Օրվա լրահոսը
Չկայացած տոնակատարություն
Չկայացած տոնակատարություն Երեւանցիներին ուրախացնել չի հաջողվում Երեւանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության պետ Արման Սահակյանը խոստացել էր («Առավոտ», 9.12.2003), որ ամանորյա միջոցառումներն այս անգամ ավելի շքեղ են լինելու նախորդ տարիների համեմատությամբ, քանի որ «կա քաղաքապետի համապատասխան որոշում172կարգադրությունը՝ 2003-2004թթ. Ամանորը պատշաճ մակարդակով անցկացնելու վերաբերյալ»: Ավելին, պրն Սահակյանը նույնիսկ մի գաղտնիք էր բացել այս առիթով,
ՁՄԵՌ ՊԱՊԸ ՀԱՅ Է՝ ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱՆՈՒՆՈՎ
ՁՄԵՌ ՊԱՊԸ ՀԱՅ Է՝ ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱՆՈՒՆՈՎ Պնդում է կոմպոզիտոր, ազգագրագետ-աշուղագետ Էլինար Շահենը – Արդեն տարիներ շարունակ տոնում ենք Նոր տարի, ու գալիս է Ձմեռ պապը… – Անվիճելի է, որ հայերս սիրում ենք ցանկացած նշանավոր մարդու հայացնել։ Բայց այս դեպքում, ըստ մեզ հասած տեղեկությունների, Ձմեռ պապը ապրել է 5-6-րդ դարերում, եղել է Նիկողայոս անունով հարուստ մի
Չնայել կնոջը՝ 7 վայրկյանից ավելի
Չնայել կնոջը՝ 7 վայրկյանից ավելի ԱՄՆ-ի տարբեր նահանգներում գործում են զավեշտական օրենքներ Նեւադա նահանգում մարմնավաճառությունը օրինականացված է: Բացի այդ, այստեղ մարդը կարող է ամուսնանալ անգամ առանց իր մեքենայից դուրս գալու: Ընդհանրապես, ԱՄՆ շատ նահանգներում են ամուսնության գրանցման կետերը գտնվում հենց փողոցներում (կրպակների նման): Եվ որպեսզի բյուրոկրատական քաշքշուկների մեջ չընկնեն, ամուսնանալ ցանկացողները կարող են մոտենալ այդ
ԼԵԶՎԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՉԻ ՔԱՆԴՎԻ
ԼԵԶՎԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՉԻ ՔԱՆԴՎԻ Շենքի վարձակալները կարծում են, որ այն կվաճառվի ԳԱԱ Լեզվի եւ Տնտեսագիտության ինստիտուտների շենքում (Սայաթ-Նովա եւ Աբովյան փողոցների հատույթ) տեղակայված գրեթե բոլոր մասնավոր կազմակերպություններն իրենց վարձակալական պայմանագրերը 2003-ի դեկտեմբերով չեն ավարտում եւ դա կարող է լուրջ խոչընդոտ դառնալ շենքի նոր սեփականատիրոջ համար։ Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ նոր սեփականատերը Սբ Էջմիածինն է: Կարո՞ղ
«ԱրմենՏելում» ոչ թռիչքային եղանակ է
«ԱրմենՏելում» ոչ թռիչքային եղանակ է Գ. Վասիլակիսը չէր եկել դատարան, բայց ցանկանում է անձամբ ներկայացնել ապացույցները: Երեկ տնտեսական դատարանում պետք է քննվեր ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի ներկայացրած հայցն ընդդեմ «ԱրմենՏելի»: Հիշեցնենք, կապի նախարարը «ԱրմենՏելին» դատի էր տվել իր հրամանը չկատարելու համար: Իսկ հրամանով նախարարը ընկերությանն արգելել էր կիրառել 8 դրամ րոպեավճարը եւ
ԲԱԳՐԱՏԱՇԵՆԸ՝ ԷԺԱՆ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ՇՈՒԿԱ
ԲԱԳՐԱՏԱՇԵՆԸ՝ ԷԺԱՆ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ՇՈՒԿԱ Հայ կանայք վաճառվում են Սադախլոյի ադրբեջանցուն Ամեն շաբաթ Հայաստանից Բագրատաշենի շուկա է այցելում ու պետական սահման հատում 2-3 հազար մարդ։ Վրաստանի ադրբեջանաբնակ Սադախլո գյուղի շուկայամերձ տարածքում բացի առեւտրի կետերից գործում է շուրջ 2 տասնյակ սննդի օբյեկտ՝ ճաշարան, որտեղ ամեն օր մատուցվում է ավելի քան 250 հազար լարիի (կես միլիոն դրամ) սնունդ
ՍԻՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ
ՍԻՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ «Ա1+»-ը 7-րդ անգամ զրկվեց եթեր վերադառնալու հնարավորությունից: Հերթական այս մրցույթի արդյունքները «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանն այսպես գնահատեց. «Նախապես էի ասել, որ այս մրցույթն այսպես էլ ավարտվելու է: Ամալյանը չի զարմացնում՝ շարունակում է իր դերակատարությունը: Սակայն մենք համբերություն ունենք՝ կսպասենք թեկուզ 7 տարի էլ»: Վիճարկելո՞ւ են նաեւ այս մրցույթի արդյունքները հարցին, պրն
Ապրի Բուշը
Ապրի Բուշը Ռ. Քոչարյանի պաշտոնավարության 6 տարիների ընթացքում վերջինիս հեղինակած որեւէ ձեռնարկ հայ ժողովրդին, թերեւս, այդքան չի ուրախացրել, որքան ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի՝ օրերս հրապարակած նախաձեռնությունը։ Ըստ Բուշի նոր էմիգրացիոն ծրագրի, այս ոլորտը ենթարկվելու է ռադիկալ փոփոխությունների, իսկ դրանց արդյունքում, մասնավորապես, լեգալացվելու է մոտ 14 մլն օտարերկրացիների կեցության կարգավիճակը։ Հասկանալի է, որ խոսքը վերաբերում է
Հմայակն ընկավ Հայրիկյանի ջրե՞րը
Հմայակն ընկավ Հայրիկյանի ջրե՞րը Կապիկի տարվա առաջին մամուլի ասուլիսը հրավիրել էր Պարույր Հայրիկյանը Երեկ նա արձանագրեց, որ 2003 թվականը մեր պատմության մեջ մտնելու է որպես գերտխրահռչակ տարի, որովհետեւ՝ «Հայաստանում դահիճներ են տիրում իշխանությանը»։ Իր այս եզրակացությունը ԱԻՄ առաջնորդը հաստատում է նրանով, որ՝ «տարվա վերջին ընդունված պետական բյուջեով վերստին դանդաղ մահվան դատապարտեցին թոշակառուներին (…), երբ մի
«ՀԵՌԱԽՈՍԻ ՀԱՄԱՐ ՈՒՆԵՆՔ»
«ՀԵՌԱԽՈՍԻ ՀԱՄԱՐ ՈՒՆԵՆՔ» Հպարտությամբ հայտարարում է Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների, վարկերի, դրամաշնորհների եւ մարդասիրական օգնությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի փոխնախագահ Գագիկ Մելիքյանը: Ներկա խորհրդարանն իր աշխատանքների սկզբում ձեւավորեց ժամանակավոր 3 հանձնաժողովներ, որոնց գործունեությունը գրեթե չի լուսաբանվել: Ուստի առանձնապես հայտնի չէ՝ ձեւավորումից հետո ինչո՞վ են զբաղվել այս հանձնաժողովները, նրանց գործունեության հետեւանքով
«ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ»
«ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ» Այս կարծիքին է ԱԺ պատգամավոր Գրիգոր Հարությունյանը Ըստ որոշ իշխանական քաղաքական գործիչների՝ Հայաստանում ընդդիմություն գոյություն չունի եւ յուրաքանչյուր ընդդիմադիր գործիչ առանձին-առանձին իր անձնական հարցերն է լուծում ԱԺ միջանցքներում։ Այս գնահատականին իհարկե ընդդիմադիրները համաձայն չեն եւ գտնում են, որ իշխանությանը մոտ գհնվողներն են իրենց հարցերի լուծմամբ զբաղված, իսկ ընդդիմությունը իր անելիքը
Ամենաճկուն մայրիկը
Ամենաճկուն մայրիկը Ո՞վ էր Ռուզաննա Վարդանյանը մինչեւ «հեղափոխությունը»՝ ճկուն, սիրունիկ ակրոբատ-պարուհի։ Ամուսնությունն ամբողջովին հեղափոխեց նրա կյանքը՝ այժմ նա 3 երեխաների մայր է։ «Ճիշտ է, մի քիչ գիրացել եմ, բայց ճկունությունս չեմ կորցրել»,- ասաց նա ու՝ «շպագատ» նստեց նույն պահին։ Ռուզաննան 80-ական թվականներից հայտնի դարձավ պլաստիկ ակրոբատիկայի ժանրում, իր ֆանտաստիկ գեղեցկությամբ համարներով շրջեց ողջ աշխարհը։ Մեկ
ԱՅՍՕՐ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅՑՎՈՐ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ
ԱՅՍՕՐ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅՑՎՈՐ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ Րաֆֆի Հովհաննիսյանի հայցը՝ ՀՀ նախագահի անգործությունն անվավեր ճանաչելու պահանջով Բա ասում ենք Հայ դատ, ցեղասպանության ճանաչում, բա ասում ենք մեկ ազգ, մեկ հայրենիք, բա ասում ենք միացյա՜լ, անկա՜խ: Հը՞, ընկեր կուսակցականներ ու իշխանություններ: Բա եղեռնի հետեւանք չէ՞, որ հայը հայտնվել է ամերիկաներում: Արտերկրում բնավորված հայը տասներկու տարի ապրում է Հայրենիքում,
Սեռական դաստիարակության կարիք ունի ողջ ազգը
Սեռական դաստիարակության կարիք ունի ողջ ազգը Դեկտեմբերի 19-ին Հայաստանի հեռուստատեսության 1-ին ալիքով ներկայացվում էին դեռահասների սեռական դաստիարակության շուրջ կատարված սոցիոլոգիական հարցումներ։ Եվ դեռահասները, եւ հասուն մարդիկ գտնում են, որ անհրաժեշտ է դեռահասների դաստիարակության վերաբերյալ դպրոցում համապատասխան դասընթացներ մտցնել։ Ես 1981-ից առայսօր Սյունիքի մարզային գրադարանում ղեկավարում եմ «Երիտասարդ ընտանիք» ակումբի աշխատանքները եւ ավելի մոտիկից գիտեմ հատկապես
«ԼԵԶՎԱՆԻ» ԶԵԿՈՒՅՑ
«ԼԵԶՎԱՆԻ» ԶԵԿՈՒՅՑ Եթե մերձբալթյան որեւէ երկրում միամտաբար պատմենք, թե Հայաստանում ի՞նչ վերաբերմունք կա ռուսերենի նկատմամբ, տեղաբնակները հավանաբար կապշեն: Իսկ ահա ռուսների համար դա երբեք էլ զարմանքի կամ տարակուսանքի թեմա չի եղել: Ավելին, ոչ վաղ անցյալում մոսկովյան մի քանի լրատվամիջոցներ նույնիսկ համարձակություն ունեցան Հայաստանին մեղադրել ռուսաց լեզուն հարկադրաբար եւ բռնի մեթոդներով դուրս մղելու մեջ: Սեփական լեզվի
Միջնադարյան շուկա
Միջնադարյան շուկա Վերջին տարիներին տարեցտարի Բագրատաշենի շուկայում էլ ավելի են շատանում խոչընդոտներն ու դժվարություննրը։ Պատճառը մաքսային գանձումներն են թե Վրաստանի եւ թե Հայաստանի մաքսակետերում։ Անձամբ բազմիցս մաքսակետում ականատեսն եմ եղել տհաճ միջադեպերի եւ վիճաբանությունների։ Մաքսատան աշխատակիցը հրում է պարկի ծանրությունից ատամները սեղմած, հազիվ ոտքերը քարշ տվող տարեց տղամարդուն կամ կնոջը։ Իսկ այդ մարդիկ ապրելու այլ
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ Ամենաչար Ձյունե թագուհու երեւակայությունն անգամ չէր բավականացնի ստեղծելու այնպիսի չար «խրախճանք», ինչպիսին առանց չարամտության կազմակերպեցին տեղական իշխանություններն ու զանազան ծառայություններ՝ ամանորի օրերին։ Դեկտեմբերի 31-ի հետկեսօրին, այն է՝ տոնական խոզի, հավի կամ այլոց ազդրերը կարմրացնելու թունդ ժամերին, մայրաքաղաքում սկսվեցին հոսանքի համատարած «խափանումներ»։ Տոնածառի լույսերի պես միանում-մարում էին նույնիսկ կողք-կողքի գտնվող շենքերի լույսերը։ Անհանգստացած բնակիչների
ՀԱՆՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՈՒՄԸ ՄԵՐ ՄԻԱԿ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆ Է
Ընտրությունները ցանկացած երկրի քաղաքական կյանքում լուրջ իրադարձություն են, առավել եւս, երբ խոսքը վերաբերում է երկրի նախագահի ընտրություններին: Եվ այդ առումով Հայաստանը բացառություն չէ (եւ փառք Աստծո, որ բացառություն չէ): Ընդ որում, բացառություն չէ ոչ այն պատճառով, որ Հայաստանը փոքր երկիր է՝ քաղաքական եւ տնտեսական կյանքի բավականին համեստ տարողունակությամբ (հանգամանք, որն իր հետքն է թողնում քաղաքական
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ իշխանությունն աննախադեպ հարձակում է սկսել «Սոցիալիստական Հայաստան» քաղաքական միավորման դեմ՝ փորձելով կազմալուծել միավորման բնականոն գործունեությունը, խափանել նախընտրական ողջ գործընթացը։ Տպավորությունն այն է, որ ոմանք կարծես սպասում էին մի ազդանշանի (որը դարձավ Տիգրան Նաղդալյանի սպանությունը), որպեսզի ընդդիմության ու հատկապես «Սոցիալիստական Հայաստանի» դեմ ծավալեն սանձարձակ ու լկտի «վհուկների որս»։ Ամանորի նախօրեին ձերբակալվել են միավորման տասնյակ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հիմնադրման առաջին իսկ օրվանից «Հանրապետություն» կուսակցությունն իր հավատարմությունն է հայտնել համամարդկային արժեքներին՝ մերժելով ահաբեկչության եւ բռնության ցանկացած դրսեւորում։ Խստագույնս դատապարտում ենք հայտնի հեռուստալրագրող Տիգրան Նաղդալյանի դեմ իրականացված մահափորձը, որը պատճառ դարձավ նրա ողբերգական մահվան։ Երկրի իշխանություններից եւ իրավապահ մարմիններից պահանջում ենք՝ բոլոր միջոցները ձեռնարկել այս քստմնելի ոճրագործությունը բացահայտելու համար։ Ցավով արձանագրում ենք, որ գործող
Իսկ նրանք հավատո՞ւմ են Աստծուն
Իսկ նրանք հավատո՞ւմ են Աստծուն Միայն Աստված կարող է իմանալ, մեր երկրի պետական պաշտոնյաները հավատո՞ւմ են իրեն, թե՞ ոչ։ Բայց մի բան մենք գիտենք եւ հաստատ՝ պաշտոնյաներից քչերն են կարողանում ուղիղ նայել մարդկանց աչքերին եւ պատասխանել լրագրողի մեն-միակ եւ սովորական հարցին՝ «Իսկ դուք Աստծուն հավատո՞ւմ եք»։ Նախկին նախարար, այժմ՝ ոստիկանապետ Հայկ Հարությունյանն, օրինակ, հարցին պատասխանեց.
Մինչ այժմ՝ 17 ձերբակալվածներ
Մինչ այժմ՝ 17 ձերբակալվածներ Հնազանդորեն գնալով այն ուղղությամբ, որը Տիգրան Նաղդալյանի սպանության առնչությամբ մատնացույց էին արել իշխանամետ գործիչները, Գլխավոր դատախազությունը դեռեւս չի հայտնաբերել որեւէ կասկածյալի՝ չնայած կատարված մի շարք ձերբակալություններին: Այս սպանությանը հետեւած մեկնաբանություններում զարմանալի իրողություններ արձանագրվեցին՝ քստմնելի ահաբեկչությունը խստորեն դատապարտելու հայտարարությամբ հանդես եկավ ՀՅԴ-ն, երբ այս կուսակցության գործիչներն ահաբեկչությունը համարում են քաղաքական պայքարի ընդունելի
ՄՆԱՑԻՆ 12 ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
ՄՆԱՑԻՆ 12 ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ Նախագահական ընտրարշավին իրենց մասնակցությունը գրանցման փուլից առաջ դադարեցրին առաջադրված թեկնածուներ Պետրոս Մակեյանը, Պարույր Հայրիկյանն ու Արշակ Սադոյանը: «Ժողովրդավարական Հայրենիքի» նախագահ Պետրոս Մակեյանն իր առաջադրումը պաշտպանող 39.357 ստորագրությունների քանակով թեկնածուների մեջ առաջիններից մեկն էր. եւ սա՝ չնայած խոտան, սպիտակ թերթերով մատյանների առկայությանը: Սակայն ստորագրությունները ԿԸՀ-ին ներկայացնելուց հետո կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես
ՀԵՐԹԱԿԱՆ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱ՞ԾԸ
ՀԵՐԹԱԿԱՆ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱ՞ԾԸ Տիգրան Նաղդալյանի սպանության չորս վարկածները Անհայտ ոճրագործի (կամ ոճրագործների) կողմից ուղարկված քիլերը սպանեց փայլուն լրագրողին, բարձր պրոֆեսիոնալին, ոլորտի հմուտ ղեկավարին: Այդ նողկալի հանցագործությանը ցանկացած նորմալ մարդու արձագանքը պետք է լինի ցասումն ու զայրույթը: Բոլոր նորմալ մարդիկ գլուխ են խոնարհում Տիգրանի հիշատակի առաջ եւ ցավակցում նրա հարազատներին: Մինչդեռ քաղաքական գործիչները հաջորդ իսկ օրը սկսում
Արցախյան խաչքարերը երկրամասի պատմության
Արցախյան խաչքարերը երկրամասի պատմության հուշերն են Արցախի հազարավոր հուշարձանները, խաչքարերը երկրամասի պատմության հուշերն են, մեր ազգային մշակույթի խոսող վկաները։ Նրանց միջոցով մենք շփվում ենք մեր ժողովրդի պատմական անցյալին, զգում ժամանակի խորությունը։ Միջնադարյան հայ մշակույթի մասին խոսելիս պետք է սկսել խաչքարերից։ Խաչքարը զուտ հայկական երեւույթ է։ Նրա մեջ առկա են հայկական գլխավոր գծերը։ Աշխարհում ոչ մի
ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆ
ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆ ՎԵՐԱԴԱՐՁ ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻՑ Հատված «Հիշողության կղզիներ» վեպից Մինչեւ գնացքը Երեւանից կհասներ Այրում կայարան՝ մի ամողջ գիշեր, Հովսեփը կարողացավ համակերպվել իր մոտալուտ մահվան դաժան փաստին։ Նա գնացքից իջավ հանգիստ ու ինքնավստահ, առանց ցավագին հառաչների եւ հոգեկան հուսահատ ջղաձգումների։ Ալավերդու հիվանդանոցում երկու շաբաթ պառկելուց հետո նրան ստուգման էին ուղարկել Երեւան, մի նշանավոր պրոֆեսորի մոտ։ Անալիզներ
Փառատոնը՝ «գրդոնի» միջոց
Փառատոնը՝ «գրդոնի» միջոց Օրերս Կ. Դեմիրճյանի անվան մարզամշակութային կենտրոնում կայացավ «Տարվա երգ» փառատոնը, որը, ըստ հանդիսատեսի ու միջոցառման մասնակիցների, ընդամենը ռուսական համանուն փառատոնի անհաջող կրկնօրինակն է։ Ռուսական «Տարվա երգը», որը արդեն 31 տարեկան է, անց է կացվում ՌԴ կառավարության կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովի, Մոսկվայի քաղաքապետարանի, ՌԴ մշակույթի նախարարության եւ այլոց աջակցությամբ, ուստի միջոցառմանը մասնակցում են
ՏՈՆԱԾԱՌԸ ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ Է
ՏՈՆԱԾԱՌԸ ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ Է Ամանորյա միջոցառումները լավագույն առիթն են Երեւանի քաղաքապետարանի ու թաղապետարանների համար, որպեսզի նրանք տոնը հավուր պատշաճի նշելու նպատակով՝ ըստ ճաշակ ու ախորժակի գումար ծախսեն։ Տարեցտարի տոնակատարությունների համար «պահանջվող» գումարի չափերն ավելանում են, իսկ 2002 թվականը այս առումով բացառություն չէ։ Հին թաղապետերը փորձում են հիմնավորել, թե նախորդ տարիների համեմատ որքան լավ են աշխատում,
Համա-տեր է, հա՜
Համա-տեր է, հա՜ «Ո՞ւր են տանում հետքերը. «չեչենների» բնակարանում» (14.12.02թ.) հրապարակումը բազմապիսի արձագանքներ ունեցավ։ Պաշտոնական էր դրանցից միայն մեկը՝ արդարադատության նախարարության։ Հրապարակման մեջ խոսք էր գնում Մոսկովյան 8, բն. 48-ի մասին, ուր ըստ «Իրավունք» թերթի, «չեչեն գրոհայիններ» էին բնակվում, որոնք «օրը ցերեկով» վտարում են իրենց բնակարաններից… երեւանցիների։ Մասնավորապես, նշվել էր ոմն Արթուր Մարդոյանի ընտանիքի մասին։

















































