Օրվա լրահոսը
Արծիվները՝ Գյումրի հասան սխալներով
Այս տարվա հունվարի 29-ին՝ Երեւանում «Սյունյաց արծիվներ» կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը հայտարարեց, որ կազմակերպությունը վերանվանվում եւ վերագրանցվում է՝ «Հայոց արծիվներ», բայց նպատակները մնում են նույնը, ինչ վերջին 7 տարում՝ ռազմահայրենասիրական դաստիարակություն, բանակ-հասարակություն կապի ամրապնդում: Այս հայտարարությունից հետո՝ մոտ 50 օրում հիմնվել է «Հայոց արծիվների» 52 մասնաճյուղ՝ 37 գյուղում եւ 15 քաղաքում: Այսօր Հայաստանում կա մոտ
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ՝ ՎԱՐԴԱՆ ՄԱՐԱՇԼՅԱՆ
ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ Վարդան Մարաշլյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարի տեղակալ: Վարդան Մարաշլյանի կենսագրականը կամ այլ մանրամասներ չեն ներկայացվել: Հիշեցնենք, որ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը անցած տարի մեզ հետ զրույցում ասել էր, որ նախարարության ամենամեծ խնդիրը Սփյուռքին ոչ լրիվ տիրապետելն
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը մարտի 18-ին Մինսկում մասնակցել է ԱՊՀ պետությունների ինովացիոն համագործակցության միջպետական նպատակային ծրագրի մշակման աշխատանքային խմբի հերթական նիստին: Երկօրյա նիստի ժամանակ նա ներկայացրել է ՀՀ առաջարկները՝ կապված ԱՊՀ շրջանակներում ինովացիոն համագործակցության հետ: Այցի ընթացքում պարոն Հարությունյանը հանդիպել է նաեւ Բելառուսի Հանրապետության գիտության եւ տեխնոլոգիաների պետական կոմիտեի նախագահ Ի.
«Լավագույն» ավանդույթները շարունակվում են
«Առավոտի» մարտի 20-ի համարում «Էկոլոգիական աղետի նախաշեմին» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնատար խողովակը քայքայված է, դրանից դուրս թափվող ջրերը խառնվում են հարակից ձորով հոսող առվին եւ թափոնատարի հարեւանությամբ գտնվող Շղարշիկ բանավանի ընդհանուր աղբյուրի ջրերին, ինչի արդյունքում արձանագրվում են թունավորումներ ե՛ւ մարդկանց, ե՛ւ կենդանիների շրջանում, մթնոլորտ արտանետվող թունավոր
ՓՐԿԵԼ ԳՈՇԱՎԱՆՔԸ
Սողանքներից բացի, արգելոց-թանգարանին վնասում է նաեւ ուշադրության պակասը 2009 թվականի հոկտեմբերի 29-ին՝ «Վտանգի առաջին գծում», իսկ նոյեմբերի 6-ին՝ «Մոռանա՞լ Գոշին եւ «Դատաստանագիրքը» հրապարակումներով տեղեկացրել ենք, որ սողանքները սպառնում են ոչ միայն Տավուշի մարզի Գոշ գյուղին, այլ նաեւ Մխիթար Գոշի դամբարանին եւ Գոշավանք համալիրին: Նաեւ հավելել ենք, որ, ցավոք, սողանքը այս շքեղ համալիրին սպառնացող միակ
ԳԱԶԻՑ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ Է
Մարտի 21-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ գազից թունավորումով Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել Ախուրյան գյուղի բնակչուհի՝ 36-ամյա Անահիտ Վանյանը, իսկ նույն հասցեի բնակիչ՝ 15-ամյա Արամայիս Սուքիասյանը տեղափոխվել է Գյումրիի մանկական ավստրիական հիվանդանոց:
ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է
Դեղորայքային թունավորումով Արագածոտնի մարզի Աշտարակի հիվանդանոց, այնուհետեւ՝ Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արագած գյուղի բնակիչ՝ 39-ամյա Սարգիս Հովհաննիսյանը: Իսկ Լոռու մարզից տեղեկություն էր ստացվել, որ դեղորայքային թունավորումով Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել Երեւանյան խճուղի 129/38 հասցեի բնակիչ՝ 23-ամյա Գարիկ Դոլմազյանը:
ԻՐԱՆՑԻՆԵՐԻ ՄԵՔԵՆԱՆ՝ ՁՈՐՈՒՄ
Կապան-Քաջարան ավտոմայրուղում «Ֆռայտ» մակնիշի ԻՌ 54185 պետհամարանիշի ավտոմեքենան ճանապարհի երթեւեկելի մասից դուրս գալով՝ ընկել էր ձորը: Ավտոմեքենայից դուրս են բերվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ՝ 48-ամյա Ֆարիբորզ Սաֆարազի եւ 18-ամյա Ֆահրադ Ֆարիբորզի Մանսուրիները: Տուժածները Կապանի բժշկական կենտրոնում ստացել էին բուժօգնություն:
ԲԱԴԱԼՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
ԱՄՆ-ում բնակվող լրագրող Նաիրի Բադալյանը երեկ «Ուրբաթ» ակումբում տեղեկացրեց, որ դիմել է դատարան՝ 3 հայցով: Նա առաջինով բողոքարկում է «Հոկտեմբերի 27»-ի գործով վարույթն իրականացնող մարմնի անգործությունը, 2-րդ հայցով, որպես հանցագործության զոհ, պահանջում է պետական բյուջեից իրեն 10 մլն ԱՄՆ դոլար փոխհատուցել եւ ՀՀ նախագահից, գլխավոր դատախազից, ոստիկանապետից ու զինվորական ոստիկանապետից էլ պահանջում է, որպեսզի նրանք
Գուլգուլյանը դեռ դատարաններում է
Նախկին գործարար Պարույր Գուլգուլյանի մասին հայաստանյան մամուլի հրապարակումները կարող են Գինեսի գրքում հայտ ներկայացնելու առիթ դառնալ: Գուլգուլյանը դեռ դատարաններում է եւ պնդում է, որ 53 000 ԱՄՆ դոլարի չափով իրենից գումար են հափշտակել՝ հրազենի գործադրմամբ ու անչափահաս երեխաներին առեւանգելու, վաղամեռիկ քննիչի ստորագրությունը փոխելու միջոցով: Դատական անհաշիվ նիստերի ժամանակ տրվում են բարձրաստիճան պետական այրերի անուններ, նախկին
ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ՝ «ԲԱՐՁՈՒՆՔԻ» ՎՐԱ
Նիրհող պատերազմում այդ ծախսը երբեք ավելորդ չէ Պարենային անվտանգության խնդիրը վերջերս լուրջ քննարկումների առարկա է դարձել պետական իշխանության տարբեր մակարդակներում: Տնտեսագիտության թեկնածու Աշոտ Զալինյանի հետ մեր զրույցն այդ հարցի շուրջ է: – Պարենային անվտանգությունը որքանո՞վ է ազգային անվտանգության ռազմավարության մաս կազմում: – Ցանկացած պետության կյանքում յուրաքանչյուր մոտեցում իր հիմքում կրում է ազգային անվտանգության հայտանիշ: Այնպես,
ԺԱՆՏԱԽՏԸ ՉԻ ՆԱՀԱՆՋՈՒՄ
Տավուշի մարզում, մարտի 18-ի դրությամբ, աֆրիկյան ժանտախտից 220 գլուխ խոզ է սատկել, ինչի պատճառով մարզում անասունների կարանտին է հայտարարվել: Նշենք, որ վարակի աղբյուրը հայտնաբերվել է Տավուշի մարզի 5 գյուղերում: Մարզում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որում ընդգրկվել են մարզային եւ գյուղական համայնքների ղեկավար ներկայացուցիչներ: Հանձնաժողովը պետք է զբաղվի վարակված խոզերի հաշվառմամբ, ինչպես նաեւ մի շարք այլ
ՊԱՀՊԱՆԵՆՔ ՋՐԻ ՈՐԱԿԸ
Երեկ, Ջրի համաշխարհային օրվա առիթով, ջրի որակի թեմայով քննարկում էր կազմակերպվել: Անվտանգ խմելու ջուրը եւ համապատասխան ջրահեռացումը ծայրահեղ կարեւոր են չքավորության նվազեցման, կայուն զարգացման եւ հազարամյակի զարգացման նպատակներն իրականացնելու համար: Այս համոզմանն է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Aysor.am-ի փոխանցմամբ, քննարկմանը ներկա «Գլոբալ ջրային համագործակցություն» միջազգային ցանցի հայաստանյան ներկայացուցիչ Արեւիկ Հովսեփյանը նշել է, որ մաքուր ջուրը կյանք
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՑԱԴՈՒԼ
Այսօր վարչական դատարանի մոտ Թեղուտի պաշտպանության խումբը ակցիա եւ հացադուլ է անելու՝ հանուն արդարության վերականգնման: Այդ օրը վարչական դատարանը լսելու է «Էկոդար» հասարակական կազմակերպության հայցը՝ ընդդեմ ՀՀ կառավարության: Ինչպես Թեղուտի պաշտպանությունը ստանձնած բնապահպաններն են նշում, հայցի հիմքում ընկած է պետական մարմինների մի շարք որոշումների բողոքարկումը, որոնք վերաբերում են «ACP» ընկերության՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման (մտնում
Բժշկի սխալը կապացուցե՞ն
Բժշկական սխալների մասին հայտնեք իրավաբաններին, ոչ թե ձեր հարեւանին Մեր երկրում բժշկական սխալները գրեթե (եթե ոչ՝ ամբողջովին) անապացուցելի են: Սակայն նման սխալների բացահայտումն ու ապացուցումն իր վրա է վերցրել «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը, ընդ որում՝ դա անում է անվճար: Չնայած դրան՝ գրասենյակի ղեկավարը հայտնեց, որ իրենք բողոքներ առայժմ չեն ունենում եւ փորձում են ինքնուրույն հայթայթել նման
ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԸ՝ ԷԺԱՆ ԱՇԽԱՏՈՒԺ
Գործատուները քիչ վարձատրելու համար նույնիսկ շինարարության մեջ են աշխատեցնում անչափահաս երեխաներին եւ դարձնում նրանց ողնաշարային սուր ցավերի տեր: 13-ամյա Սաքոն աշխատում է բազալտի արտադրամասում. իր քաշից ծանր քարե սալիկները նա բեռնում է, մաքրում, սարքավորումներով փայլեցնում… մի խոսքով՝ անում նույն աշխատանքը, ինչ արտադրամասի մնացած մեծահասակ աշխատակիցները, եւ տարիքից ելնելով՝ ստանում ավելի քիչ աշխատավարձ, քան մյուսները: Նշենք,
ՋՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԵՆ
Երեւանի բաժանորդների 90%-ն ունի 20-ժամյա ջրամատակարարում։ Այս մասին, ըստ tert.am-ի երեկ ասել է «Երեւան Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեն՝ նշելով, որ կան նաեւ օրական 4 ժամ ջրամատակարարում ստացող գոտիներ, որոնց ուղղությամբ ընկերությունն աշխատանքներ է իրականացնում։ Ընկերությունն ամսական 400 ապօրինի ջրամիացման դեպք է հայտնաբերում։ 2009-ին «Երեւան Ջուրն» արտադրել է 307 մլն խմ ջուր, որից օգտագործվել
ՓՄՁ-ՆԵՐԻՆ ՎԱՐԿԵՐ ԿՏԱՆ
ՎԶԵԲ-ը շարունակում է խթանել ֆինանսավորման մատչելիությունը Հայաստանի արդյունաբերության ոլորտի համար՝ «Ամերիաբանկին» տրամադրելով 10 մլն ԱՄՆ դոլարի նոր վարկային գիծ՝ մասնավոր ՓՄՁ-ների հետագա վարկավորման համար: Ինչպես տեղեկացնում է բանկի մամուլի ծառայությունը, որին հղում է անում Արմինֆոն, ՎԶԵԲ-ի վարկային գիծը հնարավորություն կտա «Ամերիաբանկին» շարունակել զարգացնել ՓՄՁ-ների վարկավորման գործունեությունը եւ բավարարել ֆինանսավորման սահմանափակումներ ունեցող տեղական ընկերությունների վարկավորման բարձր
ԲՌՆԵԼ ԵՆ ՀԱՐԿԵՐԻՑ ԽՈՒՍԱՓՈՂՆԵՐԻՆ
Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը երեկ տեղեկացրեց, որ «270 մլն դրամի ապրանքների մատակարարում եւ ծառայությունների մատուցում» գործարքների մեկ տարվա իրականացնողը Սամվել Սիմոնյանն է: Նաիրիի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված «Մարիա-Տիգրան» ՍՊԸ-ի տնօրեն Ս. Սիմոնյանը 2009թ. ապրիլից-դեկտեմբեր տարբեր ընկերությունների ապրանքներ է մատակարարել եւ ծառայություններ մատուցել՝ մայրաքաղաքի բնակիչ Տիգրան Սահակյանի կազմակերպմամբ: Հարկային տեսչություն չեն ներկայացվել հաշվետվություններ: Նախաքննությամբ ձեռք
Խաղե՞ր են տալիս
Դրամը կարծես թե կրկին արժեւորվում է, համենայնդեպս, պաշտոնական տվյալները այդ միտումն են ցույց տալիս: Երեկ՝ մարտի 22-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 700 000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 399.18 դրամ՝ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց, միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 398.99 դրամ: Այնինչ, Երեւանի առեւտրային բանկերից «Արմինֆո» գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի
Նոր համաշխարհային ճգնաժա՞մ է սպասվում
Զարգացած տնտեսություններով երկրները լրջորեն հայտնվել են պետական պարտքի խնդրի լուծման առջեւ, իսկ գոյություն ունեցող միջոցառումներից ձերբազատումը չի մոտեցնի դեֆիցիտի խելամիտ չափերին: Այս մասին, ըստ «Վզգլյադ» պարբերականի, որին մեջբերել է panorama.am կայքը, հայտնել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենի առաջին տեղակալ Ջոն Լիպսկին: Լիպսկու կանխատեսումներով, G7 երկրներում՝ բացառությամբ Գերմանիայի եւ Կանադայի, 4 տարուց պետական պարտքը՝ ՀՆԱ–ի
«ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՄԵԶ ԿԵՐԱՆ»
Շաբաթ-կիրակի Նուբարաշեն մի՛ գնացեք. տեղ չեք հասնի «Շաբաթ-կիրակի օրերին մեր փողոցում այնպիսի խցանումներ են լինում, որ անգամ շտապօգնության ծառայությունից են հրաժարվում գալ, օգնություն ցուցաբերել, պատճառաբանելով, թե մեքենան ժամերով կմնա խցանումների մեջ»,- դժգոհում է Նուբարաշենի խճուղու բնակիչ Մարատ Մանուկյանը: «Բա որ, Աստված չանի, հրդեհ կամ այլ արտակարգ իրավիճակ լինի՞,- լրացնում է հարեւանուհին՝ Ռոզան ու շարունակում,- հանգստյան
Ցավալի անճշտություններ
Մեծ հետաքրքրությամբ կարդացի Ձեր օրաթերթի (16.03.10) «Ապակայունացման վտանգ չկա» վերտառությամբ հոդվածը: Գնահատելով իմ տված մամլո ասուլիսի հանգամանալից լուսաբանումը Ձեր օրաթերթում՝ ուզում եմ, այդուհանդերձ, Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ նշված հոդվածը պարունակում էր մի շարք ցավալի անճշտություններ եւ որոշ նորություններ իմ մասին: Ես չեմ ասել եւ չէի կարող ասել, որ ԺՀՄԻԳ-ի հետընտրական դատավարությունների մոնիտորինգի
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԺԽՏԵԼ Է ԱՄԵՆ ԻՆՉ
ՀՀ դատախազությունը եվրոպական կոմիտեին ուղղված պատասխանում պնդել էր, թե 2008-ի մարտին ձերբակալվածների նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն գործադրելու «փաստերը չեն հաստատվել»: Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (CPT) 2010 թ. մարտի 19-ին հրապարակեց 2008թ. մարտին Հայաստան կատարած իր հատուկ այցի վերաբերյալ զեկույցը՝ ՀՀ կառավարության պատասխանի հետ միասին: Արդեն
ՀԱԿ-Ի ԾՐԱԳՐԻՑ ՍՈՑԻԱԼԻԶՄԻ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ
ՀՅԴ պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը երեկ «Արցախ» ակումբում անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի «100 քայլ» ծրագրին՝ ասաց. «Շատ լավ բան է, երբ ծրագրային առաջարկ է ներկայացվում. դա պետք է խրախուսվի՝ անկախ նրանից, որ ես չեմ կիսում այն մոտեցումները, որոնք ներկայացվում են՝ սկսած նրանից, որ նման ծրագիրը պետք է առնվազն
ԵՐԿՈՒՍՏԵՔ «ՊԱՐԶԱԲԱՆԵՑԻՆ»
Անցյալ ուրբաթ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաեւ մարտի 17-ին Մ. Հերացու փողոցում տեղի ունեցած մահվան ելքով պատահարին: «Վրաերթ տեղի չի ունեցել, այլ պատահար: Վրաերթը դա այն է, երբ վարորդը խախտում է կատարում, արգելված ճանապարհով է գնում եւ ինչ-որ պատահար է լինում՝ վրաերթի է ենթարկում»: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի
ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄՐԱՊՆԴՎԻ
Ազգային անվտանգության խորհրդի 2010 թվականի աշխատանքային ծրագրի համաձայն՝ այս տարի պետք է մշակվի եւ ԱԱԽ հաստատմանը ներկայացվի սեյսմիկ անվտանգության հայեցակարգը: Հայեցակարգի մշակման աշխատանքային խումբը երեկ արդեն նիստ է գումարել, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: «Սեյսմիկ անվտանգության խնդիրները մեր երկրի համար բացառիկ կարեւոր նշանակություն ունեն: 20-րդ դարում մեր տարածաշրջանում 4 խոշոր երկրաշարժ
Ինչպես գնահատել Սերժ Սարգսյանի կոչը Ադրբեջանին
«Եվրանյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ նախագահը կոչ է արել Ադրբեջանին ստորագրել ուժի չկիրառման համաձայնագիր: «Օգտվելով առիթից՝ ես հեռուստաեթերից կոչ եմ անում Ադրբեջանին՝ եկեք ստորագրենք ուժի չկիրառման մասին համաձայնագիր: Դա վստահության հիմք կդառնա ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում: Այն մարդկանց թույլ կտա համոզվել, որ Ադրբեջանը խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է: Դրանից հետո կարելի է աշխատել մանրամասների
ՄԻ ԲԱՆ ԱՍՈՒՄ ԵՆ «ԴՐՍԻ» ՀԱՄԱՐ, ԱՅԼ ԲԱՆ ԱՆՈՒՄ ԵՆ «ՆԵՐՍՈՒՄ»
ՀՀ իշխանությունների ու մասնավորապես նաեւ ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի մասին ասում է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը: Մարտ ամիսը Հայաստանի համար առանձնացավ ոչ միայն դրամի արժեզրկմամբ ու գնաճով, այլ նաեւ Հայաստանի վերաբերյալ խիստ քննադատություններ պարունակող երեք՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ԱՄՆ պետդեպի եւ ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից զեկույցների հրապարակմամբ, որոնք երեքն էլ առնչվում էին երկու
ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՉԻ ՀԱՂԹԱՀԱՐՎԻ
Գտնում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը – ՀՀԿ-ական նախարար Ներսես Երիցյանի հայտարարությունը տնտեսական ճգնաժամի հաղթահարման մասին զայրույթ է առաջացրել ոչ միայն պատգամավորների, այլեւ գործարարների եւ շարքային քաղաքացիների մոտ, քանի որ նրանք իրենց ամենօրյա կյանքում անմիջականորեն են զգում, որ ճգնաժամը չի հաղթահարվել: – Ես մեր եւ ձեր նախարարների բաժանումը չեմ ընդունում: Ինձ համար կա