Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ

2013-ին կավարտվի աղետի գոտու բնակարանաշինության՝ ներկայումս իրականացվող ծրագիրը, որի արդյունքում շահագործման կհանձնվի 6500-7000 բնակարան: Ըստ tert.am-ի՝ երեկ կայացած տարեվերջյան ասուլիսում տեղեկացրել է ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը՝ նշելով, որ 2009-2010թթ. ընթացքում աղետի գոտում իրականացվել են 3688 բնակարանների կառուցման աշխատանքներ: Նա ասաց, որ բնակարանաշինության ծրագրի ավարտից հետո՝ 2013-ին, հնարավոր չի լինի ասել, որ աղետի գոտու բոլոր

ԲՅՈՒՋԵՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ

Երեկ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ նշանակելու մասին՝ վեց տարի ժամկետով: Բացի այդ՝ նախագահը ստորագրել է նաեւ «ՀՀ 2011թ. պետական բյուջեի մասին» օրենքը:

Վերահսկիչ պալատն՝ ընդդեմ Պուտինի՞

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում խոսք է գնացել նաեւ Հայաստանում գործունեություն ծավալած ռուսական ընկերությունների մասին: Նշելով, որ Ռուսաստանի ներդրումները Հայաստանում կազմում են 3 միլիարդ դոլար, Պուտինն ասել է, որ ոչ մի ռուսական ձեռնարկություն այս ընթացքում Հայաստանից դուրս չի եկել։ Ներկայումս, ընդհանուր առմամբ, Հայաստանում գործում է ռուսական կապիտալով ավելի

«2011-Ի ԲՅՈՒՋԵՆ ԱՄԵՆԱՎԱՏՆ Է»

Այսպես է գնահատում մեր տնտեսական վիճակը ԿԲ նախկին նախագահը եւ պնդում, որ այս տարի եւս ԿԲ-ն փողերը քամուն է տվել»: Ավարտին մոտեցող 2010 տնտեսական տարվան Հայաստանը հրաժեշտ կտա 2-3% տնտեսական աճի ու մոտ 10% գնաճի ցուցանիշով: «Եթե նման աճ դիտարկվեր որեւէ զարգացած երկրում, օրինակ՝ ԱՄՆ-ի կամ Ճապոնիայի տնտեսությունում, դա փայլուն արդյունք կհամարվեր, բայց խոսքը Հայաստանի

«ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՏԱՐԻ»

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի բացառիկ հարցազրույցը «Առավոտին» Մեր ճշմարտությունը դառնում է աշխարհինը – Ինչպե՞ս եք գնահատում անցնող տարին, ՕԵԿ-ը կարծես հավատարիմ է կոալիցիոն հուշագրին եւ, ժամանակակից ժարգոնով ասած՝ «խաղեր չի տալիս»: Պատրաստվում եք մինչեւ վե՞րջ գնալ այս դիրքորոշմամբ: – «Օրինաց երկիր» կուսակցությունը իր քաղաքական ամբողջ կենսագրության ընթացքում եղել է սկզբունքային եւ հավատարիմ է իր հռչակած

ՍԵՎ «ԵՐԵՎԱՆՑԻ» ԲԵՐԵՑ ԳԼԽԻՆ

«Առավոտի» տեղեկություններով՝ լուրերը, թե Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը պաշտոնանկ եղավ լրիվ այլ պատճառով, քան «Կնդոյի» ծեծն էր, կարծես հաստատվում են: Ըստ մեր աղբյուրների՝ նախագահը մինչ այդ դեպքն է բարկացած եղել Գագիկ Բեգլարյանի վրա, քանի որ վերջինիս նախաձեռնությամբ ստեղծվում էր հասարակական միավորում՝ «Երեւանցիներ»: Մեր աղբյուրները պնդում են, որ Ս. Սարգսյանին մտահոգել է, որ հասարակականը կվերածվի

ԼԵՌՆԱՁՈՐՈՒՄ ՈՒՐԱՆ ՉԿԱ

Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում ուրանի պաշարների հայտնաբերման նպատակով երկրաբանաորոնողական աշխատանքներ իրականացնող մեքենան հանվել է Լեռնաձորից: «ԱԲՎԱՆ» ՍՊԸ-ն երեկվանից դադարեցրեց հետախուզական աշխատանքները: Ըստ ընկերության տնօրեն Յուրա Գեւորգյանի՝ իրենք ավարտել են պայմանագրով այս տարվա համար նախատեսված աշխատանքները: Իսկ եկող տարում կշարունակե՞ն իրականացնել որոնողական աշխատանքները, այս առթիվ պարոն Գեւորգյանն ասաց, որ դեռ ոչինչ պարզ չէ՝ կախված իրավիճակից, 2010-ին

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»՝ ՀԱԿ-Ի ՄԱՍԻՆ

«Լինելով ընդդիմադիր դաշտի կարեւոր ուժերից մեկը՝ ՀԱԿ-ը նույնն է անում, ինչ իշխանական դաշտում է,- երեկ «Դե ֆակտո» ակումբում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:- ՀԱԿ-ն ի՞նչ է ասում. միակ այլընտրանքն այսօրվա իշխանությանը, այսօրվա նախագահին Լեւոն Տեր-Պետրոսյանն է, միակ հեգեմոն ուժն ապագա խորհրդարանում պետք է լինի ՀԱԿ-ը, եւ ընդդիմադիր դաշտում բոլոր նրանք, ովքեր չեն ենթարկվում

«Վոլեյբոլի գնդակ»

Ըստ Ռուբեն Թովմասյանի՝ այսպիսին էր Հայաստանը 2010-ին «2010-ը իր դրական ներդրումներով չփայլեց հայերիս եւ Հայաստանի համար». այսպես են բնութագրում Հայաստանի կոմունիստական կուսակցությունում անցնող տարին: Ավելին, կոմունիստները կարծում են, որ Հայաստանի նորագույն պատմության շրջանում մեր կյանքում ի հայտ եկած բոլոր բացասական երեւույթներն իրենց գագաթնակետին հասան անցնող տարում: Ի հեճուկս ՀՀ կառավարական այրերի՝ տնտեսության ոլորտում ներդրված իրենց

«ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ ՍԱՐՍԱՓՈՒՄ Է «ՄԱՐՏԻ 1»-ԻՑ»

Ըստ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանի, այն չի կարող անաչառ քննել ու գնահատական տալ այդ իրադարձություններին: Երեկ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը պատասխանելով հարցին, թե՝ ո՞րն է պատճառը, որ քաղաքական մեծամասնությունը կամք չի դրսեւորել «Մարտի 1»-ի դեպքերի արդյունքում զոհվածների մահվան հանգամանքները բացահայտելու ուղղությամբ, եւ հասարակությունն այդպես էլ որեւէ մարդասպանի չի տեսել, հայտարարել է, թե այդ

ՀՌԱՀ-Ը ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉԵՑ «ԵՐԵՎԱՆԻՆ»՝ ԻՐ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

ԱԼՄ սեփականատեր Տիգրան Կարապետյանը պնդում է՝ «Ես քավության նոխազ եմ դարձել» ՀՌԱՀ բոլոր անդամները դեկտեմբերի 16-ին միաձայն «4» գնահատականը նշանակեցին ԱԼՄ-ի ներկայացրած մրցութային առաջարկին, իսկ «Երեւան» հեռուստաընկերությանը՝ նույնքան միահամուռ կերպով՝ «5»: ՀՌԱՀ կայքէջում հրապարակվել է որոշումը, որտեղ հիմնավորումներ են, հաղթողի ընտրության համար օրենքով սահմանված 6 չափանիշների համադրությունը: Մասնավորապես նշված է, թե ԱԼՄ-ի սեփական արտադրության հաղորդումների

ԿԱՐՈՂ Է՝ ՀԱՅԵՐԵՆՆ Է՞Լ ՈՒՍՈՒՑԱՆԵԻՆ ԱՅԼ ԼԵԶՎՈՎ

Կոալիցիայի 69 պատգամավորների «կողմ» քվեարկությամբ ԱԺ-ն երեկ ամբողջությամբ ընդունեց «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» եւ Տիգրան Թորոսյանը չմասնակցեցին քվեարկությանը՝ հուսալով տապալել այն, եւ քվեարկությունից առաջ էլ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ապարդյուն կոչ արեց բոլոր պատգամավորներին. «Մի՛ քվեարկեք ընդհանրապես, որովհետեւ երբ ամբողջությամբ, թափանցիկությամբ չես տեսնում վտանգավոր

Դեկտեմբերի 22

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր կբախվեք ֆանտաստիկ հաջողությունների, ստեղծված հնարավորությունները ձեռքից բաց մի թողեք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր աշխատասիրության շնորհիվ զգալի արդյունքների կհասնեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հեշտությամբ լուծելով բոլոր խնդիրները՝ կկարողանաք նորմալ լիցքաթափվել: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Ընկերների հետ անցկացրած ժամանակը կօգնի մոռանալ խնդիրների մասին: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ճիշտ մարտավարության շնորհիվ կկարողանաք հաղթել մրցակիցներին: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Լուրջ մի վերաբերվեք ձեր հասցեին հնչեցված

Կապիկն աղքատացել է

Աշխարհի ամենահարուստ կենդանիներից համարվող շիմպանզե Կալուն արդեն աղքատ է։ Կալուի տիրոջ՝ անգլիացի արիստոկրատուհի Պատրիցիա Օ’Նիլի կարողությանը տիրացել է վերջինիս խորհրդականը։ Ավելի վաղ Պատրիցիան հայտարարել էր, որ իր 62 միլիոն դոլարի կարողությունը կտակում է իր կապիկին, որին գտել էր Կոնգոյում Արգենտինայի դեսպանատան այգում՝ ծառից կապված։ «Ես սիրում եմ շքեղությունը, սակայն չգիտեմ՝ ինչպես գումար վաստակել։ Իմ խորհրդականի

ՁՄՌԱՆԸ ՄԱՇԿԸ ԽՈՆԱՎ ՊԱՀԵՔ

Խորհուրդ է տալիս մասնագետը «Ձմռանը մաշկը խոնավացնելու կարիք է զգացվում»,- երեկ «Արմատ» ակումբում ասաց մաշկաբան, բժիշկ-կոսմետոլոգ Գայանե Վարդանյանն ու հավելեց, որ այժմ մաշկը խոնավ պահելու համար մի շարք արդյունավետ միջոցներ կան եւ շատ մատչելի են: Ըստ Գ. Վարդանյանի՝ մաշկի ջրազրկումը պայմանավորված է բնակլիմայական գործոններով՝ «մեզ մոտ օդը չոր է, հետեւաբար մաշկը պետք է խոնավացնող քսուքներով

ՀԱՑԱՄԹԵՐՔԸ ՎՆԱՍԱԿԱՐ Է

Իտալացի գիտնականները պարզել են, որ հացամթերքը կարող է անուղղելի վնաս հասցնել կնոջ ոչ միայն կազմվածքին, այլեւ առողջությանը։ Այս մասին հաղորդում է donbas.ua կայքը։ Միլանցի դիետոլոգների անցկացրած հետազոտությանը մասնակցել է երկու սեռերի 47 հազար ներկայացուցիչ։ Արդյունքների հիման վրա գիտնականները եզրակացրել են, որ հացամթերքի օգտագործումը տղամարդկանց համար վնասակար չէ։ Մինչդեռ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մոտ սրտային հիվանդությունների ռիսկը

ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՋԱՐԿԻՆ

Լատվիայի խորհրդարանը հավանություն է տվել խորհրդարանական «Համաձայնության կենտրոն» խմբակցության առաջարկին՝ ուղղափառ Սբ. Ծնունդը՝ հունվարի 6-ը եւ 7-ը, տոնական օրեր դարձնելու մասին: «Համաձայնության կենտրոն» խմբակցության 20 պատգամավոր այդ առաջարկով դիմել էր սեյմին: «Տոնական, հիշատակի եւ հիշարժան օրերի մասին» օրենքում շտկումների առաջարկին կողմ է քվեարկել 46 պատգամավոր, դեմ՝ 34, ձեռնպահ՝ 5 պատգամավոր: Քվեարկության արդյունքում առաջարկը հանձնվել է

Յուրաքանչյուր մարդու մեջ արտիստ կա

Հուզիչ, դրամատիկ պատմությունը՝ էկրանին «Մոսկվա» կինոթատրոնում շարունակվում է ցուցադրվել Շիրվանզադեի համանուն պատմվածքի հիման վրա նկարահանված «Արտիստը» ֆիլմը: Ռեժիսորը Զարուհի Սարգսյան-Կասպարյանցն է, սցենարի հեղինակը՝ Լեւոն Գալստյանը, պրոդյուսերը՝ Հայկ Հարությունյանը: Գլխավոր դերերում հանդես են գալիս երիտասարդ դերասաններ Արսեն Լեւոնյանն ու Լուսինե Թովմասյանը: Բացի կինոյի աշխարհ նոր մուտք գործող երիտասարդներից, ֆիլմում նկարահանվել էին նաեւ պրոֆեսիոնալ դերասաններ Հասմիկ Տեր-Կարապետյանը,

ԹԱՏՐՈՆՆԵՐԸ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մանկական Ամանորի ներկայացումներ ոչ բոլոր թատրոններն են պատրաստել Ամեն տարի Ամանորի նախաշեմին գրեթե բոլոր թատրոններում մեկնարկում է տոնական կամ, ինչպես ընդունված է ասել՝ տոնածառային ներկայացումների շարք: Դեկտեմբերի 20-ից երեւանյան մի շարք թատրոններում սկսվում են մանուկների կողմից շատ սիրված հեքիաթ-ներկայացումները՝ թզուկներ, արջեր, վագրեր, հեքիաթի այլ հերոսներ եւ, ի վերջո, Ձմեռ պապ ու Ձյունանուշ: Այս տարվա ներկայացումներն

ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Զանգվածային լրատվամիջոցների վերջին օրերի լրահոսում քիչ չեն հայ մարզական գործիչների մասին հաղորդագրությունները: Մերձմոսկովյան «Խիմկի» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը օրերս թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակել է «Նիժնի Նովգորոդի» նախկին մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանին (նկարում): Հայ մասնագետն այդ պաշտոնում փոխարինել է Եվգենի Բուշմանովին: «Գրիգորյանը ֆուտբոլային իր հայացքներով, նպատակաուղղվածությամբ եւ անցած մրցաշրջանում կատարած իր աշխատանքով մեզ դուր եկավ»,- այսպես է

Իմաստուն մարզչի վերջնագիրը

Գերմանական մամուլի տարածած տեղեկատվության համաձայն՝ հանրահայյտ մարզիչ Ուլի Վեգների եւ IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի համագործակցությանը կարող է վերջ դրվել: Վեգների խոսքերով՝ Աբրահամը չի կարողանում ճիշտ վերլուծել «Super Six»-ի շրջանակներում բրիտանացի Կարլ Ֆրոչի հետ իր վերջին մենամարտը, որում նա խայտառակ պարտություն կրեց, եւ մեղադրում է բոլորին, բայց ոչ իրեն: Մարզիչը նշել է, որ

2010 թվականը «Հատիսի» տարին չի

Armsport.am.-ը տեղեկացնում է, որ բասկետբոլի Երեւանի կանանց «Հատիս» բասկետբոլային թիմը երեկ ժամանել է Մոսկվա, որտեղ այսօր Եվրագավաթի խմբային մրցաշարի փլեյ-օֆֆի պատասխան խաղում հյուրընկալվելու է Մոսկվայի «Դինամոյին»: Լրատվամիջոցի թղթակիցը ՌԴ մայրաքաղաքից հաղորդել է, որ մեր թիմը մրցավայր ներկայացել է առանց առանցքային երկու խաղացողների՝ Կանադայի հավաքականի անդամ Կաելա Չափդելայնի եւ ամերիկացի լեգեոներական Քուիաննա Չենիի: Պատճառը նշված բասկետբոլիստուհիների

«ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ»-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՊՈՐՏՈՒՄ

Երեկ Ծաղկաձորում՝ ճոպանուղու առաջին հերթի մուտքի անմիջական հարեւանությամբ բացվեց «VivaCell MTS»-ի միջոցներով կառուցված «Ծաղկաձոր» լեռնադահուկային կենտրոնը: Միջոցառումը, ինչպես նշեց հանրապետության լեռնադահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը, նաեւ Հայաստանում մարզաձեւի մրցաշրջանի բացման մեկնարկի արարողությունն էր: Կենտրոնը կառուցվել է զրոյից՝ «VivaCell MTS»-ի տրամադրած 50 միլիոն դրամով, որի շնորհիվ ոչ միայն կառուցվել է վարչական առանձնատուն հիշեցնող հիմնական

Արտիստը՝ բեմական հմայքով

ՀՀ Ժողովրդական արտիստ, ԽԱՀՄ պետական մրցանակի դափնեկիր Գեւորգ Աշուղյանը ծնվել է 1911թ. հունվարի 5-ին՝ Թիֆլիսում, այստեղ եւ ստացել է միջնակարգ կրթությունը։ 1927 թվականից սովորել է Թիֆլիսի հայ դրամային կից թատերական ստուդիայում, ղեկավար ունենալով ականավոր ռեժիսոր Արշակ Բուրջալյանին։ 1929-ին Գ. Աշուղյանն ավարտել է ստուդիան եւ աշխատանքի անցել տեղի հայ դրամայի թատրոնում։ 1935թ. երիտասարդ դերասանը որոշել է

«Ռեմոնտը» ավարտվում է

Սպասում են «գ եղխորհրդի» որոշմանը Երեկ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը ամփոփեց տարին: Նա սկսեց ֆինանսատնտեսական ճգնաժամից ու ֆանտաստիկ գնաճից, վերջացրեց աղքատության աճով եւ թատրոնի շինարարությամբ ու վերանորոգմամբ: Ստեղծագործական «մասով»՝ համարյա ոչինչ: Չնայած, ըստ տնօրենի, քաղաքապետարանի որոշմամբ երկու տարի է՝ դպրոցներում արգելված է ներկայացումների տոմսեր վաճառելը, սակայն թատրոնը իր 6 ներկայացումով

«ԻՏԱԼԱԿԱՆ» ԼՈՒՅՍ՝ «ԱԻԴԱՅԻՆ»

Կամ լուսային ռեժիսուրան՝ իբրեւ կարեւոր բաղադրիչ Ռեժիսուրային, դերասանական խաղին կամ երգչական կատարմանը, բեմանկարչական մտահղացմանը զուգահեռ, կարեւորվում է նաեւ լուսային պարտիտուրը, որը արեւմտյան ժամանակակից թատրոնում հասել է բարձր մակարդակի, նույնիսկ վերածվելով ստեղծագործության՝ արժանացել լուսային ռեժիսուրա անվանը: Դեկտեմբերի 23, 25, 26-ին նշանակված Վերդիի «Աիդա» օպերայի առաջնախաղի կարեւոր խնդիրներից մեկն էլ լուսային ռեժիսուրան է, որն իտալացի բեմադրիչ Մարիո

ՅԱՐՈՍԼԱՎ ԿԱՉԻՆՍԿԻՆ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է, ԹԵ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵԼ Է ՍԵՓԱԿԱՆ ԵՂԲՈՐԸ

Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Կաչինսկիի եղբայրը՝ Յարոսլավ Կաչինսկին կասկած է հայտնել, թե ռուսական կողմը Վարշավային փոխանցել է եղբոր՝ Լեհ Կաչինսկիի կեղծ մնացորդները: Այդ մասին հաղորդում է news.am- ը՝ վկայակոչելով գերմանական Deutsche Welle- ը: Յարոսլավ Կաչինսկին նշել է, թե եղբոր մարմինն իրենց փոխանցելիս ընտանիքին հավաստիացրել են, որ իրոք այն Լեհ Կաչինսկիի մարմնի մասունքներն են, բայց դիակի

ԻՍՐԱՅԵԼԻ ՕԴՈՒԺԸ ԳՆԴԱԿՈԾԵԼ Է ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾԸ

Իսրայելի ռազմաօդային ուժերը երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում յոթ թիրախների: Newsru-Israel-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը: Գազայի հատվածի հյուսիսում կետային հարձակման է ենթարկվել երեք թունել, որոնք նախատեսված են եղել Իսրայելի տարածք ահաբեկիչների տեղափոխման համար: Հարավային հատվածում՝ իսրայելական ռազմական օդուժը գնդակոծել է երկու թունել, որոնցից մեկով սպառազինություններ,

ՎԵՆԵՍՈՒԵԼԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է ԱՌՆՈՒՄ ԻՆՏԵՐՆԵՏԸ

Վենեսուելայի խորհրդարանը հավանություն է տվել մի օրինագծի, որը կարող է հիմք դառնալ այդ երկրի իշխանությունների համար՝ ղեկավարելու կամ վերահսկելու համացանցում տեղադրվող տեղեկությունները: BBC-ի մատուցմամբ, օրինագծով նախատեսվում է, որ ցանկացած նյութ կամ հաղորդագրություն, որը որեւէ բնույթի ատելության, քաղաքական կամ կրոնական անհանդուրժողականության կոչ կպարունակի՝ խստորեն կարգելվի: Բացի այդ, խստորեն արգելվելու է որեւէ տեքստի հրապարակում, որը երկրի իշխանությունների

«Բատկային» առաջինը շնորհավորել են բռնապետները

Երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին այդ երկրի նախագահի պաշտոնում հերթական անգամ վերընտրվելու՝ «մեծ ժողովրդի փայլուն պատմության մեջ եւս մեկ ոսկե էջի» կապակցությամբ շնորհավորել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: ՀԼԸ ծՏՉՏրՑՌ- ի մատուցմամբ, Լուկաշենկոյին շնորհավորել են նաեւ Վենեսուելայի, Ադրբեջանի, նաեւ Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, դեռ նման շնորհավորանքով հանդես չի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031