Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդասպաններն այնքան էլ հայ չէին

Նոյեմբեր 17,2011 10:45

Նոյեմբերի 15-ին Բեյրութում ձերբակալել են 5 «հայ» երիտասարդների (Ազիզ, Մասիս, Ջորդ,Մորիս եւ Միշել Դանիելյաններ), որոնք բազմաթիվ սպանությունների, ավազակային հարձակումների մեջ են կասկածվում: «Ազգը» հեռախոսով կապվեց Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ եւ խնդրեց մանրամասներ հաղորդել: Ինչպես հաղորդեց պրն Գանտահարյանը. «Երեկ, իրոք, եղել են ձերբակալություններ, որոնց թվում կա հայկական ազգանուն: Սակայն դրանք անորոշ ինքնության մարդիկ են, համայնքի կյանքին չեն առնչվել ու ծանոթ չեն: Դեռեւս իրավապահ մարմինների կողմից հավելյալ տեղեկություններ ու հաղորդագրություններ չեն հաղորդվում: Բայց 11 զոհերի մեջ մեկ հայ կա, որը տաքսու վարորդ էր աշխատում: Առայժմ, ըստ շրջանառվող լուրերի, այդ հանցավոր խումբը զբաղվել է ավազակային հարձակումներով, գողությամբ, բայց հայկական գործոնի, հայկական երեւույթի հետ կապելն անտեղի է: Այդ հանցագործությունները նաեւ քաղաքական հարցերին որեւէ առնչություն չունեն: Թերեւս ենթադրություն անելը դեռ վաղ է, թե ինչ շարժառիթներից ելնելով են նման քայլերի դիմել, մինչեւ նրանց խոստովանությունները չհրապարակվեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930