Օրվա լրահոսը
ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՄԵՋ ԵՆ
Հայաստանցի շախմատիստներ Զավեն Անդրիասյանը, Գեւորգ Հարությունյանը, Արթուր Գաբրիելյանը, Լիլիթ Գալոյանն ու Նելլի Աղինյանը այս օրերին Վորոնեժում հանդես են գալիս աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հիշատակին նվիրված խոշոր փառատոնում: Սկզբում անցկացված արագ խաղի մրցաշարում մեր շախմատիստները մրցաշարային ամփոփիչ աղյուսակում դասավորվեցին հետեւյալ հաջորդականությամբ: 3. Արթուր Գաբրիելյան՝ 7,0 միավոր 4. Զավեն Անդրիասյան՝ 7,0 5. Գեւորգ Հարությունյան՝ 6,5 18. Լիլիթ
Համարձակ, ազդեցիկ գույներով
Գեղանկարիչ Վարուժան Վարդանյանի հիշատակին Հունիսի 22-ին ՀՀ վաստակավոր նկարիչ Վարուժան Վարդանյանը կդառնար 63 տարեկան: Անցյալ տարի հունիսի 16-ին նա հեռացավ՝ երկնային կյանքով ապրելու… Նրա գործերում հրաշալի ներդաշնակվում են ազգային-ավանդականի ու արդիականի ձեւն ու բովանդակությունը: Երեւանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում ցուցադրվող անվանի նկարիչների աշխատանքների շարքում նաեւ մեկ տարի առաջ մեզնից հեռացած Վարուժան Վարդանյանի 4 կտավներն են,
ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՐՈՐ ԵՎ ՎԵՆԵՏԻԿՅԱՆ ԽԵՆԹՈՒԹՅՈՒՆ
Առաջին անգամ նախագիծ եւ ոչ թե ցուցահանդես Աշխարհում Վենետիկի բիենալեն ընկալվում է իբրեւ ժամանակակից արվեստի ներկայացման հզոր հարթակ, խելահեղ գաղափարների հրավառություն: Այս տարի արդեն 54-րդ անգամ անցկացվող բիենալեն (ընդհանուր համադրող Բիչե Կուրիգեր) մեկտեղեց արվեստի բոլոր ճյուղերը` վիդեոարտ, երաժշտություն, թատրոն, ֆոտո, պերֆորմանս: Հունիսի 3-ին Պալացո Զենոբիոյում` Մխիթարյան միաբանությանը պատկանող նախկին Մուրադ Ռաֆայելյան վարժարանում բացվեց մեր տաղավարը.
Թուրքիայում էլի ավտովթար է եղել
Թուրքիայի Մուղլա հանգստավայր քաղաքում վթարի է ենթարկվել Բելառուսի քաղաքացիներ տեղափոխող ավտոբուսը, որի արդյունքում տուժել է 14 զբոսաշրջիկ եւ նրանց գիդը: BBC-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը: Ոստիկանության նախնական տվյալներով, վթարը տեղի է ունեցել վարորդի կողմից արագությունը գերազանցելու եւ ղեկը կառավարել չկարողանալու արդյունքում. ավտոբուսը ուղղակի շրջվել է: Հիշեցնենք, որ մի քանի օր
Ադրբեջանի պայմանները հայտնի են
Հայտնի են դարձել Ադրբեջանի կողմից ներկայացված՝ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության ժամկետի հետ կապված այն պայմանները, որոնք մտադիր է առաջադրել Բաքուն: Հիշեցնենք, որ կայանն այսօր վարձակալությամբ տրվել է Ռուսաստանին, եւ դրա ժամկետը սպառվում է արդեն 2012թ. հունվարին: APA-ի փոխանցմամբ, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ընթացող քննարկումներում կարեւոր տեղ են զբաղեցնում ֆինանսական հարցերը: Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը
Իտալացիները Բերլուսկոնիին զրկեցին անձեռնմխելիությունից
Իտալիայում տեղի է ունեցել համաժողովրդական հանրաքվե՝ երկրի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի գլխավորած կառավարության կողմից առաջարկված մի շարք բարեփոխումներ անցկացնելու նպատակով: Հանրաքվեի արդյունքում Բերլուսկոնին ջախջախիչ պարտություն է կրել. իտալացիների գերակշիռ մեծամասնությունը դեմ է արտահայտվել կառավարության նախաձեռնություններին, որոնք ներառում էին նաեւ մի օրինագիծ, որով սկանդալային համբավ ունեցող վարչապետին օժտում է դատական հետապնդումներից մասնակի անձեռնմխելիությամբ: Քվեարկությունը տեղի է ունեցել
ԻՐԱՔՈՒՄ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՇԵՆՔԸ
Իրաքում տասնյակ ահաբեկիչներ գրոհով վերցրել են երկրի մայրաքաղաքից 50 կմ հեռավորությամբ գտնվող ծայրամասային Դյալա թաղամասի իշխանության վարչական շենքը: Կառավարական համալիր ներխուժելու համար նրանք պայթեցրել են ականապատված մի ավտոմեքենա: Շենքը գրոհելու ժամանակ զոհվել է 8 մարդ, 28-ը վիրավորվել է: Այդ մասին հաղորդում է Reuters-ը: Այլ աղբյուրների մատուցմամբ, ականապատված մեքենաները երկուսն են եղել: Տեղի ոստիկանության մատուցմամբ, նախ՝
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՄՍԱՂԱՑՈՒՄ
Ահա եւ ավարտեցի Մասքի ամերիկյան կրթաթոշակով ինձ բաժին հասած երկամյա կրթական ծրագիրը ԱՄՆ-ում: Մեր ծրագիրն իրականացնող IREX ընկերությունը գնեց ինքնաթիռի տոմսերը իմ խնդրած օրվա համար, եւ ես կապեցի երկու տարի կուտակած իրերս, այդ թվում տասնյակ գրքեր, ու ճանապարհ ընկա դեպի տուն՝ Հայաստան, ուր պիտի հասնեի հունիսի 1-ի երեկոյան, ինչպես նախատեսված էր չվացուցակով: Երկու թռիչքն էլ՝
ՄԱՔՐԵԼՈՎ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՓՈՇԻՆ
«Պրահայի Քվադրինալեն» խոշորագույն եւ ճանաչված միջազգային թատերական փառատոնն է՝ բեմական ձեւավորման ոլորտում (բեմանկարչություն, զգեստների, լուսային եւ երաժշտական ձեւավորում), բաղկացած երեք մասնաբաժիններից, որոնց ընթացքում տեղի են ունենում բազմաժանր ցուցադրություններ, սիմպոզիումներ, քննարկումներ, վարպետության դասեր եւ այլն: Փառատոնը կազմակերպվում է 1967թ.-ից՝ Չեխիայի մշակույթի նախարարության, ԵՄ-ի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, Չեխիայի նախագահի հովանու ներքո: Փառատոնն անց է կացվում չորս տարին
Ընդդեմ կեղծարարների
www.armin.am-ի շնորհանդեսը Երեկ ԵՊՀ-ում կայացավ բուհի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատողների կողմից 2008-2011 թվականներին կատարված աշխատանքների եւ ինստիտուտի պաշտոնական կայքի՝ www.armin.am-ի շնորհանդեսը: ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Սիմոնյանի տեղեկացմամբ, ինստիտուտն արդեն 3 տարեկան է: Նրա փոխանցմամբ, 2008-2011 թվականներին շուրջ 40 մենագրություն է հրատարակվել, 149 հոդված, Հայոց մեծ եղեռնին նվիրված օտարալեզու 4 թարգմանություն, 49
ՔՉԵՐՆ ԵՆ ԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ
Դիմորդների մասին նման կարծիք հայտնեց ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանը Ընդունելության քննությունները, որոնք մեկնարկել էին հունիսի 1-ից, կավարտվեն այս ամսվա 17-ին: Այդ օրը դիմորդները քննություն կհանձնեն հայոց պատմություն եւ ֆիզիկա առարկաներից: Երեկ նախավերջին քննական օրն էր, հանրապետությունում ձեւավորված 12 քննական կենտրոններում դիմորդները քննություն էին հանձնում օտար լեզուներից՝ անգլերենից, գերմաներենից, ֆրանսերենից եւ իսպաներենից: Երեւանում 154 դիմորդ էր
ՎԱՐԱԿԻ ԴԵՊՔԵՐ ՉԿԱՆ
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Սյունիքի մարզային կենտրոնի մասնագետները հավաստիացնում են, որ մարզում անասունների ու ընտանի թռչունների շրջանում ներկա դրությամբ ոչ մի վարակիչ հիվանդություն եւ անկման դեպքեր չկան: Մասնագետները անհիմն են համարում մտավախությունը, որ մարզի հարակից ազատագրված տարածքներում անասունների շրջանում վիճակը կայուն չէ եւ վտանգ կա, քանի որ սյունեցի շատ ֆերմերներ ամռանը իրենց անասուններին տեղափոխում են
«Օրհնեք իմ ազգասանին…»
Խրիմյան դպրոցում լավ մարդ եւ աստվածավախ ղեկավար են դաստիարակում Ազգասան, ազգամայր, ազգահայր, Կարմիր, Կապույտ, Նարնջագույն, Արարատ դասարաններ, ազգադրոշմ… Հետաքրքրություն առաջացնող այս բառերը առաջին անգամ լսեցի Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուն կից «Խրիմյան» կրթօջախում, ուր հունիսի 13-ին ազգադրոշմի արարողություն էր: Արդեն 5-րդ տարին է՝ ինչ Օշականում գործում է «Խրիմյան» կրթօջախը: Այն միակն է Հայաստանի Հանրապետությունում եւ
«ՄԵԿԻՆ 10 000 ԴՈԼԱՐ, ՄՅՈՒՍԻՆ՝ ՈՉ ՄԻ ԼՈՒՄԱ»
Գյուղացիները վստահ են, որ պետությունն իրենց խաբել եւ պարտքի տակ է գցել, բանկերը պնդում են, որ իրենք գյուղացուն օգնելու խոստում չեն տվել: Մայիսի 14-ին «Տարիքդ մեծ է, տնտեսությունդ՝ փոքր» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ հենց այս հիմնավորմամբ Հայաստանի բանկերը մերժում են գյուղացիներին, վարկ են տրամադրում մինչեւ 60 տարեկան քաղաքացիներին, այն դեպքում, երբ գյուղի ջահելների մեծ մասը
ՇՔԵՂ ԵՆ, ԲԱՅՑ…
Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան եւ Նոյեմբերյան քաղաքներում վերջին տարիներին դատարանների շքեղ շենքեր են կառուցվել: Մարզկենտրոն Իջեւանում սկսվել է դատարանի նոր շենքի շինարարությունը: Ամենից տպավորիչը սահմանամերձ Բերդ քաղաքում մի քանի տարի առաջ գործարկված դատարանի շենքն է: Այն հիրավի Բերդի տարածաշրջանի ամենագեղեցիկ կառույցն է: Միջնադարում մեծ ու շքեղ եկեղեցիներն էին հասարակ մարդկանց ակնածանք եւ վախ ներշնչում: Սահմանամերձ
Գնորդին գաղտնի են պահել տանտիրոջից
Օրեր առաջ «Առավոտին» էր դիմել Գյումրու Փախստականների թաղամասի՝ Երեւանյան խճուղի թիվ 45 քոթեջի բնակիչ Արթուր Շահինյանը՝ դժգոհելով, որ ԴԱՀԿ-ն առանց դատարանի վճռի ու կատարողական վարույթի՝ ապօրինաբար իրեն վտարել է տնից: «Մի քանի օր առաջ ԴԱՀԿ-ի աշխատակիցները մի խումբ անչափահասների հետ, որոնց ամենայն հավանականությամբ վարձել էին (խոսակցություններից էր հասկացվում), սկսեցին իմ գույքը կրել տնից: Հարցնում եմ՝
ԿՈՌՈՒՊՑՅԱՆՆԵՐԸ
Այս խորագրի ներքո այսուհետեւ հանրության դատին կներկայացվեն այնպիսի դատական գործեր, որոնցում, ըստ հեղինակի, ույլ են տրվել օրենքի կոպիտ խախտումներ: Վճռաբեկ դատարանը հաստատեց. մածունը սեւ է Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել 13 հալիձորցիների գործերի մասին, որոնց հողամասերը հասարակության եւ պետության կարիքների պատրվակով 1քմ-ն 1,5 ձվի գնով (80 դրամով) կառավարության որոշմամբ վերցվել ու տրվել են ռուսաստանցի գործարարին
«ԱՐՄԵՆՏԵԼԸ»՝ ԿԱՊԻՑ, «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐԸ»՝ ՋՐԻՑ
Երեկվանից Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը զրկված է քաղաքային հեռախոսակապից: Քաղաքային կապը, ինչպես տեղեկացրել են «ԱրմենՏել» ընկերությունից, վերականգնվելու է միայն մի քանի օրից: Պազվում է՝ օրերս այս թաղամասը նաեւ ջրազրկվելու է: Երեկ էլ «Երեւան ջուր» ընկերությունն է հաղորդագրություն տարածել, որ հունիսի 16-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մեծ մասում ջուր չի լինելու: Առանց կապի եւ ջրի մնալու պատճառը,
ՏՈՒՐԻԶՄԻ ԷԹԻԿԱ ՉՈՒՆԵՆՔ
«Հայաստանում ամբողջովին բացակայում է տուրիզմի էթիկան: Այդ ոլորտում հաճախ աշխատում են պատահական մարդիկ եւ ոչ թե որակյալ կադրեր»,- երեկ, ըստ «Արմինֆոյի», մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի տուրօպերատորների նախագահ, Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը: Նրա խոսքերով, թերությունները շտկելու համար Տուրիզմի հայկական ինստիտուտը ձեռնամուխ է եղել որակյալ կադրերի պատրաստմանը. «Տարեցտարի նկատվում է մեր
Կանաչապատումն ուժի մեջ է
Ուղղակի անհրաժեշտ են ավելի մեծ ծավալի աշխատանքներ Արաբկիր վարչական շրջանի Ազատություն պողոտայի վերջնամասում տեղադրված մոտ 25 կրպակները 10 օրից ավելի է՝ հանվել են ու մայթն այդպես քանդված վիճակում է: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարությունը ժամանակին օրենքի խախտումով հատկացված այս տարածքները հետ է վերցրել առեւտրականներից՝ այն պատճառաբանությամբ, որ տվյալ տարածքը պետք է կանաչապատի, բայց մինչ օրս ոչ
«ՄԵՌՆԵԼՈՒ ԵՎ ՍԱՂԱՆԱԼՈՒ» ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ
Նոր բացահայտումներ՝ Կենդանաբանական այգու դեպքերի մասին Պարզվում է՝ արդեն 4 տարի Երեւանի կենդանաբանական այգում բնակվող մեր Գրանդ փղիկի ատամը՝ ժանիքը թարախակալած է եղել, խեղճը տարիներ շարունակ ցավ է քաշել եւ միայն հիմա՝ այգու տնօրենի փոխվելուց հետո են հասկացել, թե ինչու է մեր Գրանդիկը տառապել: Կենդանին ինչ-ինչ պատճառներով կոտրել է ատամը ու այնքան ժամանակ նրա դարդը
ԿՐԱԿԵԼ ԵՆ «ՋՐՄՈՒՂԻ ԱՇԽԱՏԱԿՑԻ» ՎՐԱ
Երեկ, ժ.13:00-ի սահմաններում, անհայտ անձը ներկայանալով ջրմուղի աշխատակից՝ փորձել է մուտք գործել Երեւանի Եղբայրության փողոցի 16 շենքի բնակարաններից մեկը, սակայն տանտերը կասկածելով նրան՝ անմիջապես զանգել է ոստիկանություն: Ոստիկանները շտապ մեկնել են ահազանգի վայր եւ հետապնդել ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվող անձին: Վերջինս մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի տարածքում չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, կիրառել է իր
ԴԵՊԻ «ԲԵՆԹԼԻԻ» ՀԱՅՐԵՆԻՔ
Այսօր՝ հունիսի 15-ին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով մեկնում է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Այցի շրջանակում ՀՀ վարչապետը Բուքինգհեմյան պալատում ներկա կգտնվի Մեծ Բրիտանիայի Արքայազն Չարլզի եւ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի նախաձեռնած երկու բարեգործական ծրագրերի՝ «Երեւան՝ իմ սեր» (այդ նախագծի շրջանակում նախատեսվում է Երեւանի կենտրոնում գտնվող պատմաճարտարապետական կարեւոր արժեք ունեցող
Մեր օրենսդրությունն ուրիշ է
Տրանսպորտի ոլորտում գործող Հայաստանի օրենսդրությունը ամենահաջողվածներից է: Այս կարծիքին է Հայաստանի տրանսպորտի ու կապի նախարար Մանուկ Վարդանյանը: «Հայաստանի ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում գործող օրենսդրությունն ամենալիբերալներից է ողջ եվրասիական տարածաշրջանում»,- երեկ Ավտոտրանսպորտի միջազգային միության (IRU) նիստի ժամանակ վստահեցնում էր նախարարը: Հանդիպման ընթացքում պարոն Վարդանյանը, անդրադառնալով առեւտրի ու տնտեսական կայուն զարգացմանն ուղղված կառավարության քայլերին, հիշեցրեց, որ կառավարության որոշմամբ՝
ՀՄՀ-ից սպասում ենք հերթական 29 մլն դոլարը
Երեկ կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առեւտրային կազմակերպության («ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ) կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Օրակարգի առաջին հարցով քննարկվել եւ հաստատվել է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային ներկայացվելիք հատկացման ծրագրային 20-րդ հայտը՝ կից փաստաթղթերով: Համաձայն հայտի՝ 2011թ. հուլիս-սեպտեմբեր եռամսյակի համար ՀՄՀ-Հայաստանը կորպորացիայից ակնկալում է ստանալ 29
ԲՈԼՈՐՍ «ՎԱՐԿԻ» ՏԱ՞Կ ԵՆՔ
Հայաստանում այս տարվա հինգ ամիսների վարկային պորտֆելը կազմում է մոտ 1,1 տրիլիոն դրամ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը երեկ հրավիրած ասուլիսում անդրադարձավ Հայաստանի բանկային համակարգի 2011թ. առաջին հինգ ամիսների ցուցանիշներին: Եթե լսենք պարոն Ջավադյանին, ապա գրեթե բոլոր ցուցանիշներով մենք առաջ ենք ԱՊՀ մյուս երկրներից: Բանկային ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցությունը հասել է 50%-ի, այն դեպքում, երբ 2008-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԹՈՒԼԱՆԵՐ»
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի ղեկավարությունը վրդովված է ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքից այն սկանդալի կապակցությամբ, որ ծայր էր առել ռադիոկայանի փոխխմբագիր Սերգեյ Բունտմանի՝ Լեռնային Ղարաբաղ այցելությունից եւ Բաքվում նրան պերսոնա-նոն-գրատա հայտարարելուց հետո: «Ես նշեմ, որ մեզ Բունտմանի այցի համար հիմնականում գրոհում են ոչ թե Ադրբեջանի արտգործնախարարությունը, ոչ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, ոչ Ադրբեջանի դեսպանատունը, այլ գործընկեր լրագրողները: Դուք գժվե՞լ
Կազանում հնարավոր է առաջընթաց, եթե…
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը վստահեցնում է, որ Կազանում առաջընթաց հնարավոր է, եթե դրական միտումները պահպանվեն: Հունիսի 11-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո պաշտոնապես հայտարարվեց, որ քննարկման ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մի շարք առանցքային հարցերի շուրջ հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները: Հիշյալ փաստաթղթի նախագիծը կքննարկվի հունիսի վերջին Կազանում
«ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍԿՍՎԵԼՈՒ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ՆՈՐ ՓՈՒԼ»
Վստահ է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը – Թուրքիայում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, սակայն հարցերը մնացին, քանի որ թեպետ Էրդողանի կուսակցությունը հաղթեց, սակայն դա կարծես կիսատ հաղթանակ եղավ՝ նախագահականի համար Էրդողանը պատգամավորների որոշ թվի կարիք է ունենալու: – Այս խորհրդարանական ընտրություններում թեպետ Էրդողանի կուսակցությունը տոկոսային աճ է արձանագրել՝ ստանալով 50 տոկոսից ավելի քվե, բայց խորհրդարանում չի կարողացել ապահովել
ԼԱՎ ԱՇԽԱՏԵՑ
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը երեկ ասել է, որ ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը դեր ունի Հայաստանի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսության մեկնարկի գործում: Փորձագետը հիշեցրել է, որ Մարի Յովանովիչը, ով լքեց Հայաստանը նախորդ շաբաթ, կզբաղեցնի ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնականի պաշտոնը: Կիրակոսյանի կարծիքով, Յովանովիչի կարիերայի աճը պայմանավորված է հենց Հայաստանում իր արդյունավետ աշխատանքով: «Նա իր

















































