Օրվա լրահոսը

Կարո՞ղ է Վրաստանը միջնորդ լինել

Մարտի 9-ին Վրաստանի Մառնեուլի շրջանի ադրբեջանաբնակ Թեքալի գյուղի «Բորչալի» սրճարանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ներկայացուցիչները քննարկեցին «Վրաստանի միջնորդությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում» թեման: Թեքալին հարավկովկասյան երեք հանրապետությունների սահմանին մոտ է: Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանը կատակով ասաց, որ Թեքալին մի հրաշալի օր կդառնա Հարավային Կովկասի մայրաքաղաքը: Միջոցառումը կազմակերպել էին Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Սփյուռքի նախարարությունը չի ասում, թե որքան գումար է ծախսվելու ճարտարապետների համահայկական երկրորդ համաժողովի վրա եւ չկա երաշխիք, որ Նարեկ Սարգսյանը նորից չի նեղացնի սփյուռքահայ ճարտարապետներին: Փոխնախարար Սարգսյանը ջո՞ւրն է գցում նախագահ Սարգսյանի եւ նախարար Հակոբյանի ջանքերն ու հարկատուներիս փողերը: 2009թ. ապրիլի 21-24-ը Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվեց եւ անցկացվեց Ճարտարապետների համահայկական առաջին համաժողով, որը

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ

Մարտի 9-ին տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Աղբյուր Սերոբի փողոցի թիվ 112 տան բնակիչ՝ 28-ամյա Զարուհի Հարությունյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

ՌԱԴԻՈԿԱՅԱՆԸ «ՉՊԱՅԹԵՑՐԵՑ»

Երեկ, ժամը 13.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունից Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նաիրի Զարյան փողոցի 22 հասցեում գտնվող «Ռադիո Ավրորա» կայանից հայտնել են, որ մի անծանոթ տղամարդ սպառնում է պայթեցնել ռադիոկայանը: Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի, քննչական խումբը պարզել է, որ ժամը 13.10-ի սահմաններում 65-ամյա Լեւոն Ղասաբյանը մուտք է գործել նշված ռադիոկայան, իր դժգոհությունն

Դատապարտյալները հունվարից սպասում են

Այս տարվա հունվարի 26-ին «Վարդաշեն» ՔԿՀ այցելեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Հանդիպումից 1 օր հետո նախարարի ներկայացուցիչ Նիկոլայ Առուստամյանը հանդիպեց դատապարտյալների հետ: Հանդիպման ժամանակ դատապարտյալները նրան հանձնեցին 104 ստորագրությամբ մի նամակ: «Մեզ հավատացրին, թե կարճ ժամանակ անց մեր կողմից բարձրացված հարցերին անպայման կտրվի լուծում, սակայն 40 օրից ավելի գրեթե ոչ մեկից չենք լսել որեւէ ձայն»,-

ԵԹԵ ՄԵՐ ՔՐԴԱՏԸ ՈՏՔԵՐ ՈՒՆԵՆԱՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԿՓԱԽՉԵՐ

Հայաստանի Հանրապետության գործող քրեական դատավարության օրենսգիրքը փոխվելու է, իսկ երեկ, երբ հրավիրվել էր Եվրոպայում Անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից միջազգային գիտաժողով՝ «Դատավարությունների մոնիտորինգի զեկույցի առաջարկությունների կատարման ամփոփում» թեմայով, ՀՀ կառավարությունը հավանություն տվեց հայեցակարգին: Գիտաժողովի առաջին մասը ներկայացուցչական էր այն իմաստով, որ մասնակցում էին ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի

ԳՆԱՑԵ՛Ք, ԱՆՎՃԱՐ ՍՏՈՒԳՎԵ՛Ք

Կանանց միամսյակի առիթով Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մարտի 8-ից ապրիլի 7-ը կանանց անվճար կվիրահատեն: Բարեգործական այս ակցիան իրականացվում է քաղաքապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով նախկին տարիների դրական արդյունքը եւ բազմաթիվ կանանց դիմումները: Կենտրոն դիմած կանայք կարող են անվճար բժշկական օգնություն ստանալ գինեկոլոգիական եւ վիրաբուժական ծառայությունների ուղղությամբ՝ բաց եւ էնդոսկոպիկ եղանակներով: Միամսյակի մեկնարկի առիթով

ԳՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՐՁՐԱՆԱ

Այս տարի դեղերի շուկայում գնաճ չի սպասվում: ՀՀ կառավարությունը երեկ քննարկել է դեղերի շուկային վերաբերող մի նախագիծ: Որով նախատեսել են թեթեւացնել դեղորայք ներկրողների ծախսատարությունը՝ նպաստելով դեղերի գների կայունությանը:

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՂԾԵԼ ԵՆ

Նոր Նորքի զանգվածի Վիշապների պուրակում բարձրահարկ շենքի շինարարություն կատարելու նպատակով նշանակվել էր բնապահպանական փորձաքննություն: Օրերս «Մենք ենք այս քաղաքի տերը» հ/կ-ն ստացել է դրա արդյունքները, ըստ որոնց պարզվել է, որ տեղի ունեցած հանրային լսումների արձանագրությունը, մեղմ ասած, կեղծված է, այսինքն՝ հանրային լսումների ժամանակ իրենց համաձայնությունը տված բնակիչների մեծ մասը ոչ մի կապ չի ունեցել Վիշապների

Ոստիկանապետն էլ է «դոսյե» հավաքում

Որ մայրաքաղաքում «մոլեգնողներին» արժանի  հակահարված տա Մինչ ՀՀ վարչապետի նշանակած ծառայողական քննությունը կպարզի, արդյոք ոստիկանները բռնությո՞ւն են կիրառել վերջերս կառավարության առջեւ ցույցի դուրս եկած մարդկանց եւ նրանց սատարող «Ժառանգության» պատգամավորների նկատմամբ, թե՞ պատգամավորներն իրենք իրենց նկատմամբ են բռնություն գործադրել, երեկ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարեց. «Ոստիկանները ոչ իրավաչափ գործողություններ չեն կատարել»: Նա այդ ամենն ասաց հավաքված

ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԶԳՈՆ ԵՆ ՊԱՀՈՒՄ

Մոնիտորինգի խումբը այցելում է ու գիշերն անցկացնում հիվանդանոցներում Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը մարզերի առողջապահական ոլորտներում ներդրված համավճարային նոր կարգի արդյունավետությունն ուսումնասիրելու, առկա կոռուպցիան ու բարձիթողի վիճակը ֆիքսելու նպատակով սկսել է անսպասելի այցեր կատարել բուժհիմնարկներ: Լոռու բուժհիմնարկներն ուսումնասիրելուց հետո, պարոն Քուշկյանի՝ երկու հոգուց բաղկացած մոնիտորինգային խումբը մարտի 6-ին այցելել է Շիրակի մարզի հիվանդանոցներ, եղել Գյումրիի Գալուստ

ՆԵՐԿՐՈՒՄ ԵՆՔ՝ ԻՆՉ ՏԱԼԻՍ ԵՆ

Առաջիկա օրերին Հայաստան կհասնի գարու սերմացուի առաջին խմբաքանակը: Անվճար սերմացուն ՀՀ կառավարությունը կտրամադրի՝ առավելությունը տալով բարձր լեռնային, սահմանամերձ համայնքներին, սոցիալապես անապահով ընտանիքներին եւ մեկ տարուց ավելի չմշակված տարածքներին: Գյուղնախարարության բուսաբուծության եւ բույսերի պահպանման վարչության պետ Գագիկ Մանուչարյանը երեկվա ասուլիսում ասաց, որ խստորեն հսկվելու է, որ գյուղացին գոնե երկու-երեք տարի կարողանա իր կարիքները ապահովել: Ագրարային համալսարանի

Գտան գնաճը զսպելու ճանապարհը

Եթե մեկ ամսվա ընթացքում առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը գերազանցի 30%-ը, ՀՀ կառավարությունը գործի կդնի գնային կարգավորման իր գործիքները: Կառավարության երեկվա նիստում որոշվեց ԱԺ ուղարկել «Առեւտրի ու ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախագիծը: «Այս գործիքը հազվադեպ է օգտագործվում եւ ցանկալի է, որ չօգտագործվի, բայց նման գործիքի առկայությունն ինքնըստինքյան ունենում է ազդեցություն շուկայի մասնակիցների վրա, գիտակցում

ԽՆԱՅԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԳԱԶ ԵՆՔ ՆԵՐԿՐՈՒՄ

Մեր երկիրը էներգախնայողության մեծ պոտենցիալ ունի,  որը չի օգտագործում «Arevas»-ի տնօրենը հավաստիացնում էր, որ էլեկտրաէներգիա ստանալու համար արեւից էժան տարբերակ չկա: «Կոսմոս» լամպերի ներկայացուցիչը  վստահեցնում էր, որ խնայողության ամենալավ միջոցը իրենց լամպերն են: Այս կոնվեկցիոն էլեկտրակայանի միջոցով հնարավոր է մեր երկրում էլեկտրաէներգիա ստանալ՝ օդից արհեստական քամի ստեղծելու միջոցով: Երեկ Մոսկվայի տանը Միջազգային ֆինանսական կորպորացիան՝ IFC-ն,

ԿԱՐԱՊԵՏԻՉՆ «ԱՋԱԿՑԵԼ» Է ՀԱԿ-ԻՆ

«Ընդդիմության միավորման, ընդհանուր պլատֆորմ ձեւավորելու հարցը չի լուծվում այն պատճառով, որ ընդդիմադիր ուժերի նպատակները տարբեր են»,- tert.am-ի փոխանցմամբ՝ երեկ կարծիք է հայտնել Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը՝ ավելացնելով, որ կա ընդդիմություն, որն աթոռակռիվ է տալիս՝ «խոսքը ՀԱԿ-ի կորիզի՝ ՀՀՇ-ի մասին է», եւ կա ընդդիմություն՝ ի դեմս իր կուսակցության, որը «պայքարում է արդարության համար»: Անդրադառնալով ՀԱԿ-ի՝

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՊՐԻԼԻՆ

Երեկ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ղեկավար, դեսպան Յանեշ Լենարչիչին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Դեսպան Լենարչիչը նկատել է, որ թեեւ Վենետիկյան հանձնաժողովի կողմից նոր խմբագրությամբ ՀՀ «Ընտրական օրենսգրքի» նախագծի քննարկումները տեղի կունենան հունիսին, այնուամենայնիվ՝ նախագծի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկյան հանձնաժողովի համատեղ եզրակացության նախագիծը կհրապարակվի ավելի վաղ՝ ապրիլին: Հատուկ ընդգծվել է,

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐԻ

Արդեն մի քանի օր է՝ www.geopetition.com կայքում ստորագրահավաք է սկսվել ի պաշտպանություն ջավախահայերի եւ վրացական իշխանությունների խտրական վերաբերմունքին վերջ տալու պահանջով: Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի ներկայացուցիչ, ՀՀԿ մանդատով ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը երեկ մամուլի ասուլիսում ասել է, որ ստորագրահավաքը մի խումբ բլոգերների նախաձեռնությունն է, եւ որ արդեն 1000-ից ավելի ստորագրություն է հավաքվել: Նամակում

Այսպիսին են հաղթողների առաջարկները-8

«Դար 21»-ը հեռուստաընկերության գործարար ծրագրի այն  մասը, որտեղ ներկայացված էին իրենց պայմանագրերը՝ ՀՌԱՀ-ը  չի տրամադրել, ուստի հնարավոր չէ ներկայացնել՝ որքանով են  պատշաճ կազմված դրանք: Մայրաքաղաքային սփռման, երաժշտական ուղղվածության եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների լիցենզավորման թիվ 9 մրցույթի միակ մասնակցի՝ «Դար-21» հեռուստաընկերության մրցութային առաջարկը, որն անվանել են «գործարար ծրագիր», բավական գրագետ է կազմված, եւ անգամ քննախույզ ուսումնասիրության

ՄԱՐՏԻ 17-ԻՆ ՊԱՀԱՆՋԸ ԱՅԼ ԿԼԻՆԻ

Ասում է «Հայրենիք ու պատիվ» ընդդիմադիր կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը Հայ ազգային կոնգրեսի՝ մարտի 1-ի հանրահավաքում հրապարակված հայտարարությունը, որում երկրի իշխանություններին ուղղված ավելի քան տասը կետ պարունակող պահանջներ կային, իշխանությունների կողմից այդպես էլ լրջորեն չընկալվեց եւ նույնիսկ քննարկման, հեռակա երկխոսության ու բանավեճի առարկա չդարձավ: Տպավորությունն այն էր, թե իշխանությունը կամ լավ չի ընկալել այդ պահանջների

ՄԱՐՏԻ 19-ԻՆ՝ ԳԵՐԼՈՒՍԻՆ

ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը «Առավոտի» էլեկտրոնային հասցեին ուղարկել է հետեւյալ գրությունը. «Մարտի 19-ին Լուսինը կգտնվի Երկրից 356 577 կմ հեռավորության վրա, որն ամենամոտն է 1992թ. այս կողմ: Արդեն մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ այդ երեւույթը Երկրի վրա առաջ կբերի բնական աղետներ ու ավերածություններ, մասնավորապես՝ երկրաշարժեր, հրաբուխներ, ջրհեղեղներ, փոթորիկներ եւ

ՄԻ ԱՅԼ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մարդը զարմանալիորեն կարճ հիշողություն ունի, չնայած աշխարհի երկար ու փոշոտ ճանապարհներին: Երբեմն, նույնիսկ հաճախ, թվում է, թե մեր՝ մարդու խնդիրը ոչ միայն ինքնաբավության տարածք ստեղծելն է եւ այնտեղ հարմարավետ տեղավորվելը, այլ, թերեւս, նաեւ գիտակցված եւ հաճախ անգիտակից հասարակական օգտակարության տարտամ ձգտումն է: Այսինքն թե՝ ինչպես օգնել մերձավորին, ինչպես անել, որ չմոռանալ սեփական անցյալը, ինչպես պահել

Կառավարության հերթական PR-ը

ՀՀ կառավարության՝ գնաճը կարգավորելու երեկ կայացրած որոշման առիթով «Առավոտին» իր վրդովմունքը հայտնեց ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Նա հիշեց, որ խորհրդային տարիներին գոյություն ուներ գները կարգավորող հատուկ պետական կոմիտե, որի կայացրած որոշումները երկարատեւ հատվածի համար էին եւ ոչ «մեկանգամյա օգտագործման»: ՀԿԿ-ում գտնում են, որ եթե կառավարությունը ցանկանում է լավ բան անել, ապա ավելի ճիշտ

«ՊԱՏՐԱՍՏՎԵՔ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԸ»

«Տեսանելի ապագայում մենք կարող ենք հասնել որոշակի համաձայնությունների՝ սկզբունքների շուրջ»,- Ղարաբաղի հարցի կարգավորման ընթացքի մասին Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման  ժամանակ ասաց ՀՀ նախագահը: Երեկ ավարտվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետությունում: Այցի վերջին օրը նախագահը հանդիպեց տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ պատասխանեց նրանց հարցերին: Ամենից շատ մարդիկ հետաքրքրված էին Ղարաբաղին

ՆՊԱՏԱԿՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏԸ ԹՈՒԼԱՑՆԵԼՆ Է

ՀՅԴ եւ «Ժառանգության» պատգամավորները պատասխանում են ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգողին: «ՀՅԴ վերնախավը, ղեկավարությունն այսօր ամբողջովին սերտաճած է ներկա օլիգարխիկ-կլանային համակարգի հետ: Նրանք ունեն իրենց տեղը այդ համակարգի մեջ: Իսկ նրանց ղեկավարն ամեն շաբաթ գնում է նախագահական նստավայր եւ ինստրուկցիաներ ստանում, թե ինչպիսին պետք է լինի ՀՅԴ եւ նրա հեռուստատեսության վարվելակերպը»,- lragir.am-ին տված հարցազրույցում ասել էր

«ՀԱՄՈԶԻՉ» ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը շարունակում է Հայաստանի իշխանությունների առջեւ բարձրացնել մարտյան հետընտրական իրադարձությունների արդյունքում կալանքի տակ գտնվող մարդկանց առնչվող հարցեր: Այդ մասին «ԱրմԻնֆո» գործակալությանը հաղորդել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ղեկավար, դեսպան Յանեշ Լենարչիչը: Սակայն, դեսպանի ասելով, ամեն անգամ իշխանությունների պատասխանը հանգում է այն բանին, որ կալանքի տակ

Մարտի 10

ԽՈՅ (21.03-20.04)- Ծանրաբեռնված աշխատանքից հետո կարող եք լիարժեք լիցքաթափվել միայն ընտանեկան միջավայրում: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր հարազատները ձեր օգնության կարիքն ունեն, աջակցեք նրանց: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ռոմանտիկ ընթրիքի առաջարկություն ստանալիս չմերժեք: Օրը բարենպաստ է անձնական լուրջ փոփոխությունների համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր զբաղվեք ինքնակրթությամբ, ազատ ժամերը տրամադրեք ընթերցանությանը: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Թույլ մի տվեք, որ ձեզ թակարդը գցեն, մի

Microsoft-Ը ԽՆԴՐՈՒՄ Է

«Microsoft»-ը գործարկել է հատուկ կայք՝ «IE6 Countdown», որը կոչ է անում հրաժարվել արդեն հնացած «Internet Explorer 6» դիտարկչից: Այժմ «IE6»-ը տեղադրված է համակարգիչների 12%-ում: Կայքում կա նաեւ քարտեզ, որը ցույց է տալիս՝ ո՞ր երկրում են ամենաշատն օգտագործում «IE6»: Առաջին տեղում Չինաստանն է (34,5%), երկրորդում՝ Հարավային Կորեան (24,8%), իսկ երրորդում՝ Հնդկաստանը (12,3%): Ինտերնետի արագությունը չափող www.megabit.am-ի

20 րոպեում

Եթե որեւէ մեկն իր բարեկամին ինչ-որ նորություն հայտնի գիշերվա ժամը 12-ին, իսկ նա այդ նորությունը հայտնի իր երկու բարեկամներին, եւ նրանցից յուրաքանչյուրը նորությունը հայտնի եւս երկու մոտիկ մարդկանց՝ ընդամենը քսան րոպեի ընթացքում եւ այդպես շարունակ, ապա մինչեւ առավոտյան ժամը ութը երկրագնդի ողջ բնակչությունը կիմանա այդ նորությունը:

«YOUTUBE»-ի մասին

Անհրաժեշտ է ավելի քան 1000 տարի, որպեսզի նայել «YouTube»-ի բոլոր տեսանյութերը, սա միայն այն դեպքում, եթե այդ ընթացքում տեսանյութերի թիվը չավելանա: «YouTube»-ի բոլոր երեք տերերը՝ Չադ Հարլին, Սթիվ Չենը ու Ջեյվիդ Կարիմը աշխատել են Paypal-ում, երբ սկսել են այս նախագիծը: Ի դեպ՝ «YouTube»-ի հասցեն գրանցվել է Սուրբ Վալենտինի օրը, 2005 թ. փետրվարի 14-ին: «YouTube»-ում 60

Կիրքը երբեք չի մարում

Ուսումնասիրելով սիրո ֆիզիոլոգիան, գիտնականները կատարել են զարմանալի հայտնագործություն: Սիրահարվածների ուղեղները ենթարկելով տոմոգրաֆիայի՝ հոգեբան Արթուր Ահարոնը (Նյու Յորք) պարզել է, որ սիրահարվածության սկիզբն ազդում է ուղեղի վրա՝ կոկաինի նման: Երբ հետազոտության մասնակիցները նայում էին իրենց սիրելիների լուսանկարներին, ուղեղի մասը, որը «պատասխանատու» է մոտիվացիայի եւ պարգեւատրման համար, լցվում էր դոպամինով՝ նյութով, որն անջատվում է արյան մեջ սեքսի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031