Օրվա լրահոսը

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ

ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը նախորդ հինգշաբթի հանդիպել է մահապատժի դատապարտված, ապա պատիժը ցմահ ազատազրկմամբ կրող Ստեփան Գրիգորյանի, Արմեն Տեր-Սահակյանի, Արմենակ Մնջոյանի եւ Արսեն Արծրունու հետ: Չնայած դատապարտյալների պահանջներից մեկն էլ լրատվամիջոցների մասնակցության ապահովումն էր հանդիպմանը, սակայն նախարարի այցը եղել է անսպասելի: Ըստ ՀՀ ԱՆ ՔԿՀ մամուլի ծառայության, դատապարտյալները ներկայացրել են իրենց դժգոհությունները՝ կապված մահապատիժը

Հօգուտ եւ ընդդեմ սերիալների

«Վերվարածներ» հեռուստասերիալն ինձ հետաքրքրեց, այնտեղ կենդանի բան կա, իհարկե տհաճ բաներ էլ կան: Իզուր ա Արմեն Աշոտյանը հարձակում սկսել սերիալների վրա… եթե փակեն սերիալները՝ հեռուստատեսությունը կդառնա կեղծ, զզվելի, մարմելադե մի բան»,- երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը: Նա նշեց, որ հիմնականում դիտում է «Շանթ»-ով ցուցադրվող «Վերվարածներն» ու «Որոգայթը», բայց հիմա նաեւ «Արմենիա» TV-ով ցուցադրվող

ՀԱՄՈԶԻՉ ՊԱՏԱՍԽԱՆ

ՀՀՇ-ական կասադրաների եւ դելֆյան մարգարեների տարբեր տեսակի մտավարժանքներին Վերջին ամիսներին հայ հասարակությունը բազմիցս կարդացել է զանազան «հմայումներ» Արցախի վաճառքի թեմայով, ցնորամիտ արտահայտություններ Ռուսաստանի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից դուրս մղվելու մասին, Թուրքիայի՝ առաջիկայում ակնկալվող գերակա միջնորդական առաքելության վերաբերյալ եւ այլն, եւ այլն: Մտահոգիչ էին հնչում նաեւ կասկածները, որոնք հայտնում էին Հայաստանում հավատարմագրված բարձրաստիճան դիվանագիտական պաշտոնյաները

Վիկ Դարչինյանն արդեն լեգենդ է

Վանաձորցին կատարեց խոստումը՝ իններորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով մեքսիկացուն Կիրակի լուսաբացից սկսած, Հայաստանում բոլորը միմյանց շնորհավորում եւ աչքալուսանք են տալիս: Ու դրա «մեղավորը» այդ գիշեր աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը նվաճած վանաձորցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանն է, նույն ինքը՝ «Կատաղի ցուլը»: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ամբողջ պատմության մեջ, բոլոր քաշային կարգերը միասին վերցրած, մատների վրա կարելի է հաշվել

«ՄԻԱՅՆ ՈՒՂՏԵՐԸ ԳԻՐՔ ՉԵՆ ԿԱՐԴՈՒՄ»

60 տարի առաջ այս կարգախոսով է բացվել գրքի ֆրանկֆուրտյան տոնավաճառ-ցուցահանդեսը, որին այս տարի կրկին ներկայացված էր Հայաստանը: Վերջերս Ֆրանկֆուրտում կայացավ աշխարհում ամենամեծը համարվող գրքի միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսը: Գերմանիան, պատերազմի վերքերից դեռ չապաքինված, հասկանալով, որ միայն գրագետ քաղաքացու մասնակցությամբ է ստեղծվում հզոր պետություն եւ, տեսնելով գրքի նկատմամբ աճող անտարբերությունը, որոշեց Ֆրանկֆուրտում անցկացնել գրքի տոնավաճառ: Մարդկանց ուշադրությունը գրավելու

Թեկնածուները ընտրակաշառք են բաժանել

Սիսիանում կրկին ընտրություններ էին Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած Սիսիան համայնքի ղեկավարի ընտրություններում առավելագույն քվեներ էր ստացել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Սիսիանի տարածքային կառույցի ղեկավար, «ԱրմենՏելի» Սիսիանի մասնաճյուղի տնօրեն Աղասի Հակոբջանյանը: Սակայն ընտրություններն անվավեր էին ճանաչվել: Նոյեմբերի 2-ին կայացած կրկնական ընտրություններին մասնակցում էին բոլոր 6 թեկնածուները, սակայն պայքարն ընթանում էր երկուսի՝ ԲՀԿ ներկայացուցիչ Աղասի Հակոբջանյանի

ԵՊՀ-ՈՒՄ ՎԻՃԱԿԸ ՏԽՈՒՐ Է

Իսկ ԵՊՀ «ռեկտորը» հեռուստաեթերից հակառակն է պնդում Վերջերս «Արարատ» մշակութային ալիքով լսում էի ԵՊՀ կարկառուն «ռեկտոր» Սիմոնյան Արամին: Թեեւ «վերեւներից» նա թերթերում չերեւալու զգուշացում է ստացել, սակայն նա ոչ միայն դա չի անում, այլեւ որոշել էր իր մակարդակը այս անգամ ներկայացնել էկրանից: Անդրադառնանք անձընտրյալ «ռեկտորի» «գիգանտ» մտքերին: «Համալսարանի ուսանողությունը խիստ բեւեռացված է՝ կան շատ լավերը

Կարենին թագադրեցին

Շաբաթ օրը Էջմիածնում բեմականացում էր կազմակերպված, որի ժամանակ «Վաղարշ արքան» մեծ հանդիսավորությամբ իր թագը հանձնեց նորընտիր քաղաքապետ Կարեն Գրիգորյանին: Այդ օրը առավոտից քաղաքի հրապարակը մարդկանցով լեփ-լեցուն էր: Նախ, քաղաքապետարանին հարող պուրակում գեներալ Մանվել Գրիգորյանը կտրեց արցախյան ազատամարտին նվիրված հուշակոթողի կարմիր ժապավենը: Պուրակի մեկ այլ հատվածում էջմիածինցիներին զբաղեցնում էր լարախաղացը: Այդ ամբողջ արարողությունն իրենց երգ ու

ՎՃՌԱԲԵԿԸ ԲԱՎԱՐԱՐԵՑ ԳԱԼԱ-Ի ՀԱՅՑԸ

Մեկ տարի առաջ ԳԱԼԱ հեռուստաընկերությանը լռեցնելու նպատակով Գյումրիի քաղաքապետարանը նրանից փորձեց խլել հեռուստաաշտարակը: Քաղաքապետարանը հայց ներկայացրեց հեռուստաընկերության դեմ՝ պահանջելով իր սեփականությունը հանդիսացող հեռուստաաշտարակից անհապաղ ազատել ԳԱԼԱ-ի սարքավորումները: ԳԱԼԱ-ն հակընդդեմ հայցով մտավ դատարան՝ պահանջելով հարկադիր սերվիտուտ սահմանել, այն է՝ հարկադրել քաղաքապետարանին հանրության սեփականությունը հանդիսացող հեռուստաաշտարակը տրամադրել հանրության տեղեկատվություն ստանալու պահանջի բավարարմանը: Սակայն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության

«ԲԱԶԱԶԻՆ» ԿԴԱՏԵ՞Ն

Ոստիկանությունն ընթացք է տվել իր իսկ աշխատակիցների կողմից սեպտեմբերի 15-ի երեկոյան «Հիմա» եւ «Հատուկ գունդ» երիտասարդական նախաձեռնությունների անդամների նկատմամբ բռնությունների վերաբերյալ հաղորդմանը: Այն ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղղել էր Իրավական աջակցության ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը: Հաղորդման մեջ մասնավորապես նշված է, որ տվյալ երիտասարդական նախաձեռնությունների անդամներն այդ օրը քաղաքացիներին տեղեկացրել էին սպասվող հանրահավաքի մասին, որի

«Դիվանագիտական հաջողություն»

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, ՌԴ նախագահի հրավերով, հանդիպելով 2008 թվականի նոյեմբերի 2-ին Մոսկվայում, ինչպես հաղորդվում է նախագահականի պաշտոնական տեղեկատվության մեջ՝ «կառուցողական մթնոլորտում առարկայական եւ բովանդակային քննարկելով ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ քաղաքական միջոցներով, ուղիղ երկխոսության շարունակման ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրավիճակը եւ հեռանկարները, հայտարարում են,

Ընդդիմությունը համատեղ որոշում կայացրեց

Շաբաթ օրը՝ նոյեմբերի 1-ին, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» նաեւ համատեղ հայտարարություն արեցին: Հայ ազգային կոնգրեսն ու «Ժառանգություն» կուսակցությունը նոյեմբերի 1-ին համատեղ ասուլիսում հայտարարեցին «Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված փորձագետների փաստահավաք խմբի աշխատանքներին իրենց մասնակցության մասին: Ընդդիմության այս որոշումն առանց վերապահումների չի կայացվել: Դրանք արտացոլված են նաեւ քաղաքական այդ ուժերի տարածած հայտարարության մեջ: ՀԱԿ-ն

Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԼՂՀ-ԻՆ

Նախագահների մոսկովյան հանդիպման եւ դրա արդյունքների մասին այսօր կարծիք կհայտնի ՀՀ առաջին նախագահը Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները կիրակի օրը մոսկովյան հանդիպումից հետո հռչակագիր են ստորագրել, պատրաստակամություն հայտնելով շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ խաղաղ բանակցությունները, որպես կարգավորման հիմք ընդունելով 2007 թվականի նոյեմբերի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից Մադրիդում առաջարկված սկզբունքները։ Ստորագրված փաստաթուղթը բաղկացած է հինգ

«ՄԵՆՔ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ»

Ասում են քաղբանտարկյալների հարազատները, թեեւ նաեւ խոստովանում են, որ լսելով Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը հանրահավաքները դադարեցնելու մասին՝ սթրես էին ապրել: Հոկտեմբերի 17-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ազդարարած որոշումը՝ զանգվածային հրապարակային միջոցառումները դադարեցնելու մասին, քաղբանտարկյալների հարազատները ընդունել էին դժգոհությամբ: Եվ դա էր պատճառը, որ դրանից շուրջ մեկ շաբաթ անց՝ հոկտեմբերի 25-ին, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն

ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՈՒՄԲԸ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ Է

«Մարտի 1»-ի դեպքերի անկախ եւ անաչառ ուսումնասիրության նպատակով փորձագետների փաստահավաք խումբ ձեւավորելու մասին ՀՀ նախագահի՝ հոկտեմբերի 23-ին ստորագրած կարգադրության 13-րդ կետի համաձայն՝ «Խմբի անդամները համարվում են նշանակված, եւ խումբը համարվում է ձեւավորված սույն կարգն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 11-րդ օրը, եթե առաջադրվել է ոչ պակաս, քան խմբի երեք անդամ»: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք յոթերորդ Գլուխ ութերորդ   ՆՐԲԵՐՇԻԿ ԵՎ ՏԵՍԱՐԱՆՆԵՐ Եվ Սամիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ էդ տերտերի մասին գրես, դրանով, փաստորեն, Վահագին կպած կըլնես», եւ ես ասացի՝ «մինչեւ գրեմ, մինչեւ տպվի, Վահագն արդեն սպորտը թարգած կըլնի», եւ Սամիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «թարգի՝ չթարգի, ինքն արդեն սպորտի պատմության մեջ

Մանուկները՝ մշակույթի մասին

Հոկտեմբերի 16-20-ը Երեւանում կայացած մանկապատանեկան ֆիլմերի 4-րդ միջազգային փառատոնի ժյուրիի կազմում, բացի հայտնի դերասան, ռեժիսոր, սցենարիստներից՝ ընդգրկված էին նաեւ մանուկներ: Չնայած երեխաները կինոփառատոնի ժյուրիի անդամներ էին, սակայն նրանցից ոչ բոլորն են հետագա պլաններ կապում կինոգործունեության հետ: «Առավոտի» հետ զրույցում երեխաները խոսեցին իրենց երազանքների, հայկական կինոյի, մուլտֆիլմերի ու այդ ոլորտի իրենց պատկերացումների մասին: 9-ամյա Արման Բադալյանն

Հանդիսատեսը դառնում է դերասան

Հանդիսատեսը ներկայացման ընթացքում մի պահ դառնում է դերասան. սա է ֆորում թատրոնի այն առանձնահատկությունը, որով այն տարբերվում է թատրոնի այլ ուղղություններից: Ֆորում կոչվող թատրոնի ուղղությունը հիմնադրել է բրազիլացի ռեժիսոր Ավգուստո Բոալը՝ 1960-ականներին: Իսկ Հայաստանում այս ուղղությունը սկսել է զարգանալ 1-2 տարի առաջ՝ «Փոփոխությունների թատրոն» թատերախմբի միջոցով: «Առավոտը» զրուցեց այդ թատերախմբի դերասաններից Արսեն Հակոբյանի հետ: «Ներկայացման

«ՀՐԱՇԱԳՈՐԾԻ ԱՇՈՒՆԸ» ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ Է

Երեկ Կինեմատոգրաֆիստների միությունում տեղի ունեցավ միության նախագահ, Տոնինո Գուերային նվիրված «Հրաշագործի աշունը» ֆիլմի համառեժիսոր Ռուբեն Գեւորգյանցի ասուլիսը: Նրա փոխանցմամբ՝ վերջերս Խանտի- Մանսիյսկում (ՌԴ) ֆիլմը «Ոսկե դահիրա» հեռուստածրագրերի եւ ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնին «Պատմություն եւ մշակույթ» անվանակարգում հաղթող է ճանաչվել: Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Մոսկվայում տեղի ունեցած «Նոր կինո XXI դար» միջազգային փառատոնում էլ արժանացել է

Մշակութային խճանկար

Աստղերը՝ Ջիվան Գասպարյանին Հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանը հոկտեմբերի 12-ին դարձավ 80 տարեկան: Նրա տարեդարձի կապակցությամբ Մարզահամերգային համալիրում նոյեմբերի 11-ին կայանալիք «Ջիվան Գասպարյան եւ ընկերներ» համերգին մասնակցելու են աշխարհահռչակ աստղեր Պիտեր Գաբրիելը, Զուկերոն, «Փլանեթ Իքսը», այլ աստղեր ու խմբեր, ովքեր Գասպարյանի հետ հանդես են եկել տարբեր երկրներում եւ բեմահարթակներում: Համերգի տոմսերը կարժենան 10-50 հազար դրամ: Ի

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Սկսել են նախապատրաստվել համաշխարհային օլիմպիադային Նոյեմբերի 12-ից 25-ը Դրեզդենում անցկացվելու է շախմատի 38-րդ համաշխարհային օլիմպիադան, որին նախապատրաստվել սկսել են գործող չեմպիոն Հայաստանի տղամարդկանց եւ նախորդ օլիմպիադայում 8-րդ տեղը գրաված կանանց հավաքականները: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ երկու թիմերն էլ ներկայումս ուսումնամարզական հավաք են անցկացնում Ջերմուկում: Տղամարդկանց հավաքականի կազմում օլիմպիական

Քննարկումն ընդունենք ի գիտություն

Խնդիրներ՝ ոչ միայն մասնագետների համար Աշնանային Երեւանի տարաբնույթ իրադարձությունների շարքում գրեթե աննկատ անցավ «Ռուսաց լեզուն եւ գրականությունը Հայաստանում. խնդիրներ եւ հեռանկարներ» խորագրով գիտաժողովը, որը կազմակերպել էին Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Միջազգային կրթության կենտրոնը եւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը: Սակայն գիտաժողովն արժանացավ համապատասխան ոլորտի մասնագետների արձագանքին: Ընդ որում, ուրախալի է նշել,

ՊԵՐՃ ՊՌՈՇՅԱՆԻ ՀԱՑԻ ԽՆԴԻՐԸ՝ ՈՐՊԵՍ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ

Պատգամավորները հիմնականում «մասնագիտական» գրականություն են կարդում, ոմանք էլ՝ «մի քանի գիրք՝ միաժամանակ»: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 11-ին՝ Թարգմանչաց տոնի առիթով, Օշականում խոսելով գրքի եւ գրականության մասին, ասել էր. «Վստահ եմ, որ ներկա գտնվողներից շատերը կհիշեն, որ ժամանակին մեզանից շատ֊շատերն իրենց վերջին կոպեկները ծախսում էին գիրք գնելու եւ, ընդ որում, պահանջված գիրք գնելու վրա։ Կարծում

Նկարիչները զայրացած են

Միության կանոնադրության մեջ թաքուն փոփոխություններ են կատարվել «Տեսակետ» ակումբի երեկվա հյուրերն էին Մշակույթի աջակցման եւ ռազմավարության հայկական կենտրոնի համանախագահ Սիմոն Կամսարականը, գեղանկարիչներ Նիկոլ Աղաբաբյանը, Հաղթանակ Շահումյանն ու Անատոլի Գրիգորյանը, իսկ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը հրաժարվել էր մասնակցել ասուլիսին: Բանախոսներն ասացին, որ օրեր առաջ տեղեկացել են Նկարիչների միության կանոնադրության ինչ-ինչ փոփոխությունների մասին, որոնք հաստատվել

ՌՈՔԸ ՍԱՏԱՆԻԶՄ ՉԷ

Համոզված են ռոքերներն ու ռոքի երկրպագուները 60-70-ականներին, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում մեծ էր հետաքրքրությունը ռոք երաժշտության հանդեպ: Բոլորն ապրում էին Էլվիս Փրեսլիի, «Բիթլզի», «Ռոլլինգ Սթոունզի», «Դիփ Փարփլի» եւ հանրահայտ այլ խմբերի երաժշտությամբ: Վերջին շրջանում ռոք երաժշտությունը մեր երկրում կրկին աշխուժություն է ապրում՝ հատկապես երիտասարդության շրջանում: Էդգար Վարդանյանը, որը Գեղարվեստի ակադեմիայի ուսանողներից է, հիմնականում

«Որ ասես հայկական պար պարի՝ կծիծաղեն»

Ավստրալահայ երիտասարդների «ոչ հայկականությամբ» մտահոգված է տեղի «Սիդնեյ» պարախմբի ղեկավարը: Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում այժմ ապրում է 30.000 հայ: Հենց այս քաղաքում է գործում 2000-ին հիմնադրված՝ Համազգայինի «Սիդնեյ» պարախումբը, որի ղեկավար-ատենապետ Հարմիկ Հակոբյանի հետ «Առավոտը» զրուցեց Ավստրալիայի հայ գաղթօջախի խնդիրների մասին: Նախ հետաքրքրվեցինք, թե Ավստրալիայում հայապահպանության հարցում ի՞նչ դերակատարություն ունի տեղի հայկական համայնքը: «Համայնքի մշակույթի բաժինը

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՆ ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ

Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը իշխանություններին կոչ է անում սատար կանգնել եկեղեցուն: Լոռու մարզի Օձուն գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցել է Տրդատ 3-րդ արքան՝ մոտ 303-313թթ.: Ըստ պատմական տվյալների, եկեղեցին օծել է Գրիգոր Լուսավորիչը: Այժմ եկեղեցու պատերին դեռ պահպանվել է 4-րդ դարում արված մոտ 25 քանդակ: «Եկեղեցին մեծարժեք կառույց է:

Հայաստանը՝ չին ուսանողի աչքերով

Ըստ Չանչուն Ճյանի, հայերը հյուրասեր են, հայերենը՝ խրթին, վարորդները՝ հայհոյող, ուսանողները՝ «գլուխ պահող»: «Ձեր աղջիկներ՝ շատ սիրուն, բարի: Ձեր տղաներ ծույլ են, քան աղջիկներ, նրանք շատ աշխատասեր»,- Չինաստանի Լանջու քաղաքի նավթարդյունաբերության համալսարանի նախկին ուսանող Չանչուն Ճյանը, որն այժմ սովորում է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, այսպես է հայերեն խոսում: ՀՀ-ում գտնվելու 3 տարիների ընթացքում նա արդեն հասցրել

ՄԱՐԴՈՒ ՆԵՐՍԻՑ՝ ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ

Ռոման Գաբրիայի «Բարալգին» ներկայացումը «Հայֆեստ» երեւանյան միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստան էր ժամանել դերասան եւ ռեժիսոր Ռոման Գաբրիայի խումբը (Սանկտ Պետերբուրգ)՝ «Բարալգին» պլաստիկ ներկայացմամբ, որը, մասնագետների գնահատմամբ, չի պատկանում ոչ դասական, ոչ էլ ժամանակակից դպրոցին: Ավելի ճիշտ, այն գուցե ընդհանրապես ոչ մի դպրոցի էլ չի պատկանում: «Բարալգինը» յուրատեսակ վիզուալ ինքնախորհում, ինքնավերլուծություն կարելի է համարել, որն առաջին

Գիտությունների թեկնածու դառնալու «գաղտնիքը»

Ամուր նյարդեր, գումար եւ հատուկ հմտություններ Գիտությունների ապագա թեկնածուների եւ արդեն թեկնածուական կյանքի բարիքներին ու դժվարություններին ծանոթ անձանց շրջանում «Առավոտի» կատարած ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ գիտությունների թեկնածու դառնալու համար անհրաժեշտ են ոչ միայն տվյալ ոլորտի տեսական եւ գործնական գիտելիքներ, այլեւ որոշ հատուկ հմտություններ. օրինակ՝ գիտական քարտուղարի հետ լեզու գտնել, որ նա հնարավորինս շուտ կնիք դնի

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930