Օրվա լրահոսը

Վտանգավոր ձկնորսություն

Տավուշի մարզի Ջողազի ջրամբարը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանագոտում: Խորհրդային տարիներին արհեստական այս լճի ջրերով ոռոգվում էին Նոյեմբերյանի, Իջեւանի եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի հողերը: 1990 թվականից մինչ օրս հայկական հողերը ոռոգող պոմպակայանը անգործության է մատնվել, որովհետեւ ոռոգման խողովակաշարը ձգվում է ադրբեջանական տարածքով: Ներկայումս 44 միլիոն խմ տարողությամբ ջրամբարի պատվարի երկու կողմերում հայկական եւ ադրբեջանական դիրքերն են:

ՆԱԵՎ՝ ՁՈՐԱԳԵՏՈՒՄ

Վերջին օրերին տեղացած հորդ անձրեւների պատճառով վարարել է Դեբեդի հիմնական վտակ Ձորագետը: Ապրիլի 13-ին գետի ջրերը Ձորագետ գյուղի տարածքում քանդել են Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի հենապատը, որի հետեւանքով փլվել է ճանապարհի 5 մետրանոց հատվածը: Գուգարքի ճանապարհաշինարարները փլված, վտանգավոր հատվածը երկու կողմից փակել են ժապավեններով: Այս հատվածով երթեւեկությունը միակողմանի է դարձել: Ամեն օր արտերկրից Հայաստան մտնող բազմաթիվ

ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾԸ՝ «ՕԴՆՈԿԼԱՍՆԻԿ.ՌՈՒ»-Ի ՄԻՋՈՑՈՎ

ՀՀ Ոստիկանության մամլո ծառայության տեղեկացմամբ, մայրաքաղաքի բնակիչ Ա. Հակոբյանը ներկայումս «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր է. այնտեղ է հայտնվել խարդախություն կատարելու համար։ Պարզվում է, որ նա «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է տարբեր աղջիկների հետ, հետո ինտերնետային ամենօրյա շփումներն այնքան են «մտերմացրել» նրանց, որ Հակոբյանն իր վիրտուալ սիրուց ոգեւորված՝ աղջիկներին խնդրել է լիցքավորել իր բջջային հեռախոսը։ Պատճառաբանություններն

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԴԵՄ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ պետք է լսվեր թրաֆիքինգի հերթական գործերից մեկը: Սակայն Արաբկիր տարածքից ուղարկվել էր մի գրություն, որով տեղեկացվեց, որ այդ գործով ներգրավված ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Մարգարյանը փախուստի մեջ է: Նրա նկատմամբ մարտի 24-ին հարուցվել է քրեական գործ՝ Քրօրի 178 հոդվածի 3-րդ կետի 2-րդ

Կդիմեն ՍԴ

Վերաքննիչ դատարանը բաց թողեց նախադեպ ստեղծելու հնարավորությունը Երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը կարող էր բավարարել ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ժորա Խաչատրյանի միջնորդությունը, այն է՝ դիմել ՀՀ սահմանադրական դատարան: Սակայն նախագահող Սեւակ Համբարձումյանը որոշմամբ մերժեց այս միջնորդությունը, հետեւաբար, չկասեցրեց գործի վարույթը: Ժ. Խաչատրյանը ներկայացնում էր 1992թ.-ից Հայաստանից Բելգիա մշտական բնակության մեկնած, Բելգիայի քաղաքացի Պերճ Հակոբյանի շահերը:

ԿԱՆԽՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ «ՏԷՑ-Ի ԿՌՈՒԳԸ»

Որին մասնակցում էին Փռի Արթուրը, Դմբուզը, մի փոխնախարար եւ ՌԴ-ից «հյուրախաղերի եկած» քրեականներ Շաբաթ, ապրիլի 17-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի դիմաց գտնվող «Crazy horse» ստրիպտիզ բարի մոտ հավաքվել էին 60-ից ավելի մարդիկ, իսկ մոտակա տարածքում կայանված էին մեծ թվով՝ տարբեր մակնիշի արտասահմանյան ավտոմեքենաներ: Տեղի էր ունենում

ՍԵՎԱՆՈՒՄ ՁՈՒԿ ՈՐՍԱԼԸ ԿԱՐԳԵԼԵՆ

3 տարի ժամկետով Սեւանա լճում կարգելեն ձկնորսությունը: Երեկ այս մասին լրագրողներին ասաց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ հայտնելով, որ նման որոշում կայացրել է ՀՀ կառավարությունը: Սա կառավարության ներկայացուցիչը բացատրեց ձկնապաշարները համալրելու ու վերարտադրություն ապահովելու նպատակով: Նա նաեւ ասաց, որ Սեւանա լճի ջրի մակարդակը, նախորդ տարվա համեմատությամբ, այս տարի 50 սմ-ով  բարձրացել է: Այս տարվա ծրագրով նախատեսվել

Եվրոպայի օդային ճանապարհները դեռ փակ են

Արդեն քանի օր է՝ ինչ եվրոպական երկրների միջեւ օդային կապը կաթվածահար վիճակում է: Հազարավոր ավիաչվերթներ չեն իրականացվում, քանի որ Իսլանդիայի Էյֆյադլայոկուդլ լեռը շարունակում է իր հրաբխային ժայթքումները: Բազմաթիվ եվրոպական օդանավակայաններ ժայթքումների պատճառով փակվել են, Եվրոպայում խափանվել է նաեւ ավիահաղորդակցությունը: Ինչպես այլ ավիաընկերություններ, այնպես էլ հայկական ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը ապրիլի 16-19-ն ընկած ժամանակահատվածում եվրոպական երկրներ

ՈՉ ՄԻ ՀՐԵԱ ԿԱՄ ԱՐԱԲ ԻՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ ՉԻ ԼՔՈՒՄ

Չնայած նրան, որ այս երկու ժողովուրդներն էլ ամեն վայրկյան ռմբակոծվելու վտանգի տակ են, բայց ոչ մեկի մտքով չի անցնում հայրենիքից արտագաղթել: Մայարի եւ իր ընկերների խաղալու վայրը փշալարերի մոտ է գտնվում: Այս սահմանը իսրայելցի զինվորների մշտական հսկողության տակ է: Ստերոդ քաղաքում կյանքը էժան է, բայց՝ վտանգավոր: Պաղեստինի Ռամալահ քաղաքում բնակվող Ալին 4 աղջիկ ունի, սակայն

Նոր էներգաբլոկը կշահագործվի

Ապրիլի 21-ին տեղի կունենա Երեւանի ՋԷԿ-ի համակցված ցիկլի նոր շոգեգազային էներգաբլոկի շահագործման հանդիսավոր արարողությունը: «Արմինֆոյի» տեղեկություններով՝ արարողությանը կմասնակցեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: Երեւանի ՋԷԿ-ում համակցված ցիկլի նոր էներգաբլոկի կառուցումն իրականացվում է 2008թ. հուլիսից: Նոր էներգաբլոկը կառուցվում է Միջազգային համագործակցության ճապոնական բանկի (JBIC) $240 մլն (26,4 մլրդ ճապոնական իեն) վարկային միջոցներով: Այն կունենա

ՄԻ ԳԼՈՒԽ ԹԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 19.04.2010-25.04.2010թթ. համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները՝ արտահայտված ՀՀ դրամով՝ ՈՍԿԻ՝ գնման գին՝ 13459.01 (+22.68), բացթողնման գին՝ 14629.36 (+24.65), ԱՐԾԱԹ՝ գնման գին՝ 213.56 (+1.27), բացթողնման գին՝ 232.13 (+1.38), ՊԼԱՏԻՆ՝

ՄԱԶՈ՞ՒԹ Է «ԼԱՓԵԼ»

Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությունը համաշխարհային հանրությանը խնդրել է գտնել եւ շրջափակել երկրի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւի եւ նրա մերձավորների հաշիվները: Ինչպես հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը, որին հղում է կատարել «Արմինֆոն»՝ հայտնի է դարձել, որ ապրիլի սկզբին միայն երկու օրվա ընթացքում վեց առեւտրային բանկերի միջոցով երկրից դուրս է հանվել 200 մլն դոլար: Ղրղըզստանի ժամանակավոր կառավարության ղեկավարի տեղակալ

Վարկ՝ հիփոթեքային շուկան զարգացնելու համար

Երեկ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի եւ գերմանական KfW բանկի Եվրոպայի մասնավոր եւ ֆինանսական հատվածի զարգացման ստորաբաժանման ղեկավար-փոխնախագահ Եվա Վիտտի կողմից ստորագրվեց պայմանագիր, որը ենթադրում է Գերմանա-հայկական հիմնադրամի «Բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացում» վարկային ծրագրի լրացուցիչ՝ երրորդ մասնաբաժնի՝ 20 մլն եվրո վարկի տրամադրում: Այդ գումարը ԿԲ-ին տրամադրվում է 10 տարի մարման ժամկետով, որից 3

Վանի եկեղեցու շրջակայքը բարեկարգում են

Վանում առաջին անգամ հինգաստղանի հյուրանոց է կառուցվում: Հյուրանոցի բացումը տեղի է ունենալու 2011 թ. ապրիլին: Այն աշխատանքով կապահովի 150 անձանց: Հյուրանոցի կառուցումը կապված է Աղթամարի (Սբ. Խաչ) եկեղեցում սպասվող արարողությանը մասնակցել ցանկացողներին տեղով ապահովելու հետ: Արդեն սկսել են հյուրանոցի տեղերի համար նախնական պատվերներ տալ: Հյուրանոցի կառուցման աշխատանքներն արդեն սկսված են: Այն գտնվում է Վան-Էդրեմիթ ճանապարհին:

ՕՐԻՆԱԿԱՆ ԴԱՇՏ՝ ԱՌԱՆՑ «ՊԻՐԱՏՈՒԹՅԱՆ»

Մտավոր սեփականության անպաշտպան վիճակի հետեւանքով Հայաստանում այսօր զգալի տեմպերով զարգանում է «պիրատություն» երեւույթը: Հեղինակային իրավունքների խախտման հետեւանքով տուժում է ոչ միայն ստեղծագործողը, այլեւ՝ Հայաստանի տնտեսությունը եւ միջազգային հեղինակությունը: Հիշեցնենք, որ, օրինակ, BSA-ի (Business Soft Alliance) ամեն տարի իրականացվող հաշվետվությունները արձանագրում են, որ «պիրատական» բարձր՝ մոտ 92% ցուցանիշով Հայաստանը համեմատվում է Զիմբաբվեի ու Շրի Լանկայի հետ,

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ-Ն «ՎԱՐԺԵՑՆՈՒՄ Է» ԻՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ

Թուրքիայի արտգործնախարարությունը պատրաստել է 10 կետանոց մի փաստաթուղթ, որում խորհուրդ է տալիս պաշտոնյաներին, թե ինչպես է հարկավոր արձագանքել Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերին: Փաստաթղթում նշվում է, որ անհրաժեշտ է կարեւորել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը՝ շեշտը դնելով նաեւ 1915 թվականի իրադարձություններն ուսումնասիրող պատմաբանների հանձնաժողովի ստեղծման վրա: Ըստ փաստաթղթի՝ «Թուրքիան ճանաչում է այդ տարիներին կատարված հանցագործությունները, սակայն դրանք պատերազմի

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Ստամբուլի ոստիկանության թմրաբիզնեսի դեմ պայքարի վարչության աշխատակիցների գործողությունների արդյունքում թմրանյութերի տարանցման մեջ կասկածվող Հայաստանի քաղաքացիներ են ձերբակալվել: Ըստ news.am-ի, թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիր ժամանած Հայաստանի պետհամարանիշով մեքենայի խուզարկության ընթացքում հայտնաբերվել է 101 հատ փակված փաթեթ՝ ընդհանուր 51 կգ 300 գրամ տարողությամբ: Փաթեթների մեջ հայտնաբերվել է 360 հատ captagon դեղահաբ: Անմիջապես ձերբակալվել են մեքենայում գտնվող Հայաստանի

ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ»

Հայկական սփյուռքի նախարարությանն ի հակակշիռ, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը կառավարական որոշում է ստորագրել, որի համաձայն՝ պետք է ստեղծվի Արտասահմանի թուրքերի միությունների վարչություն: Այս մասին հաղորդում է «Նոյյան Տապան»-ը՝ վկայակոչելով sardarabad.com.ar կայքէջը: Վարչությունը պետք է երեք փոխնախագահներ, երեք խորհրդականներ եւ 101 աշխատակից ունենա: Վարչությունը պետք է իրավասու լինի աշխատանքներ իրականացնել Թուրքիայից դուրս ապրող թուրքերի հետ, լուծել

ԿԳՆ-ն արդարանում է

Երեկ կրթության եւ գիտության նախարարությունը հանդես է եկել հետեւյալ պարզաբանմամբ. «Մի շարք լրատվամիջոցների ապրիլի 17-ի համարներում  տեղ է գտել «Գեղագիտության ազգային կենտրոնին» պատկանող «Փոքր թատրոնի» դահլիճում գրող, հրապարակախոս Տ. Պասկեւիչյանի «Ընտրություն» ֆիլմի ցուցադրության՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության արգելքի վերաբերյալ տեղեկատվություն, որի կապակցությամբ հայտնում ենք. «Գեղագիտության ազգային կենտրոնը» փակ բաժնետիրական ընկերություն է, որի պետական կառավարման

Մարդասպանը ադրբեջանցի էր

«ԱրմԻնֆո» գործակալությունը հենվելով ռուսական www.47news.ru կայքի տեղեկությունների վրա՝ հաղորդում է, որ 2008 թվականի աշնանը Ռուսաստանում տարեց հայ ամուսինների սպանությունն իրագործել է Ադրբեջանի քաղաքացի: Նախաքննության տվյալների համաձայն, հայաստանցի տարեց զույգը գրանցված էր եւ բնակվում էր Պետերբուրգի Բուխարեստյան փողոցում: 2008 թվականի նոյեմբերի 8-ին Ադրբեջանի 24-ամյա մի քաղաքացի եւ նրա երկու հանցակիցները մտացածին պատրվակով տարեց ամուսինների հետ ուղեւորվել

Բաքուն Վաշինգտոնին ձեռնո՞ց է նետում

Պաշտոնական Բաքուն անորոշ ժամանակով հետաձգել է Միացյալ Նահանգների հետ մայիսին նախատեսվող համատեղ զորավարժությունները: Թուրքական Zaman օրաթերթի մատուցմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուն. «ԱՄՆ-ի հետ ծրագրված համատեղ զորավարժությունը հետաձգվել է: Սակայն պատճառների մասին ոչինչ չգիտեմ»: Հիշեցնենք, որ օրեր առաջ պաշտոնական Բաքուն ԱՄՆ-ին մեղադրել էր ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում կողմնակալ դիրքորոշման

Թեհրանը փորձում է միջնորդի դեր ստանձնել

Պաշտոնական Թեհրանն առաջարկում է անցկացնել եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարների մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է Trend-ը, այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքին: Նրա խոսքով, Իրանը հանդես է եկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում միջնորդություն իրականացնելու նախաձեռնությամբ եւ այդ նպատակով մտադիր է Թեհրանում անցկացնել արտաքին քաղաքական գերատեսչությունների

ՉՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼ ՑԱՎԸ

Թուրքագետ Անահիտ Մկրտչյանն առաջարկում է «ժողովրդական դիվանագիտությամբ» կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները: «Անհրաժեշտ է զարկ տալ  ժողովրդական դիվանագիտությանը, զարգացնել  տնտեսական հարաբերությունները՝ հասցնելով քաղաքական  հարաբերությունների մակարդակի, այնուհետեւ նոր հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Շատ դժվար, պատասխանատու խնդրի հետ գործ ունեն մեր երկրի ղեկավարները եւ առավել  հետեւողական պետք է լինեն՝ ի շահ մեր ժողովրդի: Ղեկավարները գալիս գնում են, իսկ ժողովուրդները մնում

«ՔՅԱԼԱԳՅՈԶՈՒԹՅՈՒՆ» ԱՆՈՂ ՉԵՆ

Երեկ «Ա1+»-ի հետ զրույցում անդրադառնալով 2008թ.-ին Հայաստանում եւ այս տարի Ղրղըզստանում տեղի ունեցած իրադարձությունների միջեւ համեմատություններին՝ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանն ասել է, որ եթե ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին հավաքվածներին կոչ չաներ գնալ տուն, հնարավոր չէր լինի խուսափել ավելի մեծ թվով զոհերից: «Ղրղըզական սցենարը շատ վատ է

Ազգային ժողովի մեծամասնությունը «կրծքով պառկում է ռելսերի վրա»

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ «Սլաք» ակումբում պնդեց, թե մեր իշխանությունների գործելակերպում հակասություններ է տեսնում. «Հակասություններ գործի եւ խոսքերի միջեւ: Հակասություններ նույնիսկ խոսքերի միջեւ: Մենք տեսնում ենք, թե ինչպես է ՀՀ նախագահը խոսում հայկական Նյուրնբերգի մասին, գնում է Վուդրո Վիլսոնի գերեզմանին, կառավարությունը ստեղծում է Ցեղասպանության 95-ամյակի միջոցառման հատուկ հանձնաժողով, այն սկսում է աշխատանքը: Բայց

Քննչական մարմինն իսկապես անկախ պիտի լինի

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պարզաբանումը ՀՀ արդարադատության նախարարի հետ հանդիպման ժամանակ Յանեշ Լենարչիչի՝ իրենց զեկույցին հակասող հայտարարությունների վերաբերյալ: Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ղեկավար Յանեշ Լենարչիչի ապրիլի 7-ի հանդիպման մասին արդարադատության նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի «Դատավարությունների դիտարկում» զեկույցի առնչությամբ նշված էր. «Պարոն Գ. Դանիելյանի առաջարկով պարոն Յանեշ Լենարչիչը տվեց նաեւ որոշ պարզաբանումներ զեկույցի առանձին դրույթների

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 61%-Ը ԴԺԳՈՀ Է ԻՐ ԿՅԱՆՔԻՑ

Մեր երկիրն այս առումով երրորդ տեղում է հետխորհրդային տարածքի պետությունների շարքում: Ավելի շատ իրենց վարած կենսակերպից դժգոհ են Ուկրաինայում եւ Մոլդովայում: «Եվրասիական մոնիտոր» միջազգային հետազոտական գործակալության https://www.eurasiamonitor.org կայքում վերջերս հրապարակվել են 2009 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին անցկացված «Հետխորհրդային տարածքի երկրների բնակչության սոցիալական տրամադրությունների դիտարկում» հետազոտության հիմնական արդյունքները: Նշենք, որ «Եվրասիական մոնիտոր» ծրագիրը պարբերաբար՝ 6 ամիսը մեկ, հարցումներ

ՀՔԾ-Ն ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Նա համաձայն չէ, որ անգործության է մատնված Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է 2008թ. մարտի 1-ին Երեւանի կենտրոնում ոստիկանության ուժերի կողմից «Չերյոմուխա -7» հատուկ միջոցի կիրառման արդյունքում սպանված երեք քաղաքացիների՝ Տիգրան Խաչատրյանի, Գոռ Քլոյանի եւ Արմեն Ֆարմանյանի հարազատների՝ որպես տուժողների իրավահաջորդների բողոքը ՀՀ Հատուկ քննչական ծառայության եւ Գլխավոր դատախազության անգործության, գործողությունների

ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԱՎԵՐՎԱԾ

2009 թվականի նոյեմբերի 19-ից հետո, երբ Թբիլիսիում փլուզվեց Մուղնեցոց Սուրբ Գեւորգ գմբեթավոր 13-րդ դարի եկեղեցին՝ Վրաստանի իշխանությունները բազմիցս վստահեցրել են, թե այն կվերականգնվի: Վերջինը Հայաստանում Վրաստանի դեսպան Գրիգոլ Տաբատաձեն էր, որն այս տարվա մարտի 11-ին Մամուլի ազգային ակումբում հայտարարեց. «Մեր երկու երկրների մշակույթի նախարարությունները բանակցում են եկեղեցին վերանորոգելու ուղղությամբ: Այս եկեղեցին անպայման վերանորոգվելու է: Պնդումները,

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ յոթերորդ ԳՈՒՄԱՐԱԾ ՀՈՆՈՐԱՐԸ Երբ հաջորդ դարակի պարունակությանն ու բովանդակությանը բախվեցի, Նինան ու բանաստեղծությունները մեկից հօդս ցնդեցին, եւ չնայած Սոկոլովի էդ ծրարների ու նամակների լինելիության մասին տեղյակ էի, դրանց անձամբ ու էդքան մոտիկից առնչվելը լրիվ ուրիշ բան էր, ու  էդ սառը ցնցուղին չդիմանալով՝ վերստին Նինայի էդ բանաստեղծություններին վերադարձա, բայց, հիշում եմ, երկրորդ անգամ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031