Օրվա լրահոսը
Մեկնարկը տրվեց մեկ խաղի հետաձգումով
Շաբաթ օրը մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի հոբելյանական՝ 20-րդ առաջնությունը: Հանրապետության փոխչեմպիոն «Բանանցը» մրցակցի հարկի տակ մեկական գնդակ փոխանակեց բարձրագույն խումբ վերադարձած «Արարատի» հետ: Զրոյական ոչ-ոքի գրանցվեց «Միկա»-«Շիրակ» խաղում: Հաջորդ օրը Կապանում պետք է կայանար առաջին տուրի հանդիպումը տեղի «Գանձասարի» եւ նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Ուլիսի» միջեւ, սակայն անբարենպաստ եղանակային պայմաններն առաջնության կազմակերպիչներին հարկադրեցին այդ
Առայժմ՝ առաջին տեղում
Ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը Մալթայում ընթացող Եվրոպայի 2013 թվականի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ մրցափուլում, զրոյական ոչ-ոքի խաղալով Վրաստանի ընտրանու հետ, երեք միավորով ստանձնել է խմբի առաջատարի դերը, քանի որ նույն օրը Ֆարերյան կղզիների թիմը 2:0 հաշվով պարտության մատնեց տանտիրուհիներին: Գլխավոր մարզիչ Վաղարշակ Ասլանյանի սանուհիներն այսօր վերջին հանդիպումն անցկացնելու են Մալթայի հետ: Հիշեցնենք, որ միայն
Այնուամենայնիվ՝ երկրորդ տեղ
Քաթարում ավարտվեց ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի անդրանիկ խաղարկության եզրափակիչ՝ վեցերորդ մրցաշարը: Պայքարի ամբողջ ընթացքում առաջատարի դերն ստանձնած հայաստանցի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը վերջին տուրերում մի փոքր դանդաղեցրեց տեմպը, ինչի արդյունքում ամփոփիչ մրցաշարային աղյուսակում ի վերջո գրավեց երկրորդ տեղը: Էլինան վերջին՝ 11-րդ տուրում ոչ-ոքի արեց աշխարհի նախկին չեմպիոնուհի Անտոանետա Ստեֆանովայի հետ: Իսկ ահա մրցաշարի երկրորդ հատվածը մեծ
ԻՐԱՆԻ ԱՍՏՂԱՖԻԶԻԿԱՅԻ ՄԱՅՐԸ
90 տարեկան հասակում մարտի 5-ին իր մահկանացուն է կնքել աստղագետ-ֆիզիկոս դոկտոր Ալենուշ Տերյանը: Նա Իրանի առաջին կին ֆիզիկոս-դասախոսն է, Թեհրանի պետական համալսարանի գեոֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի ինստիտուտի հիմնադիրը: Ալենուշ Տերյանին Իրանում կոչում էին «Իրանի արեգակնային մայր»: Ինչպես գրում է Թեհրանի հայկական «Ալիք» օրաթերթը, Ալենուշ Տերյանը կենդանության օրոք արժանացել է թե Իրանի պետական այրերի, թե Հայաստանի եւ
ԷՄՄԻՆ, «ԱՊՐԻԿՈՏԱՆ» ԵՎ «ԲՈՒՄ-ԲՈՒՄԸ»
Oրերս կայացել է «Եվրատեսիլ-2011»-ին Հայաստանը մայիսի 10-ին ներկայացնող երգչուհի Էմմիի երգի ընտրությունը՝ պրոֆեսիոնալ ժյուրիի ու հեռուստադիտողների քվեարկության արդյունքում: Ընտրված «Բում-բում» կոչվող ուրախ, պարային երգի հեղինակը Apricota խումբն է, երաժշտության հեղինակներն են Հայկ Հարությունյանը եւ Հայկ Հովհաննիսյանը, խոսքերը գրել է Սոսի Խանիկյանը, գործիքավորումը կատարել է Արա Թորոսյանը: Ի պատիվ երգչուհու, նշենք, որ բավականին լավ կատարեց 70-ից
Խաբված ունկնդիրներ եւ փախած VH music
Սառա Քոնորը այդպես էլ չեկավ Աշխարհահռչակ փոփ երգչուհի Սառա Քոնորի մասնակցությամբ այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգը, չնայած 3 անգամ հետաձգվելուն, չի կայանալու: Օրերս տված ասուլիսում համերգի կազմակերպիչ VH music ընկերության տնօրեն Վահե Հարությունյանը լրագրողներին հավաստիացրել էր, թե կվերադարձնեն տոմսերի գումարները: «Այդ մարդիկ կարող են դիմել Իսահակյան 28 հասցեում գտնվող մեր գրասենյակ կամ
Բրիտանական 9-րդ փառատոնը
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Բրիտանական ֆիլմերի իններորդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը եւ BMI ավիաընկերության բիզնես վաճառքի ղեկավար Սիմոն Ավագյանը: Փառատոնի բացման արարողության հատուկ հյուրն է VO.X բրիտփոփ խումբը: Կանանց միամսյակին
ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԵՑԻԿ ՍԵՌԸ
Կոմպոզիտոր կանանց խնդիրներն ու ակնկալիքները Ա. Գարսոյանը (ձախից), Ա. Կոստանյանը, Ն. Զարիֆյանը եւ Ս. Ազնավուրյանը: «Արվեստն ինքնին գեղեցիկ է, իսկ կնոջ ստեղծած արվեստը՝ առավել գեղեցիկ»: Ռոդենի այս միտքը ամեն անգամ հիշելիս պատկերացնում ենք մշակույթի եւ արվեստի տարբեր ոլորտներում ստեղծագործող մեր կանանց, որոնց անդրադառնալու առիթը չպետք է կապել միայն կանանց տոնի հետ: Նրանք էլ ուրախությունների, հոգսերի
ԿԱՀԻՐԵՈՒՄ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ. ԿԱՆ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ
Կահիրեում քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, որոնք զինված են եղել սրերով եւ հրավառ հեղուկի շշերով, հարձակվել են երկրի անվտանգության ծառայությունը վերակազմավորելու պահանջով հանդես եկող ցուցարարների վրա: BBC-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել կիրակի գիշերը՝ Կահիրեում, երկրի ներքին գործերի նախարարության շենքի մոտ: Ցուցարարները փորձել են ներխուժել պետական անվտանգության ծառայության վարչական շենք՝ տիրանալու համար այնտեղ պահվող արխիվին, որտեղ,
ՄԱԿ-Ը ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Է ԳՈՐԾՈՒՂԵԼ ՏՐԻՊՈԼԻ
ՄԱԿ-ը շտապ կարգով Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի է գործուղել հատուկ բանագնացի, որին հանձնարարված է ուսումնասիրել ապստամբների եւ Մուամմար Քադդաֆիին հավատարիմ ուժերի միջեւ զինված բախումմների հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը իր ներկայացուցիչ է նշանակել Հորդանանի նախկին արտգործնախարար Աբդելիլ Խատիբային: Գլխավոր քարտուղարի ասելով, Քադդաֆին համաձայնել է թույլ տալ մարդասիրական առաքելության մուտքը Տրիպոլի: ՄԱԿ-ը
ՄՈՍԿՎԱՆ ԵՎ ԹԲԻԼԻՍԻՆ ԲԵՌՆՈՒՄ ԿԲԱՆԱԿՑԵՆ
Բեռնում մարտի 9-ին բանակցութուններ կսկսվեն Մոսկվայի եւ Թբիլիսիի ներկայացուցիչների միջեւ՝ Ռուսաստանի Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) անդամակցության շուրջ: Այս մասին հայտնում է news.am-ը՝ վկայակոչելով Վրաստանի ԱԳ փոխնախարար Նիկոլազ Վաշակիձեին: Վրացական պատվիրակությունը գլխավորում է վարչապետի խորհրդական Թամար Կոզիրիձեն: Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչը չի ցանկացել մանրամասնել այն պայմանները, որոնք ներկայացնելու է վրացական կողմը Ռուսաստանի ԱՀԿ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների ժամանակ:
Թուրքիայում լրագրողներ են կալանավորվել
Կիրակի օրը Թուրքիայի դատարանը որոշում է կայացրել կալանավորել կառավարության դեմ դավադրություն կազմակերպելու մեջ մեղադրվող երկու ճանաչված լրագրողների՝ Նեդիմ Շեներին (նկարում) եւ Ահմեդ Շիքին: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Նեդիմ Շեները Հրանտ Դինքի սպանության որոշ մանրամասներ բացահայտող գրքի հեղինակն է, իսկ Ահմեդ Շիքը հեղինակել է «Էրգենեկոնի» մասին պատմող մի գիրք եւ արդեն իսկ այդ գրքի
ԺԱԿ ՇԻՐԱԿԸ ԿԱՆԳՆԵՑ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ
Փարիզի դատարանում մեկնարկել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը: Շիրակը Ֆրանսիայի առաջին նախագահն է, որ կանգնել է դատարանի առաջ: Նա մեղադրվում է Փարիզի քաղաքապետ եղած տարիներին կատարած մեքենայությունների ու կեղծիքի՝ պետական ֆինանսական միջոցների աննպատակ օգտագործման մեջ: Ֆրանսիացի ամենահայտնի քաղաքական գործիչը մեղադրվում է այն բանում, որ 1977-95թթ. նա պետական միջոցների հաշվին
Դասախոսակենտրոն ուսուցումը սպառում է իրեն
Ժամանակն է հաշվի առնել միջազգային փորձը ՀՀ բուհերում դեռեւս գերիշխում է դասախոսակենտրոն ուսուցումը: Սեպտեմբերի 1-ին ուսանողին հրամցվում է պատրաստի դասացուցակ, կոնկրետ առարկաներով եւ պրոֆեսորադասախոսական կազմով, որոնց ընտրության հարցում սովորողը ընդհանրապես իր մասնակցությունը չի ցուցաբերում, չի առնչվում իր ուսումնառության պլանավորմանը եւ կրթության կազմակերպման որոշումների կայացմանը: Ի տարբերություն դասախոսակենտրոն ուսուցման, որի հիմքում ընկած է դասախոսից- ուսանող գիտելիքի
ԻՆՉՊԵ՞Ս ՍՈՂՈՍԿԵԼ ԿՐԹԱՀԱՄԱԿԱՐԳ
Եթե կրթություն չունես, բայց պաշտոնյա է հովանավորդ «Առավոտը» պարբերաբար անդրադառնում է փետրվարի 23-ից մեկնարկած հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար անցկացվող քննություններին: Դրանց ընթացքին հետեւող ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի հետ զրույցը վերաբերում է գործընթացի հետ կապված խնդիրներին: Քննության մասնակիցներից շատերը դժգոհ են բանավոր փուլից, որովհետեւ քիչ չեն դեպքերը, երբ մարդը հաղթահարել է 60
Վիրավորանքների պատճառը փաստերի դեմ պատասխան չունենալն է
Ի սկզբանե ասեմ, որ Լոս Անջելեսում շատ մեծ հետաքրքրության է արժանացել Գագիկ Շահբազյանի «ՎիքիԼիքսը»: Հարցն այն է, որ երկար տարիներ է, ինչ նա ապրում է Լոս Անջելեսում: Ու որքան էլ երեւանյան մամուլը գրում էր, թե Շահբազյանը ելույթներ է ունենում այստեղի հեռուստաընկերություններով, հարցազրույցներ տալիս՝ դա չէր համապատասխանում իրականությանը: Եվ նրա այս հարցազրույցները քաղաքական մեծ հետաքրքրության արժանացան
«ԱՍՏՎԱԾ ՉԱՆԻ, ՈՐ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՏԻ ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ»
Այս հեռանկարից էր վախենում սպարապետ Վազգեն Սարգսյանը «Երեխաներին շատ հեքիաթ պատմեք եւ երգելով քնացրեք, այդպես երեխաները լավ մարդ են դառնում, առնվազն՝ նախարար»,- կատակում, բայց միեւնույն ժամանակ հորդորում էր Վազգեն Սարգսյանը մորը եւ իր ընտանիքի կանանց: Նա ինքն էր այդպիսի մթնոլորտում մեծացել: Տատը եւ մայրը օրորոցային էին երգում եւ հեքիաթներ պատմում: Հարցասեր ու հետաքրքրասեր էր դեռ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՆՔՆԱԼՈՒԾԱՐՎԻ՞
Անցած շաբաթվա վերջում ՀՀ սփյուռքի նախարարությունը տեղեկացրեց, որ նախարար Հրանուշ Հակոբյանը հյուրընկալել է մոսկվաբնակ տաղանդավոր հայազգի երիտասարդ աստղաֆիզիկոս, 1991 թվականին Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում ծնված եւ 1999-ին ընտանիքի հետ Ռուսաստանի Դաշնություն՝ Բաշկիրիայի Հանրապետության Օկտյաբրսկ քաղաք մեկնած Արթուր Պողոսյանին: Նախարարությունը տեղեկացնում էր նաեւ, որ Արթուրը 15 տարեկանում նոր աստղ է հայտնաբերել, իսկ 2007թ. օգոստոսին ԱՄՆ ազգային
ՏՆԱԿԱՆ ՕՂԻՆ ԷԼ ԹԱՆԿԱՑԱՎ
Ապրանքների գների համատարած թանկացման «դարդը միառժամանակ մոռանալու համար» Տավուշի մարզի շատ բնակիչներ դիմում էին փորձված «դոպինգի»՝ տնական օղու օգնությանը: Սակայն տնական օղին էլ թանկացավ: Մրգերով եւ վայրի պտուղներով հարուստ մարզում նախկինում 1 լիտր օղին վաճառվում էր 1000, այժմ՝ 1400 դրամով: Որոշ անբարեխիղճ առեւտրականներ էլ պղտոր ջրում ձուկ են որսում: Նրանք գնում են էժան եւ անորակ
Օգնեց միայն Ֆրանսիական համալսարանը
2010 թ. նոյեմբերի 2-ին «Հաշմանդամն ապրելու իրավունք չունի՞» հրապարակմամբ անդրադարձել ենք Վանաձորի բնակչուհի՝ 55-ամյա Նորա Քանարյանի սոցիալապես անապահով ընտանիքին: Երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող կինն իր 22-ամյա որդու՝ Համլետ Ռամազյանի հետ ապրում է անօթեւանների համար հատկացված Վանաձորի Ուսանողական 10 հանրակացարանի 327 սենյակում՝ իր 8800 դրամ կենսաթոշակով: Համլետ Ռամազյանն էլ աչքի չի ընկնում առողջությամբ, նրա առողջության թերթիկում
ՃՈՊԱՆՈՒՂԻՆ ՏԱԹԵՎԻՆ ՕԳՈՒՏ ՉԻ ԲԵՐԵԼ
Աշխարհի ամենաերկար ու Հայաստանում ամենաշատը գովազդված ճոպանուղին գյուղացու կյանքում շոշափելի փոփոխություններ չի մտցրել, երիտասարդները շարունակում են հեռանալ գյուղերից: 2010 թվականի հոկտեմբերին Սյունիքի մարզի Տաթեւ գյուղում մեծ հանդիսությամբ բացվեց «Տաթեւի թեւեր» 5700 մետր երկարությամբ ճոպանուղին՝ Հայաստանի աշխարհիկ եւ հոգեւոր ղեկավարներ Սերժ Սարգսյանի եւ Գարեգին Բ-ի մասնակցությամբ: Բացումից առաջ եւ հետո պատկան կառույցները առիթ-անառիթ հայտարարում էին եւ
ԱՆՀԱՋՈՂ ՁԻԱՎՈՐԸ
Օրեր առաջ հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոտքի կոտրվածքով իրենց մոտ է տեղափոխվել 16-ամյա Նարեկ Ս.-ն: ՀՀ ոստիկանության տեղեկատվության ծառայության համաձայն, պարզվել է, որ նույն օրը Խոսրովի արգելոցի մոտ նա ձիուց վայր է ընկել եւ դիպել այդ պահին ընթացող «Ինտերնացիոնալ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով էլ ստացել է վնասվածքը: Կատարվում է քննություն:
ՄՏԱԴԻՐ ԵՆ ԴԻՄԵԼ ՀԱՑԱԴՈՒԼԻ
«Առավոտի» տեղեկություններով, արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ դատապարտվածներից շատերը բողոքում են, որ իրենց խցերի ներսում վանդակաճաղեր են տեղադրվելու: Նրանք մտադիր են հինգշաբթի օրվանից հացադուլ հայտարարել, եթե վարչակազմը չվերանայի իր այդ որոշումը:
ԲԱՑ ԵՆ ԹՈՂԵԼ
«Առավոտի» տեղեկություններով, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Թովմասյանի նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով կալանված Աշոտ Հարությունյանը ազատ է արձակվել:
ԴԻՄԵԼ Է ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Թատերական աշխարհի ներկայացուցիչ Գարեգին Շահվերդյանի դատական վեճը վերջերս ավարտվեց նրանով, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի Այգեգործների թիվ 2 տան վրա բռնագանձում է տարածվելու: Շահվերդյանի գործով հակառակ կողմի շահերը ներկայացնում էր փաստաբան Կրոմվել Գրիգորյանը: Գ. Շահվերդյանը դիմել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանին, հայտնելով, որ փաստաբան Կրոմվել Գրիգորյանը նախկինում եղել է դատական տեսուչ: «Փաստաբանության մասին»
ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ ԵՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի «կալանավորված անձանց պահելու վայրում» գտնվում են 47 կին, 22 անչափահաս տղա եւ 1 տղամարդ կալանավորներ: Նույն՝ «Աբովյան» ՔԿՀ-ի «ուղղիչ հիմնարկում» երեկվա դրությամբ պահվում են 134 կին, 24 անչափահաս տղա, 3 տղամարդ դատապարտյալներ:
Բժշկուհիները ոստիկաններից ավելի վտանգավո՞ր են
«Առավոտը» ստացել է հանրապետության մի խումբ բուժաշխատողներից «բաց նամակ», որը ներկայացնում ենք առանց փոփոխության: Փետրվարի 25-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց 1-ամսյա կալանք ընտրել կաշառակերության մեջ կասկածվող Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի ավագ նյարդաբան Գայանե Գասպարյանի (20 000 դրամ կաշառք) ու Սպիտակի բժշկական կենտրոնի հոգեբույժ-նյարդաբան Ֆիլոմենա Մոսոյանի (35 000 դրամ կաշառք) նկատմամբ: Նրանք, ըստ
ԶԻՆՎՈՐԻ ՁԵՌԱԳԻՐԸ ԿԵՂԾԵԼ ԵՆ
Ձեռքի ժամացույցն ու մատանին անհետացած են Մոտ մեկ ամիս առաջ Ստեփանակերտի զորամասերից մեկում մահացած 22-ամյա գյումրեցի զինծառայող Թորգոմ Սարուխանյանի հարազատները շարունակում են պնդել, որ նա ոչ թե ինքնասպան է եղել, այլ սպանել են: Հարազատներն անցյալ շաբաթ այցելել են Ստեփանակերտ: Նրանք նոր մանրամասներ են պարզել, մասնավորապես՝ համոզվել, որ Թորգոմի գրպանում հետմահու հայտնված նամակը գրված չէ նրա
Թերությունները գաղտնի վերացնում են
Որպեսզի դատավորին ապացուցեն, որ բնակարանը հավուր պատշաճի են հանձնել Առանց տանտիրոջ՝ լարեր են անցկացրել: Արդեն մի քանի օր է, ինչ «Ավո Ֆ.Մ.Հ.» կառուցապատող ընկերության բանվորները գաղտնի պայմաններում շինաշխատանքներ են անում Աբովյան փողոցի 4/6 շենքի՝ Մարինա Ղազարյանին պատկանող բնակարանում, չնայած դրա իրավունքը չունեն: Շինաշխատանքների վերսկսման պատճառ է հանդիսացել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշումը,
ԿԱՆԱՆՑ ԾԵԾՈՒՄ ԵՆ՝ ԳԻՏԵՆ ՏՂԱՄԱՐԴ ԵՆ
Շալվար հագնողները շատանում են՝ տղամարդիկ՝ քչանում Զարուհին բռնության զոհ է: Մարտի 8-ին սովորաբար կանայք սպասում են ծաղիկների, ջերմ խոսքերի, լավ անակնկալների: Այդ օրը մեծարում են կանանց, գնահատում ու արժեւորում նրանց անփոխարինելի դերը մեր կյանքում: Սակայն որքան էլ մեծ լինի կնոջ եւ մոր առաքելությունը, ոչ բոլոր տղամարդիկ են ունակ տեսնելու եւ հասկանալու դա: Մի քանի օր


















































