Օրվա լրահոսը
Մատչելի՞ է, արդյոք, «ԴատաԼեքս» տեղեկատվական կայքը
«Առավոտ» թերթում վերջերս բարձրացված հարցը «ԴատաԼեքս»/ datalex.am/ համակարգի վերաբերյալ, մեր կարծիքով, շատ արդիական է եւ տեղին: Կիսում ենք թերթի անհանգստությունն այդ առիթով եւ որպես տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կառավարման ոլորտների մասնագետներ, ներկայացնում ենք մեր դիտարկումները: «ԴատաԼեքս» կայքէջից երեւում է, որ համակարգի մշակմանը ֆինանսական եւ տեխնիկական օժանդակություն են ցուցաբերել ՀՀ կառավարությունը, Նիդերլանդների Թագավորության կառավարությունը, Համաշխարհային բանկը: Այդ
ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻՑ
Այսօր՝ ժամը 05.00-ին, Եկատերինբուրգ-Երեվան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 29-ամյա Ռուբեն Հ.-ին, որը ս/թ օգոստոսի 5-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեվաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:
ԱՅՍՕՐ
ժամը 00.30-ի սահմաններում «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենան Սեվան-Մարտունի-Գետափ ճանապարհի 66-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի: «Միցուբիշի Մոնտերո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
4 ՎԻՐԱՎՈՐ
Բեյրութի եվ Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում բախվել են «Միցուբիշի Պաջերո» եվ «Հոնդա Սոնատա» մակնիշի ավտոմեքենաներ: «Հոնդա Սոնատա»-ի վարորդը եվ 4 ուղեվորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ՀԱՓՇՏԱԿԵԼ ԷՐ
Ոստիկանության Երեվանի վարչության հերթապահ մաս է զանգահարել Ազատության պողոտայում գտնվող խանութներից մեկի վաճառողուհին եվ հայտնել, որ մի տղամարդ դանակով իրեն սպառնալով` խանութից ապրանքներ է վերցնում: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 18.50-ին, Ազատության պողոտայի թիվ 7 շենքի մոտից, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 51-ամյա Հարություն Հակոբյանը: Պարզվել է, որ նա ժամը
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ
Հոկտեմբերի 5-ին ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աբովյանի ծննդատան ցանկապատի մոտ տղամարդու դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է Աբովյանի 56-ամյա բնակիչ Սամվել Հարությունյանի դիակը` ծնկների, գոտկատեղի — գլխի մասերում վնասվածքների հետքերով: Հոկտեմբերի 6-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության ծառայողները Մասիս-Այնթապ ճանապարհի խաչմերուկից, սպանությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 49-ամյա Երեմ Մ.-ին: Երեմ
«Եհովայի վկաներն» իրենց հեղինակությունը բարձրացնելու խնդիր ունեն
Այդ պատճառով դիմում են ցանկացած միջոցի Տեր Եսայի քահանան ընդդեմ «Եհովայի վկաների» եւ աղանդների հոգեբանական ազդեցությունը հասարակության վրա դատական գործը հետաձգվել է՝ մեղադրվող կողմից վճռաբեկ դատարան ներկայացնելու միջնորդությամբ. դատական նիստը նշանակված էր հոկտեմբերի 14-ին, «Եհովայի վկաները» մեկ ամիս ժամանակ էին խնդրում: Երեկ այս մասին լրագրողներին տեղեկացրեց տեր Եսայի քահանայի փաստաբան Վարդուհի Էլբակյանը: Հարավ-արեւմտյան թաղամասի Սուրբ
Ջոն Տոշակ. «Տվեք ինձ ռուսների համարը»
Վերջին օրերին լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերին Մակեդոնիա կատարած այցի ժամանակ այդ երկրի ԱԺ նախագահի հետ հանդիպման ընթացքում առաջարկ է արել՝ իր երկրի բյուջեից շոշափելի նյութական պարգեւատրում կատարել Մակեդոնիայի ազգային հավաքականին, եթե մակեդոնացիները հաղթեն Հայաստանի ընտրանուն: Մակեդոնիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Տոշակը երեկ կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում հումորով
ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ. «ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՉԱԶԴԻ»
Արդեն ավանդույթ է դարձել, որ հայ երկրպագուն սրտատրոփ սպասում է Հայաստանի հավաքականի այն հանդիպումներին, որոնցում մրցակիցը եվրոպական որեւէ անվանի հավաքական է: Այսօր երեկոյան Հանրապետական մարզադաշտում մերոնց եվրոպական գրանդ չի սպասելու՝ ՆՀՀ Մակեդոնիայի ընտրանին է: Սակայն աժիոտաժը հանդիպման շուրջ բավական մեծ է ու վերաբերում է տարբեր ասպեկտների՝ սկսած սեւ շուկայում վերավաճառվող տոմսերի քանակից ու գնից, մինչեւ
ԱՆՉԱՓԱՀԱՍ, ԲԱՅՑ՝ ԱԿՏԻՎ ԲԼՈԳԵՐՆԵՐ
Երեկ Մոսկվայի տանը ամփոփվեց «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի՝ «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում իրականացվող «Դպրոցական բլոգ»՝ https://dprocakan.wordpress. com նախագծի առաջին փուլը: Ինչպես նշեց նախագծի հեղինակ Աննա Մուրադյանը՝ «Դպրոցական բլոգը» մի վայր է, ուր հեղինակները հենց երեխաներն են. «Ծրագիրը մեկնարկել է դեռեւս 6 ամիս առաջ: Ստանալով համապատասխան համակարգչային գիտելիքներ՝ դպրոցական երեխաները բլոգի միջոցով բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրները՝
ՀԱՅ ԲԱՐԻ ԿԱՂՆԻՆ
Տապալվեց հայ բարի կաղնին՝ Վանուշ Խանամիրյանը, թողնելով իր վերջին ստեղծագործությունը՝ «Նաիրյան դալար բարդին»: Երեւի աչքերը փակելիս Վանուշավարի հրաժեշտ է տվել՝ «Մնաս բարով, հայ ժողովուրդ ջան, ոնց եմ քեզ ես սիրում, էս ինչ լավն ես: Քո ցավը տանեմ, առանց քեզ ես կյանք չունեմ»: Մնաս բարով, Վանուշ Խանամիրյան ջան, մեր մեծ եղբայր: Մի խնդրանք ունեմ մեր լրագրողներին,
«ԵՍ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՉՈՒՆԵՄ»
Հայտարարում է Հայաստանի պետական կամերային նվագախմբի ղեկավար Վահան Մարտիրոսյանը Ֆրանսիայի կոմպոզիտորների միության անդամ, միջազգային համբավ ունեցող դաշնակահար եւ դիրիժոր Վահան Մարտիրոսյանը այս տարվա մարտից ստանձնել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գլխավոր դիրիժորի եւ գեղարվեստական ղեկավարի պարտականությունները, համարում է, որ թշնամիներ չունի: Նշենք, որ նա ստանձնել է մի նվագախմբի ղեկավարություն, որը մոտ կես տարվա պարապուրդի հետեւանքով
Ոչ մեկի խիղճը չի՞ տանջում
Բացի Լինսի հիմնադրամի եւ ՔՈԱՖ-ի հովանավորությամբ կառուցված դպրոցների, մյուս բոլոր դպրոցներում կամ թեքահարթակներ չկան, կամ «վայ» թեքահարթակներ են, դռները չունեն համապատասխան լայնություն, զուգարանները հարմարեցված չեն, եւ շինարարներն ուղղակի անտեսում են հաշմանդամներին հարմարեցված միջավայր կառուցելու օրենքի պահանջը: Զորօրինակ, Արմավիրի մարզպետի տեղակալ Լ. Մուրադյանի մոտ սույն թվականի հունիսի 13-ին տեղի ունեցած Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային
ՔԻՉ՝ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ՇԱՏ՝ ԷՆՏՈՒԶԻԱԶՄ
Այսօր Գրադարանավարի օրն է Թեպետ աշխատավարձի չափը մասնագիտական նվիրումի հետ կապ չունի, բայց ժամանակն է, որպեսզի հատկապես մշակույթի ոլորտում աշխատավարձեր սահմանողները առաջնորդվեն խոհեմության սկզբունքով: Դժվար է պատկերացնել, որ ամսական 35 հազար դրամ ստացող գրադարանավարը ամեն օր սիրով ու նվիրումով է գալիս աշխատանքի, սպասարկում ընթերցողներին, այսպես հավատարիմ մնալով իր մասնագիտությանը, որը խորհրդային տարիներին ամենահեղինակավորներից մեկն էր
ՎՆԱՍՎԱԾՔՈՎ
Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Դայացու» մակնիշի 10 ՕՍ 771 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ուշի գյուղի բնակիչ Ա. Սարգսյան) վրաերթի է ենթարկել Գյուլագարակի բնակիչ Ս. Նազարյանին, ով գանգուղեղային վնասվածքով տեղափոխվել է Աշտարակի հիվանդանոց:
ԴԵՍՊԱՆԻ ՄԱՏԱՆԻՆ ԷԼ ԵՆ ԹՌՑՐԵԼ
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 3-ին, ժամը 11.00-ին, ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ալեքսանդրի Ռաչինսկին ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 05.00-10.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան փականը բացելու միջոցով, Երեւանի Բարբյուսի փողոցում գտնվող տնից գողացել են 80 հազար դրամ, 100 եվրո, ոսկյա 2 մատանի եւ 1
ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը, որը վրաց իշխանությունների կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման եւ ներկայումս պահվում է Վրաստանի Ռուսթավիի թիվ 6 խիստ ռեժիմի բանտում, հեռախոսով երեկ տեղեկացրել է «Երկիր» միությանը, որ հոկտեմբերի 5-ին անժամկետ հացադուլ է սկսել: Վահագն Չախալյանը դիմել է հացադուլի՝ ի նշան բողոքի իր նկատմամբ սահմանված անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող բանտային պայմանների
ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ
Հոկտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզում՝ Սեւան-Մարտունի ավտոճանապարհին, Ծովինար գյուղի մոտ բախվել են «ԳԱԶել» մակնիշի 1732 Լ պետհամարանիշի (վարորդ՝ Վարդենիս քաղաքի բնակիչ Մանվել Ժամհարյան) եւ «ԵրԱԶ» մակնիշի 27 ՏՏ 625 պետհամարանիշի (վարորդ՝ Այնթապ գյուղի բնակիչ Հրաչիկ Ալեքսանյան) ավտոմեքենաները: Վարորդները տեղափոխվել են Մարտունիի հիվանդանոց:
ՎԱՏ ՍՈՎՈՐՈՒՅԹ
Տավուշի մարզում գյուղացիները սովորույթ ունեն աշնանն այրել հնձված դաշտերը: Այսկերպ մեծապես վնասում են այգու եւ բերքի վնասատուներին, բայց այս սովորույթը վատ է այն առումով, որ կրակը չի վերահսկվում, դուրս է գալիս կրակ տվողի դաշտից ու տարածվելով՝ ոչնչացնում է նաեւ դաշտերի շրջակա թփերն ու ծառերը: Վերանում են նաեւ կենդանիների եւ թռչունների պոպուլյացիայի տարածքները: Հոկտեմբերի 5-ին այրվում
Երեխային բուժում է հարկավոր
Զրկված է թոշակ ստանալու իրավունքից Երբ 10-ամյա Գագիկը դեռ փոքր էր, մայրը նկատեց, որ երեխան դժվարությամբ է միզում, ավելին՝ նրա հագուստն իր տարեկիցների հագուստի նման չէր խոնավանում: Վանաձորում Գագիկի մորն ասել էին, որ երեխայի լյարդն է հիվանդ: Սակայն երբ հինգ տարի առաջ երեխան դժվարացված միզարձակման կապակցությամբ հետազոտվեց Երեւանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում՝ սարսափեց: Հետազոտությունների արդյունքում ախտորոշվել
ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ «ՄՈՒՍԿՈՒԼ ԳԱԳՈՅԻ» ՀԱՄԱՐ
Երեկ Կենտրոն եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, ժ.12-ից սկսած փորձում էր շարունակել Գագիկ Մաթեւոսյանի եւ նրա խմբի գործով դատավարությունը: Փաստաբան Ավագյանը: Գագիկ Մաթեւոսյանի ճնշումը բարձրացել էր, եւ դատարանը ստիպված էր շտապօգնության բժիշկներ հրավիրել: Նախորդ օրն էլ բժիշկները քրեակատարողական հիմնարկում էին նրան օգնել: Կես ժամով ընդհատված նիստը օգուտ չտվեց, քանի
ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴԻՆ ՉԵՆ ԸՆԴԱՌԱՋՈՒՄ
«Առավոտի» 29.09.2011թ. «Սպասում են մահանա, որ տուն չտա՞ն» հրապարակմամբ անդրադարձել էինք ազատամարտիկ Սամվել Միքայելյանի այն խնդրին, որ նա 2-րդ խմբի զինհաշմանդամ է եւ անօթեւան: Ս. Միքայելյանը երկար տարիներ պայքարում է, որպեսզի պաշտպանության նախարարությունը առաջնահերթությամբ իրեն բնակարան տրամադրի: Նյութում նաեւ նշել էինք, որ 2008-ին ազատամարտիկը Դավիթաշեն համայնքի կողմից պաշտպանության նախարարություն (ՊՆ) ուղարկված բնակարանի կարիքավորների հերթացուցակում է
Գյումրիի հոսպիտալից՝ Քաթա՞ր
Օրերս People in Need չեխական կազմակերպությունը Շիրակի մարզում նախաձեռնել էր շրջայց, որի ընթացքում մի խումբ լրագրողներ, ի թիվս այլ հանդիպումների, զրուցեցին նաեւ Գյումրիի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանի հետ: Ըստ Ա. Ադամյանի՝ այժմ կենտրոնում գրանցված է 10 708 գործազուրկ, որոնց հիմնական մասը՝ 65-68%-ը, կանայք են: Գրանցվածներից մոտավորապես 8000-ը գյումրեցի է: Վերջերս Գյումրիում կազմակերպված աշխատանքի
Պալատները եղբայրացան
«Մեր հարաբերությունները պաշտոնականից դուրս են եկել, եւ իմ ամեն մի հանդիպում Վրաստանի Վերահսկիչ պալատի նախագահի հետ, կարելի է ասել, հավասար է իմ եղբոր հետ հանդիպման». Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը խորհրդարանի փոխխոսնակ Ռոսուդան Մկերվալիշվիլիին այսպես ներկայացրեց իր եւ Վրաստանի ՎՊ նախագահ Լեւան Բեժաշվիլիի հարաբերությունները: Երեկ երկու պալատների նախագահները
ԱՄԵՆ ԻՆՉՆ ԷԼ ՍՏԻՊՈՒՄ Է, ՈՐ ԳԱՆ
Քաղաքականն էլ, սոցիալականն էլ Ազատության հրապարակը գրեթե մեկ շաբաթ է՝ դարձել է բազմաթիվ հայերի «ժամանակավոր բնակության վայրը»: Այս հրապարակում են ուտում, խմում, գիշերում, նույնիսկ տարածքը մաքրելով են մարզվում Հայ ազգային կոնգրեսի հարյուրավոր համախոհ քաղաքացիներ: Այժմ եւ նախկինում էլ ՀԱԿ-ի հանրահավաքներում հաճախ հնչում է, որ մարդիկ արդեն հոգնել են սոցիալական ծանր պայմաններից, ուստի պետք է դրան
ՄԻ ՍՈՂԱՆՔԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՎ…
Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հոկտեմբերի 6-ին Տավուշի մարզխորհրդի նիստում կարեւորեց Այրումի սողանքի գոտին շրջանցող խճապատ ճանապարհի բարեկարգումը: Նրա խոսքով՝ ավելացել է Բավրայի մաքսատնով խոշոր բեռնատարների մուտքը Հայաստան: Հանրապետություն մտնող բեռնատարների մի զգալի մասն էլ երթեւեկում է Նոյեմբերյան-Իջեւան-Դիլիջան ճանապարհով: Մարզպետն ասաց, որ Իջեւան-Դիլիջան ճանապարհին, Հովքի գյուղի մոտ, սողանքային գոտի կա, այնտեղ խոշոր բեռնատարների կուտակումը կարող է
ՍՈՂԱՆՔԻ ԳՈՏՈՒՄ ԹԱԼԱ՞Ն Է
Ճանապարհային ոստիկանության նոյեմբերյանցի հետաքննիչ Մխիթար Գիշյանի ծառայողական մեքենան, ի թիվս այլ մեքենաների, հայտնվել էր Այրումից ոչ հեռու փլուզված հողաքարազանգվածի տակ: Երբ մեքենան հանվել է սողանքի գոտուց, Մխիթարը հայտնաբերել է, որ իր մեքենայի նվագարկիչը չկա: Որոնելուց հետո Գիշյանը այն գտել է շրջակա խոտերի մեջ: Մեր տեղեկություններով՝ սողանքի գոտուց հանված բուլղարական բեռնատարի վարորդն էլ, ի լուր բոլորի,
ԲՈԼՈՐԸ ԳԻՏԵՆ, ԲԱՅՑ ԼՌՈ՞ՒՄ ԵՆ
Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի սահմանամերձ Գուդեմնիս գյուղի ղեկավար Արտուշ Գրիգորյանի փոխանցմամբ՝ իրենց գյուղի վարչական տարածքում ադրբեջանական զինվորականների հենակետեր կան, ինչը մեծ վտանգ է ներկայացնում գյուղի ու բնակիչների համար: Ըստ նրա՝ գյուղաբնակները վախենում են գնալ այդ տարածքները, որոնք ժամանակին որպես արոտավայրեր են ծառայել: Արդեն քանի տարի է՝ անասուններին այդ կողմերը չեն տանում: «Մենք այդ կողմերը չենք
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԳԻՆԸ ՉԻ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը երեկ իր ասուլիսում, ըստ news.am-ի, հայտարարել է, թե Հայաստանում այս պահին իրադարձություններն ընթանում են նախընտրական պայքարի տրամաբանությամբ, իսկ անդրադառնալով իշխանություն-ՀԱԿ երկխոսության հեռանկարին՝ շեշտել է, թե կապ չունի՝ կշարունակվի՞ այդ երկխոսությունը, թե՞ ոչ, քանի որ դա, ըստ նրա, չի լուծում երկրի բնակչությանը հուզող խնդիրները, երկխոսության արդյունքում, օրինակ, չեն նվազի սննդամթերքի գները.
ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԱԿ-Ի ՀԱՄԱԿԻՐ ՉԷՐ
ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը երեկ այցելել է Ազատության հրապարակ եւ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանին փոխանցել Վանուշ Խանամիրյանի մահվան կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի խնդրանքը՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 11:00-14:00-ը, հանել ՀԱԿ շուրջօրյա հանրահավաքի համար տեղադրված վրանները՝ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի քաղաքացիական հոգեհանգստի անցկացումը պատշաճ ապահովելու համար: Ինչպես tert.am-ին տեղեկացրել է Արթուր Պողոսյանը, հանձնաժողովը որոշել էր քաղաքացիական


















































