Օրվա լրահոսը

ՊՆ-Ն 3-ՐԴ ԱՆԳԱՄ ԿՆՎԱՃԻ՞ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹԸ

Ավարտվում է հանրապետական նշանակության 14 գերատեսչությունների թիմերի մասնակցությամբ ֆուտբոլի ՀՀ վարչապետի գավաթի խաղարկության երրորդ մրցաշարը: Հոկտեմբերի 14-ին հայտնի կդառնան երկու ենթախմբերի երկուական թիմերը, որոնք արդեն երեք օր անց կիսաեզրափակչում կորոշեն, թե ովքե՞ր կպայքարեն երրորդ մրցանակակրին որոշելու համար եւ ովքե՞ր հոկտեմբերի 21-ին կվիճարկեն գլխավոր մրցանակը: Երեկ «Փյունիկ» ՄԱ-ի խաղադաշտում վարչապետի գավաթի նախորդ երկու խաղարկությունների հաղթող ՀՀ

ԵՐԵԽԱՅԻ ՍԵՌԸ ԹԱՔՑՆԵԼԸ ՍԽԱԼ Է

Այդպես կավելանա աբորտների թիվը Օրերս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) քննարկման թեմա էր դարձել այն, որ Ալբանիայում, Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում նորածին տղաների թիվը գերազանցում է աղջիկների թվին՝ 112/100 հարաբերակցությամբ, հետեւաբար եւ այդ երկրների իշխանություններին կոչ էր արվել համամասնությունն ապահովելու համար ուսումնասիրել պատճառները, ընդհուպ առաջարկվել էր ծնողներից թաքցնել չծնված երեխայի սեռը: Արձագանքելով ԵԽԽՎ-ի՝ չծնված երեխաների

ՎԵՏԵՐԱՆԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Նախկին մանկավարժ, մասնագիտությամբ քիմիկոս- կենսաբան, 73-ամյա Էլֆրիդա Մելիքյանը երեկ Մանկավարժ-վետերանների ակումբում առաջին անգամ կոլեգաներին եւ արվեստասեր հասարակությանը ներկայացրեց իր գեղանկարների շարքը` «Կարոտած երկրի պատկերները» խորագրով: Է. Մելիքյանը ծնունդով Երեւանից է, բայց, ինչպես ինքը նշեց, արմատները գալիս են Արեւմտյան Հայաստանից.  «Հայրս ու մայրս են այնտեղից: Ես շրջել եմ ողջ Արեւմտյան Հայաստանով եւ իմ զգացողությունները հանձնել կտավին:

«Վերդիանա»՝ առանց «Վերդիական ձայնի»

Դավիթ Բաբայանցն ուշացել է Դ. Բաբայանցը եւ Ս. Կիբալովան՝ «Տրավիատայում»: «Առավոտը» ժամանակին տեղեկացրել էր Ազգային օպերային թատրոնի նվագախմբի համար փողային գործիքներ ձեռք բերելու նպատակով անցկացվող  բարեգործական համերգաշարի մեկնարկի մասին: Օպերային թատրոնում հերթական երեկոն՝ «Վերդիանա» խորագրով, կկայանա այսօր, մասնակցությամբ թատրոնի նվագախմբի, երգչախմբի, մեներգիչների եւ «Փարոս» կամերային երգչախմբի: Նկատեցինք, որ մասնակից առաջնակարգ մենակատարների թվում բացակայում է Դավիթ

Մեր նախարարները քնա՞ծ են

Կամ համացանցում գործող հայերենագիտական ռեսուրսները՝ առանց պետական աջակցության Ներկայումս հայերենագիտությունը կարիք ունի նոր եւ ժամանակակից լեզվաբանական մեթոդների եւ մոտեցումների: eanc.net-ը՝ Արեւելահայերենի ազգային կորպուսը («ԱՐԵՎԱԿ»), որպես ժամանակակից լեզվաբանական գործիք, ստեղծված է լրացնելու այդ բացը` լեզվաբաններին տրամադրելով արեւելահայերենի ծանոթագրական նոթերով որոնվող տվյալների բազա: Իսկ ոչ լեզվակիր հայերեն ուսումնասիրողների համար կորպուսից օգտվելը հեշտացնելու նպատակով ավելացվել են բառանիշերի համապատասխան

ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

Հոկտեմբերի 11-ին, ժամը 07.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ  Արագածոտնի մարզում` Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 35 կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 13 ՕՏ 929 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ԶԻԼ» մակնիշի 16 ՕՏ 223 պետհամարանիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով «ԲՄՎ»-ի 24-ամյա ուղեւորը՝ Վահե Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

ԱԿԱՆ՝ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Հոկտեմբերի 10-ին ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզում` հեռագրասյուների շրջակա տարածքների մաքրման աշխատանքների ժամանակ, Կապան-Շիկահող ավտոճանապարհի 15-րդ կմ-ում հայտնաբերվել է ական: Սակրավորները պարզել էին, որ գտնվածը հրետանային արկ է: Արկը վնասազերծվել է:

ՈՐՈՇԵԼ ԵՆ ՉԱՍԵ՞Լ

Մեր տեղեկություններով, մոտ մեկ շաբաթ առաջ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը մարզպետարանում խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են մարզի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների եւ որոշ հանրակրթական դպրոցների տնօրեններ: Ֆինանսների նախարարության ստուգումների արդյունքում բացահայտվել է, որ մարզի սոցիալական ծառայությունները թույլ են տվել ֆինանսական խախտումներ` 220-480 հազար դրամի չափով: Նրանք քաղաքացիներին նշանակել են նպաստներ, որոնք, ըստ օրենքի, նպաստառու

ՀԱՐՎԱԾ՝ ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆՈՒՄ

«Իսուզու» մակնիշի ավտոմեքենան Բագրատունյաց պողոտայի բենզալցակայանում բախվել է լիցքավորման համար կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, որն էլ հարվածել է 20-ամյա լիցքավորողին. տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

ՔՈՉԱՐՅԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՔՆՆԻՉՈՒՄ ԷԼ ՀԱՂԹԵՑԻՆ

Երեկ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը՝ Ամրահի Պետրոսյան, Կարեն Չիլինգարյան, Դանիել Խաչատրյան կազմով, լսեց «Ժամանակ» օրաթերթի վերաքննիչ բողոքը՝ կապված ՀՀ երկրորդ նախագահի կնոջ եւ որդու հայցի առթիվ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 6-ին կայացրած վճռի հետ: Ըստ այդ վճռի, հօգուտ Սեդրակ եւ Բելլա Քոչարյանների «Սկիզբ Մեդիա կենտրոն» ՍՊԸ-ից պետք է գանձվի

Բերքի տոնը՝ Լոռիում

Այս տարի բերք կար, սակայն չկային պաշտոնյաների խոստումների իրականացած դրսեւորումներ: 2010 թվականի հոկտեմբերի 5-ին «Բերքի տոնը՝ առանց բերքի» հրապարակմամբ ներկայացնելով Լոռու մարզում գյուղատնտեսական տարին ամփոփող եւ 2002 թվականից կազմակերպվող Բերքի տոնը, գրել էինք, որ մարզի 105 գյուղերից միայն 57-ն էին մասնակցում տոնին, քանի որ 2010-ը գյուղի եւ գյուղացու համար հաջող չէր. էլ երաշտ, էլ կարկուտ,

ՀՔԱ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ՝ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԴԵՄ

Որոշումը կայացնող դատավորի նկատմամբ էլ կարգապահական վարույթ հարուցելու մասին դիմում-բողոք է ուղարկվել Արդարադատության խորհուրդ: «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը դիմել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով բեկանել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, մերժել է ՀՔԱՎ-ի բողոքն ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության

ՊՈՏԵՆՑԻԱԼԸ ԴԵՌ ՍՏՎԵՐՈՒՄ Է

Չնայած վերջին շրջանում իրականացվող ստվերային տնտեսության դեմ պայքարին, ըստ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի, Հայաստանի տնտեսական պոտենցիալը դեռ ստվերում է, որը պետք է օգտագործել, ինչպես նաեւ մտածել ճկուն հարկային քաղաքականության մասին: Երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարեց նաեւ, որ մեր պետբյուջեն լուրջ ուսումնասիրության կարիք ունի. «Մենք նման տոկոսային հարաբերակցությամբ՝ բարձր ստվերային տնտեսությամբ,

ԴԱՀԿ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՆ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ

Հայաստանում դատական համակարգի բարեփոխումները շարունակվում են, բայց դրանից քաղաքացիների վստահությունն արդարադատության նկատմամբ էապես չի մեծանում: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի համար էլ են այս ոլորտի մասին քաղաքացիների դժգոհությունները օբյեկտիվ: «Մեծ թիվ են կազմում այն դատական ակտերը, որոնք կամավոր չեն կատարվում, իսկ հարկադիր կատարման ընթացակարգերն էլ այնքան երկար են, որ խնդիրներ են առաջացնում եւ քաղաքացիների օբյեկտիվ դժգոհությունների

Մարդահամա՞ր, թե՞ շպիոնիզմ

Այսօրվանից հանրապետությունով մեկ անցկացվող մարդահամարը արդեն իսկ զայրացրել է գյումրեցիներին: Տարբեր  կառույցներում քննարկման թեման այն է, որ կառավարությունը մարդահամարի անվան տակ հաշվում է քաղաքացիների փողերը: Բանն այն է, որ 33 հարցերի մեջ ընդգրկվել են այնպիսիք, որոնք  ոչ այլ ինչ են, քան հաշվետվություն սեփական եկամուտների մասին: Օրինակ՝ քաղաքացին մարդահամարի շրջանակներում ոչ միայն պարտավորվում է տեղեկացնել իր

Միշիկին դարձրել են Միշա

Սեփականության իրավունքի գրանցման համար Շիրակի փողոցի 4-րդ նրբանցքի 11 շենքի թիվ 1 բնակարանի բնակիչ Միշիկ Ենգիբարյանը անշարժ գույքի կոմիտեի Շենգավիթի բաժնում մեծ քաշքշուկների մեջ է ընկել: Միշիկի գույքաթերթիկը լրացնելիս աշխատակիցները մարդու անձնագրային անունը կրճատել են՝ դարձնելով Միշա, մտածելով, որ Միշիկը խոսակցական է: Եվ կադաստրում սեփականության գրանցումը մերժել են՝ պատճառաբանելով, որ անվան մեջ տառասխալ կա եւ

ԲՆԱԿԻՉՆԵՐԸ՝ ԸՆԴԴԵՄ ՆԱԽԿԻՆ ԳԵՆԵՐԱԼԻ

«Էլիտար» շենքում բնակարան են գնել՝ 1 քմ-ն 31 հազար դրամով Արդեն մի քանի օր է՝ մայրաքաղաքի «էլիտար» շենքերի բնակիչները ցույցեր են կազմակերպում նախագահի նստավայրի, դատախազության, քաղաքապետարանի ու վճռաբեկ դատարանի մոտ: Ինչպես ժամանակին պետական կարիքների համար իրացվող տարածքների՝ Բուզանդի, Արամի փողոցների բնակիչներին էին խաբելով դուրս շպրտում՝ չնչին փոխհատուցում տալով, հիմա նույնկերպ վարվում են նորակառույց «էլիտար» շենքերի

ՆԱՅԵԼ ՀԱՅԵԼՈՒ ՄԵՋ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, հակադարձելով Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Էլչին Հուսեյնլիի այն հայտարարությանը, թե հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը սպառնում է տարածաշրջանային կայունությանը, ասաց. «Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ հանդես եկավ անհեթեթ եւ ջղաձիգ հայտարարությամբ, որի առիթը կարող էր լինել թե Հայաստանում անկախության քսանամյակին նվիրված մեծ եւ փառահեղ շքերթը, որին մասնակցեցին նաեւ ՌԴ զորքերի

ԶՈՀԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ԵԽԽՎ-ԻՆ ԷԼ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ

Անցած շաբաթ ԵԽ խորհրդարանական վեհաժողովը Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձեւում «Մարտի 1»-ի էջը փակված համարելուն զուգահեռ՝ միաժամանակ նշել է, թե անհրաժեշտ է, որ «Մարտի 1»-ի գործի վարույթն իրականացնող նախաքննական մարմինը վերջնական կամ առնվազն միջանկյալ զեկույց հրապարակի մինչեւ 2011 թվականի վերջը: «Մարտի 1»-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում համոզմունք է հայտնել, թե

ՊԵՏՔ Է ՍԿՍԵԼ ՄԵԶԱՆԻՑ

«Արդյոք ինչ-որ տեղ նաեւ մե՞նք չենք սխալվել, եւ երբ ես ելույթ ունեցա մեր մասին բանաձեւի քննարկման եւ զեկույցի ժամանակ, ես հենց այնպես չէի նշում, որ ընտրակեղծիք հրեշը ծնվել է դեռ 1995-ին: Այդ օրվանից առ այսօր մենք չենք կարողանում ազատվել բոլոր արատավոր երեւույթներից եւ դեռ ավելին՝ ավելի ենք մխրճվում այդ ամենի մեջ: Մենք առաջին հերթին պետք

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ ՎՍՏԱՀ Է, ՈՐ ԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ

Այս շաբաթ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարեց, թե պատրաստվում է զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ Քաղաքացիական օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության խնդրով դիմել Սահմանադրական դատարան: Ըստ օմբուդսմենի, իր հեղինակած օրենքը դատարանները պատշաճ կերպով չեն կիրառում: Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե ՍԴ դիմելու պատճառը միջազգային կառույցների զեկույցներում Հայաստանի մամուլի ազատության վերաբերյալ

ՈՐ ԻՐԵՆՔ ՀՊԱՐՏԱՆԱՆ

 «Հայ-ռուսական ռազմավարական համագործակցություն» թեմայով քննարկման ժամանակ, որին մասնակցում էին ՌԴ-ում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը եւ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, խոսվեց հայ-ռուսական համագործակցության խնդիրներից: Դահլիճում ներկա էին ռուս եւ հայ մտավորականներ, գիտնականներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ: Արթուր Բաղդասարյանը նշեց, որ մեր երկրի համար գերակա նշանակություն ունեցող ընկերություններ են գործում, որոնց

Աջակցության համար մի չափորոշիչն ազատ ընտրություններն են

Եվրոպական հարեւանության լրագրողական ցանցի մասնակիցների առջեւ էլ Եվրոպական Միության ընդլայնման եւ Եվրոպական Հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն կրկնեց խոստումը, թե երկրներն ինչքան ավելի բարեփոխվեն՝ այնքան ավելի շատ աջակցություն կստանան ԵՄ-ից: Բրյուսելում գումարված Եվրոպական հարեւանության լրագրողական ցանցի ամփոփիչ համաժողովի 200 մասնակիցների առջեւ երեկ ելույթ ունեցավ Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, որն

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՆԿԱՐԱՆ ԱՅԼԵՎՍ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՉԷ՞

Թուրքիայում կարծում են, որ անկախ դիվանագիտական հարաբերություններից՝ երկու երկրները կարող են առեւտրատնտեսական կապեր զարգացնել: «Աշխատենք միասին» կարգախոսը, որը հայաստանյան ներքաղաքական դաշտ նետվեց 2003 թ. ընտրությունների ժամանակ՝ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների կողմից, «վերաթարմացրել է» Մուստաֆա Էդիբ Յալմազը՝ թուրքական «Today\’s Zaman»-ի խմբագիրներից: Խնդրո առարկան հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն է եւ թուրքական խորհրդարանում «քուն մտած» արձանագրությունները: «Իրար մեղադրելով չենք կարող

«ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՏԱՐՐ»

Ըստ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ-կոալիցիա երկխոսության աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանի, ՀԱԿ-ը հենց այսպես է վարվում երկխոսության հետ: – ՀԱԿ-ը, դադարեցնելով նստացույցերը եւ հանրահավաքները՝ մինչեւ այս ամսվա վերջ, ընդունեց մի բանաձեւ, որի կետերից մեկն էլ այն մասին է, որ իր նստացուցային ակցիայի շնորհիվ ՀԱԿ-ին հաջողվեց վերացնել մարտի 1-ից հետո տարածված վախի մթնոլորտը,

10 ՀՈԳՈՎ՝ 12-Ի ԴԵՄ

armsport.am Դուբլինում կայացած Իռլանդիա-Հայաստան ազգային հավաքականների հանդիպումում գրանցված 2:1 հաշիվը Հայաստանի ազգային հավաքականին զրկեց փլեյ-օֆֆում «Եվրո 2012»-ի եզրափակչի ուղեգրի համար պայքարը շարունակելու իրավունքից: Սակայն մեր ընտրանին իրականում չպարտվեց: Ավելին. 26-րդ րոպեից սկսած խաղադաշտում մնացած մեր 10 ֆուտբոլիստներն արժանապատիվ պայքար մղեցին Իռլանդիայի ամբողջական թիմի եւ նրանց «լավագույն խաղացող» իսպանացի մրցավար Էդուարդո Իտուրալդե Գոնսալեսի դեմ: Ամբողջ Եվրոպան

Միջուկային զենք չպետք է լինի

 «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ-ն ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան աջակցությամբ Կապանում կազմակերպել էր «Միջուկային զինաթափում. Հայաստանի եւ Ղազախստանի գործադրած խաղաղ ջանքերն այդ ուղղությամբ» թեմայով քննարկում: Միջուկային զինաթափման, ատոմային էներգիայի եւ դրա անվտանգության մասին խոսելով, ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աիմդա Բոզժիգիտովը ասաց, որ իր երկիրը Խորհրդային միության փլուզումից հետո հրաժարվեց միջուկային սպառազինությունից: «Եթե երկիրն ունի միջուկային զենք,

«ՏԵՐՅԱՆԸ»՝ «ՋՐՀԵՂԵՂԻ» ՄԵՋ

«Մենք էլ ոչինչ չունենք, մեր արխիվը, գրականությունը, ամեն ինչը վերացել է: Ամեն ինչ: Կենտրոնն էլ ոչ մի բան չունի: Բոլոր համակարգիչները ենթարկվել են վթարի, ամեն ինչ պայթել է»,- կիրակի օրը արցունքները աչքերին ասում էր «Տերյան մշակութային կենտրոն» հ/կ-ի գործադիր տնօրեն Լիլիթ Մելիքյանը: Տնօրենը պատմում է. «Հոկտեմբերի 8-ի առավոտյան, ժամը 10-ին (Հանրապետության 47 հասցեում) շենքի պահակակետից

«ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ը ԶԻՋԵԼ Է

ՀՀ անկախության 20-ամյակի առիթով՝ «ՎիվաՍել- ՄՏՍ» ընկերությունն իր կողմից իրականցվող սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում զիջել է բջջային կապի ծառայությունների դիմաց գոյացած կրթության ոլորտի մի շարք հաստատությունների մոտ 45 մլն դրամ պարտքը: Առաջնորդվելով՝ յուրաքանչյուրիս գործունեությունը ներդրում է մեր երկրի առաջընթացի գործում կարգախոսով, բջջային կապի առաջատար օպերատորը չեղյալ է հայտարարել շուրջ 354 կրթական հաստատությունների «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի հանդեպ

60-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ՝ 60 ՄԱՍՆԱԿԻՑ

«Armchess.am»-ը տեղեկացնում է, որ հայաստանցի հռչակավոր գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանի ծննդյան 60-ամյակի առիթով Երեւանում անցկացվել է արագ շախմատի մրցաշար, որին մասնակցել են 60 վետերան շախմատիստներ: Յոթ հնարավորից վաստակելով 6,0 միավոր՝ մրցաշարի հաղթող դարձել է Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային վարպետ Էդուարդ Մնացականյանը: Մրցանակակիրներին պարգեւներն անձամբ հանձնել է Ռաֆայել Վահանյանը:

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031