Օրվա լրահոսը

ՀԱՄՐ ՉԱՐՉՈՒ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Մարտի 4-ին տեղեկացրինք, որ մարտի լույս 3-ի գիշերը Տավուշի մարզի Կոթի գյուղում մեր ազգային բանակի ստորաբաժանումները սպանել են պետական սահմանն անցած եւ անասնագողությամբ զբաղվող 4 ադրբեջանցիներից մեկին: Հարեւան պետության քաղաքացիները ներխուժել էին Հայաստանի սահմանամերձ գյուղը եւ գողացել Մեսրոպ Մանթաշյանի (նկարում) 4 խոշոր եղջերավոր անասունը: Հետո պարզվեց, որ մեր զինվորները երկու անասնագողի էին ոչնչացրել: Դիակները հանձնվեցին

ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՔԿՀ-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում 2010թ. ապրիլի 5-14-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների եւ այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են 27.5 լիտր ոգելից խմիչք, որից 27 լիտրը՝ ինքնաշեն, 119 բջջային հեռախոս եւ 120 կտրող-ծակող առարկաներ: Ըստ ԱՆ ՔԿՀ մամուլի պատասխանատու Ա. Բաբայանի, գրանցվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված 3 դեպք: Քաղաքացիական բժշկական հաստատություններ են

«ԱՍԻԿՈՅԻ» ՀՐԴԵՀԸ

Երեկ, ժամը 05.22-ին, անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Բագրատունյաց պողոտայի 17 հասցեում գտնվող «Ասիկո» մթերային խանութում: Այրվել էին 3 ցուցափեղկ-սառնարան, մթերային ապրան֊ք, ջերմահարվել էր խանութի առաստաղը` 30 քմ մակերեսով:

Ոստիկանությունը… մարդու բարեկամն է

Նկարում պատկերված այս աչք շոյող «արվեստի գլուխգործոցը» տեղադրված է Ջերմուկ քաղաքի հենց մուտքի մոտ։ Հարգելի խմբագրություն, սրան ի՞նչ ասեմ՝ ցուցատախտակ ասեմ, գովազդային վահանակ ասեմ, հումորի անկյուն ասեմ, թե չգիտեմ ինչ ասեմ։ Սա այնպես էր տեղադրված, որ երբ անցնում ես կողքով՝ մի պահ թվում է, թե տեսիլք է։ Երբ հարցրի բնակիչներին՝ ավելի զարմացա, որ այս վահանակը

Միջնորդությունները մերժվում են

Դասախոսների «գործը» շարունակվում է Վանաձորում դեռ շարունակվում է «Դասախոսների գործով» դատավարությունը: Ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի «Էլեկտրամատակարարում» ամբիոնի վարիչ Էդ. Մխիթարյանն ու դասախոս Ժոզեֆ Կարայանը դեռ կալանավորված են: Քանի որ նախորդ դատավարության ժամանակ դատարանը մերժել էր կալանավորված դասախոս Ժ. Կարայանի պաշտպան Ռուբեն Հակոբյանի՝ իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը վերացնելու կամ փոփոխելու, կամ դրա այլընտրանքային

ԹՄՐԱՄՈԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ «ԽԱԲԱՐ ՉԿԱ»՝ ՆՇԱՆԱԿԵԼ Է ԴԵՂ ՉԿԱ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Ժորա Վարդանյանի նախագահությամբ, շարունակվեց Սարգիս Հեքմեջյանի, Ժիրայր Խաչատրյանի, Հակոբ Աբելյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ժ. Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը: Երեկ նա դատարան բերվեց դատական կարգադրիչների օգնությամբ, քանի որ ոտքի տրոմբ ուներ եւ քայլել չէր կարող: Դատարում նա ասաց, որ տառապում է հեպատիտ C-ով

Դեղատներից կհանեն, բայց՝ կծախեն

Եթե մեր երկրում կեղծված դեղերը վաճառվում են բացեիբաց՝ հենց դեղատան ցուցափեղկում դրված, Եվրամիության երկրներում դեղերի կեղծ շրջանառությունը կատարվում է համացանցի միջոցով: Հայաստանում ինտերնետի միջոցով առեւտուրը դեռ լայն մասսայականություն չի վայելում, բայց եթե կտրականապես արգելվի ու վերահսկվի դեղատներում կեղծ դեղերի վաճառքը, չի բացառվում, որ մեր երկրում դեղ կեղծողները նույնպես ինտերնետի միջոցով կարողանան իրացնել իրենց արտադրանքը: Երեկ

Ուրիշներին օրինակ են ծառայում

Թամանյան 1ա հասցեում՝ Կասկադի հարեւանությամբ գտնվող Երեւանի առաջին բարձրահարկ շենքն այսօր ոչնչով չի զիջում նորակառույց «էլիտար» շենքերին, չնայած այն կառուցվել է ուղիղ 51 տարի առաջ՝ 1959-ին: Դա Հայաստանի այն բացառիկ օրինակելի շենքերից է, որը տարբերվում է իր մաքրությամբ, կարգուկանոնով ու բնակիչներով: Նախ, շենքի մուտքի դուռը բացելու համար պետք է կամ շենքի բնակիչ լինես, կամ առնվազն

Նախընտրում են էժանն ու սինթետիկը

Այսօր դեռեւս շատ հայ ընտանիքներում, հատկապես՝ եթե տանը մեծահասակներ կան, նորածին երեխաներին բարուրում են: Ընդ որում, երբեմն բարուրաշորերն այնպես են ձգում ու կապում, որ թվում է՝ երեխան ուր-որ է շնչահեղձ կլինի: Հնում դա անում էին բոլորը՝ վստահ լինելով, որ երեխան այդպես ավելի ձիգ կլինի, եւ հետո այդպես «քարի կտոր» դարձած մանկանն անփորձ մայրիկի համար ավելի

ՊԵՏՊԱՏՎԵՐՈՎ ՀԻՎԱՆԴԻՑ ԿՎԱԽԵՆԱՆ ՓՈՂ ՈՒԶԵԼ

Բուժհաստատությունները պետք է ամեն ինչ անեն, որ չզրկվեն պետպատվերի համար հատկացվող գումարներից Յուրաքանչյուր տարի Պետական առողջապահության գրասենյակի (ՊԱԳ) եւ հանրապետության 450 բուժհաստատությունների միջեւ կնքվում է պետպատվերով հիվանդներին սպասարկելու մասին պայմանագիր, ըստ որի՝ բուժհաստատությունները պարտավորվում են որոշակի թվով հիվանդների պետության հաշվին բժշկական ծառայություններ մատուցել: Հայտնի է, որ շատ բուժհաստատություններում պետպատվերով բուժվող հիվանդներին նորմալ չեն սպասարկում, հաճախ

ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀԱՐԿՎԻ Կառավարությունը քննել եւ մերժել է ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շքեղության հարկի մասին» եւ «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Այդ օրինագծի նպատակը բնակչության համեմատաբար հարուստ խավից լրացուցիչ հարկ հավաքելն է: Սակայն կառավարության հիմնավորմամբ՝ ՀՀ ֆիզիկական անձանց համար արդեն իսկ սահմանված են եկամտային եւ

ՄԻԱՍԻՆ «ԻՆՈՎԱՑՎԵՆՔ»

Երեւանում երեկ բացվել է Ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոն: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել այսօր՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Միջոցառմանը մասնակցել են էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ ԱՊՀ երկրներում, ՌԴ ԱՊՀ, արտասահմանում բնակվող հայրենակիցների եւ միջազգային հումանիտար համագործակցության հարցերով Դաշնային գործակալության («Ռոսսոտրուդնիչեստվո») ղեկավար Ֆարիդ Մուխամետշինը, որոնք կենտրոնի բացման մասին հուշագիր են

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԱՆԻՐԱՎՈՒԹՅՈՒՆ

Երեկ հեղինակային իրավունքի նկատմամբ իրազեկության բարձրացմանը նվիրված կոնֆերանսում ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը կից Հեղինակային իրավունքի պաշտպանության գործակալության տնօրեն Արմեն Ազիզյանը, ըստ «Արմինֆոյի», ասել է. «Համաշխարհային բրենդները չեն արձագանքում Հայաստանում իրենց ապրանքների կեղծման նկատմամբ հսկողություն հաստատելու առաջարկություններին: Մենք բազմաթիվ անգամ դիմել ենք հանրահայտ բրենդների սեփականատերերին՝ Հայաստանում իրենց արտադրանքի իրացումը հսկելու առաջարկությամբ, սակայն արձագանքներ չենք ստացել: Բացառություն է

Խոշորներին ավելի մե՞ղմ են վերաբերվել

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին մտահոգել են 2008-2009թթ. հարկային մարմինների կողմից կատարված ստուգումների արդյունքները: Կառավարության երեկվա նիստում պարոն Սարգսյանն ասաց, թե հարկային ստուգումների քանակը 2009-ին ավելացել է 82%-ով, այդ թվում՝ խոշոր հարկատուների մոտ՝ 30%-ով, մինչեւ 58 միլիոն դրամ շրջանառություն ունեցող հարկատուների մոտ՝ 70%-ով, իսկ մյուս հարկատուների մոտ՝ 250%-ով. «Միեւնույն ժամանակ, հարկատուների երեք խմբերի ստուգումների արդյունքում լրացուցիչ

ԵԿՄ-Ն ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԱՑՆՈ՞ՒՄ ԵՆ

«Ապաքաղաքական» այս կառույցի խորհրդի կազմում երեկ ընդգրկեցին նաեւ Արթիկի նախկին ու ներկա հանրապետական քաղաքապետերին: Մի շաբաթ առաջ ԵԿՄ Գյումրու խորհրդի կազմում պատվավոր տեղ զբաղեցրեց գեներալ Մանվել Գրիգորյանի երբեմնի թշնամին՝ Գյումրու հանրապետական քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Գյումրեցիները դեռ չէին հասցրել հասկանալ, թե ի՞նչն է միավորել գեներալին ու քաղաքապետին, հանկարծ ԵԿՄ-ական դարձան Արթիկի նախկին ու ներկա քաղաքապետերը: Երեկ

ԿԵՂԾՈՒՄ ԵՆ ՈՒ ԿԵՂԾՈՒՄ ԵՆ

«Հայաստանում մտավոր սեփականության իրավունքի խախտումները զարգացման միտում ունեն, խախտումները նոր որակ են մտցրել արտադրության ոլորտում. հիմնականում արձանագրվում են ծրագրային ապահովման, չարտոնագրված սկավառակների վաճառքի եւ հեղինակային իրավունքի խախտումներ: Վերջին շրջանում նաեւ տեղական արտադրանքը կեղծելու միտում է նկատելի, ժամանակին հայկական արտադրության կոշիկը այնքան կեղծեցին, որ կորցրինք ռուսական շուկան, իսկ հիմա էլ սկսել են հայկական խմիչքները կեղծել, ստիպված

Գնդակը կախված է Թուրքիայի դարպասի վրա

Կարծում է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ իր ասուլիսում հայտարարեց, որ ետ կանչելու կամ վավերացնելու գործոնը (խոսքը հայ-թուրքական արձանագրությունների մասին է- Մ. Ե.) ավելի ցածր վիճակում է, քան այն առաջընթացները, որ ունենք միջազգային ասպարեզում: «Ես ավելի հակված եմ, որ այսպես թե այնպես սահմանի բացումը իրողություն կդառնա»: Պարոն Սահակյանը վստահ

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ԶԳՈՒՇԱՑՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ԵԽ ներկայացուցիչներից պահանջում է արձագանքել Թուրքիայի վարչապետի հայտարարությանը՝ հայերին արտաքսելու մտադրության վերաբերյալ: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն օրերս նամակով դիմել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուին եւ ԵԽԽՎ ազգային պատվիրակությունների անդամներին: Նամակում հիշեցվում է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅՑԸ «ՎԱՐՉԱԿԱՆԸ» ՄԱՍԱՄԲ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵՑ

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ Վարչական դատարանը Հայ ազգային կոնգրեսի՝ գազի սակագնի բարձրացման դեմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշման դեմ հայցադիմումը միայն մասամբ է վարույթ ընդունել: Վարույթ է ընդունվել հայցի միայն այն մասը, որով պահանջվում էր անվավեր ճանաչել ՀԾԿՀ-ի կողմից գազի սակագինը բարձրացնելու որոշումը: Հայցադիմումի այն մասի ընդունումը, որով պահանջվում էր նույն հանձնաժողովի «Գազամատակարարման

ԵԽ ՀԱՄԱԺՈՂՈՎՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ԷԼԻ ԴԱՐՁՐԻՆ ԱՄԲԻՈՆ

Եվրոպայի խորհրդի կողմից Թբիլիսիում կազմակերպվել է «Մամուլի ազատության մարտահրավերները Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում» համաժողով: Երեկվանից իր աշխատանքները սկսած համաժողովի ընթացքում քննարկման թեմաները լրագրողների անվտանգության եւ պաշտպանության առկա խնդիրներն են, խոսքի ազատության նկատմամբ վտանգներն ու նոր տեխնոլոգիաների օգտագործումից բխող մարտահրավերները: Եվ միջոցառման հայտարարված հիմնական նպատակն է մշակել կոնկրետ առաջարկներ՝ ուղղված այս երկրներում խոսքի եւ

Գաղտնիք – բանալին

Ինձ միշտ վախեցրել է բառարանի լռությունը, ինչպես վախեցել եմ մենակ մնալ անձրեւի հետ: Այնինչ, անձրեւն անվերջ շարունակվում է, ինչպես որ կեսգիշերներին ինձ հալածում են բառարանի լռության մեջ ապրող բառերը: Չգիտեմ, ե՞ս եմ կորցրել ստվերս, թե՞ ստվերս՝ ինձ: Տագնապով նշմարում եմ միայն, որ հիմա կարծես միասին չենք: Ես գիտեմ, որ շարժումը զարթնեցնում է քնած ժամանակը, քանի

Ալիեւը կորցրել է իրականության զգացումը

Վստահ է ՀՀԿ մամուլի խոսնակը Հակադարձելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարություններին, ըստ որոնց՝ Հայաստանը իբր ձեւավորվել է պատմական Ադրբեջանի տարածքում, իսկ Երեւանը ժամանակին էթնիկ զտումներ է կատարել, ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը երեկ ասաց. «Կարծում եմ՝ վերջին շրջանի զարգացումների արդյունքում Իլհամ Ալիեւն այնքան ջղաձիգ է դարձել, որ արդեն բացահայտ տարածքային

ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՍ ԶՍՊԻ

Ղրղըզական ապստամբության դասերը՝ հատուկ ՀՀ ոստիկանապետի համար «Հեղափոխություն կոչվածի մեկնաբանությունը հիմա չեմ ուզում ավելի մանրամասնել, որովհետեւ այդ գունավոր հեղափոխությունները շատ մարդկանց անհասկանալի ոգեւորում են։ Հասկանում ենք, որ սա խոշոր քաղաքականության արդյունք է, որը խաթարում է տվյալ երկրի հիմքերը: Կարճատեսություն ու միամտություն կլինի, եթե որեւիցե մեկի մտքով դա անցնի։ Մենք իրադրությանը տիրապետում ենք, լավ կլինի՝ քաղաքակիրթ

ԱՌԱՅԺՄ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԵՄ

«Մարտի 1»-ի զոհերի հարազատները հետո միայն ընդդեմ Հայաստանի Հանրապետության կդիմեն ԵԴ-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօրվանից կմեկնարկեն 2008թ. մարտի 1-ի դրամատիկ ու ողբերգական իրադարձությունների հետեւանքով 10 զոհերից 9-ի (հատկանշական է, որ բացառություն է միայն ոստիկանության զոհված սպա Համլետ Թադեւոսյանը) հարազատների բողոքների գործերով դատավարությունները: Դրանցով բոլոր զոհերի հարազատները, որպես տուժողների իրավահաջորդներ, վիճարկում

«ՄԱՐՏԻ 1»-Ի ԶՈՀԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ԲՈՂՈՔԸ ՔՆՆՎԵԼՈՒ Է ԱՅՍՕՐ

Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարաններում կմեկնարկեն «Մարտի 1»-ի 9 զոհերի հարազատների՝ ՀՔԾ-ի եւ Գլխավոր դատախազության անգործության դեմ բողոքների քննարկումները: Մինչեւ դատարան դիմելը՝ նրանք ՀՔԾ-ի անգործության դեմ բողոք ներկայացրել էին նաեւ Գլխավոր դատախազությանը: Բայց վերջինս ոչ միայն մերժել էր այդ բողոքը, այլեւ հրաժարվել էր դրա կապակցությամբ կայացված որոշումը տրամադրել: Մինչդեռ ե՛ւ Եվրոպական

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ՝ ՏՈՒՐԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ

Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրից հետո այդ երկրի առաջատար մարզական լրատվամիջոցները կազմել են տուրի խորհրդանշական հավաքականի կազմը: Լրագրողները հատկապես բարձր են գնահատել Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Մետալուրգի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի, ինչպես նաեւ նրա թիմակից Վելիզար Դիմիտրովի խաղը: «Սպորտ Էքսպրեսը Ուկրաինայում» թերթի թղթակիցը առանձնացրել է Հենրիխ Մխիթարյանին: Հայ ֆուտբոլիստի խփած գոլը, ի դեպ, իր գեղեցկությամբ,

ՈՉ-ՈՔԻ՝ ՍԵՓԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

Երեկ Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում Երեւանի «Բանանցը»  լարված պայքարում 1:1 հաշվով ոչ-ոքի արձանագրեց «Միկայի» հետ խաղում, որին առաջնության մեկնարկային տուրում զիջել էր 0:4 հաշվով: Հիմնական իրադարձությունները տեղի ունեցան խաղի սկզբնամասում: 12-րդ րոպեին միկացի Նարեկ Բեգլարյանի խփած գոլն առաջ մղեց հյուրերին, սակայն ընդամենը երեք րոպե հետո դաշտի տերերը Միգել Վեբերտ դա Սիլվայի ջանքերով վերականգնեցին

Հրանտ Մելքումյանը հաղթողների շարքում է

Դուբայում ավարտվեց շախմատի շեյխ Ռաշեդ Բին Համդանի գավաթի ավանդական՝ 12-րդ խաղարկությունը: Եզրափակիչ տուրում հայաստանցի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը սեւերով պարտության մատնեց Ադրբեջանի ներկայացուցիչ Էլթայ Սաֆարլիին եւ ինը հնարավորից վաստակելով 7,0 միավոր՝ եւս յոթ շախմատիստների հետ կազմեց հաղթողների ութնյակը: Սակայն լրացուցիչ գործակիցներով Մելքումյանը ի վերջո հանգրվանեց 6-րդ հորիզոնականում: Սեւերով մեր մյուս հարեւանի՝ Վրաստանի ներկայացուցիչ Դավիթ Շենգելիայի նկատմամբ

Պատանիներն ավարտեցին պայքարը

Ավարտվեց շախմատի Հայաստանի 10-18 տարեկանների առաջնությունը: Ըստ տարիքային խմբերի չեմպիոնի կոչում նվաճեցին: Աղջիկներ. Անի Իվանյան՝ 10 տարեկաններ, Սիրանուշ Ղուկասյան՝ 12, Սուսաննա Գաբոյան՝ 14, Շուշաննա Սարգսյան՝ 18: Տղաներ. Արթուր Հողմրցյան՝ 10 տարեկաններ, Մանուել Պետրոսյան՝ 12, Տիգրան Կ. Հարությունյան՝ 14, Գրիգոր Դիլանյան՝ 18:

Ադրբեջանը գոտեմարտերը գնե՞լ է

Ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջամբուլատ Տեդեեւը հայտարարել է, թե մտավախություն ունի, որ Բաքվում մեկնարկած ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտերի Եվրոպայի առաջնությունում մրցավարությունը կողմնակալ կլինի՝ հօգուտ Ադրբեջանի: «Վերջին երեք տարիների ընթացքում հետաքրքիր պատկեր է նկատվում: Բոլոր խոշոր մրցումներում բոլոր ուժեղագույններն ընկնում են մեկ, իսկ թույլերը՝ այլ խմբում,- մասնագետն ասել է «Azerisport»-ին տված հարցազրույցում:-

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031