Օրվա լրահոսը

ԽՈՅ 21.03-20.04: Ձեզ համար ժամը 10-12-ը կլինի օրվա ամենահաջող ժամանակը: ՑՈՒԼ 21.04-21.05: Ձեր բնական հմայքը կօգնի հասնել ցանկալի արդյունքի: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ընտանիքում դրական տեղաշարժեր կկատարվեն, ու կհասնեք ներդաշնակության: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ֆինանսական կայուն վիճակը հնարավորություն է տալիս վստահ նայել վաղվա օրվան: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Առավոտյան չնախատեսված ծախսեր կկատարեք: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Աստղերն այսօր ձեր կողքին կլինեն ու պատիժները

«Բանաստեղծն էլ քաղաքական միավոր է»

Ասում է Դավիթ Հովհաննեսը, որը դեմ է «մտավորական» բառին «Հայացք» ակումբի երեկվա հյուրը բանաստեղծ Դավիթ Հովհաննեսն էր, որը խոսեց քաղաքականության մեջ մտավորականության դերի մասին: Բանաստեղծն ասաց, որ մինչ օրս չի հասկացել, թե ինչ ասել է մտավորական կամ որն է նրա դերը քաղաքական-հասարակական կյանքում: «Հաճախ եմ ընդվզում այդ բառի դեմ, ախր մտավորականը ո՞րն է: Հիմա էլ

Ո՛Չ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ KBH-ԱՑՄԱՆԸ

Թատերաշխարհի մարդիկ կողմ են նորամուծություններին ու շուկայական հարաբերություններին, բայց ոչ մարզային թատրոնների ու օտարամոլության հաշվին: Տեւական ժամանակ մայրաքաղաքի թատրոնների կուլիսներում կրքոտ, երբեմն նաեւ այս կամ այն անձի շահերի ընդգծումով բանավեճեր ու քննարկումներ են ընթանում՝ թատրոնների կարգավիճակի, կառուցվածքի եւ կառավարման սկզբունքների շուրջ: Ըստ «Առավոտի» հետ զրուցած թատերարվեստի ոլորտի որոշ ներկայացուցիչների, հատկապես մայրաքաղաքից դուրս գտնվող թատրոնների գլխին

Առաջին դասարանում՝ միայն 6 տարեկանները

Իսկ որոշ ծնողներ հուսով էին, թե ավելի փոքրերին «մաղարիչով» այս տարի էլ դպրոց կընդունեն 2006-2007 ուստարում ձեւավորվեցին երկու տիպի առաջին դասարաններ՝ կրտսեր եւ ավագ: 6,5-7 տարեկան 36500 երեխաներ ընդունվեցին ավագ առաջին դասարան՝ 11-ամյա կրթակարգով սովորելու համար, իսկ 5,8-ից մինչեւ 6 տարեկանները՝ կրտսեր դասարան, 12 տարի ուսանելու համար: Այս շփոթը ձեռնտու էր ե՛ւ ծնողներին, եւ դպրոցներին:

«ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ Ե՛Վ ԴՐՍՈՒՄ, Ե՛Վ ՆԵՐՍՈՒՄ»

Ասում է արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Աշոտ Մարտիրոսյանը: – Պրն Մարտիրոսյան, դուք անցյալ տարվա հունիսի 30-ից արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության պետն եք: Ինչո՞վ կբացատրեք այն, որ դուք լրատվամիջոցների հետ չհանդիպեցիք ձեր պաշտոնավարման 100-րդ օրը: – Նշանակմանս հաջորդ իսկ օրվանից լրատվամիջոցներով հայտնել եմ պատրաստակամությունս՝ պատասխանել ցանկացած հարցի՝ ցանկացած ժամանակ: – Ինչպե՞ս եք գնահատում

Պետպատվերը վերջացե՞լ է

Հիվանդները մնում են առանց բուժօգնության, քանի որ առողջապահության նախարարությունը գումարների տրամադրումն ուշացրել է: Արդեն 10-12 օր է՝ ինչ «Արմենիա» (հանրապետական), «Էրեբունի» եւ Նոր Նորքի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններում պետպատվերի շրջանակներում բուժում չի իրականացվում: Անգամ շտապ վիրահատության կարիք ունեցող հիվանդները, պետպատվերի բոլոր փաստաթղթերը ձեռքներին, հիվանդանոցների կողմից մերժվում են եւ չեն կարողանում որեւէ բուժում ստանալ: Հիվանդանոցների տնօրենները

ԿԱՆԱՅՔ Է՞Լ ՊԵՏՔ Է ԲԱՆԱԿՈՒՄ ԾԱՌԱՅԵՆ

Պարզվում է՝ Գերմանիա մեկնելու համար դա անհրաժեշտ է Հայաստանի քաղաքացիները շարունակում են բողոքել «Առավոտին» Գերմանիայի դեսպանատան աշխատանքից ու այդ դեսպանատան աշխատակիցների նվաստացուցիչ վերաբերմունքից: Բողոքողները հատկապես շատանում են ամռանը, երբ մարդիկ ուզում են արձակուրդն անցկացնել արտասահմանում: Այդ դեսպանատունը մուտքի արտոնագիր (վիզա) է տրամադրում ինչպես Գերմանիա, այնպես էլ մի շարք այլ երկրներ, այդ թվում Հոլանդիա մեկնողներին, որովհետեւ

ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵՔ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանն օրերս հերթական անգամ հայտարարել էր, թե «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին չի համարում ընդդիմադիր: Արձագանքելով այս գնահատականին՝ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն «Առավոտին» ասաց. «Ցավով պետք է փաստել, որ քաղաքական դաշտում գնալով ավելի է շատանում տարիներ շարունակ ընդդիմության քողի ներքո թաքնված ծառայամիտ քաղաքական գործիչների թիվը, որոնք, որպես կանոն, օժտված են

ՀՀ-ն «թայմ աութ» չի վերցրել

«Մենք համոզված ենք, որ ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունն այսուհետ եւս կխորանա եւ կընդլայնվի»: Այս մասին երեկ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը՝ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Ըստ Օսկանյանի` Սիմոնսի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա Հյուսիսատլանտյան դաշինքի հետ մեր երկրի կապերի հետագա զարգացման համար: Նա տեղեկացրեց, որ

Ինչո՞ւ վերահաշվարկ չեք պահանջել

Անթաքույց կշտամբել է ՍԴ-ն ընդդիմադիրներին Սահմանադրական դատարանի կայքէջում տեղադրվել է հունիսի 10-ին կայացված որոշումը՝ «Իմպիչմենտ» դաշինքի, «Նոր ժամանակներ», «Օրինաց երկիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունների դիմումների հիման վրա «ԱԺ համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին» ԿԸՀ որոշումը վիճարկելու գործով։ ՍԴ որոշումը բավական ծավալուն է՝ շուրջ 30 էջ, եւ կառանձնացնենք այն հատվածները, որոնց անդրադարձ չի արվել մամուլում: Որոշման մեջ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԼՈՒԾԻ՞ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը երեկ ակնարկեց, թե «նախկինների» եւ ՀՀ վարչապետի՝ ԼՂ հիմնախնդրի լուծման մոտեցումները նույնն են: «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» երեկ նախաձեռնած սեմինարը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Հիմնական բանախոսներն էին ՀՀ առաջին նախագահի՝ ԼՂ հարցով հատուկ բանագնաց Դավիթ Շահնազարյանն ու ԱԺՄ նախագահ, ՀՀ նախկին վարչապետ եւ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը:

ԿՈԱԼԻՑԻՈՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՎԱԾ Է

Մինչեւ վերջերս իշխանական ուժերը հույժ գաղտնի էին պահում հունիսի 6-ին ստորագրված կոալիցիոն համաձայնագիրը: Սակայն արդեն գաղտնիքներ չկան, եւ մենք փորձել ենք համեմատել 2003-ի եւ 2007-ի կոալիցիոն հուշագրերը: Նոր՝ 2007-ին կազմված քաղաքական փաստաթուղթը որոշակի տարբերություններ ունի նախորդ՝ 2003-ին կազմվածից։ Ամենաէական տարբերությունը հայտնի է՝ նախորդ հուշագիրը ստորագրել էր երեք քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն, «Օրինաց երկիրը» եւ ՀՅԴ-ն, իսկ

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ Է

«Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունը երեկ տեղեկացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության մյուս 5 պատգամավորները ստորագրությամբ հաստատված պաշտոնական երաշխավորագրեր ներկայացրին՝ միջնորդելով մինչեւ դատավարություն եւ դրա ողջ ընթացքում նախնական կալանքից ազատ արձակել Ալեքսանդր Արզումանյանին, Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին: Արզումանյանի վերաբերյալ միջնորդություն-երաշխավորագիրն ուղղված է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, իսկ Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան

ԿՓԱԿՎԻ «ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԸ»

Այսօր Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կկայանա շուրջ 2 ամիս առաջ մեկնարկած «Ազգային պատկերասրահ» միջազգային երրորդ փառատոնի փակումը: Ելույթ կունենան Գյումրիի Ժան եւ Ալբեր Պողոսյանների անվան արվեստի քոլեջի սաները, ՀՀ նախագահի մրցանակակիրներ՝ ջութակահար Մարտին Յավրյանը, օպերային երգիչ Գեւորգ Հակոբյանը: Փառատոնի փակման վերջին ակորդները կհնչեցնի Հայաստանի երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:Ժամանակին 2005թ. հիմնադրված այս փառատոնի կազմակերպիչներ

Հանուն համայնքների

Երեկ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում մեկնարկեց «Հայկական համայնքներն արդի փուլում. գոյապահպանություն, հեռանկարներ» թեմայով գիտագործնական միջազգային երկօրյա կոնֆերանսը: «Հայկական համայնքներն արդի փուլում. գոյապահպանություն, հեռանկարներ» թեմայով միջոցառմանը մասնակցում էին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը, «Երկիր» միության նախագահ Սեւակ Արծրունին, Իրկուտսկի պետական համալսարանի դասախոս Վիկտոր Դյալտովը, Միխայիլ Սավվան՝ Կուբանի պետական համալսարանից, Ստավրոպոլի

ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ԽԻՍՏ ԵՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ

Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունից Հայաստանը տուն վերադարձավ 6 (3 ոսկե, 2-ական բրոնզե եւ արծաթե) մեդալով: Արդյունքները «Առավոտի» հետ հարցազրույցում ամփոփում է ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: – Գո՞հ եք մեր տղաների ու աղջիկների ցույց տված արդյունքներից: – Հռիփսիմե Խուրշուդյանի եւ Արայիկ Միրզոյանի մրցելույթներից՝ այո: Մելինե Դալուզյանի մասին վատ բան ասել չի կարելի: Եթե թեւը չվնասեր՝ անպայման

Փարաջանովի մրցանակ՝ Տավիանիներին

Իտալացի ռեժիսորները, բացի ՀՀ նախագահի մրցանակից, երեկ էլ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչներից մի մրցանակ ստացան: Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ «Արտույտների ագարակը» ֆիլմի ռեժիսոր Պաոլո Տավիանիի, պրոդյուսեր Գրացիա Վոլփիի եւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանի ասուլիսը: Նա Տավիանի եղբայրներին նրանց հանրահայտ «Արտույտների ագարակը» ֆիլմի համար հանձնեց Փարաջանովի անվան մրցանակ: «Փարաջանովը մեծագույն ռեժիսորներից մեկն է:

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՎՏԱՆԳՎԱԾ ԵՆ

Դրանք հանվում են համապատասխան ցուցակներից, որ հետո քանդվեն Յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարությունը հաստատում եւ պետական հովանու տակ է առնում նորահայտ հուշարձանները: Իսկ այն հուշարձանները, որոնք այս կամ այն պատճառով դուրս են մնում հաստատված ցուցակից, ենթակա են սեփականաշնորհման եւ, ըստ սեփականատիրոջ ցանկության՝ օգտագործման: Օրինակ, ցուցակներից դուրս «սպրդած» Լճաշենի կիկլոպյան ամրոցը կարող է վերանալ ներկայումս էլ շարունակվող

Մերոնք արտասահմանցիներից խելացի են

Հայաստանցի ուսանողների մասին նման կարծիքի են տեղական բուհերի ղեկավարները Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ներկայումս սովորում է 1600 արտասահմանցի ուսանող, ԵՊՀ-ում՝ 650, Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ 512, իսկ Տնտեսագիտական համալսարանը դեռ չունի արտասահմանցի ուսանողներ: Հայաստանում ուսանելու համար արտասահմանից ժամանած դիմորդները փաստաթղթերից բաղկացած փաթեթը ներկայացնում են ԿԳ նախարարություն: Ընդհանուր առողջական վիճակը բնորոշող փաստաթղթին կից ներկայացվում

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ ԱՐՎՈՒՄ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Պարզաբանում է գլխավոր դատախազությունը ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն արձագանքել է մեր հունիսի 16-ի համարում տպագրված «Դիմում չեմ գրել» հոդվածին, պնդելով, թե դրա հեղինակն անդրադառնալով դատաիրավական բարեփոխումներին՝ ակնհայտ սխալ տեղեկություններ է փոխանցել թերթին։ Եվ, մասնավորապես, անդրադառնալով հոդվածի հեղինակի՝ որպես մեղադրանք հնչեցվող դիտարկմանը, թե 20 տարվա ստաժ ունեցող ոչ բոլոր դատախազներն են գնում կենսաթոշակի,

Փողոցներում առեւտուրը եռում է

Արգելողներն էլ այդ երեւույթի վրա աչք են փակում Երկու տարի է՝ Երեւանի քաղաքապետարանը խստիվ արգելել է փողոցային առեւտուրը, բայց չնայած սրան, այսօր մայրաքաղաքի գրեթե բոլոր համայնքների փողոցներում առեւտուրը եռում է: Գյուղմթերքից բացի, բացօթյա՝ արեւի տակ, մայթերին վաճառվում է անգամ այնպիսի սննդամթերք՝ մսամթերք, ծովամթերք, սունկ, որոնք պետք է պահվեն սառնարանում, որպեսզի չփչանան ու գնորդի առողջության համար

«ԵՍ ԲԱՐԵԿԱՄ-ԲԱՐԵԿԱՄ ՉԵՄ ԽԱՂՈՒՄ»

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ ասաց, որ ինքը մարդկանց պաշտոնների չի նշանակում ըստ ազգակցական կապերի, այլ հաշվի է առնում տվյալ մարդու արժանիքները: Երեկ ԱԺ-ում տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ընդլայնված նիստը, որին, պատգամավորներից բացի, մասնակցում էին նաեւ ԲՀԿ ներկայացուցիչ նախարարները: Խմբակցության նիստում Քանաքեռ-Զեյթուն ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավար Սամվել Ադամյանը ընտրվել է կուսակցության շտաբի պետ, որը

ՈՉ ՄԻ ԼՈՒՄԱ ԱՎԵԼԻ ՉԻ՞ ԾԱԽՍՎԵԼ

Երեկ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում եւ միայն ԿԸՀ-ում «Արդարություն» դաշինքի անդամ Ֆելիքս Խաչատրյանի առարկությամբ ի գիտություն ընդունվեց ԿԸՀ-ին առընթեր վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից ԱԺ ընտրություններին համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով մասնակցած կուսակցությունների եւ պատգամավորության թեկնածուների նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ ներկայացված հայտարարագրերի ստուգման արդյունքները: Դրանցում, ըստ պատկան ծառայության տրամադրած տեղեկանքի, որեւէ խախտում չէր հայտնաբերվել, չնայած

«Էլիտար» շինարարություն՝ ԱԺ-ում

Նորընտիր պատգամավորներն այս օրերին եռուզեռի մեջ են, սենյակների հարց են լուծում եւ յուրաքանչյուրը ձգտում է ձեռք գցել առանձին սենյակ: Իհարկե, հնարավոր չէ բոլորի պահանջները բավարարել, քանի որ Ազգային ժողովն առաձգական չէ եւ սենյակների թիվը սահմանափակ է, հետեւաբար, որոշ պատգամավորներ ստիպված են լինելու նստել կամ իրենց գործընկերոջ, կամ էլ օգնականի հետ: Խորհրդարանի հնաբնակներն արդեն ունեն իրենց

«ԱՐՄԱՏԱԿԱՆՆԵՐԸ» ԴԵՌ ՉԵՆ ՊԱՌԱԿՏՎԵԼ

Բայց նման միտումներ կան, եւ դա կախված է հիմնականում ՆԺԿ նախագահի դիրքորոշումից Երեք «արմատական» համարվող քաղաքական երեք ուժերից երկուսի՝ «Հանրապետություն» կուսակցության եւ «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչների հետ մեր զրույցներից պարզվեց, որ ինչ-որ սեւ կատու նրանց եւ ՆԺԿ-ի արանքով, այնուամենայնիվ, անցել է: Ընդ որում՝ պատճառները տարբեր են. հանրահավաքային գործընթացը շարունակելու նպատակահարմարությունից մինչեւ նախագահի թեկնածության առաջադրում: Բացատրելով հունիսի

ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ՊԱՇՏՈՆԻՑ ԿԱՌՉԵԼԸ

Ասում է Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը՝ բացատրելով, թե ինչու չի պաշտպանում Արարատի քաղաքապետ Հակոբ Թովմասյանին, որը քաղաքը ղեկավարում է 2001-ից: Այս երկու պաշտոնյաներն էլ ՀՀԿ անդամ են: Արարատի քաղաքապետի ընտրություններն առայժմ խիստ հանդարտ ընթացք ունեն: Եվ թեկնածուներից մեկը՝ «Բարգավաճ Հայաստանի» Արարատի կազմակերպության ղեկավար Կարեն Խաչատրյանը մեր հարցին, թե ինչպես է գնահատում քարոզարշավը՝ ասաց. «Շատ նորմալ,

ՏԱՌԱՍԽԱԼՈՎ ՄԵԴԱԼՆԵՐ

Հունիսի 18-ին նախագահական հերթական մրցանակները հանձնվեցին գիտության, մշակույթի եւ այլ ոլորտների ներկայացուցիչներին: Ընդ որում, մրցանակ բառը մեդալների վրա գրված էր ձ-ով: Տառասխալը ոչ թե սովորական գրագրության, այլ երկրի բարձրագույն պարգեւի վրա է դրոշմված: ՀՀ նախագահի աշխատակազմի, հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի տեղակալ Իրինա Ղուլինյանն «Առավոտին» փոխանցեց, որ մեդալների պատրաստմամբ «Հայաստան» հիմնադրամն է

Հետմահու մրցանակ՝ Դինքին

Երեկ այն ստացավ «Ակոսի» խմբագրի այրին՝ Ռաքել Դինքը Ամեն տարի «ՀՀ նախագահի մրցանակ» է շնորհվում բնական, տեխնիկական գիտությունների, ֆիզիկայի, բժշկագիտության, արվեստի, գրականության, հումանիտար գիտությունների բնագավառներում: Սահմանված է նաեւ «ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակ»՝ կերպարվեստի, կինոյի, գրականության եւ դասական երաժշտության բնագավառներում: 2005 թվականից էլ մրցանակներ են տրվում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ներդրում ունեցողներին: Երեկ նախագահականում հանձնվեցին

SMS-ՆԵՐ ԵՆ «ԼՑՈՆՎԵԼ»

«Երկու աստղ» հեռուստանախագծի ժամանակ Սիրուշո-Ավետ Բարսեղյան զույգի օգտին մեկ գիշերում ավելի քանի 4000 sms է ուղարկվել: Արդեն ավանդույթ է դարձել արտերկրյա հեռուստաընկերությունների տարբեր նախագծերի՝ հայաստանյան որեւէ TV-ում իրականացնելը: Այս անգամ խոսքը Հանրային հեռուստատեսության «Երկու աստղ» մրցութային նախագծի մասին է, որն ավարտվեց օրերս: Նախագծի հաղթողը միանշանակ Շպռօտ-Արամ MP3 զույգն է, որը իսկապես ցուցադրեց բարձրակարգ շոու: Եզրափակիչ

ԼՂՀ-ում 90%-ը երազում է վերամիավորվել Հայաստանին կամ անկախանալ

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց իր անցկացրած հարցման արդյունքները Երեկ «Ուրբաթ» ակումբում «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց 2007թ. ԼՂՀ նախագահական ընտրությունների հետ կապված ընտրողների սոցիալ-քաղաքական սպասումների եւ նախագահական թեկնածուներին տրվող վարկանիշների համառոտ հաշվետվությունը: «Հարցումն անցկացվել է հունիսի 10-ին՝ Ստեփանակերտի, 6 մարզկենտրոնների եւ 11 խոշոր բնակավայրերի 1000 չափահասների շրջանում, որոնցից շուրջ 300-ը հրաժարվել է մասնակցել հարցմանը,

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031