Օրվա լրահոսը
Լիրիկական եւ փիլիսոփայությամբ հագեցած
Վրձնակիցները՝ գեղանկարիչ Գայանե Խաչատրյանի մասին Այս օրերին ՀՀ նկարիչների միությունը իր հարկի տակ առաջին անգամ կազմակերպել է Գայանե Խաչատրյանի 80 գեղանկարների անհատական ցուցադրությունը: Մինչեւ 2000թ. Հայաստանի նկարիչների միության անդամ դառնալը, արվեստագետը մասնակցել է տարբեր ցուցահանդեսների: Գործընկերների բնորոշմամբ՝ «նրբագեղ ու քնքուշ գործերով առանձնացող կին արվեստագետի» մասին խոսելիս, «Առավոտի» հետ զրուցած գործընկերները հատկապես առանձնացրին 2004թ. Ֆրանսիայի Բրիսոնյե
ՓՈՂ, ՁԻ, ՍԵՔՍ ԵՎ ՀՈՎԵՅԱՆ
Նախկին մշակույթի նախարարը հերքում է իրեն ուղղված մեղադրանքները Հայաստանի Հանրապետության մշակույթի ամենասկանդալային նախարարների «թեժ տասնյակ» կազմելու դեպքում թերեւս Հովիկ Հովեյանը առաջին հորիզոնականներում կլինի, բնականաբար Հասմիկ Պողոսյանից հետո: Պարոն Հովեյանն էլ իր պահվածքով, աշխատակիցների հետ վարվելու կերպով չի զիջում իր ներկայիս շեֆին: Հիշեցնենք, որ Հովեյանը ՀՀ մշակույթի նախարար է եղել 2004-2006 թվականներին եւ ժամանակին աշխատանքից ազատվել
ԹՈՒՆԻՍԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 35 ՏԱՐՎԱ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ
Թունիսի դատարանը այդ երկրի պաշտոնանկ արված նախագահ Զին Բեն Ալիին եւ նրա կնոջը՝ Լեյլա Տրաբելսիին դատապարտել է 35 տարվա բանտարկության եւ 66 մլն դոլար տուգանքի: Բեն Ալին եւ նրա ընտանիքը Թունիսում ծայր առած զանգվածային բողոքի ակցիաների արդյունքում փախել էին Սաուդյան Արաբիա, ուստի՝ դատական նիստը տեղի է ունեցել նրանց բացակայությամբ: BBC-ի փոխանցմամբ, Թունիսի նախկին նախագահն ու
ՌՈՒՍՆԵՐՆ ԷԼԻ ՆՅԱՐԴԱՅՆԱՑԵԼ ԵՆ
Վրացական լրատվամիջոցները հաղորդում են, որ համատեղ զորավարժությունների նպատակով Վրաստան է ժամանել ամերիկյան ռազմածովային ուժերի մեկ ռազմանավ: Վրաստանում ամերիկյան դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն, Բաթումի նավահանգիստ ժամանած «Մոնթերեյ» ռազմանավը, որը համալրված է բալիստիկ հրթիռի պաշտպանական համակարգով, եռօրյա վարժանքներ կանցկացնի ցամաքային ծառայության տեղի սպաների շրջանում: Այդ մասին փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն: Այդ առնչությամբ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե
ԿԱՐԵԼԻԱՅՈՒՄ ԱՎԻԱՎԹԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ 44 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ
Առնվազն 44 մարդ զոհվել եւ ութը վիրավորվել է երեքշաբթի գիշերը, Պետրոզավոդսկի մոտ ուղեւորատար ինքնաթիռի վթարի ենթարկվելու արդյունքում: Reuters-ի փոխանցմամբ, «Ռուս-էյր» ավիաընկերությանը պատկանող «Տու-134» ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Պետրոզավոդսկի օդանավակայանից 2 կմ հեռավորության վրա: Ինքնաթիռում վթարի պահին եղել է 52 ուղեւոր՝ ներառյալ անձնակազմի 9 անդամները: Ինքնաթիռի կործանման պատճառները, նախնական տվյալներով, եղանակային պայմաններն են եղել, ինչպես
Ադրբեջանցի լրագրողը հրաժարվել է հանդիպել Չավուշօղլուին
ԵԽԽՎ ամառային նստաշրջանին հրավիրվել է նաեւ Ադրբեջանում նախկին քաղբանտարկյալ, լրագրող Էյնուլա Ֆաթուլաեւը (նկարում), բայց նա հրաժարվել է Ստրասբուրգում հանդիպել ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուի հետ: Այս մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով turan գործակալությանը: Ֆաթուլաեւը չի հստակեցրել, թե որն է իր այդ որոշման պատճառը: Սակայն կասկած չի հարուցում, որ հանդիպումից հրաժարվելու պատճառը Չավուշօղլուի դիրքորոշումն է, ով ակնհայտորեն
ԵՄ-ն խստացրեց Մինսկի դեմ պատժամիջոցները
Լյուքսեմբուրգում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Եվրամիության արտգործնախարարները Մինսկի դեմ նոր եւ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել՝ «սեւ ցուցակում» ընդգրկելով նաեւ բելառուսական երեք ընկերությունների: Բացի այդ, հիշյալ ցուցակը համալրվել է երեք գործարարներով, որոնք Ալեքսանդր Լուկաշենկոյի շրջապատում գտնվողի համարում ունեն: BBC-ի փոխանցմամբ, Լեհաստանի ԱԳ նախարար Ռադեկ Սիկորսկին Twitter-ի իր բլոգում գրել է. «Մենք
ԼԻԲԻԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՄԵԿՆԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆ
Մահմուդ Ջիբրիլը, որը փաստացի կատարում է Լիբիայի ընդդիմության կառավարության անդամի՝ արտգործնախարարի պարտականությունները, երկօրյա այցով ժամանել է Չինաստան՝ այդ երկրի իշխանությունների հետ բանակցություններ վարելու նպատակով: BBC-ի մատուցմամբ, ակնկալվում է, որ կողմերի քննարկման առարկա է լինելու Լիբիայում ստեղծված քաղաքական ճգնաժամը հաղթահարելու հնարավոր ուղիների հարցը: Հիշեցնենք, որ Չինաստանը, որը Լիբիայում նավթային շահեր ունի, հռչակել է այդ երկրի ներքին
ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԴԻՊԼՈՄ՝ 271 ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ
ՀՀ ԿԳ նախարարությունը մայիսի 16-ից հունիսի 16-ը ընկած ժամանակահատվածում կազմակերպել էր ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների՝ պետական նմուշի դիպլոմ ստանալու համար 2011 թվականի ամփոփիչ ատեստավորման քննությունները: Քննությունները կազմակերպվել են 10 բարձրագույն ուսումնական հաստատություններում (2 պետական եւ 8 հավատարմագրված ոչ պետական): 31 մասնագիտությունների գծով ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել 575
Սիմոնյանը՝ կրկին ռեկտոր
Երեկ ԵՊՀ խորհրդի նիստում, որին ներկա է եղել նաեւ հանրապետության եւ ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես ենթադրվում էր, համալսարանի ռեկտոր վերընտրվեց այդ պաշտոնում առաջադրված միակ թեկնածու Արամ Սիմոնյանը: Խորհրդի 72 անդամներից ընտրությանը մասնակցել է 69-ը: Նրանցից Արամ Սիմոնյանին կողմ է քվեարկել 60-ը, 7-ը՝ դեմ, 2 քվե էլ անվավեր է ճանաչվել: Վաղ առավոտից համալսարանի կենտրոնական
Անաժիոտաժ քննություններ եւ սակավաթիվ բողոքարկումներ
Պատկերը՝ երեկվա դրությամբ Երեկ ԳԹԿ-ում ժամը 9-18-ը տեղի ունեցավ հայոց պատմություն եւ ֆիզիկա առարկաների միասնական քննության արդյունքների բողոքարկումը: Մեր այցելության պահին դիմորդ Արամ Հակոբյանը, որ պատրաստվում է ընդունվել Ճարտարագիտական համալսարան, ասաց, թե գրելաձեւի մեջ մի փոքր տեխնիկական թերություն կա, դրա համար է բողոքարկում: Ավելի ուշ նա հայտնեց, որ վերահաշվարկ է կատարվել եւ հիմա ամեն ինչ
«ՏԱՆՋՎԵՑԻ ՈՒ ՍՏԱՑՎԵՑ»
Ներառական կրթության խնդիրների մասին Երկվորյակներ Սյուզաննան եւ Ռուզաննան պատրաստվում են դառնալ մանկավարժ-հոգեբան: «Երբ առաջին անգամ դպրոց գնացի, շատ էի մտածում, թե ինչպես պիտի ծանոթանամ համադասարանցիներիս հետ: Հետո որոշեցի քաղցրով դպրոց գնալ. կոնֆետ էի տալիս՝ անուն-ազգանունները հարցնելիս: Վերջում բոլորը ապշել էին, որ 30 աշակերտի անունները հիշում էի»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում կրթություն ստանալու իր դժվարին ճանապարհի
Դասագրքերի մրցույթի տնավարությունը
Կամ՝ արհամարհանք սեփական կրթական համակարգի նկատմամբ Չէի կարող չարձագանքել պրոֆեսոր Համլետ Միքայելյանի «Առավոտում» տպագրված (31.05.2011թ.) «Տգիտության հրավառություն» հոդվածին, որը վերաբերում է հանրակրթական դպրոցի 7-9-րդ դասարանների «Հանրահաշիվ» դասագրքերի հերթական «մրցույթի» անցկացմանը: Հոդվածից երեւում է, որ դասագրքերի հեղինակը՝ ճանաչված մաթեմատիկոսն ու մանկավարժը, խիստ վրդովված ու վիրավորված է, որ մրցույթը անցել է միանգամայն տնավարության սկզբունքով եւ անհասկանալի է
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ
Արդյո՞ք արտահերթ ընտրություն նշանակելու ՀԱԿ-ի պահանջն անհիմն է Կասկածից վեր է, որ հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների առնչությամբ երկխոսությունը չէր կայանալու: Մեր երկիրը քաղաքակիրթ եւ բարոյականության օրենքները հարգող Մեծ Բրիտանիան կամ Ճապոնիան չէ, որտեղ օրինական ճանապարհով իշխանության եկած կառավարությունը երբ ձախողում է որեւէ ծրագիր, հոժարակամ հրաժարական է տալիս եւ անցնցում իշխանությունը զիջում այլ
ՕՁԻ ԽԱՅԹՈՑԻ ԱՌԱՋԻՆ ԴԵՊՔԸ
Ազատագրված տարածքներից օձի խայթոցով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Քաշաթաղի շջանի Աղավնաձոր գյուղի 14-ամյա բնակիչ Սամվել Ոսկանյանը: Տղայի պատմելով՝ փայտ կտրելիս 15-20 սմ-անոց օձը խայթել է ձեռքի բութ մատը: Ըստ բժիշկների` հիվանդի վիճակն այժմ բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում եւ մի քանի օրից դուրս կգրվի հիվանդանոցից: «Սա այս տարվա օձի խայթոցի առաջին դեպքն է:
Վահանում՝ ադրբեջանակա՞ն դաբաղ
Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի ղեկավարը մայիսի 31-ին ահազանգել է գյուղապետարան, որ գյուղում նկատվել է կովերի դաբաղ հիվանդություն, հունիսի 8-ին մարզպետը որոշել է Ճամբարակի տարածաշրջանը հայտարարել կանխարգելման գոտի՝ կարանտին: Տեղում եղել են ՀՀ գյուղնախարարության ներկայացուցիչները: Կարանտինը դեռ ուժի մեջ է: Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանից տեղեկացանք, որ վարակված է եղել մոտ 1200
Պատանի գյուղատնտեսները՝ ԱՄՆ-ում
Հայաստանի մանուկների հիմնադրամից տեղեկացանք, որ Արմավիրի մարզի Քարակերտ, Դալարիկ, Լեռնագոգ, Մյասնիկյան գյուղերի գյուղատնտեսական խմբակներին անդամակցող 5 աշակերտ 8 շաբաթով մեկնել է ԱՄՆ՝ Մեյն նահանգի «Արարատ ֆարմ» ֆերմայում օրգանական գյուղատնտեսության դասընթացների մասնակցելու, անգլերեն լեզվի գիտելիքները խորացնելու նպատակով: Երեխաների համար նախատեսված է նաեւ մշակութային ծրագիր: Նշված գյուղերում գյուղատնտեսական խմբակները հիմնվել են 2008 թվականին «Էյչ-Էս-Բի-Սի» (HSBC) բանկի Գլոբալ
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՐԱՐԱՏ-2
Արարատի քաղաքապետ եւ քաղաքապետի թեկնածու Աբրահամ Բաբայանը արձագանքում է իր մրցակցի՝ Հակոբ Թովմասյանի հնչեցրած քննադատությանը, որը ներկայացրել էինք երեկվա «Առավոտում»: «Առավոտի» հետ զրույցում Աբրահամ Բաբայանն ասաց. «Մրցակցիս հնչեցրած բոլոր մեղադրանքներն ու քննադատությունները անհիմն են, զուտ զրպարտության ոլորտից»: Այն, որ քաղաքի պատկերասրահի շենքը սեփականաշնորհվել է իր վարորդներից մեկի անունով, քաղաքապետը համարեց սուտ եւ իրականությանը չհամապատասխանող ինֆորմացիա.
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎԵՑ 2,5 ՏԱՐԻ
Հունիսի 20-ին ՀՀ վարչական դատարանը լիովին բավարարեց ԻԱԿ-ի հայցն ընդդեմ «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի` վերջինիս պարտավորեցնելով 5-օրյա ժամկետում տրամադրել ԻԱԿ-ի հարցման պատասխանը եւ փոխհատուցել 24.000 դրամ պետտուրքը: ԻԱԿ-ն այդ ինֆորմացիային «հասավ» 2,5 տարի հետո: Հիշեցնենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2009թ. փետրվարի 27-ին «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ին հարցում
Սպանության հատկանիշներով
Երեւանում հունիսի 19-ին Երեւանյան լճի տարածքում տղամարդու դիակ հայտնաբերելու փաստի առթիվ երեկ հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում: Ըստ նախնական տեղեկությունների, դիակի դատական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նրա գլխի եւ մարմնի վրա կան բռնության հետքեր: Ոստիկանությունը վարկածների շարքում է դասում այն, որ հնարավոր է՝ 65-ամյա տուժողին
Աշոտյանից հետո՝ դատարան
«Առավոտի» տեղեկություններով, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին են դիմել ոչ պետական բուհերի 12 ռեկտորները: Նրանք մտադիր են իրենց նամակին ընթացք չտալու, հրապարակային քննարկում չկազմակերպելու դեպքում՝ դիմել արդարադատական մարմիններին: Բուհերի ռեկտորները ամփոփում են անցած 20 տարին, գտնելով, որ ոչ պետական բուհական համակարգը զգալի ավանդ է ունեցել մեր նորանկախ պետականության կայացման գործում, մասնավորապես՝ «անհամեմատ ցածր
ՔԻՄԻԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿՆԵՐՆ ՕՊՏԻՄԱԼԱՑՆՈ՞ՒՄ ԵՆ
Ազատված աշխատակիցներին միանգամից զորացրում են Ռազմական նշանակություն ունեցող քիմիական գումարտակներում կրճատումներ են իրականացվում: Այս համակարգի աշխատակիցների մի մասը մնացել է առանց աշխատանքի: Ընդ որում, նրանք, որոնք ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել աշխատանքից, միանգամից զորացրվում են եւ գոնե կադրերի ռեզերվ չեն ուղարկվում: Թե ինչն է հանդիսացել այս համակարգի կրճատումների պատճառը կամ ինչու են մի քանի աշխատակիցներ
ԱՌԱՆՑ ՏՈՒԺՈՂԻ
ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում նախորդ օրը շարունակվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 9 տարվա ազատազրկման դատապարտված Մհեր Բաղդասարյանի վերաքննիչ բողոքի քննությունը: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի օգնական Մ. Բաղդասարյանը մեղադրվում է տուժող Շավարշ Ղարիբյանին ազատությունից զրկելու, նրա նկատմամբ բռնություն կիրառելու… համար: Տուժողը դատարան չէր ներկայացել, եւ գործի քննությունն անցավ առանց նրա: Ի դեպ, մյուս
ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՏՈՆ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Երեկ Գյումրիի արվեստների ակադեմիայում առողջապահության ԲՀԿ-ական նախարար Հարություն Քուշկյանի մասնակցությամբ նշվեց Բուժաշխատողների տոնը: Թերեւս սա առաջին դեպքն էր, որ մարզի ղեկավարությունը հիշել էր շիրակցի բուժաշխատողներին, այդ թվում նաեւ հիվանդանոցների մի խումբ սանիտարների, որոնց դրամական պարգեւներ շնորհվեցին: Հիվանդանոցների որոշ տնօրեններ էլ արժանացան Շիրակի մարզպետարանի հուշամեդալին, որն ըստ էության նորություն է, եւ դրանով առաջին անգամ պարգեւատրել են
«Մուննաթ» վարորդներն ինքնըստինքյան դուրս կմղվեն
Նրանց կփոխարինեն սափրվածներն ու բարեկիրթները «Մեր քաղաքացիներն անվստահության զգացում ունեն մայրաքաղաքի վերաբերյալ որոշում կայացնողների նկատմամբ: Նրանք թերահավատությամբ են վերաբերվում մեր բիզնես-ծրագրերին: Այդ առթիվ մի անեկդոտ եմ ուզում պատմել. Մի մարդ փիղ է վաճառում ու գովում՝ անգլերեն գիտի, չինարեն, ֆրանսերեն, գործ էլ է անում: Գնորդը ոգեւորվում է ու գնում փիղը: Անցնում են ամիսներ, գնորդը տեսնում է,
ՌԵՍՏՈՐԱՆԱՏԵՐԵՐԻ ՀԱԽԻՑ ԿԳԱ՞Ն
Երեւանի քաղաքապետարանն առաջարկում է օրենքում փոփոխություններ կատարել, որպեսզի օբյեկտներից հնչող բարձր երաժշտությունն ու կազմակերպված հրավառությունները չխաթարեն բնակչության անդորրը: Տասնյակ տարիներ է՝ զվարճանքի օբյեկտներին մոտ ապրող բնակիչները պարզապես սթրեսի են ենթարկվում այդ օբյեկտներից հնչող երաժշտության բարձր ձայներից: Քեֆ-ուրախությանն էլ, որպես կանոն, հաջորդում է բամբ ձայներով տեղի ունեցող հրավառությունը: Անկախ նրանից, որ այդ ամենն օրենքով կարգավորվում է,
ՆՈՐ ՍՄԱՐԹՖՈՆ՝ ՍԱՄՍՈՒՆԳԻՑ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է տեղեկացնել, որ տարվա ամենասպասված ու հզորագույն հեռախոսը այսօրվանից կարելի է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում: Նոր սերնդի Samsung GALAXY S II-ը գործում է նորագույն ու գերարագ Android 2.3 Gingerbread օպերացիոն համակարգով, իսկ Dual Core 1.2MHz հաճախականությամբ պրոցեսորի շնորհիվ այն ապահովում է նախկինում անհասանելի արագություն ու ֆունկցիոնալություն: Դիտման անգերազանցելի
ՊԵԿ-ը մոնիտորինգի է ենթարկել խոշոր հարկատուներին
Երեկ հրապարակվեց ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված եւ վերլուծված «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի ապրիլ ամսվա ամփոփ ցուցանիշները»: Այդ վերլուծության հիմքում ընկած է 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկը: Արդյունքում պարզվել է. Իրացումից հասույթը 2011-ի ապրիլ ամսին կազմել է 191,9 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա
Կազանը հեղափոխություն չի բերի
Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպումից հետո ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը հեղափոխական փոփոխություններ չի տեսնում: Երեկվա ասուլիսում նա ասաց, որ նման բարդ հակամարտությունների դեպքում քննարկումները քայլ առ քայլ մոտեցնում են անխուսափելի որոշումների. «Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների կրկնության դեպքում միջազգային հանրությունը Հայաստանի հետ միասին կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Բոլոր նախադրյալները
ԳԵՆԵՐԱԼ ԲԱՂՄԱՆՅԱՆԸ ՎԱՐԿԵՐԻ ՏԱԿ «ՃՌՌՈ՞ՒՄ Է»
Գազալցակայանը ձեռք բերելու համար նա բանկում գրավ է դրել «Մարտունու պանրագործարան» ընկերության տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը շարունակում է բողոքել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈՒ ԳՇ) պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի ապօրինի գործողություններից: Արդեն 4 տարի է՝ գործարարը դատական քաշքշուկների մեջ է ու այդպես էլ չի կարողանում վերականգնել սեփականության իրավունքը: Բանն այն է, որ գեներալի որդին՝


















































