Օրվա լրահոսը
Էլի առանձին-առանձին նշեցին
Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 20-րդ տարեդարձը երեկ նշվեց երեք առանձին միջոցառումներով: Հայաստանի Անկախության հռչակագրի 20-ամյակի առթիվ Սահմանադրական դատարանում երեկ կազմակերպվել էր ընդունելություն, որին հրավիրված էին ներկա եւ նախկին իշխանության ներկայացուցիչները, իրավական ոլորտի գործիչները: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն «Ա1+»-ին հայտնեց, որ այդ միջոցառմանը հրավիրվել են նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ԱԺ նախկին նախագահ Բաբկեն
C-300-Ը ԿԱՊ ՉՈՒՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
Ընդգծում է ՀՅԴ խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը: – Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգումը իշխանության գործիչներն արդարացնում են ԼՂ-ում ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման դեպքում անվտանգության ապահովման խնդիրներով: Այս համատեքստում ինչպե՞ս եք գնահատում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը. «Ռազմակայանի գործառույթների որեւէ փոփոխություն չպետք է սպասել»: – Լավրովը շատ անկեղծ է եղել:
«ԱՅՍ ԹՈՒՂԹԸ ՄԵՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ»
Անկախության հռչակագրի մասին ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Լեւոն, նախագահ» կարգախոսներով երեկ Սարյանի արձանի մոտ սկսվեց Անկախության հռչակագրի ընդունման 20-ամյա տարեդարձին նվիրված Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների եւ համակիրների հավաքը: Միջոցառմանը ներկա էին Անկախության հռչակագիրն ընդունած Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ԳԽ նախագահի տեղակալ Բաբկեն Արարքցյանը: Առաջին նախագահը մասնակցեց քաղաքական
ԻՆՉՊԵՍ ՎԵՐԱՀՍԿԵԼ ԱՎՏՈՇՈՒԿԱՆ
Ինչպես հայտնի է, ավտոշուկաները Հայաստանում ամենաանվերահսկելի առեւտրական օբյեկտներից են: Հավանաբար, այդ թերությունը շտկելու նպատակով հարկային տեսուչները կիրակի օրը անսպասելիորեն ներխուժել են «Նուբարաշենի» ավտոշուկա՝ ըստ էության արգելելով առեւտուրը: ՊԵԿ-ի տեսուչներին օգնության էին հասել նաեւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները եւ 2 կողմից փակել ավտոշուկա տանող փողոցը: Կարդացեք
Օգոստոսի 24
ԽՈՅ (21.03-20.04)- Ծանրաբեռնված աշխատանքից հետո կարող եք լիարժեք լիցքաթափվել միայն ընտանեկան միջավայրում: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր հարազատները ձեր օգնության կարիքն ունեն, աջակցեք նրանց: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ռոմանտիկ ընթրիքի առաջարկություն ստանալիս չմերժեք: Օրը բարենպաստ է անձնական լուրջ փոփոխությունների համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր զբաղվեք ինքնակրթությամբ, ազատ ժամերը տրամադրեք ընթերցանությանը: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Թույլ մի տվեք, որ ձեզ թակարդը գցեն, մի
Ենթարկվում են մեծ վտանգի
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ կարճահասակ մարդկանց համար առավել դժվար է «գտնել կյանքում իրենց տեղը»: Հետազոտությունը ցույց է տվել, որ կարճահասակ մարդկանց մոտ նաեւ մեծ է սրտի հիվանդության զարգացման վտանգը: Պետք է հիշել, որ հասակը ժառանգականության, սոցիալ-տնտեսական վիճակի եւ սնման հանգամանքների համադրությունն է: Ծնվելուց հետո կամ դեռ արգանդում գտնվող երեխաների վատ սնունդը դանդաղեցնում է
Ինչո՞ւ են մարդիկ խռմփացնում
Փափուկ քիմքի եւ լեզվակի գերաճի (հիպերտրոֆիայի) պայմաններում քնած վիճակում մկանային տոնուսը զգալիորեն նվազում է, քիմքն ու լեզուն իջնում են, ինչի արդյունքում քթըմպանի անցուղին նկատելի նեղանում է: Շնչելիս օդը փափուկ քիմքի եւ լեզվակի մկանների թրթռոց է առաջ բերում, որի արդյունքում տարբեր ինտենսիվության ձայնային աղմուկ է առաջանում, որն այլ կերպ խռմփոց են անվանում: Մկանների թուլությունը եւ տոնուսի
Քարդաշյանների կենսագրականը
Ամերիկահայ հայտնի Քարդաշյան ընտանիքով հետաքրքրվողներին նոյեմբերի 13-ին անակնկալ է սպասվում: Ըստ tert.am-ի՝ այդ օրը գրախանութներում կհայտնվի Քարդաշյան քույրերի՝ Քիմի, Քորթնիի եւ Քլոյայի կենսագրության մասին պատմող գիրքը: «Քարդաշյան կոնֆիդենցիալը» (Kardashian Konfidential) կարժենա $25,99: Ըստ St. Martin’s Press–ի՝ 256 էջանոց գրքում կզետեղվի 200 գունավոր լուսանկար: Բացի դրանից՝ քույրերը գրքում կկիսվեն իրենց ընտանեկան պատմություններով, գեղեցկության եւ ծանոթությունների վերաբերյալ
Մի չարաշահեք արեւի «ուժը»
Շոգի պատճառով դեպրեսիայի մեջ մի ընկեք «Մարդկային օրգանիզմը բաց էներգետիկ համակարգ է, որի մեջ մտնում ու դուրս են գալիս ինֆորմացիա բերող եւ տանող տարբեր բնույթի էներգիաների հոսքեր: Հայտնի է, որ օրգանիզմ մտնող յուրաքանչյուր էներգիա նախապես ծրագրված է եւ գործում է գիտակցական ուժով: Դրանցից յուրաքանչյուրը գործում է իր ոլորտում, սակայն միմյանց հետ գտնվում են սերտ կապի
«ԾՆՎԵԼ ԵՄ ԵՆԳԻԲԱՐՈՎԻ «ԺԻԼԵՏԻՑ»
Ասում է Մարսել Մարսոյի սան, մնջախաղաց Ստեփան Շահինյանը Քչերին է հայտնի, որ թատրոնի եւ կինոյի ճանաչված դերասան Ստեփան Շահինյանը հայաստանյան թատերարվեստում 1975 թվականին հիմնված մնջախաղի թատրոնի հիմնադիրներից է: Թատրոնի գեղարվեստական ղեկավար, անվանի մնջախաղաց Արսեն Փոլադովի ռեժիսուրայով մասնակցել է 3 խոշոր ծրագրերի իրականացմանը: Այդ տարիներին հայ մնջախաղացների արվեստով հետաքրքրված էր հանրահայտ Վյաչեսլավ Պալունինը, շնորհիվ թատրոնի՝ Լենինգրադից-
Համարյա մերոնց պես
Օրերս կայացած ասուլիսում Մոլդովայի կրթության նախարար Լեոնիդ Բուժորը հայտարարել է, որ 9-11-րդ դասարանների պատմության այն դասագրքերը, որոնք ստեղծվել են այն տարիներին, երբ Կոմունիստական կուսակցությունն էր իշխանության, կհանվեն գործածությունից: «Ռեգնումի» փոխանցմամբ՝ այդ դասագրքերում պատմական որոշ փաստեր խեղաթյուրված են կամ ամբիցիոզ են ներկայացված: Նախարարը նաեւ հայտնել է, որ ներկայումս գրվում են նոր դասագրքեր, որոնք երաշխավորված են նախարարության
Ամենահարուստ մարզական աստղերը
Ամերիկյան «Sport Illustrated» հանդեսը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարզիկների ցուցակի իր տարբերակը եւ 2009 թվականին նրանց վաստակած գումարների չափը (ԱՄՆ դոլարով), որը փոքր-ինչ տարբերվում է «Forbes»-ի՝ հունիսի վերջին հրապարակած ցուցակից: Ըստ «Sport Illustrated»-ի, առաջին տասնյակն ըստ հաջորդականության կազմում են: 1. Ռոժե Ֆեդերեր (Շվեյցարիա), թենիս, 61,7 մլն, 2. Լիոնել Մեսսի (Արգենտինա), ֆուտբոլ, 44,0 3. Դեւիդ Բեքհեմ (Մեծ Բրիտանիա),
Աննախադեպ երեկոն՝ նոյեմբերի 6-ի՞ն
Մարզական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Showime» հեռուստաընկերությունը նոյեմբերի 6-ին կազմակերպելու է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի գլխավոր իրադարձությունը լինելու են թեթեւ քաշային կարգում կայանալիք երկու գերմենամարտեր: Այդ օրը ռինգում կհանդիպեն IBO-ի չեմպիոն եւ գերթեթեւ քաշային կարգում WBC/WBA գոտիների տիրակալ Վախթանգ Դարչինյանն ու առայսօր ոչ մի պարտություն չկրած Աբներ Մարեսը: Մարզասերները կլինեն նաեւ IBF-ի չեմպիոն Իոննի Պերեսի ու Ջոզեֆ
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԸ
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ հայտնի են դարձել ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իռլանդիա եւ Մակեդոնիա-Հայաստան հանդիպումների մրցավարական անձնակազմերը: Հայաստան-Իռլանդիա խաղը կսպասարկի Հունգարիայի մրցավարական կազմը՝ Ժոլտ Սաբոյի գլխավորությամբ: Նրան կօգնեն Ռոբերտ Կիշպալը եւ Ժոլտ Վարգան: Չորրորդ պաշտոնյա նշանակվել է Յոզեֆ Բերգերը: Մակեդոնիա-Հայաստան հանդիպման գլխավոր մրցավարը Էսպեն Բերնտսենն է: Նրա օգնականներն են Գեյր
«Տիտանների մենամարտը» չստացվեց
«Փյունիկը» ջախջախում է «Ուլիսին» Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի գլխավոր ինտրիգը առաջատարին հետապնդող «Ուլիսի» ու «Փյունիկի» միջեւ հանդիպումն էր: Այս խաղից առաջ թե հոգեբանական ու թե միավորային առավելությունը Սեւադա Արզումանյանի թիմի օգտին էր, ինչը պիտի որոշակիորեն ազդեր խաղի ընթացքի վրա: Սակայն ոչ այն փաստը, որ հենց «Ուլիսն» է 2010 թ. առաջնությունում առաջինը պարտության
ԴԱՎԻԹ ՂԱԶԱՐՅԱՆԸ 4-ՐԴ ՄԵԴԱԼԸ ԲԵՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Սինգապուրում պատանեկան անդրանիկ օլիմպիական խաղերի ավարտին մի քանի օր է մնում: Մեր երկրից դեռ կան մարզիկներ, որոնք սպասում են իրենց մրցելույթի օրվան: Սակայն, դատելով նրանց իրական հնարավորություններից, Հայաստանի հաշվարկում նոր մեդալներ ավելանալու հավանականությունը նվազագույն է: Թեեւ, տա Աստված, որ սխալված լինենք: Առայժմ վերջին պարգեւը շաբաթ օրը նվաճեց ձյուդոիստ, մինչեւ 66 կգ քաշային Դավիթ Ղազարյանը: Շնորհալի
Դարձյալ «սիմֆոնիայի» մասին
Երեկ բնապահպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ Գառնիի «Քարերի սիմֆոնիայի» վերաբերյալ մամուլի հրապարակումների առնչությամբ: «Վերջին շրջանում մամուլում հրապարակումներ եղան Գառնիի «Քարերի սիմֆոնիա» կոչվող բնության հուշարձանի տարածքից քարերի տեղափոխման վերաբերյալ: «Բնապահպանական տեսչության կողմից տարածքը վերցվել է խիստ հսկողության տակ, մշտադիտարկում իրականացնելու համար առանձնացվել է մեկ պետտեսուչ: Ինչ վերաբերում է մամուլում հնչած` հուշարձանը պահպանելու համար պահակակետ ստեղծելու պահանջին,
Չեխական ցուցահանդես՝ «Գաֆէսճեանում»
Ինչպես տեղեկանում ենք Գաֆէսչեան թանգարանից ստացված հաղորդագրությունից՝ սեպտեմբերի 11-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կբացվի չեխ քանդակագործներ Ստանիսլավ Լիբենսկու եւ Յարոսլավա Բրիխտովայի «Քաղաքի ուրվագծեր» ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կենտրոնական ստեղծագործությունը 1989 թ. ստեղծված «Քաղաքի ուրվագծեր» եռաքանդակն է, որը համարվում է զույգի ամենազգացմունքային եւ տպավորիչ գործերից մեկը: Այն ստեղծվել է որպես արձագանք 1988 թ. Հայաստանի երկրաշարժի եւ արտացոլում է մարդկանց
Հայուհին գեղեցկությամբ 5-րդն է
tert.am-ի մատուցմամբ, օրերս Վիլնյուսում կայացել է «Միսիս տիեզերք–2010» գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը: Մեկ շաբաթվա ընթացքում 22 մասնակից պայքարել է «Միսիս տիեզերք» տիտղոսի համար: Նրանք մասնակցել են պոդիումի ավանդական ցուցադրություններին, ընդունելություններին ու բարեգործական ակցիաներին, այցելել են մանկատուն եւ սովորել հին պարեր, եւ այդ ամենը՝ ժյուրիի վերահսկողության տակ: Աղբյուրը, վկայակոչելով ծՁԹ-ն, հավելում է, որ մրցույթում Հայաստանը ներկայացրել
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ՏՈՒՐՆԵ ԵՎ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔ
Ըստ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, գեղանկարիչ Փարավոն Միրզոյանի՝ մեկը մյուսին չի խանգարում Գեղանկարիչ Փարավոն Միրզոյանի արվեստը ներկայացնելու հարկ չկա. 35 տարի ստեղծագործում է: Վերջերս, երբ լրացավ ծննդյան 60-ամյակը, նկարիչը մի ամփոփիչ ցուցահանդես ունեցավ Հայաստանի նկարիչների միությունում: Ներկայացվեցին վերջին 5 տարիների գործերը՝ մոտ 50 աշխատանք եւ 2 մեծ պաննոներ («Հայաստան», «Արցախ»)՝ նվիրված 21-րդ դարի Հայաստանին: Ասում
ՄԶԿԻԹԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՐԿՓԵՂԿՄԱՆ ՊԱՏՃԱՌ Է ԴԱՐՁԵԼ
Նյու Յորքում բազմահազարանոց ցույցեր են անցել, որոնք նախաձեռնել են 2001թ. սեպտեմբերի 11-ին իսլամիստ ծայրահեղականների հարձակման թիրախ դարձած Համաշխարհային առեւտրի կենտրոնի զույգ շենքերի տեղում մզկիթի կառուցման ինչպես կողմնակիցները, այնպես էլ դրա ընդդիմախոսները: Ու թեեւ ցուցարարների երկու հակադիր թեւերի ակցիաներն անցել են իրարից ընդամենը մի քանի մետր հեռավորությամբ, այդուհանդերձ, ինչպես փոխանցում է BBC-ն, ոստիկանության կառուցած արգելափակոցների շնորհիվ
ՈՂՋ ԵՆ ՄՆԱՑԵԼ ՄԻԱՅՆ 6-Ը
Երեկ առավոտյան Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում ոստիկանության նախկին աշխատակից, 55-ամյա Ռոնալդո Մենդոզան զավթել եւ պատանդ էր վերցրել 25 ուղեւորով մի ավտոբուս: Ավտոբուսում գտնվողների հիմնական մասը Հոնկոնգից Ֆիլիպիններ ժամանած զբոսաշրջիկներ էին: Մինչեւ ավտոբուսի վրա գրոհելը՝ տասը պատանդի, այդ թվում՝ ավտոբուսի վարորդին, հաջողվել էր փրկվել: Ահաբեկիչը, բանակցությունների արդյունքում, նախ բաց էր թողել 6 հոգու՝ երեք կնոջ եւ երեք
Թուրքիան վերանայում է «սպառնալիք» ներկայացնող երկրների ցանկը
Թուրքական իշխանությունները մտադիր են արմատական փոփոխություններ իրականացնել ազգային անվտանգության ռազմավարության մեջ՝ դրանցում բացառելով նախկինում արտաքին սպառնալիք համարվող չորս երկրների՝ Ռուսաստանին, Հունաստանին, Իրանին եւ Իրաքին: News.am-ի փոխանցմամբ, այս տարվա փետրվարին վարչապետ Էրդողանը հայտարարել է «Կարմիր գիրքը» վերանայելու մտադրության մասին: «Հենց այդ կերպ են անվանում ազգային անվտանգության փաստաթուղթը»,- գրում է Milliyet-ը: «Կարմիր գիրքը» պատրաստվում է Թուրքիայի Գլխավոր
Բուշեհրի ԱԷԿ-ը գործարկվեց
Իրանի եւ Ռուսաստանի էներգետիկայի եւ միջուկային ոլորտի պաշտոնյաների ներկայությամբ շաբաթ օրը հանդիսավոր պայմաններում սկսվել է Իրանի առաջին ատոմային ռեակտորը միջուկային վառելիքով լիցքավորելու գործընթացը: Պաշտոնական Թեհրանի տարածած հաղորդագրության համաձայն, ռեակտորի լիցքավորման գործընթացին մասնակցել են նաեւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները: Իրանի առաջին միջուկային ռեակտորի՝ Բուշեհրի ատոմակայանի էներգաբլոկի շինարարությունը մեկնարկել է 35 տարի առաջ: Ատոմակայանի շինարարությունը պարբերաբար
ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻՑ ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐ ԵՆ ՓԱԽԵԼ
Լույս երկուշաբթի գիշերը Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարանից առնվազն 25 կալանավոր, սպանելով մեկուսարանի անվտանգության հինգ աշխատակիցներին, փախուստի է դիմել: Reuters-ի մատուցմամբ, փախուստի դիմած անձինք ծանր հանցագործությունների, այդ թվում՝ անցած տարվա հուլիս-օգոստոս ամսին Տաջիկստանում պետական հեղաշրջում իրականացնելու փորձի համար անցած շաբաթ երկար ժամկետների դատապարտվածներ են՝ Տաջիկստանի, Աֆղանստանի եւ Ռուսաստանի քաղաքացիներ: Տաջիկստանի ԱԱՊՎ-ի տարածած պաշտոնական
Ինչպես կանգնել «Օրրանի» կողքին
Բարեգործական ընթրիք՝ «Արմենիա-Մարիոթում» «Օրրանի» բարեկամ Յիրիկյան ընտանիքը: Հերթական անգամ «Օրրան» բարեգործական–հասարակական կազմակերպությանը սատար կանգնելու եւ կազմակերպության ծրագրերին աջակցելու նպատակով, դիվանագիտական կորպուսի տարբեր ներկայացուցիչներ, հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների անդամներ, ճանաչված դերասաններ, երգիչ-երգչուհիներ, «Օրրանի» հին ու նոր ավելի քան երկու հարյուր ընկերներ օրերս հյուրընկալվել էին «Օրրանի» բարեկամ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում: Րաֆֆի եւ Արմինե Հովհաննիսյանների հիմնադրած «Օրրան» կազմակերպության՝ թվով
ԳԻՏԱԿԱՆ ԽԵՂԿԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ
Կամ՝ ինչպես ԷՈՒՇ-աբանները փակեցին Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը «Ալիխանյանի անվան Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ» (ԵրՖԻ) այլեւս չկա: Փակեցին: Կառավարության մակարդակով: Նպատակասլաց: Փոխարենը բացեցին ուրիշ հիմնարկ՝ բացարձակապես նույն ստատուսով (ասել է թե՝ ՊՈԱԿ), անունն էլ «Ազգային գիտական լաբորատորիա» (ԱԳԼՃԿ-ից ՃԿ-ն հանած): Երեւի այս ուրիշ հիմնարկը ուրիշ սեփականություն կունենա, կարծում եմ՝ ավելի քիչ: Կամ ոչինչ չի ունենա՝ ինչն ավելի
Դավանանքով հայ՝ ռուս գեներալը
1956թ. Գեորգի Մոիսեյի Սիլիկովը իր հոր՝ Մոիսեյ Բաբաեւիչ Սիլիկովի մասին տեղեկություն ստանալու եւ նրան արդարացնելու խնդրանքով Բաքվից ռուսերեն դիմում է հղել ՀԽՍՀ ՆԳՆ եւ այդ դիմումում մասնավորապես նշել. «Հայրս ազգությամբ ուդի է, դավանանքով հայ Գրիգոր-լուսավորչական, կրթությամբ ռուսիֆիկացված ցարական գեներալ…»: Ռուսաստանի, հետագայում անկախ Հայաստանի Հանրապետության բանակի գեներալ-մայոր, հայոց ազգային հերոս, ազգությամբ ուդի Մոիսեյ Բաբայի Սիլիկովը (Մովսես
ԳՆԱՀԱՏԵԼ ՊԱՀԻ ԼՐՋՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի պատասխանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցին – Ինչպե՞ս է Հայ ազգային կոնգրեսը գնահատում Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանի տեղակայման մասին 1995թ. պայմանագրում կատարված փոփոխությունների ստորագրումը ՌԴ նախագահ Մեդվեդեւի՝ Հայաստան կատարած պետական այցի ընթացքում: Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված ժամկետից շուտ պայմանագրում կատարված փոփոխությունները, եւ արդյոք որեւէ կապ տեսնո՞ւմ եք պայմանգարում կատարված փոփոխությունների եւ Ադրբեջանին
Սրտաբանական կենտրոն՝ Սյունիքին եւ Արցախին
Սյունիքի մարզի Գորիս քաղաքի եւ Ակներ գյուղի մատույցներում կառուցվում է Երեւանի սրտաբանական կենտրոնի մասնաճյուղ, որը Հայաստանի հարավային շրջանների ու Արցախի բնակչությանը սպասարկող միակ սրտաբանական բուժհաստատությունն է լինելու: Աշխատանքները սկսվել են նախորդ տարվա մայիսից եւ կավարտվեն այս տարվա հոկտեմբերին: Սյունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ ծրագրի արժեքը 820 հազար ԱՄՆ դոլար է, հովանավորներն են «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի


















































