Օրվա լրահոսը
Նամակ կաթողիկոսին
Շուրջ 40 մտավորականներ բաց նամակ են հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ վեհափառին, որտեղ մտահոգություն են հայտնել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի քանդման առիթով: Նրանք նշել են, որ հուշարձանի տարածքում է գտնվում նկարիչ Օնիկ Մինասյանի խճանկարը, որը եւս դասվում է հայկական մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչության՝ իր տեսակի մեջ սակավաթիվ, բարձր գեղարվեստական ճաշակով կատարված գործերի շարքին: «Այդ խճանկարն այսօր, ցավոք, եւս
Հայկական դպրոցի տեսլականը
Ինչի են ընդունակ մեր շրջանավարտները Երեկ «Էրեբունի Պլազա» բիզնես-կենտրոնում կայացավ «Հայկական դպրոց» թեմայով բաց քննարկում, որը «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպած թվով 4-րդ հանդիպումն էր: Քննարկման մասնակից մայրաքաղաքի եւ մարզերի դպրոցների տնօրենները, ուսուցիչներն ու առարկայական միջազգային օլիմպիական թիմերի ղեկավարներն իրենց առաջարկություններով անդրադարձան «Հայկական դպրոցի տեսլականը» հիմնարար խնդրին: «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը նշեց. «Անհնար
ՆՈՆԱՆ, ԱԻԴԱՆ ՈՒ «ՄԵԾ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Ոմանք իրենց կարողություններով տարբերվում են մյուսներից… Աիդան ու Նոնան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 7-րդ դասարանի աշակերտուհիներ են: Կրթահամալիրում աշակերտները չեն էլ հիշում, որ ունեն մտավոր ինչ-ինչ խնդիրներ, իսկ ուսուցիչները կարծում են, թե կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեն բոլոր երեխաները: «Հատուկ ուսուցման ծրագիր» ասելով՝ այստեղ նկատի ունեն եւ՛ հատուկ կարիքով սովորողներին, եւ՛ օժտված երեխաներին, ու յուրաքանչյուր աշակերտի
ԻՆՉՈ՞Ւ ՊԷՏՔ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԴԱՍԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՆԸ
Ինչո՞ւմն էր կայանում աբեղեանական խեղագրութիւնը եւ ի՞նչ ենք ժառանգել դրանից այսօրուայ հայաստանեան ուղղագրութեան մէջ: Սկիզբը՝ «Առավոտ», 09.02.10, 11.02.10, 23.02.10, 27.02.10, 04.03.10, 06.03.10, 10.03.10, 18.03.10: Ինչպէս արդէն գիտենք, խեղագրութեան նկատմամբ մտաւորականութեան մերժողական դիրքը եւ բողոքները ստիպեցին կառավարութեանը՝ մեղմել կամ ինչ-որ ձեւով «փրկել» դրութիւնը, ստեղծելով զանազան նոր յանձնաժողովներ՝ թէ՛ քսանական, թէ՛ երեսունական թուականներին, որոնց ընդունած որոշումները, սակայն,
Բոլորը կողմ են, իսկ «Հայջրմուղկոյուղի՞ն»
Կապանում գործող «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ն կոչ է անում Կապանի քաղաքապետին եւ կապանցիներին՝ միանալ եւ պայքարել մշտապես մաքուր խմելու ջուր ունենալու համար կազմակերպության նախաձեռնությանը: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզկենտրոնում խմելու ջրի վիճակին «Առավոտը» հաճախ է անդրադառնում, վերջին անգամ մարտի 6-ին՝ «Կապանում խմելու ջուր չկա», եւ մարտի 20-ին՝ «Կապանցիներին չեն փոխհատուցի»: «Էկոլոգիական անվտանգության ապահովման
2005 ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆՈՐՈՇ ԱՊԱԳԱՆ
Պետությունը շենք կառուցելու փող չունի, քաղաքապետարանն էլ չի ուզում պատասխանատվությունը կիսել Վանաձորի 2005 ընտանիքներ երկրաշարժի պատճառով վթարային դարձած, երրորդ կարգի վթարայնություն ունեցող 84 շենքերի բնակիչներ են: Երկրաշարժից 21 տարի անց նրանք ահուդողով ապրում են շենքերում, որոնց վիճակը տարեցտարի վատանում է՝ տանիքների անմխիթար վիճակի, ջրհորդանների բացակայության ու թալանման պատճառով: Բնակվել ասվածը խիստ հարաբերական է, քանի որ
ԷԼԻ ՄԱՆՐ ՁԿՆԵՐ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի բաժինը երեկ տեղեկացրեց, որ բացահայտվել են ավտոլվացման կետ եւ վարսավիրանոց՝ Խորհրդայինի բաժնի աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալների հիման վրա: Ավտոլվացման կետը մայրաքաղաքի Ավան թաղամասում է, գործել է մարտի 1-ից, իսկ ապօրինի ձեռնարկատերը Մուշեղ Մամիկոնյանն է: Ըստ ՊԵԿ-ի, Երեւանի բնակիչ Էդգար Հարությունյանն էլ մարտի 1-ից որոշել էր վարսավիրական գործունեություն ծավալել՝ Թոթովենցի
ԹԵՂՈՒՏՑԻՆԵՐԻ ՀԱՅՑԸ ՄԵՐԺՎԵՑ
Երեկ ՀՀ վարչական դատարանը մերժեց բնապահպանական «Էկոդար» կազմակերպության հայցը: Ըստ այս դատարանի որոշման տրամաբանության, հասարակական կազմակերպությունը պատշաճ հայցվոր չէ, քանի որ իրավունք չուներ դիմել դատարան՝ բնապահպանական հարցեր վիճարկելու համար: Հիշեցնենք, որ ՀՀ վարչական դատարանը մեկ անգամ մերժել էր այս հայցը: Թեղուտցիները դիմել էին ՀՀ վճռաբեկ դատարան, որը բավարարել էր նրանց բողոքը եւ այն ուղարկել վարչական
ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐՆ ԷԻՆ
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում 2010թ. մարտի 14-23-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների եւ այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են 39 լիտր ոգելից խմիչք, որից 29 լիտրը՝ ինքնաշեն, 105 բջջային հեռախոս, 75 կտրող-ծակող առարկա: Գրանցվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված 2 դեպք: Քաղաքացիական բժշկական հաստատություն է տեղափոխվել 2 դատապարտված կամ կալանավորված անձ, իսկ քաղաքացիական
Լեզվական մատչելիություն՝ բոլորի համար
Երեկ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում կազմակերպվել էր «կլոր սեղան»՝ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան» ներկայացրեց ազգագրագետ, փորձագետ Հրանուշ Խառատյանը: Նա նկատեց, որ Հայաստանում ռուսերենը դառնում է ազգային փոքրամասնությունների միջհաղորդակցական միջոց: Որ դա այդպես է, հաստատվեց նաեւ երեկ, երբ բանախոս-փորձագետները հանդես եկան ռուսերեն: Հ. Խառատյանը նաեւ շեշտեց, որ կրթության համապատասխան
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ Ո՞Ր ՈՐՈՇՈՒՄԸ ԿԸՆԴՈՒՆԵՆ
Տարիներ շարունակ ջուրն անտեղի հոսում է… «Առավոտը» տեղեկացրել էր «Հայջրմուղկոյուղու» կողմից Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի բնակիչներին «զանգվածաբար» դատի տալու մասին: Այդ «պատվին» էր արժանացել նաեւ գյուղի բնակչուհի Վարդուհի Ստեփանյանը, որից «Հայջրմուղկոյուղին» պահանջում էր 122 571 դրամ՝ որպես 2004թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ 2009թ. մայիսի 31-ը ջրամատակարարման ծառայության դիմաց պարտք: Վ. Ստեփանյանը, ինչպես նաեւ գյուղի բոլոր բնակիչները,
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Այն նախագահում էին հանձնաժողովի համանախագահներ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ամփոփվեցին պաշտպանության ռազմավարական վերանայման 3-րդ փուլի ընթացքում կատարված աշխատանքները: Հանձնաժողովի մշակած փաստաթղթերով հիմք է ստեղծվել պաշտպանության ոլորտում երկարաժամկետ պլանավորում իրականացնելու համար:
ՊԱՅՔԱՐԵՑԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ԴԵՄ
Տուբերկուլյոզը առավել բարդ խնդիրներից է՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Չնայած այս հիվանդությունը բուժելի է, սակայն այն շարունակվում է տարածվել՝ սպառնալով միլիոնավոր մարդկանց առողջությանը, տնտեսական ու սոցիալական բարեկեցությանը: Երեկ Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով նման դիտարկումներ է արել առողջապահության փոխնախարար Ալեքսանդր Ղուկասյանը՝ Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակում տեղի ունեցած միջոցառման ժամանակ: 2009-ին հանրապետությունում
1 ԺԱՄՈՎ ԼՈՒՅՍԵՐԸ ԿԱՆՋԱՏԵՆ
Մարտի 27-ին, ժ. 20։30-ից 21։30-ը Երեւանում, ինչպես աշխարհի մի շարք քաղաքներում, մեկ ժամով կանջատվեն մայրաքաղաքի խորհրդանիշ հանդիսացող շենքերի արտաքին լուսավորությունն ու էլեկտրաէներգիան: Կանջատվի նաեւ քաղաքի պողոտաների ու հիմնական փողոցների լուսավորությունը։ Սա ոչ թե հովհարային անջատում է, այլ՝ մոլորակի կենսական պայմանների եւ ռեսուրսների պահպանմանն ուղղված ակցիա։ Այս միջոցառման կազմակերպիչը մեր երկրում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղն
Անցումներում անցնելու տեղ չկա
Սակայն համայնքի պատասխանատուները դրա վրա աչք են փակում Գարեգին Նժդեհի հրապարակի գլխավոր ստորգետնյա անցումը ամենամարդաշատ անցումներից մեկն է: Սա միակ պատճառը չէ, որ այնտեղ մշտական հրմշտոցներ ու վեճեր են: Անցումն իրականում բավականին ընդարձակ է, սակայն ծաղկավաճառներն ու հուշանվերներ վաճառողները գրավել են անգամ անցումի այն հատվածները, որոնք նախատեսված են անցորդների համար: ՀՀ կառավարության՝ Երեւանի քաղաքապետարանին գույք
«ԽՈՊԱՆՉԻՆԵՐԻ» ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՍՈՎԱԾ ԿՄՆԱՆ
Եթե ՌԴ իշխանությունները իրականացնեն իրենց մտադրությունները Ռուսաստանի եւ հատկապես Մոսկվայի իշխանությունները արտասահմանցի միգրանտների ներհոսքը նվազեցնելու նպատակով տարեցտարի աշխատանքային թույլտվության քվոտաները պակասեցնում են: Եթե նախորդ տարի ՌԴ-ի մայրաքաղաքում արտասահմանցիների աշխատանքային քվոտաները 300 հազար էին, ապա այս տարի Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը միգրացիոն ծառայությունների առջեւ խնդիր է դրել՝ արտասահմանցիների աշխատանքային քվոտաները չպետք է գերազանցեն 200 հազարը: Մոսկվայի
«Նաբուկո»-ն հարցականի տա՞կ է
Դեպի Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարումների շուրջ պաշտոնական Բաքվի եւ Անկարայի միջեւ բանակցություններն ընդհատվել են Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու՝ Անկարայի փորձերի պատճառով: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը: Նրա ասելով, արդեն մեկ ամսից ավելի է՝ Ադրբեջանի հետ բանակցություններն ընդհատվել են: «Գլխավոր խնդիրը քաղաքական է: Առայժմ պարզ չէ, թե, արդյոք, Ադրբեջանն
Դրամը շարունակում է արժեւորվել
Երեկ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է $10 750 000-ի առք եւ վաճառք՝ 392.49 դրամ՝ $1-ի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Իսկ ըստ «Արմինֆոյի»՝ երեկ Երեւանի առեւտրային բանկերի տարադրամի փոխանակման կետերում ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 393 դրամ, եվրոյի առքի առավելագույն գինը՝ 531 դրամ: Դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 396 դրամ՝ 1 դոլարի
ՄՖԿ-ն կաջակցի բարեփոխումներին
Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Սնեժանա Ստոյկովիչի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են գործարարության եւ տեսչական ոլորտներում բարեփոխումների իրականացման մանրամասներ, որոնք գործարարության մասով նախատեսում է նաեւ ՀՀ կառավարության գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը: Վարչապետը կարեւորել է միջազգային առաջատար փորձի ներդրումը համապատասխան խորհրդատվության տրամադրման միջոցով: Որպես փոխգործակցության առաջնային
ՀԲ-ի վարկով ՀՄՀ-Ի չարածը կանեն
Համաշխարհային բանկը նախատեսում է մինչեւ տարեվերջ Հայաստանին տրամադրել $35-40 միլիոնի վարկ՝ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի կողմից դադարեցված ընդհանուր առմամբ 171 կմ ճանապարհահատվածների, ինչպես նաեւ միջպետական ճանապարհի խաչմերուկից մինչեւ Հալիձոր գյուղ տանող հատվածի կառուցման եւ վերանորոգման համար։ Այս մասին տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի եւ Հարավային Կովկասում տրանսպորտի ծրագրերի պատասխանատու Օլիվեր Լը Բերի հետ հանդիպմանը հայտարարել
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ Է ԳՈՐԾՈՒՄ
Հայաստանում գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու ուղղությամբ կառավարությունը համարժեք քայլեր չի իրականացնում. «Ի՞նչ տրամաբանությամբ ես հռչակում գյուղատնտեսությունը տնտեսության զարգացման գերակա ուղղություն, երբ համապատասխան անհրաժեշտ քայլեր չես ձեռնարկում, գյուղացու կողքին չես կանգնում»,- երեկվա ասուլիսում նման հարցադրում ներկայացրեց ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի անդամ Բագրատ Սարգսյանը, նշելով, որ գյուղատնտեսության ոլորտին պետբյուջեով հատկացված սուբսիդիան այս տարի 558 միլիոն դրամ
ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ «ԿԼՊԵ՞Լ»
Վիրտուալ վաճառականները հույս ունեն, որ իրենց թանկուկրակ ապրանքները սփյուռքահայերը կսպառեն՝ առանց գլխի ընկնելու դրանց շուկայական արժեքի մասին: Փոքր ծաղկեփնջիկ, գինը՝ 53 հազար 700 դրամ: Տորթ, 50×60 սմ, գինը՝ 86 700 դրամ կամ $229.36: Հարազատի գերեզմանին մոմ վառել, գինը՝ պայմանագրային: Այս գնացուցակը զետեղված է հայկական ինտերնետային կայքերից մեկում՝ www.netshop.am-ում: Այդ կայքը ինտերնետային մի հսկայական խանութ է,
Գեղամյանը չի մտածել, Հովհաննիսյանը չի կարծում
Քոչարյանի հարցազրույցի շուրջ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու հավակնություններն առավել առարկայական են դառնում: Ուշագրավ էր նրա վերջին հարցազրույցը, որտեղ պարոն Քոչարյանը քննադատում է ներկայիս իշխանության վարած հենց տնտեսական քաղաքականությունը: Թերեւս արժե պարոն Քոչարյանին հիշեցնել իր իսկ խոսքերը, երբ պատասխանելով «Հազարամյակի մարտահրավերներ»-ի գրասենյակին՝ հայտարարում էր, թե Հայաստանն իր գլխի ճարն ամեն դեպքում կտեսնի: Հավանաբար,
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԴՈՒՐ Է ԵԿԵԼ ՄԻԱՅՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՀԱՎԱՔՆԵՐՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ԴՐՈՒՅԹԸ
Սա երեւում է այն պատասխանից, որով ՀՀ կառավարությունն արձագանքել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի հարցմանը: ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի մարտի 17-ի նիստի ընթացքում ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունում ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ինչպես պատմել էր «Առավոտին»՝ իր ելույթում ասել էր. «Լավ կլինի, որ համազեկուցողներն անձամբ ծանոթանան այն նամակի պատասխանին, որն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը ստացել է կառավարությունից՝ «Մարտի
«ԽՈՍՏՈՎԱՆԵԼ ԵՆ»
«Aysor.am»-ի հաղորդմամբ, երեկ մեկնաբանելով Սիրիա այցի շրջանակներում ՀՀ նախագահի հայտարարությունը, թե Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու պայմանը կատարելու դեպքում հայկական կողմը պատրաստ է զիջել անվտանգության գոտի կազմող որեւէ տարածք, ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները պաշտոնապես «խոստովանել են», թե պատրաստ են տարածքներ հանձնել: «Պարտադիր չէ, որ դա ուղիղ ասվի: Դա
ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԸ FIDH-Ի ՀՐԱՎԵՐԸ ՄԵՐԺԵՑ
«Իրավունքի եւ ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Հարությունյանը երեկ բաց նամակով դիմել է ապրիլի 6-8-ը Երեւանում տեղի ունենալիք «Արդարադատություն. Անկախ դատարանի առջեւ արդյունավետ պաշտպանության իրավունք. Նոր մարտահրավերներ» թեմայով միջազգային ֆորումի կազմակերպիչ, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ Սուհայր Բել Հասենին: Նամակում նշված է, որ Վարդան Հարությունյանի ղեկավարած կենտրոնն այդ ֆորումին մասնակցելու հրավեր է ստացել. «Մեկ այլ
ՀԵՐԹԸ ԼՈՐԴԵՐԻ ՊԱԼԱՏԻՆՆ Է
Մարտի 29-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատը քննարկելու է Հայոց ցեղասպանության մասին օրինագիծ: Ըստ «Նոյյան Տապան»-ի, «Armenia Solidarity» կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ բրիտանացի խորհրդարանականներին բաժանվելու են բուկլետներ՝ արդարադատության նախարար Ջեկ Սթրոյի քննադատությամբ եւ քննարկումներին մասնակցելու կոչով: Հայտարարության մեջ նշվում է, որ արդարադատության նախարարն անտեսում է թագավորական փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնի իրավաբանական եզրակացությունը Հայոց ցեղասպանության
ԱՐԴԵՆ 3 ՏԱՐԻ Է՝ ՆԱ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ
Անդրանիկ Մարգարյանը ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնեց չափազանց դժվարին ու բարդ մի պահի՝ երկրում տեղի ունեցած աննախադեպ ողբերգական իրադարձությունից հետո, քաղաքական ու տնտեսական ծանր պայմաններում, այն պահին, երբ խաթարված էր երկրի անվտանգությունը: Իր գլխավորած Հանրապետական կուսակցության հետ վերցնելով պատասխանատվությունը կառավարության գործունեության, երկրում իրավիճակի կարգավորման ու բարելավման համար՝ Անդրանիկ Մարգարյանը դարձավ ամենաերկարակյաց վարչապետը: Այսօր ամեն ինչ փոխված
Կոնգրեսական լուրեր
Հանդիպել են դիվանագետների հետ Երեկ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ տնտեսական հանձնախմբի ներկայացուցիչներ Հրանտ Բագրատյանը, Բագրատ Ասատրյանը, Վահագն Խաչատրյանն ու Վահագն Ղազարյանը հանդիպել են Հայաստանում հավատարմագրված Եվրամիության, այդ թվում՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Հոլանդիայի, Լիտվայի, Հունաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լեհաստանի դեսպաններին եւ դիվանագետներին, ինչպես նաեւ ԵՄ պատվիրակության ղեկավարին: Հանդիպման ընթացքում Կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի
ԶՈԼԱՎՈՐ ՀԱԳՈ՞ՒՍՏԸ ՊԻՏԻ ԽԱՆԳԱՐԻ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը կարծում է՝ այո Եթե հետեւենք Հայաստանում այս տարվա ընթացքում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների հետագծին, ապա պետք է, թերեւս, արձանագրենք, որ առաջին եռամսյակի կտրվածքով այն ավելի բարենպաստ էր ոչ այնքան ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի եւ նրա կառավարության, որքան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար: Վերջինս այս տարեսկզբից ի վեր գործող նախագահին