Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Ժողովուրդը ճիշտ կողմնորոշվեց Ինչպե՞ս դիմացավ: Լռեց, որեւէ բառ չասաց ոչ միայն հրապարակայնորեն, այլեւ մտերիմների մոտ: Ի՞նչ էր մտածում այսքան տարի: Իսկ ի՞նչ էին մտածում նրանք՝ ողորմելի ու դաժան, կարճամիտ, իրենց քթից այն կողմ չտեսնող, ովքեր ստիպեցին նրան հրաժարական տալ: Ռ. Ք.-ն, որ իր ընկերների հետ զբաղեցրեց նրա տեղը, սկզբում մի տեսակ լարված էր եւ ինքն

Առանց դրոշի, զինանշանի ու անչափահասների՝ չեն կարող

Թեկնածուները քարոզչության ընթացքում խախտում են օրենքը Ընտրական օրենսգիրքի 21-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, արգելվում է նախընտրական քարոզչական պաստառի վրա օգտագործել ՀՀ զինանշանը կամ դրոշը: Նախագահի որոշ թեկնածուներ խախտում են օրենքի այդ կետը: ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը, վարչապետ Սերժ Սարգսյանն ու հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իրենց գովազդներում օգտագործում են թե՛ զինանշանը, թե՛ եռագույնը: Վազգեն Մանուկյանի

«ԱՅՍՕՐ ՏՂԱՄԱՐԴ ԿԱ»

Ասում է Մուշեղ Սաղաթելյանն ու վստահեցնում, որ համաժողովրդական շարժմանը մասնակցում է ոչ թե մեկ, այլ հարյուր հազարավոր տղամարդ: – Պարոն Սաղաթելյան, երեկ մի պատեհ առիթով նկատեցիք, որ ժողովրդի տրամադրությունները պետք է զգալ ոչ թե միասնական ընդդիմության հանրահավաքներին եկած մարդկանց թվաքանակով, այլ հանրահավաքի վերջին շարքերում կանգնածների բարձրացրած բռունցքներով եւ դեմքերի արտահայտությանը նայելով: Դուք մասնակցել եք Լեւոն

«Նավթալինոտ թուղթ»

Այսպես որակեց Մեղրիի տարբերակի վերաբերյալ փաստաթուղթը Ռոբերտ Քոչարյանը 4 հեռուստակայաններին երեկ տված հարցազրույցում: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հայտարարեց, որ եթե որեւէ սպառնալիք լինի սահմանադրական կարգին՝ ինքն իր ողջ հնարավորություններով կկանխի այն. «Դա մեր պատասխանատվությունն է: Ես, որպես երկրի նախագահ, երկրում կայունության երաշխավորն եմ, սահմանադրական կարգի վրա ոտնձգությունը իհարկե թույլ չեմ տալու, եւ կարծում եմ,

ԿԵՂԾՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՄԵԽԱՆԻԶՄԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՑՈՒՑԱԿՆԵՐՆ ԵՆ

Հաստատում է ՀՀ նախագահի թեկնածու, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը – Նախագահական ընտրարշավը բավական լարված մթնոլորտում ընթացավ՝ լի փոխադարձ մեղադրանքներով: Արդյոք նման անմիաբան գործելակերպը կարո՞ղ է հաջողության հասցնել ընդդիմությանը: – Քարոզարշավն իրոք խիստ լարված էր: Ամեն գնով վարկաբեկելու, շանտաժի, կեղծ ու ստահոդ լուրերի տարածման, վարկաբեկելու միջոցով առաջ գնալը անպատվաբեր է: Այսպիսի մեթոդներով նախագահ չե՛ն

Քաղաքականությունը մոլախաղ է

Երեկ ռուսական «Վեստի» լրատվական ծառայությունը հերթական անգամ անդրադարձել է ՀՀ նախագահական ընտրություններին: Ներկայացնում ենք սյուժեն՝ կրճատումներով. «Ընտրություններին մասնակցում են ինը թեկնածուներ տարբեր կուսակցություններից եւ շարժումներից, այդ թվում՝ ինքնաառաջադրվողներ: Նրանք բոլորը ներկայացնում են Հայաստանի քաղաքական գունապնակը, բայց ընդհանուր առմամբ, եթե նայենք նրանց պլատֆորմները, ապա արտաքին քաղաքական կուրսի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով տարբերություններ չկան: Ռուսաստանը դիտարկվում

«Մենք չենք մոռացել»

Վազգեն Մանուկյանը խոստանում է լուծել այսօրվա հարցերը Նախորդ օրը ՀՀ առաջին նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը մեղադրեց ՀՀ առաջին վարչապետ, ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանին դավաճանության մեջ՝ հայտարարելով, թե 1998-ին Ռոբերտ Քոչարյանը հաղթել եւ Կարեն Դեմիրճյանը պարտվել է միայն Վ. Մանուկյանի պատճառով, ով առաջին փուլում ստացել էր 13% ձայն, ու եթե նա երկրորդ փուլում

ՈՆՑ ՈՐ ԿԿՈՒՆ ԿԱՆՉԵՑ

Երեկ Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե իր գլխավորած շարժումը փետրվարի 19-ին անտարակույս ավարտվելու է լիակատար հաղթանակով: Արդեն մի քանի ամիս առաջ սկսված եւ գնալով ծավալված համաժողովրդական շարժումը, որը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը, երեկ Ազատության հրապարակում, փաստացի, տոնեց իր գալիք՝ փետրվարի 19-ի՝ ընդամենը դե յուրե ամրագրվելիք հաղթանակը:

«ԱՌԱՋ՝ ԴԵՊԻ ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ»

Աբովյանցիներին եւ Կոտայքի մարզի բնակիչներին Գագիկ Ծառուկյանը կոչ արեց ձայնը տալ միասնական թեկնածուին՝ Սերժ Սարգսյանին: Աբովյանում, ինչպես կանխատեսել էինք, ՀՀԿ եւ ԲՀԿ միասնական թեկնածու, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին դիմավորելու համար Գագիկ Ծառուկյանը չէր խնայել ոչինչ: Ընդունելությունը կարելի է բնութագրել մեկ բառով՝ «թագավորական»: Փողոցում փռված գորգեր, ծաղիկներ, փուչիկներ, «Առաջ, Հայաստան» պաստառներ, բազմահազար մարդիկ, մի խոսքով՝ չափազանց

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Այս ինը հոգուց յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու թերությունները, ունեցել է հաջողություններ եւ ձախողումներ: Նրանց մեջ չկան հրեշտակներ ու հերոսներ, եւ չկան թշնամիներ ու հրեշներ: Նրանցից որեւէ մեկի ընտրվելու դեպքում կյանքը փետրվարի 19-ից հետո չի դառնա ոչ դրախտ, ոչ էլ դժոխք: Պարզապես կան առավել կամ պակաս արժանավորներ:

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք վեցերորդ Գլուխ իններորդ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԵՐԵՐՈՒՆ ԼՈՒՅՍԸ Տարօրինակ ու աներեւակայելի երեւույթ է մարդ արարածը եւ չնայած մարդ արարածն առաջին հերթին իր հիշողության շնորհիվ է մյուս արարածներից ու կենդանիներից տարբերվում, բայց էդ հիշողությունը մշտապես վտանգված է եւ վտանգված է հատկապես է՛ն դեպքերում, երբ մարդ արարածն իր անձի վրա ավելի ու ավելի է կենտրոնանում եւ

ԽՈՅ 21.03-20.04: Սիրային հարաբերություններում աշխատեք փառասիրությանը շատ կարեւորություն չտալ: ՑՈՒԼ 21.04-21.05: Որպեսզի գործերը հաջող ընթանան՝ լավ կապեր պահպանեք գործընկերների հետ: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Եթե կյանքում արմատական փոփոխություններ կատարեք՝ հաջողությունը միշտ կժպտա ձեզ: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Հնարավոր են ֆինանսական անակնկալ ներհոսքեր: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Օրվա առաջին կեսին ավելի շատ ուշադրություն դարձրեք անելիքները համակարգելու վրա: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Ավելի շատ վստահեք

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Ութ գրոսմայստերներն սկսում են պայքարը Երեկ Մեքսիկայի Լինարես քաղաքում աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերները՝ Լեւոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը, Վասիլի Իվանչուկը, Վեսելին Տոպալովը, Պետեր Լեկոն, Ալեքսեյ Շիրովը, Մագնուս Կարլսենը եւ Թեյմուր Ռաջաբովը պայքարն սկսեցին «Morelia/ Linares» 21-րդ կարգի գերմրցաշարում: Նրանք Մեքսիկայում կպայքարեն մինչեւ փետրվարի 23-ը, որից հետո կտեղափոխվեն Իսպանիա՝ Լինարես ու մրցաշարի երկրորդ հատվածը կանցկացնեն այնտեղ: Հիշեցնենք,

Մարդուն կարելի է քննադատել, սխալները բացահայտել

Բայց փորձել ստորացնել եւ դրանից հաճույք ստանալ՝ անբարոյական է Հարգելի խմբագրություն, անցած ամբողջ կյանքում մարդկանց հետ հարաբերություններում իմ մշտական ու անդավաճան ուղեկիցը եղել է արդարամտությունը: Դա շնորհ չէ՝ տրված որեւէ մեկի կողմից, ոչ էլ չարչարանքով է ձեռք բերված։ Դա պարզապես մարդկային տեսակի հարց է: Սրտի ցավով եմ ասում, բայց նողկանք եմ զգում թե՛ հոդվածը նախաձեռնողների,

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ

Քվեարկությունը, այո, բողոքական կլինի Շողում էր ջերմ, փաղաքուշ արեւը: Հրապարակն արդեն ամբողջովին լեցուն էր մարդկանցով, եւ ինձ չէր հաջողվում մոտենալ պայմանականորեն ասած «պարտերի կենտրոնին», որտեղից ոչ միայն լսվում, այլեւ լավ երեւում են ելույթ ունեցողները: Դա նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական միջոցառումների ծրագրով նախատեսված հերթական հանրահավաքն էր: Միտինգի հենց սկզբից, ինչպես հետո պարզվեց՝ ոչ միայն ինձ

ՊԱՏԵՐԸ ՄԱՔՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Մեզանում վատ ավանդույթ է ձեւավորվել՝ քարոզարշավի ընթացքում թեկնածուներն իրենց նկարներով եւ ցուցապաստառներով կեղտոտում են պատերը, իսկ ընտրություններից հետո ընտրվածներն ու չընտրվածները չեն էլ փորձում մաքրել քաղաքը: Հուսանք, այս անգամ նախագահի բոլոր ինը թեկնածուներն էլ, անկախ նրանից, թե ով կընտրվի, ընտրությունների հաջորդ օրն իսկ շաբաթօրյակ կկազմակերպեն եւ իրենց շտաբների աշխատակիցներին կհանեն փողոց՝ իրենց պատճառով աղտոտված պատերը

«Աղքատների կեսը կգնա ընտրության»

Ասում է Ահարոն Ադիբեկյանը «Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էր: Այս անգամ նա խոսեց ոչ թե թեկնածուների կամ կուսակցությունների վարկանիշների մասին, այլ ՀՀ քաղաքացիների ընտրական ակտիվության: Սոցիոլոգն ասաց, որ այս հարցմանը մասնակցել է 2400 քաղաքացի, համաչափ ընտրված՝ ըստ սեռի, տարիքի, կրթության, բնակեցման վայրի: «Մեր ուսումնասիրությունները միշտ սկսում ենք հետեւյալ հարցով՝

«ԹԱՏՐՈՆԸ ԲԱՐԴ ՕՐԳԱՆԻԶՄ Է»

Երիտասարդ ռեժիսոր Մարինե Սարգսյանի համոզմամբ, այն նվիրյալների շնորհիվ է ապրում Այսօր Ազգային օպերային թատրոնի խաղացանկի օպերային 8 ներկայացումներից 4-ը թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի բեմադրություններն են, իսկ մնացածը՝ այլ բեմադրիչներինը: Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան պետական ակադեմիական թատրոնում կայացավ Վերդիի «Տրուբադուր» օպերայի հերթական բեմադրությունը: Բեմադրող ռեժիսորն է երիտասարդ արվեստագետ Մարինե Սարգսյանը, որը Ազգային օպերային թատրոնում

Փոքր ջոկատներով առաջ չես գնա

ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը վստահ է, որ կուսակցությունների գաղափարական հենքի վրա համախմբումը շուտով իրականություն կդառնա: Թե ինչով կավարտվեն նախագահական ընտրությունները՝ պարզ կդառնա արդեն մեկ-երկու օրից, սակայն մի շարք դրական իրողություններ նախընտրական քարոզարշավն արձանագրեց կամ, ավելի ճիշտ՝ նպաստեց, որ որոշ բաներ իրականանան: Դրանցից մեկը որոշ կուսակցությունների միավորումն է եւ որոշների՝ վերամիավորումը: Նկատի ունենք առաջին հերթին ԱԺՄ-ի

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՏԱՆՈՒՄ ԷՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՔՎԵՆԵՐԸ

Ակնարկում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Երեկ ասուլիսի ընթացքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտնեց, որ այս նախագահական պայքարին իրենք պատրաստվում էին շատ վաղուց. «Հակառակ այն բանի, որ ԱԺ ընտրությունների արդյունքները բավարար չէին մեզ համար, եւ հակառակ այն հանգամանքի, որ իշխանություններն ամեն ճիգ թափեցին, որ մեզ իրենց ճամբարի մեջ տեղավորեն, եւ կոալիցիայի անդամակցության հրավերը

Ընտրություններն ավարտվելու են մեկ փուլո՞վ

Այս կանխատեսումն է արել ՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը՝ նշելով, թե չի վախենում հետընտրական անկարգություններից: ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը «Ֆրանսպրես»֊ին տված հարցազրույցում կանխատեսել է, որ հաղթելու է մեկ փուլով եւ փետրվարի 19-ին 50 տոկոսից ավելի ձայն է ստանալու: Անդրադառնալով նախընտրական շրջանում ընդդիմության ճամբարից հնչող մեղադրանքներին, թե իշխանությունները կեղծիքների են դիմում՝ իր հաղթանակն ապահովելու

ԴԱԴԱՐԵՑՐԵ՛Ք ՍԵՎ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ Վանաձորի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցներին դարձյալ հեռակա կոչ արեց ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը: Մինչ Վանաձոր՝ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահի գալը՝ 66 տարեկան Անահիտ Մշեցյանը, որը կուսակցական չէ, echannel-ի թղթակցին հայտնեց, թե արդեն որոշել է իր քվեն տալ Արթուր Բաղդասարյանին: «Հավատում եմ նրան»,- ասաց թոշակառուն ու այն հարցին, թե ուզո՞ւմ է, որ իր թեկնածուն

Մտավորականները՝ հանուն կայունության

Երեկ նրանք քննարկում էին ծավալել երկրում հանդուրժողականության եւ կայունության մթնոլորտի ձեւավորման թեմայով: Երեկ «Երեւան» հյուրանոցում կազմակերպվել էր «Կայունությունը զարգացման հիմնական երաշխիքն է» խորագրով կլոր սեղան, որը նախաձեռնել էր «Կայունություն հասարակական շարժումը»: Մասնակցում էին քաղաքական ուժերի, հ/կ-ների ներկայացուցիչներ, մտավորականներ: «Կայունություն հասարակական շարժման» համակարգող Սուրեն Մամիկոնյանի խոսքերով, կայունությունը երկրի զարգացման եւ առաջընթացի հիմնական երաշխիքն է եւ յուրաքանչյուր

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԵՇՏԱԿ ՉԷ

Պարզապես նա ամենաարժանավոր թեկնածուն է 1991-ին ես դարձա 18 տարեկան եւ սեպտեմբերի 21-ին առաջին անգամ օգտվեցի քվեարկելու իմ իրավունքից: Ինձ համար մեծագույն պատիվ էր «այո» ասել մեր երկրի անկախացմանը: Գրեթե նույնպիսի հպարտությամբ եւ հրճվանքով նույն թվականի հոկտեմբերի 16-ին գնացի ընտրատեղամաս ու քվեաթերթիկի վրա վավերացրի իմ կարծիքն այն մասին, թե ով է արժանի՝ դառնալ Հայաստանի նորանկախ

«Պետք է զգույշ պատճառաբանենք»

Ասում է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը Երեկ լրատվամիջոցների հետ հանդիպեցին եւ 2007թ. ընթացքում ՀՀ դատարաններում գործերի քննության վիճակագրությունը ներկայացրին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ Արման Մկրտումյանն ու նույն դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը: 2007թ. քաղաքացիական պալատ մուտք է եղել 2095 վճռաբեկ բողոք: Դրանցից 115-ը փոխանցվել է 2008թ.: Քննության դրված 1980 վճռաբեկ

«Ի՞ՆՉ ՊԱՐՏԱԴԻՐ Է ԱՅԴ ՄԱՍԻՆ ԳՐԵՔ»

Տեղեկատվության տրամադրման լրագրողի պահանջը ապօրինի մերժելու համար պաշտոնյաներն օգտվում են նմանատիպ ցածրակարգ պատճառաբանություններից: 2007թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, «Եվրասիա» հիմնադրամի աջակցությամբ, 105 լրագրողների շրջանում հարցումներ է իրականացրել՝ պարզելու, թե լրագրողներն ինչպես են օգտագործում տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքը եւ այդ տեղեկատվությունը ստանալիս ինչ խոչընդոտների են հանդիպում: Հարցմանը մասնակցած 105 լրագրողից 60-ը եղել է Երեւանից, 40-ը՝

Սերիալները սատարում են Սերժ Սարգսյանին

Բացի չինովնիկներից, պետական մանր ու միջին կառույցներից, տաքսի ծառայությունների ու օբյեկտների տերերից, «չաստերից» ու գաղութներից, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին սատարում են նաեւ հայկական սերիալների դերասանները: Նախընտրական այս օրերին նախագահի թեկնածուները ջանք ու եռանդ չեն խնայում՝ մայրաքաղաքի բոլոր հնարավոր ու անհնարին տեղերում իրենց գովազդային վահանակներն ու պաստառները ցուցադրելու: ՀՀ վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի «Առաջ Հայաստան»

ՊԱՏԱՀԱԿԱՆ ՊԱՅԹՅՈՒՆԸ՝ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ

Ամբաստանյալի հարազատները պնդում են, որ տուժող կողմը «վերեւներում» իր կապերն օգտագործելով, փորձում է պատահական սպանությունը դիտավորյալ որակել: Աբովյան քաղաքի բնակիչներ՝ Արարատ եւ Սոս Մելիքսեթյաններին պատկանող 08 OO 007 պետհամարանիշի սեւ գույնի «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենայից գողացել են 2 մլն 100 հազար դրամ, սպորտային սաղավարտ, որսորդական դանակ, կացին եւ «ՄՑ» տեսակի որսորդական հրացան՝ տուժողներին հասցնելով 2 միլիոն

Հաղթանակին ընդառաջ

Այս տրամաբանությամբ ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանին սատարող ուժերը երեկ կառավարության նիստերի դահլիճում համաժողով գումարեցին: Համաժողովի հիմնական նպատակը առաջիկա նախագահական ընտրությունների քարոզարշավի առաջին փուլի արդյունքների ամփոփումն էր: Առաջին փուլի, որովհետեւ թեկնածուի շտաբում համոզված են, որ ընտրությունները երկու փուլով են ընթանալու: Ընդհանուր առմամբ դրական բնութագրելով առաջին փուլում կատարված քարոզչական աշխատանքը՝ թեկնածուի շտաբի պետ Սամվել Շահինյանը վստահ

ՍՈՒՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ

ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը վստահ է, որ ժողովրդին խաբել չի լինի – Պարոն Հայրապետյան, մամուլում տեղեկություն կար, որ Դուք «ընդհանուր առմամբ 6,5 միլիոն դոլար» եք հանել ձեզ պատկանող «Զարգացման հայկական բանկից» եւ փոխանցել արտասահման: Իրականությանը համապատասխանո՞ւմ են այդ տեղեկությունները: – Այդ լուրերը սուտ են եւ հերյուրանք. նախ տպագրել էին, որ իբր ինձ

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031