Օրվա լրահոսը

Սալեհը «փախե՞լ» է

Եմենի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհը Սաուդյան Արաբիայում վիրահատության ենթարկվելուց հետո ապաքինվում է: BBC-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում են սաուդյան իշխանությունները: Հիշեցնենք, որ նա վիրահատության էր ենթարկվել Էր-Ռիյադայում, ուր ինքնաթիռով տեղափոխվել էր անցած շաբաթ՝ մեկ օր անց այն բանից, երբ Եմենի մայրաքաղաք Սանայում նախագահական պալատը ենթարկվել էր հրետակոծության: Հիշեցնենք, որ դեռ անցած ուրբաթ տեղեկություններ էին շրջանառվում

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅՈՒՄ ՀԱՂԹԵԼ ԵՆ ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԸ

Պորտուգալիայի աջակենտրոն Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կիրակի օրը տնտեսական ճգնաժամ ապրող այդ երկրում տեղի ունեցած համընդհանուր ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել իշխող սոցիալիստների նկատմամբ: Reuters-ի փոխանցմամբ, քվեարկության արդյունքները վկայել են, որ շատ պորտուգալացիներ տնտեսական քաղաքականության տապալման համար մեղավոր են համարում վեց տարի երկրում իշխած սոցիալիստներին: Մարտ ամսին Լիսաբոնը ստիպված էր դիմել Եվրամիությանն ու Արժույթի միջազգային հիմնադրամին՝ 78

«Էքստեռնիկներին» քննության չթողեցին

ԿԳ նախարարությունը անցյալ տարի անակնկալ մատուցեց որոշ դպրոցների եւ դիմորդների՝ հայտարարելով, որ ԿԳՆ կրթության պետական տեսչությունը բացահայտել է անօրինական «թռիչքների» դեպքեր: Թեեւ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով, 2009-2010 ուստարում էքստեռն կարգով փոխադրումներն արգելված էին, բայց մի շարք դպրոցների տնօրեններ գործարքի մեջ էին մտել ծնողների հետ: Արդյունքում՝ միասնական քննությունների ընթացքում 39 անօրինական «էքստեռնիկներ» հրապարակավ դուրս հրավիրվեցին քննակենտրոններից,

«Ուզում եմ ընդունվեմ»

Քննության օրն ասում էր ցանկացած երկրորդ դիմորդ 23-25 միավոր էր ուզում հավաքել բժշկական քոլեջի նախկին ուսանող Վահե Առաքելյանը հայոց լեզու եւ գրականություն առարկայի միասնական քննությունից: Գիտի՝ առավելագույն միավորը 20-ն է, այնուամենայնիվ, հույսը 25-ից չի կտրում: «Սրամիտ» այս երիտասարդը հունիսի 4-ի հայոց լեզու եւ գրականություն առարկայի միասնական քննության ընթացքից այնքան էլ չի անհանգստանում: Նախորդ տարի էլ

ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԿՏՐԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԿԱՆ

Կամ՝ ինչպես լրագրող պատրաստող բուհի ռեկտորը չի հարգում այդ մասնագիտությունը «Առավոտի» մայիսի 27-ի համարում տպագրված «Գլաձորի» ռեկտորը վիրավորել է մարդկանց» հրապարակման մեջ նշել էինք, որ կառավարության որոշմամբ ոչ պետական բուհերի շրջանավարտներին հնարավորություն է ընձեռվել քննություններ հանձնել եւ դիպլոմները փոխարինել պետական նմուշի դիպլոմներով: Իրավագիտություն եւ միջազգային հարաբերություններ մասնագիտությունների քննությունների անցկացման համար ընտրվել էր «Գլաձոր» համալսարանը: Հայտնել

Գիտակցությունը գործում է սրտի թելադրանքով

Մարդիկ բաժանվում են չարերի եւ բարիների, վախկոտների եւ հերոսների, ազնիվների եւ չարակամների: Այդ ամենը բոլորի մոտ ի հայտ է գալիս կամ ծայրահեղ իրավիճակներում, կամ ենթատեքստային: Բայց մարդու ամենակարեւոր հատկությունը երախտապարտ լինելու ունակությունն է, նույնիսկ ամենափոքր բարի գործի համար՝ արված անծանոթ մարդուն: Ձեզ դիմել ինձ ստիպեց «Նովոյե վրեմյա» թերթի հոդվածը, որում մի ընտանիք շնորհակալություն էր հայտնում

ՄԵՐ ՆԵՐԿԱՅԻ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ

«Առավոտ» թերթում (18.05.2011) կարդացի պատմաբան-հասարակագետ Ռ. Բաշխունցի հոդվածը, որտեղ խոսվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիների ձեռքբերումների մասին եւ առաջ քաշում նրա հրապարակային քաղաքականություն վերադառնալու խնդիրը, ինչպես նաեւ խիստ քննադատության ենթարկում այսօրվա քաղաքական ներկան, սլաքներն ուղղելով գործող նախագահին եւ ընդդիմությանը: Սկզբից եւեթ ասեմ, որ բնավ նպատակ չունեմ անդրադառնալու երկրորդ նախագահի իշխանության տասնամյակին: Ուղղակի

ՈՒՂՂՈՒՄ

«Առավոտի» շաբաթ օրվա համարում լույս տեսած «Բարեգործ բժիշկներ՝ պետության հաշվին» հրապարակման մեջ սպրդել է անճշտություն: ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը Լոռու մարզկենտրոն Վանաձորի բուժհաստատությունների աշխատողներին հանդիպել է ոչ թե անցած ամիս, ինչպես գրել ենք, այլ այս ամիս է հանդիպելու: Հայցում ենք բոլորի ներողամտությունը:

ՄԵՂՐԻ-ԵՐԵՎԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿ Է

Կիրակի օրը, ժամը 16:00-ի սահմաններում, Մեղրու սարից 8-10 հազար խմ քարե եւ հողի խոշոր զանգված է թափվել Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի 365-րդ կմ-ի հատվածը, որի հետեւանքով հունիսի 5-ից փակվել է մայրուղին: Ըստ Սյունիքի մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանի՝ այս պահին էլ Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ, վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի այլընտրանքային

Պահանջում են արագացնել սահմանազատումը

Ըստ տավուշցիների, հայ-վրացական սահմանային խնդիրները չեն նպաստում զարգացմանն ու կայունությանը Հունիսի 4-ին բազմամարդ էր Նոյեմբերյանի մշակույթի տան նախասրահը: Մարդու իրավունքների հարավկովկասյան դատարանը եւ «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը» նախաձեռնել էին խորհրդանշական դատ: Հայցվորը Տավուշի մարզային «Տեսանկյուն» թերթի խմբագիր, «Առավոտի» թղթակից Ոսկան Սարգսյանն էր, պատասխանողը՝ «Նոյեմբերյանի համայնքների միության» գործադիր տնօրեն Անդրանիկ Վերանյանը: Թեման՝ հայ-վրացական սահմանագոտում տիրող իրավիճակն

«ՎԱԽԵՆՈՒՄ ԷԻ՝ ԾԻԾԱՂԵՆ ՎՐԱՍ»

Գյուղաբնակ աշակերտը առաջարկում է հավատարիմ մնալ ազգային ավանդույթներին՝ չխախտելով կնոջ իրավունքները Արգիշտի Դարբինյանը 14 տարեկան է: Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղից: Հայկական ավանդական ընտանիքի միակ արու զավակն է: Չորս քույրերն իր ավագներն են, բոլորն էլ բարձրագույն կրթություն ստանալու ճանապարհին: Ինքն էլ է հետեւելու քույրերի օրինակին, բայց թե կոնկրետ ինչ մասնագետ է դառնալու, առայժմ չի կողմնորոշվում: Մի

ՌԵՍՏՈՐԱՆԻ ՄՈՏ՝ ԴԻԱԿ

Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Մոնտե Քրիստո» ռեստորանի մոտ՝ գետում, դիակ կա: Հրազդանի կիրճում՝ «Մոնտե Քրիստո» ռեստորանային համալիրի մոտ, գետում հայտնաբերել են հունիսի 2-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող՝ 42-ամյա Արսեն Մելքոնյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանության Արթիկի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հոռոմ գյուղի հուշարձանի մոտ սպանություն է կատարվել: Ախուրյան գյուղի 42-ամյա բնակիչ Սենիկ Մինասյանը գնացել է Հոռոմ գյուղի բնակչուհի՝ 27-ամյա Մանյա Մկրտչյանի տուն եւ նրան առաջարկել միասին գնալ Գյումրի, սակայն մերժում ստանալով՝ գոտկատեղից հանել է «Մակարով» ատրճանակն ու կրակելով կնոջ գլխին՝ սպանել նրան: Նույն օրը Սենիկ Մինասյանը Գյումրիի Երեւանյան

ԴԻԱԿԻ ՎՐԱ՝ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐ

Շտապօգնությունից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 76-ամյա Սվետլանա Գրիգորյանի դիակը: Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության Երեւանի վարչության եւ Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ բերման է ենթարկվել 43-ամյա Արամ Դիլանյանը, որը խոստովանել

ԱՄՈԹԱԼԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Սեւանի նստավայր) ավարտվեց Ճամբարակի զորամասում սպանված Ռոբերտ Ավետիսյանի գործով դատաքննությունը: Համաներում է կիրառվել մեղադրյալներ Արտյոմ Պողոսյանի եւ Սամվել Մարտիրոսյանի նկատմամբ, որոնք ոչ միայն իրենց մեղավոր չեն ճանաչել, այլ չեն հատուցել տուժողին հասցված վնասը: Մեկ այլ խայտառակ գործի մասին էլ կարդացեք վաղվա «Առավոտում»:

400-Ը՝ ԴՐՍՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ս.թ. մայիսի 27-ից սկսվել է ՀՀ  անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաեւ պատժաչափի կրճատման գործընթացը: Երեկվա դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել թվով 400 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 7 դատապարտյալի պատժաչափը:

ՔՈՉԱՐՅԱՆՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը հրապարակեց «Ժամանակ» օրաթերթի դեմ ՀՀ երկրորդ նախագահի կնոջ՝ Բելլայի եւ որդու՝  Սեդրակ Քոչարյանների հայցով վճիռը: Թերթը երեք հրապարակումների՝ վիրավորանքի եւ զրպարտության համար, կփոխհատուցի 3 մլն դրամ  եւ կտպագրի հերքում: «Ժամանակը» մտադիր է բողոքարկել ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:

Արտակարգ դասընթաց

Lրատվամիջոցների համար կազմակերպվել էր «Աղետների ռիսկի նվազեցումը եւ լրատվությունը» թեմայով դասընթաց՝ «Աղետների ռիսկերի նվազեցումը եւ կրթությունը ծրագրի շրջանակներում»: Ծրագիրն անցկացվեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ եւ եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ: Դրա նպատակն էր աջակցել իշխանության մարմիններին՝ Հյոգոյի գործողությունների ծրագրին (ՀԳԾ), մշակել համայնքներում եւ կրթական հաստատություններում այնպիսի ռազմավարություններ, որոնք հնարավորություն կտան ավելի արդյունավետորեն պատրաստվել եւ դիմակայել

ԳՈՐԾԸ ԹՈՂԵԼ Է ՏԱՔՍԻՍՏՆԵՐԻ ՎՐԱ

Ոմն Ալեքսանդր Հարությունյան պարտավորագիր է տալիս Հովհաննես Ավետիսյանին, որպեսզի իր անունից վերցնի սպառողական վարկ՝ անձնական կարիքների համար՝ 2006թ. արտադրության «ԳԱԶ 310105 120» մակնիշի մեքենա ձեռք բերելու նպատակով: Ալեքսանդրը պարտավորվում է «Արդշինինվեստբանկի» Շենգավիթի մասնաճյուղի միջոցով վերցված վարկն ամբողջությամբ մարել: Սակայն 5 մլն վարկը չի մարվում եւ մնում է մասնագիտությամբ պատմաբան, բայց տաքսու վարորդ աշխատող Հովհաննես Ավետիսյանի

ԱՆՉԱՓԱՀԱՍԻ «ԱՀԱԶԱՆԳԸ»

Մայիսի 24-ին «ՎիվաՍել ՄՏՍ» ՓԲԸ-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ մի քաղաքացի զանգել է իրենց եւ հայտնել, որ «ՎիվաՍելի» շենքում ռումբ է տեղադրված եւ 45 րոպեից այն գործի է դրվելու: Ահազանգը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր էին մեկնել ոստիկանության, ԱԱԾ, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ: Նշված շենքում ռումբ կամ այլ պայթուցիկ

ԾԽՈՂՆԵՐԻՆ ՄԵԿՈՒՍԱՑՆՈՒՄ ԵՆ

Մայրաքաղաքի հանրային սննդի օբյեկտներում կամաց-կամաց ծխողների եւ չծխողների սրահներն առանձնացվում են: Արդեն 30 օբյեկտ նման հատուկ գոտիներ է ստեղծել: Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է մշտական ստուգայցեր կատարել սննդի օբյեկտներ եւ տնտեսվարողներին հորդորել՝ պահպանեն սահմանված անհրաժեշտ նորմը:  Բացի այս, կրճատվել է նաեւ հասարակական տրանսպորտում ծխող վարորդների թիվը: Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է շարունակել մայրաքաղաքի քաղաքային

Ջրի՞ց էր, թե՞ ջրից չէր

Այսօր մասնագետները խոստացել են հրապարակել վարակի աղբյուրը եւ տեսակը Արդեն քանի օր է՝ Էրեբունու համայնքի եւ Նուբարաշենի թիվ 11 փողոցի տասնյակ բնակիչներ սուր աղիքային ինֆեկցիայով հիվանդանոցային բուժում են ստանում: Տուժած քաղաքացիների մեծ մասը բուժվում է Նորք-Մարաշում գտնվող «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Տուժել են թե՛ մեծահասակներ եւ թե՛ երեխաներ: Նրանց մոտ նկատվել է ընդհանուր թուլություն, սրտխառնոց ու

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐԸ» ՍԽԱԼՆԵ՞ՐՆ Է ՈՒՂՂՈՒՄ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի տեսչության ստուգումները չեն ավարտվել, բայց սխալ հաշվարկված գումարներն արդեն սկսել են վերադարձվել: Օրերս «Երեւան ջուր» ընկերության «Ջրային հաշվեկշռի հաշվառման եւ վերահսկողության տնօրինության» արդեն նախկին աշխատակիցներից ամեն մեկը պատահաբար հայտնաբերել է, որ իր աշխատանքային հաշվեհամարին ավելորդ 220 հազար դրամի կարգի գումար կա: Երբ նրանք սկսել են հատաքրքրվել, պարզվել է, որ

ՆՈՐ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Երեւանում՝ Նորքի 7-րդ զանգվածում, բացվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր սպասարկման կենտրոն: Այն գործում է Ավետիսյան 48/1 հասցեում՝ «Սթար» սուպերմարկետի տարածքում: Սպասարկման կենտրոնն աշխատում է երկուշաբթիից շաբաթ, ժամը 9:00-ից 18:00-ը: Բացի այդ՝ 2011թ. հունիսի 2-ից օգոստոսի 31-ը, դառնալով «ՄՏՍ կոնեկտ» սակագնային պլաններից որեւէ մեկի կամ 3G երթուղիչի հիման վրա գործող որեւէ փաթեթի բաժանորդ, կարելի է ստանալ ոչ

«ԿԱՅՖԱԼՈՄ»

Հրաժարական է տվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի գլխավոր խորհրդական Արմեն Գեւորգյանը: Նա հասարակությանը   հայտնի դարձավ այն բանից հետո, երբ մայիսի 21-ին ԱԱԽ-ԵՄ  խորհրդաժողովի ընթացքում slaq.am-ի տեսախցիկն արձանագրեց, թե ինչպես էր նա դիտում ինտերնետային պոռնո կայքէջում առկա էրոտիկ լուսանկարներ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Սյուզի Հայրապետյանը slaq.am-ի հարցին, թե հրաժարականի դիմումը կապ ունի՞ հայտնի տեսանյութի հետ՝

ԳՆԱՃԸ՝ ԲԱՐՁՐ, ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ՝ ՑԱԾՐ

ՀՀ-ում 2011թ. հունվար-ապրիլին գներն աճել են 5%-ով: ԱՊՀ վիճկոմիտեի տվյալներով, որոնք մեջբերում է news.am-ը, ԱՊՀ երկրներում գնաճը կազմել է 4,7%՝ 2010թ. նույն ամիսների համեմատությամբ: Ամենից շատ գներն աճել են Բելառուսում՝ 10,9%, Ղրղըզստանում՝ 6,8%, Տաջիկստանում՝ 6,1%, Ուկրաինայում՝ 4,7%, ՌԴ-ում՝ 4,3%, Ադրբեջանում՝ 3,9%: Նույն աղբյուրի տվյալներով՝ ներդրումների աճով 2011թ. առաջին 4 ամիսներին ՀՀ-ն հայտնվել է ամենացածր ցուցանիշով

ՍԱՐԻԲԵԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ

Ինչպես տեղեկանում ենք «Հայէկոնոմբանկի» ուղարկած հաղորդագրությունից՝ նախորդ շաբաթ տեղի ունեցած «Հայէկոնոմբանկի» տարեկան ժողովից հետո կայացել է ՀԷԲ-ի խորհրդի նիստը, որում կրկին նախագահ է վերընտրվել Սարիբեկ Սուքիասյանը:

Առաջ, Հանքաստան

Նախագահական նստավայրի դիմաց այսօր մոտ երեք տասնյակ քաղաքացիներ ակցիա էին անում՝ անսովոր՝ «Մի շինեք բնությունը» պահանջով: Այն կազմակերպել էր «Թեղուտի պաշտպանության խումբը»՝ մի շարք ՀԿ-ների աջակցությամբ: Ինչպես տեղեկանում ենք «Ա1+»-ից՝ ակցիայի մասնակիցները պարզել էին ցուցապաստառներ՝ ՀՀ նախկին եւ ներկա իշխանավորների, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի լուսանկարներով: Նախագահականի առաջ «Առաջ, հանքաստան»,

«Տգետներն են երկիրը քանդում»

Վարդենիսում անասունների նոր հիվանդություն է թափ առնում: Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի տվյալներով, «դաբաղի» ու «խշխշան պալարի» արդեն  40 դեպք է գրանցվել: «Մոտ 180 հազար դոզա պատվաստանյութ  է հանրապետության պահեստներում պահված, որն այդպես էլ չի  կիրառվում: Ինչո՞ւ են ներկրել ու պահեստներում փտեցնում: Ասել եմ ու կասեմ՝ տգետներն են էս երկիրը քանդում»,- երեկվա ասուլիսում ասում էր

«ՍԱՏԱՆԻ ԽԱՂ ԷՐ»

Արմեն Չոբանյանի կինն այսպես է բացատրում ամուսնու ինքնասպանության ու թողած երկտողի իմաստը   «Ոչ ոքի մի՛ մեղադրեք, ամեն ինչի մեղավորը կինս է՝ Սուսանը»: Վանաձորցի 64-ամյա Արմեն Չոբանյանը շաբաթներ առաջ հենց այս երկտողն էր թողել իրենց հողամասում գտնվող տնակում, որտեղ ինքնասպանություն էր գործել: Ամուսնուն կախված վիճակում հայտնաբերել էր կինը՝ Սուսան Ծառիկյանը: Նրան ոչ միայն ամուսնու երկտողն

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031