Օրվա լրահոսը
ՃԱՆԱՉՎԻ ՈՉ ԹԵ ՊԱՐՈՂԸ, ԱՅԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱԼԵՏԸ
Այս նպատակին է ջանքերն ուղղել բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը Համաշխարհային բալետային դպրոցների մասին խոսելիս հիշատակվում են երեք՝ 18-րդ դարում ձեւավորված ֆրանսիական, 19-րդ դարի վերջի ռուսական եւ 20-րդ դարասկզբի ամերիկյան դպրոցների ներկայացուցիչները: Վերջին շրջանում նրանց ինտեգրվել են կուբայական, չինական, անգլիական եւ դանիական դպրոցների արտիստները: Չնայած այն բանին, որ գովեստի ու հիացմունքի խոսքեր են շռայլվում նաեւ վերջին տարիներին
ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԵՑ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՓԱԹԵԹԸ
Հունաստանի կառավարությունը հավանության է արժանացրել հակաճգնաժամային միջոցառումների փաթեթը: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Փաստաթուղթը առաջարկում է բյուջեի կրճատում, որի շնորհիվ հնարավոր կլինի Արժույթի միջազգային հիմնադրամից ստանալ վարկ՝ դեֆոլտից խուսափելու նպատակով: Սոցիալական ծրագրերի սառեցման փաստը հուզումների նոր ալիք է առաջացրել երկրում: Հիշեցնենք, որ երեքշաբթի երկրի խորհրդարանը վստահություն էր հայտնել նոր կառավարությանը:
ԼԻԲԻԱՅԻ ՀԱՐՑՈՒՄ ՆԱՏՕ-ՈՒՄ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ
Իտալիան առաջարկել է դադարեցնել Լիբիայում իրականացվող ռազմական գործողությունները, բայց նրա կոչը դիմադրության է արժանացել Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կողմից, ինչը վկայում է արեւմտյան ռազմական կոալիցիայում նկատվող ճաքերի մասին: Reuters-ի փոխանցմամբ, այս շաբաթ ՆԱՏՕ-ն առաջին անգամ խոստովանեց, որ իր ռմբահարումների արդյունքում կարող են սպանված լինել խաղաղ լիբիացիներ: Այդ հայտարարությունը կարող է հանգեցնել այն բանին, որ ՄԱԿ-ի
Լուկաշենկոն՝ ինչպես որ կա
Հունիսի 22-ի երեկոյան Բելառուսի ողջ տարածքում տեղի են ունեցել այդ երկրի իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության դեմ բողոքի՝ «Հեղափոխություն՝ սոցիալական ցանցի միջոցով» անունը կրող «լուռ» ակցիաներ, որոնց մասնակիցներից 450-ը ձերբակալվել է: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, այդ մասին հայտարարել է բելառուսական «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպությունը: Միայն Մինսկում ցույցի ցրելու ընթացքում ոստիկանները կալանավորել են ակցիայի շուրջ 200 մասնակիցների: Իրավապաշտպան Հելսինկյան կոմիտեի
Սալեհը դեռ երկար ժամանակ Եմեն չի վերադառնա
BBC-ի մատուցմամբ, ամերիկացի դիվանագետը, որն այցով Եմենում է գտնվում, հայտարարել է, թե Եմենի նախագահ Սալեհի ստացած վնասվածքների պատճառով իմաստ չունի ակնկալել, որ նա շուտով հայրենիք կվերադառնա: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆելտմանի ասելով, այդ առնչությամբ անհրաժեշտ է, որ Եմենում իշխանության արագ փոխանցում լինի: Հիշեցնենք, որ ներկայումս Եմենի առաջնորդի պարտականությունները կատարում է Աբդ-ռաբբու Մանսուր Խադին: Ավելի վաղ
ՕԲԱՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ԱՖՂԱՆՍՏԱՆԻՑ ԶՈՐՔԵՐԸ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է ամերիկյան զորքերը Աֆղանստանից դուրս բերելու մասին՝ առաջին քայլն անելով երկարատեւ ու թանկարժեք պատերազմն ավարտելու ուղղությամբ: Reuters-ի մատուցմամբ, Օբաման ասել է, թե մինչեւ տարեվերջ տուն կվերադառնա 10 հազար զինվոր, ապա՝ մինչեւ հաջորդ տարվա ամառ եւս 32 հազար, եւ հետո աստիճանաբար Աֆղանստանից դուրս կբերվեն նաեւ մնացած ստորաբաժանումները: Հանդես գալով հեռուստատեսությամբ, նա
«ՔԵՆԴԼԻ» ՀԱՐՑԸ
Երեկ կառավարությունում տեղի է ունեցել «Քենդլ» նախագծի համակարգող խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Խորհուրդն ի գիտություն է ընդունել «Քենդլ» նախագծի առաջընթացի ուղղությամբ կատարված աշխատանքների, նախատեսված քայլերի եւ նախագծի իրականացման առաջին փուլի՝ լազերային բարձր հաճախականության գծային արագացուցչի (LINAC) աշխատանքների ընթացքի վերաբերյալ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի եւ
ԽԱՇԱԾ ԳՈՐՏԻՑ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Հայաստանի Ֆրանսիական համալսարանի նախկին ուսանող Սոկրատ Մխիթարյանը երեկ նամակ է ուղարկել ԶԼՄ-ներին, որտեղ համալսարանում տիրող իրավիճակը բնորոշել է կառավարման ոլորտում հայտնի «Խաշած գորտի սինդրոմով» (syndrome de Grenouille ռbouillantռe). «Երբ գորտը դնում են կաթսայի մեջ եւ ջուրը աստիճանաբար տաքացնում, գորտը չի նկատում ջրի տաքանալն ու վերջում սատկում է: Իսկ երբ գորտին նետում են տաք ջրի մեջ,
«Ուսանողության ձայնը»՝ ուսանողների համար
Ինչպե՞ս կրթության պատասխանատուներին հասցնել խնդիրները Համաձայն ՀՀ «Կրթության մասին» օրենքի՝ բուհի կառավարման մարմիններում առնվազն 25%-ը պետք է կազմեն ուսանողները: Այդ ամենի նպատակը ուսանողներին ուսումնական գործընթացի անմիջական մասնակիցը դարձնելն է, սակայն ուսանողակենտրոն մոտեցումը երբեմն ճիշտ չի ընկալվում ուսանողների եւ դասախոսների կողմից եւ հաճախ ուսանող-դասախոս ընդհարումների պատճառ է դառնում: Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանի
Համագործակցություն եւ պատվավոր պրոֆեսորներ
«Սինոփսիս Արմենիան», «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը եւ «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամը (ԵԿՏԱ) երեկ ստորագրեցին համագործակցության համաձայնագիր՝ նպատակ ունենալով խթանելու կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների եւ համակարգերի կրթությունը Հայաստանում: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի եւ Երեւանի պետական համալսարանի հետ արտադրության եւ կրթության համագործակցության «Սինոփսիսի» կրթական մոդելը հաջողված է: Դրա կիրառումը ծրագրին հնարավորություն է տալիս Հայաստանի աշխատուժին տրամադրել արտադրությանը պատրաստ շրջանավարտներ,
Ո՞Վ Է ՎՃԱՐՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԻ ԵՂԲՈՐ ՈՒՍՄԱՆ ՀԱՄԱՐ
Գյուղապետերը հերքում են «Առավոտի» տեղեկություններով, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրի Սահակյանի՝ Կառավարման ակադեմիայում սովորելու վարձը վճարվում է որոշ գյուղերի համայնքային բյուջեից: Եվ բնավ պատճառն այն չէ, որ Նաիրին ընչազուրկ է, նա «Նարեկ» ռեստորանային համալիրի սեփականատերն է, ըստ մամուլի հրապարակումների՝ պատրաստվում է 2012 թ. ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով առաջադրվել թիվ 15 ընտրատարածքում: Ի դեպ, այստեղ
Կառավարությունը կոռուպցիայի նոր աղբյո՞ւր է ստեղծում
Կաթնային ըմպելիքը, մսային խառնուրդը, մրգային ըմպելիքը եւ պատգամավորական մասսան Ս.թ. մայիսի 5-ին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել փոփոխություններ եւ լրացումներ կատարել 2006թ. դեկտեմբերի 21-ի N 1925-ն ՀՀ կառավարության որոշման մեջ, որի համաձայն՝ կստացվի այնպես, որ ազգաբնակչությունը այլեւս չի կարողանա կաթ խմել: Որովհետեւ կխմի միայն կաթնային ըմպելիք: Այդպիսին են կառավարության պահանջները: Համաձայն այդ որոշման, այսուհետեւ, բոլոր
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՄԵ՛Ր ՁԵՌՔՈՒՄ Է
Գնալով մեզ համար ավելի ու ավելի մտահոգիչ են դառնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կամ ՌԴ նախագահի միջնորդությամբ տեղի ունեցող Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները։ Հնարավոր է, որ այդ հանդիպման ժամանակ ոչ մի փաստաթուղթ չստորագրվի, սակայն արդեն յուրաքանչյուր նոր հանդիպում, որին ղարաբաղյան կողմը չի մասնակցում, ավելի վտանգավոր է դառնում մեզ համար։ Եթե բոլոր այդ միջնորդներն իրոք
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵՆ
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի եւ Վրաստանի ԿԳ նախարար Դիմիտրի Շաշկինիի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում Քութայիսի քաղաքի Զ. Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցում մեկնարկել են Վրաստանի հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացները: 32-ժամյա վերապատրաստման դասընթացները, որոնք իրականացնում է ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի աշխատանքային խումբը, նախատեսված են հայոց պատմություն, հայոց լեզու, գրականություն առարկաների եւ տարրական
Քաղաքապետարանը զբաղվում է
Հունիսի 4-ի «Դրամահավաք՝ մանկապարտեզներում» հրապարակմամբ տեղեկացրել էինք, որ Կապանի մանկապարտեզներում երեխաներից պարբերաբար գումարներ են հավաքում, որն էլ հարուցել էր ծնողների դժգոհությունը: Հոդվածի հրապարակումից հետո խնդիրը Կապանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է հայտնվել: Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանի հանձնարարականով՝ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախակրթարաններում ստուգումներ են սկսվել: Մանկապարտեզների վարիչները նկատողություն են ստացել եւ նրանց արգելվել է նույնիսկ չնչին գումարներ
ՏՈ ԴԵ ԶԶՎԵՑՐԻՔ, ԷԼԻ…
Դատելով մեր կառավարիչների քայլերից, նրանք պարապ մնալիս որոշում են զբոսաշրջություն զարգացնել եւ վստահ են, որ մեղր ասելով՝ բերանը կքաղցրանա: Հունիսի 9-ին ՀՀ կառավարությունը Սյունիքի մարզի Գորիս քաղաքը հայտարարեց զբոսաշրջային կենտրոն: Հրաշալի է: Դրանից առաջ՝ 2010 թվականի սեպտեմբերի 9-ին նույն կառավարությունը հաստատել էր Սյունիքին հարեւան Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Պասկեւիչի կամրջին հարակից տարածքում ագրոզբոսաշրջային մասնագիտացված
ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ
Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ 21-ամյա Գրիգոր Գրիգորյանը ցանկացել է փորձարկել իր կողմից պատրաստված ինքնաշեն «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան, սակայն մեքենայի շարժիչն անջատվել է եւ չկարողանալով արգելակել՝ ավտոմեքենան հարվածել է քարին եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով Գ. Գրիգորյանը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի հիվանդանոց:
ՂՈՒՇՉՅԱՆԻՆ ՓՆՏՐՈՒՄ ԷԻՆ
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Բակունցի փողոցի թիվ 6 շենքի մոտից բերման են ենթարկել 17-ամյա Համլետ Ղուշչյանին, որը հունիսի 17-ից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով: Կատարվում է քննություն:
23-ԱՄՅԱ ԻՐԻՆԱՆ ՄԱՀԱՑԵԼ Է
Ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ նախորդ օրը, ժամը 22.30-ին 40-ամյա Արտեմ Պ.-ն «Մերսեդես Բենց S-320» մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել 23-ամյա Իրինա Մկրտչյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ գիշերը՝ գիտակցության չգալով, մահացել է:
ԴԱՆԱԿԻ 18 ՀԱՐՎԱԾ
Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մ. Ստեփանյան փողոցի թիվ 16 շենքում սպանություն է կատարվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, 28-ամյա Կարեն Ա.-ն իր բնակարանում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով 18 անգամ հարվածել է 59-ամյա Հենրիկ Մկրտչյանին եւ սպանել նրան:
ՀՔԾ-Ն ՉՆԵՐԿԱՅԱՑԱՎ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը ստիպված էր հետաձգել վանաձորցի Սամվել Հարությունյանի, փաստաբան Վահագն Հայրապետյանի հայցի քննությունն ընդդեմ հատուկ քննչական ծառայության: Դատարան չէր ներկայացել ՀՔԾ ներկայացուցիչը, չնայած պատշաճ ծանուցվել էր: Հայցադիմումով վիճարկվում է ՀՔԾ քննիչի որոշումը՝ քրեական գործը մերժելու մասին: Այն կապված է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
ԿԱԽՎԵԼ ԷՐ ԱՎՏՈՏՆԱԿՈՒՄ
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ հունիսի 22-ին, ժամը 22.38-ին քաղաքացի Ժ. Հակոբջանյանից ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մամիկոնյանց փողոցի թիվ 49/1 շենքի բակում՝ ավտոտնակի մեջ ինքնասպան է եղել (կախվել է) իր տղան. ավտոտնակի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարների ուժերով բացվել է ավտոտնակի
«ԼԱԿՈՏ» ԲԱՌՆ ԻՆՉ ԱՐԺԻ
«Երկիր» օրաթերթը եւ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը մտադիր են բողոքարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը։ Հիշեցնենք, որ Տ. Արզաքանցյանը դատի էր տվել «Երկիր» օրաթերթին՝ իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ հրապարակելու համար, պահանջելով 3 մլն 568 հազար դրամ փոխհատուցում։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ռուբեն Ափինյան) հունիսի
Ի պատասխան
Ձեր թերթի (06.14.2011թ.) համարում «Կոմսոմոլը մեղք չունի» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ ներկայացնում ենք հետեւյալ պարզաբանումը: ՀՀ արտաքին գործերի նախարարության դեսպանություններում եւ հյուպատոսություններում իրականացված վերահսկողության արդյունքում կազմված հաշվետվությունները իրենց մեջ պարունակում են «հույժ գաղտնի» տեղեկատվություն, որոնք հրապարակման ենթակա չեն: Այդ հաշվետվություններին կարելի է ծանոթանալ ՀՀ Ազգային ժողովում` օրենքով սահմանված կարգով: Տեղեկացնում ենք, որ Գերմանիայում ՀՀ դեսպանատանը կատարված
Շչուկինան դիմեց վերաքննիչ
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 18-ի վճռի դեմ երեկ ՀՀ վերաքննիչ դատարան բողոք է բերել Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ Վերա Շչուկինան: Ընդհանուր իրավասության դատարանը քննել էր Վ. Շչուկինայի հայցը՝ Հայաստան Շահնազարյանի, «Անելիքբանկի», Նոր Նորքի նոտար Գայանե Ենգիբարյանի, ՀՀ ֆինանսների նախարարության դեմ եւ մերժել էր այն: Առողջության վատթարացման հետ կապված՝
«ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ՍԱ ԼԱՎ ԱՎԱՐՏ ՉԻ ՈՒՆԵՆԱ»
Ինքնասպանություն գործած Վահե Սանթրոսյանի մայրը պնդում է, որ որդուն անարդարացիորեն են դատապարտել 22-ամյա դիլիջանցի Վահե Սանթրոսյանի մայրը՝ Հրանուշ Կոխլիկյանը համոզված է, որ որդին կրկին դիմելու է ինքնասպանության: «Շատ անհանգստանում եմ նրա համար: Անարդար վճիռ կայացավ, որից հետո որդիս կատարեց ինքնասպանության փորձ, ես համոզված եմ, որ կրկին կկատարի, քանի որ բոլորովին չի հանդարտվում: Ամեն անգամ նրան
«ԳԻԼԱՆԸ» ՄՆԱՑ ԱՐԳԵԼՈՑ
Երեկ ՀՀ կառավարությունը հօգուտ բնության մի որոշում է կայացրել, ըստ որի՝ արգելել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում «Գիլան» պետական արգելավայր կառուցել: Նշենք, որ ի տարբերություն արգելոցի, արգելավայրում թույլատրվում է որոշակի տնտեսական գործունեություն ծավալել: Այս որոշմանը միացյալ ուժերով հասել են մեր երկրում գործող մի շարք բնապահպանական կազմակերպություններ, որոնք ամիսներ առաջ մեծ աղմուկ բարձրացրին, երբ արգելավայրում
ՆՎԵՐ՝ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ
Չինաստանը 88 շտապօգնության մեքենա է հատկացրել մեր երկրին՝ այդ համակարգը բարելավելու նպատակով: Երեկ ՀՀ նախագահը այցելել է եւ շրջել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ «Կենտրոն» ենթակայանի հիմնանորոգված շենքում, գործակարգավարական կենտրոնում դիտել գլոբալ նավիգացիոն համակարգով զինված շտապօգնության մեքենաների կարգավարական աշխատանքը, զրուցել բուժանձնակազմի հետ: Նշենք, որ շտապօգնության մեքենաների մեծ մասը անմխիթար վիճակում է, դրանք չունեն հիվանդին առաջին բուժօգնություն ցուցաբերելու անհրաժեշտ
Բեգլարյանին չեն նեղացնում
Նա էլ փորձում է հնարավորինս շուտ այս «շառ» պատմությունից դուրս գալ Արդեն քանի ամիս է՝ Հատուկ քննչական ծառայությունը քննում է «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադեւոսյանի եւ նրա գործընկեր Լուսաբեկ Սամվելյանի կողմից խարդախությամբ մի շարք քաղաքացիներից առանձնապես խոշոր չափի գույք հափշտակելու վերաբերյալ գործը: Մի քանի տասնյակ ընտանիքներ նորակառույց շենքում բնակարան ունենալու համար հազարավոր դոլարներ
ՀԱՇՄԱՆԴԱՄ, ԾԵՐ, ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿ ԿՆՈՋԸ ՎՏԱՐԵԼ ԵՆ
Էմմա տատը չի կարողանում մոռանալ հարկադիրի աշխատակիցների ստորացուցիչ վտարումն ու հասցրած վիրավորանքը Հավաքարար կնոջ կոպեկ-կոպեկ կուտակած խղճուկ ունեցվածքը ԴԱՀԿ-ն անխղճաբար ջարդուխուրդ է արել: Էմմա տատը ծերությունը վայելելու փոխարեն դատարանների դռներն է ընկած: 72-ամյա Էմմա տատը հայտնվել է փողոցում: Հայտնվելը դեռ մեղմ է ասված, որովհետեւ հաշմանդամ կնոջը վտարել են ամենաստորացուցիչ ձեւով. ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները մի բուռ


















































