Օրվա լրահոսը

Կադրային փոփոխություններ Ներքին գործերի նախարարությունում և ՆԳՆ ոստիկանությունում

ՀՀ ներքին գործերի նախարարի հրամաններով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանն ազատվել է պաշտոնից։ Նույն պաշտոնին նշանակվել է ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյանը։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը ազատվել է պաշտոնից։ Ոստիկանության գնդապետ Կարեն Խաչատրյանը նշանակվել է

«Կես խոսքի համար մարդուն կալանավորում են, ուր մնաց հոդվածի համար մեր դեմ վճիռ չկայացնեն»․ Արմինե Օհանյան

Արմինե Օհանյանը նշեց՝ ես դատավորին էլ ասացի՝ Դուք, եթե հարցը դիտեք որպես զրպարտություն՝ կզրկեք մեր լրագրողներին հարց տալու իրավունքից։ Եթե հարց ուղղելուց էլ պիտի վախենանք, սա խայտառակ նախադեպ կստեղծի։

Շտապօգնության ավտոմեքենայում 33-ամյա բուժառուն հարվածել է բժշկի կրծքավանդակին, ապա հրել, գցել ավտոմեքենայի հատակին. shamshyan.com

Փետրվարի 21-ին, հերթական միջադեպն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցի 7 հասցում հիվանդը հարձակում է գործել շտապօգնության բժիշկների վրա և փորձում է վնաս հասցնել նրանց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել

ԱՆ տեսչական մարմնի հասցեատերն ուրիշ էր

Կարգադրագրի դեպքում՝ «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ն է, 2025 թ. մարտի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշման դեպքում՝ ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բեգլար Կիրակոսյանը 2025 թ. մայիսի 16-ին հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի դեմ՝ 2025 թ. մարտի 18-ի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու

Փաստաբան. «Սպասենք Տեր Օշինի իրավունքի խախտման փաստն արձանագրող հերթական նախադեպային որոշման»

Տեր Օշինի փաստաբան Արմինե Ֆանյանի (լուսանկարում) ՖԲ գրառումը. Տեր Օշինի շուրջ ստեղծված թոհ ու բոհի ֆոնին ասեմ, որ ՀՀ վճռաբեկ դատարանը Տեր Օշինի իրավունքների խախտման հետ կապված արդեն 2-րդ բողոքն է վարույթ ընդունում: Տեր Օշինի բնակարանում խուզարկություն կատարելը թույլատրելու մասին դատարանի որոշումը, ինչպես արդեն հայտնել էի, բողոքարկել էինք ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Դատավոր Լուսինե Ալավերդյանը

Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանի նվազում՝ 8-12 աստիճանով

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 26-ի ուշ երեկոյան, փետրվարի 27-28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 26-ի երեկոյան լեռնային և նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան, հովտային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 27-28-ին ողջ հանրապետությունում տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով:

Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստանի Հանրապետություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստանի Հանրապետություն: Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ, որից հետո Հայաստանի և Լեհաստանի վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով: Պաշտոնական այցի շրջանակում վարչապետը հանդիպումներ կունենա նաև նախագահ Կարոլ Նավրոցկիի և Սենատի նախագահ Մալգոժատա Կիդավա–Բլոնսկայի հետ: Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև միջազգային հարաբերությունների

«Արգենտինայում դատավորների վեթթինգն իրականացվեց փակ դռների հետեւում»

Հեղինակը բացահայտում է վեթթինգի նշանակությունը դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության վերականգնման, դատավորների բարեվարքության եւ անկախության բարձրացման համատեքստում։ Ներկայացնում ենք ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի ասպիրանտ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արարատ Բայանդուրյանի «Վեթթինգը» որպես անցումային արդարադատության գործիքակազմ» հետազոտությունից մի հատված. Վեթթինգի չափանիշները պետք է հստակ ամրագրված լինեն օրենքում։ Տվյալ դեպքում, քանի որ քննարկվում է

Երաշխավորված խաղաղություն

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության տելեգրամյան հարթակից. «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության համակարգող թիմի հետ քննարկումների արդյունքում ձևավորվեց մեր ծրագրի առանցքային դրույթներից մեկը՝ Երաշխավորված խաղաղություն։ Մենք պետք է դուրս գանք ներկայիս «նոր պահանջներ, ուժի սպառնալիք, մեզնից նոր զիջումներ և խաղաղության պատրանք» վիճակից։ Ընտրությունը խաղաղության և պատերազմի միջև չէ։ Անազնիվ է, երբ մեր ժողովրդին ասում են, թե մյուս քաղաքական ուժերը

Ռուբենը որոշել է դատավճիռը չբողոքարկել. բողոքարկումը կվերածվի ապօրինի հետապնդումը լեգիտիմացնող ևս մեկ գործիքի

Այս պայմաններում վերադաս ատյան դիմելը կնշանակի ճանաչել դատական գործընթացի՝ իրավունքի նորմերի թեկուզ նվազագույն պահանջներին համապատասխանությունը, ինչը բնավ այդպես չէ։ Բողաքարկումից հրաժարումը ոչ թե պայքարի ավարտ է, այլ հրաժարում՝ ֆարսին մասնակցելուց։

Արարատ Միրզոյան. «Մեր ազգային փորձը գործնական օրինակ է, թե ինչպես են այդ սկզբունքները ստանում ինստիտուցիոնալ մարմնավորում»

Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարության և Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի կողմից համատեղ կազմակերպվել է հարակից միջոցառում՝ «Մարդու իրավունքների իրականացման գործում համակարգվածության և հետևողականության բարելավումը թվային գործիքակազմի միջոցով» խորագրի ներքո։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Այն ժամանակահատվածում, երբ մարդու իրավունքների պաշտպանության շուրջ ու հումանիտար համագործակցությունը բախվում են

Փուլային զիջումներ, հեգնական արձագանք «Խաղաղության խաչմերուկին»

Վտանգներ՝ փխրուն եւ պայմանական խաղաղության ճանապարհին Վաշինգտոնյան շփումներ՝ «Խաղաղության խորհրդի» ձեւաչափի շրջանակում ԱՄՆ մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի մասնակցությունը ներկայացվեց որպես խորհրդանշական եւ քաղաքականապես ծանրակշիռ իրադարձություն։ «Խաղաղության խորհրդի» առաջին նիստը նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ փաստեց այն մասին, որ Թրամփի վարչակազմն, առհասարակ, փորձում է իրեն ներկայացնել որպես ոչ միայն միջնորդ, այլեւ քաղաքական կարեւորագույն գործընթացների երաշխավոր։ Թրամփի հրապարակային,

Թուրքիո Հայոց պատրիարք. «Իշխանութիւններու հետ հաշտութեան եւ անցումային շրջանի համար մինչեւ Ազգային Եկեղեցական Ժողովի գումարումը սինոդականութիւնը կրնայ հանդիսանալ անցումային լուծում մը»

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ՀԱՒԱՔԻ ՄԱՍԻՆ Վիեննայի մէջ գումարուած անցեալ Եպիսկոպոսական Հաւաքի բացման նիստին նուիրապետական աթոռներու գահակալները վիտէո-պատգամներով մասնակցեցան եւ իրենց օրհնութեան խօսքը ուղղեցին ժողովական սրբազաններուն: Քանի որ հաւաքը արդէն խորհրդակցական ժողովի մը բնոյթ ստացած էր, Թուրքիոյ Հայոց Նորին Ամենապատուութիւն Տէր Սահակ Բ. Սրբազան Պատրիարք Հայրը, իր կարգին փոխանցեց հետեւեալ պատգամը, ուր իր երկու առաջարկները կ’ուղղէր ժողովական

ՄԱԿ-ում ՀՀ դեսպանը վերահաստատել է, որ Հայաստանը դատապարտում է երեխաների դեմ բռնության բոլոր ձևերը և կոչ արել հավատարիմ մնալ միջազգային իրավունքով ստանձնած պարտավորություններին

ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ «Ապահով կրթությունը հանուն երեխաների հավաքագրման և զինված հակամարտություններում օգտագործման կանխարգելման» թեմայով ՄԱԿ անվտանգության խորհրդի «Արիա» ձևաչափով կայացած հանդիպմանը։ Իր խոսքում, դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է երեխաների դեմ բռնության բոլոր ձևերը և կոչ արել հավատարիմ մնալ միջազգային իրավունքով, այդ

Գագիկ Բեգլարյանի եւ մյուսների գործով դատական նիստն այսօր չկայացավ

Դատական նիստն այսօր չկայացավ նախագահող դատավոր Լիլի Դրմեյանի վատառողջության պատճառով։

Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ։ Բանկը թողարկել էր 6,5 մլրդ ՀՀ դրամ և 9 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով երեք տրանշ: Դրամային թողարկումների արժեկտրոնային եկամտաբերությունն առաջին երեք տարվա համար կազմում է 13.75%, որից հետո այն կհաշվարկվի պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի հիման

Հայաստանը, ի թիվս 51 երկրների, ՄԱԿ-ում ձեռնպահ է քվեարկել Ուկրաինայի վերաբերյալ բանաձևին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Աջակցություն Ուկրաինայում երկարատև խաղաղությանը» բանաձևը։ Բանաձևը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը և վերահաստատում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը։ Քննարկումների ընթացքում Միացյալ Նահանգները առաջարկել է տեքստից հանել Ուկրաինայի տարածքային ամբողջականության և արդար խաղաղության հասնելու անհրաժեշտության մասին հղումը։ ԱՄՆ առաջարկին դեմ է քվեարկել 69 երկիր, 11-ը՝ կողմ, իսկ

«Հաղթանակս նվիրում եմ Չարենցավանին ու իմ ազգին, մեր հերոսներին». Ձեռնամարտի Հայաստանի պատմության մեջ ունեցանք Եվրոպայի առաջնության առաջին չեմպիոնը

Մինչև 25 տարեկանների Եվրոպայի առաջնություն էր, որը տեղի էր ունենում Գերմանիայի Վուրցբուրգ քաղաքում։ 2 մարզիկ ունեինք, երկուսն էլ մեդալով վերադարձան։

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի արտագնա նիստից առաջ տեղի է ունեցել քննարկում ՀԿ-ների եւ բուհերի ներկայացուցիչների հետ՝ հարց-պատասխան ձևաչափով

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ սույն թվականի փետրվարի 21-22-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի արտագնա նիստ և հասարակական կազմակերպությունների և բուհերի ներկայացուցիչների հետ հանրային քննարկում: Հանրային քննարկումը տեղի է ունեցել հարց-պատասխան ձևաչափով, որի ընթացքում հասարակական կազմակերպությունների և բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց առաջարկները և դիրքորոշումները տարբեր հարցերի կապակցությամբ: Քննարկման ավարտին Խորհրդի անդամները շնորհակալություն են

Ինչո՞ւ ԵՄ-ն չի պահանջում Ադրբեջանից ազատել ՀՀ օկուպացված տարածքները․ խնդիրը Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության մեջ է. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը. Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ՝ ԵՄ պատրաստել է փաստաթուղթ, որը ներառում է Ռուսաստանին ներկայացվող պահանջներ՝ Ուկրաինայում հնարավոր խաղաղության համաձայնագրի շրջանակում։ «Ռուսաստանը օկուպացրել է բազմաթիվ տարածքներ, և նրա զորքերը տեղակայված են տարբեր երկրներում՝ լինի դա Վրաստանում, թե Մոլդովայում։

«Opel»-ը կոտրել է մի քանի ծառ և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. կա 1 զոհ, 2 վիրավոր․ մահացածը ՀՀ ՊՆ ծառայող էր. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00:25-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 98 կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, մի քանի ծառ արմատախիլ արել և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող

2025 թվականին նախաձեռնվել է 2460 քրեական վարույթ. ամփոփվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 24-ին ամփոփվել են Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Դավիթ Աղաջանյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության,

Նիկոլա և Քրիստինա Ազնավուրներն իրենց համերաշխությունն են հայտնում Ռուբենին եւ նրա ընտանիքին. «Ազնավուր» հիմնադրամ

Ռուբեն Վարդանյանը տասնամյակներ շարունակ նախաձեռնել և իրականացրել է զարգացման լայնածավալ նախագծեր կրթության, բարեգործության և պետականաշինության ոլորտում՝ իր ժամանակն ու ռեսուրսները ներդնելով Հայաստանի և Արցախի ապագայի մեջ։ Ավելի քան երկու տարի է, ինչ Ռուբեն Վարդանյանն ապօրինաբար պահվում է Բաքվի բանտում։ Մեկ տարուց ավելի տևած նրա դատավարությունը լայնորեն քննադատվել է իրավաբանների, միջազգային կառույցների և մարդու իրավունքների պաշտպանների

8 տարի ժամանակ ունենաս բարձրացնելու թոշակները ու մատդ մատիդ չտաս, հայտնվի մի ուժ, ումից վտանգը տեսնես և խուճապահար բարձրացնես թոշակները. Նարեկ Կարապետյան

«Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի ՖԲ գրառումը. 8 տարի ժամանակ ունենաս բարձրացնելու թոշակները ու մատդ մատիդ չտաս, հայտնվի մի ուժ, ումից վտանգը տեսնես և խուճապահար բարձրացնես թոշակները: Այսինքն, կար հնարավորություն բարձրացնելու և թոշակառուն արդեն գիտի` ինչ անի այդ գումարի հետ։ Եթե Սամվել Կարապետյանը ստիպեց ընտրությունից առաջ բարձրացնել թոշակները, պատկերացնու՞մ եք, ինչ կանի նա, եթե

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ճանաչվել է «ASQ Customer Experience Awards»-ի մրցանակակիր՝ երկու անվանակարգում

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն արժանացել է ASQ Customer Experience Awards հեղինակավոր մրցանակների՝ երկու անվանակարգում․ Լավագույն օդանավակայան Եվրոպայում (Best Airport in Europe) Ամենանվիրված անձնակազմ (Most Dedicated Staff) «ASQ Customer Experience Awards»-ը ուղևորների սպասարկման և փորձառության գնահատման ոլորտում համաշխարհային հեղինակավոր մրցանակներից է, որը շնորհվում է «Airports Council International World» միջազգային կազմակերպության կողմից։ Մրցանակակիրները որոշվում են բացառապես ուղևորների անկախ

Վարչախմբի այս ճարահատ քայլը կենսաթոշակառուներին տրվող նախընտրական «կաշառք» է` ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ. «Հայաքվե»

«ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է կենսաթոշակների առնվազն 50 տոկոսով բարձրացման իր հանձնառության հարցում, և վարչախմբի այս կիսաքայլը բնավ չի դիտարկում որպես համակարգային լուծում:

Աշխատավարձի մի մասը ստացել են բանկային փոխանցման, մյուս մասը՝ կանխիկ եղանակով. վերականգնվել է պետությանը պատճառված 10 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ անվտանգության ապահովման ծառայությամբ զբաղվող ընկերության աշխատակիցներն իրենց աշխատավարձի մի մասը ստացել են բանկային փոխանցման, իսկ մյուս մասը՝ կանխիկ եղանակով: Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված 10 մլն 100 հզր ՀՀ դրամը վերականգնվել է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է

Կենսագրության «տոքսիկ» տողը

Ռուսաստանցի հայտնի գրող Բորիս Ակունինը տարիներ առաջ գրառում էր արել՝ «մահախոսականը փչացնելու» մասին: Նա բերում է իր բնագավառում առավել հայտնի՝ դասական օրինակները: Տաղանդաշատ ռուս գրող Մաքսիմ Գորկին հրաշալի ստեղծագործությունների հեղինակ է, մինչեւ 1920-ական թվականների վերջը, ընդհանուր առմամբ, արժանապատիվ կյանքով է ապրել: Սակայն 1929 թվականին մեկնել էր ստալինյան Սոլովկի, ըստ էության, մահվան ճամբարը՝ տեսնելու, թե ինչպես

Ինչ անել ու ինչ չանել ոսկորների ամրությունը պահպանելու համար

73-ամյա Մարգարիտան պատմում է՝ խոհանոցում սովորականի նման գործ էի անում, երբ թեթևակի սայթաքեցի, ընկա ու ազդրոսկրի կոտրվածք ստացա․․․ Նման պատմությունները բազմաթիվ են, քանի որ ամբողջ աշխարհում կանանց գրեթե կեսը և տղամարդկանց մինչև 25 տոկոսն իր կյանքի ընթացքում ոսկրերի կոտրվածքներ է ունենում օստեոպորոզի՝ ոսկորների թուլության և փխրունության պատճառով։ Եվ եթե կանայք գոնե ինչ-որ չափով տեղեկացված են,

Ռուբեն Վարդազարյանի գործով դատարանը առանց փորձաքննության թույլատրելի ապացույց է ճանաչել Անդրանիկ Սիմոնյանի ձայնագրությունը՝ հիմնվելով նրա «բարեխղճության» վրա. «Փաստինֆո»

Դատարանը արձանագրել է, որ համաձայն վկա Անդրանիկ Սիմոնյանի ցուցմունքի՝ նրա և Ռուբեն Վարդազարյանի միջև հեռախոսային խոսակցությունը ձայնագրվել է ինքնաշխատ եղանակով, որը հետագայում արդեն Անդրանիկ Սիմոնյանի կողմից հեռախոսից ներբեռնվել է կրիչի վրա։

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031