Օրվա լրահոսը
ՍԱՖԱՐՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ Է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԵՏ
Մի քանի լրատվամիջոցներ հրապարակել էին, թե հակամարտությունների վերաբերյալ եռամսյա դասընթացներին մասնակցելու նպատակով այժմ Մեծ Բրիտանիայում գտնվող «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը վերադառնալուց հետո մտադիր է հայտարարել «Ժառանգությունից» դուրս գալու մասին եւ նույնիսկ վայր դնել պատգամավորական մանդատը՝ ի նշան քաղաքապետի ընտրություններում կուսակցության որդեգրած դիրքորոշման եւ Հայ ազգային կոնգրեսի հետ չմիանալու որոշման դեմ բողոքի: «Ժառանգության» մամուլի խոսնակ
Պաշտպանության նախարարությունը պահանջում է
Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված հայ ռազմագերիների հետ: «Ըստ ձեռք բերված ստույգ տեղեկատվության՝ ՀՀ զինծառայողներն ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ենթարկվում են հատուկ հոգեբանական, բարոյական ճնշումների, ֆիզիկական կտտանքների եւ բռնության, ինչի հետեւանքով ստիպված են հանդես գալ շինծու հայտարարություններով: Ադրբեջանական պաշտոնական կառույցների նման մոտեցումը ռազմագերիներին, ինչպես նաեւ վերջիններիս՝ հարազատների եւ ծնողների հետ շփումից,
ԶԼՄ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ
«Մամուլը տնտեսական ճգնաժամի ճիրաններից չի կարող դուրս մնալ»,- երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: Նա, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանը եւ «Ինտերնյուս» հ/կ նախագահ Նունե Սարգսյանը քննարկեցին տնտեսական ճգնաժամի պայմաններում ԶԼՄ-ների գոյատեւման հարցը: Ըստ Ա. Օհանյանի, մամուլը եւ ընդհանրապես հասարակությունը անպաշտպան են. «Որեւէ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք յոթերորդ Գլուխ քսանյոթերորդ ԵՐԵՐՈՒՆ ՀԱՆԳՐՎԱՆ Էս պահի դրությամբ, փաստորեն, միակ գործող պատմիչը ես եմ, եւ չնայած էս գրածս ընդամենը հատուկենտ մարդիկ են կարդում, էս առումով է՛լ են սփոփանքիս պաշարները չափազանց մեծ, որովհետեւ երբ Խորենացին ու մյուսները Հայոց պատմություն էին գրում, էս հատուկենտ ընթերցողներից էլ էին զրկված, ու երեւի նաեւ է՛ս հանգամանքի
Մարտի 21
ԽՈՅ (21.03-20.04)- Հանգստյան օրերին քաղաքից դուրս գնացեք, դուք հանգստի կարիք ունեք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Մոռացեք բոլոր հոգսերի մասին եւ լիցքաթափվեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Խնջույք կազմակերպեք, զվարճացեք ընկերների հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր ձեզ սեր կխոստովանի մեկը՝ ում նկատմամբ դուք էլ անտարբեր չեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Գնացեք զբոսանքի, շրջեք խանութներով, գնումներ կատարեք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր զբաղվեք ձեր արտաքինով: ԿՇԵՌՔ (24.09-23.10)-
Օբաման կդառնա մանկական գրող Բարաք Օբաման երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց 5 օր առաջ «Crown Publishing Group» հրատարակչության հետ կնքել է մանկական գիրք հրատարակելու՝ 500 հազար դոլարի պայմանագիր: Այս մասին հայտնի է դարձել նախագահի օգնականների կողմից կազմված՝ ֆինանսական գործունեության մասին դեկլարացիան Սենատ հանձնելուց հետո: Մասնագետները նշում են, որ չկա որեւէ օրենք, որն արգելի ընտրված կամ արդեն
Հնդկաստանում՝ օժիտը շարժառիթ
Նոր օրենքով արգելվում են բռնությունները կանանց նկատմամբ Հնդկաստանում վերջերս ընդունված օրենքով, երկրի պատմության մեջ առաջին անգամ, հանցագործություն համարվեց ամուսնու՝ իր կնոջ նկատմամբ գործած յուրաքանչյուր՝ սեքսուալ, բարոյական եւ այլ տիպի բռնարարքը: Հնդկաստանի խոշոր քաղաքներից շատերում կանայք իրենց ընտանիքներում պաշտպանված չեն եւ զրկված են ամենատարրական իրավունքներից: Ըստ վիճակագրության՝ երկրում 6 ժամը մեկ կանանց ծեծում են մինչեւ մահ
ԴԱՅԱԿՆԵՐԸ ՀՆԱՐԵԼ ԵՆ ՔՆԵՑՆԵԼՈՒ «ՆՈՐ ՄԵԹՈԴ»
Նյարդային խանգարում՝ դայակի պատճառով «Ես աշխատում եմ մի քանի տեղ, այդ պատճառով տուն եմ գալիս երեկոյան: Տղաս ստիպված տանը մենակ է մնում 2-րդ դասարանից սկսած, բայց եթե ես քիչ աշխատեմ՝ երեխան կամ սոված կմնա, կամ կզրկվի պարապմունքների գնալու հնարավորությունից»,- պատմում է Քրիստինեն: Քրիստինեի բացակայության ժամանակ երբեմն երեխայի մոտ են մնում նրա տատիկն ու պապիկը: Սակայն՝
Ծրագիրը ստիպված փոխել են
Վիլնյուսում ապրիլի սկզբին կայանալիք հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականը վերջին ուսումնամարզական հավաքը նույնպես անցկացնում է Երեւանում: Նախապես ծրագրված էր մարտի 18-ից հավաքների վերջին փուլն անցկացնել Բելառուսի «Ստայկի» մարզաբազայում՝ տեղի ընտրանու հետ: Սակայն, հանգամանքների բերումով, մարզումներն այսօր շարունակվում են նույն տեղում: «Առավոտն» օրերս զրուցեց մարզաձեւի հանրապետության ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գեւորգյանի հետ: – Ազգային
Լիլիթ Մկրտչյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Սանկտ Պետերբուրգում ավարտված շախմատի Եվրոպայի կանանց անհատական 10-րդ առաջնությունում հայաստանցի Լիլիթ Մկրտչյանը Ռուսաստանի ներկայացուցիչ Տատյանա Կոսինցեւայի հետ լրացուցիչ մրցամարտից հետո նվաճեց Հին Աշխարհամասի փոխչեմպիոնուհու կոչումը: Կանոնակարգի համաձայն՝ նրանց միջեւ անցկացված թայ-բրեքի առաջին պարտիայում սեւ խաղաքարերով հանդես եկող Կոսինցեւան հաղթանակ տարավ: Երկրորդ պարտիայում նրան բավարարում էր անգամ ոչ-ոքին, ինչին էլ հասավ: Երկու
«Ցեխ մի շպրտեք մեծության վրա»
Կամ գրական պուրիտանների ու գրականության մասին «Այսօր նկատում եմ, որ մարդիկ ամեն ինչ անում են օրիգինալ երեւալու համար: Եթե հնարավորություն լինի էկրանի առջեւ հանվել, սիրով կհանվեն, միայն թե էկրանից երեւան: Ու հանկարծ էկրանին հայտնվում է ինչ-որ կերպար, որ փորձում է ուղղակի փոշիացնել մեծ գրողների ժառանգությունը: Քննադատել կարելի է նաեւ Շեքսպիրին, բայց ուղղակիորեն ցեխ շպրտել մեր
ՎԱՅՍԸ ՎՆԱՍԵՑ ՄԱԶՄԱՆՅԱՆԻՆ
Նրա «Մարատը եւ մարքիզ դը Սադը» պիեսի մազմանյանական բեմադրությունը չէր ստացվել Օրերս կայացավ «Գոյ» փորձարարական թատրոնի ղեկավար Արմեն Մազմանյանի «Մարատ-Սադ» բեմադրության պրեմիերան՝ ըստ գերմանացի գրող եւ նկարիչ Պետեր Վայսի «Մարատը եւ մարքիզ դը Սադը» պիեսի: Սունդուկյան թատրոնի պատին փակցված հսկա ազդագրի վրա գրված էր, որ այն պրեմիերա է, որը ներկայացնում է հեղափոխական Մարատի կյանքն ու
ՕԲԱՄԱՆ ՁԵՌՔ Է ՄԵԿՆՈՒՄ ԻՐԱՆԻՆ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրանի իշխանություններին ուղղված տեսաուղերձ է տարածել, որում առաջարկել է պաշտոնական Թեհրանին վերսկսել հարաբերությունները՝ միջազգային հանրության մեջ արժանի տեղ գրավելու նրա իրավունքն ընդունելով: «Մենք ունենք լուրջ տարաձայնություններ, որոնք ժամանակի ընթացքում խորացան, այժմ իմ վարչակազմն ուզում է վարել այնպիսի դիվանագիտություն, որը հաշվի կառնի հարցերի ողջ ներկապնակը եւ ուղղված
«Նաբուկոն» հարցականի տա՞կ է Հինգշաբթի օրը Բրյուսելում բացված Եվրամիության համաժողովը նվիրված էր տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար ԵՄ-ի հատկացրած գումարների բաշխմանը: Ըստ «Կոմերսանտ» թերթի՝ Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը հայտարարել է, որ գումարները պետք է հատկացվեն միմիայն այն ծրագրերի համար, որոնք հնարավոր է իրականացնել մոտակա 1-2 տարվա ընթացքում: Այդպիսով հարվածի տակ է հայտնվում «Նաբուկո» գազատարի կառուցումը, որը
Որոշ ընկերներ
Հիլարի Ռոդհամ Քլինթոնը արժեզրկում է Պետդեպարտամենտի՝ մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը: Պետքարտուղար Հիլարի Ռոդհամ Քլինթոնը շարունակում է արժեզրկել Միացյալ Նահանգների՝ մարդու իրավունքների պաշտպանության դիվանագիտական ավանդույթը: Ասիա իր առաջին օտարերկրյա շրջագայության ժամանակ նա արհամարհանքով էր արտահայտվել Չինաստանի կոմունիստական կառավարությանը առնչվող մարդու իրավունքների խնդրի բարձրացմանը, նշելով, որ «այդ հարցերը չեն կարող բախվել» տնտեսական, անվտանգության կամ բնապահպանական խնդիրների հետ:
ՄԻ ԲԱՆ Է ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՏԱԼԸ, ԱՅԼ ԲԱՆ՝ ԴՐԱՆՔ ԸՆԴՈՒՆԵԼԸ
Հանրային խորհրդի աշխատանքի արդյունավետությունը, ըստ Արշակ Սադոյանի, մեծապես կախված է հանրային ուշադրությունից: – Պարոն Սադոյան, չնայած Հանրային խորհրդի նախաձեռնող խմբում ակտիվ մասնակցությանը, Ձեր անունը չկար ՀՀ նախագահի կողմից օրերս նշանակված խորհրդի տասներկու անդամների շարքում: Ո՞րն է պատճառը: – Հանրային խորհրդի անդամների մեկ երրորդին նշանակում է նախագահը, մնացած անդամներն ընտրվում են: Քանի որ, համենայնդեպս, իմ իմիջը
Իրեն մեղավոր չի ճանաչում
Ցմահ ազատազրկում՝ կեղծ ցուցմունքների հիման վրա Ցմահ ազատազրկման դատապարտված Հենրիկ Հովնիկյանը երեկ «Առավոտի» միջոցով փորձել է հրավիրել ՀՀ նախագահի ուշադրությունը իր քրեական գործի վրա. «Մեծարգո նախագահ, գտնվում եմ ծայրահեղ իրավիճակում եւ միայն Դուք կարող եք անդրադառնալ այս չարաբաստիկ գործին, ինչը որոշիչ կլինի ինձ համար, քանի որ տուժող կողմը «Ավիասերվիսի» տնօրենն է: Իսկ այդ կառույցի սեփականատիրոջը
ՎՏԱՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԲՆԱԿԱՐԱՆԻՑ
ՀՀ վճռաբեկ դատարանում՝ լռության միամսյակ 5 տարի առաջ Հրանտ Տեր-Հակոբյանը $92 հազարով վաճառել է իր՝ Այգեստան 9-րդ փող. թիվ 103 սեփական տունը: Նա այդ գումարի մի մասով 2005թ. Թելման եւ Արթուր Յոլչյաններից (5600 դոլարով) գնում է Շենգավիթի 3-րդ փող. 14 տան մի մասը, վերակառուցում այն: Հ. Տեր-Հակոբյանի մահից հետո տան վերանորոգման աշխատանքներն ավարտին են հասցնում
2 միլիարդ՝ Գյումրիին
Փոխվարչապետը թեեւ «Նոստրադամուսը չէ», բայց կարծում է, որ ճգնաժամը շինարարությանը չի խոչընդոտի: Երեկ աշխատանքային այցով Գյումրի ժամանած տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը երկու կարեւոր տեղեկատվություն հաղորդեց գյումրեցիներին: Ինչպես հայտնի է՝ վերջին շրջանում գյումրեցիների խոսակցության միակ թեման ձգձգվող բնակարանաշինությունը եւ Շիրակի մարզպետի հավանական փոփոխությունն է: Փոխվարչապետը իր խոսքը սկսեց «բարի» լուրերով. տեղեկացրեց, որ կառավարությունը բնակարանաշինության
ՆԻԿՈԼԱՅ ՑԱՐԻ ՈՏՔ ԴՐԱԾ ՏՈՒՆՆ ԷԼ ԵՆ ԻՐԱՑՐԵԼ
Վանուշ Արզաքանյանին հաջողվել է իրացնողների ձեռքից փրկել միայն պատմական մեծ արժեք ներկայացնող սեղանը, որի շուրջ ժամանակին ճաշել է Նիկոլայ Առաջին ցարը: Վանուշ Արզաքանյանը համբերատար սպասում է իր հերթին: Արդեն երկու ձմեռ է՝ Վանուշ Արզաքանյանը կնոջ հետ տնակային պայմաններում է ապրում: Նրա ընտանիքը, հարյուրավոր բնակիչների նման, հանուն պետական շահի, վտարվել է Արամի 86 հասցեի իր տնից
«Վեդի Ալկոյի» գործերը վատ են Ֆինանսական միջոցների բացակայության եւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքով «Վեդի Ալկո» ընկերությունում լուրջ խնդիրներ են առաջացել՝ կապված իրացման եւ արտահանման հետ: Այս մասին «Արմինֆոյին» ասել է «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր, ԱԺ պատգամավոր Մանվել Ղազարյանը: «Ընկերության արտադրանքը հիմնականում արտահանվում էր ռուսաստանյան շուկա: Սկսած 2008 թվականի սեպտեմբերից, արտահանման ծավալները կտրուկ նվազեցին, իսկ այս
ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԸ ՑՐՏԻՑ ԿԱՊՏՈՒՄ ԵՆ
Աշխատանքի տեսչության ստուգայցերից պարզվել է, որ տոնավաճառներում բացակայում են առեւտրի կազմակերպման անգամ ամենատարրական պայմանները: Այս տարվա հունվարի 24-ին, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը 3 նախարարների եւ այլ պաշտոնյաների ուղեկցությամբ ցուցադրական ստուգայց կատարեց «Վաղարշ եւ որդիներ» ոսկու տոնավաճառ եւ հայտարարեց շուկայի խայտառակ, անմարդկային պայմանների մասին, Աշխատանքի պետական տեսչությունը հիշեց, որ պետք է ուսումնասիրել եւ ծանոթանալ մյուս տոնավաճառներում
«ՄԵԿ ԱՆԳԱՄ ՉԷ, ՈՐ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԽՆԴՐԵԼ ՄԵՐ ՍԽԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
Ասում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը – Կառավարության մարտի 5-ի նիստում անդրադառնալով Վազգեն Սարգսյանի 50-ամյակին՝ նշել էիք. «Նա խիզախ եւ համարձակ մարդ էր, երբեք չէր թաքնվում իր ընկերների թիկունքում, միշտ ամենաբարդ պահերին մեր ժողովրդի պատմության ծանր խնդիրները վերցնում էր սեփական ուսերին եւ հաջողությամբ լուծում»: Որպես ԱԺՄ վարչության նախկին անդամ՝ հետաքրքիր է՝ արդյոք Ձեր այս գնահատականը
Դժգոհ են հավասարապես
Պատգամավորները փնթփնթացին լրագրողների վրա Քաղաքական ուժերը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ խոսքները մեկ արած քննադատեցին լրատվամիջոցներին: Լրագրողներից հավասարաչափ դժգոհ էին եւ ընդդիմությունը՝ հանձին «Ժառանգության», եւ կոալիցիան՝ ի դեմս ՀՀԿ-ի: Այս երկու ուժերի ներկայացուցիչները գրեթե նույն բառապաշարով ԶԼՄ-ների հասցեին կոշտ բաներ ասացին: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը որոշեց բոլորին հանդուրժողականության կոչ անել. «Ես չգիտեի, որ հայոց գրերը երբեւիցե
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ» ՓՈԽԶԻՋՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՐՎԵԼ
«Ես շատ կուզենայի, որ «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը միասնաբար մասնակցեին առաջիկա ընտրություններին»,- ասում է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Մամուլում արդեն հրապարակվել է, որ մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցությունը հրաժարվել է այդ ցուցակում իր տեղերից՝ հօգուտ «Ժառանգություն» կուսակցության: Հիշեցնենք, որ մարտի 16-ին վերջինիս վարչության նախագահ,
«ԹՈՂՆԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՅՆԱԿ՝ ԱՆԽՈՀԵՄ Է»
Երեկ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սերժ Սարգսյանի հրավերով երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգասրահ էին հրավիրվել ՀՀ-ում գրանցված 72 կուսակցություններից 63-ը, չէր հրավիրվել 9 կուսակցություն, որոնք, ինչպես փոխանցեց նախագահի մամուլի խոսնակը՝ կամ չեն գործում, կամ՝ չունեն ընտրված նախագահներ: Հրավերը 63-ից ընդունել էր 48 կուսակցություն: «Ժառանգություն» կուսակցությունը եւ ՀԱԿ-ը չէին ընդունել հրավերը: Հանդիպմանը չէր մասնակցում կոալիցիայի
ԴԵՌ ՆՈՐ ԵՆ ՍԿՍՈՒՄ ՁԵՎԱՎՈՐԵԼ
Հայաստանում սկսվել է դատական համակարգի ձեւավորումը, սակայն դեռեւս դատական իշխանություն չկա. ըստ «ՆՏ»-ի՝ այս մասին «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափորոշիչների կիրառումը ՀՀ դատաիրավական բարեփոխումների համատեքստում» համաժողովում երեկ հայտարարել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: «Առավոտի» կողմից հավելենք, թե ուշագրավ է, որ ձեւավորման այդ գործընթացը սկսվել է Հայաստանի անկախության հռչակումից 17 տարի անց: Եվ առավել ուշագրավ
ԵՎ ՋՐՀՈՐԸ ՊԱՊԻՍ
Թերեւս, իմ կյանքում ամեն ինչ կարող էր լինել այլ կերպ՝ եւ ես կործանիչ ինքնաթիռի օդաչու դառնայի, ինչպես Էկզյուպերին կամ Ռիչարդ Բախը, սակայն՝ ես այդպես էլ չուզեցի մնալ Բեռլինի համալսարաններն ավարտած եւ սիբիրյան երկար աքսորներից վերադարձած, Անապայում ապրող իմ Արտաշես Սարյան պապիս տանը, ուր ես պիտի գնայի ռուսական դպրոց: Խորքային պատճառն այն չէր, սակայն, թե ես՝
ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Մարտի 18-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի հրապարակի մատույցներում էին հավաքվել քաղաքի տաքսիների եւ երթուղային տաքսիների վարորդները՝ բողոքելու «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում կատարված փոփոխություններից: Վարորդները բողոքում են նոր հայեցակարգի մի շարք պահանջներից, սկսած տաքսոմետրի, դեղին համարանիշների տեղադրումից, մինչեւ մեքենաների վրա տաքսու նշանների պարտադիր առկայություն եւ մեքենաների թարմացում: Համաձայն փոփոխությունների, նախկին ԽՍՀՄ արտադրության մեքենան չպետք է լինի 8-10
«ՀԱԿՈԲ ՄՆՁՈՒՐՈՒ» ԳՈՐԾԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Երեկ Շիրակի մարզի վարչական դատարանում քննարկվեց Գյումրիի Հակոբ Մնձուրու անվան թ. 19 դպրոցի կառավարման խորհրդի նախկին նախագահ Ռուզան Մովսիսյանի հայցն ընդդեմ Շիրակի մարզպետի: Հայցվորը պահանջում է անվավեր ճանաչել մարզպետի ս/թ փետրվարի 10-ի որոշումը, համաձայն որի՝ տիկին Նանյանը դադարեցրել է իր լիազորությունները ու դպրոցի տնօրենի պաշտոնակատար Անահիտ Բաղդասարյանին հանձնարարել քսանօրյա ժամկետում կազմակերպել խորհրդի նոր անդամների ընտրություն:


















































