Օրվա լրահոսը

Հերթական վնասվածքը «Super Six»-ում

Միջին քաշային կարգերում աշխարհի վեց ուժեղագույն բռնցքամարտիկների միջեւ կազմակերպված մրցաշարի երկրորդ փուլի մենամարտերից մեկը նույնպես հետաձգվում է: Ապրիլի 24-ին նշանակված WBA-ի աշխարհի չեմպիոն Անդրե Ուորդի եւ Ալան Գրինի (նա փոխարինել է ծանր նոկաուտների պատճառով մրցաշարը լքած Ջերմեն Թեյլորին) հանդիպումը հետաձգվել է առնվազն վեց շաբաթով, քանի որ Ուորդը վնասել է ծունկը: Սակայն Գրինը եւ նրա թիմը

Սամարան նախընտրելի էր

Անցած տարի մրցաշրջան 2010-ի անելիքների ծրագիրը կազմելիս Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան նկատի էր ունեցել նաեւ մոտ ժամանակներս Բուլղարիայում կայանալիք ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարին մասնակցելը եւ դա մտցրել էր ֆեդերացիայի այս տարվա միջոցառումների ծրագիր: Սակայն, ինչպես սպորտում հաճախ է պատահում, ֆեդերացիան փոխել է մտադրությունը եւ որոշել այդ մրցաշարը փոխարինել մեկ ուրիշով: Երեկ տեղեկացանք, որ Հայաստանի երիտասարդական

Միջին դիրքերում

Շախմատի «Amber» գերմրցաշարի վերջին երկու տարիների հաղթող Լեւոն Արոնյանն այս տարի մի տեսակ անվստահ ներգրավվեց պայքարի մեջ: Առաջին տուրում Հայաստանի լավագույն շախմատիստը, արագ շախմատում հաղթելով Սերգեյ Կարյակինին, այնուհետեւ զիջեց նրան «կույր» շախմատում: Հաջորդ օրը Արոնյանը երկուսում էլ պարտվեց Մագնուս Կարլսենին եւ մրցաշարային աղյուսակում 1,0 միավորով հայտնվեց նախավերջին տեղում: Բարեբախտաբար, Լեւոնը դրանից չընկճվեց եւ երրորդ տուրում

Հակոբյանն ու Գալոյանը հավակնում են մեդալի

Ռիեկայում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնություններն ավարտվում են: Մեկնարկային փուլն անհաջող սկսած գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, աստիճանաբար վերագտնելով իր խաղը, հընթացս բարելավեց դիրքերը եւ հիմա տղամարդկանց պայքարի ավարտին մեդալի է հավակնում: Վովան 9-րդ տուրում կարեւոր հաղթանակ տարավ Սերբիայի ներկայացուցիչ Բոյան Վուչկովիչի նկատմամբ եւ 7,0 միավորով բաժանում է 2-8-րդ տեղերը: Նա ընդամենը կես միավոր

Լավանշին, Ռիվասը եւ միասեռականությունը

Երեկ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում (ԵրՊԼՀ) Ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակներում հյուրընկալվել էին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովը, Շվեյցարիայի դեսպանատան գրասենյակի ղեկավար Կոնստանտին Օբոլենսկին եւ այլ դիվանագետներ: Մինչ հանդիպումը, համալսարանի շուրջ 10 ուսանողների հանձնարարվել էր ծանոթանալ շվեյցարացի գրող Ալիսա Ռիվասի ստեղծագործությանը, քանի որ հանդիպման ընթացքում գրականագետ Աննա Լավանշին հանդես պիտի գար

ՈԱԱԿ-ականները՝ «Եվրասիայում»

Երեկ «Եվրասիա» միջազգային համալսարանում, բուհի հավատարմագրման հոբելյանի կապակցությամբ, հրավիրվեց քննարկում, որին մասնակցում էին Մասնագիտական որակի ապահովման ազգային կենտրոնի ներկայացուցիչները (ՈԱԱԿ): Քննարկվեցին բուհերում որակի ապահովման գործընթացներին վերաբերող հիմնախնդիրներ, որոնք հատկապես ցավոտ են ոչ պետական բուհերի համար: Հասկանալի է, որ առաջանում է հավատարմագրման եւ, ըստ այդմ, որակի ապահովման խնդիր: ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը մեկ նախադասությամբ բանաձեւեց իրենց

Ձեռնոց՝ երեւանցի կոլեգաներին

Գյումրիի Վ. Աճեմյանի անվան թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանը «Դու անմեղ ես» մենադրամայով հավակնում է «Արտավազդի»: Արվեստի աշխարհում հաստատված ճշմարտություն է, որ փորձը՝ որպես ստեղծագործական աշխատանք, միշտ էլ հետաքրքիր է ու բազմաբովանդակ, հայտնություններով լի: Երեկ Պատանի հանդիսատեսի թատրոնում կայացավ Սամվել Խալաթյանի «Դու անմեղ ես» մենադրամայի ներկայացումը, ու հենց հիշյալ պիեսի փորձը դիտելու ցանկությունն էր, որ «Առավոտին»

«ՄԵՂՐԻՑ» ՄԻՆՉԵՎ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Կամ՝ խոհեր թատրոնի մասին Օրերս կայացավ Արմեն Մազմանյանի «Յոթ ուղերձ նահանգապետին» ներկայացման պրեմիերան, ըստ Տոնինո Գուերայի «Մեղրը» պոեմի, որին անհամբերությամբ էի սպասում, քանի որ աջուձախ Մազը հայտարարում էր՝ «Տվեք ինձ Սունդուկյան թատրոնը, եւ ես կշրջեմ հայկական թատրոնը»: Տվեցին, մարդն էլ շրջեց՝ բայց ո՞ր կողմ: Հետաքրքիր է, ի՞նչ չափանիշերով է ուղղորդվել գեղխորհուրդը, որ թույլ է տվել

ԱՄԵՐԻԿԱՑԻՆ ՎԱԶՔԻ ԺԱՄԱՆԱԿ ՎՐԱԵՐԹԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ԻՆՔՆԱԹԻՌԻ ԿՈՂՄԻՑ

ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում «Lancair IV-P» թեթեւ ինքնաթիռի օդաչուն, որը թռչել է 4 հազար մետր բարձրության վրա, շարժիչի հետ կապված ինչ-ինչ պրոբլեմների պատճառով որոշել է վայրէջք կատարել մոտակա լողափին: Թափվող յուղի առաջացրած հետքերի պատճառով օդաչուն չի նկատել, թե որտեղ է վայրէջք կատարում եւ վրաերթի է ենթարկել մոտակայքում վազող մի ամերիկացի մարզիկի, որը տեղում մահացել է:

ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ՊՈՒՏԻՆԻՆ ՉԻ ԴԻՄԱՎՈՐԻ

Երեքշաբթի Բելառուսում սպասում էին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի այցին: Վերջինս ժամանելու էր Բրեստ՝ Միութենական պետությունների նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Սակայն, BBC-ի փոխանցմամբ, Պուտինին դիմավորողների թվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի լինելու: Նախօրեին նա պաշտոնական այցով մեկնել է Վենեսուելա՝ նախագահ Ուգո Չավեսի հետ բանակցությունների: Աղբյուրը նկատում է, որ Մինսկի եւ Մոսկվայի հարաբերություններում վերջին շրջանում ծագած

ԹԱԻԼԱՆԴՈՒՄ ՄՈՏ 1000 ԼԻՏՐ ԱՐՅՈՒՆ Է ԹԱՓՎԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՎՐԱ

Թաիլանդում զանգվածային ցույցերի հազարավոր մասնակիցները, այսպես կոչված՝ «կարմիրվերնաշապիկավորները», սկսել են արյուն հանձնելու զանգվածային ակցիա: «Կարմիրվերնաշապիկավորների» առաջնորդ Վեերա Մուսիկապոնգը, որն առաջին արյուն տվողն է եղել, հայտարարել է, թե դա անում է որպես «զոհաբերություն՝ ժողովրդին ցույց տալու համար իր սերն ու անկեղծությունը»: Ավելի ուշ հավաքված մոտ 1 000 լիտր արյունը ցուցարարները դույլերով լցրել են կառավարական հիմնարկների դռների

Լատվիայում «Էսէս»-ականների երթն անցել է առանց միջադեպերի

Լատվիայի մայրաքաղաքում ոստիկանության ուժերի հսկողությամբ տեղի է ունեցել «Էսէս»-ական լեգեոներների ավանդական երթը, որին մասնակցել է մոտ 300 մարդ: BBC-ի մատուցմամբ, միջոցառման ընթացքում Ռիգայի Ազատության հրապարակը փակվել է արգելափակոցներով եւ ոստիկանության կրկնակի օղակով: Երթը սկսվել է Դոմսկի տաճարում մատուցված պատարագով, որին, բացի լեգեոներներից, մասնակցել են նաեւ ազգայնական կազմակերպությունների եւ նախկին քաղհալածյալների Ռիգայի ընկերակցության ներկայացուցիչներ: Երթին մասնակցելու

Բախումներ՝ պաղեստինցիների եւ իսրայելցի ոստիկանների միջեւ

Երեքշաբթի օրը Երուսաղեմի արեւելյան հատվածում եւ դրան հարող մի քանի ավաններում պաղեստինցիների եւ իսրայելցի ոստիկանների միջեւ նոր բախումներ են տեղի ունեցել: Ըստ որոշ տեղեկությունների, անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ պաղեստինյան «Համաս» շարժումը Երուսաղեմի Հին քաղաքում, իր մեծությամբ թվով երրորդ մահմեդական սրբատեղի Ալ-Աքսի մզկիթից 700 մետր հեռավորության վրա հորդանանյան իշխանությունների կողմից 60 տարի առաջ

Իրանը «խրվել է դեսպոտիզմի» մեջ

Իրանի կառավարությունը պատժամիջոցներ է կիրառել ընդդիմադիր «Մասնակցության իսլամական իրանական ճակատ» կուսակցության նկատմամբ: News.am-ի մատուցմամբ՝ երկրի ՆԳ նախարար Սաիդ Մորթազավին հայտարարել է, թե այդ միջոցառումներն իրականացվել են ընդդիմության բողոքի գործողությունները ճնշելու շրջանակներում: Կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ արգելքը դրվել է միայն ամենամյա համագումարի վրա, որն այս տարի կայանալու էր մարտի 11-ին: Որեւէ այլ իրավական պատժամիջոց չի

Լ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ՝ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

Երեկ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի ունեցավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայ-ռուսական եւ Երեւանի պետական համալսարանների դասախոս Լեւոն Կիրակոսյանի՝ «Формулы журналистики, или журналистика для всех» գրքի շնորհանդեսը: Լ. Կիրակոսյանը բազմաթիվ գրքերի հեղինակ է՝ “Черты времени”, “Концепция личности”, “Человек и подвиг” եւ այլն: Հետմահու տպագրված «Формулы журналистики, или журналистика для всех» գրքում Լ. Կիրակոսյանը ներկայացնում է ժուռնալիստիկայի տեսությունը,

Գոմաձորը՝ գրքում

Լույս է տեսել բազմափորձ մանկավարժ, բանասեր Համլետ Ահարոնյանի «Գոմաձոր-Հայրենագիտական» գիրքը: Այն Սեւանա ավազանի, տեղի բնակավայրերի դարավոր պատմության խճանկարի տեսապատկերի վրա ընթերցողին է ներկայացնում Գոմաձոր հայտնի գյուղը՝ հին ժամանակներից մինչեւ մեր օրերը: Հեղինակն ընթերցողին ուղղված խոսքում գրում է, որ աշխատանքն ամփոփում է 150-ից ավելի բառահոդված ու տերմին, որոնք վերաբերում են տեղանուններին, ազգանուններին, գերդաստաններին, պատմական անուններին: Օգտագործվել

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը՝ Վանաձորում

«ՎիվաՍել- ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն օրերս այցելել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարան: «Բաժանորդների գոհունակության ցուցանիշը մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ հաճախորդամետության մեր որդեգրած մոտեցումները տալիս են ցանկալի արդյունք: Հայաստանի բջջային հեռահաղորդակցության ոլորտի առաջատար լինելը պայմանավորված է նորարարություններին հետեւելու եւ շուկայի տարբեր հատվածներին համապատասխան լուծումներ առաջարկելու փաստով, ինչպես նաեւ այդ հարցում ցուցաբերվող հետեւողականությամբ»,-

«Բոլորս մանթո ենք»

Հանրային խորհուրդը՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի քանդման մասին «Քանի ուշ չի, պիտի հետողորմյա անեն»,- այս կարծիքին է ճարտարապետ Լեւոն Իգիթյանը, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու եւ տեղը եկեղեցի կառուցելու կառավարության որոշման մասին: Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնախմբի երեկվա նիստը նվիրված էր «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի «ճակատագրին»: Ինչպես տեղեկացրեց մշակույթի ենթահանձնախմբի խորհրդի նախագահ Գագիկ Մանասյանը, խորհրդի նախագահի՝

ԲՈԼՈՆԻԱՆ, ՄԵՆՔ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ

Հայաստանը կհամանախագահի Բոլոնյան գործընթացը, ԵՊՀ ռեկտորն էլ դեռ կպաշտոնավարի Երեկ ԿԳ նախարարությունում տեղի ունեցավ «Բոլոնիայի գործընթացի տասնամյակի ամփոփում. ձեռքբերումներ եւ հիմնախնդիրներ» թեմայով ասուլիս, որին մասնակցում էին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Բուդապեշտում եւ Վիեննայում օրերս կայացած այդ խորհրդաժողովին մասնակցել են ԿԳ նախարարը, ԵՊՀ ռեկտորը, Ֆրանսիական եւ Բժշկական համալսարանների ուսանողական կառույցների ղեկավարներ:

ՓԱԿ ՆԱՄԱԿ՝ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Որպեսզի սույն վերնագիրն արտառոց կամ անընդունելի չթվա՝ հարկ եմ համարում նախ այն բացատրել, հետո անցնել բուն նյութին: Վերջին մի քանի տարիների մամուլի հրապարակումներին հետեւելով, ակամայից գալիս ես եզրակացության, որ «բաց նամակներ» ժանրը մեզանում ամենատարածվածն է՝ ոչ  այն պատճառով, որ այդ վերարտառությամբ որեւիցե խնդրի շուրջը գրող քաղաքացի երազում է դրան հասարակական հնչողություն հաղորդել: Եվ ոչ էլ

Բացահայտման արդյունքում՝ նվազում

2009 թվականին Վանաձորում ընտանեկան նպաստ է ստացել 7062 ընտանիք, իսկ 2010թ. փետրվարի 1-ի դրությամբ՝ 6916 ընտանիք: Ինչպես նշում է սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի պետ  Կարեն Գրիգորյանը, գործակալության տվյալ տարածքն սպասարկող աշխատողը ընտանիքից դիմում ստանալուց հետո 25 օրվա ընթացքում կատարում է տնային այցելություն՝ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմաններն ուսումնասիրելու նպատակով: Եթե նկատվել է, որ դիմողի կողմից՝ նպաստի իրավունք

Կրկին դատի են տվել ԴԳՄՔ-ին

Ընկերությունը փոխհատուցում կտա, իսկ տեղեկություններ տալ չի՞ ուզում «Առավոտը» այս տարվա հունվարի 15-ին՝ «Նախարարությանը դատի կտա՞ն» հրապարակմամբ տեղեկացրել է, որ Կապանում գործող «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը արդեն երկար ժամանակ փորձում է «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունից տեղեկատվություն ստանալ 2009 թվականին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ընկերությունում իրականացրած ստուգումների արդյունքների վերաբերյալ: Սակայն

Հիվանդանոցին տոնավաճառն էլ չօգնեց

Դիլիջանի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ռոբերտ Հովհաննիսյանի վկայությամբ՝ փետրվարի 1-ի դրությամբ կենտրոնում գրանցված է 2332 աշխատանք փնտրող, որից 2192-ն ունի գործազուրկի կարգավիճակ: Նրանց՝ կախված աշխատանքային ստաժից, 6-12 ամիս ժամկետով, ամսական 18 հազար դրամ գործազուրկի նպաստ է տրվում: Աշխատանք փնտրողներից 174-ը անցյալ տարվա ընթացքում աշխատանքի է տեղավորվել: 2009-ին պետբյուջեի միջոցներով 20 գործազուրկի համար իրականացվել է մասնագիտական

ԱՂԲ ԹԱՓԵԼԸ՝ ՎՏԱՆԳԱՎՈՐ

Քաղաքապետարանը պնդում է, որ բնակիչները հոգատար չեն, բնակիչները հայտարարում են, որ վախենում են Լուսանկարը՝ ԼԻԼԻԹ ՅՈԼՉՅԱՆԻ Վանաձոր քաղաքում չկա մի թաղամաս, որտեղ աղբարկղերի մոտ թափառող կենդանիների չհանդիպեք: Վերջին շրջանում շներին ու կատուներին ավելացել են նաեւ ագռավները՝ իսկական խոչընդոտ ստեղծելով աղբ թափող քաղաքացիների համար: Իսկ քաղաքում շուրջ 500 աղբարկղ կա: Լինում են դեպքեր, երբ բնակիչները թափառող

ՊԱՐՏՔԸ «ՓԱԿԵՑ»

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության եւ Գյումրիի բաժնի 2-րդ բաժանմունքի համատեղ գործունեության արդյունքում տնակներից մեկից բաժին է տարվել 51-ամյա Մելանյա Հ.-ն: Նա իր քրոջ աղջկա 1000 դոլար պարտքը մարելու համար երկու աղջնակի՝ Անահիտ եւ Անժելա անուններով, ուղարկել էր Թուրքիա, որտեղ նրանք ենթարկվել են սեռական շահագործման: Աղջիկները վերադարձել էին Գյումրի, ուր շարունակել էին իրենց «պարտքերը» մարել:

ՌԵՍՏՈՐԱՆԸ ՄՆԱՑ ԱՌԱՆՑ ՏԱՆԻՔ

ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին Գեղարքունիքի մարզից ստացված ահազանգի մասին: Ըստ այդ ահազանգի, հրդեհ է բռնկվել Աղթամար թերակղզում գտնվող  «Կարասար» ռեստորանի տարածքում: Այրվել էին ռեստորանի առաստաղն ու տանիքը:

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԸ 4-Ն ԵՆ

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջն ունի «Հետախուզում» բաժին, որն այցելելուց հետո հայտնվում ես ենթաբաժիններում՝ «Վտանգավոր հանցագործ», «Անհայտ կորած» եւ «Չճանաչված դիակ»: Պարզվում է, որ ներկայումս մեր հանրապետության վտանգավոր հանցագործները 4-ն են՝ Ալբերտ Ներսեսի Մաղաքյանը, Հայկ Վարդանի Կարապետյանը, Վարդան Արմենի Համբարձումյանը եւ Հալմետ Ֆելիքսի Ծատուրյանը: Նրանք հետախուզվում են 2006 թվականից: Այլ հետախուզվողների մասին այս բաժնում տեղեկություններ չկան:

Խմբագրության գողությունից 2 տարի անց

Երեկ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ ավարտվել է panorama.am ինտերնետային թերթի խմբագրությունից կատարված գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող Էրեբունու դատախազության դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննության տվյալներով, գողությունը կատարել են 4 անձինք: Մասնավորապես՝ քաղաքացի Հ. Մարտիրոսյանը, շրջելով իր բնակության նախկին տարածքում՝ Խորենացու փողոցում, նկատել է, որ

ՄԱՐԶՊԵՏԸ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՏՆՕՐԵՆԻՆ ԱԶԱՏԵՑ, ՏՆՕՐԵՆՆ ԷԼ՝ ԶԻՆՂԵԿԻՆ

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Պեմզաշեն գյուղի դպրոցի 5 տարվա աշխատանքային ստաժով զինղեկ Երանոս Միքայելյանը դպրոցի նախկին տնօրեն, դաշնակցական Ժորա Նազարեթյանի դեմ հայց էր ներկայացրել՝ իրեն «անհիմն» աշխատանքից ազատելու ու 1 տարի հարկադիր պարապուրդի մատնելու համար: Միքայելյանի պատմելով, Նազարեթյանը թեեւ իրեն գործազուրկ է դարձրել Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 4 կետի 1-ին մասով, այսինքն՝ պատճառ

ՆՈՐԻՑ ԾԱՌԵՐ ԵՆ ՀԱՏՎԵԼ

 Լուսանկարը՝ Գ. ՇԱՄՇՅԱՆԻ Աջափնյակ թաղամասի Մազմանյան 4 շենքի բակում մարտի 13-ին ծառեր են հատվել, տեղում էլ արդեն շինարարություն է սկսվել: Ինչպես պարզվել է հետագայում, այս գործողություններն անօրինական են եղել: Չնայած դրան, երեկվա դրությամբ այստեղի շինարարությունը շարունակվում էր:

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031