Օրվա լրահոսը
ԽՈՍՏԱՑԱՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ
Ինչպես նախօրեին խոստացել էին «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայի առեւտրականները, երեկ կրկին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել: Հիշեցնենք, որ ոսկու առեւտրով զբաղվողներին վրդովեցրել են հարկային նոր փոփոխությունները, ըստ որոնց, նրանք այս տարվա հունվարի 1-ից պետք է վճարեն ոչ թե նախկինի պես հաստատագրված ամսական 14.500 դրամ, այլ տարեկան շրջանառության 11%-ը: Ընդ որում, նման հարկատեսակին
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՔԱՅԼԵՐ
Մեր տնտեսության անկումն այնքան խորն է եղել, որ դրանից հետո աճ սպասելը շատ բնական է: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը: Նրա կարծիքով, 1-2% կանխատեսվող աճին չպետք է շատ դրական վերաբերվենք, որովհետեւ տնտեսական իրավիճակը շատ բարդ եւ շատ վատ է լինելու. բնակչության եկամուտները չեն ավելանալու, քանի որ կառավարությունն այդ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԿՎԱՐԿԱՎՈՐԵՆ
Առաջիկա շաբաթներին կմեկնարկի «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագիրը: Շահառու կարող են լինել այն երիտասարդ ընտանիքները, որտեղ ընտանիքի անդամների տարիքը չի գերազանցում 35-ը: Երեկ, ԿԲ-ի որոշմամբ, գրանցվեց եւ լիցենզավորվեց «Բնակարան երիտասարդներին» ՓԲԸ-ն: Ընկերության տնօրեն Մհեր Եդիգարյանի խոսքով. «Ծրագիրը բաղկացած է 2 մասից՝ կառավարության կողմից տոկոսների սուբսիդավորում եւ վարկատու կազմակերպություններին էժան միջոցներ տրամադրել, որի հաշվին նրանք իրենց
Շուտով՝ օրենքի իշխանություն
Երեկ Մարալիկում կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ այսպես հայտարարեց ՀԱԿ ակտիվիստ Գագիկ Ջհանգիրյանը: Մարալիկցիներն ու հարեւան համայնքի՝ Ձորակապի բնակիչները բողոքի էին դուրս եկել՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալներ Հարություն Ուռուտյանի եւ Մուշեղ Սաղաթելյանի: Հիշեցնենք, որ թե՛ մեկը եւ թե՛ մյուսը արդեն 2 տարի ազատազրկման մեջ են: Հ. Ուռուտյանը 1-ին քաղբանտարկյալն էր, որին ազատազրկեցին հենց նախագահական ընտրությունների օրը՝ Շիրակի
ԿԲԱՑՎԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՔՈԼԵՋ
Ոլորտի խնդիրները թեթեւացնելու համար Հայերն էկոլոգիապես անկիրթ են, քանի որ դպրոցներում եւ բուհերում այդ առարկան այնքան էլ լավ չի դասավանդվում: Դա է վկայում այն, որ բնապահպանությունն այդպես էլ չի դարձել մեր կյանքի մի մասը: Ըստ մասնագետների՝ բնապահպանությունը ոչ թե պարզապես առարկա է, այլ ապրելակերպ: Այս տեսակետի հետ համամիտ է նաեւ «Վայրի բնության եւ մշակութային արժեքների
Ինչո՞ւ է թանկանում գազը
«ՀայՌուսգազարդ» ընկերության ղեկավար Կարեն Կարապետյանը երեկ պատասխանեց «Առավոտի» եւ 4 այլ լրատվամիջոցների հարցերին: Ինչո՞ւ է ռուսական կողմը խոսում գազի գինը 20%-ով թանկացնելու մասին, իսկ մեզ մոտ այդ թանկացումը կազմելու է 40-41% («Առավոտ»): – Սակագնի թանկացումն ինքնանպատակ չէ: Դրա հիմքում ընկած են տնտեսական օբյեկտիվ իրողություններ: Դրանց թվում են՝ Հայաստան ներկրվող բնական գազի գնման գնի շուրջ 17%
ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ՝ ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՇՏՈՒՄ
Վերջերս ՀՀ կառավարությունն ԱԺ ներկայացրեց հարկերի մասին ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, որով տարանջատվում են պետական եւ տեղական հարկերը, ինչպես նաեւ սահմանվում են ութ նոր հարկատեսակներ: Նախագիծն ԱԺ-ում բուռն քննարկումների, անգամ «փոխհրաձգությունների» տեղիք տվեց, ինչի արդյունքում հայրենի կառավարությանը լրացուցիչ 15 օր տրվեց՝ այն ԱԺ-ի քվեարկությանը ներկայացնելու բարելավված տարբերակով: Մանր եւ միջին գործարարության ջատագով՝ Հայաստանի ժողովրդավարական-ազատական միության
ՀԱՆՈՒՆ ԻՆՉԻ՞
Թուրքիայով տարանցումը մեզ վրա անհամեմատ ավելի թանկ կնստի, քանի Վրաստանով տարանցումը՝ այն պարզ պատճառով, որ մինչեւ Թրապիզոնի նավահանգիստ երկաթուղի չկա, իսկ դեպի Եվրոպա ամենաէժան ճանապարհն անցնում է Բաթումով. «ԱրմԻնֆոյին» երեկ տված հարցազրույցում կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: «Ամեն ինչ պարզ է, քանի որ Հայաստանից դեպի նույն Թուրքիա ամենաէժան ճանապարհն անցնում է
ICC-Ն ՀՀ-Ի ՎՐԱ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը չի ցանկացել մեկնաբանել ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի հայտարարությունները Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային դատարանում պատասխանատվության կանչելու մտադրության մասին: «Իմաստ չեմ տեսնում մեկնաբանել բացահայտ հիմարությունը, առավել եւս այնպիսի «հատուկ օժտված» գործչի կատարմամբ, ինչպիսին է Դավիթ Շահնազարյանը»,- «Մեդիամաքսին» ասել է Վիկտոր Սողոմոնյանը: Դեռեւս 2008թ. սեպտեմբերին Միջազգային քրեական դատարանի (ICC) պաշտոնական ներկայացուցիչ
ԻԻՀ-Ն ԵՎ ԼՂ-Ն ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱ՞Ն ՈՒՆԵՆ
«Իրանի Իսլամական Հանրապետությունը Ղարաբաղի հետ ունի ընդհանուր սահման, ուստի մենք, վստահաբար, մեր նկատառումներն ու տեսակետն ունենք ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայվելիք խաղաղապահ ուժերի կազմի վերաբերյալ»,- ըստ «Ազատություն» ռադիոկայանի, երեկ ՄԱԱ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սայեդ Ալի Սաղիղիանը:Դեսպանը չի հստակեցրել, թե խաղաղապահ ուժերում հատկապես որ երկրի մասնակցությունն
«Նախագահի հայտարարությունները իրականացվում են»
Վստահ է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, իսկ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովը երեկ որոշեց դիմել ԱԺ նախագահին՝ առաջարկելով չքննարկել հայ-թուրքական արձանագրությունները, քանի դեռ գլխադասային հանձնաժողովը չի տվել եզրակացություն: Ազգային ժողովի արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստը աննախադեպ մարդաշատ էր: Հանձնաժողովը ուղիղ երկու ժամ քննարկում էր ԱԺ հերթական նստաշրջանում ընդգրկվելիք տարաբնույթ հարցեր, լրագրողները ելումուտ էին անում՝
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԴԵՄՔԸ ՉԻ ՓՈԽԵԼ
Ոստիկանությունը երեկ բռնություն գործադրեց ոչ միայն երիտասարդ ընդդիմադիրների, այլեւ «Մարտի 1»-ի զոհերի ծնողների՝ կանանց նկատմամբ: Երեկ, ինչպես ամեն ուրբաթ օր, Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչները բողոքի երթ էին կազմակերպել: Ի տարբերություն նախորդ ակցիաների, այս անգամ երթը նվիրված էր 2008թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած ՀՀ նախագահի ընտրությունների կեղծման տխուր տարեդարձին: Այս անգամ երիտասարդները հիշեցրել են,
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԵՔ ՎԱՐԿԱԾ
Երեքն էլ՝ իրար հակասող Երեկ «Սիլ» կոնցեռնի համասեփականատեր, «Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանին եւ «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշես Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել: Սարիբեկ Սուքիասյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 133 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 7-րդ կետերի հատկանիշներով՝ անձին ապօրինի ազատությունից զրկելը, իսկ Արտաշես Ստեփանյանը, բացի այդ հոդվածից, մեղադրվում է նաեւ ՔՕ 235-րդ հոդվածով՝ ապօրինի զենք,
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐՆ ԷԼԻ ՈՒՂԵԿՑՎԵՑ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Երեկ լրացավ 2008թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրությունների երկրորդ տարին, որը ընդդիմության՝ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ներկայացուցիչները, նաեւ Կոնգրեսի տարեց անդամներն ու «Մարտի 1»-ի զոհերի հարազատները նշեցին ինքնատիպ բողոքի ակցիայով՝ հիշեցնելով, որ այդ ընտրությունները կեղծվել են եւ իշխանությունն էլ բռնազավթվել է: Երեկ, սակայն, բողոքի երթը ուղեկցվեց ոստիկանության հոծ ուժերի եւ ակցիայի մասնակիցների
Փետրվարի 19
ԽՈՅ (21.03-20.04)- Անսպասելի հյուրերը կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Երեկոյան կմասնակցեք խնջույքի: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ավելի շատ ժամանակ հատկացրեք երեխաներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր առաջարկների շուրջ երկար մտածեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հարմար օր է գնումներ կատարելու համար: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Բիզնեսում հաջողություն կունենաք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Այսօր եղեք համբերատար: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Երեկոն անցկացրեք ընտանիքի հետ: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Խոշոր գնում կատարելիս
ԲԱՆԱԿՈՒՄ ՏԱՌԱՊՈՒՄ ԵՆ
Կանայք, ովքեր գալիս են ծառայության Մեծ Բրիտանիայի զինված ուժերում, տառապում են հոգեկան շեղումներով երկու անգամ ավելի շատ, քան տղամարդիկ: Ըստ պետական տեղեկատվության, 1000 զինծառայող կանանցից 7-ը տառապում է տարբեր հոգեբանական հիվանդություններով, որոնց թվում են դեպրեսիվ եւ անհանգիստ վիճակը, ինչպես նաեւ հետվնասվածքային ընկճախտը: Տղամարդկանց մոտ հոգեկան շեղումները հանդիպում են 1000 զինծառայողից 3-ի դեպքում: «Resolution» կազմակերպության ղեկավար
ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ
Հանրի Ներսիսյանի լուսանկարչական անդրադարձները Հանրի Ներսիսյանը ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս է, ճանաչված մաթեմատիկոս, ծնունդով դսեղցի, մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ազգականը: Մարդ, որն իր ապրած տարիների ընթացքում երբեք չի կտրել կապը հայրենի Լոռուց եւ Դսեղից: Դեռ ավելին, միշտ գյուղ ու հայրենի եզերք է գնացել լուսանկարչական ապարատը ձեռքին՝ բնականաբար, իր հետ Երեւան բերելով պատառիկներ թումանյանական աշխարհից: Նրա արխիվում
Վրացի լինելը պրեստի՞ժ է, հայ լինելը՝ ամո՞թ
Ո՞ւր է գնում Վրաստանը… «Առաջնային ենք համարում Վրաստա նի հայաշատ շրջաններում հայոց լեզվին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալը, Հայ առաքելական եկեղեցու իրավական կարգավիճակի եւ հայ տաճարների վերադարձման խնդրի լուծումը եւ ջավախահայ ակտիվիստների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցումը»,- երեկ «Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանային հայապահպանությունը եւ ջավախահայության իրավունքների պաշտպանությունը» խորագրով սեմինարի ժամանակ լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Սեմինարի օրակարգում էին
ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ՎԵՐԱԾՆՈ՞ՒՆԴ
Էրոտիկ շոուներ չեն լինելու, բայց աշխատելու են 21 տարեկանից բարձրերի համար «The New Age Of Club Events in Yerevan», այսինքն՝ այսօր երեկոյան բացվելու է երեւանյան ակումբային կյանքի նոր էջ. համենայնդեպս՝ այդպիսին է «Renovacio» նախագծի խորագիրը: Ըստ նախագծի հեղինակներ Գագիկ Սարգսյանի ու Արթուր Ամրոյանի՝ renovacio թարգմանաբար նշանակում է վերածնունդ, ինչն էլ նախագծի հիմնական իմաստն է եւ
ԿՈՐՈՇԵՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի «B» խմբի, որտեղ Հայաստանի ազգային հավաքականի հետ միասին ընդգրկված են Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի եւ Անդորրայի ընտրանիները, խաղացանկը ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները պայմանավորվել են քննարկել մարտի 15-16-ին՝ Մոսկվայում: Հիշեցնենք, որ մրցաշարը մեկնարկելու է այս տարվա սեպտեմբերի 5-ին եւ ավարտվելու է 2011-ի նոյեմբերի 15-ին:
ՀԱՕԿ-Ի ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրամանով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարի պարտականությունները դրվել են հանրապետության բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀԱՕԿ-ի անդամ, բասկետբոլից սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար Հրաչյա Ռոստոմյանի վրա:
Վախթանգ Դարչինյանը առանց կանոնների մարտերո՞ւմ
«BoxingScene.com»-ը, մեջբերելով WBA/WBC վարկածներով առաջին թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանի պրոումոթեր Գերի Շոուի խոսքերը, տեղեկացնում է, որ վերջինն սկսել է նախապատրաստել Նոնիտո Դոների հետ ռեւանշ մրցամարտի կազմակերպումը եւ այդ մասին տեղյակ է պահել ֆիլիպինցու մենեջեր Կեմերոն Դանկինին: Բռնցքամարտիկների միջեւ 2007 թվականին կայացած մարտից հետո, ըստ լրատվամիջոցի, երկուսն էլ բազմիցս կրկին ռինգում հանդիպելու ցանկություն
ՄԻԱՅՆ ԹԵ ԱՆՑԱՆԿԱԼԻ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ՉԼԻՆԵՆ
Ընթացիկ տարին նույնպես Հայաստանի ծանրորդների համար հագեցած է պաշտոնական մրցումներով, որոնցից յուրաքանչյուրը կարեւոր նշանակություն է ունենալու եւ հանրապետությունում մարզաձեւի հեղինակության բարձրացման, եւ առանձին մարզիկների կարիերայի համար: Ասվածը վերաբերում է թե պատանիներին, թե երիտասարդներին եւ թե մեծահասակներին: Վաղը Երեւանում մեկնարկում է հանրապետության մեծահասակների առաջնությունը, որի արդյունքներով կընտրվի ազգային հավաքականի հիմնական կազմը, որը կսկսի նախապատրաստվել արդեն ապրիլի
«Մի խանգարեք, թողեք աշխատենք»
Մանկապատանեկան գրքի երեւանյան 3-րդ տոնավաճառի մեկնարկին պետությանը կոչ արեցին հրատարակիչները: Այսօր մեկնարկում է «Հրատարակիչների ազգային ասոցիացիայի» (ՀԱԱ) եւ Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանի նախաձեռնությամբ կազմակերպվող մանկապատանեկան գրքի երեւանյան 3-րդ տոնավաճառը: Երեկ այս մասին լրագրողներին տեղեկացրեց գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը: Մինչեւ փետրվարի 21-ը տեւող միջոցառումների շրջանակում 3-18 տարեկան երեխաների համար կլինեն գրքերի շնորհանդեսներ, կինոդիտումներ, կքննարկվեն ընթերցանության խնդիրները:
«Ուզում են առանց պատառաքաղի ուտել մեզ»
Բանաստեղծուհի Մետաքսեն երեկ Ե. Չարենցի տուն-թանգարանում հայ ժողովրդին որակեց իբրեւ համեղ պատառ՝ աշխարհի սկուտեղին: «Օ՜, գրքերի աշխարհը տիեզերք է անեզր»՝ այս խորագրով գրքերի ցուցահանդեսը բացվեց երեկ Ե. Չարենցի տուն-թանգարանում: «Քանի որ փետրվարի 19-ը հանրապետությունում հայտարարված է գիրք նվիրելու օր, այդ կապակցությամբ որոշեցինք մեկնարկը սկսել մեր թանգարանից»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց տնօրեն Լիլիթ Հակոբյանը: Նրա խոսքով,
ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ
Նախկին հայաստանցի դիրիժոր Հայկ Դավթյանն ու դաշնակահարուհի Սոֆյա Մելիքյանը՝ «դրսում» ու «ներսում» կարիերա անելու մասին: Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հերթական համերգը «Առավոտին» հետաքրքրեց երկու առիթով. ՀՊՖՆ-ն ղեկավարելու է Երեւանի Կոմիտասի եւ Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիաներում ուսում առած, 1991-ից Փարիզում ստեղծագործող դիրիժոր Հայկ Դավթյանը, որը հարցազրույցներում մշտապես ասել է, թե
ԱՐԱԲԸ ՊԱՏԺՎԵԼ Է 6 ԿԻՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Սաուդյան Արաբիայի բնակիչներից մեկը պատժվել է այն բանի համար, որ հակառակ իսլամական օրենքի, նրա կանանց թիվը «գերազանցել է թույլատրելի սահմանը»: BBC-ի տեղեկություններով՝ տղամարդը, որը, ի դեպ, կրոնական ոստիկանության աշխատակից է եղել եւ օրինական վեց կին է ունեցել, դատարանում հայտարարել է, թե տեղյակ չի եղել ավելի քան 4 կին ունենալու արգելքի մասին: Տղամարդը ենթարկվել է մտրակի
ՁՅԱՆ ՏԵՂՈՒՄՆԵՐԸ ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԷԼ ԵՆ ՄԱՀԱԲԵՐ
Հինգշաբթի օրը Պակիստանի հյուսիս-արեւմուտքի սահմանային գավառի սարերում ձնհոսքի պատճառով ամենաքիչը 25 մարդ է զոհվել: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, տեղի ունեցած ողբերգության արդյունքում ձնհոսքը ծածկել է գավառի տասնյակ բնակելի տներ: Ենթադրվում է, որ տեղի ունեցածի պատճառը աննախադեպ ձյան տեղումներն են եղել:
ՀԱՐՁԱԿՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎՐԱ
Փետրվարի 18-ի առավոտյան անհայտ անձը հարձակում է գործել Գերմանիայի Լյուդվիգսխաֆեն քաղաքի ուսումնարաններից մեկի ուսուցիչների վրա եւ կրակ է արձակել նրանց ուղղությամբ: Արդյունքում առնվազն մեկ հոգի սպանվել է: Հարձակման հեղինակ 23-ամյա երիտասարդն արդեն կալանավորվել է, բայց նրա անունը չի նշվում, հայտնի չեն նաեւ նրա վարքագծի շարժառիթները: Ոստիկանությունը դժվարանում է ասել՝ արդյոք տեղի ունեցածը զանգվածային սպանություններ իրականացնելու
ՅՈՒՇՉԵՆԿՈՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԹՈՇԱԿԱՌՈՒ ՉԻ ԼԻՆԻ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն ստեղծել է «Միստեցկեյ արսենալ» (Գեղարվեստական արսենալ) թանգարանային համալիրի դիտարկող խորհուրդ ու ինքն իրեն նշանակել դրա ղեկավար, իսկ տեղակալ է նշանակել Գործերի պետական կառավարչության ղեկավար Իգոր Տարասյուկին: news.am-ի մատուցմամբ՝ համապատասխան հրամանը նա ստորագրել է փետրվարի 16-ին: Համաձայն փաստաթղթի՝ դիտարկող խորհրդի կազմում են նաեւ նախագահի գրասենյակի ղեկավարը, նրա տեղակալը, մշակույթի եւ զբոսաշրջության նախարարը,


















































