Օրվա լրահոսը
Սակագինը որոշելը քաղաքական խնդիր է
Կարծում է Հանրային խորհրդի անդամը Անդրադառնալով գազի սակագնի բարձրացմանը՝ Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը կարծիք էր հայտնել, որ Հրազդան ՋԷԿ-ին մատակարարվող գազի սակագինը պետք է հաշվարկվի Ռուսաստանի ներքին շուկայական գնով, քանի որ ՋԷԿ-ը Ռուսաստանի Դաշնության սեփականությունն է: Նշենք, որ Հրազդանի ՋԷԿ-ը սպառում է մեր հանրապետություն մտնող գազի շուրջ 15%-ը: Երեկ պարոն Սաֆարյանի հայտնած տեսակետի առնչությամբ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ «ԴԻԵՏԱ»
ՀՀԿ-ական եւ ՀՅԴ-ական պատգամավորների կարծիքով՝ պարտադիր չէ խնձորից բացի՝ այլ միրգ ուտել, լոլիկ, բազուկ, սմբուկ կամ այլ բանջարեղեն համտեսել եւ ամսական 4 խմ-ից ավելի գազ վառել: Ո՞վ կարող է հստակ ասել, թե տարեկան քանի կիլոգրամ կարտոֆիլ, ձու կամ միս պետք է ուտի, քանի բաժակ թեյ պետք է խմի կամ քանի զույգ կոշիկ պետք է հագնի
ՀՀԿ-ն դիրքորոշումը չի փոխել
Որոշ հանրապետականներ ծանոթ չեն իրենց կուսակցության դիրքորոշմանը Արդեն երկրորդ օրն է, ինչ որոշ հանրապետականներ մամուլի ասուլիսներում սենսացիոն հայտարարություններ են անում, թե՝ չսպասելով Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը՝ Հայաստանը պետք է, որպես նախաձեռնող կողմ, ինքը առաջինը վավերացնի դրանք: Երկու օր առաջ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը հայտարարել էր, որ իր անձնական կարծիքով՝ «Արձանագրությունների վավերացման հարցում նախաձեռնությունը պետք
ԱԺ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԵ՞Լ ԵՆ
Համենայնդեպս՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այդ մասին տեղեկացրել է ԵԽԽՎ նախագահին հունվարի 15-ին ուղարկած նամակում: Տեղեկացրել ենք, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը փետրվարի 11-ին դիմել էր ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության քարտուղար Էսթերա Մկրտումյանին՝ խնդրելով իրենց տրամադրել ԱԺ նախագահի հաստատած՝ միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում ԱԺ պատվիրակությունների կազմավորման եւ գործունեության կարգերը, նաեւ հունվարի 12-ին ԱԺ նախագահի
ՎԱՎԵՐԱՑՈՒՄԻՑ ԱՌԱՋ՝ ԼՍՈՒՄՆԵՐ
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը երեկ ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան առաջին քարտուղար Օբատա Մասատակային: Վերջինս, ըստ ԱԺ հաղորդագրության՝ հետաքրքրված էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացով. «Արմեն Ռուստամյանն իրազեկեց, որ իր գլխավորած հանձնաժողովը հայ-թուրքական հարաբերությունների եւ նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ 2009 թ. հոկտեմբերի 1-ին կազմակերպել է խորհրդարանական լսումներ: Նշվեց,
ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԻՆ
Եվրամիության երկրների դեսպանները երեկ հանդիպել են ՀՅԴ ներկայացուցիչների հետ: Ըստ yerkir.am-ի՝ հանդիպմանը մասնակցել են Գերմանիայի, Իտալիայի, Լիտվայի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի, Ֆրանսիայի դեսպաններն ու Լեհաստանի հավատարմատարը: Հանդիպումը վարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը: Դաշնակցության կողմից հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ՀՅԴ
«ՈՂՋԱՄԻՏ ԺԱՄԿԵՏՆ ԱՐԴԵՆ ԱՆՑԵԼ Է»
«Ողջամիտ ժամկետը արդեն անցել է, դա էր պատճառը, որ Ազգային ժողովում շրջանառության մեջ կլինի միջազգային պայմանագրերի եւ նման օրենքի մեջ փոփոխությունները, որտեղ տրված կլինեն նաեւ ետկանչման մեխանիզմները: Այսինքն՝ եթե Թուրքիան այս կարճ ժամանակահատվածում նույն սեթեւեթող քաղաքականությունը վարի, բնականաբար, մենք մեր ստորագրությունը հետ կվերցնենք: Երկրորդ հարցադրումը այն է լինելու, թե ի՞նչ ենք անելու: Նորից պայքարելու ենք,
ԱՐԴԱՐԱՑՆԵԼՈՎ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄՆԵՐԸ
«Ի՞նչ կասեք Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլհան Պոլուխովի պնդումների կապակցությամբ, թե ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջանները Ադրբեջանի մաս են կազմում»: Պատասխանելով panorama.am–ի այս հարցին՝ ՀՀ ԱԳՆ լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանն ասաց. «Հայտարարելով Լեռնային Ղարաբաղի Շահումյանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների Ադրբեջանին պատկանելիության մասին՝ այդ երկրի ԱԳՆ-ն փորձում է խուսափել այդ տարածքներում Ադրբեջանի կողմից
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՓՈՐՁԸ ՀՀ-ՈՒՄ ԿՕԳՏԱԳՈՐԾՎԻ
Փետրվարի 16-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի այցը Ֆրանսիա ավարտվել է Ֆրանսիայի արտաքին անվտանգության ծառայության ղեկավարության եւ կառավարության դիվանագիտական խորհրդատու Առնո Գիյուայի հետ հանդիպումներով: Ինչպես հաղորդում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից, քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ երկկողմ համագործակցությունը խորացնելու վերաբերյալ: Արթուր Բաղդասարյանն այցելել է նաեւ Ֆրանսիայի
Պետք է վերացնել բանդան
Սարիբեկ Սուքիասյանի հայտարարությունը «Սիլ» կոնցեռնի համասեփականատեր, «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը երեկ հանդես է եկել Հայաստանի իշխանություններին ուղղված հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Կուզեի խոսքս ուղղել այս երկրի առաջին դեմքերին. եթե ուզում եք այս երկրում մարդ մնա, աշխատի, գործարարությամբ զբաղվի եւ հարկ վճարի, ուրեմն պետք է բանդան վերացնեք: Ես, Գոռ Դավթյանը եւ Արտաշես Ստեփանյանը այդ
ԵԿՄ-Ն ՍՊԱՐԱՊԵՏԻ ԿԱՌՈՒՑԱԾ ՏՈՒՆՆ Է
Այնտեղ պետք է գնալ նախ Վազգենին հարգելու համար: Այսպես է մտածում նաեւ նախկին քաղբանտարկյալ երկրապահների մի մասը: Փետրվարի 16-ին տեղի ունեցած «Երկրապահ կամավորականների միության» հերթական համագումարի վերաբերյալ հայաստանյան մամուլում հնչած գնահատականների ամփոփումը, ըստ էության, այս էր՝ «Երկրապահը» ձերբազատվեց իր վարչության կազմում ընդդիմադիր անդամներից ու բռնեց իշխանությունների պոչը՝ «սերժանտացավ»: Այսօրինակ գնահատականների համար առիթ հանդիսացավ նաեւ այն,
«ՀՅԴ-Ի ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ»
Հային կործանող 3 «էությունները»՝ ըստ Արամ Մանուչարյանի «1998 թվականից Դաշնակցության հետ գործ չունեմ ու չեմ էլ ուզում ունենալ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արամ Մանուչարյանը, ով ներկայումս «Սարդարապատ» շարժման համակիր է, բայց Դաշնակցության հետ անցած ճանապարհ ունի: Ավելին, իր մատուցմամբ, եղել է Հրանտ Մարգարյանի «աջ ու ձախ ձեռքերը միաժամանակ»: 1990-94-ականներին Արամ Մանուչարյանը եղել է ՀՅԴ մարտական
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» փորձագետ Մեսրոպ Հարությունյանը երեկ, «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում մեկնաբանելով «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» վերջին զեկույցում Հայաստանի առնչությամբ հնչեցված քննադատությունը, նկատել է, թե՝ առավել մտահոգիչ է 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանում որդեգրվող պետական քաղաքականությունը։ Նրա կարծիքով, ԱԺ-ում շրջանառության մեջ դրված քաղաքացիական եւ քրեական օրենսգրքերում փոփոխությունների փաթեթով իշխանություններն արդեն պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին
Փետրվարի 17
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր շատ ինքնամփոփ կլինեք: Պետք չէ հուսահատվել փոքրիկ անախորժություններից: ՑՈՒԼ (21.04-21.05)- Հնարավոր է նվերներ ստանաք: Երեկոն կանցնի հաճելի: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր կատարած բոլոր գնումները կգոհացնեն եւ ձեզ, եւ ձեր ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Դուք հանգստի կարիք ունեք: Լավ կլիներ աշխատանքից հետո այցելեիք մարզադահլիճ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ձեր հավասարակշռված քայլերի շնորհիվ կհասնեք հաջողության: Պետք չէ
ԾԵՍԻ ԶՈՀԵՐԸ
ԱՄՆ-ում անզգույշ սպանության մեղադրանքով ձերբակալվել է հայտնի «գուրու» եւ «անձի զարգացման մասնագետ» Ջեյմս Արթուր Ռեյը, ով կատարել է նոր հեթանոսական ծես, որի արդյունքում մահացել է երեք մարդ: Ռեյը ձերբակալվել է իր փաստաբանի գրասենյակում, նրա համար նշանակված գրավը կազմել է 5 միլիոն դոլար: «Գուրու»-ի ձերբակալման պատճառ դարձած նախադեպը տեղի է ունեցել անցյալ տարվա հոկտեմբերին, Արիզոնայում: Ռեյն
ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԷՖԹԱՆԱԶԻԱՆ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ՕՐԻՆԱԳԻԾԸ
Շոտլանդիայի եկեղեցին վճռականորեն դատապարտել է խորհրդարանի ընդունած՝ էֆթանազիան թույլատրող օրինագիծը: Այդ օրինագծի նախաձեռնողներից մեկը եղել է անկախ խորհրդարանական Մարգո Մակդոնալդը, ով տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ եւ մտադիր է Շոտլանդիայում բացել առաջին կլինիկան, որտեղ կիրառվելու է էֆթանազիան: Համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Շոտլանդիայի 16 տարեկանից մեծ յուրաքանչյուր ծանր հիվանդ էֆթանազիայի իրավունք կունենա: Շոտլանդիայի եկեղեցու ներկայացուցիչն
Կրկին չափորոշիչների մասին
Ինչի՞ն կնպաստեն հեռուստատեսության եւ ռադիոյի մասին չափորոշիչները «Հասարակական որոշ շրջանակներ դժգոհում էին հեռուստատեսության որակից: Քանի որ «Հ1»-ն իր ռեյտինգով բավականին հետ էր ընկել՝ իշխանությունները ցանկանում են չափորոշիչներով մյուս հեռուստաընկերությունների ստեղծագործական լիցքը եւ հնարավորությունները սահմանափակել, որ «Հ1»-ը առաջ գա, այսինքն՝ Հանրայինի աշխատանքի ապաշնորհության արդյունքում չափորոշիչների գաղափարը ծնվեց»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հեռուստատեսության եւ ռադիոյի նոր
ԻՄՊՈՏԵՆՑԻԱՅԻՆ ՆՊԱՍՏՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Սթրես, տագնապ, դեպրեսիա… «Իմպոտենցիան՝ սեռական դիզֆունկցիան, դասվում է սեռական հիվանդությունների շարքին: Էրեկտիլ դիզֆունկցիան սեռական օրգանի ձգվածության ձեռքբերման եւ պահպանման խանգարումն է: Օրինակ՝ կարող է սեռական օրգանը ձգվել ակտից առաջ, բայց եթե պահպանման խնդիր կա, ուրեմն դա համարվում է էրեկցիայի խանգարում, այսինքն՝ այդ կոպիտ արտահայտությունը՝ «իմպոտենտ», հենց դա են անվանում: Իմպոտենցիան այն է, որ ոչ թե
ՄԵՐՈՆՔ՝ ՄԵՐՈՆՑ ՄԱՍԻՆ
Աշխարհի գավաթի խաղարկության առիթով Երեւանում է Բուլղարիայում բնակվող օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն (1996-ին՝ Հայաստանի հավաքականի կազմում) Արմեն Նազարյանը: Նրան խնդրեցինք մեկնաբանել մեր հավաքականի մրցելույթը. «Երրորդ տեղը վատ արդյունք չէ, եթե հաշվի առնենք, որ մրցակիցներդ աշխարհի ուժեղագույն հավաքականներն են: Բայց կարող էինք ավելին անել: Իրանի հետ պայքարում մեզ պակասեց ընդամենը մեկ հաղթանակ: Հենց սա է թիմային
Վերջին հորիզոնականներում
Վանկուվերի ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչների մեկնարկի օրն էլ հասավ: Փետրվարի 15-ին դահուկուղի մտան դահուկավազորդներ Քրիստինե Խաչատրյանը՝ Գյումրիից, եւ աշոցքցի Սերգեյ Միքայելյանը: Կանանց 10 կմ ազատ ոճով վազքում Քրիստինեն 78 մասնակիցների մեջ մեկնարկելով վերջինը՝ մրցուղում կարողացավ շրջանցել երկու մրցակցի եւ 34:17.5 արդյունքով եզրագիծը հատեց 76-րդը: Նույն ոճի տղամարդկանց 15 կմ մրցաձեւում Սերգեյ Միքայելյանի 37:58.9 ցուցանիշը
Երիտասարդներն իրենց արդարացնում են
Մոսկվայում շախմատի «Aeroflot Open» միջազգային ներկայացուցչական մրցաշարը մոտենում է եզրագծին: Մեր հանրապետության ներկայացուցիչներից առայժմ գերազանց են հանդես գալիս «C» խմբում ընդգրկված Դավիթ Շահինյանն ու Աշոտ Ավետիսյանը: Դավիթը ութ տուրից հետո իր անվան դիմաց գրանցել է 6,5 միավոր եւ բաժանում է 1-2 հորիզոնականները: Աշոտը նրանից ընդամենը 0,5 միավոր է պակաս վաստակել եւ 6-րդ տեղում է: Ուժեղագույնների
Առայժմ՝ ոչ-ոքիներ
Իսպանիայի Լինարես քաղաքում 27-րդ անգամ անցկացվող շախմատի «Ciudad de Linares» ավանդական միջազգային գերմրցաշարում, որին մասնակցելու հրավեր ստացել են աշխարհի վեց ուժեղագույն գրոսմայստերներ, Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը խաղացված երեք տուրերում էլ՝ Ալեքսանդր Գրիշչուկի (Ռուսաստան), Ֆրանսիսկո Վալյեխո-Պոնսի (Իսպանիա) եւ Վեսելին Տոպալովի (Բուլղարիա) հետ, բաժանել է միավորը: Երեկ երեկոյան կայացած չորրորդ տուրից առաջ, որում զույգեր կազմել էին
ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ
Ձմեռային 21-րդ օլիմպիական խաղերը մեկնարկեցին իջեցված դրոշներով ու սեւ ժապավեններով: Վրացի սահնակորդ Նոդար Կումարիտաշվիլին խաղերի բացումից հաշված ժամեր առաջ, մարզումների ժամանակ ստացած վնասվածքների հետեւանքով, զոհվեց: Սահնակորդը փորձամեկնարկներից մեկում կորցրել էր սահնակի կառավարումը եւ 145 կմ/ժամ արագությամբ բախվել երկաթբետոնե պատին: Պատահարից հետո անմիջապես շրջանառության մեջ դրվեցին լուրերը, թե Կումարիտաշվիլու ողբերգական մահը հետեւանք էր սառցուղու դեֆեկտների, առավել
«Թատրոն-X»-ը՝ երրորդ անգամ
Փառատոնը ընդարձակել է աշխարհագրությունը Ազգային թատերական ստեղծագործական միավորման (ԱԹՍՄ) եւ ՀՀ մշակույթի նախարարության համատեղ նախաձեռնած «Թատրոն-X» երրորդ հայաստանյան փառատոնը կկայանա մարտի 2-28-ը: Եթե փառատոնային առաջին տարում մասնակիցները միայն երեւանյան թատրոններն էին, ապա 2009թ. ընդգրկվեցին նաեւ Գյումրիի եւ Վանաձորի պետական թատրոնները, տեղ տալով նաեւ այն օջախներին, որոնք հաճախ բողոքում են ուշադրության պակասից: Նախորդ տարիներին ինքնահաստատվելու առիթ
«ԻՄ ԲՈԼՈՐ ՏԱՐԻՆԵՐՆ ԻՄՆ ԵՆ»
Այսօր լրանում է բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի ծննդյան 65-ամյակը Ծննդյան օրվա առիթով Դավիթ Հովհաննեսն ասում է՝ «Իմ բոլոր տարիներն իմն են՝ լավ թե վատ»: Հետո էլ հավելում, թե հոբելյանները գալիս են 70-ից հետո. «70-ից հետո հանրագումարի ես բերում քո կյանքն ու գործը… 65-ը մի տեսակ անհասկանալի տարիք է՝ մանավանդ ինձ համար, որովհետեւ ինձ առույգ ու երիտասարդ
ԻՐԱՆՆ ԷԼԻ ՍՊԱՌՆՈՒՄ Է
Իրանը պատասխան կտա երկրի նկատմամբ պատժամիջոցների ցանկացած փորձի: BBC-ի մատուցմամբ՝ երեքշաբթի օրն այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: «Եթե որեւէ մեկը Իրանի դեմ գործի, իհարկե, մեր պատասխանը այնքան կոշտ կլինի, որ նրանք կզղջան դրա համար»,- իր ասուլիսում հայտարարել է Ահմադինեջադը՝ հավելելով, թե Իրանի դեմ որեւէ պատժամիջոց չի կարող վնասել երկիրը: Ահմադինեջադը հայտարարել է,
ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԳՐԱՆՑՈՒՄ
Աֆղանստանում կոալիցիոն ուժերը հայտարարում են «Մոշտարակ», թարգմանաբար՝ «Միասին», մեծամասշտաբ գործողությունների հաջողությունների՝ թալիբների դիմադրությունը մասնավորապես Մարջի շրջանում ջարդելու մասին: Աֆղանական բանակի գեներալ Շեր Զազաին հայտարարել է, թե Մարջան, որը համարվում է թալիբների միջնաբերդը, կոալիցիոն զորքերի դիմադրության գրեթե չի հանդիպում: Աֆղանական բանակի մեկ այլ ներկայացուցիչ էլ հավելել է, թե այդ շրջանն ու Նադ Ալի տեղանքը ամբողջությամբ գտնվում
ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԼԻԲԻԱ՝ ԱՐԳԵԼՎԵԼ Է
Լիբիան հրաժարվել է եվրոպական պետությունների մեծամասնության, այդ թվում՝ նաեւ շենգենյան գոտու 25 երկրների, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Ռումինիայի, Բուլղարիայի եւ Կիպրոսի քաղաքացիներին երկիր մուտք գործելու թույլտվություն տալ՝ լարելով Շվեյցարիայի հետ տեղի ունեցած դիվանագիտական սկանդալից հետո առանց այն էլ բորբոքված կրքերը: Դա տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ Շվեյցարիան հրապարակել է այն լիբիացիների
Յանուկովիչի երդմնակալության համար փող չկա
Ուկրաինայի Գերագույն Ռադան նշանակել է երկրի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության օրը: Այն, Ռադայի խոսնակ Վլադիմիր Լիտվինի առաջարկով, տեղի կունենա փետրվարի 25-ին, թեեւ, ուկրաինական օրենսդրության համաձայն, նորընտիր նախագահի երդմնակալությունը պետք է կայանար արդյունքների պաշտոնական հրապարակումից ոչ ուշ, քան՝ 30 օրվա ընթացքում, տվյալ դեպքում՝ մարտի 14-ին: Արարողությունը տեղի կունենա երկրի խորհրդարանի արտահերթ եւ հանդիսավոր նիստում: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի
Պակիստանում կալանավորվել է թալիբների առաջնորդը
Ամերիկացիները հայտարարել են Պակիստանում թալիբների ռազմական առաջնորդներից մեկի՝ Մուլլա Աբդուլա Գանի Բարադարին կալանավորելու մասին: Վերջինս թալիբների հիերարխիայում, «Թալիբան» շարժման հոգեւոր առաջնորդ Մուլլա Օմարից հետո, համարվում է «երկրորդ մարդը»: «ABC News»-ի մատուցմամբ, Բարադարը կալանավորվել է մի քանի օր առաջ Պակիստանի Կարաչի քաղաքում՝ Պակիստանի հատուկ ծառայությունների եւ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության գործակալների համատեղ իրականացված հատուկ գործողության արդյունքում:


















































