Օրվա լրահոսը
Չորրորդ անգամ՝ Կարեն Ասրյանի հիշատակին
Այսօր Ջերմուկ առողջարանային քաղաքում մեկնարկում է գրոսմայստեր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Կարեն Ասրյանի 4-րդ հուշամրցաշարը: Շվեյցարական մրցակարգով (9 փուլ) անցկացվող բաց մրցաշարին, բացի հայաստանցիներից, մասնակցելու են նաեւ Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի, ԱՄՆ-ի եւ Ղազախստանի 70 շախմատիստներ, որոնցից 21-ը գրոսմայստերի կոչում է կրում: Ընդհանուր մրցանակային ֆոնդը $15 հազարին համարժեք դրամ է: Կազմակերպիչները նախատեսել են նաեւ հատուկ մրցանակներ:
X ԴԱՐԻ ՎԱՆՔԸ ՔԱՆԴՎՈՒՄ Է
«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը շարունակում է «Մաքրենք հնավայրերը ժամանակակից աղբից» ակցիան: Ըստ «Արմինֆոյի»՝ օրերս նախաձեռնության անդամներն այցելել են Վայոց ձորի մարզի Գնդեվանք համալիր (X դար) եւ ազատել դրա շրջակա տարածքը կենցաղային աղբից: «Այցելելով Գնդեվանք, առաջին հերթին աչքի է զարնում հնավայրի անմխիթար վիճակը: Մայր աթոռը հրաժարվում է Հայաստանի տարածքում գտնվող հարյուրավոր չգործող եկեղեցիներն իր խնամքի
Պոլսահայ ճարտարապետները՝ Երեւանում
Սցենարիստ Հարություն Գրիգորյանին «հայի շունչն» է բերել Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ: Այստեղ հունիսի 14-ից բացվել է «Արեւմտականացնող Ստամբուլի հայ ճարտարապետներ» խորագրով ցուցահանդես: «Այսպիսի ցուցահանդեսը մերձեցման նպատակ ունի, այդ մասին կազմակերպիչներն էլ են ասում: Մինչեւ միմյանց նկատմամբ մեր հոգիները չբացենք, սահմանները չեն բացվի»,- ասաց պարոն Հարությունյանը, ով ներկա էր ցուցահանդեսի բացմանը եւ ուրախ, որ կարողացել էր վերցնել
«Կարոտ եմ նկարում ու Հայաստան»
Ամերիկաբնակ գեղանկարիչ Ռաֆայել Աթոյանը՝ իր անցած ուղու մասին 90-ականներին որոշ արվեստագետների եւ տաղանդավոր մարդկանց թվում ինչ-ինչ պատճառներով օտար ափերում հայտնվեց նաեւ ճանաչված գեղանկարիչ Ռաֆայել Աթոյանը: Ամերիկաբնակ արվեստագետը այժմ Հայաստանում է: Երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց գեղանկարչի ծննդյան 80 եւ ստեղծագործական գործունեության 50-ամյա հոբելյաններին նվիրված ցուցահանդեսը: Նախքան բացումը՝ «Առավոտը» հանդիպեց գեղանկարչին: Ռ. Աթոյանն ասաց, որ ի
ՄՐՑՈՒՅԹ՝ ԱՌԱՆՑ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ
Խաչատրյանականը ընտրել էր այս ձեւաչափը Օրերս ավարտվեց մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անվան միջազգային 7-րդ մրցույթը: Այս անգամ մրցելույթների էին դուրս եկել դաշնակահարները եւ առաջին անգամ՝ կոմպոզիտորները: «Առավոտը» անդրադարձել է դաշնակահարների մրցույթին, ներկայացնելով ժյուրիի որոշ անդամների կարծիքներն ու դիտարկումները: Ի տարբերություն աշխարհում ընդունված կատարողական արվեստի մրցույթների, ինչը որդեգրել է Խաչատրյանականը, կոմպոզիտորների միջազգային նույնիսկ հեղինակավոր մրցույթները տարբերվում
ԱՄՆ-Ի ԾՐԱԳՐԵՐԸ ՓՈԽՎԵԼ ԵՆ
BBC-ի մատուցմամբ, Միացյալ Նահանգները հրաժարվել է Չեխիայի տարածքում հրթիռային հարձակման դեպքում նախազգուշացման՝ Եվրոպայի հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման իր ծրագրից, որի նպատակը ամերիկյան հակահրթիռային «անձրեւանոցի» համար տեղեկությունների փոխանցումն էր: Այդ մասին հաղորդել է Չեխիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վոնդրին: «Չեխիան նախագծին մասնակցելու այլ հնարավորություն կփնտրի»,- ասել է չեխ նախարարը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Ուիլյան Լիննի հետ հանդիպումից
ՊԱԿԻՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՀՎ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ Է ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ
Պակիստանում կալանավորվել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության ենթադրյալ հինգ գործակալ, որոնք օգնել են ամերիկացիներին՝ սպանել «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենին: BBC-ի մատուցմամբ, այդ մասին հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները: Պակիստանի միջգերատեսչական հետախուզության (ISI) կողմից կալանավորվածների թվում է այն տան տերը, որը ԿՀՎ-ն վարձակալել էր երկրի հյուսիսում գտնվող Աբբոտտաբադ քաղաքում բեն Լադենի տան դիտարկման համար: New York
ՆԱՏՕ-Ն ՌՄԲԱԿՈԾԵԼ Է ՏՐԻՊՈԼԻՆ, ԱՊՍՏԱՄԲՆԵՐԸ ՄՈՏԵՑԵԼ ԵՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՆ
Չորեքշաբթի գիշերը ՆԱՏՕ-ի ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Տրիպոլին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ լիբիացի ապստամբներին հաջողվել է Մուամմար Քադդաֆիի զորքերին ետ մղել ընդհուպ մինչեւ մայրաքաղաքի մատույցները: Reuters-ի փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի ավիահարվածները հետեւել են ցերեկային հրադադարին, իսկ երեկոյան քաղաքի արեւելյան հատվածն արդեն պատված է եղել հզոր պայթյունների ծխով: Ավիահարվածները հասցվել են Էլ-Ֆիրնագ եւ Այն-Զարա
Անջելինա Ջոլին եւ Սիրիայի նախագահի ներկայացուցիչը կմեկնեն Թուրքիա
Հոլիվուդյան հայտնի կինոդերասանուհի, ՄԱԿ-ի «Բարի կամքի դեսպան» Անջելինա Ջոլին ցանկանում է Թուրքիայում այցելել սիրիացի գաղթականների վրանային ճամբարներ: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով թուրքական Beyazgazete-ը: Ըստ այդմ, Անջելինա Ջոլին արդեն դիմել է պատկան մարմիններին՝ Թուրքիայի Հաթայ նահանգում տեղակայված սիրիացի գաղթականների հետ հանդիպելու համար: Նշվում է, որ նրա դիմումն արդեն ուսումնասիրվում է: Հիշեցնենք, որ Սիրիայի հետ
Տոտալիտարիզմը նոր դրսեւորումներ է ստանում
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ աջակցում է Չինաստանի ջանքերին՝ ընդդեմ ինտերնետում «ցանցային ապակառուցողականության», այն հավասարեցնելով այնպիսի սպառնալիքների հետ, ինչպիսիք են՝ ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, անջատողականությունն ու թմրանյութերի տարածումը: Այս մասին հաղորդում է 1in.am-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքսը»: Բացի այդ, Նազարբաեւը կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է միջազգային իրավունքի մեջ ներմուծել պետության «էլեկտրոնային ինքնիշխանություն» հասկացությունը: «Ցանցային դեստրուկտիվը համարվում
ԱՄԵՆԱՓՆՏՐՎՈՂ 10 ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻՑ 3-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ Է
Forbs ամսագրի վարկածով, աշխարհում ամենափնտրվող հանցագործների թվում, Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո, առաջին տեղը գրավում է մեքսիկացի նարկոբարոն Խոակին Գուսմանը: Ամենավտանգավոր հանցագործների տասնյակում երեքը ծագումով Ռուսաստանից է: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Forbs-ը ամենավտանգավոր հանցագործների վարկանիշային ցուցակը սկսել է կազմել 2008թ.-ից: Այդ ցուցակը ձեւավորելու համար լրագրողները խորհրդակցում են տարբեր երկրների իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ: Ինչպես
Աշխատակիցները տնօրենին են պահանջում
«Այ, հենց էս կազմով պիտի գնանք նախարարին տեղից հանենք, մենք նստենք, էս նախարարը շատ հարատեւեց»,- երեկ ասաց Հայաստանի ազգային գրադարանի շենքի մոտ կանգնածներից մի կին՝ ձայնին բողոքական տոն տալով: Կինը մշակույթի նախարարից դժգոհելու իր պատճառներն ուներ: Երեկ Հայաստանի ազգային գրադարանի դիմաց բողոքի ակցիա էր, «բարոյական աջակցություն»՝ գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանին: Լրացել է նրա եւ
«Ընդհանրապես բողոքում եմ»
Համարյա բոլոր դժգոհ դիմորդները այս պահանջով էին մոտենում հանձնաժողովներին Երեկ Գնահատման եւ թեստավորման կենտրոնում (ԳԹԿ) մաթեմատիկա առարկայի արդյունքների բողոքարկումն էր: Մեր թերթի երեկվա համարում տեղեկացրել էինք, որ այս առարկայից գրանցվել էին ցածր միավորներ, միջին միավորը եղել էր 6.3-ը, անբավարար էր ստացել դիմորդների շուրջ 70%-ը: Առավոտյան ԳԹԿ-ում ամեն ինչ հանգիստ էր, բողոքարկողներ չկային: Կեսօրից հետո դիմորդ
ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄԻՑ՝ ՄԻՆՉԵՎ ԴԵՂԱՏՈՄՍ
Ինչպես հրապուրիչ դարձնել ոլորտը եւ գումարներ ներգրավել Երեկ հայտարարված էր «Գիտության բարձրաձայնման օր», եւ այդ առիթով ասուլիս էր ԳԱԱ-ում: Նպատակն էր հնչեցնել գիտության հետ կապված խնդիրները Հայաստանում՝ գիտության եւ գիտնականների հեղինակության անկում, գիտական գործունեության օժանդակության բացակայություն, գիտության ցածր ֆինանսավորում: Այդ ակցիան՝ որպես «Բարձրաձայնենք գիտության մասին» իրադարձություն, դրված է նաեւ Հայաստանի գիտական լրագրողների ֆեյսբուքյան խմբի էջում:
Հուշ-ցերեկույթ՝ ԵՊՀ-ում
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ Երեւանի պետական համալսարանում մասնակցել է ՀՀ եւ Արցախի Ազգային հերոս Յուրա Պողոսյանի ծննդյան 50-ամյակին եւ մահվան 19-րդ տարելիցին նվիրված հուշ-ցերեկույթին: Միջոցառմանը ներկա էին հերոսի հարազատները, մարտական ընկերները, համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմը, ուսանողներ եւ ներկայացուցիչներ պաշտպանության նախարարությունից: Յուրա Պողոսյանի մարտական ուղուն նվիրված ֆիլմի ցուցադրումից հետո ելույթ են ունեցել հերոսի քույրը՝ Իրինա
Ստորագրությունները կփոխանցեն նախագահին
Երեկ Երեւանի պետական կոնսերվատորիայի մերձակա այգում, Կոմիտասի արձանի մոտ, ժամը 10:00-ից մինչեւ 20:00-ը «Հայազն» երիտասարդական միությունը ստորագրահավաք է կազմակերպել՝ պահանջելով Հայաստանի քաղաքացիություն շնորհել «Շուշի» հատուկ ջոկատի հրամանատար, «Առաջին աստիճանի Մարտական խաչի» շքանշանակիր, «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանին: Ակցիայի կազմակերպիչների խոսքերով, մինչ այժմ նրանք ստորագրահավաքը կազմակերպել էին Facebook սոցիալական կայքի միջոցով՝ 5 օրում հավաքելով ավելի
ԲԱՑ, ԲԱՅՑ ԱՆՄԻՏ ՆԱՄԱԿ
Ճիշտ այս մտածումն ունեցա, երբ ծանոթացա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված «Առավոտ» օրաթերթի 03 հունիս 2011թ. համարում Նշան Որբերյան ստորագրությամբ բաց նամակի բովանդակությանը: Առաջին իսկ հայացքից ինձ զարմացրեց հեղինակի ինքնագոհությունը եւ առարկություններ չհանդուրժող ոճը: Հենց այս ստիպեց ինձ տեղեկատվական տիրույթներում որոշ ծանոթություն ստանալ հեղինակի ինքնության վերաբերյալ: Ցավով եմ արձանագրում, որ որոնումներս հեղինակի ինքնագոհությունը
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՑԻՆԵՐԸ ԹԵՅ ԵՆ ԽՄԵԼՈՒ
Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Տավուշի մարզային կենտրոնը եւ «Հայջրմուղկոյուղու» Նոյեմբերյանի ենթատեղամասը Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերությամբ հայտարարություն են տվել եւ քաղաքի բնակչությանը զգուշացրել. եղանակի տաքացման եւ առատ տեղումների պատճառով հնարավոր է ջրի որակի վատացում, խմելու ջրից աղիքային վարակների վտանգ կա: Նոյեմբերյանի բնակիչներին խորհուրդ է տրվում օգտագործել միայն եռացված ջուր: Այս առթիվ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության
ՋՈՒՐ՝ ԿԱՐՄԻՐ ՇՈՒԿԱՅԻՆ
«Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացանք, որ հիմնադրամի ԱՄՆ արեւելյան ափի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ՝ ԼՂՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղում մեկնարկել է խմելու ջրի ներքին ցանցի կառուցումը: Նախորդ դարի 30-ականներին կառուցված ջրամատակարարման ներքին ցանցն ամբողջովին շարքից դուրս է եկել եւ շահագործման համար պիտանի չէ, գյուղացիները ջուրը կրում են աղբյուրներից: Ծրագրով նախատեսվում է գյուղի համար
Զգուշացեք կրծողներից
Լոռու մարզում տուլարեյմայի դեպք է գրանցվել Երբ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչ՝ 29-ամյա կինը դիմեց բժիշկների օգնությանը, ոչ ոք չէր կարող կասկածել, որ խոսքը տուլարեյմա հիվանդության մասին է: Համայնքում վաղուց նման հիվանդության դեպք չէր գրանցվել: Մարգահովիտի առողջության կենտրոնի տնօրեն Արամ Նազարյանը բացատրում է. «Հիվանդությունը մարդուց մարդուն չի փոխանցվում, այլ միայն՝ կրծողների ու մոծակների միջոցով, երբ
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻՆ» ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼ
Իսկ մինչ այդ՝ բաժանորդները հեռանում են Ամեն տարի «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը իր միջոցներով մոտ 50 կմ խողովակաշար է նորացնում, սակայն ընկերությունը իրականում չունի սեփական միջոցներ, դա նա անում է պայմանագրային հիմունքներով. վարձավճարի եւ նոր խողովակների գնի փոխարեն շինաշխատանքներ իրականացնող ընկերությունները հիմնականում իրենց են վերցնում հին խողովակները: Այս սկզբունքով «Հայջրմուղկոյուղին» ամիսներ առաջ փոխել է Սիսիան քաղաքի ջրամատակարարումն
ՕՊԵՐԱՏԻՎ ՏԱՔՍԻՆԵՐ
«Առավոտի» տեղեկություններով, մի շարք տաքսի ծառայություններում ուշ ժամերին սպասարկելու են վարորդներ, որոնք ոստիկանության օպերատիվ աշխատակիցներ են: Նրանք կլինեն «դեպքի վայրերում», կշփվեն հնարավոր հանցագործների հետ եւ կանխարգելիչ միջոցառումների կդիմեն:
ՏՈՒԺԵԼ ԵՆ ՈՒՂԵՎՈՐՆԵՐՆ ՈՒ ԺԱՅՌԸ
Ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 50-ամյա Կարեն Ս.-ի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Կապան-Եղվարդ ճանապարհի 7-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի ժայռին, ինչի հետեւանքով ավտոմեքենայի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ՄԱՀԱՑԵԼ Է ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Հունիսի 14-ին բուժանյութ քիմիկատից թունավորումով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ՝ 80-ամյա Բուրաստան Սենիքերեմյանը, ով այնուհետեւ Երեւան տեղափոխելիս` ճանապարհին մահացել է:
ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ
Դեղորայքային թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երեւանի բնակիչներ՝ 65-ամյա Արաքսյա Մխիթարյանը եւ 27-ամյա Արմինե Գրիգորյանը: Տուժածների առողջական վիճակը բավարար է:
ՓՆՏՐՈՒՄ ԵՆ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՃԱՆԱՉՈՂՆԵՐԻՆ
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Արաբկիրի բաժնի ծառայողները խարդախության դեպք են բացահայտել. Երեւանի բնակիչ Արմեն Հարությունյանը՝ չարաշահելով մի քաղաքացուհու վստահությունը, գնելու պատրվակով վերցրել էր նրա ավտոմեքենան, գրավ դրել եւ յուրացրել ավելի քան 4,5 միլիոն դրամ: Հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Հարությունյանը նույն եղանակով Երեւանում կատարել է այլ խարդախություններ եւս: Գումարը մաս-մաս
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ ԾՆՈՂՆԵՐԻՆ
Երեկ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Ջավախք կատարած իր հովվապետական այցի շրջանակներում Ախալքալաքում հանդիպել է ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի ծնողների հետ: Այս մասին հայտնեցին «Երկիր միություն» հ/կ-ից: Ըստ աղբյուրի, Վեհափառը հայտնել է նրանց, որ տեղյակ է խնդրին եւ արդեն իսկ բարձրացրել է ջավախահայ գործչին ազատ արձակելու հարցը վրաց պատրիարք Իլյա Երկրորդի առջեւ: 2011թ. հուլիսի
Լավ տղային սպասելիս
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 3,5 տարվա ազատազրկման էր դատապարտել Արտավազդ Առաքելյանին (հայտնի է «Տյոմ Յուժնի» մականունով): Հայ հանրությունը Արտավազդին ճանաչում է «Որոգայթ», «Կյանքի գինը» հեռուստասերիալներից: Երեկ Արտավազդ Առաքելյանը ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարան էր ներկայացել ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից՝ ամբողջովին պատրաստ. սպորտային պայուսակով: Նա համաներմամբ կարող էր ազատվել հենց դատարանի նիստերի
«ՍԱՐԻ ԹԱՂԻ ՎՐԵԺԻՆ» ՉԵՆ ՀԱՄԱՆԵՐԵԼ
Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ՀԱԲ-ի նախկին զինվոր, «Սարի թաղի Վրեժ» անունով հայտնի Վրեժ Ղազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Վրեժ Ղազարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի զենք-զինամթերք պահելը, որը նախատեսում է ազատազրկում մինչեւ 3 տարի ժամանակով: Վրեժ Ղազարյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ
ԳՅՈՒՂԱՑՈՒՆ ՁԵՌՔ ՄԵԿՆԵՑ
Արմավիրի եւ Արագածոտնի՝ կարկտահարությունից եւ տեղատարափ անձրեւներից առավել տուժած գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսության եւ գյուղի աջակցության հիմնադրամին» հատկացրել է 25 մլն դրամ: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կողմից հատկացված միջոցներն ուղղվել են պտղատու մշակաբույսերի եւ տնկարկների սերմերի ձեռքբերմանը, որոնք կբաշխվեն Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած գյուղացիներին, ինչպես նաեւ պղպեղի ցանքի իրականացմանը: Գյուղատնտեսությունը Հայաստանում տնտեսության գերակա ճյուղ


















































