Օրվա լրահոսը

«ՌՈՄԵՈ ԵՎ ՋՈՒԼԻԵՏԻ» ՆՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Դասական եւ ժամանակակից պարի սինթեզ՝ ըստ Ռուդոլֆ Խառատյանի Լուսանկարը՝ Ս. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետային ներկայացումը ավելի քան 30 տարի չէր երեւացել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Առաջին եւ միակ բեմադրությունը 1960-ականներին Երեւանում իրականացրել է ճանաչված բալետմայստեր Օլեգ Վինոգրադովը՝ բեմադրիչ դիրիժոր Հակոբ Ոսկանյանի հետ: Այդ տարիներին գլխավոր դերապարերով փայլել են

ԱՌԱՋԱՐԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ «ԱՅԲ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ

Մրցունակ սերունդ ձեւավորելու վսեմ առաքելությամբ մտահոգ «Այբ» կրթական հիմնադրամին թախանձագին առաջարկում ենք. ա) մտահոգվել հայոց պետական լեզվի գործող ուղղագրական, կետադրական կանոնների իմացությամբ, բ) հընթացս քննել նաեւ ոճական ձեւակերպումների պատշաճության կանոնները գործառական եւ այլ ոճերը տարբերակելու առաքելությամբ:  

ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ՄԵԴՎԵԴԵՎԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՈՐՊԵՍ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼՆԵՐ

Ռուսաստանի կառավարող տանդեմը՝ Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդեւը, Reuters-ի մատուցմամբ, հանդես են եկել մոսկովյան թանկարժեք մի հանրախանութի մոդայիկ հավաքածուի մոդելների դերում՝ անանուն մի նկարչի ցանկությամբ «հագնելով» կարճ տաբատներ ու թենիսի կոշիկներ: Մոսկվայի կենտրոնում փակցված պաստառներում պատկերված են արեւայրուքով վարչապետն ու նախագահը, որոնց հագին սպիտակ սպորտային հագուստ է: Իսկ պաստառի վրա գրված է՝ «2011 գարուն-ամառ նոր

ԵԱՀԿ-Ն ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԴԻՏԱՐԿԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը (ԵԱՀԿ ԽՎ) առաջին անգամ ընտրությունների դիտարկման առաքելություն է գործուղում Թուրքիա: ԵԱՀԿ ԽՎ-ի փոխանցմամբ, Թուրքիայում հունիսի 12-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները դիտարկելու է դանիացի պատգամավոր, Վեհաժողովի փոխնախագահ Փիա Քրիսմաս-Մյոլերի գլխավորած առաքելությունը: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, դանիացի խորհրդարանականը, որին առաքելության ղեկավար է նշանակել ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ Պետրոս Էֆթիմիուն, ընտրությունների դիտարկման մեծ փորձ ունի: Քրիսմաս-Մյոլերը կարեւորել է

ԼԻԲԻԱՑԻ 8 ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐ ՓԱԽԵԼ ԵՆ ԻՏԱԼԻԱ

Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիի բանակի ութ բարձրաստիճան սպաներ, այդ թվում՝ հինգ գեներալներ, փախել են Իտալիա: Այդ մասին, BBC-ի փոխանցմամբ, Հռոմում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել էր Ուն ալի-Ուն անունով ներկայացած մի զինվորական, որը նաեւ կոչ է արել լիբիական բանակի զինվորականներին՝ «հանուն ազատության համար զոհվածների» դադարել Քադդաֆիի ռեժիմին աջակցել: Նա նաեւ ասել է, թե Լիբիայում «ցեղասպանություն»

Եվս մի դատական հայց՝ Բերլուսկոնիի դեմ

Հռոմի դատախազությունը քննություն է սկսել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի, նաեւ իտալական պետական Rai հեռուստաընկերության նորությունների ծառայության ղեկավարներ Աուգուստո Մինցոլինիի (նկարում՝ ձախից) եւ Մարիո Դե Սկալցիի դեմ, ովքեր մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: News.am-ի մատուցմամբ, հայցը հարուցվել է Արմատական կուսակցության կողմից: Նախընտրական քարոզչության ընթացքում նորությունների ալիքով անհայտ քարոզչություն էր իրականացվել Բերլուսկոնիի օգտին: Ի դեպ, մայիսի

Մլադիչը երեքշաբթի օրը պիտի հանձնվեր Հաագային

Ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող բոսնիացի սերբերի գեներալ Ռատկո Մլադիչը (նկարում) կարող է հանձնվել Հաագայի միջազգային քրեական դատարանին, որտեղ կկանգնի նախկին Հարավսլավիայի գործով դատարանի առաջ: Սպասվում էր, որ Մլադիչի հանձնումը Հաագային՝ տեղի կունենա երեքշաբթի օրը: Reuters-ի փոխանցմամբ, Սերբիայի իշխանությունները երեքշաբթի օրը Մլադիչին թույլ են տվել վաղ առավոտյան այցելել դստեր՝ Աննայի գերեզմանին, որը ինքնասպանություն էր գործել դեռեւս

ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՍՏԻՊԵԼ ԵՆ «ՓԱԿԵԼ» ՊԱՐՏՔԵՐԸ

Վրաստանի նախկին վարչապետ, իսկ այսօր ընդդիմադիր գործիչ Զուրաբ Նողայդելիի (նկարում) նախկին զինակիցները դատարանում շահել են նրա դեմ իրենց ներկայացրած հայտը: Trend-ի մատուցմամբ, Թբիլիսիի քաղաքային դատարանը, որին դիմել էին հայցվորները՝ Նողայդելիից իրենց աշխատավարձերի պարտքը ստանալու համար, վերջիններիս հայցը հիմնավոր է ճանաչել եւ պատասխանողին պարտավորեցրել է վճարել իր նախկին զինակիցներին հասանելիք գումարները: Նախկին վարչապետի դեմ հայց էր

«ՏԻԵԶԵՐԱԿԱՆ»-Ի ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Հունիսի 2-ին, ժամը 12-ին «Թեքեյան» կենտրոնում կկայանա Ռաֆայել Բազիկյանի «Տիեզերական» գրքի շնորհանդեսը: Այս գիրքը բացառիկ է առաջին հերթին նրանով, որ հեղինակի՝ բանաստեղծ Ռաֆայել Բազիկյանի մասին շուրջ 45 տարի ոչ մի տեղեկություն չկա: 1966-ին տնից դուրս եկած եւ այլեւս չվերադարձած Ռաֆայելը, ընկերների եւ ժամանակակիցների վկայությամբ, թեպետ չուներ ոչ մի տպագիր տող, սակայն հասցրել էր դառնալ Պոետ:

Հուշող եւ արտագրող տնօրեններ

«Այս օրերի ընթացքում արդեն 49 թեկնածու քննությունից կտրվել է»,- երեկ Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում ղեկավարման իրավունքի հավաստագրման քննության արդյունքից մի փոքր դժգոհեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Քննությունների նոր շրջանը մեկնարկել է օրերս, եւ ընթանում է երկու փուլով՝ բանավոր եւ գրավոր, մասնակցում են ոչ միայն հանրապետության դպրոցների գործող տնօրենները, այլեւ այն անձինք, ովքեր

ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԸ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐՈՎ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը տարբերվում է Օրերս «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մեդիակենտրոնում կայացավ կրթահամալիրի ավագ դպրոցներում իրականացվող ծրագրերի շնորհանդեսը: Ավագ դպրոց-վարժարանի, գեղարվեստի, արհեստների ավագ դպրոցների աշակերտները ներկայացրին խորացված եւ արտադրությամբ ուսուցման ծրագրերը: Կրթահամալիրի մանկավարժության կենտրոնի ղեկավար Սուսան Մարկոսյանի խոսքով, շնորհանդեսը միտված է ներկայացնել ուսուցման արդյունավետությունը. «Մեր նպատակն է շնորհանդեսի տեսքով նրանց ցույց տալ, որ ուսուցումը առավելագույնս արդյունավետ

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՂ ՉԿԱ ԵՎ ՉԻ ԷԼ ԼԻՆԵԼՈՒ

Հատված ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից երեկվա հանրահավաքում Իսկ այժմ մի քանի խոսք Հայ ազգային կոնգրեսի առաջիկա անելիքների մասին, սակայն նախքան այդ հարկ եմ համարում թռուցիկ կերպով անդրադառնալ նրա որդեգրելիք մարտավարության առնչությամբ հասարակական տրամադրություններում արտահայտվող որոշ տարօրինակ մտայնությունների եւ անկեղծ մտահոգությունների, որոնք բավականին տարածված են։ Ինչպես քիչ առաջ նշեցի, ինձ համար տաբուներ չկան, եւ ես

ԴԻԱԿԸ ԳՏԵԼ ԵՆ ԳԵՏԻ ԱՓԻՆ

Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Լեհվազ գյուղում տխուր օր էր: Լեհվազցիները երեքշաբթի հրաժեշտ տվեցին գյուղի նախրապան՝ 61-ամյա Ալբերտ Ավանեսովին, ով 2 օր առաջ նախիրը արածացնելու էր տարել եւ խեղդվել Մեղրի գետում: Այդ օրը նախիրի մի մասը վերադարձել էր առանց հովվի, իսկ մյուս մասին գյուղացիները գտել էին գետի հակառակ ափին: Փրկարարները նրա դին գտել են միայն երեկ՝

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ՝ ՀՈՒՆԱՍՏԱՆԻՑ

Մեկ տարի առաջ ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի տեղական մարմինը իր գործունեությունն սկսել է կրթական ծրագրերից: Վանաձորի մանկատան 102 սաներ (20-ը չափահաս են եւ սովորում են քոլեջներում ու բուհերում) այսուհետ համակարգչային գիտելիքներ ձեռք կբերեն իրենց պատերի ներսում: Վերջին սերնդի տասը համակարգիչները, բազմաֆունկցիոնալ սարքերը (տպիչ, սքաներ, պատճենահանող սարք), ուսումնական DVD սկավառակները, ներդրված անվճար օպերացիոն համակարգը, համակարգչային

Պատվաստումները ուշացել են

Տավուշի մարզի համայնքներում խոշոր եղջերավոր անասունների պատվաստումները դեռ չեն արվել: Մինչդեռ ամեն տարի պետական պատվերի շրջանակներում խոշոր եղջերավորների 7 հիվանդությունների դեմ կանխարգելիչ պատվաստումներ են կատարվել: Այս տարի այդ 7 հիվանդություններից միայն դաբաղի դեմ է պատվաստում կատարվել: Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքապետերը, սակայն, ասում են, որ իրենց համայնքներում այս առումով վիճակը բարվոք է, պատվաստումները մեծամասամբ արվել են: Խնդիրը

«ՄԻՆՉԵՎ ՀՈԳԻՆԵՐԻ ԱՃՈՒՐԴ»

Ցեղասպանության ականատեսի վկայություններն ամփոփող գիրքը, այսօրվա երիտասարդն ու մարզերում գրքի պակասը Տեղեկացրել ենք, որ ապրիլի 29-ից մայիսի 3-ը Ժնեւում գործում էր գրքի ամենամյա հերթական փառատոնը, որին մասնակցել է նաեւ Հայաստանը: Ներկայացված էր նաեւ սփյուռքահայ հոգեբան Սոսի Գեւոնյանի «Մինչեւ հոգիների աճուրդ» երկլեզու (հայերեն եւ անգլերեն) հուշագրությունը: 1918 թվականին Նյու Յորքում անգլերեն լույս տեսավ Հայոց ցեղասպանության ականատեսի

ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ՝ ԱՐԵԳԱԿԻ ՄԱՍՆԱԿԻ ԽԱՎԱՐՈՒՄ

Այսօր տեղի կունենա Արեգակի մասնակի խավարում: Լուսինը կծածկի Արեգակի մոտ 50.5%-ը: Խավարումը կսկսվի Հյուսիսային Չինաստանում եւ Սիբիրում՝ Գրինվիչի ժամանակով ժամը 19.25.18-ին եւ երկու ժամ անց՝ 21.16.11-ին, կլինի առավելագույն փուլը (0.601 մագնիտուդ) Ռուսաստանի հյուսիս-արեւմուտքում: Մասնակի խավարումը կավարտվի Գրինվիչի ժամանակով ժամը 23.06.56-ին: Այն տեսանելի կլինի հյուսիսային կիսագնդի բարձր լայնություններից: Այս անգամ Հայաստանից խավարումը դիտել հնարավոր չի լինելու:

ՎՐԱԵՐԹԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 14.40-ին 58-ամյա Էդուարդ Գ.-ն «ՌԱՖ-2203» մակնիշի ավտոմեքենայով Գյուրջյան փողոցի թիվ 12 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 55-ամյա Հռիփսիմե Ա.-ին, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Էդուարդ Գ.-ն բերման է ենթարկվել բաժին:

«ՊԱՐՏԵԶԻ» ՎԵՐՋՆԱՄԱՍՈՒՄ

Ոստիկանության Էրեբունու բաժին է զանգել մի քաղաքացի եւ հայտնել, որ Դավիթ-Բեկի փողոցի թիվ 52 հասցեում գտնվող «Պարտեզ» ռեստորանի վերջնամասում՝ էլեկտրասյան տակ, զենք-զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է ինքնաշեն «Նագան» ատրճանակ, «Ֆ-1» 2 նռնակ՝ առանց պայթուցիչների, նռնակի պայթուցիչ, «Չերյոմուխա» ծխային նռնակ, «ՌԳՄ-2» տիպի արկի մարտական գլխիկ, «Տրիպլեքս» տիպի տանկի

7 ՏԱՐՎԱ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԻՆ ԿԱԼԱՆԵՑԻՆ

Մայիսի 30-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Թբիլիսիից ՀՀ է տեղափոխվել 35-ամյա Ալբերտ Ա.-ն, որը 2004թ. հուլիսի 23-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Ալբերտ Ա.-ն կալանավորված է:

ՎԵՐԵԼԱԿՆ ԱՆՋԱՏԵՑԻՆ

Երեկ Արշակունյաց 2 հասցեում գտնվող Մամուլի տան վերելակն անջատվեց: Այն վերանորոգման կենթարկվի հերթական անգամ: Կոսմետիկ վերանորոգումը ոչինչ չի տա, քանի որ մի քանի օրից վերելակը նորից դղրդյունով կպոկվի իր փտած ճոպաններից: Ու հերթական անգամ կխաչակնքենք, որ մարդ չզոհվեց: Հարկավոր են նոր վերելակներ, քանի դեռ ինչ-որ մեկը չի զոհվել: Սա ահազանգ է: Եվ այս ահազանգին խնդրում

328-Ը ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ

Համաձայն ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արսեն Բաբայանի տարածած հաղորդագրության՝ մայիսի 31-ին, ժամը 19:00-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 328 դատապարտյալ: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ս.թ. մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես

«ԱՌԱՎՈՏԻ» ԴԱՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ռուբիկ Ներսիսյանի նախագահությամբ, նշանակվել էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մուրադ Ասրյանի՝ «Առավոտի» դեմ հայցով նախնական նիստը: Մ. Ասրյանը վիճարկում է այս տարվա փետրվարի 5-ի «Առավոտին» եւ «news.am»-ին դատում են նույն բանի համար» հոդվածը: Ըստ փաստաբանի հայցադիմումի, հոդվածով վիրավորվել են իր պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավը:

Գնորդ կինը «ծեծել» է «ախրանիկին»

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի ընդհանուր իրավասության դատարանում, Արշակ Խաչատրյանի նախագահությամբ, նախորդ օրը պետք է լսվեր Աիդա Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Աիդա Այվազյանը մեղադրվում էր խուլիգանության համար: Ի՞նչ էր տեղի ունեցել: Ա. Այվազյանը գնումներ կատարելու նպատակով մտել էր Պ. Սեւակի 55/5 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» խանութ-սրճարանը: Նրան տվել էին գնումների համար ՀԴՄ կտրոն, որի

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ

Եղբորն սպանողը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, Վանաձորի Սիվաշավան ավանի բնակիչ Ա. Գրիգորյանին դատապարտեց 3 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ 26-ամյա Ա. Գրիգորյանը մեղադրվում էր կրտսեր եղբորը դիտավորությամբ սպանելու մեջ: Ըստ գործի նյութերի՝ իր հետ համատեղ ապրող եղբոր՝ Է. Գրիգորյանի հետ գտնվելով անբարյացակամ հարաբերությունների մեջ, 2010թ.

ԿԱՐԵՎՈՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄՆ Է

Արդեն 4-րդ տարին է, որ ՀՕՖ-ի Երեխաների աջակցման կենտրոնը Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում է կազմակերպում Հաղթանակի զբոսայգում: Այս տարի այդ միջոցառումն անց է կացվելու հունիսի 2-ին՝ ժամը 18-ից՝ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ: Այդ օրը Հաղթանակի զբոսայգում հավաքվելու են ոչ միայն Երեխաների աջակցման կենտրոնի սաները, այլեւ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք տարբեր ընկերությունների ապրանքներ են վաճառելու՝

Մսի տաղավարները փակել են

Երեկ Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցներն այցելեն են «Տաշիր» հանրահանութի հարեւանությամբ գործող մթերքի շուկային կից մսի տաղավարները: Ստուգայցի ընթացքում հայտնաբերվել են լուրջ խախտումներ, այդ պատճառով որոշում է ընդունվել ժամանակավորապես կասեցնել մսի վաճառքը, ուստի այստեղի մոտ 2 տասնյակ կրպակները փակվել են, որից վրդովված՝ մսավաճառները սկսել են կռվել Սննդի անվտանգության ծառայության աշխատակիցների հետ, ինչի պատճառով օգնության է

Ամառը եկավ, 296-ը գնաց

Ձորաղբյուր գնացող թիվ 296 ավտոբուսը, որը մի քանի ամիս առաջ էր «գիծ դուրս եկել», մինչ վերջերս շատ լավ աշխատում էր: Ընդ որում, սա միակ տրանսպորտն էր, որի միջոցով քաղաքի բնակիչները կարող էին Ձորաղբյուրի իրենց ամառանոցները հասնել: Ըստ «Առավոտին» դիմած բնակիչների՝ «Ամեն տարի նույն վիճակն է: Այս տարի էլ, գարնան գալու պես թիվ 296-ը հանեցին: Մի

ՄԱՆԿԱՏՈՒՆ ՉԵՆ ՏԱՆԻ, ԵԹԵ ԱՋԱԿՑԵՆ

Քանի դեռ մեր երկրում չկա համալիր ծառայությունների փաթեթ, մանկատները չեն բեռնաթափվի Սարգիսը 4 տարի առաջ Վանաձորի մանկատնից տեղափոխվել է խնամատար ընտանիք: Ճիշտ է, նա մանկատանն էլ է տաք ճաշ կերել, մաքուր հագուստ կրել եւ լավ վերաբերմունք ստացել, սակայն այն, ինչ գտել է իր նոր ընտանիքում, Սարգիսի պատմելով, խոսքերով չես արտահայտի: «Առավոտի» հետ զրույցում 17-ամյա Սարգիսը

Քսան տարուց՝ կրկնակի թանկ սննդամթերք

2030թ. սննդամթերքի գները կարող են կրկնակի աճել, զգուշացնում է Oxfam միջազգային բարեգործական կազմակերպությունը։ Ինչպես հաղորդում է BBC-ն, որին մեջբերել է tert.am-ը՝ եթե պետությունների ղեկավարներն անհրաժեշտ քայլեր չձեռնարկեն, առաջիկա 20 տարվա ընթացքում հացահատիկային մշակաբույսերի գինը կբարձրանա 120-180%-ով։ Իր զեկույցում Oxfam-ը զգուշացնում է, որ սննդամթերքի գների այդքան կտրուկ բարձրացման հիմնական պատճառը կլիմայի գլոբալ փոփոխությունն է։ Ընդ որում,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930