Օրվա լրահոսը
«Մենք՝ ամերիգացիներս թոլլարին գըսենք տանձի քորիզ»
Հարցազրույց Միավորված ազգերի փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Թոմաս Բիրաթի հետ։ – Շուտով փախստականներով զբաղվող նոր կառույց է ստեղծվելու։ Տեղյա՞կ եք արդյոք եւ ինչպե՞ս եք դրան վերաբերվում։ – Իհարկե, մենք գիտեինք, որ այդ կառույցը ստեղծվելու է՝ սոցիալական ապահովության նախարարությունից առանձին։ Բայց բոլոր դեպքերում այս համաձայնագիրը ՀՀ կառավարության ներկայացուցիչն է ստորագրել, որի հետ մենք համագործակցում
ՈՒՇԻ, ՆՈՒՇԻ, ԶԳՈՒՅՇԻ ՄԱՍԻՆ
1993-ից սկսած յուրաքանչյուր տարի Միացյալ ազգերի փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի եւ ՀՀ կառավարության միջեւ կնքվում է համաձայնագիր՝ Հայաստանում ապրող փախստականների հիմնախնդիրների մասին։ Այդ հիմնախնդիրների շարքում ՀՀ սոցիալական ապահովության նախարար Գագիկ Եգանյանը առաջնային է համարում բնակարանային շինարարությունը (ժամանակավոր կացարաններում ապրող փախստականների համար բնակարանների կառուցում), քաղաքացիության ընդունումը։ Նաեւ սոցիալական աջակցության, իրավական օգնության հարցերը կարեւորվեցին։ Այս ոլորտներում
ՖԻՆԱՆՍԻՍՏՆԵՐԻ ԴԵՍԱՆՏ՝ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ
Մամուլն արդեն տեղեկացրել է վարչապետի այն որոշման մասին՝ համաձայն որի նախարարներն աշխատանքային այցեր պետք է կազմակերպեն՝ հանրապետության մարզեր։ «Առավոտը» արդեն հասցրել է որոշ նախարարների ուղեկցել նմանատիպ այցերի ընթացքում։ Այս անգամ «Առավոտը» հատուկ հրավեր ստացավ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանից։ Աշխատավորների համերաշխության միջազգային օրը ֆինանսների նախարարը գնում էր հանդիպելու Լոռու մարզի աշխատավորության հետ։ Շեֆը
ԱՍՊԱՐԵԶՈՒՄ՝ ՄԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎՍ
Արցախի սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր ժողովն անցկացվեց ապրիլի 30-ին։ Հրավիրված էին ԱԺ նախագահը, վարչապետը, Պաշտպանության նախարարը, հյուրեր Մոսկվայից եւ Երեւանից։ Ժողովին մասնակցում էին ինչպես նախաձեռնող խմբի անդամները, այնպես էլ հանրապետության 4 շրջանների՝ Մարտունու, Շուշիի, Ասկերանի եւ Շահումյանի սկզբնական կուսկազմակերպությունների ներկայացուցիչները։ Լսվեց նախաձեռնող խմբի ղեկավար, ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Արկադի Սողոմոնյանի զեկույցը։ Ներկայացնելով
Երկրապահ Հերոյանի «խալյավան»
Կոնյակի գործարանը կորցնելուց հետո երկրապահ Ալբերտ Հերոյանը ձեռք բերեց Արմավիրի մարզը։ Եթե կոնյակի գործարանում տարիներով խնամքով հավաքված կոնյակ կար, ապա մարզում՝ ընդամենը խղճուկ բյուջե։ Խնդիրը Ալբերտ Հերոյանը շատ բարդ դրեց։ Ի տարբերություն այլ իշխանավորների, որոնց նպատակը այդ բյուջեն առավելագույնս անձնականացնելն է, Ալբերտ Հերոյանը որոշեց նաեւ ժողովրդականություն (պոպուլիզմ) խաղալ։ Ինչ-որ պահի դա նրան հաջողվեց։ Նա ընդունում
«ՃՈՐՏԱՏԻՐԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
Գլուխ հայժողպատմության դասագրքից Տավուշի թիվ 75 ընտրատարածքը (ուր գրանցվել է 16 պատգամավորության թեկնածու) հանրապետության մյուս ընտրատարածքներից շատ չի տարբերվում։ Այն ընդգրկում է Տավուշը, Նոյեմբերյանն ու Իջեւանը։ Հետաքրքիրը թերեւս այն է, որ Նոյեմբերյանում առաջադրվել ու որպես ԱԺ թեկնածու գրանցվել է ՀՀՇ նախագահ Վանո Սիրադեղյանը։ Շաբաթ օրը «Առավոտը» եղավ Նոյեմբերյանում՝ ծանոթանալու նախընտրական անցուդարձին, մարդկանց տրամադրվածությանը (եւ առհասարակ)։
ԵՎՐՈՊԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՍԻ ԿՈՂՔԻՆ
Այս տարվա փետրվարի վերջից Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում մշտական ներկայություն ունի նաեւ Հայաստանի ազգային ժողովը, ի դեմս խորհրդարանի արտաքին հարաբերությունների վարչության պետ Շմավոն Շահբազյանի։ Նրա խոսքերով. «Հայաստանի խորհրդարանի համագործակցությունը Եվրախորհրդի եւ նրա խորհրդարանական վեհաժողովի հետ իրականացվում է մեր երկրի՝ Եվրախորհրդին անդամագրվելու կոնտեքստում», որի քաղաքական եւ իրավական հարցերի հանձնաժողովներում նախապատրաստվում են Հայաստանի՝ Եվրախորհրդին անդամակցելու զեկույցները։ Իր
ԱՄԵՆԱԷԺԱՆ ԱՇԽԱՏՈՒԺԸ
Կուսակցություններն ու պատգամավորության թեկնածուները սկսեցին քարոզարշավը։ Այն ենթադրությունը, թե ընտրարշավում կատաղի փողեր են պտտվելու, մասամբ չարդարացան։ Պատգամավորության թեկնածուներն ակնհայտ ժլատություն են անում։ Պլակատների ու տեսահոլովակների պատրաստման համար համարյա բոլորն անխտիր ամենաէժան՝ անչափահաս երեխաների աշխատուժն են շահագործում։ Ոչ ոքի չի հետաքրքրում, որ դա «Գովազդի մասին» ՀՀ օրենքի խախտում է։ Անգամ՝ ՀՀ դատախազությանը, որը կարծես պիտի վերահսկեր
ԼԱՎ ԼՈՒՐ
Թիվ 7 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Ռուբեն Գեւորգյանի (Դավիթաշենի նախկին համայնքապետ) նախընտրական գովազդային պլակատին պատկերված կլինի նախկին ծաղկավաճառի գլուխը՝ ծաղկեփնջի մեջ։ Այս մասին իմանալով, ընտրողներից մեկը, որն այսօր հավաքարար է, նկատեց. «Դե, ծաղիկ ծախող է եղել, գլուխը ծաղիկների միջից է դուրս գալիս, վաղը, երբ ես էլ թեկնածու դառնամ, ինձ էլ իմ ցախավելի հետ կնկարեն»։ ՎԱՏ
Փոխանցիկ ծաղկեփունջ
Երեկ Երեւանի մանկավարժական ինստիտուտի շենքում Հյուսիսային համալսարանի ուսանողների հետ հանդիպեցին ԱԺ պատգամավորության թեկնածուներ, ԱԺՄ վարչության անդամներ Արշակ Սադոյանը եւ Սեյրան Ավագյանը։ Նրանց հետ միասին իր բուհի ուսանողներին հանդիպեց Հյուսիսային համալսարանի ռեկտոր, դարձյալ ԱԺ պատգամավորության թեկնածու Բորիս Մակիչյանը։ Դահլիճում բավականաչափ ուսանողներ էին հավաքվել (հիմնականում՝ աղջիկներ)։ Ամբիոնում բոլորը տեղավորվել էին, իսկ պրն Սադոյանն ուշանում էր։ Հետո, երբ
ԹԱԿԱՐԴԻ ՄԵՋ
Ենթադրելի է, որ մինչեւ Վանո Սիրադեղյանի Հայաստան վերադարձը ՀՀՇ-ն պիտի փորձած լիներ երաշխիքներ ստանալ, որ արդեն եռակի անձեռնմխելիություն ունեցող իրենց նախագահը չի բանտարկվի։ Համազգային խորոված այս անգամ չստացվեց ՀՀՇ-ում անգամ տոնական խնջույքի էին պատրաստվել։ Ինչ-որ պահի հայտնվելով վարչության շենքում տեսանք՝ այնքան լավաշ էին բերել, որ մի հարսանիքի կհերիքեր։ Դեպի «Զվարթնոց» օդանավակայան ուղեւորվող շարասյունն իրոք այդպիսի
Ինչե՜ր ասես, որ չեն անի կուսակցությունները խելագարված
Վերջին օրերին հեռուստատեսությամբ քարոզարշավին հետեւելով՝ «Առավոտը» տեղեկացավ, որ … Ճարտարապետ Լեւոն Իգիթյանը թեեւ քաղաքական գործիչ չէ, բայց զգում է «Արժանապատիվ ապագայի» ձգող ուժը։ … Հեռուստադիտողի աչքի առաջ շալվարն իջեցնող ու մերկ հետույքը ցուցադրող տղան իր հետույքով փաստորեն գովազդեց «Իրավունք եւ միաբանություն» դաշինքին։ Տառապալից-զառամած մի ձայն էր ուղեկից հիշյալ պատկերին. «Այստեղով անցել է թուրքը»։ Հետաքրքիր է
ԿՈՄԿՈՒՍԸ ԲԱՑՎՈՒՄ Է ՄԱՅԻՍԻՆ
Բոլոր երկրների աշխատավորների տոնը Ազատության հրապարակում հոտնկայս նշեցին Հայաստան երկրի գրեթե բոլոր չաշխատողները։ Կոմունիստական հրով բորբոքված, մայիսյան երբեմնի կոչերով խռպոտած Հայկոմկուսի ներկայացուցիչները մայիսի 1-ի արդեն չեղած տոնն օգտագործեցին նախընտրական քարոզարշավի համար։ Ելույթ ունեցողները բացառապես կոմունիստ պատգամավորության թեկնածուներն էին։ Բոլորն էլ՝ պատրաստի հռետորներ, մեկը մեկից՝ կոմունիստ, մեկը մեկից՝ հակադեմիրճյանական։ Թալինի շրջանից մի անկուսակցական թեկնածու, որը «հարում
ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՇՐՋՈՒՄ Է
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ավարտից հետո հայկական խորհրդարանական պատվիրակությունը մասամբ վերադարձավ Հայաստան, իսկ պատվիրակության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը մնաց Ստրասբուրգում։ Նա այնտեղից մեկնեց Բուդապեշտ, որտեղ պետք է մասնակցի ԵԽ հիմնադրման 50-ամյակի տոնակատարություններին, իսկ այնտեղից էլ՝ Լոնդոն, որտեղ էլի նույն առիթով հանդիսություններ են կազմակերպվելու մայիսի 5-ին։ ՉՀԱՄԵՄԱՏՎԵՔ Եվրախորհրդում է գտնվում նաեւ ՀՀ արտգործնախարարության ներկայացուցիչ Վահե Վահրամյանը։ Նա տեղում
ԵՌԱԿԻ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՀԻՄՔ ՉԻ՞
Վանո Սիրադեղյանին կալանավորելու համաձայնություն առաջին հերթին պիտի ԱԺ-ն տա, քանի որ նա պատգամավոր է։ Երկրորդ հերթին՝ ԿԸՀ-ն, քանի որ նա ընդգրկված է ՀՀՇ-ի համամասնական ցուցակում։ Եվ երրորդ հերթին՝ Տավուշի մարզային ընտրական հանձնաժողովը, քանի որ նա թիվ 75 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու է։ Թերեւս 4 օրով ձերբակալելով Վանո Սիրադեղյանին, իրավապահ մարմինները պիտի փորձեն այս 3 մարմինների հավանությունը
70-ԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՎԵՉԵՌՆԵՐԻ» ԿՈՆՖԵՏ՝ ԴԵՄԻՍ ՌՈՒՍՈՍ
Դեմիս Ռուսոսն արդեն հայ ժողովրդին ճաշակած է եկել Հայաստան։ Ու մեր համը տեսել է սփյուռքահայերի միջոցով։ Թաթուլ Մանասերյանը՝ ՀՅԴ ԳՄ տնտեսական բաժնի պետը (նաեւ՝ Տուրիզմի զարգացման հայկական միության նախագահը), որ ներկայացնում էր պարոն Ռուսոսին, ասաց, որ վերջինս Հայաստանն ու հայերին ճանաչում է սփյուռքահայերի հետ շփումներից։ Դ. Ռուսոսը շնորհավորեց մեզ լավ ազգ լինելու կապակցությամբ՝ հիշեցնելով, որ
ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՄԻ ՔԻՉ ՀԱՐԳԵՑԻՆ
Երբ Ռուսաստանի թերթերն ու հեռուստատեսությունը պնդում են, որ ՆԱՏՕ-ի շարքերը պառակտված են, դա կարելի է մեկնաբանել իբրեւ թշնամական ճամբարի դեմ ուղղված քարոզչական ձեւակերպում: Երբ դաշինքի անդամ երկրների իշխանամետ մամուլում տպագրվող հակա-ՆԱՏՕ-ական հրապարակումները պարբերական են դառնում, դա արդեն լուրջ մտորումների տեղիք է տալիս: Մասնավորապես ՆԱՏՕ-ի 50-ամյակի տոնակատարություններից թուրքական պատվիրակությունը վերադարձավ երկակի տրամադրությամբ: ՆԱՏՕ-ի ձեւավորման երկրորդ ալիքով
Մավրն արեց իր գործը… Մավրը կարող է վերադառնալ
Երբ 1997 թ. սեպտեմբերին տարիներ շարունակ նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը վարած Ժիրայր Լիպարիտյանը հայտարարեց իր՝ ԱՄՆ վերադարձի մասին, նրա անակնկալ որոշման ծանրակշիռ պատճառների փնտրման շարքում նշվեց նաեւ Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի կնքած պայմանագրի վերաբերյալ նախագահի հետ ունեցած իր տարաձայնությունը: Նման անհամաձայնության առկայությունն ավելի քան տարօրինակ էր, քանզի անհնար էր ենթադրել, որ տարիների նուրբ աշխատանքով հանրապետության
ԸՆԿԵՐՈՋ ՀԱՄԱՐ ԱՆԳԱՄ ՂԱՐԱԲԱՂՑԻՆ
Ովքեր չափահաս էին 70-80-ականներին, կհիշեն, որ Հայաստանում նոր էթնիկական խումբ էր ձեւավորվել, որին պայմանականորեն կոչում էին «Կարեն Սերոբիչի դպրոցական եւ մանկապարտեզի ընկերներ»: Ավելի պարզ, դա կուսակցական եւ վարչական էլիտան էր, որը հանրապետությունից առանձնանում էր իր կենսակերպով՝ մշակութային այն արժեքներով, որոնց շփվում էր, այն հագուստներով, որ հագնում էր, այն երկրներով, որ տեսնում էր, անգամ ռուսերենի ու
ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Հումորի, «խոխմայի», թեթեւ նյութի սիրահարներին նախօրոք զգուշացնում ենք, որ այս հրապարակումը կհիասթափեցնի։ Բայց նրանց, ովքեր ուժ կգտնեն սկսել եւ մինչեւ վերջ կարդալ այս պատմությունը, պարզապես խնդրում ենք, որ նաեւ օգնելու ցանկություն դրսեւորեն։ Օգնելու ցանկությունը եւ բուն օգնությունը խիստ ենք կարեւորում, քանի որ պատմությունն արդեն տարիներ շարունակ հայտնի է, թերթերը մանրամասները նկարագրել են բազմիցս, սակայն՝ ոչ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՐԵՆԴԻՆ
«Վարչապետի մոտ» պանդոկում Շվեյկը գարեջուր գերադասում էր խմել «Թասի մոտ» պանդոկում։ Երեւանցիների մի մասը ժամանակը գերադասում է անցկացնել «Ժուդեկսի մոտ» պանդոկում։ Ոչ շարքային երեւանցիներն արդեն մի քանի տարի է հավաքվում են վարչապետի մոտ։ Անկախ վարչապետների փոխվելու փաստից, այդ հավաքները կոչվում են «խորհրդակցություն վարչապետի մոտ»։ Դրանց ժամանակ որպես կանոն շատ լուրջ հարցեր են քննարկվում։ Ամենեւին էլ
Ո՞վ է ֆինանսավորում ԱԻՄ ընտրարշավը
Իրենց ընտրարշավները կազմակերպելու համար կուսակցություններին անհրաժեշտ են հսկայական միջոցներ։ Նրանցից յուրաքանչյուրը յուրովի է լուծում այդ միջոցները ստանալու խնդիրը։ Իշխանություն ունեցողների կամ իշխանական լծակներ ունեցողների համար այս հարցը լուծվում է տեղական գործարարներից գանձվող ընտրական հարկի միջոցով։ Մյուսները դա ստանում են Սփյուռքի մայր կուսակցություններից։ Հայաստանյան կուսակցությունների ընտրարշավը որոշակիորեն ֆինանսավորվում է միջազգային կազմակերպությունների կողմից, որոնք շահագրգռված են այստեղ
ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻՆ ՄՈՏԻԿ
Ստրասբուրգում աշխատանքն ավարտեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, որը, հերթականը լինելով հանդերձ, առանձնահատուկ շեշտադրումներ ունեցավ։ Այս առումով այդ կառույցի հիմնադրման 50-ամյակի տոնակատարությունների կողքին, անշուշտ նշանակալի իրադարձության վերածվեց Վրաստանի ընդունումը Եվրախորհուրդ։ Ինչպե՞ս է Հայաստանը վերաբերվում այդ փաստին, որքանո՞վ է այդ իրողությունը շահեկան մեզ համար։ Այս հարցերին պատասխանում է Հայաստանի փոխարտգործնախարար, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի խորհրդարանական
Օքեյ, այդպես շարունակեք
Մինչ թիվ մեկ դաշնակցական Վահան Հովհաննիսյանը Ֆրանսիայում էր հյուրընկալվում, ՀՅԴ-ի «քույր» կուսակցության՝ Ֆրանսիայի ընկերվարական (սոցիալիստական) կուսակցության ընկերների սիրտն էլ Հայաստան էր ուզել։ Ու նախընտրական այս խառը ժամանակներում մտքներովն անցել էր սեմինար անցկացնել։ Իսկ թեման պակաս խառը չէր. Ընկերվարական կուսակցություններին աջակցող «Ժան Ժորեսի» հիմնադրամի նախաձեռնած եռօրյա սեմինարի քննարկման կենտրոնում ինչ հարց ասես ընդգրկված էր. է՛լ մարդու
ԱԶՆՎԱՆԱԼԸ ՈՉ ՄԻ ՏԱՐԻՔԻ ՀԱՄԱՐ ԷԼ ՈՒՇ ՉԷ
«Առավոտի» ս/թ ապրիլի 20-ի համարում «Մելամաղձոտ լճակդ իմ, ո՞ւմ հետ կըլլաս մտերիմ» վերնագրով ափաչափ հոդվածում չակերտների մեջ նշված է (ասել կուզի խոսքս բերված է բառացի). Գրիգոր Ավագյանը ասում էր. «Սեւանի համար 32 մլն դոլարի փող է եկել, բայց ծրագիր են անում մինչեւ հիմա՝ ընդամենը 400000 դոլար գրանտով», բողոքեց Հայաստանի Հանրապետության Բնապահպանության ջրային բարեփոխումների վարչության պետ
ԼԱՎ ԼՈՒՐ
«Նոր ուղին» լիբերալ-դեմոկրատական ուժերին քաղաքացիական համաձայնության կոչ է արել՝ ի պաշտպանություն 3-րդ հանրապետության։ «Հայտարարենք համաներում՝ իրար ներենք փոխադարձ վիրավորանքի, անվստահության ու կասկածների համար, որ անցած 7 տարիների ընթացքում, ցավոք սրտի, եղել են, եւ սա մենք շատ դժվար ենք հաղթահարում»,- կուսակցության քաղաքական բանաձեւում նաեւ գործիչներին հավակնությունները հաղթահարելու, մեղմելու կոչ է արված նույն նպատակով։ Եվ երրորդը. «Այսօրվա
ՀԱՄԱՏԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ
Նախընտրական հեռուստաեթերում շատ տարօրինակ համադրություններ են լինում։ Չես հասցնում ուշքի գալ դաշնակցական Սոս Սարգսյանի՝ «Իրավունք եւ միասնություն» դաշինքի գովքից, երբ հիմա էլ նույն բանը՝ պրն Սարգսյանից ոչ պակաս վարպետությամբ, բայց ավելի անկեղծ, անում է կոմպոզիտոր (եւ շատ բարի մարդ) Էդվարդ Միրզոյանը։ Վերջերս մաեստրոյին առաջարկել էին դառնալ սոցիալիստական ուժերի հիմնադիր անդամ։ Նա չէր մերժել ու համաձայնությունը
Մայիս-վայիս
Վերնագիր դարձած ժողովրդական հայտնի այս առածը, կարծում եմ, բոլորդ գիտեք, որ վերաբերում է հարսանիքներին։ Իմաստուն մեր պապերը կարծում էին, որ մայիսին տեղի ունեցող ամուսնությունները երջանիկ չեն լինում ու անհաջող ավարտ են ունենում։ Ճիշտ է, խորհրդարանական ընտրություններն ամուսնություն չեն, բայց գրեթե նույնքան ճակատագրական նշանակություն ունեն մի ողջ մեծ ընտանիքի՝ պետության համար։ Չցանկանալով «բայղուշի» դեր տանել, բայց
«ՄՆԱՑԵԼ ՊԱՀԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԱՆՈՒՄ. ՍԱ Ի՞ՆՉ ԵՐԿԻՐ Է»
Երեկ «Իրավունք եւ միաբանություն» նախընտրական դաշինքի երթուղին սկսվեց առավոտյան ժ. 9.00-ին Արարատի մարզի Սուրենավան գյուղից։ Այստեղ մեզ դիմավորեցին մոտ 100 սուրենավանցիներ, որոնք վրդովված էին, որ պոմպակայաններն անջատել են եւ ջուրը դարձրել մեկ դույլը՝ 20 դրամ։ Վրդովված էին հատկապես վարչապետից, որը մարտի 2-ին եկել էր Սուրենավան եւ իր խոստումները, թե՝ ջրի հարցը կլուծի, փաստորեն, չէր կատարել։
Սոս Սարգսյանը
Բոլորիս կողմից սիրված դերասանին հեռուստադիտողները չճանաչեցին, երբ նա հեռուստաքարոզչության ժամին սկսեց ջերմեռանդորեն պաշտպանել ոչ թե իր հարազատ կուսակցությունը՝ Դաշնակցությունը, այլ «Իրավունք եւ Միաբանություն» դաշինքը: 91 թվականի նախագահական ընտրություններում Դաշնակցության թեկնածու Սոս Սարգսյանը փաստորեն գովաբանեց ՀՅԴ-ի մրցակիցներին: Կարգապահությունը մեր սոցիալիստ-հեղափոխականների մոտ ակնհայտորեն սկսել է կաղել: Մնում է, որ ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը հեռուստատեսությամբ հանդես գա, ասենք,


















































