Լրահոս
Օրվա լրահոսը

Կիմ Կարդաշյանը ցանկանում է տուն գնել Դուբայում

Նոյեմբեր 16,2011 14:19

Հեռուստատեսային աստղ Կիմ Կարդաշյանը ցանկանում է տուն գնել Դուբայում. այս մասին հաղորդում է Emirates247.com  կայքը՝ վկայակոչելով նոյեմբերին «HauteMuse» ամսագրին Կարդաշյանի տված հարցազրույցը:

Ամսագրի առաջին էջին Կիմ Կարդաշյանի լուսանկարն է, որն արվել է Դուբայ նրա վերջին այցի ընթացքում՝ իր 31-ամյակից առաջ:

«HauteMuse»-ը մեջբերում է նրա խոսքերը. «Այո, գնելու եմ տուն Դուբայում: Ես դեռ պետք է գամ եւ պարզեմ վայրն ու մնացած հարցերը»: Նա նաեւ ասել է, որ շատ լավ օրեր է անցկացրել Դուբայում եւ շատ է սիրում այն. «Ես երբեք չեմ եղել Հայաստանում, որտեղից է իմ ընտանիքը: Եվ սա իմ առաջին այցն է Մերձավոր Արեւելք, այնպես որ՝ շնորհակալ եմ այսպիսի ջերմ ընդունելության համար: Ես ինձ զգում եմ կարծես տանը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930