Օրվա լրահոսը
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ
Օտար լեզուների ուսուցիչների վերապատրաստման դասընթացները մեկնարկեցին մանկավարժների կողմից հնչեցված հիմնախնդիրների տարափով: «Ավագ դպրոցն ի՞նչ պիտի տա երեխային, եթե կրկին դասավանդելու են դպրոցի նույն ուսուցիչները». ավագ դպրոցների ծրագրի մասին խոսելիս ծնողներն առաջինն արտասանում են այս նախադասությունը: Մտահոգությունը թերեւս տեղին է, ու հենց այդ պատճառով էլ արդեն մեկնարկել են ավագ դպրոցի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները: Դրանք իրականացվում են
Մեզ մի խառնեք ձեր վայրի արջի ցեղերին
Ապրենք հայավարի, մարդավարի Փաստորեն ասելիքը միայն նկարելով չի պրծնում. անհրաժեշտություն կա նաեւ բանավոր խոսքի։ «Եվ ո՞րն է երկիրդ, ինձ հարց տվեցիր, եւ չիմանալով լեզուն քո օտար, ես թղթի վրա ժայռ նկարեցի ու ժայռից բխած ծիրանի մի ծառ»,- պարզաբանեց պոետ Իգնատը։ Ճանաչո՞ւմ ենք մենք ծիրանաբույր երկիրն ու արժանի՞ ենք, արդյոք, ժառանգորդը լինել այդ երկրի։ Ո՛չ, դժբախտաբար՝
«ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿՈՉԵՐ»
Ըստ «կավատ Ինգայի» Հարգելի դատարան, անցյալ դատական նիստի օրը՝ մայիսի 13-ին, մի քանի տարօրինակ զուգադիպություններ տեղի ունեցան, որոնք ինձ մտորումների տեղիք տվեցին, եւ ես որոշեցի հանդես գալ սույն հայտարարությամբ: Մայիսի 13-ին «Առավոտ» օրաթերթի խմբագրականում Արամ Աբրահամյանը գրել է, մեջբերում եմ. «Մարդը պետք է վերջնականապես կորցնի իր խիղճն ու արժանապատվությունը, որպեսզի դատարանում տրված ուղիղ հարցին պատասխանի,
Այս անգամ չստացվեց
Հունիսի լույս 15-ի գիշերը սահմանամերձ Ոսկեպար գյուղում անասնագողության փորձ է եղել: Անհայտ անձինք գոմից հանել են Արտեմ Մանուչարյանի երկու կովը, մոզին եւ հորթը, սակայն Մանուչարյանի երեխան աղմուկ է բարձրացրել: Դեպքի վայր են ժամանել գյուղում պարեկություն անող ոստիկանները եւ Մանուչարյանի հարեւանները: Անասնագողերին հաջողվել է փախչել: «Առավոտը» քանիցս անդրադարձել է Տավուշի մարզում վերջին 15 տարում արձանագրված անասնագողություններին:
Փախստական՝ սեփական հայրենիքում Դպրեվանք՝ բնակավայր առանց բնակիչների
Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Շամիրամ եւ Արուճ գյուղերի հարեւանությամբ 1990 թվականին հարեւան հանրապետությունից բռնագաղթածների համար հող հատկացվեց՝ բնակավայր հիմնելու համար: «Ամեն ինչ ունենք այնտեղ, որոնք բնորոշում էին մեր ազգային պատկանելությունը՝ լեզու, կրոն, մշակույթ: Միայն տարածք չունեինք, սեփական տարածք եւ այն ունեցանք հայրենիքում՝ Հայաստանում, բայց հիմա՝ խնդրեմ»,- ցավով նշեց սակավաբնակ գյուղի վերջին բնակիչներից մեկը՝ Ռայա Հոկկակյանը:
Bonjoure, Գեղարքունիք
Նկատի ունենալով 1994-2008 թվականների հայ-ֆրանսիական համագործակցությունը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Ֆրանսիայի Իզեր մարզի, Ֆրանսիայի Ռոման եւ Գրենոբլ քաղաքների, Գեղարքունիքի մարզի Վարդենիս եւ Սեւան քույր քաղաքների համագործակցությունը, ՀՀ Գեղարքունիքի մարզում որոշել են Ֆրանսիայի օգնությամբ ապահովել տուրիզմի կայուն զարգացում, նպաստավոր պայմաններ ստեղծել տուրիզմի զարգացման համար: Տուրիզմի զարգացումը Գեղարքունիքի մարզում կարեւոր նշանակություն կունենա տնտեսության մյուս ճյուղերի զարգացման համար: «ԿԱԶԱ
Կարկուտը ծեծած տեղն է ծեծում
Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի բնակիչները հայտնվել են անելանելի դրության մեջ: Մեկ օր էլ չէր անցել ավերիչ կարկուտից եւ ահա նոր աղետ՝ հունիսի 14-ի երեկոյան, ժամը 17-ի սահմաններում, մրրիկը վրա հասավ: Արդյունքում ամբողջովին ավերվել են տների տանիքները, կտրվել հոսանքի լարերն ու արմատախիլ եղել ծառեր: Ավերվել են ցանքատարածությունները, վնասվել է ամբողջ բերքը: Մեծ Պարնիի գյուղապետ Հրայր
Գեղիում բերքի հույս չկա
Հունիսի 12-ի երեկոյան մեկ ժամ տեղացած անձրեւն ու կարկուտը բավական մեծ վնասներ են հասցրել Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղական համայնքին: Գյուղապետ Վասիլ Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վնասի չափերը դեռեւս ճշտվում են, բայց գյուղի ցանքատարածություններից բան չի մնացել: «Ծառերի վրա էլ մի հատ բերք չի մնացել, տարածաշրջանում մենք էինք ամենաշատը բերք ստանում, հատկապես՝ տանձ, խնձոր,
ՀԱՂՈՐԴԱՇԱՐ՝ ԻՐԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ
Երեկ Հանրային հեռուստատեսության առաջին ծրագրով սկսվեց «Դատաժամ» հաղորդաշարը: Այն, ըստ էության, կգործի «Դատական ալիք» ու «Իմ իրավունքը» հաղորդաշարերի կողքին: «Դատաժամը» կցուցադրվի յուրաքանչյուր երեքշաբթի, ժ. 22.10-ին: «Առավոտի» հետ զրույցում ծրագրի ղեկավար եւ վարող, ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանն ասաց, որ «Դատաժամը» նպատակ ունի ներկայացնել հանրային հետաքրքրություն ունեցող եւ իրավունքների իրացման տեսանկյունից առավել հետաքրքրաշարժ դատական
Անգամ սննդի օբյեկտներում մահճակալներ կան
Նմանակում եվրոպական երկրների՞ն Վերջերս «Վահան» համալիր միջոցառման շրջանակներում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի եւ քննչական գլխավոր վարչությունների աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում ստուգայց էր իրականացվել Մանանդյան փող. թիվ 29 հասցեում գտնվող «ՍՎ» հյուրանոցային համալիրում: Պարզվել էր, որ հյուրանոցի աշխատակիցները նպաստել են 1986 թ. ծնված Վ. Հ.-ի, 1983 թ. ծնված Մ. Դ.-ի, 1988 թ. ծնված Թ.
ՀԱՅՏՆԻ ՉԷ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
Ընտանիքի անդամների նկատմամբ հետապնդում չեղավ Անցյալ տարվա հուլիսի 19-ին, Սանկտ Պետերբուրգից վերադառնալով Էջմիածին, կնոջ եղբոր՝ Սեւակ Թովմասյանի կողմից, տան մեջ դանակահարվեց եւ սպանվեց ճանաչված տնտեսագետ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Մանուկ Միսակյանը: Վերջինս օդանավակայանից անմիջապես այցելել էր Կարճիկյան 2-րդ փակուղու 1 հասցեում գտնվող կնոջ հայրական տուն՝ իր երեխաներին՝ 5-ամյա Արփինեին եւ 3-ամյա Դավիթին տեսնելու: 2008թ. հուլիսի 22-ին
«Մանկատան երեխաներն ուշադրության կարիք ունեն»
Նման եզրահանգման է եկել Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ այցելելով մանկատներ Հայաստանի hանրապետական կուսակցությունը մարզերի բնակիչների առողջապահական խնդիրները վեր հանելուց հետո, որոշել է զբաղվել մարզերի մանկատան երեխաների առողջությամբ: Երեխաների պաշտպանության օրվանից սկսած, կուսակցությունը մի շարք մանկաբույժների հետ այցելում է հանրապետության մարզերի մանկատներ եւ երեխաներին բժշկական համալիր զննության ենթարկում: Մինչ տվյալ մանկատուն այցելելը, ՀՀԿ-ն իր տարածքային կառույցների միջոցով
ՄԱՐԶԵՐՈՒՄ ԻՆՔՆԱԱԲՈՐՏԻ ԴԵՊՔԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
Վստահեցնում են առողջապահության ոլորտի պատասխանատուները «Մարզերում այսօր լավ բժիշկների պակաս գրեթե չի նկատվում, մայրաքաղաքից ժամանակ առ ժամանակ լավագույն բժիշկներ են մեկնում մարզեր եւ իրենց փորձը կիսում մարզերի իրենց գործընկերների հետ»,- «Առավոտի» այն հարցին, թե առողջապահության ոլորտի պատասխանատուներն ինչպե՞ս են պատրաստվում մարզերում բժիշկ-մասնագետների պակասը լրացնել, այսպես լավատեսորեն պատասխանեց ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության մոր
Նաիրիտցիներին կուղարկեն հարկադիր պարապուրդի
«Նաիրիտ» քիմիական գործարանի քլորոպրենի արտադրության 1-12բ արտադրամասում ավարտվել է այս տարվա մայիսի 14-ի վթարի հետեւանքով վնասված տեղամասի ապամոնտաժումը եւ սկսվել են վերականգնողական աշխատանքները: Այս մասին երեկ տեղեկացրին «Նաիրիտ գործարան» ընկերության մամուլի ծառայությունից: Աղբյուրի փոխանցմամբ, մասնագիտական հետազոտությունների արդյունքում հստակեցվել են վնասի ծավալները: Ըստ այդմ՝ տեղամասի ամբողջական վերականգնման համար կպահանջվի 1,5 ամիս ժամանակ եւ մոտ $200 հազար:
Հայաստանի արտաքին պարտքը անցել է թույլատրելիի սահմանը
Հայաստանում ճգնաժամի հետեւանքները մեղմելու եւ տնտեսության բարելավմանն ուղղված ծրագրերի արդյունավետության մասին երեկ լրագրողներին իր տեսակետը ներկայացրեց Ազգային ժողովի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Խոսելով վերջին մեկ ամսվա ընթացքում բուռն քննարկումների առիթ դարձած հարկային փաթեթից, Թ. Մանասերյանն ասաց. «Սա աննախադեպ ակտիվություն էր գործադիր, թե օրենսդիր մարմինների կողմից, նպատակը մեկն էր՝ հարկային դաշտը դարձնել պարզ
«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳԻ» ՎԵՐՑՐԱԾ ՎԱՐԿԻ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ ԱՆՀԱՅՏ Է
Ընկերության աշխատակիցները ահազանգում են, որ ճգնաժամի դեմ պայքարի պատրվակով բանկերից վերցրած վարկը կոմբինատին չի ծառայել: Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, տեւական ժամանակ ներդրումներ չկատարելով, կոմբինատը քայքայման եզրին է հասցրել: Բացի այդ, կոմբինատի սեփականատերերը, ճգնաժամը պատրվակ դարձնելով, աշխատանքից ազատել կամ հարկադիր պարապուրդի են ուղարկել աշխատակիցների մեծ մասին, մինչդեռ տարեսկզբին նրանք պաշտոնապես հայտարարել էին, որ կոմբինատում
Դատական շոուները մոտենում են ավարտին
Երեկ ելույթ է ունեցել երեք քաղբանտարկյալ Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարաններում պաշտպանական ճառերով եւ վերջին խոսքով են հանդես եկել «Յոթի» գործից անջատված մասերով եւ 2008թ. մարտի 1-ին Երեւանում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ ամբաստանվող երեք քաղբանտարկյալները՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը, ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանն ու Սուրեն Սիրունյանը: Մասնավորապես Մ. Մալխասյանն
ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆ ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ
Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն ԱԺ նախագահի հետ հանդիպման ժամանակ ծանոթացել են համաներման մասին որոշման մանրամասներին: Եռօրյա այցով Երեւանում գտնվող ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն երեկ առավոտյան ԱԺ-ում հանդիպեցին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամների հետ: Պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն «Առավոտին» հանդիպումից հետո հայտնեց, թե համազեկուցողներին առաջնահերթ հետաքրքրում էին հետեւյալ հարցերը. «Անշուշտ՝ կարեւորագույն
ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՄԱՍՆԱԿԻ՞
«Համաներումը չի լինելու այն բովանդակությամբ եւ ընդգրկմամբ, ինչին սպասում են հասարակությունը, քաղաքական ուժերը եւ մասնավորապես, ինչը պատկերացնում են ընդդիմադիր քաղաքական ուժերը»,- երեկ «Հայացք» ակումբում նման համոզմունք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա՝ «Համաներումը կարող է լինել ուղղակի մասնակի եւ այդ գաղափարի ամենաանցանկալի այլասերումներով: Այն, որ համաներման միջոցով կվերանան քաղբանտարկյալներին մեղսագրվող բոլոր հանցագործությունները՝ ես
Արտահերթի թեման՝ համաներում
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ ստորագրել է որոշում, ըստ որի՝ ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, ՀՀ նախագահի նախաձեռնությամբ 2009թ. հունիսի 19-ին, ժամը 12.00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան: Օրակարգում ընդգրկված է ՀՀ նախագահի առաջարկությունը՝ համաներում հայտարարելու մասին: Թե կոնկրետ ի՞նչ տեսք ունեն նախագահի առաջարկությունները համաներման մասին, մենք դեռ չենք պարզել, այս օրերին տարբեր տեղեկություններ եւ տարբեր
Արծվի տեղ էիր ուզում փախնեիր
Սովորական ղառղառ դուրս եկար Ժողովուրդը մի հայտնի ասացվածք ունի՝ «դմակով ոչխար ես՝ մի տեղդ փակի»: Տեսեք՝ ո՞վ է խոսում բիզնես ընդդիմության մասին: Վաղուց ի վեր բացահայտ փեշը վառած-մարած գործակալ Արամ Կարապետյանը, որը 2008թ. մարտիմեկյան դեպքերից օրեր անց մարդկանց զգոնությունը բթացնելու նպատակով կարճ ժամանակով հայտնվեց Ազգային անվտանգության ծառայության VIP (գործակալների համար նախատեսված) «խցում»: Այնուհետեւ «առողջության վատթարացման»
«ԹԱԳԱՎՈՐՆ ԱՊՐԱԾ ԿԵՆԱ»
Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը Պուտինին ողջունելու հնարավորություն ունեցել է, իսկ Սերժ Սարգսյանի հետ խոսելու հնարավորություն չունի: «Եթե ես ոսկե ձկնիկ բռնեի, նրանից երեք բան կխնդրեի՝ մի օրով Վազգեն Սարգսյանին վերակենդանացներ, եւ նա իր աչքով տեսներ, թե իրենից հետո ովքեր են իրենց հերոսների տեղ դրել: Կխնդրեի Վանո Սիրադեղյանին Երեւան բերեր, ու նա իր աչքով տեսներ,
ՍԹԱՓՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ՝ ՔԱՂԱՔԱԿԱն ՈՒԺԵՐԻ ՀԱՄԱՐ
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանը վստահ է, որ մաքսիմալիզմը լավ բան չէ: – Չե՞ք կարծում, որ արտաքին քաղաքականության հարցերում մենք ինչ-որ բան տանուլ ենք տալիս: – Կարծում եմ՝ հիմա քաղաքական ուժերի համար սթափվելու ամենաճիշտ պահն է, այն առումով, որ եկանք մի ճամփաբաժանի, երբ «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքը, մաքսիմալիզմը իրեն սպառել է: Մաքսիմալիզմը արտաքին
ՀԱՂԹՈՂԸ ՎԵՐՑՆՈՒՄ Է ԱՄԵՆ ԻՆՉ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը երեկ «Հայացք» ակումբում նշեց, թե Երեւանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանական դաշտում եւ առաջին հերթին՝ կոալիցիայի լոկոմոտիվը համարվող ՀՀԿ-ի ռազմավարության մեջ եւ մոտեցումներում տեղի է ունեցել բավական մեծ փոփոխություն. «Ի տարբերություն նախորդ 10 տարիների՝ Հանրապետական կուսակցությունում ակնհայտ է այլեւս իր հաղթանակը որեւէ մեկի հետ չկիսելու եւ չզիջելու դիրքորոշումը»: Կարդացեք
ՇԱՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ
«Ես արհամարհում եմ հայրենիքս», «Հայաստանից հիասթափված ու զզված»… «Առավոտ» օրաթերթում անցած շաբաթ տպագրված երկու հոդվածների այս վերնագրերը նման են նրան, որ դպրոցում ուսուցիչը թեմա է տալիս աշակերտներին եւ նրանք գրում են շարադրություն: Այստեղ, կարծում եմ, օգտագործված է նույն սկզբունքը՝ սկզբից վերնագիրը, հետո դրան համապատասխան շարադրությունը: Բանն այն է, որ շարադրությունը գրելիս հիմնվել են փաստերի վրա,
ԾԱՆՈԹ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Ուրբաթ օրը Իրանում անցկացված նախագահական ընտրություններում, պաշտոնական տվյալներով, հաղթել է գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադը՝ ստանալով քվեների 62.6%-ը: Նրա հիմնական մրցակիցը՝ նախկին վարչապետ Միր-Հոսեյն Մուսավին, պաշտոնական տվյալներով, ստացել է ձայների 33.7%-ը: Մուսավին եւ իր կողմնակիցները պնդում են, որ ընտրությունները ուղեկցվել են զանգվածային կեղծիքներով: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ ընդդիմության աջակիցները դուրս են եկել փողոցներ՝ վիճարկելով ընտրությունների
Art Voices-Ը՝ «ՈՒԼԻԽԱՆՅԱՆ» ԱԿՈՒՄԲՈՒՄ
Կիրակի օրը «Ուլիխանյան» մշակութային ակումբում տեղի ունեցավ Շուշան Պետրոսյանի եւ Art Voices էթնո-ջազ խմբի համերգը: Հիշեցնենք, որ Բուխարեստում վերջերս տեղի ունեցած երաժշտական միջազգային EuropaFest-2009 փառատոնում Art Voices-ը Գրան պրի էր ստացել: Այդ փառատոնում հաղթելու շնորհիվ խումբը առաջարկություն է ստացել մի շարք համերգներով հանդես գալ եվրոպական երկրներում: Art Voices էթնո-ջազ խումբը գոյություն ունի շուրջ չորս տարի:
Հունիսի 16
ԽՈՅ (21.03-20.04)- Ժամանակն է մտածել հանգստի մեկնելու մասին, այլապես ուժասպառ կլինեք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ցանկություն կունենաք ամեն ինչ թողնել եւ առանձնանալ բոլորից ու ամեն ինչից: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հեռու մնացեք կոնֆլիկտներից: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Սթափ գնահատեք ձեր արարքները: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Սառը վերաբերմունք ցուցաբերեք անցանկալի իրադարձությունների նկատմամբ: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր լռակյացությունը կլինի ձեր հաջողության գրավականը: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Հեշտությամբ
ՀՐԱԺԱՐՎԵՆՔ ՄԵՂՔ ՀԱՄԱՐՎՈՂ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻՑ
«Սիրում եմ իմ կնքահոր որդուն: Ի՞նչ անեմ»- այս հարցը տեղ է գտել www.qahana.am կայքի հարցադրման էջում եւ որին պատասխանելով՝ տեր Զգոն քահանա Աբրահամյանն ասել է. «Դուք ձեր կնքահոր ընտանիքի հետ ազգականներ եք, հետեւաբար կնքահոր որդուն պետք է ընդունել որպես եղբայր: Եթե նա լիներ ձեր հարազատ եղբայրը՝ դուք նո՞ւյն կերպ կվարվեիք: Աստվածապաշտության մեջ անհրաժեշտ է ցուցաբերել
Մեդիտացիան հակաքրիստոնեական է
Ըստ քահանայի, մեդիտացիան ենթադրում է աշխարհից վերացական վիճակ, իսկ քրիստոնեությունը հակառակն է քարոզում: Հայաստանում օրեցօր ավելանում են յոգայի խմբակները, յոգայի պարապմունքներին հաճախողներն ու դրանով հետաքրքրվողները: Ըստ մասնագետների, յոգան ուղղված է մեդիտացիայի միջոցով հասնելու մարմնի եւ հոգու համահունչության, զարգացնելու մարմնի ճկունությունը, ամրացնելու մեջքի մկաններն ու կարգավորելու շնչառությունը: Յոգա պարապող մասնագետների հավաստմամբ, այն, բացի սովորական վարժանք լինելուց,