Օրվա լրահոսը

ՌՈՒՍՆԵՐԻ «ՑԱՍՄԱՆ ՕՐՆ» Է ՃՆՇՎԵԼ. ԿԱՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐ

Ռուսաստանի իրավապահ մարմինները դատարան հրավիրելու ծանուցագրեր են փոխանցել հունիսի 12-ին՝ «Ցասման օրվա» բողոքի չարտոնված ցույցի մասնակիցներին: Հիշեցնենք, որ ցույցը իշխանությունները դաժանորեն ճնշել ու ցրել էին՝ կալանավորելով Մոսկվայի Թատերական հրապարակում անցկացված ակցիայի ավելի քան 28 մասնակիցների, որոնք մի քանի ժամ ճաղերի ետեւում պահվելուց հետո ծանուցագրեր ստանալով ազատ էին արձակվել:

ՔԱԴԴԱՖԻՆ ԷԼ Է ՇԱԽՄԱՏ ԽԱՂՈՒՄ

Լիբիայում իշխող Մուամմար Քադդաֆիի ռեժիմը, ըստ BBC-ի, հայտարարել է երկրի արեւմուտքում՝ Զավիյա քաղաքը ապստամբներից հերթական անգամ ետ գրավելու մասին: Կառավարության հայտարարության համաձայն, ապստամբները «ջախջախվել են բանակի հետ մարտերից մի քանի ժամ հետո»: Ու թեեւ ապստամբները հաղորդում են քաղաքի կենտրոնում թեժ մարտերի ու կառավարական ուժերի կողմից ծանր զրահատեխնիկայի կիրառման մասին, բայց լրագրողները, որոնք գտնվում են քաղաքում,

Բելառուսները գործադուլ են արել եւ դրա համար կդատապարտվեն

Բելառուսի Գրոդնենսկայա մարզում, Լեհաստանի հետ սահմանի մոտ, ավելի քան 100 վարորդ փակել է «Բուրզգի» սահմանակետ տանող ավտոմայրուղին՝ որպես Մինսկի կողմից մի շարք ապրանքներ, այդ թվում՝ ձավարեղեն, մակարոնեղեն, ցեմենտ, կենցաղային քիմիական ապրանքներ եւ այլն, նաեւ ավտոմեքենայի վառելիք, երկրից դուրս բերելու արգելքի դեմ բողոքի նշան: Բողոքավորներին զսպելու համար նրանց դեմ դուրս է բերվել օմօնը: Վերջիններս ցուցարարներին ցրելու

Սիրիացիները թուրքիայի դեմ բողոքի ցույց են արել

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մոտ երկու հազար կողմնակիցներ գրոհել են Դամասկոսում Թուրքիայի դեսպանատունը: Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ շեշտելով, որ անվտանգության ծառայողներին եւ դեսպանատան անվտանգության աշխատակիցներին հաջողվել է ցրել ցուցարարների բազմությանը: Հիշեցնենք, որ news.am-ն ավելի վաղ հաղորդել էր, թե Թուրքիայի իշխանությունները Սիրիայից փախստականների հոսքի ավելացման կապակցությամբ «բուֆերային գոտի» են ստեղծել եւ վրանային ավանում ընդունում են

ԷՐԴՈՂԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵՑ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ԱՆԸՆԴՄԵՋ

Կիրակի լույս երկուշաբթի գիշերը, երրորդ անգամ վերջին 9 տարիների ընթացքում, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը դուրս եկավ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Անկարայում գտնվող կենտրոնակայանի պատշգամբ՝ շնորհակալություն հայտնելու իր եւ իր կուսակցության օգտին քվեարկած թուրք ընտրողներին: Իր կուսակցության երրորդ անընդմեջ հաղթանակը Թուրքիայի վարչապետը համարել է ողջ երկրինը: «Սիրելի ժողովուրդ, սիրելի եղբայրներ ու բարեկամներ: Այս հաղթանակը միայն

«ԵՎՐՈՊԱ ՆՈՍՏՐԱՆ ԵՎ ՊՈՂՈՍՅԱՆՆԵՐԸ»

«ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հ/կ-ն տեղեկացնում է, որ ԵՄ «Եվրոպա նոստրա» մրցանակին է արժանացել «Պողոսյան» հիմնադրամի բրյուսելյան նստավայրը: Մրցանակը տրվել է «Պահպանություն» կատեգորիայում: «Վիլլա Ամպենը» կառուցվել է որպես առանձնատուն՝ 1931-1934թթ., բարոն Լուիս Ամպենի համար եւ համարվում է Art deco ոճում ժառանգության գլուխգործոց: Պողոսյաններն այն ձեռք են բերել կիսախարխուլ վիճակում, 2006թ.՝ նպատակ ունենալով շենքն օգտագործել որպես հիմնադրամի նստավայր եւ

ԳՐԱԴԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԽՆԴՐՈՒՄ ԵՆ

Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցները դիմում-խնդրանք են հղել ՀՀ եւ ԱԺ նախագահներին, վարչապետին եւ մշակույթի նախարարին: Հիշեցնենք, որ լրացել է գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի եւ ՀՀ մշակույթի նախարարության միջեւ 2006թ. կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը եւ հունիսի 3-ի ծանուցմամբ նա տեղեկացվել է, որ հունիսի 16-ից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված: Նամակի հեղինակները գրում են. «Դավիթ Սարգսյանը

ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐՆԵՐ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտորների աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ: Նախարարի համապատասխան հրամաններով Ճարտարագիտականի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Ոստանիկ Մարուխյանը, իսկ Մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Վարդեւան Գրիգորյանը՝ մինչեւ համապատասխան կարգով ընտրությունների անցկացումը:

Կրիմինալից մինչեւ «Քենդլ»

Կամ՝ գիտաավերիչ գործունեության հետեւանքները Օրերս Հանրային խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել են հանրապետությունում գիտության ներկա ճգնաժամային վիճակի պատճառները: Նիստին մասնակցել է նաեւ ԿԳՆ Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոնի հիմնադիր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կենսագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը, ում նկատառումները կներկայացնենք կրճատումներով: «Ակնհայտ է, որ եթե ԳՊԿ-ի չկայացած գիտնական նախագահը կարող է չորս տարիների ընթացքում հանրապետության գիտության բնագավառը

«ՋԵՐՄՈՑԱՅԻՆ» ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ «ՓԱՅԼՈՒՆ» ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Կամ՝ ինչպես բարձրացնել քննաշրջանի արդյունավետությունը Փորձը ցույց է տալիս, որ մեր իրականությունում բարձր գնահատական ստանալու մոլուցքով տառապող ուսանողը առավելապես հետաքրքրված է քննաշրջանի արդյունքներով, քան կրթական ծառայությունների որակով: Բազմիցս զրուցել եմ գերազանցիկ ուսանողների հետ, որոնց բախտ է վիճակվել ուսումը շարունակելու արտասահմանում եւ միշտ էլ նրանցից տեղեկացվել եմ, որ արեւմուտքում քննաշրջանին ներակայացվող պահանջները կտրուկ տարբերվում են մեր

ԵՎՍ ՄԵԿ ՀԱՋՈՂ ԵԼՔ

Մայիսի 17-ին «Հաջող ելք ով «կռիվ» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Ստեփանավանի քաղաքապետարանը «Ինֆորմացիայի ազատության կենտրոն», Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբ հ/կ-ների եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հանրային ճնշման արդյունքում չեղյալ է հայտարարել իր 2009 թվականի մայիսի 9-ի որոշումը, որով մեկ էջ տեղեկությունը տրամադրելու համար 500 դրամ վարձ էր սահմանել: «500 դրամանոց» որոշումը չեղյալ հայտարարելը հաջողություն

Կոմսոմոլը մեղք չունի

ՈՉ վաղ անցյալում կարդացի մի հոդված արդեն բոլորին հայտնի Վ. Խաչիկյանի մասին, որտեղ մասնավորապես ՀՀԿ-ի երիտասարդ թեւի ներկայիս վարքագիծն էր ներկայացվում: Չեմ ցանկանում պաշտպանել որեւէ մեկին, բայց չեմ ուզում նաեւ ուղղակի ընդհանրացնել: Վստահ եմ, որ բոլորի վարքագիծը, նկատի ունեմ կոմսոմոլականների՝ Խաչիկյանական չէ: Ի վերջո, հենց նույն կոմսոմոլը, սկսած իր գոյության առաջին իսկ օրերից, թե արժանի

«ԱՆԲՈՒԺԵԼԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ Է ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ»

Այսօր լրանում է 1949 թվականին ստալինյան ռեժիմի կողմից բռնադատված հազարավոր հայ ընտանիքներին Ալթայի երկրամաս աքսորելու 62-րդ տարելիցը: Այսօրը Հայաստանում պաշտոնապես ընդունված է որպես Բռնադատվածների հիշատակի օր: 75-ամյա Արտույտ Մուքոյանի ականջներում չի լռում Լենինականից ուղեւորվող գնացքի ականջ մաշող ու հոգի ցավեցնող ձանը: Հեռավոր 1949-ի հունիսի 13-ից թեեւ 62 տարի է բաժանում, բայց տարեց կինն այդպես էլ

ՇԵՆՔՆ ԷԼ Է ԱՆՏԵՐ, ՋՈՒՐՆ ԷԼ…

Արդեն մեկ տարի Նոյեմբերյանի նախկին պոլիկլինիկայի շենքը դատարկ է՝ քաղաքի հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի միավորումից հետո: Շենքը լքված է, միայն առաջին հարկում մի քանի սենյակ զբաղեցնում է տարածքի ռազմական ոստիկանությունը: Շենքը պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռում է: Նոյեմբերյանի ավագանին դիմել էր կառավարություն, որպեսզի երբեմնի դպրոցական շենքը վերադարձվի համայնքին, սակայն հարցը դեռ լուծում չի ստացել: Այս վիճակում

ՄԱԶԾ-Ն ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է

«Առավոտի» հունիսի 9-ի համարում հրապարակված «Կոոպերատիվների գյուղ Լուսաձորը» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Իջեւանի տարածաշրջանի փոքրիկ Լուսաձոր գյուղում օտարերկրյա եւ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ ստեղծվել են գյուղական սպառողների եւ արտադրական կոոպերատիվներ: Հրապարակման մեջ օգտագործված էր համայնքապետարանից ստացված տեղեկատվությունը: Հրապարակմանը արձագանքել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի՝ ՄԱԶԾ Հայաստանի գրասենյակը: Ըստ ՄԱԶԾ պարզաբանման, «հոդվածում առկա են որոշ անճշտություններ:

Ստիպելով գրանցո՞ւմ են

Ուսանողները միայն ծածուկ են բողոքում, իսկ դասախոս-բժիշկներն էլ ստիպելու իրենց ձեւերն ունեն Վերջին շրջանում առօրյա խոսակցությունների մեջ հաճախ ենք լսում, թե Վանաձորի պետական բժշկական քոլեջի ուսանողներին պարտադրում են գրանցվել բժշկական կրթական այս հաստատության համաբուժարանում: 2004 թվականից պետական գրանցում ստացած համաբուժարանը հագեցած է լավագույն սարքավորումներով: «Մենք 6-րդն ենք քաղաքում, հավասար իրավունքներ ունենք՝ ինչ քաղաքի մյուս 5

ՓՆՏՐՎՈՒՄ Է ՃԻՃՎԻՆ ՀԱՄՈԶՈՂ

Նոյեմբերյանի տարածաշրջանի որոշ մանկապարտեզներում ճիճվակրությունը մինչեւ 70 տոկոս է, մասնագետն առաջարկում է պատժել համայնքապետարաններին: ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության (ՊՀՀՏ) Տավուշի մարզային մասնաճյուղի պետի տեղակալ Մարտին Մկրտչյանի վկայությամբ՝ 2009-2010 թթ. իրենց կատարած լաբորատոր հետազոտություններով պարզվել է, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի մանկապարտեզների երեխաների 45%-ը ճիճվակիր է, որոշ տեղերում ճիճվակրությունը հասնում է մինչեւ 70%-ի: Առկա

ՄԵՔԵՆԱՆ ՇՐՋՎԵԼ ԷՐ

Հունիսի 12-ին ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ 35-ամյա Արտակ Պ.-ի վարած «Ֆորդ-Էսկորտ» մակնիշի ավտոմեքենան Իջեւան-Բերդ ճանապարհի 33-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել, ինչի հետեւանքով 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերդի բժշկական կենտրոն:

ԵՐԵԿՎԱ ԲԱԽՈՒՄԸ

Հունիսի 13-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կասյան փողոցում բախվել են «Դեյվու Նեքսիա» եւ «ԳԱԶ-278510» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «Դեյվու Նեքսիայի» վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

ՌՅԱ ԹԱԶԱ ԳՅՈՒՂԻ ՄՈՏ

Չպարզված հանգամանքներում՝ բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 21 ՕՏ 811 պետհամարանիշի եւ «Ֆորդ» մակնիշի 27 ՕՏ 257 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի ուղեւոր՝ 20-ամյա Նվեր Ատլիկյանը մահացել է տեղում, իսկ վարորդը՝ 35-ամյա Արայիկ Մակարյանը, «Ֆորդի» վարորդը՝ 30-ամյա Վարդան Կոստանյանը եւ ավտոմեքենաների ուղեւորներ՝ 34-ամյա Լուսինե Մարտինյանը, Թինա Սարկիսովան, 30-ամյա Հովսեփ Հարությունյանը եւ 34-ամյա Միշա Անաստասեւը ստացել են

ԳՏՆՎԵՑ ԵՐԵԽԱՅԻ ԴԻՆ

Ինչպես տեղեկացրել էինք՝ հունիսի 7-ին ահազանգ էր ստացվել, որ Լոռու մարզի Ամրակ գյուղի բնակիչ՝ 12-ամյա Մանվել Մարգարյանն ընկել է Ձորագետ գետը: Որոնողական աշխատանքների արդյունքում  երեկ Ագարակ գյուղի հարակից կիրճում գետից դուրս է բերվել Մ. Մարգարյանի դին եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:

ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՊՆ-ՈՒՄ

Շենգավիթ համայնքի բնակիչ Դավիթ Թադեւոսյանի գործով շաբաթ օրը հրավիրվել եմ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժին եւ հարցաքննվել որպես վկա: Հիշեցնենք, որ «Առավոտի» հունվարի 26-ի «Հոգեկան հիվանդ դարձած» հրապարակման հիման վրա  հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է, քննչական բաժնի ՀԿԳ քննիչ, մայոր Տիգրան Ամբարյանը երկարացրել է նախաքննության ժամկետը: Հարցաքննվել են տասնյակ վկաներ, Դավիթին բուժած

Փորձագետը դուրս եկավ իր սահմաններից

Նախորդ ուրբաթ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵՊՀ պրոֆեսոր, հոգեբան Էլդա Գրինն ասել է, թե համոզված է, որ 2010 թ. հուլիսի 27-ին Տավուշի զորամասում մահացած լեյտենանտ Արտակ Նազարյանն ինքնասպանություն է գործել։ Ասուլիսի ժամանակ նա հրապարակել է Արտակ Նազարյանի «ձեռքով» գրված նամակը. «Էս քայլին ես դիմում եմ ստիպված։ Հոգնած ամեն, ամեն, ամեն ինչից, իմ ծնողների դաստիարակությունից, կյանքում

ԴԱՏԱԽԱԶԻ ՕԳՆԱԿԱՆԻՆ՝ 9 ՏԱՐԻ

Աթոռների վրա ձեռնաշղթայի ազդեցության առաջացրած հետքեր չեն հայտնաբերվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր՝ Ա. Սիսակյան) ապրիլի 8-ին հրապարակեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի օգնական Մհեր Բարդասարյանի եւ որեւէ տեղ չաշխատող Եղյաննա Ավանեսովայի դատավճիռը: Մ. Բաղդասարյանը դատապարտվեց 9 տարի ազատազրկման եւ 100.000 ՀՀ դրամ տուգանքի՝ առանց գույքի բռնագրավման, իսկ Եղյաննան՝ 3 տարվա ազատազրկման: Վերջինիս խափանման

ՀԱՅԵՐՆ ԱՂՔԱՏ ԵՆ, ԲԱՅՑ՝ ԼԱՎԱՏԵՍ

Հայաստանում աղքատների թիվը կրկնապատկվել է, սակայն շատերն իրենց աղքատ չեն համարում: Երեկ նման տվյալներ բերեց «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավարը: Նա ներկայացրեց երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ սոցհարցման տվյալները: Ըստ այդմ՝ աղքատ ապրող ընտանիքների թիվը 39 %-ից հասել է 70-ի: Հայաստանում աղքատ է բնակչության 40%-ը, սակայն նրանց մոտ կեսն է իրեն աղքատ համարում: 1650 հարցվածներից 20,5%-ի եկամուտը կամ

Մալարիայից ազատվել ենք

Հիմա տուրիզմը կզարգանա՞ «Մալարիան խոչընդոտում է տուրիզմին: Քանի որ մեր երկրում արդեն մի քանի տարի  չկա այդ հիվանդությունը, մենք դիմել ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ մալարիայից ազատ գոտի ճանաչվելու համար: Պետք է վերջնական որոշում կայացվի՝ Մալարիայից ազատ գոտի ճանաչվելու վկայականի ստացման վերաբերյալ»,- հունիսի 11-12-ը Աղվերանում մալարիա հիվանդության թեմայով անցկացվող 2-օրյա սեմինարի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարարության

ՆՐԱՆՔ ՏԽՐՈՒՄ ԵՆ, ՔԱՆԻ ՈՐ ՆՐԱՆՑ ՈՉ ՈՔ ՉԻ ԱՅՑԵԼՈՒՄ

Բայց, միեւնույն է, հույսները չեն կտրում ու սպասում են Հայաստանում բնակվող մտավոր եւ ֆիզիկական սահմանափակումներ ունեցող երեխաները հատուկ կրթահամալիրներն ավարտելուց հետո կանգնում են լուրջ փաստի առաջ՝ ո՞ւր գնալ: Նրանք ոչ միայն ընտանիք չունեն, այլեւ միայնակ են եւ անօգնական: Նրանք 18 տարին լրանալուց հետո կամ շարունակում են բնակվել այդ հաստատություններում, եթե, իհարկե, տնօրենները մեծահոգաբար թույլ են

ՀԻՓՈԹԵՔԸ՝ 1,36%-16%

Penny Lane Realty ընկերությունը, վկայակոչելով Եվրոպական հիփոթեքային ֆեդերացիան, կազմել է 60 երկրների վարկանիշը՝ հիփոթեքային վարկի թանկությամբ: Վարկանիշի առաջին տասնյակում եվրոպական երկրներն են: Ամենաէժան հիփոթեքային վարկը Դանիայում է՝ տարեկան տոկոսադրույքը կազմում է 1,36%: Վերջին արդյունքում սպառողը պետք է վերադարձնի ընդամենը գումարի 114%-ը: Ըստ վարկանիշային աղյուսակի, Թուրքիայում հիփոթեքային վարկի տոկոսը 6,8% է, Ռուսաստանում ու Հայաստանում՝ 15,9%, Ուկրաինայում՝

Մենք «ԱՊՊԱքաղաքականացված ենք»

Շաբաթ օրը կայացած ասուլիսում «Ռոսգոսստրախ Արմենիայի» գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ ԱՊՊԱ-ի ներդրման վեց ամիսների ընթացքում իրենք ընդհանուր առմամբ գոհ են արդյունքներից: Պարոն Գրիգորյանը փաստեց, որ ԱՊՊԱ-ն ԱՊՀ տարածքում ամենաարագը Հայաստանում է ներդրվել: Պարոն Գրիգորյանը կարծում էր, որ նախընտրական այս շրջանում ապահովագրական ընկերությունների հետ կապված շահարկումներ կլինեն, թե դրանք գերշահույթներ են ստանում եւ այլն,

Հայաստանը թանկ քաղաքների ցուցակում չկա

Tert.am-ը, հիմնվելով միջազգային ընկերությունների տվյալների հիման վրա, ներկայացրել է զբոսաշրջիկների համար ամենաթանկ քաղաքների ցուցակը: Employment Conditions Abroad ընկերությունը տարեկան երկու անգամ համեմատում է օտարերկրացիների համար ծառայությունների եւ պարենային զամբյուղի արժեքն աշխարհի 400 քաղաքներում: ECA–ի հերթական ուսումնասիրության համաձայն՝ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն պահպանել է աշխարհի ամենաթանկ քաղաքի տիտղոսը: Տոկիոյից բացի, աշխարհի ամենաթանկ քաղաքների տասնյակում հայտնվել են Ճապոնիայի

Լրահոս
Ֆեյքի վերջը

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031