Օրվա լրահոսը
ԳՐԱՎԵԼ ԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԵԹԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ
Հարավային Օսեթիայի պաշտպանության եւ պետական պահպանության մոտ 200 աշխատակիցներ ներխուժել են խորհրդարանի շենք եւ պահանջել փոփոխություններ կատարել սահմանադրության մեջ, որոնք թույլ կտան նախագահ Էդուարդ Կոկոյտիին առաջադրվել երրորդ ժամկետով: Զինված անձանց գործողությունները ղեկավարել են պաշտպանության փոխնախարար Իբրահիմ Գասսեւն ու պետական պահպանության ծառայության պետ Գենադի Կոկոեւը: News.am-ի մատուցմամբ, նախօրեին Գերագույն դատարանն արգելել էր հանրաքվեի դնել Կոկոյտիի՝ երրորդ
ՌԱՍՄՈՒՍՍԵՆ-ՌՈԳՈԶԻՆ ՀԵՌԱԿԱ ԲԱՆԱՎԵՃ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը խիստ քննադատության է ենթարկել Ռուսաստանի հրթիռային սպառազինությունների նոր համակարգի ստեղծումը: Նրա ասելով, դա «փողի անիմաստ վատնում է», իսկ Մոսկվայի ռազմատենչ հռետորաբանությունը՝ հին մտածելակերպի արդյունք: Հանդես գալով Լոնդոնի ռազմավարական հետազոտությունների Թագավորական ինստիտուտում, Ռասմուսսենը հայտարարել է, թե Ռուսաստանը միլիարդավոր ռուբլիներ է ծախսում նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համակարգ ստեղծելու համար, ինչը ակնհայտորեն
ՊԱՂԵՍՏԻՆԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Երբ ՄԱԿ-ում քվեարկության դրվի Պաղեստին պետության հռչակման հարցը, Թուրքիան կքվեարկի հօգուտ Պաղեստինի։ Այս մասին հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով ճապոնական Nihon Keizai Shimbun (Nikkei) պարբերականին տված Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հարցազրույցը։ «Թուրքիան Պաղեստինի ամենաուժեղ աջակիցներից է։ Ցանկանում ենք, որպեսզի Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով եւ մինչեւ 1967թ. գոյություն ունեցող սահմաններով ձեւավորվի Պաղեստին պետություն։ Անկասկած, մենք «այո» ենք ասելու
Քադդաֆին համաձայն է հեռանալ՝ եթե պարտվի ընտրություններում
Չինաստանի առաջնորդ Խու Ցզինտաոն եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով լիբիական հակամարտության մեջ ներգրավված կողմերին ձեռնպահ մնալ բռնությունների հետագա ծավալումից: BBC-ի մատուցմամբ, Ռուսաստանի եւ Չինաստանի առաջնորդների կարծիքով, նման վտանգ է ծագում՝ Լիբիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի ավելի ընդարձակ մեկնաբանության արդյունքում: Երկու երկրների նախագահները կոչ են արել արագորեն դադարեցնել
Օբաման Լիբիայի մասով հաշվետվություն է ներկայացրել Կոնգրեսին
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը Կոնգրես է ուղարկել Լիբիայում ռազմական գործողությունների վերաբերյալ հաշվետվություն: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն՝ վկայակոչելով Associated Press-ը: Աղբյուրի փոխանցմամբ, 30 էջանոց փաստաթղթում նշված է, որ Լիբիայում ռազմական գործողություններն ընթանում են օրինական հիմունքներով, եւ դրանք կարող են շարունակվել առանց օրենսդիրների հավանության: Հաշվետվության մեջ նշված է նաեւ, որ Միացյալ Նահանգները կատարում
ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՁԵՎԱՎՈՐՎԻ
Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուն ծրագրում է նոր կառավարություն ձեւավորել՝ փորձելով վստահության քվե ստանալ եւ դեֆոլտից խույս տալու համար տնտեսական խիստ միջոցառումներ իրականացնել: Reuters-ի փոխանցմամբ, Պապանդրեուն հարկերի բարձրացման, ծախսերի կրճատման եւ սեփականաշնորհման ուղղությամբ հնգամյա ծրագիր պիտի ընդունի, որպեսզի ստանա Եվրամիության ու Արժույթի միջազգային հիմնադրամից ակնկալվող 12 մլրդ եվրո հերթական տրանշը: Աթենքին այդ գումարը պետք է պետական
Անհասկանալի ճիչեր, կենդանական ոռնոցներ
Դուստրս, ով երբեւէ ցանկություն չուներ լսելու աղանդների մասին, հայտնվել է այդ խմբերից մեկում՝ «Նոր սերունդում»: Սկզբում չէի արգելում՝ մտածելով, որ դա կապված է Մայր եկեղեցու հետ, բայց Աստված կարծես ինձ հուշեց, որ տեսնեմ՝ ո՞ւր է գնում իմ երեխան: Մի օր գնացի այդ հավաքատեղին (երկաթուղային կայարանի կուլտուրայի տունն է) եւ տեսա այն, ինչը չես կարող տեսնել
ԶԼՄ-ները թող ապահովագրեն լրագրողներին
Առաջարկում է «Արտիկլ 19» կազմակերպության ավագ իրավախորհրդատու Բոյկո Բոեւը Խոսքի ազատության հզոր պաշտպան «Արտիկլ 19» կազմակերպության ավագ իրավախորհրդատու Բոյկո Բոեւը Հայաստանում է: Հունիսի 16-17-ը նրա մասնակցությամբ հայ լրագրողների հետ անցկացվում է «Լրագրողների արտահայտվելու ազատության իրավունքի պաշտպանությունը» սեմինարը: Երեկվա քննարկումները վերաբերում էին զրպարտության եւ վիրավորանքի մասին հայաստանյան օրենսդրությանն ու պրակտիկային՝ ապաքրեականացումից առաջ եւ հետո, անձնական կյանքի
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀԱՎԱՆԵԼ»
Մտածում են բնակիչները, բայց պարզվում է` փողը չի հերիքել «Չէ, աղջիկ ջան, սա արդեն որպես հանրային պետքարան ա օգտագործվելու (ծիծաղում է-Հ. Հ.), վերեւներից արդեն հրամանը եկել ա` շինարարությունը պետք է կանգնեցնել»,- ասաց ինձ Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի (ՈԿՖ) բանավանի բնակիչներից մեկը: Խոսում էինք բանավանում կառուցվող դպրոցի կիսակառույց շենքի մասին: «Շենքի սյուները կանգնեցրել են, բայց
ԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ ԽԼՂԱԹՅԱՆԸ
Այս հարցը հաճախ են տալիս գործընկերները՝ նկատի ունենալով միջին դասարանների հայոց լեզվի դասագրքերի վերջերս անցկացված «մրցույթը», որտեղ ներկայացված երեք խմբաքանակներից «հաղթեց» (հաղթեցրին) «Աստղիկ» հրատարակչության ներկայացրած փաթեթը: Մրցույթը «չհաղթահարած» մի շարք դասագրքերի հեղինակներ հոդվածներով հանդես եկան՝ ապացուցելով «մրցույթի» անարդարացիությունը: Իսկ ինչո՞ւ է լռում Խլղաթյանը: Որովհետեւ տարիների փորձը ցույց է տվել, որ վերադասը երբեք իր որոշումները չի
ԱԽՊԵՐՍ ՈՒ ԵՍ
Հունիսի 10-ին հրապարակել ենք մոսկվաբնակ Արսեն Մարգարյանի նամակ-ահազանգը, ըստ որի՝ Հայ առաքելական եկեղեցու ռուսաստանյան թեմի առաջնորդ Եզրաս սրբազանը թեմի կազմում գործող «Հայասա» պարային համույթին աշխատավարձ չի տալիս, չնայած այս համույթի համար գումարներ են տրամադրում ռուսահայ գործարարները՝ Ռուբեն Վարդանյան, Սամվել Կարապետյան, Լեւոն Հայրապետյան եւ այլք: Նոր նամակով Արսեն Մարգարյանը մեզ տեղեկացնում է, որ առաջին նամակից հետո,
Առաջարկ՝ կառավարությանը
ՀՀ քաղաքացի Խորեն Հարությունյանը առաջարկում է երեք տարին մեկ ընտրություն անցկացնել Կապանի «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը գտնում է, որ երկրում որեւէ դրական փոփոխություն՝ հօգուտ ժողովրդի կամ համայքնի, լինում է հիմնականում նախընտրական շրջանում. առաջադրվող թեկնածուները փորձում են ընտրվելու համար որեւէ հարց լուծել, ինչ-որ ձեւով օգտակար լինել ընտրազանգվածին, որից էլ, քիչ թե շատ, օգտվում է բնակչությունը:
«ԼԱՎ ՕՐԻՑ ՉԷ, ՈՐ ՏՆԱԿՈՒՄ ԵՆ»
ՀՀ կառավարությունն առայժմ աջակցում է երկրաշարժի հետեւանքով բնակարան կորցրածներին, փախստականներին եւ զինվորականներին Ամեն անգամ բնակարանաշինության որեւէ ծրագրի մասին լսելիս Լոռու մարզի Գուգարք համայնքի Էներգետիկների տնակային ավանի 36 ընտանիքները հույս են փայփայում, թե վերջապես իրենք էլ բնակարանի տեր կդառնան: 1988-ի աղետալի երկրաշարժից հետո Վանաձորի էլեկտրացանցը (այժմ Հայաստանի էլեկտրացանցեր ՓԲԸ՝ ՀԷՑ) բնակարան կորցրած աշխատակիցների համար Աղայան 95/3
ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից երեկ տեղեկացրին, որ ավարտվել է կանխամտածված սնանկության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ գլխավոր դատախազության սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Երեւանի բնակիչ Հ. Մարգարյանը 2000թ. սեպտեմբերին հիմնադրել է «Էրեբունու գինու-կոնյակի գործարան» ՍՊԸ եւ
ՊՂՏՈՐ ՋՈՒՐ
2006թ. հուլիսի 27-ից սկսեցին գործել ՀՀ քաղաքացիական եւ քրեական դատավարության օրենսգրքերի՝ վճռաբեկ դատարանին վերաբերող փոփոխությունները, որոնցով վերջինին անսահմանափակ հայեցողական իրավունք եւ հնարավորություն տրվեց՝ առանց պատճառաբանության վերադարձնել վճռաբեկ բողոքը, եթե դրանում հիմնավորված չէ, որ առերեւույթ դատական սխալը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել, կամ եթե բողոքում չի հիմնավորվել, որ դրանում բարձրացված հարցն էական նշանակություն կունենա օրենքի միատեսակ
ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՒՄ
«Նոր վետերանները» հաղթեցին Սահմանադրական դատարանում Հունիսի 3-ին ՀՀ Սահմանադրական դատարանը մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա քննեց «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» գործող օրենքի 1-ին եւ 4-րդ հոդվածների, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 5-ի թիվ 207-Ն որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Սահմանադրական դատարանը հետաքրքիր դիրքորոշում ցույց տվեց այս հարցի կապակցությամբ: «Ի՞նչ կտա ՍԴ որոշումը» հարցով
ԵՐԵԿ՝ ԲԱԳՐԱՏԱՇԵՆՈՒՄ
Ոստիկանության Բագրատաշենի բաժնի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 50-ամյա Ալբերտ Շ.-ին, որը 2010 թ. սեպտեմբերի 7-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
ԳԻՇԵՐԸ՝ ԱՅԳՈՒՄ
19-ամյա Մարիամ Խաչատրյանը ոստիկաններին հայտնել է, որ գիշերը, ժամը 01.00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ին կից այգում իր ծանոթ Սուրենն իր պայուսակից բացահայտ հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բջջային հեռախոս, լիցքավորման սարք եւ համացանցի ֆլեշ-քարտ: Պարզվել է, որ 20-ամյա Սուրեն Ա.-ն նախկինում դատապարտվել է: Նա բերման է ենթարկվել ոստիկանություն:
ԳԱՅԻ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Նախորդ օրը ոստիկանության Նոր Նորքի բա ժնում հաղորդում է ստացվել, որ 23-ամյա Դավիթ Ա.-ն «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել 78-ամյա Քնարիկ Գ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դավիթ Ա.-ն բերման է ենթարկվել բաժին:
ՄԱՐԿԵՍԸ ԿԳԱ ՀԱՅԱՍՏԱՆ
Հանրահայտ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը 2012 թվականին կարող է այցելել Հայաստան: Ինչպես «ԱրմԻնֆոյին» տեղեկացրել են ՀՀ մշակույթի նախարարությունից, նախարարությունը որոշել է ընդառաջել «Մարկեսին հրավիրենք Հայաստան» նախաձեռնող խմբի խնդրանքներին, որը ակտիվ գործունեություն էր սկսել Facebook սոցիալական կայքի էջերում: Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գայանե Դուրգարյանի խոսքերով, ներկայումս պատրաստվում է պաշտոնական հրավերքի նամակը:
ԳԼԱՈՒԿՈՄԱՆ ԹԱՔՆՎԱԾ Է ԼԻՆՈՒՄ
40 տարեկանից բարձր անձանց ակնաբույժները խորհուրդ են տալիս անպայման անցնել ակնաբուժական հետազոտություն՝ աչքերի հետ կապված որոշ հիվանդություններ վաղ շրջանում կանխելու համար: Խոսքը, մասնավորապես, գլաուկոմա հիվանդության մասին է, որը մինչեւ նշյալ տարիք ընթանում է գրեթե առանց ախտանշանների: Գլաուկոմայի վաղաժամ հայտնաբերման ու կանխարգելման նպատակով Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկան, արդեն 4 օր է, մայրաքաղաքի
Բալահովիտի ջուրը պակասեցրել են
Ամռանը շուրջօրյան դառնում է 8-ժամյա Բալահովիտ գյուղը, 1 ամսից ավելի է՝ զրկվել է շուրջօրյա ջրամատակարարումից: Նրանց ջրամատակարարումը կանոնակարգված չէ, մի օր 8 ժամ են ջուր ունենում, մի օր՝ 12: Այս մասին օրերս «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրին բալահովիտցիները՝ դժգոհելով, որ իրենց մատակարար «Երեւան ջուր» ընկերությունը չի պահում իր խոստումը, այն է՝ շուրջօրյա ջրամատակարարում: «Ամենից վատն այն
ՀԷՑ-ԻՑ ՔԱՇՎԱԾՆԵՐԸ
Ամեն ամիս մի գյուղ հսկայական պարտքի տակ է ընկնում Արդեն քանի ամիս է՝ ՀՀ մարզերի բնակիչները Հայաստանի էլեկտրական ցանցերից «սեւ թուղթ են» ստանում: «Հայէլցանցերը» գյուղացիների վրա 100 հազար դրամից սկսած՝ մինչեւ 500 հազար դրամանոց պարտքեր է գրել: Վերջերս էլ Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչներն են պարտքի տակ ընկել: Պարզվում է, որ Գայը ՀԷՑ-ին պարտք է
ԴԱՍԱԽՈ՞ՍՆ Է ԻՐԱՎԱԽԱԽՏԸ, ԹԵ՞ «Հ1»-Ը
ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանը պատրաստվում է դատի տալ իրեն զրպարտողներին Վերջերս Հանրային հեռուստատեսությամբ եթեր է հեռարձակվել USAID-ի հակակոռուպցիոն ծրագրի կողմից ֆինանսավորվող «Իրավագետ իրավախախտը» վերնագրով «Ականատես» հաղորդումը, որը դժգոհության բուռն ալիք է բարձրացրել ԵՊՀ ուսանողների եւ դասախոսական կազմի շրջանում: Նրանք իրենց վրդովմունքն են հայտնել սոցիալական կայքերում: «Առավոտը» շուրջ 40 ուսանողների շրջանում հարցում անցկացրեց:
ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ
Հունիսի 15-ից աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԵԽ նախարարների կոմիտեի նիստին: Ըստ արդարադատության նախարարության հաղորդագրության՝ Հրայր Թովմասյանը նախարարների կոմիտեում հնչեցրած ելույթում անդրադարձել է ՀՀ-ում առկա իրավական եւ քաղաքական խնդիրներին՝ ընդգծելով իշխանությունների հաստատակամությունը դրանց լուծման հարցում: Բարձր գնահատելով ԵԽ-ի դերը Հայաստանում ժողովրդավարության, ինչպես նաեւ օրենքի գերակայության հաստատման գործում՝
ՀԱՅԱՑՔ ՆԵՐՍԻՑ
Հայ-թուրքական հարաբերությունների ձախողումը կոշտացրեց անգամ այն անձանց գնահատականները, որոնք գործընթացի կողմնակիցն էին Ընդդիմախոսի տեսակետ Մի առիթով, երբ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը կասկած էր հայտնում, թե ՀԱԿ-իշխանություն համագործակցությունը կարո՞ղ է վերաբերել մասնավորապես հայ-թուրքական արձանագրություններին՝ հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով՝ դրանք դեռ կարող են ապասառեցվել: «Անշուշտ,- պատասխանեց պրն Հովհաննիսյանը:- Տեսեք, թուրքերը ստեղծել են իրենց «փաթեթային լուծումը»: Իրենք
ԳՅՈՒՄՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է
Երեկ Գյումրիի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Վերջին շրջանում հանրապետության տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցներում լայնորեն եւ անսովոր ակտիվությամբ քննարկվում է Մինաս Ավետիսյանի որմնանկարների ճակատագիրը, տարբեր իրավասու, նաեւ անտեղյակ անձանց կողմից արվում են իրարամերժ, հակասական հայտարարություններ: Քանի որ նշված հայտարարություններում շոշափվում է Գյումրիի քաղաքային իշխանությունների անունը, եւ իբր թե նրանք ոչինչ չեն ձեռնարկել, կառուցողական
ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ ՔՆՆՉԱԿԱՆԻՆ
Ջաջուռի լեռնանցքում ոստիկանների կողմից վրացական պետհամարանիշով մեքենաների վարորդների նկատմամբ ապօրինի գործողություններ կատարելու. նրանց ազատ տեղաշարժվելու, Վանաձոր մեկնելու ու իրենց գործընկերների հետ խաղաղ հանրահավաք անցկացնելու իրավունքը խոչընդոտելու համար Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը դեռեւս փետրվարի 15-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն: Սակայն Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Հովհաննես Քաղցրիկյանը բողոքը 2 ամիս
ԳՏՆՎԱԾ ՕՐԱԳԻՐ
Վերջերս գտա իմ հին օրագրերից մեկը: Եվ թերթելով ժամանակից խունացած էջերը՝ բազմաթիվ հետաքրքիր պատմությունների կողքին աչքովս ընկավ մի դիպվածի նկարագրություն, որը պատահել էր ինձ հետ Սիբիրներում՝ լրագրողական իմ թափառումների ընթացքում: Իրիկնամուտին՝ Տայգայի անխռով անշարժության մեջ, փչացավ մեր ծանր բեռնատարը, եւ վրացի վարորդ Ռեզոյի հետ մնացինք կանաչ լռության համատարածի մեջ՝ սպասելով, որ ինչ-որ մեքենա կանցնի եւ
Կցուցաբերի՞ Ադրբեջանը քաղաքական կամք
ՀՀ վարչապետը հույս ունի՝ այո Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք հունիսի 25-ին Կազանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման ընթացքում հնարավո՞ր է առաջընթաց գրանցվի, ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունը ունի քաղաքական կամք ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում առաջ շարժվելու, եւ իրենք հասկանում են, որ դա հեշտ չէ. «Սակայն


















































