Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՊԻՏԱՆԸ ԿԱՇԱՌՔ Է ՍՏԱՑԵԼ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության Գավառի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեղամասային տեսուչի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ: ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Գավառի բնակիչ Ս. Մխիթարյանի կողմից Կ. Ավետիսյանի առողջությանը դիտավորությամբ թեթեւ մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նյութերը նախապատրաստել է տեղամասային տեսուչ, ոստիկանության

ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՔԱՐՈԶԵԼՈՒ

Կառավարությունը երեկ հաստատեց «Մաքուր հայրենիք» ազգային ծրագիրը: ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը նիստում ասաց, որ շրջակա միջավայրը սանիտարահիգիենիկ ու էկոլոգիական առումով անմխիթար վիճակում է. «Այս ծրագիրը նպատակաուղղված է առաջիկա 3 տարվա ընթացքում բարելավել վիճակը»: Պարոն Պապյանի խոսքերով, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է պետական-մասնավոր հատվածի ներգրավվածությունն ու հասարակական կազմակերպությունների աջակցությունը: Ծրագիրը նախատեսել է 15 միջոցառում, որից

Թոշակառուի վրա ավելո՞րդ պարտք են գրել

«Երեւան ջուր» ընկերությունից հավաստիացնում են, որ իրենց տեսուչները պարբերաբար այցելում են այս բնակարան եւ ստուգում են ջրաչափի տվյալները: «Այսքան ժամանակ իմ տուն «Երեւանջուր» ընկերության որեւէ տեսուչ չի այցելել ու իմ ջրաչափի տվյալները չի գրանցել, սակայն ամեն անգամ որոշակի գումար ինձ վրա գրել են, ես էլ առանց որեւէ դժգոհության վճարել եմ, սակայն վերջերս ինձ վրա 30

«ՂՈՒՄԱՐԲԱԶՈՒԹՅՈՒՆ»՝ ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

Թե ինչու չեն գիտակցում, որ «ղումար» խաղալը շատ վատ բան է Մոտ մեկ ամիս առաջ Ստեփանավան քաղաքում մի ողբերգություն տեղի ունեցավ. իրենց տան պատշգամբում կախվելու միջոցով ինքնասպան եղավ 16-ամյա Գեւորգ Վարդանյանը: Անչափահաս տղան չէր կարողացել «փակվել» մեկ այլ անչափահաս տղայի՝ ստեփանավանցի Վլադիմիր Սուքիասյանին թղթախաղով պարտված 3 հազար դրամը: Վ. Սուքիասյանն այնքան էր տղայի վրա ճնշում

Հավասարակշռությունը խախտելու բացահայտ քայլ

Այդպես է գնահատում հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը ռազմաբազաների վերաբերյալ պայմանագրի վերանայումը Երեկ «Հայելի» ակումբում հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը պետք է բանավիճեր Մենուա Հարությունյանի հետ, սակայն վերջինս քննարկմանը չներկայացավ՝ քաղաքից բացակայելու պատճառով: Չկայացած բանավեճը դարձավ ՌԴ նախագահի այցի, ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգման, այդ մասին ՀԱԿ-ի վերաբերմունքի վերաբերյալ ասուլիս: Ըստ հրապարակախոսի, ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգման պայմանագրի կնքումը հավասարազոր

Անվճար գործող կայանատեղիներ են նախատեսել

Գործադիրը երեկ հավանություն է տվել «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին: Նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը նիստում մանրամասնեց՝ փոփոխություններ են նախատեսվում վարչական իրավախախտումների վերաբերյալ, հաստատագրված վճարների, տեղական տուրքերի եւ վճարների, հարկերի մասին ՀՀ օրենքներում: «Սա էական նշանակություն կունենա ոլորտի

Նոր էներգաբլոկ

2010թ. աշնանը Հայաստանը նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հայտամրցույթ կհայտարարի: Այդ մասին «Արմինֆոյի» թղթակցին հաղորդել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքով, ներկայումս նախապատրաստվում են հայտամրցույթի համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Նախարարը նշել է, որ, Ռուսաստանից բացի, նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագծի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ այլ պետություններ: «2-3 ամսից մենք հայտամրցույթ

ՀԻՄԱ ԷԼ ԳՈՄԵՇԻ ՆԵՐԿՐՈ՞ՒՄԸ ՄՈՆՈՊՈԼԻԱ ԿԴԱՐՁՆԵՆ

Մսի ներկրումը վտանգավոր է, քանի դեռ տգետ կադրեր կան Կառավարությունը երեկ հաստատեց Հնդկաստանի Հանրապետությունից Հայաստան գոմեշի մսի ներմուծման մասին նախագիծը: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը կառավարության երեկվա նիստում ասաց, որ վերջին մեկ տարվա ընթացքում հայ մասնագետներից կազմված աշխատանքային խումբը 3 այցելություն է ունեցել Հնդկաստան, տեղում կատարել անհրաժեշտ ուսումնասիրություն եւ գտել խնդրի լուծման եղանակները: «Լուծումները

«ՉԵՆՔ ԳՆԱՑԵԼ ԱՆԻՄԱՍՏ ԵՎ ՍԽԱԼ ՔԱՅԼԵՐԻ»

Վստահ է ԵԿՄ եւ ՀՌԱՀ անդամ Արմեն Մկրտչյանը – Հոկտեմբերից կտրվեն կապուղիների համար մրցույթին մասնակցել կամեցողների հայտերը, արդյո՞ք որեւէ բան կփոխվի մինչ այդ, թե ամեն ինչ ծրագրել եք անցկացնել նախատեսված ժամկետներում: – Ժամանակացույցը հստակ հայտարարված է, թերթերում հայտարարությունները տվել ենք, ակտիվ գործընթացը, կարծում եմ, կսկսվի հոկտեմբերի 10-ից, քանի որ հանձնաժողովը փաստաթղթերը կընդունի հոկտեմբերի 10-20-ը, առաջին

ԼԱՎՐՈՎԻ ՄԵՍԻՋԸ ԲԱՔՎԻՆ

«ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցներում հնչած գնահատականների տրամաբանությունը հայ-ռուսական ռազմաստրատեգիական հարաբերությունների եւ ղարաբաղյան հարցի վերաբերյալ բավական մոտ են»,- նման կարծիք հայտնեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը henaran.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում, եզրակացնելով, որ սա եւս վկայում է կարեւորագույն հարցերի շուրջ 2 ռազմավարական գործընկերների միմյանց տեսակետները կիսելը: Շարմազանովը ընդգծեց, որ 2 երկրների արտգործնախարարներն

ԱՐՔԱՆԵՐԻ ՀՈՎԻՏԸ

Երբ ցեղական ձին հոգնում է, ականջները սառչում են, ու ձին այլեւս չի կարողանում լսել ձիավորին, եւ ձիավորը կորցնում է նպատակին հասնելու իր նախընտրած թափը: Այսինքն թե՝ չի կարելի թույլ տալ, որ հոգնի ձին, եւ ականջները սառչեն, այսինքն թե՝ այլեւս անհնարին կդառնա ձիու ներդաշնակ վարգը, երբ անընդհատ առաջնորդվում ես նույն հանգով եւ գոչյունով նույն: Ժամանակների մեջ

Նոր ուժի պահանջ կա, բայց ուժը դեռ չկա

Քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանի հարցազույցը slaq.am կայքին – Պարոն Թեւանյան, մամուլում նշված էր, որ աշնանը կհայտարարվի նոր քաղաքական ուժի մասին, եւ մտածեցի, թե ինչ-որ բաներ արդեն հստակ են: – Ճիշտն ասած, չեմ կարող ասել, որովհետեւ պետք է տեսնեմ այդ հրապարակումը՝ նոր ասեմ: Բայց դեռ նման կառուցվածքային կազմակերպչական խնդիր ընդհանրապես գոյություն չունի, ուղղակի մենք նշում ենք այն

ՀԵՇՏ Է ԳՈՌԳՈՌԱԼԸ, ԹԵ ՋՈՒՐ ԿԼՑՆԵՆՔ ԹՈՒՐՔԻ ՋՐԱՂԱՑԻՆ

Թուրքիային փաղաքշելը կարո՞ղ է հեռանկարում գործող դարձնել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» կազմակերպության ղեկավար Տիգրան Հակոբյանը, «Ֆեյսբուքի» իր էջում անդրադառնալով Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին կայանալիք արարողությունը Հանրային խորհրդի մի ենթահանձնաժողովի, ՀՅԴ-ի եւ այլոց կողմից բոյկոտելու կոչերին՝ գրել էր. «Ուրեմն, Ստամբուլ գնալ կարելի է. մի քիչ չարչիություն, ձեռի հետ էլ արյունոտ սուլթանի

ՏՈՒԺՈՂԸ ՓԱԽԵԼ Է

Քրգործի նախաքննությունն ավարտվել եւ մեղադրականն էլ հաստատվել է նրա բացակայության պայմաններում Երեկ «Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ ոստիկանության ՔԳՎ Երեւանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնում ավարտվել է Հայ ազգային կոգրեսի անդամներ՝ արցախյան պատերազմի մասնակից ու «Արաբկիր» ջոկատի հրամանատար, նախկին քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանի եւ քաղբանտարկյալների եւ «մարտիմեկյան» իրադարձությունների ժամանակ տուժողների խնդիրներով ակտիվորեն զբաղվող Առաքել Սեմիրջյանի կողմից

НЕ ВИНОВАТАЯ Я, ОН САМ ПРИШЕЛ

Վերջերս Երեւան հյուրախաղերի եկած սիրված դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան ամեն ինչով մարմնավորում է հայ-ռուսական բարեկամությունը: Նախ՝ նա ծնունդով «ռազմաբազայի քաղաք» Գյումրիից է: Երկրորդ՝ «Ադամանդե ձեռքը» ֆիլմում նրա արտասանած պատմական ֆրազը լիովին բացատրում է ռուսական ռազմական ներկայությունը մեր երկրում: Կարդացեք

Օգոստոսի 19

ԽՈՅ (21.03-20.04)- Աշխատանքից հետո կարող եք լիարժեք լիցքաթափվել: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեզ հաճելի անակնկալ է սպասվում: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Օրը բարենպաստ է նոր գործեր սկսելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Գործընկերների կողմից արված կատակներին հումորով վերաբերվեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հնարավոր է նվերներ ստանաք: Երեկոն անցկացրեք սիրելիի հետ: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Աշխատելիս մի տարվեք անհեթեթ մտքերով, այն ձեզ շատ կխանգարի: ԿՇԵՌՔ

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԴԵՊՐԵՍԻԱՅԻՆ ԴԵՄ

Համապատասխան հետազոտությունն իրականացնելուց հետո ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ամուսնանալու համար լավագույն պահը դեպրեսիան է: Գիտնականները վերլուծել են 3000 ամուսնական զույգերի նյութական բարեկեցության եւ առողջական վիճակը եւ պարզել, որ դեպրեսիայի մեջ գտնվող մարդիկ ամուսնությունից ավելի շատ են շահում, քան կենսուրախ մարդիկ: Հետազոտության համահեղինակներից մեկը դա բացատրում է հետեւյալ կերպ. լիարժեք կենսուրախ մարդն ամուսնությունից

ԿՐՈՆԻ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՔԻՆ ԴԵՄ

Մարդիկ պետք է խոսքի ազատություն ունենան, իսկ դա նշանակում է կրոնի հրապարակային քննադատության իրավունք: Այդպես է կարծում «Լեւադա-Ցենտր» կենտրոնի սոցիոլոգների կողմից հարցված ռուսաստանցիների 58%-ը: Ընդ որում, 21%-ը կարծում է, թե «իշխանությունները պետք է իրավունք ունենան տուգանել կամ ազատազրկել այն մարդկանց, ովքեր հրապարակայնորեն կքննադատեն կրոնը, քանի որ նման քննադատությունը կարող է սասանել եկեղեցու հեղինակությունը»: Հարցումն անց

Ո՞Ր ՏԵՍԱՐԱՆՆ Է ՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ ՁԵԶ

Պատկերացրեք մաքուր, անամպ, կապույտ երկինք: Այդ պատկերը հանգստացնում է, այդպես չէ՞: Այժմ փորձեք մտովի պատկերացնել դրան հաջորդող շրջակա բնապատկերը: Թվարկած պատկերներից ո՞ր մեկն է հանգստացնում ձեզ. * ձյունապատ սպիտակ դաշտավայրը, * կապույտ ծովը, * կանաչ անտառներով պատված սարերը, * դեղին ծաղիկներով պատված դաշտը: Թեստի բանալին Կապույտ լույսը հանգստացնում է եւ հնարավորություն է տալիս ներթափանցելու ինքնագիտակցության

Իսլամը թույլ է տալիս

Թուրքիայի Բողազիչի համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոսը հեռուստատեսային հաղորդման ընթացքում իսլամի վերաբերյալ զարմանալի մեկնաբանությամբ է հանդես եկել: news.am-ը նշում է՝ թուրքական Haberturk-ի փոխանցմամբ, Բողազիչի համալսարանի դասախոս Յավուզ Սելիմ Քարաքըշլան, «Հանրապետության Ռամադանները» հաղորդման ընթացքում, պատասխանելով հարցին, թե Արարիչը հասկանո՞ւմ է թուրքերեն աղոթքները, ասել է. «Իսլամը մի շարք առանձնահատկություններ ունի, որոնցից մեկն այն է, որ ձեռքի 2 ափը

Ամենասթրեսայինները

Նեւադա նահանգի Լաս Վեգաս քաղաքը, որը հայտնի է որպես աշխարհի խաղատնային կենտրոն, ճանաչվել է ԱՄՆ-ի ամենասթրեսային մեգապոլիսը: Այս մասին հաղորդում է Forbes ամսագիրը: Այստեղ գործազրկության ամենաբարձր մակարդակն է, առկա է հասարակական տրանսպորտի վատ համակարգ, բժշկական սպասարկման ու ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակ: Քաղաքը, որտեղ տարեկան 36 մլն զբոսաշրջիկ է այցելում, գործարար կյանքով է ապրում օրական 24

Հայտնաբերվել է

Եթովպիական վանքում հայտնաբերվել է ձեռագիր, որը կարող է լինել աշխարհի ամենահին նկարազարդ քրիստոնեական տեքստը: Սկզբնապես այն թվագրվում էր XI դարին, սակայն ռադիոածխաջրածնային վերլուծության շնորհիվ սահմանվել է տեքստի ստեղծման ճիշտ ժամանակահատվածը՝ մ. թ. 330-650թթ.: Տեքստը, որի տարիքը գերազանցում է 1600 տարին, անվանված է ի պատիվ Հարիմա վանահոր, ով V դարում եկել է Եթովպիա: Լեգենդի համաձայն՝ նա

80%-ը նախընտրել է քաղաքացիական ծառայությունը

Մոսկվայում այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը ժամկետային զինակոչային ծառայությունից նախընտրած երիտասարդների մեծամասությունը հայտարարել է, թե դա արել է կրոնական նկատառումներով: Այսպիսով, զինակոչիկների 80%-ն ուղարկվել է այլընտրանքային քաղաքացիական ծառայության՝ ելնելով կրոնական նկատառումներից, 35-ը՝ ելնելով արմատական փոքրաթիվ ժողովուրդներին պատկանելությունից, մնացածները՝ այլ պատճառներով: Այլընտրանքային քաղաքացիական ծառայություն կատարելիս գործունեության տեսակի որոշման համար հաշվի են առնվել բազմաթիվ գործոններ՝ սկսած զինակոչիկի կրթությունից եւ

ԱՄՌԱՆԸ ՁՅՈՒՆ Է ՏԵՂԱԼՈՒ

Բայց ոչ թե եղանակն է փոխվելու, այլ «Snow Party» է լինելու Ամառվա այս շոգ օրերին դժվար թե լինի մեկը, ով չուզենա շոգից պաշտպանվել. հաստատ կգտնվեն նաեւ այնպիսիները, որոնք ամռանը երազում են ձյան փաթիլներ տեսնելու մասին… Օգոստոսի 21-ին նման խենթ մարդկանց երազանքը հաստատ կիրականանա ու՝ հենց Երեւանում, բայց ոչ թե եղանակն է կտրուկ փոխվելու, այլ «Մարկո

ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻՆ ՈՐԱԿԱԶՐԿԵԼ ԵՆ ՄԵԿ ՏԱՐՈՎ

Ռուսաստանի ամենաճանաչված առագաստանավավար Եկատերինա Սկուդինան ալկոհոլ օգտագործած վիճակում հրաժարվել է բժշկական զննում անցնել, որի համար առագաստանավային սպորտի աշխարհի չեմպիոնուհուն մեկ տարով արգելել են նավ վարել: Մոտ մեկուկես ամիս առաջ Խիմկիի ջրամբարի գետային տեսչության աշխատակիցները նրան մոտորանավակ վարելիս կանգնեցրել էին՝ դրա համար անհրաժեշտ թույլտվություն չունենալու պատճառով, որից հետո Սկուդինան հրաժարվել էր բուժզննում անցնել, ինչի համար էլ

ԿՈԼՈՒՄԲԻԱՅՈՒՄ ՄԱՐԶԻՉ ԵՆ ՍՊԱՆԵԼ

Մետա դեպարտամենտում կայացած մինչեւ 15 տարեկան ֆուտբոլիստների հանդիպումից հետո սպանվել է թիմերից մեկի մարզիչ Ալվար Պովեդան: Ականատեսների վկայությամբ, մարզիչը հրազենային հինգ գնդակ է ստացել եւ տեղում մահացել է: «Ստադիոնից դուրս եկա եւ կանգնեցի տանիքի տակ, քանի որ անձրեւ էր գալիս: Կրակոցներ լսելով՝ վազեցի դրանց ուղղությամբ: Իսկ երբ նրան տեսա, արդեն մահացած էր»,- պատմել է մահացածի

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԱՆՉԱՓԱՀԱՍԻՆ ԲՌՆԱԲԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Բուլղարացի նախկին մարմնամարզիկ Կալոյան Կալոյանովը, որ շուրջ 10 տարի գրանցված էր Սոֆիայի ամենահետախուզվող հանցագործների ցուցակում, ձերբակալվել է Մեքսիկայում, զբոսաշրջային նավի վրա, որտեղ աշխատում էր: Նա մեղադրվում է 15-ամյա մի աղջնակի բռնաբարելու մեջ, որին մարզում էր տեղի մարմնամարզության դպրոցներից մեկում: 36-ամյա Կալոյանովին հետախուզում էր հայտարարված դեռ 2002 թվականին: Այն ժամանակ ոստիկանությունում հարցաքննվելուց հետո նա լքել էր

WBO ՉԵՄՊԻՈՆԸ «ԿՈՏՐԵԼ» Է ՄԱԶԵՐԸ

Խոսքը առաջին ծանր քաշային Մարկո Հուկի մասին է, որը պատմել է օգոստոսի 21-ին Մետտ Գոդֆրիի հետ նշանակված մենամարտի նախապատրաստության որոշ մանրամասներ: Բռնցքամարտիկի առավոտյան մարզումները ներառում են 15 կմ հեծանվային արշավ, 40 րոպե լող, 10 կմ վազք: Այս հոգնեցուցիչ տրիատլոնից հետո Հուկը մտնում է հատուկ պատրաստված սառնարան եւ երկու րոպե անցկացնում -110 աստիճանում: Նրա խոսքերով՝ դա

ԴԱՏՎԵԼ Է ԹՄՐԱԴԵՂԵՐ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Գեղասահքի 1995 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր եւ ԱՄՆ-ի նախկին չեմպիոն Նիկոլ Բոբեկը թմրանյութեր տարածելու համար դատապարտվել է հինգ տարվա պայմանական ազատազրկման: Բացի դա, դատարանը նրան պարտադրել է 250 ժամ հանրօգուտ աշխատանք կատարել եւ տուգանել $2500: Մարզուհին այս տարվա հունիսին խոստովանել է, որ մետամֆետամին է վաճառել: Բոբեկը անդամակցել է 28 հոգուց բաղկացած մի խմբավորման, որը,

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Անաստասյանը պահպանում է առաջատարի դիրքը Աբու Դաբիում ընթացող շախմատի «Masters Tournament» ներկայացուցչական միջազգային մրցաշարում առաջատարը Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Աշոտ Անաստասյանն է: Վեցերորդ տուրում նա սեւ խաղաքարերով պարտության մատնեց ադրբեջանցի Սարհան Գուլիեւին: Նույն օրը հաղթանակ տարավ նաեւ մեր հանրապետության մյուս ներկայացուցիչը՝ Հովհաննես Գաբուզյանը, որի մրցակիցը հնդիկ Անտոնիո Վիանին էր: Ցավոք, տուրն անհաջող ավարտվեց հանրապետության գործող չեմպիոն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031