Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՓՈԹԵՔԸ՝ 1,36%-16%

Հունիս 14,2011 00:00 Share

Penny Lane Realty ընկերությունը, վկայակոչելով Եվրոպական հիփոթեքային ֆեդերացիան, կազմել է 60 երկրների վարկանիշը՝ հիփոթեքային վարկի թանկությամբ:
Վարկանիշի առաջին տասնյակում եվրոպական երկրներն են: Ամենաէժան հիփոթեքային վարկը Դանիայում է՝ տարեկան տոկոսադրույքը կազմում է 1,36%: Վերջին արդյունքում սպառողը պետք է վերադարձնի ընդամենը գումարի 114%-ը:
Ըստ վարկանիշային աղյուսակի, Թուրքիայում հիփոթեքային վարկի տոկոսը 6,8% է, Ռուսաստանում ու Հայաստանում՝ 15,9%, Ուկրաինայում՝ 16,3%, Ադրբեջանում՝ 16,9%:
Վրաստանը վարկանիշում չկա, սակայն հիփոթեքի մոտավոր տոկոսադրույքը այնտեղ կազմում է 15%:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930