Օրվա լրահոսը

Կիմ Կարդաշյանը ցանկանում է տուն գնել Դուբայում

Հեռուստատեսային աստղ Կիմ Կարդաշյանը ցանկանում է տուն գնել Դուբայում. այս մասին հաղորդում է Emirates247.com  կայքը՝ վկայակոչելով նոյեմբերին «HauteMuse» ամսագրին Կարդաշյանի տված հարցազրույցը: Ամսագրի առաջին էջին Կիմ Կարդաշյանի լուսանկարն է, որն արվել է Դուբայ նրա վերջին այցի ընթացքում՝ իր 31-ամյակից առաջ: «HauteMuse»-ը մեջբերում է նրա խոսքերը. «Այո, գնելու եմ տուն Դուբայում: Ես դեռ պետք է գամ

ԲՀԿ երիտասարդները ոչնչով չեն տարբերվում մյուս երիտասարդներից. Վահե Էնֆիաջյան

«Առավոտ երիտասարդականի» հետ զրուցելիս ԱԺ պատգամավոր ԲՀԿ երիտասարդության միության անդամ Վահե Էնֆիաջյանն ասաց, որ իրենց կազմակերպությունում անդամագրված երիտասարդներն ոչնչով չեն տարբերվում մյուսներից: «Մենք բոլորս ՀՀ քաղաքացի ենք եւ միայն կարող ենք մեր քաղաքական հայացքներով տարբերվել»,- ասաց նա: Պատգամավորի խոսքերով՝ յուրաքանչյուր երիտասարդ պետք է ակտիվ մասնակցի եւ կարծիք հայտնի մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: «Մենք

Հայ լրագրողները 3-րդ տեղն են գրավել Լուցկում

Հայ լրագրողներով համալրված ֆուտբոլային թիմը Լուցկ քաղաքում անցկացված մինի-ֆուտբոլի միջազգային 14-րդ մրցաշարում հինգ երկրների թիմերի պայքարում գրավել է 3-րդ տեղը: Հանգամանալից՝ «Առավոտի» վաղվա տպագիր համարում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ըստ Կարինե Նալչաջյանի՝ միմյանց հանդուրժելու դեֆիցիտ կա

Հանդուրժող լինել՝ նշանակում է ընդունել ուրիշի տեսակետը, այս կարծիքին է հոգեբան Կարինե Նալչաջյանը, որն այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց նոյեմբերի 16-ին նշվող Հանդուրժողականության միջազգային օրվա մասին: Հոգեբանի ձեւակերպմամբ, հայ հասարակությունը հանդուրժող է հատկապես օտարների ու թշնամիների նկատմամբ, բայց ինչ վերաբերում է միմյանց հանդուրժելուն, ապա հանդուրժողականության դեֆիցիտ կա, ինչն էլ պայմանավորված է սոցիալական

Արտակ Նազարյանի սպանության գործով նախաքննությունից դժգոհ են եւ տուժողի, եւ ամբաստանյալների ներկայացուցիչները

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը , որտեղ արտագնա դատական նիստ է հրավիրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը, այսօր քննեց Արտակ Նազարյանին ինքնասպանության դրդելու /2010թ. հուլիսի 27/համար մեղադրվողներ՝ գումարտակի ԱՍՀԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանի, «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանի, շարքայիններ Մխիթար Մխիթարյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի եւ Հարութիկ Կիրակոսյանի դեմ հարուցված քրեական

ՀՀ ոստիկանապետի հրամանով, աշխատանքից ազատվել են «Գոլդ Բադաչն» ու «Ծերունի Խոտաբիչը»

ՀՀ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խաչատրյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ  վերցվել կադրերի տրամադրության տակ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գրիգոր Բադաչյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նա շարքային վարորդների մոտ հայտնի է որպես «համարի գործ անող»,

Պարզիր երեխայիդ հասակը

Միլանոյի բժշկական եւ վիրաբուժության համալսարանի մանկաբույժները երեխայի ապագայում ունենալիք հասակը պարզելու համար մշակել են շատ հետաքրքիր մեթոդ, որն իրականացնելու համար պարզապես պետք է երեխայի հոր հասակին գումարել մոր հասակը, այնուհետեւ ստացած գումարը բաժանել երկուսի: Եթե երեխան տղա է՝ ստացած գումարին պետք է ավելացնել 6,5 սմ, իսկ եթե աղջիկ՝ նվազեցնել 6,5: Այսպես, օրինակ՝ եթե երեխայի հոր

«Վոյցեկ» մյուզիքլը՝ երիտասարդների ուժերով

Երեկ Համազգային թատրոնում ներկայացվեց երիտասարդ ռեժիսոր Արթուր Մակարյանի բեմադրած «Վոյցեկ» մյուզիքլը: Հաջորդ ներկայացումը կկայանա այսօր: Ինչպես պրեմիերայից առաջ մեզ հետ զրույցում նշեց Ա. Մակարյանը, մյուզիքլն արդիական է, քանի որ մեր հասարակությունում դասակարգային բեւեռվածությունը հասել է գագաթնակետին: «Լինելով միջին դասի ներկայացուցիչներ՝ պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք օգնել ցածր դասի մարդկանց: Այս մասին բեմից պատրաստվում

Աչաջուրը ահազանգում է. վտանգված է գյուղի խմելու ջրի աղբյուրը

Տավուշի մարզի Աչաջուր համայնքի բնակիչները բնապահպանական կազմակերպություններին եւ լրատվամիջոցներին ահազանգում են, որ իրենց համայնքի մերձակա անտառների լայնածավալ հատումների արդյունքում կարող են մնալ առանց խմելու ջրի: «Էկոլուր» կազմակերպության հետ զրույցում Աչաջրի բնակիչ Յուրի Միրզոյանն ասել է. «Մեր գյուղի խմելու ջրի աղբյուրի, ջրագոյացման ավազանների շուրջ գոնե չհատվեր անտառը, որովհետեւ էկոլոգիական աղետ է սպառնում: Խմելու ջրի խնդրի առաջ

ՀՖՖ-ն որոշեց հայկական ֆուտբոլի ապագան

Ռուսական հոկեյի՝ վերջին տարիների քննարկման թիվ մեկ խնդիրն արտասահմանցի դարպասապահների բացարձակ լիմիտն էր: Մինչ օրս էլ այդ հարցը բուռն քննարկումների կենտրոնում է: Հայաստանում հոկեյն առհասարակ խնդիր է՝ անկախ խաղացողի դիրքից: Փոխարենը՝ վերելք է ապրում ֆուտբոլը: Սակայն այստեղ էլ Իռլանդիայի հետ վերջին հանդիպումը ջրի երես հանեց այն, ինչի մասին մարդիկ խուսափում էին խոսել. հայկական ֆուտբոլն ունի

Սեքսով զբաղվում են նաեւ ցերեկը

Ով է ասել, որ սեքսով պետք է զբաղվել միայն գիշերը, ու միայն սեփական տանը եւ միայն այն դեպքում, երբ երեխաները քնած են: Ամերիկացի սեքսոլոգները մերժում են այս կարծրատիպերն ու առաջարկում հագուրդ տալ կրքին, որովհետեւ այն մարդու առողջության գրավականն է: Սեքսոլոգները պնդում են՝ չզսպել կիրքը, որն  արթնանում է անսպասելի ձեւով: «Մարդիկ  հաճախ գրգռվում են գեղեցիկ կին,

«Տնօրենները գռեհիկ ձեւով արգելում են»

ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը բարձրաձայնում է սովորողի՝ օրենքով տրված իրավունքի ոտնահարման մասին: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ապօրինի է համարում դպրոցներում կրթական լրացուցիչ վճարովի ծառայություններն արգելելը: Վկայակոչելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը, նա ասում է. «Ուսումնական հաստատությունը վճարովի հիմունքներով կարող է իրականացնել հանրակրթական եւ (կամ) մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրեր, ինչպես նաեւ այլ ծառայություններ՝ համաձայն իր

«Ապագաս տեսնում եմ հայրենիքում»

Ճանաչված օպերային սոպրանո Հասմիկ Պապյանն իր համար այլ կարգավիճակ է պատկերացնում 1989թ. այս օրը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Ռոզինայի դերերգով (Ռոսինի՝ «Սեւիլյան սափրիչ») առաջին անգամ հայ հանդիսատեսը ծանոթացավ այսօր արդեն ճանաչված օպերային սոպրանո Հասմիկ Պապյանին: Ներկայացումից հետո մասնագետների ու օպերային արվեստի սիրահարների «մտատանջությունը», թե երիտասարդ երգչուհին երկար չի մնա մեր

Հայ ճարտարապետները էլի կհամախմբվեն

Քննադատությունն անտեսող Նարեկ Սարգսյանը հրաժարական տվեց գովասանքներից հետո Երեկ Երեւանում ցնցող բան տեղի ունեցավ. Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության խորհրդի ընդլայնված նիստում հրաժարական տվեց խորհրդի նախագահ, Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Հրաժարականը Հայաստանի քաղաքական հրաժարականների հետ ոչ մի կապ չունի: Ինչպես հայտարարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, արդեն տեւական ժամանակ է, ինչ Նարեկ Սարգսյանը առաջարկում

«Զրպարտությունը» դիտվել է «վիրավորանքի նախնական փուլ»

Հասարակական դիրքը ազդում է փոխհատուցման վրա   Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանում սկսվեց եւ ավարտվեց Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի քննությունը: ՄԻՊ Կարեն Անդրեասյանը դատարան էր ներկայացել 2 ներկայացուցչի հետ, իսկ Ազգային ժողովը ներկայացնում էր այս գործով պատասխանող ճանաչված Անի Մխիթարյանը: Կարեն Անդրեասյանը վիճարկում էր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի՝ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի

Ուսանողների բիզնես ծառայությունները թանկ են

Երեւանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողները դժգոհում են իրենց մատուցվող բիզնես ծառայություններից՝ ասելով, որ դրանք ուսանողի գրպանի համար բավական թանկ արժեն: Ուսանողների ներկայացմամբ, անգամ պատճենահանումը, որի ծառայությունից գրեթե ամեն օր օգտվում են, այլ վայրերում 1 էջը 5-6 դրամ արժե, համալսարանում այն 10 դրամ է: Բուֆետում վաճառվող սննդամթերքի ու սուրճի գները նույնպես բարձր են. «Բացի այն, որ

Դեղերի արտադրության ծավալներն ավելացել են

Էկոնոմիկայի նախարարության տվյալներով, դեղարտադրությունը Հայաստանում 2008-2011թթ. ժամանակահատվածում ավելացել է միջինը 7,1%-ով: Իսկ 2013 թվականից, կառավարության պահանջով, հայկական դեղագործական ձեռնարկություններում GMP ստանդարտների ներդրումը կբարձրացնի դրանց մրցունակությունը եւ կհանգեցնի դեղերի արտադրության ծավալների ավելացման ու տեղական դեղորայքի գների նվազման: Այս մասին «Արմինֆոյին» հայտնել է առողջապահության նախարարության դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը: Ըստ նրա, հայկական

Վահե Էնֆիաջյան. «Ուսման վարձը պետք է փոխհատուցվի հիփոթեկային վարկի միջոցով »

«Հիմնադրման իսկ օրվանից ԲՀԿ երիտասարդների միությունն ակտիվ գործունեություն է ծավալել` մասնակցելով կուսակցության նախաձեռնած միջոցառումներին եւ ստեղծելով սեփական նախաձեռնությունները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ երիտասարդների միության նախագահ Վահե Էնֆիաջյանը: Պատգամավորի խոսքերով` իրենք ձեւավորել են լավագույն ավանդույթներ, որոնցից է նաեւ Մարզահամերգային համալիրում կայանալիք տոնական համերգով ամփոփվող ուսանողության միջազգային օրը: Ըստ Էնֆիաջյանի, այսօր

Մահացել է ՄԻԱՎ-ով ապրող երեխա

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը գտնում է, որ մարդիկ ներքին վախ ունեն՝ վարակակիրների հետ շփման համար: Այս տարի մեր երկրում մահացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով 24 հիվանդ, որից 1 դեպքը եղել է մինչեւ 15 տարեկան երեխա: ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից «Առավոտին» տված տեղեկատվության համաձայն, այդ երեխայի դեպքում մահվան պատճառը եղել է ոչ թե հիվանդությունը, այլ՝ ավտովթարը: Օրերս «Առավոտն»

«Մեր գործն արդար է, եւ մենք հաղթելու ենք»

«Կարծում եմ՝ մեր քաղաքական դաշտը այնքան խոհեմ կգտնվի, որ կկարողանա իր նպաստը բերել ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններին, եւ ամեն ինչ կանի, որ մենք երբեւէ տուրք չտանք արկածախնդրությանը: Եվ որպես եզրափակում՝ հավելեմ, որ մեր գործն արդար է, եւ մենք կհաղթենք»,- «Առավոտի» հետ բացառիկ զրույցում ասաց ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը: Հարցազրույցը կարդացեք

Արդար ընտրությունները՝ գերակա նպատակ

ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանըn համոզված է, որ հենց սա է երկրի նախագահի նպատակը: – Վերջին շրջանում ներքաղա քական կյանքը հարուստ է անսպասելի կադրային տեղաշարժերով, հրաժարականներով եւ դրանց շուրջ տարաբնույթ մեկնաբանություններով: Ձեր կարծիքով՝ ի՞նչ է կատարվում՝ խուճապին բնորոշ իրավիճակային լուծումնե՞ր, թե՞ տրամաբանված գործողություններ: – Ժամանակն է, որ ե՛ւ քաղաքական կազմակերպությունները, ե՛ւ քաղաքական գործիչները,

Հայ եղբայրների լիբանանյան արկածները

Երեկ առավոտյան Լիբանանի անվտանգության ուժերը հայաբնակ Պուրճ Համմուտ ավանի ծայրամասային շենքերից մեկում ձերբակալել են 5 հայ եղբայրների: Ազիզ, Մասիս, Միշել, Գեւորգ եւ Մուրիսե Դանիելյանները մեղադրվում են հատուկ դաժանությամբ 11 անձանց սպանելու մեջ: Ինչպես Լիբանանից փոխանցել է HayNews.am-ի թղթակիցը, եղբայրները վերջին ամիսներին կատարել են ավազակային հարձակումներ, կողոպտել եւ սպանել են իրենց զոհերին: Եղբայրները մարդկանց սպանել են

ՀՀԿ-ի մարզային գործիչները, ի տարբերություն ՀՀԿ-ի հանրապետական գործիչների՝ չեն շնորհավորում Իջեւանի նոր քաղաքապետին

Նոյեմբերի 13-ին Իջեւանի քաղաքապետ ընտրվեց ԲՀԿ անդամ Վարդան Ղալումյանը: Արդեն նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն ասել է, որ նրան չի շնորհավորելու, քանի որ «թե նախընտրական, թե ընտրապայքարի ընթացքում նա որդեգրել էր ինձ մրոտելու քաղաքականությունը ինչը դուրս է բարեկրթության սահմաններից: Այն, որ օգտվելով բնակչության սոցիալական ծանր վիճակից՝ նրանց ասում էր, թե նպաստը ես եմ կտրում, թոշակը ես

ՕԵԿ-ը Լոռիում էր

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ իր թիմակիցների հերթական հանդիպումը ազգաբնակչության հետ Լոռու մարզում էր՝ Վանաձոր, Սպիտակ եւ Ստեփանավան քաղաքներում: Անմիջական մթնոլորտում կայացած քննարկումները վերաբերում էին ինչպես սոցիալ-տնտեսական խնդիրներին, այնպես էլ Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերին: «ՕԵԿ-ի թիկունքում վիթխարի աշխատանք կա կատարված, որոնք իրականություն են դարձել ավելի քան 200 օրենքի տեսքով՝ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներից մինչեւ

Անձնամետ չենք, այլ հայաստանամետ

«Առավոտի» հետ հարցազրույցում Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը, ներկայացնելով իր ղեկավարած կուսակցությունը, ասաց. «Մենք չենք ուզում լինել ոչ սարգսյանամետ, ոչ քոչարյանամետ, ոչ էլ որեւէ անձնամետ ուժ: Առաջնորդամոլությունը մեզ լավ բանի չի հասցնի: Անգամ մահմեդական հասարակությունները, ինչպես տեսանք, հասկացան, որ այդ մոդելը ձախողված մոդել է: Մենք հայաստանամետ, հայաստանապահ, հայաստանապաշտ ուժ ենք»: Կարդացեք «Առավոտ» օրաթերթ

Բյուջեն սկսեցին քննարկել կիսադատարկ դահլիճում

Խորհրդարանը կիսադատարկ դահլիճում երեկ քննարկում էր 2012 թվականի պետական բյուջեն: Այն պահին, երբ վարչապետը ներկայացնում էր բյուջեն, ԲՀԿ-ից դահլիճում մոտ ութ պատգամավոր կար, ՀՀԿ-ից՝ տասնհինգ, «Ժառանգությունից»՝ չորս, ՕԵԿ-ից՝ հինգ, ՀՅԴ-ից՝ չորս: Կառավարությունը ներկա էր ամբողջ կազմով: Երեկ աննախանձելի վիճակում էր հայտնվել ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը. ԱԺ նախագահը հրաժարական էր տվել եւ, հասկանալի պատճառներով, նիստը չէր

Հայաստանի մանկությունն ավարտվել է

Ըստ ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի՝ որեւէ առաջնորդի ետեւից գնալը հետընթաց է Հայաստանի համար – Պարոն Արսենյան, Ձեր ղեկավարած Միավորված աշխատանքային կուսակցությունը ոչ իշխանամետ դաշտում է, ոչ էլ ընդդիմադիր: Ի վերջո, ո՞րն է Ձեր ներկայիս քաղաքական կողմնորոշումը: – ՄԱԿ-ը Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը դիտարկում է որպես մեկ միավոր, մենք երբեք չենք ընդունել այն մոտեցումը, որ պետք

Դվինին նվիրված ցուցահանդես՝ Հռոմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Romereports.com կայքը երեկ հաղորդել է, որ ի նշանավորումն Հայաստանի անկախության 20 ամյակի՝ Հռոմում բացվել է 5-9-րդ դարերում մեր մայրաքաղաք Դվինին նվիրված ցուցահանդես: Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանն այս առիթով կայքին տված հարցազրույցում մասնավորապես ասել է. «Մենք ցանկանում ենք ներկայացնել ժառանգության փոքր մասը եւ գոյություն ունեցած մշակույթի բարձր մակարդակը»: Ցուցահանդեսը գործելու է մինչեւ 2012-ի հունվարի 29-ը,

Ասա՝ ով է քարտուղարուհիդ, ասեմ՝ ով ես դու

«Եթե դուք երկնքից եք իջել եւ Ձեր ոտքերն ամպոտ են, ասեք՝ իմանանք: Բայց որ հարկատուների գումարներից աշխատավարձ եք ստանում եւ Ձեր գործը չեք անում՝ այլ հարց է: Հրայր Կարապետյանը շա՞տ է համարում ինքն իջնի, իր գործավարին է ուղարկում: Ստացվում է, որ էս երկրում որեւէ մեկին հանդիպելու համար քարտուղարուհու, վարորդի կամ թիկնապահի հետ պիտի գործ ունենաս:

Լիսկան՝ որպես փորձաքար

Այն, ինչ պետք է արվեր նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից անմիջապես հետո, սկսվեց իրականացվել միայն այս տարվա գարնանը, այն էլ՝ շատ դանդաղ: Քաղբանտարկյալներն ազատ արձակվեցին, քաղաքական ընդհանուր մթնոլորտը խաղաղվեց, ընդդիմության դեմ ագրեսիվ, կացնային քարոզչությունը հիմնականում դադարեցվեց, մի քանի կաշառակեր ոստիկաններ ձերբակալվեցին: Դա, իհարկե, խիստ անբավարար է, բայց որոշ քայլեր, այնուամենայնիվ, ձեռնարկվեցին: Թե ինչու ուշացումով, հայտնի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031