Օրվա լրահոսը
1996-ի քաղաքական բումերանգը
1996-ի նախագահական ընտրությունների թեման, անշուշտ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ցավոտ կողմն է: Թեման անմիջականորեն վերաբերում է իշխանության խնդրին: Ինչպես հայտնի է, ընտրությունները նախ եւ առաջ իշխանության ձեւավորմանն են ծառայում: Իհարկե, ընդունված է ասել, որ ընտրությունը ժողովրդի կամքի արտահայտման միջոց է, բայց, ի վերջո, պարզ է, որ այն հիմնականում քաղաքական այս կամ այն խմբի կոնկրետ շահերին
ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԸ ԳՈՎԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Նա երեկ հայտարարեց, որ ՀՅԴ-ից ակնկալիք չունի եւ ժամանակին տվել է այդ կուսակցությանն իր ողջ ունեցածը Երեկ Հանրային ռադիոյի մամուլի սրահում տեղի ունեցավ գրող Ռազմիկ Դավոյանի մամուլի ասուլիսը: Հանդիպման առիթը նրա հեղինակած «Թորոս Ռոսլին» գրքի անգլերեն հրատարակումն էր: «Այն ենթավերնագրված է կինովիպակ, բայց ոչ թե այն պատճառով, որ ցանկացել եմ ռեժիսորների ուշադրությունը գրավել, որ ֆիլմ
Աշխատավարձը՝ 207 հազար դրա՞մ
Շիրակի մարզի գյուղապետերը, հնարավոր է, դառնան ուսուցիչ Երեկ Շիրակի մարզպետարանում գյուղապետերին ու մարզպետարանի աշխատակիցներին ներկայացվեց աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը, որի պատասխանատուներն այնպիսի գայթակղիչ խոստումներ տվեցին, որ դժվար թե իրականանար: Օրինակ, ասացին, որ մինչեւ 2012-ը ուսուցիչների աշխատավարձը հասնելու է 207 հազար դրամի: Սրան ի պատասխան՝ քննարկմանը ներկա գյուղապետերից ոմանք կատակեցին. «Չթողնե՞նք պաշտոններս ու գնանք ուսուցիչ աշխատենք»:
ՈՐՔԱ՞Ն Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԲԵՆԶԻՆ ՊԵՏՔ
Կարծիքները տարբեր են Սատարող ուժերի կոնգրեսում (12.12.2007) կայացած ելույթի ժամանակ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայիս իշխանություններին ներկայացրեց շատ լուրջ մեղադրանքներ:: Ելույթում նշվում է, որ դեռեւս 10 տարի առաջ՝ 1997 թվականի աշնանը, մեր հանրապետություն արդեն ներկրվում էր ամսական 30 հազար տոննա բենզին, մինչդեռ, սկսած 2002-ից, Հայաստան ներմուծվող բենզինի ամսական ծավալները կազմում են ընդամենը 12-15 հազար
ՍԻՄ-ԱԿԱՆ ԽՄՈՐՈՒՄՆԵՐ
Մենք նախորդ համարում արդեն գրել էինք, որ ՍԻՄ-ի եւ նրա շուրջը ծագած հերթական պատմությունը կարծես այլ որակ է ստանում, քանի որ, ըստ ամենայնի, այս նոր իրավիճակում խնդիրը ոչ թե քաղաքական, այլ տնտեսական է դառնում, եւ երկու սենյակ հատկացնելը հայկբաբուխանյանական թեւին՝ զուտ «իրացման գոտու» սցենարի մի մասն է: Ինքը՝ Հրանտ Խաչատրյանը երեկ հայտարարել է, որ «շատ
Կողմերն ամեն ինչ յուրովի են մեկնաբանում
«Հակամարտության յուրաքանչյուր կողմ, բնական պատճառներով, նախընտրում է խոսել քննարկվող սկզբունքների այն ասպեկտի շուրջ, ինչն իրեն ավելի հարմար է, եւ լռում է այն մասով, որն իրեն այնքան էլ չի գոհացնում»: ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահների մասնակցությամբ երեկ Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի հույժ դիվանագիտական հայտարարություն արեց ռուսաստանցի միջնորդ Յուրի Մերզլյակովը՝ պատասխանելով հարցին, թե ներկայումս ի՞նչ խնդիր
Բացիկներից եւ թռուցիկներից ավելին
Արման Մելիքյանը երեկ «Հայացք» ակումբում ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը «Ֆինանսական խնդիր, իհարկե, կա: Բայց համոզմունք ունեցող մարդկանց աշխատանքը շատ ավելին է, քան բացիկները, թռուցիկները եւ այլն»,- հայտարարեց նա: «Առավոտի»՝ ովքե՞ր են ֆինանսավորելու ձեր քարոզարշավը հարցին էլ պատասխանեց. «Ես մեծ մուտքերի ակնկալիք չունեմ եւ մեծ ծախսեր էլ չունեմ անելու: Այնպես որ, այս հարցն ինձ համար առաջնային
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ԱՐԴՅՈՒՆՔ ՉԿԱ
ՀՅԴ-ի առաջարկը՝ ստեղծել նախագահական ընտրությունների վերահսկման միասնական շտաբ, ընդունելի է բոլորի համար, բայց շտաբը դեռ չի ձեւավորվել: Հայաստանյան բոլոր ընտրություններից առաջ իշխանություններն ու ընդդիմությունը կարեւորում են առանց կեղծիքների՝ ազատ ու արդար ընտրությունների անցկացումը, նաեւ խոստանում, որ սպասվող ընտրություններում պայքարելու են ընտրակեղծիքների դեմ: Խոստանում են, բայց ստացվում է, ինչպես միշտ, «վիճելի» ընտրություն: 2007-ի ԱԺ ընտրություններից առաջ
ԵԿԵՔ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՄՐՑԱԿՑԵՆՔ
Իրենց մրցակիցներին այս կոչը երեկ ուղղեց ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Ռուստամյանը: Երեկ ասուլիսում պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ՀՅԴ-ն արդյոք անսալո՞ւ է Երեւանի քաղաքապետարանի նախօրեին տարածած կոչին՝ հաշվի առնելով երթեւեկության խիստ ծանրաբեռնվածությունն ու եղանակային պայմանները, նաեւ տրանսպորտային խցանումները բացառելու նպատակով՝ «ձեռնպահ մնալ երթեր կազմակերպելու նախաձեռնություններից», ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը
ՕԵԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՈՐ՝ ԱՐԴԵՆ 3-ՐԴ ԱՌԱՋԱՐԿԸ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
«Այսօր բոլորը՝ այդ թվում թե՛ ՀՀԿ-ն, թե՛ իշխանության մաս կազմող ՀՅԴ-ն, հայտարարում են, որ կողմ են արդար ընտրություններին,- ասաց «Օրինաց երկիր» կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արթուր Բաղդասարյանը եւ այս կապակցությամբ «Առավոտի» միջոցով հրապարակային առաջարկ արեց:- Մենք առաջարկում ենք համատեղ ստեղծել նախագահի բոլոր թեկնածուների եւ շահագրգիռ լրատվամիջոցների մասնակցությամբ «Ընտրական կեղծիքների կանխարգելման միասնական գրասենյակ»՝ թեժ գծով,
ԽՈՅ 21.03-20.04: Ղեկավարության հետ հարաբերությունները նորմալ կդասավորվեն: ՑՈՒԼ 21.04-21.05: Ձեր բոլոր գնումները հաջող կլինեն իսկ նոր ծանոթությունները կարող են վերածվել ամուր ընկերության: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Հնարավոր է՝ նոր սիրավեպ ունենաք, սակայն մի մոռացեք նախորդները: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Սեքսում որոշակի անդորր կնկատվի: Բայց դա միայն հարաբերական անդորր է՝ մեծ ցնցումներից առաջ: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Այսօր ձեր աշխատանքն ըստ արժանվույն
ԳԼԽԱՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՌ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ
Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում ընթացող շախմատի «Chess Corus» գերմրցաշարի մասնակիցներն անցան ճանապարհի քառորդ հատվածը: Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը չորրորդ տուրում սեւերով հանդիպեց իր հետ միասին մրցաշարի մեկնարկից առաջատարի դերն ստանձնած նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Պարտիան 36-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքի: Երեկ հայտարարված հանգստյան օրվանից առաջ այս երկու շախմատիստները 3,0-ական միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը, որն
«Ֆիլմս Կանն եմ ուղարկելու»
Հայտարարում է երիտասարդ ռեժիսորը Քսանամյա Դավիթ Էնֆենջյանը Երեւանի պետական մանկավարժական համալսարանի հեռուստառեժիսուրայի բաժնի 4-րդ կուրսի ուսանող է: Իր նոր՝ «Վթար» ֆիլմով երիտասարդը ցանկանում է դուրս գալ միջազգային ասպարեզ: Նա կարծում է, որ հավակնոտ լինելը երիտասարդ արվեստագետի պարագայում պարտադիր է: – Ամեն տարի ռեժիսորի մասնագիտացմամբ շուրջ 50 շրջանավարտ է տալիս ձեր բուհը: Արդյո՞ք դիպլոմը ռեժիսոր լինելու
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԱԿԱՅԵԼ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ
Իրական մշակույթի փրկության իրենց «դեղատոմսերն» են առաջարկում ստեղծագործական միությունների ղեկավարները: Շատ է խոսվում մարտահրավերներից՝ քաղաքական, սոցիալական, տնտեսական… Իսկ ինչպիսի՞ մարտահրավերների առջեւ է կանգնած մեր մշակույթը եւ որո՞նք են դրանց դիմակայելու ճանապարհները: Ըստ Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի, մեր մշակույթը տարրալուծված է, այն մասսայական կուլտուրայի ինքնահոս ընթացքի ներքո դարձել է տարերային, շուկայական, վաճառքի նյութ
Աշխատանքից ազատել են
Նախկին բնապահպանն այլեւս գործազուրկ է «Առավոտին» է դիմել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի տեղակալ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Հենրիկ Մարտիրոսյանը: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2001թ.-ից: 2006 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ բնապահպանության նախարարի 442-Ա հրամանով եւ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ՝ նրան զրկել են քաղծառայության պաշտոնի անձնագրով սահմանված պարտականություններից եւ իրավունքներից:
«ՍԱՌՈՒՅՑԸ» ԴԱՆԴԱՂ, ԲԱՅՑ ՇԱՐԺՎՈՒՄ Է
Արտերկրի հեղինակավոր բուհերում սովորող հայ ուսանողներով սկսել են հետաքրքրվել 2007թ. հոկտեմբերի 27-ին Փարիզում հանդիպելով ՀՀ քաղաքացի ուսանողների հետ, վարչապետ Սերժ Սարգսյանը նրանց տունդարձի կոչ էր արել՝ հավաստիացնելով, որ Հայաստանի զարգացման համար խնդիրը ոչ այնքան շրջափակումն է կամ ղարաբաղյան թնջուկը, որքան բարձրակարգ կադրերի պակասը: «Առավոտը» քանիցս անդրադարձել է արտերկրի հեղինակավոր բուհերում ուսանող հայ երիտասարդներին հուզող հարցերին,
Դալմայում կրկին ծառաջարդ էր
Հողօգտագործողներն ամեն օր ականատես են լինում, թե ինչպես են փողատերերը իրենց տարիների մշակած այգիները ոչնչացնում: Դալմայի այգիներում շարունակում են հողօգտագործողներին վտարել ու տարածքը տրամադրել մեծահարուստներին: Օրերս Դալմայի այգիների՝ Լենինգրադյան փողոցին հարող տարածքում հերթական անգամ հողին հավասարեցրին բնակիչներից մեկի՝ Սուսաննա Ներսիսյանի պտղատու այգին: Ընդ որում, կնոջից այդ հողատարածքը վերցրել են այն ժամանակահատվածում, երբ նա պետության հետ
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ ԳՈՒՄԱՐՆԵ՞Ր ԵՆ ՀԱՎԱՔՈՒՄ
Ուսանողները բողոքում են, որ քննություններին պատրաստվելու փոխարեն՝ ճոխ սեղաններ գցելու, մաղարիչների եւ դիպլոմի գումարի մասին են մտածում: Որքան էլ կրթության ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, որ կոռուպցիան, դրամահավաքությունը եւ մաղարիչները կրթական հաստատություններում նվազել են, սակայն ամեն տարի թե դպրոցներում, թե բուհերում ավարտական դասարաններն ու կուրսերը հունվարից սկսած գումարներ են սկսում հավաքել: Շրջանավարտները քննություններին պատրաստվելու փոխարեն մտածում
2. Ե՞ՐԲ ԵՎ ԻՆՉՈ՞Ի Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅՏՆՎԵԼ ՄՈՒՐՃԻ ԵՎ ՍԱԼԻ ԱՐԱՆՔՈՒՄ
շարունակություն կանը՝ ամեն բան միանշանակորեն ու ամբողջովին ՀՅԴ-ի վրա բարդելը։ Տվյալ դարաշրջանում (եւ ո՛չ թե այսօր) Հ. Յ. Դաշնակցությունը նեղ ըմբռնումով կուսակցություն չէր, այլ Ալեքսանդր Շիրվանզադեի իմաստուն բնորոշմամբ, հայ ժողովրդի հարազատ զավակն էր՝ իր առավելություններով ու թերություններով հանդերձ: 6. Արդյո՞ք որպես քաղաքակրթություն՝ է՛լ ավելի խոցելի չենք Անիի թագավորության կործանումից հետո զանգվածաբար Հայաստան ներխուժած օտար նվաճողների
ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱն
2. Ե՞ՐԲ ԵՎ ԻՆՉՈ՞Ի Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅՏՆՎԵԼ ՄՈՒՐՃԻ ԵՎ ՍԱԼԻ ԱՐԱՆՔՈՒՄ Պատմաբանի հայացք (Սկիզբը՝ տե՛ս «Առավոտ», 13 դեկտեմբերի 2007թ.) Հայոց պատմության նորովի իմաստավորումն անհրաժեշտ է այն պահերին, երբ սուր կերպով զգում ենք անցյալում տեղի ունեցած զարգացումների կրկնության վտանգը։ Սույն հրապարակման առաջին մասում հանրապետության քաղաքական կյանքում արձանագրել էինք այնպիսի վտանգավոր երեւույթներ, որոնք ի հայտ են եկել
ՔԴՄ-ն կպաշտպանի Սերժ Սարգսյանին
Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության քաղաքական խորհրդի մոտ չորս ժամ տեւած ընդլայնված նիստում որոշում է ընդունվել առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանել վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Նիստում հնչել է 16 ելույթ, որից 14-ը՝ հօգուտ գործող վարչապետի, մյուս երկուսը ձեռնպահ են եղել: Այդ մասին երեկ հայտարարեց ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը եւ հիմնավորեց որոշման պատճառները. «Մենք հայտնվել ենք երկրորդ սերնդի քաղաքական
«ԲԱ ՉՊԱՏԱՍԽԱՆԵ՞ՆՔ»
«Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ, Արտաշես Գեղամյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսան Կարապետյանը երեկ ասաց, որ չի խոսելու Տեր-Պետրոսյանի մասին: «Առավոտի» տեղեկություններով, Երեւան ի Դավիթաշեն համայնքում տարածքների սեփականատերերը նույնիսկ չափազանց բարձր վճարների դիմաց հրաժարվում են նախընտրական շտաբի համար վարձակալական տարածքներ տրամադրել նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին (քանի որ զգուշացվել են դրա հետեւանքների մասին): Փոխարենը նույն համայնքում, բավականին աչքի
ՏԵՂՅԱ՞Կ Է ԱՐԴՅՈՔ ԿԸՀ-Ն
Ընտրությունները կազմակերպելու եւ վերահսկելու կոչված մարմնի՝ ընտրական գործընթացում խախտումների վերաբերյալ իրազեկության մասին հարցադրումները սոսկ հռետորական են: Երեկ Մամուլի ազգային ակումբի կազմակերպած «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ ընտրությունների օրինականության ու թափանցիկության ապահովումը» քննարկման ընթացքում ԿԸՀ-ում «Օրինաց երկրի» ներկայացուցիչ Սոնա Սարգսյանը մի այսպիսի փաստ հրապարակեց. «Հայրս 7 տարի է՝ մահացած է: Եվ ամեն տարի ընտրությունից առաջ ես գնում
ԸՍՏ ԿԸՀ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ՝ ՎՐԱՑԻՆԵՐՆ ԱՆԽԵ՞ԼՔ ԵՆ
Երեկ ՄԱԱ կազմակերպած քննարկման ընթացքում ԿԸՀ քարտուղար Աբրահամ Բախչագուլյանն (լուսանկարում՝ կենտրոնում) արձագանքելով ընտրողների մատները թանաքոտելու վերաբերյալ առաջարկին՝ ասաց, թե չպետք է ելնել այն կանխադրույթից, որ Հայաստանում ապրող քաղաքացիները հանցագործ են: «Վրաստանում բոլորը հանցագո՞րծ են»,- այդ դրույթը կիրառած երկրի օրինակը մատնանշեց ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը, եւ ի պատասխան ԿԸՀ քարտուղարն ասաց. «Ես Վրաստանում խելոք մարդ չեմ
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ ԵՆ
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը շարունակվում է շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 68-րդ առաջնությունը: Երեկ հայտարարված հանգստյան օրվանից առաջ կայացած յոթ խաղափուլերում հաջող է հանդես եկել գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը: Նա տարել է հինգ հաղթանակ, երկու պարտիա ավարտել ոչ-ոքի եւ իր անվան դիմաց գրանցել 6,0: Ութերորդ տուրից առաջ առաջնության 13 մասնակիցները մրցաշարային աղյուսակում դասավորվել
«Ջավախքը թշնամացած է ընդդիմության հետ»
Ասում է Ախալքալաքում Դավիթ Գաբրելիձեի շտաբի ղեկավար Արմեն Ֆարմանյանը Վրաստանի նախագահական ընտրություններն իսկական քաոս առաջացրին ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ հանրապետության շրջաններում: Մինչ այդ «միջազգային չափանիշներին» համապատասխանող ընտրություններն այսօր արդեն որակվում են կեղծված: Ջավախքում էլ այս հարցի առնչությամբ խառնաշփոթ է տիրում: Բոլորովին տարբեր են հակառակ կողմերի մեկնաբանությունները: Նախագահական ընտրությունների ընթացքի, ջավախահայերի մասնակցության եւ քվեարկության հետ կապված
ՀԱՅՐԵՆԻՔԻՑ «ՀԵՌԱՑԱԾԸ»՝ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
Երգիչ Մուրադ Ամիրխանյանը հաջողություններ է գրանցում արտերկրում Որոշ մասնագետներ փորձում են ինչ-ինչ «պարզաբանումներով» սեւացնել դրսում ստեղծագործողների գործունեությունը: Օրինակ, երբ մեր թերթն առաջինը լուսաբանեց (2.11.2004թ.) գերմանաբնակ, այսօր արդեն աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ունեցած երեւանյան առաջին համերգը, հաջորդ օրը Հայաստանի պետական երաժշտական կոլեկտիվներից մեկի տնօրենը կապվեց մեզ հետ, ասելով, թե ի՞նչ կարիք կա անդրադառնալ
Վարչական լծակները գործո՞ւմ են
Կուսակցությունների ներկայացուցիչները պատմում են Լոռիում ստեղծված նախընտրական իրավիճակի մասին Թե ինչպես է Լոռու մարզում նախընտրական իրավիճակը՝ քաղաքական տարբեր ուժերի մարզային կառույցների ղեկավարներ տարբեր գնահատականներ են տալիս: Ըստ «Օրինաց երկիր» կուսակցության Վանաձորի կառույցի ղեկավար Խաչիկ Հարությունյանի. «Մարզային իշխանությունները, ունենալով իրենց թեկնածուն, ամեն ինչ անում են՝ ապահովելու նրա հաղթանակը, եւ միջոցների առաջ կանգ չեն առնում: Օգտագործում են
ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԸ՝ «ԳԱԼԱ»-Ի ՊԱՇՏՊԱՆ
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքերով՝ ինքը, որպես հոգեւորական, չի կարող լինել հալածողի կողմից: Երեկ Գյումրիի «ԳԱԼԱ» անկախ հեռուստաընկերությունը նշում էր իշխանություններին «դիմակայելու ու առճակատելու» երեք ամիսը: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում փոխանցեց հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանը, իրենք չեն բավարարվելու ազատ խոսքը հալածող պաշտոնյաներին լռեցնելով: Սեփականատերը նկատի ունի Գյումրիի քաղաքապետին, հարկային տեսչության պետին: Վերջինիս դեմ
Հեղուկ գազ չի ներկրվում
Մայրաքաղաքի հեղուկ գազի բազմաթիվ լցակայաններ այս օրերին չեն աշխատում՝ գազ չունենալու պատճառով: Մոտ մեկ ամիս է՝ հանրապետությունում հեղուկ գազի դեֆիցիտ է: Չեն գործում նաեւ գազի առաքման ծառայությունները: Այս օրերին մայրաքաղաքի գազի լիցքավորման բազմաթիվ կայաններից աշխատում էին միայն մի քանիսը՝ «Կանազ» գործարանի հարեւանությամբ եւ «ՏԷՑ-ի կրուգում» գտնվող լցակայանները, որոնք, սակայն, նույնպես դադարեցին գործել: Քաղաքացիների ներկայացմամբ, լիցքավորման