Օրվա լրահոսը

«Կուսակցություն ստեղծած եմ՝ փող ղրկեք»

Ընտրություններին կմասնակցի 31 կուսակցություն Փանջունիականությունը՝ պարարտ հող զգալով ոտքի տակ, ծլեց-ծաղկեց ու բարգավաճեց։ Ոնց պտտվում ես՝ ոտքիդ տակ փանջունի է հայտնվում եւ իր 5-6 հոգիանոց կուսակցության գովքն է անում։ Խոսելն, իհարկե, փողով չէ, բայց կուսակցություն ստեղծելն ու պահելն առանց ընկեր Փանջունու «Փող ղրկեք» աղաղակի, հնարավոր չէ։ Փող տվող, անշուշտ, գտնվում է. հայրենյաց սիրով վառված, քուն

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԿԵՐ

Այլեւս հայտնի է, թե քանի մարդ է մեծամասնական ընտրատարածքներում մտնելու պայքարի մեջ։ Երեւանի 25 ընտրատարածքներին բաժին է ընկել 243 թեկնածու։ Ինչպես տեսնում եք, հարաբերակցությունը մոտ է 10/1-ին։ Մյուս 50 ընտրատարածքներում, որոնք բաշխված են ամբողջ Հայաստանով մեկ, առաջադրվել է շուրջ 500 թեկնածու։ Պատկերը, ինչպես տեսնում եք, էլի մոտավորապես նույնն է։ Առաջինն Աղվանն է Ինչպես սահմանված է

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽԱՎԱՐ

Արմավիրի մարզի մի քանի գյուղեր երեկոյան ժամերին հոսանքազրկվում են։ Մոտավորապես այս բովանդակության ահազանգ ստացանք երեկ։ «Լրատուն» հոսանքազրկումը կապում էր նախընտրական փուլում պատգամավորության թեկնածուների գործողությունների հետ՝ մեկը մյուսին ընտրողների «աչքից գցելու համար» պատրաստ է հոսանքազրկել մրցակցի «տարածքը»։ Այս ինֆորմացիայի իսկությունը ստուգելու համար դիմեցինք ՀՀ էներգետիկայի նախարարության լրատվական ծառայություն։ Պարզվեց, որ վերջին շաբաթվա ընթացքում Արմավիրի մարզի գյուղերում

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԸ

Քաղաքացիական հասարակարգում զինվորականները քաղաքականությանը չեն խառնվում: Մենք այդպիսի հասարակարգ չենք եւ, ինչպես ասում են, անցումային փուլում ենք: Իսկ այդ փուլում զինվորականների դերը օբյեկտիվորեն մեծ է՝ մանավանդ, երբ հարեւան երկրի հետ ռազմական կոնֆլիկտի մեջ ես: Ցավը, սակայն, այն է, որ մեր զինվորականներն առայժմ չեն պայմանավորվել եւ ժողովրդին չեն ասել, թե ով, որ չափով եւ որքան ժամանակ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԱԿՆԵՐ-1

Նախագահի աշխատակազմի ղեկավար եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Ալեքսան Հարությունյանը ՀՀԿ-ի եւ ՀԺԿ-ի «Միասնություն» դաշինքն անվանակոչել է ՆԱՏՕ-ի մի ծրագրի պես «Գործակցություն՝ հանուն խաղաղության»։ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԱԿՆԵՐ-2 Հայտնի լրագրողներից մեկը երկմտեց. «Որ Վազգեն Սարգսյանը պետհամալսարանում ասում էր. «Ուշադիր եղեք՝ այս տարի ամուսնանալու եմ»՝ կարո՞ղ է Դեմիրճյանին նկատի ուներ…»։ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԱԿՆԵՐ-3 Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ամենայն

ԱՎՏՈՆ ԵԿԱՎ, ՅԱՐՈ ՋԱՆ

Եթե ԱՊ Սամվել Շահինյանին Սամվել Բաբայանը երկու մեքենա է նվիրել, ապա ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանին՝ ամբողջ 8 հատ։ Դրանով իսկ ընդգծվում է Սահմանադրական իրավունքի առաջնայնությունը՝ Ազգային պետության նկատմամբ։ ԿՈՄԿՈՒՍԸ ԿԱՅՐԻ ՔԼԻՆԹՈՆԻ ԽՐՏՎԻԼԱԿԸ Հայկոմկուսի լրատվության պատասխանատու Ռոբերտ Ահարոնյանն «Առավոտին» հայտնեց, որ ապրիլի 8-ից իրենք վերսկսում են բողոքի ցույցերը ԱՄՆ դեսպանատան առջեւ։ Այդ օրը Հայաստանում գտնվող ամերիկացիները

ՏՆՔՈՑՆԵՐԻ ՍԻՐԱՀԱՐԸ

Սիրելի խմբագրություն, արձագանքելով ձեր առաջարկին՝ ուղարկում եմ մոտ օրերս լույս տեսնող իմ «Սիրո վերադարձը» գրքից մի փոքր հատված։ Բարի մաղթանքներով՝ ԿԱՐԻՆԵ ԱՂԱԲԵԿՅԱՆ …Անուշն իջավ լողափ տանող աստիճաններով եւ մի պահ կանգ առավ՝ լիաթոք շնչելով ծովի դառնավուն բույրին միախառնված՝ ծաղիկների քաղցր բուրմունքը։ Մի քանի քայլ անելուց հետո նրա ոտքերը խրվեցին փափուկ ավազի մեջ։ Լողափը լրիվ ամայի

«ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՄԲ ՈՉՆՉԻ ՉԵՆՔ ՀԱՍՆԻ»

Ասում է կինոռեժիսոր, «Երեւան» ստուդիայի տնօրեն Տիգրան Խզմալյանը -Որքան հայտնի է, չնայած ձեր ստուդիայի ունեցած խնդիրներին, այսօր նա ակտիվ ստեղծագործական կյանք է ապրում։ – Ստուդիան այս տարի նշելու է իր ստեղծման 30-ամյակը։ 1969 թվին «Երեւան» ստուդիան դարձավ առանձին կինոմիավորում։ Ոմանք ասում են՝ դա կատարվել է 70 թվին, բայց 69-ն ավելի ճիշտ է, մանավանդ որ այդ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԹԱՏԵՐԱԲԵՄՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Հարավսլավիայի դեմ ՆԱՏՕ-ի կողմից ծավալած պատերազմին նվիրված տարբեր «տրամաչափի» հրապարակումների շարքում քիչ չեն այնպիսիները, որոնցում «Եվրոպայի» (ՆԱՏՕ-ի գործողություններում անմիջականորեն ներգրավված եվրոպական երկրների) դիրքորոշումը գնահատվում է որպես «կույր», «կարճատես», անգամ՝ «ցնորամիտ»։ Նման որակումներն արդարացված լինելով որոշ երկրների ներքին եւ արտաքին քաղաքականության հրամայականների տեսանկյունից, այնուամենայնիվ, «Եվրոպայի» իրական դիրքորոշման գնահատման խնդրում՝ գուցեեւ միանշանակ արդարացի չեն։ Դրանք սովորաբար հիմնվում

ՀԱՐԱՎՍԼԱՎԻԱՅԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հարավսլավիայում ՆԱՏՕ-ի ռմբակոծությունները աշխարհում մեծ իրարանցում են առաջացրել։ Այլ հայեցակետերի կողքին մեզանում հատուկ հետաքրքրություն է ներկայացնում Ռուսաստանում տիրող վիճակը, որտեղ Հարավսլավիայի իրադարձությունների առնչությամբ ակնհայտորեն նշմարվում է հակազդեցության երկու գիծ. «մեծապետականները» հակադրվում են «ժողովրդավարության» կողմնակիցներին։ Ռուսաստանն իրականում իր ապագա ուղեգիծն ընտրելու փուլում է՝ գնալ մեծապետական իր հզորությունն ու վիրավորված ինքնասիրությունը վերականգնելու ուղիո՞վ, թե շարունակել երկրի վերակառուցումը՝

ՏԱՐԵՐԱՅԻՆ ԷՐ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՂԵՏԸ, ԱՅԼԵՎ ԳՈՒԹԸ

Երկրաշարժի 10-ամյակն էլ անցավ։ Հիշեցինք տարերային աղետի զոհ դարձած անմեղ մարդկանց, խոստումներ լսեցինք աջուձախ, թե հրես աղետյալների հարցերին վերջ կտրվեն, թե շատ քիչ մնաց դոմիկ կոչված բնակարաններում բնակվելու։ Տարերային եղավ, սակայն, ոչ միայն աղետը։ Տարերային եղան մարդասիրության դրսեւորումները, գութը, սերն առ մերձավորը։ Փլված շենքի, սեփական բնակարանի (1 շենք, 45 բնակարան) հիշողությունը երկար ժամանակ հանգիստ չէր

ԱԽ, ԱՅՍ «ՎԻԱԳՐԱՆ»

«Վիագրա» դեղի անունը լսելիս մարդկանց դեմքերն ամենատարբեր արտահայտություններն են ընդունում։ Ամեն ինչ կախված է «նամուսից»՝ ոմանք ամոթխած կարմրում են, ոմանք՝ գռեհիկ ծիծաղում։ Մանկավարժական ինստիտուտի մոտ գտնվող «Լավանդա» դեղատանը տեղյակ չէին՝ իրենք ունե՞ն «Վիագրա» վաճառելու լիցենզիա, թե՞ ոչ։ Ադմինիստրացիայի աշխատողը հեչ հավես չուներ այդ թեմայով զրուցելու։ Առողջապահության նախարարությունում լիցենզավորմամբ չեն զբաղվում։ Իսկ առողջապահության նախարարության առաջնային առողջության

«ԱՅՍՕՐՎԱ ՄՈՒՐԱՑԿԱՆԸ ՎԱՂՎԱ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆ Է»

Վեդեցի Մարգո Հարությունյանն ու ղափանցի Կլարա Ցոն մուրացկանական մաֆիայի ներկայացուցիչներ են։ Երեւանում ունեն իրենց մշտական տեղը՝ Չարենցի անվան դպրոցի մոտ։ Չունեն փաստաթղթեր, բայց երկուսն էլ ունեն գործընկերներ. Մարգոն իր օրվա հացի փողը վաստակում է մեկամյա Արթուրիկի հետ, Կլարան՝ ութ ամսական Սուրիկի։ Բոլորն ապրում են միասին եւ համատեղ «աշխատանքի» շնորհիվ՝ օրական 500 դրամ տան վարձ տալիս։

ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՊՐԻԼԻ ՄԵԿԻՆ

«Շուկա, շուկա» գոռալով բավական ինքնատիպ տնտեսական համակարգ ենք ստեղծել։ «Անցումային շրջանի տնտեսություն» է կոչվում։ Երկրի համար էլ ենք անուն գտել։ Միջազգային ստանդարտներով ընդունելի անուն։ 70-ամյա սոցիալիստական (ու թունդ արդյունաբերական) էտապը հաղթահարելուց հետո դարձել ենք «զարգացող երկիր»։ Գյուղխորհրդի դավթարներից մինչեւ Միացյալ Ազգերի Կազմակերպության մատյաններ մեր երկիրն այդպես էլ անվանվում է «զարգացող երկիր»։ Հասարակության մի հատվածը (իշխանական

Թաղի տղերքի հետ համերաշխ

Քաղաքացիական հասարակություն միության «Ընտրությունը քոնն է» տեղական դիտորդական առաքելություն իրականացնելու ծրագիրն արդեն իրականացվել է ԱԺ թափուր տեղերի համար ընտրությունների ընթացքում։ Այժմ այս կազմակերպությունն իր 4 հազար կամավորներով պատրաստվում է վերահսկել խորհրդարանական ընտրություններն ամբողջ հանրապետությունում։ Ներկայացնելով իրենց լուրջ ձեռքբերումները, ծրագրի տնօրեն Հարություն Համբարձումյանն ասաց, որ իրենց ծրագիրը ԿԸՀ մարտի 17-ի թիվ 54 գրությամբ հնարավորություն է ստացել

ՏԱՐՈՍԸ ՍԵՐՈԲԻՉԻՆ

Այսօր Խոսրով Հարությունյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը Փարիզից Երեւան կվերադառնա։ Ճիշտ է, այս 4-օրյա այցի ընթացքում արարողակարգային բնույթի մանր-մունր միջադեպեր եղան (ասենք, Ֆրանսիայի ԱԺ նախագահ Լորան Ֆաբիուսը չդիմավորեց եւ չճանապարհեց հայաստանցի իր գործընկերոջը։ Նախատեսվածի համաձայն, նրանց հանդիպումից հետո լրագրողների հետ կարճ հարցուպատասխան չեղավ եւ այլն), բայց ընդհանուր առմամբ, Հայաստանի պատվիրակությանն ամեն տեղ ջերմ ընդունելություն էին ցույց

Արդյոք նոր սպանություն չի՞ նախատեսվում

ՀՀ դատախազի հետ լրագրող Անահիտ Եսայանի հարցազրույցի վերաբերյալ իմ արձագանքը, որ զետեղված էր «Օրագիր» օրաթերթի երեկվա համարում, վերջինս, ամենայն հավանականությամբ, չի կարդացել։ Այլապես արված որոշ հարցադրումների պարզապես պարտավոր էր պատասխանել։ Իսկ եթե կարդացել է ու չի պատասխանում, ուրեմն ես իրավունք եմ վերապահում հայտարարելու, որ տիկին Եսայանը պատվեր է կատարում։ Որպեսզի թե՛ ես, թե՛ Անահիտ Եսայանը,

ՈՐԸ ԽԵՐՆ Է, ԱՍՏՎԱԾ ԷՆ ԱՆԻ

Անշուշտ, քաղաքական այս շաբաթվա առանցքային իրադարձությունը Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի կամոք «Միասնություն» դաշինքի ստեղծումն էր՝ Ժողովրդական եւ Հանրապետական կուսակցությունների սերտացված համագործակցության տեսքով։ Ինչ են դրա մասին մտածում պարզ, հասարակ մարդիկ, ժողովրդի ներկայացուցիչները, որոնք, վերջին հաշվով, ամբողջացնում են ընտրազանգված հասկացությունը։ Մեր առաջին այցելավայրը Մալաթիայի նախկին կոլտնտեսային շուկան էր, ուր նաեւ գյուղացիության ներկայացուցիչներն են վերավաճառողների հետ

Բլեյանին մոտ կես ժամ ծափահարել են

Բլեյանին մոտ կես ժամ ծափահարել են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի նոր հրամանով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ժամանակավոր տնօրեն է նշանակվել Կրթական բարեփոխումների կենտրոնի աշախատակից Ռուբեն Սարգսյանը։ Նրան էլ տարել է դպրոց եւ ուսուցիչներին ներկայացնելու փորձ արել կրթության վարչության պետ Արա Ավետիսյանը։ Բայց ուսուցիչները պրն Սարգսյանի ներկայությամբ բեմ են հրավիրել Աշոտ Բլեյանին եւ մոտ

ԼԱՎ ԼՈՒՐ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է, որ պատգամավորության թեկնածուներն իրենց սեփականության մասին փաստաթուղթ ներկայացնեն՝ նշելով, թե ինչ հողամաս ունեն, բնակելի տարածք, ավտոմեքենա եւ այլն։ Օրերս մարզային հանձնաժողով դիմած թեկնածուներից մեկը իր ունեցվածքի հայտարարագրում թվարկումը սկսել է այսպես. «Ունեմ անձնագիր»։ ՎԱՏ ԼՈՒՐ   Ապրիլի 1-ի երեկոյան ԱԺ նախագահը, «Հայաստան» հիմնադրամի նախագահը եւ ԼՂՀ փոխարտգործնախարարը հանդիպեցին ֆրանսահայ համայնքի

ՀՀՇ-ի Գեւորիկը՝ ընդդեմ ՀՅԴ-ի

ՀՀՇ-ի Գեւորիկի (Գեւորգ Մելքոնյանի) համառությունն ու սկզբունքայնությունն, իրոք, նախանձելի է։ Տղան որոշեց ընտրապայքարի մեջ մտնել ՀՅԴ ԳՄ անդամ Վահան Հովհաննիսյանի հետ, այդպես էլ արեց։ Մայրաքաղաքի թիվ 17 ընտրատարածքում երեկ գրանցվել է Գեւորիկն ու անմիջապես սկսել ստորագրահավաքը։ Նա վստահված անձինք չունի, այդ դեպքում ստորագրահավաքը «կգնար կեղծիքներով եւ այլ բաներով»։ -Թիվ 17 ընտրատարածքում՝ բացի քեզանից ու Վահան

ԴՌՆԱԿԸ ԲԱՑ, ՆԵՐՍ ԳԱՄ ԵՍ

Ստորագրությունդ բախշիր մեզ Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցություններն ու դաշինքները բուռն թափով ձեռնամուխ են եղել ստորագրահավաքի սուրբ գործին։ Կուսակցությունները այս գործի համար օգտագործում են իրենց առավել գիտակից մասսային, նրանց, ովքեր քիչ թե շատ բարեհամբույր են, մարդամոտ, համբերատար։ Երեւանի Կենտրոն համայնքի թիվ 11 ընտրատարածքում ստորագրությունների հավաքման գործընթացին մասնակցեցինք Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների հետ։ Սպանդարյանի շրջանի

Ռաֆայել Ղազարյանը

Անցած շաբաթ վերջապես ձեւավորվեց իշխանության կուսակցությունը՝ համալրվելով Կարեն Դեմիրճյանով եւ իր մի քանի կողմնակիցներով։ Ցավոք, այդ պատմական իրադարձությունը ոչ մի կերպ չմեկնաբանեց ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը, որը չբացատրեց հայ ժողովրդին. արդյոք Դեմիրճյանի ուսերին նստա՞ծ են Լեւոնն ու Վանոն, ինչպես նա պնդում էր նախորդ ընտրարշավի ժամանակ, թե՞ արդեն իջել են։ Բացառված չէ, որ քարոզիչ ակադեմիկոսը, իշխանության կուսակցության

ԼՌԻ՛Ր, ԹԵ ՉԷ ԿԴԱՏՎԵՍ

«Կատուն էն գլխից պետք է ճղել» ժողովրդական առածին հետեւելով էր հավանաբար «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը նախաձեռնել ԶԼՄ-ներին եւ ընտրություններին նվիրված սեմինարը։ Գիտությունների ազգային ակադեմիայի օղակաձեւ դահլիճում հավաքվել էին առաջիկա ընտրությունների օրինական անցկացման խնդրով «ամենամտահոգված» օրինացերկիրցիներն ու լրագրողները։ Վերջիններիս ներկայությունն անհրաժեշտ էր ոչ միայն այն պատճառով, որ սեմինարի թեման նրանց էր առնչվում, այլ նրանց

ՁԱԽՈՂԱԿԸ ԱՌԱՅԺՄ 164-Ը

Մաքսային վարչության պետ Հուսիկ Գեւորգյանն աշխատանքից ազատել է սեփական աներձագին, որն աշխատում էր Լոռվա տարածաշրջանային մաքսատանը։ Ընդամենը երեք օրում վարչության պետի ազգականը հասցրել էր կաշառք վերցնել։ ԱՌԱՅԺՄ 164-Ը Ինչպես տեղեկացանք Երեւանի մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ Աննա Ալեքսանյանից, մարտի 2-ին ժամը 19.30-ի դրությամբ իրենց էր դիմել պատգամավորության 164 թեկնածու, որոնք 500-ական ստորագրություն են հավաքելու Երեւանի 25

ԱՊՐԻԼՄԵԿՅԱՆ ՎԱՏ ԿԱՏԱԿ

Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանն (առանց նախազգուշացման) ապրիլի 1-ին ուղղակի չմասնակցեց ի պատիվ իրեն եւ Հայաստանի ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի ընդունելությանը, որ կազմակերպել էր Փարիզի քաղաքապետ Ժան Տիբերին։ Ընդունելությունը նախատեսված ժամից 15 րոպե ուշացումով սկսվեց, քանզի ողջ պատվիրակությունը հուսով էր, թե Երեւանի քաղաքապետն այսպես, մեղմ ասած, անփութորեն չի անտեսի Հայաստանի բնակչությանը կրկնակի եւ ավելի անգամ գերազանցող

«Մեծ Թուրանի» հարավային տարբերակը

Համաձայն թուրքական Ջումհուրիեթ թերթի մի քանի օր առաջ հրատարակած տեղեկության, երկրի արտաքին գործերի նախարարությունը վերջերս վերանայել եւ արդի պահանջներին է համապատասխանեցրել այսպես կոչված Իրաքի ծրագիրը, որը պատրաստվել է դեռեւս 1996 թ. երկրի այն ժամանակվա վարչապետ Բուլենթ Էջեւիթի կողմից: Ծրագիրը բաղկացած է 12 կետերից, որոնք հնարավորություն են տալիս լիակատար պատկերացում կազմել ոչ միայն հարեւան երկրի հիմնախնդիրների

ՆԱՏՕ-Ն ԽՓԵՑ «ԵՎՐՈՅԻՆ»

Մինչ ՆԱՏՕ-ն ռմբակոծում է Հարավսլավիայի քաղաքները, այդ կազմակերպության զինակիցների միջեւ տնտեսական ոլորտում աննկատ, բայց ոչ պակաս կարեւորություն ունեցող հակամարտություն է տեղի ունենում։ Պատերազմական գործողությունների առաջին իսկ օրվանից քաղաքական վերլուծության որոշ աղբյուրներ կարծիք էին հայտնել, որ Բելգրադի դեմ ռազմական գործողությունները ավանդական ամերիկյան դոլարի եւ նորաստեղծ եվրոյի մրցակցության հետեւանք են։ Այդ տեսակետի ջատագովները պնդում էին, թե ԱՄՆ-ը

ԹԱՆԻՆ ԹԹՈՒ ՉԵՆ ԱՍՈՒՄ

1996 թ. նոյեմբերի 10-ին Նոյեմբերյանի զորամասերից մեկում սպանվեց հինգ զինծառայող. Ա. Մանուկյան, Ա. Չալաբյան, Վ. Մարտոյան, Ա. Մխիթարյան, Է. Մաթեւոսյան։ Նրանց սպանության մեջ մեղադրվում էր նույն զորամասի զինվոր Արթուր Մկրտչյանը։ 1997 թ. հունիսի 18-ին ԳԴ զինվորական գործերի դատական կոլեգիան Արթուր Մկրտչյանին դատապարտեց բացառիկ պատժաչափի՝ մահապատժի։ Թե՛ ծնողների, թե՛ ամբաստանյալի դատապաշտպանի կարծիքով, նախաքննական մարմինը զերծ չի

«Թարմը պեռա՜շկի»

Մի քանի օր առաջ մամուլում տպագրվեց ՀՀ առողջապահության նախարարության Երեւանի Շենգավիթ շրջանի հիգիենիկ համաճարակային հսկողության կենտրոնի գլխավոր բժիշկ Ռուբեն Հովհաննիսյանի հրահանգը դպրոցների բուֆետ-ճաշարաններում կարտոֆիլով կարկանդակի եւ փքաբլիթի արտադրությունն ու վաճառքը արգելելու մասին։ Պատճառաբանությունն այն է, որ «բուսական յուղի մեջ տապակված կարկանդակի մշտական օգտագործումը բացասական ազդեցություն է թողնում երեխաների առողջության վրա»։ Հրահանգի սկիզբը կարդալիս ստեղծվում է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031