Օրվա լրահոսը

ԵՊՀ-Ն ԿԱՅՑԵԼԻ ԱՐՑԱԽ

ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի շուրջ 30 ներկայացուցիչներից եւ 50 ուսանողներից բաղկացած պատվիրակությունը մարտի 26-29-ին կայցելի Լեռնային Ղարաբաղ: Արդեն երկրորդ տարին է, ինչ Մայր բուհի ներկայացուցիչները այցելում են Լեռնային Ղարաբաղ: Համալսարանականների այցելության հիմնական նպատակը Հայաստան-Արցախ մշակութային հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումն է, ուսանողության շրջանում հայրենասիրական ոգու բարձրացումը, Քաշաթաղի եւ Քարվաճառի բնակչությանը զորավիգ կանգնելը: Համալսարանականները կլինեն Քարվաճառում եւ Քաշաթաղում,

ՖՐԱՆԿՈՖՈՆՅԱՆ ՕՐԵՐԸ՝ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ

Հայաստանում մարտի 15-ին մեկնարկած Ֆրանկոֆոնյան օրերը Երեւանի պետական համալսարանում մեկնարկեցին երեկ, եւ ֆրանսիական երգն ու պարը  նույն հարկի տակ  համախմբեց մայր բուհի ուսանողա-դասախոսական կազմին: Տոնը սկսվեց «Կեցցե՜ Ֆրանսիան, կեցցե՜ ֆրանսիական գրականությունը» կարգախոսներով, դրան հաջորդեց ԵՊՀ-ի նորաստեղծ նվագախմբի եւ մշակույթի կենտրոնի սաների ելույթը: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի խոսքով, Հայաստանն ու Ֆրանսիան կապված եմ ամուր բարեկամական թելերով,

Թուրքական փառատոնն ու հայերը

Ադրբեջանցին ու թուրքերը գոհ են, Գեորգի Վանյանը՝ ոչ «Տխրում եմ, որ թուրքական ֆիլմերի ցուցադրությունը Երեւանում խոչընդոտների է հանդիպում, նաեւ երջանիկ եմ, որ այստեղ եմ ու մրցանակով եմ վերադառնում տուն»,- ասում է թուրք ռեժիսոր, Հայաստանում «23.5» թուրքական ֆիլմերի փառատոնի «հանդիսատեսի համակրանք» անվանակարգի մրցանակակիր Դենիզ Ջեյհանը: Երեկ «Հայացք» ակումբում փառատոնի տնօրեն Գեորգի Վանյանը, Թուրքիայից եւ Ադրբեջանից հրավիրված

ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ՄԵԹՈԴՆԵՐ՝ ՏՆԱԿՈ՞ՒՄ

Ոչ բավարար կենցաղային պայմանները հակադարձ համեմատական են մանկապարտեզների դաստիարակների երեւականությանն ու նպատակներին: Ներկայումս շատ է խոսվում նախադպրոցական համակարգում բարեփոխումների իրականացման մասին: Ոլորտը կարգավորվում է մի շարք փաստաթղթերով, օրինակ՝ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքով, 2008թ. մարտի 13-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված նախադպրոցական կրթության բարեփոխումների ռազմավարական ծրագրով: Սակայն նշված փաստաթղթերն ունեն ավելի դեկլարատիվ բնույթ, դրանցում նկարագրված իրավիճակն

ՀՐԴԵՀՎԵԼ ԵՆ

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրի` հունվարի 1-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է հրդեհի բռնկման 15 դեպք: ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության տեղեկացմամբ, հրդեհների հետեւանքով զոհվել է 1 մարդ, 1-ը՝ ստացած այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կարճ միացման, կրակի հետ անզգույշ վարվելու, հսկողությունից դուրս թողած բաց կրակի, գազի հետ անզգույշ վարվելու եւ այլ պատճառներից առաջացած

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԱՂԹԵՑ

Երեկ ժ.17-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գայանե Կարախանյանը հրապարակեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի վերաբերյալ որոշումը: Հիշեցնենք, որ «Ազատամտություն» թերթում պատգամավորի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակումների վերաբերյալ ոստիկանության կողմից հարուցված քրեական գործը կարճվել էր՝ ՀՀ ոստիկանության քննիչի եւ գործը վերահսկած դատախազի որոշմամբ: Դատարանը բավարարել էր պատգամավորի հայցը եւ

Միամսյակի կանայք

Գոհար Թորոսյանը՝ փողոցում 2006 թվականի դեկտեմբերի 28-ից Գոհար Թորոսյանը հայտնվել է փողոցում: 90-ամյա կինը 1988թ. երկրաշարժից հետո հանգրվանել էր մայրաքաղաքի «Էրեբունի» հյուրանոցում: Հյուրանոցի սեփականաշնորհման հետեւանքով նրան վտարել են տարածքից, սակայն դատական ատյաններում Գ. Թորոսյանի վտարումը համարվել է անօրինական, եւ նա, ըստ դատական ատյանի վճիռների, պետք է չզրկվեր միակ կացարանից: Սպորտի վաստակավոր մարզիչ Գոհար Թորոսյանն այսօր

«ՔՑԵԼ» Է $64 ՀԱԶԱՐ

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության տեղեկացմամբ, Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն դիմած քաղաքացին հայտնել է, որ 2008 թ. դեկտեմբերին Ստեփան Հ.-ն չարաշահելով իր վստահությունը, խաբեությամբ իրենից վերցրել է $90 000 եւ չի վերադարձնում: Պարզվել է, 1958 թ. ծնված Ստեփան Հ.-ն, 1956 թ. ծնված Միրան Մ.-ի միջոցով «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում վարկերը մարելու նպատակով՝ տուժողից վերցրել է $90 000-ին համարժեք

Նախարարի հրամանը

ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի այս տարվա մարտի 22-ի 94-Ա հրամանը ուղարկվել եւ ուղարկվում է հայաստանյան բոլոր թանգարաններին: Այդ հրամանով փոփոխություններ են կատարվել նախարարի անցյալ տարվա օգոստոսի 3-ի 458-Ա հրամանում, որը վերաբերում է թանգարանի մշտական ցուցադրության այցելությանը, բացատրության (էքսկուրսիայի) տոմսերի գներին եւ արտոնություններին: Թերեւս հրամանը չէր արժանանա մեր ուշադրությանը, եթե «հրամանի 3-րդ կետի ա ենթակետը»

«ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԻՄՆԱՐԿ ՉԷ»

Ասում էր Աշոտ Նավասարդյանը Ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության անդամ, Հանրապետական կուսակցության հիմնադիր, ՀՀ Գերագույն խորհրդի եւ ԱԺ պատգամավոր Աշոտ Նավասարդյանը մարտի 28-ին կդառնար 60 տարեկան: Ես այն երջանիկներից եմ, որ Ա. Նավասարդյանի ժամանակակիցը եղա ու նրան անձնապես ճանաչողը: Նավասարդյանը եզակի քաղաքական գործիչներից էր, ով մեզ ժառանգեց ոչ թե «սրա-նրա դեմ լավ խոսողի», «լավ ուտող-խմող տղայի»

Կրկին գայլերի հարձակում

Մարտի 25-ին Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի բնակիչ Կ. Ամալյանից տեղեկություն  է ստացվել, որ մարտի 23-ին, ժամը 18.30-ին կորել է իրեն պատկանող 35 գլուխ ոչխարը: Կորած ոչխարները հայտնաբերվել են մարտի 24-ի առավոտյան: Կենդանիներից 20-ը եղել են գայլերի կողմից հոշոտված, 8-ը՝ վնասված վիճակում: Հիշեցնենք, որ Սյունիքում գայլերի հարձակումները, ցավոք, սովորական են: Այս մասին «Առավոտը» մշտապես ահազանգել է:

ՀԱՄԱՃԱՐԱԿԸ ԿԱ՞ՆԳ Է ԱՌԵԼ

4 օր է, ինչ Տավուշի մարզում աֆրիկյան ժանտախտի նոր դեպքեր չեն գրանցվել: Այս մասին հայտնեց ՀՀ սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Տավուշի մարզային կենտրոնի անասնաբուժության գլխավոր մասնագետ Նորիկ Գիշյանը:  Ժանտախտը տարածված է մարզի Արճիս, Լճկաձոր, Բագրատաշեն, Կողբ, Նոյեմբերյան եւ Բերդավան համայնքներում: Գործում է երկու կարանտինային կետ՝ Նոյեմբերյան քաղաքի մուտքի մոտ եւ Լոռու մարզի սահմանինեւ

ԱՅՍ ԱՆԳԱՄ՝ ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ

Մարտի լույս 26-ի գիշերը Վրաստանին սահմանակից Հայաստանի Տավուշի մարզի Դեղձավան գյուղում գողացել են եղբայրներ՝ Լեւոն եւ Գագիկ  Թորոսյանների 11 գլուխ խոշոր եղջերավոր անասունը: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, քննությունը կատարում է ոստիկանության Տավուշի քննչական բաժնի Նոյեմբերյանի քննչական բաժանմունքը: Նոյեմբերյանի տարածաշրջանում  անասնագողությունները սովորաբար Ադրբեջանի հետ սահմանակից գյուղերում էին կատարվում: Փաստորեն՝ անասունների հափշտակման աշխարհագրությունը փոխվել է:

Լավ, բա չիմանա՞նք

Մարտի 23-ին տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ Վարդան Մարաշլյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարի տեղակալ: Նշանակման մասին ՀՀ կառավարության տարածած տեղեկությունը շատ սուղ էր. Վարդան Մարաշլյանի մասին ոչ մի խոսք, ոչ կենսագրական, ոչ աշխատանքային, ոչ Սփյուռքի նախարարությունում նրան վերապահված պարտականությունները, ոչինչ: Թե սա որքանով է տեղավորվում թափանցիկ աշխատելու կողմնակից, մարդկանց հետ

Խոհեմ ու հեռատես՝ ինչպես Գրիգոր Զոհրապը

Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է պոլսահայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչ, «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ մեծահարուստ Պետրոս Շիրինօղլուին եւ նրա տեղակալ Հերման Բալյոնին: «Մարմարա» թերթի խմբագիր Ռոբեր Հաթեջյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ Շիրինօղլուն ասել է, թե եկել է վարչապետին հատուկ շնորհակալություն հայտնելու, քանի որ 8 կալվածքներ վերադարձվել են հայկական համայնքին։ Լրագրողները

ԺԱՆՏԱԽՏԸ ՀԱՍԱՎ ԼՈՌԻ

Պետությունը թիվ եւ փաստաթուղթ է ուզում, գյուղացին պետության հետ հույսեր չի կապում Մարտի 6-ին՝ «Հիմա էլ դասական ժանտախտ» եւ մարտի 19-ին՝ «Համաճարակ, հաշվառում, փոխհատուցո՞ւմ» հրապարակումներով տեղեկացրել ենք, որ խոզերի աֆրիկյան ժանտախտ է բռնկվել Տավուշի մարզում եւ արդեն մոտ 350 խոզ է հարկադիր ոչնչացվել: Պարզվում է՝ վարակը թափանցել է հարեւան Լոռի: «Դսեղ համայնքում շուրջ 25 գլուխ

Արտարժույթը՝ ըստ բանկերի Երեկ, ըստ «Արմինֆոյի», տարադրամի փոխանակման բանկային կետերում ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 393,5 դրամ՝ $1-ի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը՝ 524 դրամ, 1 եվրոյի դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 396,5 դրամ՝ $1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 530 դրամ՝ 1 եվրոյի դիմաց: Կայքերը սկսում են

6226 հայ փախստական

Ըստ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշի մարտի 23-ին հրապարակած նախնական զեկույցի, որում ամփոփված են 38 եվրոպական եւ 6 ոչ եվրոպական երկրներից ստացված տվյալները, 2009թ.-ին այդ երկրներում ապաստան է հայցել 6 226 հայաստանցի: Դա 43%-ով ավելի է 2008թ.-ի ցուցանիշից: Դիմումատու հայաստանցիների գերակշռող մասը՝ 5 963-ը, 2009թ.-ին ապաստան է խնդրել Եվրոպայում։ Ընդ որում, հայաստանցիներն առավելապես

Մաքսային հսկողությունը խստացվել է

Երեկ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանը անդրադարձել է իր ղեկավարած վարչության աշխատանքներին: Հիշեցնենք, որ այս վարչությունը ստեղծվել է երկու տարի առաջ՝ մաքսային զննումն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Չնայած այն բանին, որ մաքսային ծառայությունում տարեցտարի աճում էր մաքսային հսկողության «կանաչ ուղու» տեսակարար կշիռը, սակայն «կանաչ ուղով» անցած բեռների պատահական եւ ոչ

ՄԵՐԺՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎՈՐ ՀԻՄՆԱՎՈՐԵՆ

Շենգենյան գոտու երկրները վիզայի տրամադրման գործընթացի «հեշտացման» միակ դրական կետը դա է Երեկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի հյուպատոս Ֆրեդերիկ Գրապեն հայտարարեց, որ այս տարվա ապրիլի 5-ից շենգենյան երկրներ վիզաների տրամադրման ընթացակարգերը պարզեցվում են, քանի որ հենց այդ ժամանակ է ուժի մեջ մտնում Եվրահամայնքի մակարդակով ընդունված նոր օրենսգիրքը, որով եւ դյուրացվում են

«Աստվածատուր իրավունքի համար»

ՀՀԿ մամուլի խոսնակը հավաստիացնում է, որ Ղարաբաղի հարցում  իշխանության դիրքորոշումը երբեք չի փոխվել «Հայաստանն իր առջեւ խնդիր չի դրել ամեն գնով լուծում տալ Լեռնային Ղարաբաղի խնդրին, Հայաստանի համար գերխնդիրը կարգավիճակի ամրագրումն է: Եթե նախկինում հարցի կարգավորման անկյունաքարը տարածքային ամբողջականության սկզբունքն էր, ապա այժմ նույնքան հստակ ամրագրված է ինքնորոշման սկզբունքը»,- երեկ «Դե-ֆակտո» ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ

«ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ» ՀԱՆԴԻՊՈՒՄ

Հենց այդպիսին է եղել օրերս ԵՄ երկրների դեսպանների եւ Հայ ազգային կոնգրեսի «100 քայլ» ծրագրի հեղինակների հետ հանդիպումը: Փետրվարի 23-ին Հայ ազգային կոնգրեսը հրապարակեց «Սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման» իր՝ «100 քայլ» անվանված ծրագիրը, որը նախատեսված է լայն հասարակական եւ քաղաքական քննարկման համար: Ի դեպ, Կոնգրեսը քաղաքական դաշտում այն միակ ուժն է, որը ներկայացված չլինելով ՀՀ

ԿՀԻՄՆԱԴՐՎԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

ԵՄ տեղեկատվական ռազմավարության համաձայն՝ Հայաստանում նախատեսվում է ստեղծել ԵՄ տեղեկատվական կենտրոններ: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ ԵՄ անդամ երկրների դեսպանները երեկ քննարկել են այդ կենտրոնների ստեղծման նախագիծը: Ա. Բաղդասարյանը նշել է, որ ԵՄ տեղեկատվական կենտրոնների ստեղծմամբ լուրջ քայլ է կատարվում, քանի որ Հայաստանն առաջին երկիրն է տարածաշրջանում, որ կունենա նման կենտրոններ. «Այս կենտրոններն

Մի՛ լեգիտիմացրու ռեժիմը, Սուեր

Կոչ են անում հ/կ-ները Երեկ հայաստանյան մի շարք հ/կ-ներ, այդ թվում՝ «Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի եւ «Հայաստանի քաղաքական բանտարկյալների կանանց կոմիտեի» ղեկավարները բաց նամակով դիմել են  Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ Սուեր Բելասենին: Ողջունելով նախօրեին տիկին Բելասենի արած

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ՍԿՍԵԼ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

Կարծում է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը ԱԺ փոխնախագահ, մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանից «Առավոտը» փորձել էր պարզել, թե երկու ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացրած ժամանակացույցերից ո՞ր ժամանակացույցն է համարում ավելի իրատեսական: «Իշխանությունները կիրականացնեն այն ժամանակացույցը, որ իրենք են ներկայացրել, եւ մենք գտնում ենք, որ, այո, խնդիրներ կան, եւ դրանց լուծման առաջնահերթությունները նշված են:

«ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ» ՍՊԱՌԵԼ Է ԻՐԵՆ

Տիգրան Խզմալյանը կոչ է անում՝ «գնալ ժողովրդի մեջ» «Ես դատավոր չեմ, ոչ էլ ամպի վրա նստած իմաստուն. ես քաղաքացի եմ եւ իբրեւ քաղաքացի՝ ինձ թվում է, որ մեր իշխանությունները վերարտադրվում են: Հայ հեղափոխական շարժման ողբերգությունն այն է, որ ղեկավարվում է հակահեղափոխականների կողմից, որոնք դա չեն էլ թաքցնում: Այս առումով ես արմատական տարբերություն եմ տեսնում մեր

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՆԱԽԿԻՆ ԹԱՓԹՓՈՒԿՆԵՐԸ

Ըստ tert.am-ի, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀ նախագահի՝ Ղարաբաղի շուրջ ձեւավորված անվտանգության գոտին Ադրբեջանին վերադարձնելու հնարավորության մասին հայտարարությանը, ասաց. «Այս նախագահը եկել է իշխանության՝ ունենալով նախորդ նախագահի ժառանգությունը: Անկախ Հայաստանի նախկին թափթփուկներն են խոսել այն մասին, թե դրանք մեր տարածքները չեն»: Ըստ Հայրիկյանի՝ եթե նախագահը գնում է բանակցությունների, ապա պետք

Մարտի 26

ԽՈՅ (21.03-20.04)- Երկար սպասված հեռախոսազանգը ձեր մեջ ոգեւորություն կառաջացնի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Եթե ինչ-ինչ պատճառներով տխրել եք՝ մոռացեք ամեն ինչ ու լավ զվարճացեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ղեկավարությունը բարձր կգնահատի ձեր կատարած աշխատանքը: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Անսպասելի լուր կստանաք, որն այնքան էլ ձեզ դուր չի գա: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ժամանակն է, որ զուգընկեր ընտրելու հարցում կողմնորոշվեք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Եթե նեղացրել

«ՆՈՐ ՕՐ»

Միջին Ասիայից մինչեւ Բալկաններ գտնվող մի շարք երկրներում նոր տարին ունի Նովրուզ անունը, նշվում է մարտի 21-ին եւ խորհրդանշում է գարնան գալուստը: Բառացի թարգմանությամբ նովրուզ նշանակում է նոր օր: Այն համընկնում է գարնանային գիշերահավասարի հետ: Նովրուզը աշխարհի հնագույն տոներից է: Հին պարսկական օրացույցի համաձայն՝ Նովրուզը տարվա առաջին օրն է: Այն շրջաններում, որտեղ տարածված է հողագործությունը,

ՆՈՎՐՈՒԶԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Իրանական ամանորի առիթով (21 մարտի) մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելել Հայաստան: Իրանյան ամանորը՝ Նովրուզը, այդ երկրի ամենից մեծ եւ ավանդական տոներից է եւ զուգակցվում է գարնանամուտին. բոլոր պետական հիմնարկները՝ մեկ շաբաթով, իսկ կրթական օջախները՝ երկու շաբաթով փակ են լինում: Յոթանասուն միլիոնանոց Իրանի բնակչության մի մասը նախընտրում է իր հանգիստն անցկացնել արտասահմանում, իսկ այլընտրանքն իրենց համար

Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031