախ էլ «կարմիրբերետավորների» կողմից իրենց լիազորությունների սահմանն անցնելու արդեն բազմաթիվ փաստերի մասին: Վերջիններս այդ հաստատությունների
ԱՄԱԼՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆԵՑ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻՆ
Երգահան Ռուբեն Հախվերդյանի պատրաստակամությունը՝ առաջարկի դեպքում համագործակցել թուրք երգիչների հետ, բացասական արձագանք է ստացել հասարակության մեջ: «Մենք այսօր չենք հավաքվել Հախվերդյանին պաշտպանելու, նա դրա կարիքը չունի»,- tert.am-ի փոխանցմամբ, երեկ «Հայելի» ակումբում ասել է երգիչ–երգահան Դավիթ Ամալյանը: «Եթե անգամ նման համագործակցություն եղել է, շատ լավ է, որ թուրքն ուզում է լսել նրա երգերը: Ինձ համար թուրքը,
ՄԻՋՆՈՐԴՈՒՄ ԷԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ
Երեկ առավոտյան ականատես եղանք, թե ինչպես էին Ճանապարհային ոստիկանության հատուկ վաշտի աշխատակիցները Մյասնիկյանի արձանի հարեւանությամբ՝ Իտալիայի փողոցում, ճանապարհային կանոնների խախտման համար կանգնեցրել «Համմեր» մակնիշի վրացական համարանիշներով մի ավտոմեքենա, որի վարորդը ավտոմեքենան վարել էր առանց ամրագոտու: Երբ ճանապարհային ոստիկանը նրանից պահանջել է վարորդական իրավունքի վկայականը՝ վարչական արձանագրություն կազմելու համար, վարորդը խոստովանել է՝ «ախպերս, պրավա չկա մոտս»:
ՄԻՄՅԱՆՑ ԵՆ ԲԱԽՎԵԼ
Երեկ, ժամը 21.40-ի սահմաններում, Սիլիկյան թաղամասում գտնվող «Լաթար» ռեստորանային համալիրի մոտակայքում միմյանց են բախվել «Կրայսլեր» մակնիշի 19 ՍՍ 233 համարանիշի ավտոմեքենան եւ 89-21 ԸՀթ համարանիշի մոտոցիկլետը: Բախման արդյունքում Նարեկ Նորիկի Հովհաննիսյանը (1978 թ. ծնված, Սիլիկյան 12 փողոցի բնակիչ) տեղում մահացել է, իսկ Հակոբ Յուրիկի Իսրայելյանը (1983 թ. ծնված, Սիլիկյան թաղամասի բնակիչ) տեղափոխվել է «Արմենիա» բժշկական
ՀՀՇ-Ն ՆԱՀԱՆՋԵԼ Է ԱԶԱՏԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՑ
ՀՀՇ նախկին նախագահ Ալեքսանդր Արզումանյանը երեկ ափսոսանք է հայտնել, որ ՀՀՇ-ն նահանջել է ազատական արժեքներից: «Հնչեցվել են մեր ընկերների կողմից կասկածներ համագումարի մասին: Փաստը, որ նման ահազանգեր հնչել են, անընդունելի է, որովհետեւ, վերջին հաշվով, ես, լինելով ՀՀՇ անդամ, մշտապես կարծել եմ, որ ՀՀՇ-ն այն լիբերալ ուժն է, որը պետք է իր ներքին հարցերում առաջնորդվի ժողովրդավարական
«Զանգակատան» զորամասում «բո՞ւնտ» է եղել
Պայմանագրային հիմունքներով մի քանի զինծառայողների պատժել են պատժախուց տանելով Երեկ, կեսօրին մոտ, Արարատի մարզում գտնվող թիվ 58837 զորամասում, որը հայտնի է ավելի շատ «Զանգակատան զորամաս» անունով, եւ որտեղ ծառայում են պայմանագրային հիմունքներով զինծառայողները, դժգոհության ալիք էր բարձրացել: Զորամասի հարեւանությամբ ապրող տների բնակիչները, ովքեր միրգ ու բանջարեղեն են վաճառում, «Առավոտի» ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանին հայտնել էին, թե
ՆԱԽ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԵՏ, ՀԵՏՈ՝ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ
«Ընտրական օրենսգրքի» նախագծի վերաբերյալ քննարկումների այս հերթականությունն է ընտրել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Սեպտեմբերի 9-ին Փարիզում գումարվել է ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի նիստը, որի օրակարգում էին Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին, Ռուսաստանին եւ այլ երկրների վերաբերող հարցեր, եւ չկար Հայաստանը: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, որը մասնակցում էր այդ նիստին՝ «Առավոտին» հեռախոսով հայտնեց պատճառը.
ՉԿԱՅԱՑԱԾ «ՌԱԶԲՈՐԿԱ»՝ ԴՊՐՈՑԻ ԲԱԿՈՒՄ
Երեկ երեկոյան, ժամը 18.20-ի սահմաններում, «Առավոտին» ահազանգեցին, թե Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասում, Ջոն Կիրակոսյանի անվան (նախկին՝ Ձերժինսկու) դպրոցի աստիճանների մոտ, 10-ից ավելի երիտասարդներ «ռազբորկա» են անում: Նրանք ժամանել էին արտասահմանյան, հիմնականում՝ «Ջիփ» մակնիշի ավտոմեքենաներով: Բայց մինչ «ռազբորկայի» վայր ժամանեցին ոստիկանության Կենտրոնի բաժնի եւ Նորք-Մարաշ բաժանմունքի աշխատակիցները՝ Կենտրոնի ոստիկանապետի տեղակալ Գրիշա Ամիրխանյանի եւ Երեւանի
ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵԼՈՒ ԱՌԻԹ ՉԿԱ
Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի քննարկումն ընդամենը հետաձգվել է, եւ նախկին պաշտոնյաները ՀՀ ԱԳՆ-ին խորհուրդ են տալիս աշխատել 365 օր: «Այսպիսով, մենք ժամանակ ենք շահում՝ հասկանալու համար, թե հետագայում ինչ պետք է անենք: Մենք ընդամենը «թայմ-աուտ» ենք ստացել եւ ոչ ավելին: Փաստորեն, Ադրբեջանը ոչ թե հանեց հարցը ՄԱԿ-ի օրակարգից, այլ ընդամենը տեղափոխեց հաջորդ նստաշրջան: Դա նշանակում է,
47. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ
«Սպարտակ» մարզադաշտի երբեմնի տրիբունաները: Մարզադպրոցի տնօրեն եւ մարզիչ Սուսաննա Մարտիրոսյանը՝ թեթեւատլետ մարզիկների հետ: 100 մ վազքի ՀՀ ռեկորդակիր Արման Անդրիասյանը իր մարզչի՝ Էրիկ Մարտիրոսյանի հետ: Ագաթանգեղոսի փողոցի «ֆայլաբազարի» մայթից թեքվեցի «Սպարտակ» մարզադաշտի տարածք, որի մարզչական կոլեկտիվը բողոքել է Երեւանի քաղաքապետարանին, պահանջելով հարեւան «ֆայլաբազարը» այլ տեղ տեղափոխել, որպեսզի վարձու բանվորների բուռն խոսակցությունները չլսեն մարզադպրոցների պատանի սաները։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ
Թբիլիսի՝ Խոջիվանք ուխտագնացությունից հետո արդեն Հայաստանում գտնվող Թումանյանի ժառանգները հյուրընկալվեցին Հյուսիսային համալսարանում: 2-րդ տարին է՝ բուհում գործում է թումանյանական Վերնատունը՝ մեծ բանաստեղծի կյանքի եւ գրական ժառանգության ուսումնասիրության կենտրոնը: Այստեղ հյուրերին ներկայացրեց համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը՝ առանձնահատուկ կարեւորելով Թումանյանի խոհափիլիսոփայական դասերը ուսանողների կրթության եւ դաստիարակության գործում: Համալսարանի ուսանողները Թումանյանի ժառանգներին ներկայացրին հատվածներ իրենց բեմադրություններից, բանաստեղծի պոեզիայից:
Բիենալեն ոչ «տուն» ունի, ոչ՝ բյուջե
Փոխարենը «մաքսային» անակնկալներն անպակաս են Այսօր կեսօրին Գյումրիում կմեկնարկի «Արխիվների արխիվացում կամ ապագայի հիշողություն» խորագիրը կրող միջազգային 7-րդ բիենալեն: Գլխավոր համադրող Ազատ Սարգսյանի ներկայացնելով, սա մյուսներից տարբերվելու է նրանով, որ մասնակցելու են տեղի արվեստագետները: Իսկ բիենալեն տեղացիների ուսերին թողնելը՝ նա մեկնաբանում է այսպես. «Եթե մենք անցած տարի ունեինք 70 արվեստագետ ու 80 հյուր՝ դրսից, կարող
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ՝ ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ
Շուտով՝ նոր առարկա ակադեմիայի ուսումնական ծրագրում Ընտանեկան բռնության մասին շատ է խոսվում: Բազմաթիվ կանայք եւ երեխաներ՝ ենթարկվելով ընտանեկան բռնության, չեն բարձրաձայնում այդ մասին, եւ ամենավատն այն է, որ բռնության զոհերը հիմնականում չեմ իմանում ինչպես վարվել կամ ում դիմել: Այս առիթով «Կանանց իրավունքների կենտրոնը», որը զբաղվում է կանանց եւ նրանց երեխաների դեմ ընտանեկան բռնության կանխարգելման հիմնախնդրով,