Օրվա լրահոսը
«ՓՈՒՉԻԿՍՏԱՆ-2»-Ն ՈՒ «ՈՍԿՅԱ ԱՎԱՆԱԿԸ»
«Հայֆեստի» բացօթյա ներկայացումները դուր եկան հատկապես երեխաներին «Հայֆեստ» 7-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակում արտերկրից ժամանած թատերախմբերը հայ հանդիսատեսին ներկայանում են նաեւ բացօթյա ներկայացումներով: Օրերս Շարլ Ազնավուրի անվան հրապարակում «Ոսկյա ավանակը» ներկայացումով հանդես եկավ Սլովենիայի Անա Մոնրո թատրոնը եւ «Փուչիկստան-2» մանկական շոու ծրագրով՝ հայտնի Շոն Ռունին (Միացյալ թագավորություն-Կանադա): «Ոսկյա ավանակը» սլովենական ժողովրդական հեքիաթ է, դերասանները Հայաստանում
ՄԵՐՈՆՔ՝ ԱՅՆՏԵՂ
Ֆրանսիական հայտնի Paris Match հանդեսը իր հոկտեմբերի առաջին համարում, մեկուկես միլիոն տպաքանակով 16 էջանոց հատուկ գունազարդ ներդիր է հատկացրել Հայաստանին: «Հայաստանի վերազարթոնքը» (Le Renouveau de l’Armenie) խորագրով ներդիրը բացառիկ լուսանկարների եւ տեքստերի միջոցով ներկայացնում է վերաշենացող այսօրվա Հայաստանը, վաղվա նրա ձգտումները, նրա կշիռը տարածաշրջանում եւ տեղը ժամանակակից աշխարհում: ԱԳՆ-ից տեղեկանում ենք, որ ներդիրը բացվում է ֆրանսիական
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՄԻԱՅՆ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԷ
Հայաստանի Ամերիկյան համալսարանը կազմակերպում է տեղեկատվական շրջայցեր՝ հանրապետության մարզերով: Օրերս Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ այցելեցին Ամերիկյան համալսարանի ընդհանուր կոորդինատոր Կարինա Սաթամյանը, անգլիական բաժնի դասախոս Մելիսա Բրաունը (ՀՀ նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանի տիկինը), քաղաքագիտության ֆակուլտետի հետազոտությունների բաժնի աշխատակից Անի Դալլաքյանը, ուրիշներ: Ուսանողների հետ հանդիպման ժամանակ ներկայացվեցին Հայաստանի Ամերիկյան համալսարանի կրթական ծրագրերը, համալսարանում գործող մասնագիտացումները, ընդունելության կարգը:
Շվեյցարական դիպլոմ՝ ՀՀ-ում
Հոկտեմբերի 8-ին առաջին անգամ իրենց ուսումնական գործընթացը կսկսեն Շվեյցարական բիզնես-դպրոցի հայաստանցի ունկնդիրները: Ունկնդիրների առաջին խմբում ներառված է 20 մարդ, որոնց թվում են Հայաստանի առաջատար բանկային եւ առեւտրային կառույցների ղեկավարներ: Երեկ Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանում տեղի ունեցավ ծրագրի բացումը: Շվեյցարական բիզնես-դպրոցը կսկսի Master of Business Administration (MBA) ծրագրի իրագործումը Հայաստանում՝ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի (ՌՀՀ) բիզնես-դպրոցի բազայի
ԲՈՒՆԴԵՍԹԱԳԸ ՆԱԵՎ ԿՐԹՈՒՄ Է
Դա կկատարվի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի արդյունքում Հայաստանցի նախկին կրթաթոշակակիրները՝ գերմանական պատվիրակության հետ: Աշխատել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորի աշխատասենյակում, նրա հետ մասնակցել պաշտոնական հանդիպումների. մինչեւ 30 տարեկան երիտասարդներին կրթական եւ մասնագիտական հմտությունների բարելավման այսպիսի հնարավորություն է տալիս Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագիրը: Երեկ ԵՊՀ-ում Բունդեսթագի պատգամավոր Լիդիա Վեստրիխը, Բեռլինի Հումբոլդի համալսարանի պրոռեկտոր Ուվե Հենս Նագելը
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վերադարձ վիրտուալ իրականությունից ռեալ իրականություն Գտնվելով ԽՍՀՄ կազմում եւ նրա պաշտպանական հովանու ներքո՝ արեւելահայ հասարակությունն ու նրա պատմագիտական միտքը (քաղաքական անկախ միտք, որպես այդպիսին, գոյություն չուներ) աղոտ պատկերացում ուներ ժամանակակից Թուրքիայի մասին: Լինելով նախ Ցարական Ռուսաստանի, ապա եւ խորհրդային կայսրության մեծապետական շովինիզմի եւ գաղափարական ու պատմագիտական հզոր քարոզչության ազդեցության տակ՝ մենք Թուրքիան ընկալում էինք որպես
Էջմիածինը 2694 տարեկան է
Էջմիածնի քաղաքապետարանից տեղեկացանք, որ հոկտեմբերի 7-9-ը նշվելու է քաղաքի 2694-ամյակը: Նախատեսված են մոտ երկու տասնյակ միջոցառումներ՝ սկսած հանդիսավոր նիստերից, ցուցահանդեսներից, գեղարվեստի դպրոցի սաների «կենդանի նկարչությունից», համերգներից՝ մինչեւ խաչքարի տեղադրում, խաղահրապարակի բացում, պատմա-ազգագրական թանգարանի բացում եւ հրավառություն: «Էջմիածինը գրկաբաց ընդունում է իր հյուրերին, էջմիածինցի լինելը բարձր պատիվ է ու կոչում», ազդարարում-հրավիրում է Էջմիածնի քաղաքապետարանը:
Տերս գաղտնի թող մնա
Տավուշում խաղողի մթերումը նոր է սկսվում Սեպտեմբերի 28-ից Երեւանի կոնյակի գործարանի՝ Բերդի ընդունման կետը խաղող է մթերում: Առաջին երկու օրերին հանձնվել է շուրջ 50 տոննա բերք: Բերդի ընդունման կետը շուրջ 4000 տոննա խաղող կմթերի: Ընդունման գինը 120 դրամ է: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանի վկայությամբ՝ Երեւանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի
Հանքը շահավետ չէ՞
Շահագործող ընկերությունը հանքը վերադարձնում է պետությանը, ինչը սոցիալական խնդիրներ է առաջացնելու: Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ին պատկանող Կենտրոնական հանքավայրի կոնսերվացման նախագիծն առաջիկա օրերին փորձաքննության համար կուղարկվի ՀՀ բնապահպանության նախարարություն: Ընկերությունը լիցենզիա ստանալուց հետո 2006 թվականից սկսել է շահագործել հանքը: 2007-ից սկսել են հանքարդյունահանման աշխատանքները, սակայն 2008 թվականի օգոստոսին հանքավայրի աշխատանքները դադարեցվել են: Ըստ ընկերության
ԷՋՄԻԱԾՆԻ ԶԻՆԿՈՄԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Զինկոմը աղջիկներին կոչ է անում արհամարհել բանակից խուսափող եւ ինքնավնասման դիմող տղաներին Էջմիածնի զինվորական կոմիսար, գնդապետ Գառնիկ Փայտյանը խիստ մտահոգված է հայ պատանիների առողջական խնդիրներով: Սեպտեմբերի 7-ից մեկնարկել է բժշկական հանձնաժողովի աշխատանքը եւ 1991 թվականին ծնված եւ այս օրերին բանակ զորակոչվող 418 զորակոչիկներից 300-ին տարբեր հիվանդությունների պատճառով կրկնակի բուժզննության է ուղարկել: «Հիմնականում նկատվում է կրծքավանդակի
Պատրաստ ենք խախտել օրենքը
Երեկ «Առավոտի» էլեկտրոնային հասցեով ստացվեց Արեգ Մալխասյանի հոր՝ Աշոտ Մալխասյանի նամակը: Հիշեցնենք, որ Սլավոնական համալսարանի ուսանող Արեգը հասցրեց Արցախում ծառայել ընդամենը մի քանի օր եւ մահացավ: Նա բանակ էր զորակոչվել մայրաքաղաքի Արաբկիր համայնքի զինկոմիսարիատից: Աշոտ Մալխասյանը գրում է. «Մեջբերում եմ օգոստոսի 25-ին տպագրած «Զինկոմների «փայլուն» աշխատանքի շնորհիվ» հոդվածի վերջին պարբերությունը. «Մեր աղբյուրի պնդմամբ, օրեր առաջ
«Անկեղծ շփումը»՝ անիվների վրա
Երեւանյան ավտոբուսներում, բռնակների վրա վաղուց հանդիպում ենք «Նիկիտա» կազմակերպության այսպիսի «էստի համեցեքների», որոնք հուշում են (կամ գուժում) աղջիկների եւ տղաների հետ անկեղծ շփման հնարավորության մասին: Տեղեկանում ենք, որ անկեղծ շփումը SMS-ների միջոցով է, տարբեր լեզուներով, նույնիսկ կարող ես ընտրել, թե ինչ անունով աղջկա կամ տղայի հետ ես ուզում շփվել: Այսքանը հիշեցնելով, «Նիկիտան» իր գովազդներում համարյա
«Տեղը չեք բերում՝ ում ավտոն ա»
Գլխավոր դատախազության «շքերթը»՝ Խանջյան փողոցում: ԱԱԾ-ի դիմաց՝ կանգառում: Մանվել Բադեյանի «ամենազորության» դրսեւորումը: Վերջին ժամանակներս ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը ասում էր, թե ոչ մի արտոնյալ չի լինելու: Այն վարորդներն ու հետիոտները, անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, լինեն նրանք ԱԺ պատգամավոր, կառավարության անդամ, դատախազության, ոստիկանության, ԱԱԾ, ՊՆ ու դատական համակարգի պետական չինովնիկ, եթե
ՀԱՇՄԱՆԴԱՄԸ՝ ԱՌԱՆՑ ԱՆՁՆԱԳՐԻ
Հոկտեմբերի 2-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին, ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանին է դիմել Մարտակերտի Ազատամարտիկների փ. 9 հասցեի բնակիչ Արմիկ Շախմալիի Ավագյանը: Նամակագիրն «Առավոտին» տեղեկացնում է, որ ծնվել է 1956 թ. փետրվարի 15-ին՝ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում։ Մինչեւ 1992 թ. սեպտեմբերը ապրել է Մոխրաթաղ գյուղում, թուրք-ազերիների ներխուժումից
ՏՈՒՆ ԵՆ ՏՎԵԼ
Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ Աերացիայի 4-րդ կարգի վթարային 7-րդ հանրակացարանի բնակիչներին խոստացել էր ապահովել բնակարանով: Երեկ քաղաքապետարանից հայտնեցին, որ պարոն Բեգլարյանը բնակարաններ է տրամադրել հանրակացարանաբնակ 70 ընտանիքի՝ Արզումանյան փողոց 43, Լենինգրադյան փողոց 31/6 եւ 31,8, Ա. Բաբաջանյան փողոց 26/4, 26,5 եւ 26,6, Դավիթաշենի 4-րդ թաղամասի 53, Քանաքեռի 14-րդ փողոցի 38 եւ
ԱՌԱՎՈՏՅԱՆ ՄՈՒԹ Է
«Վերջերս մեր համայնքում փողոցային լույսեր տեղադրվեցին, ինչը շատ ողջունելի է: Լույսերը միացնում են երեկոյան ժամը 20-ից մինչեւ գիշերվա ժամը 2-ը: Ձմռան գալուն զուգահեռ՝ օրերը կարճանում են եւ լույսն ուշ է բացվում, ինչի հետեւանքով երեխաների դպրոց գնալու ժամին մութ է լինում: Մարդիկ կան, որ ավելի վաղ են գնում աշխատանքի եւ նրանց համար եւս խնդիրներ են առաջանում:
ԵՐԵԽԱՆԵՐ ԵՆ ԳՈՂԱՆՈՒՄ
Վերջերս մայրաքաղաքում երեխաների առեւանգման փորձեր են կատարվում: Աչքիս առաջ երիտասարդ կինը խանութի հանդերձարանում զգեստ էր փորձում, երեխան էլ վարագույրից այն կողմ համբերատար սպասում էր մորը: Մի քանի րոպե անց կինը ճչալով դուրս վազեց խանութից, երբ տեսավ, որ երեխան անհետացել է: Նա անմիջապես զանգեց խանութից ոչ այնքան հեռու գտնվող սկեսրոջը: Վերջինս տեսնելով, որ իր 4 տարեկան
Ապօրինի հաստիքներ՝ քաղաքապետարանում
«Առավոտի» լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ, Գյումրիի քաղաքապետարանում ստուգումներ իրականացնող Վերահսկիչ պալատը (ՎՊ) օրերս արձանագրել է, որ այս կառույցում ապօրինի հաստիքներ են պահվում: Վերահսկիչը մասնավորապես արձանագրել է 2 փոխքաղաքապետ ունենալու փաստը: Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ՏԻՄ ընտրություններում իրեն սատարելու համար ստիպված եղավ որոշակի հաստիքներ ստեղծել ՕԵԿ-ականների համար, եւ փոխքաղաքապետի պաշտոնում աշխատանքի հրավիրեց ՕԵԿ-ական Ռուդիկ Հովհաննիսյանին:
Թունավորվածները դեռ թույլ են
Վերջին մեկ ամսվա ընթացքում հանրապետությունում սննդային թունավորման 2 աղմկահարույց դեպք արձանագրվեց: Սեպտեմբերի 5-ին Սիսիան քաղաքի մանկապարտեզի 20-ից ավելի երեխաներ բարձր ջերմությամբ աղիքային ինֆեկցիայով տեղափոխվեցին հիվանդանոց: Պարզվեց՝ երեխաները թունավորվել էին սննդից: Սեպտեմբերի 30-ին էլ Վանաձորում 46 մարդ հավի մսով, սնկով եւ մայոնեզով պատրաստված աղցանից էր թունավորվել եւ տեղափոխվել հիվանդանոց: Նրանք սնվել էին Վանաձորի «Մաքսբուրգեր» սրճարանում: Երեկ
«Ո՛Չ՝ ԴԱՎԱՃԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ»
Երեկ Գյումրիի փողոցներում նման արտահայտություններով բողոքի ակցիա էին կազմակերպել դաշնակցականները: Փարիզյան ու ամերիկյան բողոքի ակցիաներից հետո դաշնակցականները բողոքի ցույցեր են սկսել մարզերում: Երեկ ՀՅԴ Շիրակի մարզային գրասենյակի ներկայացուցիչներն իրենց բողոքն արտահայտեցին՝ կազմակերպելով ավտոերթ ու Գյումրիով մեկ՝ թաղ առ թաղ, թռուցիկներ բաժանելով: Ցուցարարները տրամադրում էին նաեւ փարիզյան բողոքի ակցիաների DVD տարբերակները: Վաղ առավոտյան քաղաքն արդեն հեղեղած
ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀՔՄԽ 30-ՐԴ ՆԻՍՏԸ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը երեկ ընդունել է Հունգարիայի մրցակցային մարմնի ղեկավար Նելդ Զոլտանին եւ նույն գերատեսչության գլխավոր քարտուղար Բելենի Անդրեային: Հանձնաժողովի լրատվական ծառայության տեղեկացմամբ, 2 երկրների մրցակցային մարմինների ղեկավարների զրույցից պարզվել է, որ երկու երկրներում էլ մրցակցության պաշտպանության բնագավառում նույնատիպ խնդիրներ են առկա. մասնավորեցումից հետո մեծ թվով շուկաներում մենաշնորհների առաջացում
«ԱԼՈ ՄԵՆՔ»-Ը՝ ՆՈՐ ՍԱԿԱԳՆՈՎ
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի «Ալո Մենք» կանխավճարային սակագնային պլանից օգտվող բաժանորդները այսուհետեւ կարող են միմյանց հետ խոսել ավելի շահավետ գնով: «Ալո Մենք» սակագնային պլանի ներսում 1 րոպեի արժեքը կլինի 15 դրամ:
ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ԳՈՐԾԸ ՀԵՇՏԱՑՐԻՆ
Խորենացի 7 հասցեում գտնվող Պետեկամուտների կոմիտեի շենքում արդեն գործում է էլեկտրոնային հաշվետվությունների ընդունման նորաստեղծ կենտրոն, որտեղ հարկատուն կարող է ստանալ իր էլեկտրոնային ստորագրությունը հավատարմագրված հավաստագրման կենտրոնից եւ կնքել պայմանագիր Պետեկամուտների կոմիտեի հետ՝ էլեկտրոնային կապուղիներով հաշվետվություններ ներկայացնելու համար: ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի տեղեկացմամբ, մինչ այս կենտրոնի ստեղծումը, հարկ վճարողը հնարավորություն չուներ գործը սկսել
ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ
2009- ի սեպտեմբերին օգոստոսի նկատմամբ արձանագրվել է 0,7% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը՝ ավելանալով 0,2 տոկոսային կետով, կազմել է 3,7%: Երեկ այս մասին տեղեկացրին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Աղբյուրի տեղեկացմամբ, ԿԲ խորհուրդը, ակնկալելով տնտեսական ակտիվության հետագա աճ, գտնում է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը առավելագույնս նպաստում է տնտեսության արագ վերականգնմանը՝ չվտանգելով գների
Նախազգուշացնելու փոխարեն՝ սրտաճաք են անում
Հոկտեմբերի 1-ից երթեւեկության կանոնները խախտող հետիոտները, այսինքն նրանք, ովքեր անցումներով անցնելու փոխարեն փողոցը կհատեն՝ որ մասով պատահի, կնախազգուշացվեն ոստիկանության տեսուչների կողմից, ապա բերման կենթարկվեն բաժին եւ կտուգանվեն 3000 դրամով: Փոխանակ նպաստելու, որ հետիոտները հնարավորինս շուտ տեղեկանան օրենքի պահանջներին եւ աշխատեն կիրառել այն, ճանապարհային ոստիկաններից ոմանց համար սեփական «ես»-ը ցույց տալու մի նոր առիթ է բացվել:
ՕԼԻԳԱՐԽՆ ՈՒ ԲԱՆՎՈՐԸ ՆՈՒՅՆ ՀԱՐԿՆ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ
Ըստ ծխախոտի տեղական արտադրողի,Հայաստանում ծխախոտի համար գանձվող հարկերից իրենք տուժում են, ներմուծողներն էլ վստահեցնում են, որ ավելի շատ իրենք են տուժում: Այսօր մեր երկրում, երբ օլիգարխը գնում է չափազանց թանկարժեք ծխախոտ՝ նույն հարկն է վճարում պետբյուջեին, ինչ խեղճուկրակ բանվորը, որը ծխում է «Չիբուխ»: Պատճառն այն է, որ Հայաստանում ծխախոտի արտադրանքը հարկվում է հաստատագրված վճարով, որն
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՐՎԵՑԻՆ
Հայ-թուրքական արձանագրությունները երեկ այրվեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակով: Արձանագրությունների հետ մեկտեղ «Միացում» ազգային նախաձեռնության անդամ, ԼՂ պատերազմի առաջին զոհերից Էդիկ Տոռոզյանի մայրը՝ տիկին Փառանձեմը, այրեց նաեւ Սերժ Սարգսյանի լուսանկարը: Նկարն ամբողջությամբ չհասցրեց այրվել, ոստիկաններն այն խլեցին զոհվածի մոր ձեռքից, որն ավելի բորբոքեց բողոքի ակցիայի մասնակիցներին, որոնք սկսեցին վանկարկել «Ամոթ», «Դավաճաններ»: Ոստիկանները սկսեցին հրել անշեջ
Տեխնիկական բարձր վարպետությամբ
Հայտարարություն հանցագործության մասին Ողջունում եմ ս/թ հոկտեմբերի 3-ին, առավոտյան ժամը 11-ից 13-ի սահմաններում Երեւանի Աբովյան փողոցի 22-ա շենքի դիմաց իմ մեքենան (Ջիփ Գրանդ Չերոքի, 1993 թ. արտադրություն, 19 ՍՕ 173 համարանիշ) տեխնիկական բարձր վարպետությամբ, արագ եւ որակով վթարավտանգ դարձրած հայրենակիցներիս: Անկախ հասարակության մեջ նրանց ստանձնած դիրքից, դերից ու ձիրքից՝ նրանք լավագույնս են իրականացրել այդ ակցիան:
ՀԱՅԵՐԻՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ ՀՈՐԴՈՐԵԼՈՒ ԵՆ ԶՈՒՍՊ ԼԻՆԵԼ
Սակայն ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը պնդում է. «Էլի՛ եմ անելու» Սեիդովը բողոքել է մի մեթոդի դեմ, որն անցած տարիներին կիրառում էին բացառապես Ադրբեջանի պատվիրակները: Դեռ հոկտեմբերի 5-ին մենք փորձեցինք ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանից ճշտել այն լուրի իսկությունը, թե իբր ինքը նկատողության է արժանացել ԵԽԽՎ բյուրոյից՝ այն պատճառով, որ մեր պատվիրակության անդամ
ԱՅՑԸ ՁԵՎԱԿԱՆ ԷՐ
«ՀՀ նախագահի այցը Սփյուռք ուշացած է ու շատ ձեւական։ Անելուց հետո՞ են կարծիք հարցնում. մեզ ինչի՞ տեղ եք դրել: Նախագահը զարմանում է, որ Փարիզում բողոքով են դիմավորել իրեն, ու նեղացել է, թե ինչո՞ւ այսպես արեցիք: Հարգելի՛ պարոն Սարգսյան, Դուք Հայաստանում կարող եք պարտադրել՝ ինչպես անել, իսկ Փարիզում չեք կարող»,- երեկ Սոցիալիստական կոնֆերանսի կազմակերպած՝ «Հայաստան-Թուրքիա գործարքի