Լրահոս
Օրվա լրահոսը

60-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ՝ 60 ՄԱՍՆԱԿԻՑ

Հոկտեմբեր 11,2011 00:00

\"\"«Armchess.am»-ը տեղեկացնում է, որ հայաստանցի հռչակավոր գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանի ծննդյան 60-ամյակի առիթով Երեւանում անցկացվել է արագ շախմատի մրցաշար, որին մասնակցել են 60 վետերան շախմատիստներ:
Յոթ հնարավորից վաստակելով 6,0 միավոր՝ մրցաշարի հաղթող դարձել է Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային վարպետ Էդուարդ Մնացականյանը: Մրցանակակիրներին պարգեւներն անձամբ հանձնել է Ռաֆայել Վահանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել