Օրվա լրահոսը
ՀՐԱՆԴԻ ՀԱՄԱՐ, ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ
Հրանդ Տինքի սպանութիւնէն այս կողմ՝ երեք տարիներ անցան Սպանութեան պատուիրատուները ազատ կը գործեն: Դատարանները կը զբաղին պատուիրատուներու կեղտոտ գործերը տեսնող քանի մը թշուառ յանցագործի հետ: Պետութիւնը՝ կուսակալով, հրամանատարով, քաղաքագէտով, դատաւոր ու դատախազով լծուած է իր պաշտօնեաներուն հարցաքննութեան արգելք ըլլալու: Մամուլի գործիչները, որոնք իրենց զրպարտական խորագիրներով այս ոճիրին հասնող ճամբան սարքեցին, փոխանակ զղջման ազդանշաններ ցուցաբերելու, աներեսաբար
Նշեցին հին Նոր տարին
Հունվարի 16-ին Ապարան քաղաքում նշվեց հին Նոր տարին: Արդեն մի քանի տարի «Նիգ Ապարան» հայրենակցական միության նախաձեռնությամբ մեծ հանդիսավորությամբ նշվում է հին Նոր տարին: Վաղ առավոտից մարդիկ այցելեցին Բաշ Ապարանի եւ Արցախյան հերոսամարտին նվիրված հուշարձան-համալիր, այնուհետեւ հավաքվեցին քաղաքային հրապարակում բացված առատ սեղանների շուրջ՝ միմյանց շնորհավորելու: Իրենց բերք ու բարիքով Ապարան էին եկել ոչ միայն Արագածոտնի
Ձյունն օգուտ է
Հունվարի լույս 18-ի գիշերը Նոյեմբերյանի տարածաշրջանում առատ ձյուն տեղաց: Հունվարի 18-ի կեսօրվա դրությամբ տեղումները շարունակվում էին: Վրաստանի հետ սահմանակից Բագրատաշեն համայնքի ղեկավար Արկադի Մակյանը հայտնեց, որ թեեւ ցածրադիր վայրում գտնվող իրենց գյուղի տարածքում ձյունը չի կուտակվում՝ հալչում է, սակայն այգիներում ձյան շերտը նշմարելի է: Բագրատաշենի գյուղապետը նաեւ ասաց, որ վերջերս, տաք եղանակի պատճառով շատ քիչ
Հանրապետական «փոխատեղում»
Հունվարի 17-ին Սյունիքի թիվ 38 ընտրատարածքի Ճակատեն գյուղական համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, համայնքապետ է ընտրվել ՀՀԿ անդամ Արծրուն Հարությունյանը: Համայնքի ղեկավարի աթոռին հավակնում էր 2 թեկնածու՝ ՀՀԿ անդամ Արծրուն Հարությունյանը (ծնվ. 1956թ.) եւ «Օրինաց երկիր» կուսակցությունից Վիգման Աղայանը (ծնվ. 1945թ.): Համայնքի գործող ղեկավարը՝ հանրապետական Մուրադ Դավթյանը, որը Ճակատենի գյուղապետն է 1996-ից, չէր
Կրկին գործադուլ
Կիրակի օրվանից «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության ստորգետնյա հանքի աշխատողները հերթական գործադուլն են սկսել՝ ղեկավարությունից պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձը: Գործադուլավորների պատմելով՝ շաբաթ օրը գիշերվա հերթափոխից հանք չեն մտել, իսկ կիրակի օրվանից՝ հունվարի 17-ից, արդեն սկսեցին իրենց բողոքի ցույցը, որը հասունացել էր դեռ Ամանորի նախօրեից: «Տնտեսական ճգնաժամը պատճառ բռնեցին՝ մեր աշխատավարձը ցածրացրին, ասացին մետաղների գները
17 ՄՈՌԱՑՎԱԾ ԸՆՏԱՆԻՔ
Տարեմուտի գիշերը մինչ բոլորն իրենց տաքուկ ու հարմարավետ բնակարաններում ուրախ-զվարթ ճանապարհում էին Ցուլին եւ դիմավորում Վագրին, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի մի խումբ բնակիչներ տնից տուն էին ընկել՝ ապաստան խնդրելու: Այդ գիշեր փուլ էր եկել բազմաբնակարան նրանց շենքի անկյունային պատը՝ հրաշքով անվնաս թողնելով պատի մոտ հավաքվածներին: «Առավոտը» դեռեւս մեկ տարի առաջ՝ 2009 թվականի հունվարի 31-ին, «Կաթողիկոսի
ՏՈՒՆ-ԱՐՏԱԴՐԱՄԱՍՈՒՄ ՀՀ փրկարար ծառայության տեղեկացմամբ, հանգստյան օրը ստացված ահազանգի համաձայն, հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 12-րդ փողոցի թիվ 63 տանը: Տ. Ասատրյանին պատկանող տան 1-ին հարկում տեղակայված արտադրամասում այրվել են գետնին թափված փայտի մնացորդներ եւ դիզելային վառելիք: ԳՏԵԼ ԵՆ ՄԱՀԱՑԱԾ Ահազանգով Երեւանի Տիգրան Մեծի 5/12 հասցե մեկնած փրկարարները բացել են նշված բնակարանի դուռը,
Անփութությունը՝ կտակի խոչընդոտ
Հերթական դեպքը, երբ օրենքը եւ կյանքը չեն մեկտեղվում Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչներ՝ 87-ամյա Օֆիկ Պետրոսյանն ու 90-ամյա Անահիտ Աբգարյանը անկողնային հիվանդներ են. առաջինը՝ 4, երկրորդը՝ 6 տարի: Կյանքի մայրամուտին գտնվող երկու կանայք էլ իրենց տները սեփական որդիներին կտակելու ցանկություն ունեն, բայց կարծես հնարավորություն չունեն: Համենայնդեպս, խնդրի առաջ են կանգնել: Անձը հաստատող փաստաթղթի նկատմամբ գյուղաբնակների
ԼԱՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՂԻ «ԳՐՊԱՆԸ»… ՄԻՇՏ ԷԼ ԾԱԿ Է
Արտեմ Եղոյանը 2008թ. մարտի 24-ին 5 միլիոն 600 հազար դրամ է տալիս իր դասընկերոջը՝ Գագիկ Ավետիսյանին: Վերջինս ստացականով պարտավորվում է 1 տարի հետո վերադարձնել այն: Ստացականը ստորագրում է նաեւ Ավետիսյանի գործընկերը՝ Հայկ Մարտիրոսյանը, նրա կինը՝ Ալվարդ Բադալյանը: Ավետիսյանը, սակայն, գումարը չի վերադարձնում, խուսափում է հանդիպել Եղոյանի հետ, որն այդ ժամանակ ձեռք էր մեկնել դասընկերոջը՝ Մերգելյանի
ՓՈԹՈՐԻԿՆ ՈՒ ՄԶԿԻԹՆԵՐԸ
ԼՂՀ կառավարությանն առընթեր տուրիզմի վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը միջազգային կազմակերպություններին կոչ է արել ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող մահմեդական մշակույթի հուշարձանների պահպանության խնդրին: «Մեդիամաքսի» հետ հարցազրույցում պարոն Շահվերդյանն ափսոսանք է հայտնել, որ այդ խնդրի նկատմամբ միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրելու՝ ԼՂՀ իշխանությունների բոլոր փորձերը հաջողությամբ չեն պսակվել: Նա տեղեկացրել է, որ հունվարի 2-3-ը ԼՂՀ-ում ուժեղ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԲԼՈԳԸ ԳՈՐԾՈՒՄ Է
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը բացել է իր բլոգը՝ https://tigransargsyan.livejournal.com հասցեով: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», առայժմ բլոգում տեղադրված է մեկ գրառում, որն արվել է հունվարի 14-ին: Դրանում, մասնավորապես, ասված է. «Անկեղծ ասած՝ ինձ համար կարեւոր է, որ դուք հասկանաք, թե ինչպես եմ մտածում: Մեր երկխոսության մեջ մամուլը հաճախ պարտադրում է իր կարծիքը՝ զրկելով մեզ անմիջական շփման
Շատրվանները քանդվեցին
Չնայած մի քանի օր առաջ Երեւանի քաղաքապետարանից «Առավոտի» հարցմանը պատասխանել էին, որ Մաշտոցի պողոտայում գտնվող «Ֆրեշ» սուպերմարկետի դիմացի այգու շատրվանները քանդելու համար որեւէ մեկը թույլտվություն չի ստացել, եւ շինաշխատանքները կասեցված են, կիրակի օրն այդ նույն շատրվաններն արդեն ամբողջությամբ քանդվել էին: Երբ «Առավոտի» եւ «Չորրորդ իշխանության» արտահաստիքային ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը կիրակի օրը փորձել է լուսանկարել շատրվանների
Փոխարժեքի բարձրացում չի սպասվում
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի համոզմամբ, տնտեսության 1,2% աճի կանխատեսումները առավել քան իրատեսական են. «Այն վարչարարական փոփոխությունները, որ մենք իրականացրինք նախորդ տարվա վերջերին, մեզ թույլ են տալիս ապահովել բավական լուրջ առաջանցիկ հարկային հավաքագրումներ, այնպես որ, մեր ծախսային մասի իրականացումը որեւէ էական խնդիր չի կարող առաջացնել»: Պարոն Մինասյանը, անդրադառնալով Կենտրոնական բանկի՝ փոխարժեքի ոլորտում
ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ ՍՆԱՆԿԱՑՆՈՒՄ ԵՆ
Գյումրեցի «տաքսիստները» պահանջում են իրենց իրական եկամուտները որոշելու համար Գյումրիում մարդահամար անցկացնել՝ նոր միայն հարկահավաքությամբ զբաղվել: Կառավարության՝ անհատ տաքսիների վարորդներին հարկային դաշտ բերելու որոշումը երեկ Գյումրիում հերթական բողոքի ալիք էր բարձրացրել: Առավոտյան ժամը 7-ից մոտ 1500 տաքսու վարորդ հավաքվել էին քաղաքի «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ՝ պահանջելով անհապաղ դադարեցնել իրենց նկատմամբ սկսած «հետապնդումները»: Այսպիսի բողոքի ակցիաները
ԹՈՒՐՔԵՐԸ ՊՆԴՈՒՄ ԵՆ ՓԱԿԵԼ ՄԵԾԱՄՈՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ
Եթե Մեծամորի ատոմակայանի հետ կապված հարցը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ րոպե առաջ չլուծվի, հնարավոր վթարի դեպքում դա ավելի աղետալի հետեւանքներ կարող է ունենալ, քան Չեռնոբիլի դեպքում էր։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Ստամբուլի տեխնիկական համալսարանի դոցենտ Թայֆուն Քընդափը՝ ավելացնելով, որ ատոմակայանը կառուցված է հին տեխնոլոգիաներով եւ գտնվում է սեյսմիկ գոտում։ tert. am-ի փոխանցմամբ,
Պատերազմի վտանգը ռեալ է
Կարծում է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը «Պետք չէ տնտեսագետ լինել հասկանալու համար, որ Հայաստանի վիճակը պարզապես աղետալի է: Գնում ենք անդունդ, եւ դա յուրաքանչյուրը զգում է իր կաշվի վրա»: Այս կարծիքին է Հայաստանի նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը, որը խիստ անհեթեթ է համարում պաշտոնյաների կողմից արված այն հայտարարությունները, իբր տնտեսական ճգնաժամը արդեն անկում
ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ «ԷՍՏԻ ՀԱՄԵՑԵՔ» ՉԵՆ ԿԱՆՉԵԼ
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի կարծիքով, Ատոմէներգասեյսմանախագիծ» ինստիտուտը կործանվել է նաեւ աշխատակիցների մեղքով: Նախորդ տարեվերջին, էներգետիկների օրվա առիթով էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ասուլիս էր հրավիրել ու ոգեւորված շնորհավորում էր մեր երկրի բոլոր էներգետիկներին՝ մասնագիտական օրվա կապակցությամբ: Ի տարբերություն նախարարի բարձր տրամադրության, իրենց տոնը արցունքներով նշեցին «Ատոմէներգասեյսմանախագիծ» ինստիտուտի ավելի քան 70
ԿՄԵԿՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱ՞Ն ՄԻՋՈՑՆԵՐՈՎ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը որոշել է, որ ԵԽԽՎ հունվարի 25-29-ը անցկացվելիք նստաշրջանին չեն մասնակցելու պատվիրակության փոխարինող անդամները: ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն արդեն իսկ նշանակվել է փոխարինող անդամ: Սակայն նա շարունակում է անդամակցել, ի շարս այլ հանձնաժողովների՝ նաեւ Մոնիտորինգի հանձնաժողովին, որը հաջորդ շաբաթ քննարկելու է ԱԺ «Մարտի 1»-ի հանձնաժողովի զեկույցը: Ըստ այդմ՝ հնարավորություն
1 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԱՆՈՑ ՆՎԵՐՆԵՐ՝ ՊԵԿ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
Անցած տարվա դեկտեմբերի կեսին Պետական եկամուտների կոմիտեն իր լավագույն 20 աշխատակիցներին խրախուսել է մոտ 1 միլիոն դրամ արժողության թեւի ժամացույցներով: Այս մասին տեղեկանում ենք երեկ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կողմից «Առավոտին» ուղարկած հաղորդագրությունից: Ըստ ՊԵԿ աշխատակազմի ղեկավար Ա. Սեդրակյանի կազմած 2009թ. դեկտեմբերի 18-ի՝ մեկ անձից գնման ընթացակարգի արձանագրության, ՊԵԿ-ը «Տերմինալ պահեստ» ՍՊԸ-ից ձեռք է բերել 20
Մ. ԳՈՐԳԻՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
20 տարի առաջ Երասխ գյուղի մոտակայքում թշնամու գնդակից սպանվել է ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանը: Նա ծնվել է 1961 թ. դեկտեմբերի 3-ին, ավարտել է մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը: Ղարաբաղյան շարժման տարիներին եղել է Գորիսի դրամատիկ թատրոնի ռեժիսորը: Դեռ 1979 թվականից նա ընդհատակյա ԱՄԿ (Ազգային միացյալ կուսակցություն) երդվյալ անդամ էր: 1987 թվականից եղել է
ՀՀ նախագահը մեկնել էր Մոսկվա
Ենթադրվում է, որ Մոսկվայում ձեռք կբերվի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման մասին պայմանավորվածություն: Հունվարի 18-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ կարճատեւ աշխատանքային այցով ժամանել էր Մոսկվա: «Ռեգնումի» փոխանցմամբ, երկու երկրների նախագահների հանդիպումից առաջ Մեդվեդեւը հայտարարել էր, թե կողմերը քննարկելու են ընթացիկ օրակարգը՝ տնտեսական կապեր, արտաքին քաղաքական
«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄՆԵՐ»
«Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արմեն Աղայանն այսպես է բնութագրում ԼՂՀ հարցի շուրջ առաջացած հերթական աշխուժությունը: – 2010-ի հենց սկզբից ԼՂՀ հարցի շուրջ աշխուժություն է նկատվում. սա համանման հերթական դրվա՞գն է, թե՞ նկատի ունենալով նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը՝ այժմ մոտ է ԼՂՀ հարցում շրջանակային համաձայնագրի ստորագրումը: – Սկզբից էլ պարզ էր, որ շրջանակային համաձայնագրի
Քանի լեզու գիտես՝ այնքան արդյունավետ ես աշխատում
ԱԺ ղեկավարությունը մոռացե՞լ է միջազգային կառույցներում արդյունավետ աշխատանքի այս կարեւոր սկզբունքը Տիգրան Թորոսյանը որպես ԱԺ նախագահ պաշտոնավարելիս, քանի որ մինչ այդ երկար ժամանակ ղեկավարել էր ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը, հաշվի առնելով հարցի կարեւորությունը՝ չափանիշներ էր սահմանել, ըստ որոնց՝ միջազգային պատվիրակություններում մեր ԱԺ ներկայացուցիչները ռուսերենից բացի պիտի անպայման տիրապետեին նաեւ մեկ այլ օտար լեզվի: Սա անհրաժեշտ է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԸ ԵԽԽՎ-ՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ 2010-Ի ԱՇՆԱ՞ՆԸ
Ըստ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի՝ գարնանը կամ ամռանը Երեւան կժամանեն համազեկուցողները: – ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը հունվարի 25-ի նիստում ի վերջո քննարկելո՞ւ է Հայաստանի հարցով համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի տեղեկատվությունը ԱԺ «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ: – Այո՛, մոնիտորինգի հանձնաժողովն անդրադարձ կատարելու է այդ զեկույցին, եւ համազեկուցողները ներկայացնելու են իրենց կարծիքը
ԱՌԱՅԺՄ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՂԹԱՆԱԿ
Վարչական դատարանը բավարարեց Նիկոլ Փաշինյանի հայցը Երեկ Հայաստանի վարչական դատարանը բավարարել է Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին կայացած ընտրություններում ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցիչ Պատվական Հովակիմյանի հայցը, որով վերջինս դեռ ուրբաթ օրը դիմել էր դատարանին՝ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անգործությունը վերացնելու պահանջով: Պ. Հովակիմյանն իր հայցում շեշտել էր, որ թիվ 10 ԸԸՀ-ն
ՍՊԱՍՎՈՒՄ Է ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Առավոտի» ունեցած տեղեկություններով, հունվարի 25-ին Սոչիում նախատեսվում է Մեդվեդեւ-Սարգսյան-Ալիեւ եռակողմ հանդիպումը: Ըստ ռուսաստանյան դիվանագիտական աղբյուրների, երեկ կայացած Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակ դրա մասին ձեռք է բերվել սկզբունքային համաձայնություն: Նույն աղբյուրը կանխատեսում է, որ Սոչիում կայանալիք հանդիպման արդյունքում որեւէ հռչակագիր գուցեեւ չստորագրվի, սակայն էապես նվազելու է Ադրբեջանի ագրեսիվ ռիտորիկան իր հարեւան երկրի նկատմամբ: Մեր
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնչորսերորդ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՇՈՎԻՆԻԶՄ Եվ ես ժպտալով Սոկոլովին ասացի՝ «Սանյայի բացակայությամբ քեզ շատ լավ ես զգում», եւ Սոկոլովը ժպտալով ասաց՝ «աչքիս դու էլ քեզ վատ չես զգում», եւ ես ասացի՝ «ես առաջ էլ ինձ վատ չէի զգում», եւ Սոկոլովը խորամանկ ժպտալով ասաց՝ «հիմա ոնց որ ավելի լավ ես զգում», եւ ես լրջանալով հարցրի՝
Հունվարի 16
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր շատ զգացմունքային կլինեք ու կտարվեք ձեր հասցեին արված հաճոյախոսություններով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը կսկսեք շատ բարձր տրամադրությամբ: Ձեր բոլոր հանդիպումները բարեհաջող կանցնեն: Երեկոն շատ խոստումնալից է: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հնարավոր է կոնֆլիկտներ լինեն՝ կապված աշխատանքի, գործուղումների հետ: Օրվա ընթացքում շատ լարված կլինեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր աշխատեք լեզու գտնել ղեկավարության հետ, որովհետեւ դա նախ ձեր
ՁԵՐ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Այժմ գրեթե բոլորն էլ բիզնեսի կարիերայի մասին են երազում: Դուք նույնպե՞ս: Իսկ ձեր գործարար ջիղը ի՞նչ վիճակում է: 1. Ինչպե՞ս եք կարծում, ո՞րն է ձեր հաջողության գրավականը. ա. ովքեր արդեն հարստացել են, նրանցից առավել հիմար չեմ, բ. ես ընդունակ եմ մեծ ծանրաբեռնվածություններ հաղթահարել եւ դժվարությունների առջեւ չեմ նահանջում, գ. ինչ էլ որ սկսեմ, ինձ գրեթե
Հիվանդն իր հիվանդության ախտորոշումը կարդացել է լրագրում
ԱՄՆ-ի բնակչուհին ինքն իր մեջ հաստատել է վիրուսային մահացու հիվանդության առկայությունը, որով նա հիվանդացել էր Ուգանդայից վերադառնալուց հետո: Հիվանդության հավանական պատճառը, որը բժիշկները չէին կարողացել գտնել, կինը իմացավ լրագրի միջոցով, որտեղ հայտնում էին Նիդեռլանդներում գրանցված Մարբուրգ դողէրոցքի դեպքի մասին: 44-ամյա Միշել Բերնսը իրեն վատառողջ զգաց Ուգանդայից վերադառնալուց մի քանի օր անց, որտեղ մեկնել էր իբրեւ