Օրվա լրահոսը
ԻՍՐԱՅԵԼԸ ԳՆԴԱԿՈԾՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆԻ ՏԱՐԱԾՔԻՑ
Երեկ առավոտյան Իսրայելի հյուսիսը ենթարկվել է հրթիռային հարձակման: Ըստ բժիշկների՝ 2 հոգի ստացել են բեկորային վնասվածքներ, մի քանիսն էլ՝ նյարդային շոկ: Հրթիռային գնդակոծման աղբյուրի վերաբերյալ կան տարբեր վարկածներ: Ըստ Լիբանանի ռազմական փորձագետների՝ հարձակումն իրականացրել է Սիրիային հարող Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատը: Իր հերթին Լիբանանի ոստիկանությունը հայտնում է, որ հարձակումն իրականացրել են պաղեստինյան արմատական խմբավորումները, որոնք
Դասերը «բոյկոտե՞լ» են
Երեկ՝ երկրորդ ուսումնական կիսամյակի առաջին օրը, հանրակրթական դպրոցներում աշակերտների հաճախելիությունը գոհացուցիչ չի եղել: Երեկ ավարտվեց 3-11-րդ դասարանցիների ձմեռային արձակուրդը, իսկ 1-2-րդ դասարանցիները դպրոց կհաճախեն հունվարի 22-ից: Քանի որ վերջին տարիներին սա առաջին դեպքն է, երբ երկրորդ ուսումնական կիսամյակն այսքան վաղ է մեկնարկում, մանկավարժների եւ հատկապես ծնողների շրջանում այն դժգոհության պատճառ է դարձել: Ծնողները հիմնականում մտահոգված
ԳՈՒՑԵ ՎԵՐՋԱՊԵՍ ՍԿՍԵՆ ԿԱՐԴԱԼ
«Այբենգիր» հրատարակչության տպագրած գունեղ եւ հետաքրքրաշարժ մանկական գրքերը երեխաների մեջ կարդալու ցանկություն առաջացնելու նպատակ ունեն: Սովետական դասական կրթություն ստացած միջին սերունդը, որն իր առավոտը չէր պատկերացնում առանց մի կապոց թերթերի, իսկ երեկոն՝ առանց մի քանի էջ գրքի, սիրում է նոր սերնդին մեղադրել ընթերցասիրության բացակայության մեջ: Գրքերի հանդեպ մերժողական վերաբերմունքն ունի իր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները,
«ՀԱՄԱԿ ՍԵՐ ԵՄ՝ ՍԻՐԵԼԻՍ, ՀԱՄԱԿ ՍԵՐ ԵՄ ՆԱԵՎ ԱՏԵԼԻՍ»
Զրույցներ Տիգրան Մանսուրյանի հետ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆ.– Դու համե՞ստ մարդ ես: Եվ, առհասարակ, ի՞նչ է համեստությունը քո ըմբռնմամբ… Իմ հարցերից ցանկացածին կարող ես չպատասխանել՝ նկատի ունենալով այն հանրահայտ ճշմարտությունը, թե ինչը քո մասին չես ասի դու, ոչ ոք չի կարողանա կրկնել: ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ.– Այս կարգի ածականներով իմ անձը քննարկելու պատրաստ չեմ եղել երբեք: Ի՞նչ նկատի ունես
Ոմանց՝ գազ, ոմանց՝ լաբորատորիաներ
Ցուլի տարին հաջողությամբ մեկնարկեց Արմավիրի մարզի Արազափ գյուղի համար: Այս համայնքում դեռ 10 տարի առաջ գազատար էին կառուցել, որի 3 կմ-անոց հատվածը, սակայն, մի օր անհետացել էր: Այդ պահից սկսած, արազափցիները հույսները կտրել էին, որ երբեւիցե գազ կունենան: Բայց «ՀայՌուսգազարդի» եւ Արմավիրի մարզի ղեկավարությունը Ամանորից առաջ անակնկալ մատուցեց. 2008-ի վերջին օրերին գյուղում հայտնված գազամատակարարները շատ
ՑՈՒԼԻ՞, ԷՇԻ՞, ԹԵ՞ ՊԱՐՏՔԻ ՏԱՐԻ
2009-ի տարեմուտին Նոյեմբերյան քաղաքում ձյուն տեղաց: Ասում են՝ նոր տարվա համար լավ նշան է: Նշանների մասին՝ հանգամանալից: 2009-ի առիթով Ադրբեջանի հետ սահմանամերձ այս քաղաքում բնակիչները տան պատշգամբներից կարմիր շոր, շապիկ կամ ժապավեն էին կախել՝ իբրեւ հաջողության նշան: 2009 թվականը ցուլի տարի է, ցուլն էլ գժվում է կարմիր գույնից: Սակայն դա՝ ոչինչ: Մի ուրիշ նախապաշարմունք էլ
Դատավորը զարմանում է թաղապետարանի վրա
Տեղական ինքնակառավարման եւս մի մարմին պարտվեց Դեկտեմբերի 30-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնին (ԻԱԿ) ամանորյա նվեր մատուցեց ՀՀ վարչական դատարանը՝ ամբողջությամբ բավարարելով Արաբկիրի թաղապետարանի դեմ հայցը: ԻԱԿ-ը պահանջում էր տեղական ինքնակառավարման մարմնի գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ եւ դատարանից խնդրում էր, որպեսզի թաղապետարանին պարտադրի իրենց տրամադրել տեղեկատվություն տարածքի հաշվառված եւ չսեփականաշնորհված բնակարանների, սեփականության իրավունքով համայնքին պատկանող բնակարաններից դատարանի
ՍԻՐԱՎԵՊՆ ԱՎԱՐՏՎԵՑ ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅԱՄԲ
Հանուն սիրո՝ տղան Ամանորի գիշերը սպանեց մորը Այս տարի էլ Գյումրիում Ամանորը սկսվեց արտառոց՝ քրեածին պատմություններով: Շիրակի մարզի ոստիկանության քննչական բաժնի տեղեկությունների համաձայն, հունվարի 3-ին, ժամը 24.00-ի սահմաններում, Գյումրիի Թբիլիսյան խճուղու 159 ա շենքի 47-րդ բնակարանի բնակիչ Սամվել Էլոյանը հատակ մաքրող փայտով սպանել է 70-ամյա մորը: Իսկ պատճառը եղել է այն, որ նա ցանկացել է
Ձյունը լավ չեն մաքրել
Սակայն թաղային համայնքները վստահեցնում են, որ աշխատել են առանց ընդմիջման Մայրաքաղաքի բոլոր համայնքները, դեռ ձմեռը չեկած, նախապատրաստական աշխատանքներ էին տանում: Երեւանի քաղաքապետարանը դեռեւս անցած տարի մի քանի անգամ հայտարարել էր, որ հսկայական քանակությամբ աղ ու ավազ է գնել ձմռանը սառցակալած փողոցներն անվտանգ դարձնելու նպատակով: Սակայն ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս մտավախություն կար, որ Երեւանի
«ՇՇԵՐ ԵՄ ՀԱՎԱՔԵԼ ՈՒ ԵՐԱԶԱՆՔ ՊԱՀԵԼ»
Ամեն Ամանորի Գայանեն երազանք է պահում, որ գոնե այդ տարին տարբերվի մյուսներից ու տաք կտուրի տակ մեկն իրեն «ջան» ասի: Գայանեն շիշ է հավաքում, որ հաց գնի: Բարեգործական ճաշարանում օրը մեկ անգամ սնվելը Գայանեի հոգսը փոքր-ինչ թեթեւացնում է: «Ցրտին բոլորովին չեմ դիմանում, բայց ստիպված եմ օրվա մեծ մասը փողոցներում լինել: Շշեր եմ հավաքում ու
«Հայերը լոտո խաղացող ազգ են»
Կարծում է Պետեկամուտների կոմիտեի պաշտոնյան եւ հավաստիացնում, որ ՀԴՄ կտրոնն այսուհետեւ դառնում է անվճար լոտոյի տոմս, որով յուրաքանչյուր ամիս շուրջ 10 հազար հոգի կշահի 5000-ից մինչեւ 5 միլիոն դրամ: Փետրվարի 6-ին կլինեն առաջին շահումները: Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունը 2009 թ. հունվարի 1-ից սկսում է հատուկ համարների միջոցով ՀԴՄ կտրոնների վիճակահանություն՝ ստվերային ապրանքաշրջանառությունը նվազեցնելու եւ
ԴԱՏԱՐԱՆ՝ ՀԱՐԿԱՅԻՆԻ ՄԵՂՔՈՎ
Հարկային ծառայության աշխատակիցների անբարեխիղճ աշխատանքի պատճառով տնտեսվարողները «դատարանների» դռներն են ընկնում: Վերջերս ՀՀ իշխանությունները պարբերաբար վստահեցնում էին, որ հարկայինում եւ մաքսայինում կատարված բարեփոխումներն արդյունավետ կլինեն թե՛ տնտեսվարողների եւ թե՛ պետության համար, որ լուրջ առաջընթաց կլինի ոչ միայն հարկահավաքման գործում, այլեւ՝ փաստաթղթաշրջանառության: Ասենք, օրինակ, հարկային-տնտեսվարող շփումը կնվազի, կամ դիմումների եւ փաստաթղթերի հետ կապված խնդիրները կլուծվեն մաքսիմալ
Դատախազությունը կոծկում է փաստերը
Այդպես պնդում է «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող հանրային հանձնաժողովը Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ՀՀ ՆԳ նախկին նախարար, գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանը հրապարակել է «Մարտի 1»-ի իրադարձություններն ուսումնասիրող հանրային հանձնաժողովի հայտարարությունը՝ ՀՀ ոստիկանության սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների եւ ՀՀ դատախազության կողմից նրա սպանության հանգամանքները կոծկելու ու այդ սպանությունը ընդդիմության վրա բարդելու փորձերի
ԱՆԸՆԴՀԱՏ ՀԵՏԱՁԳՎՈՂ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
«Յոթի» դատավարությունը դատաքննության փուլ դեռ չի հասել Այսօր Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում շարունակվելու է «Յոթի» գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ դատավարության նախորդ՝ 2008թ. դեկտեմբերին կայացած բոլոր երեք նիստերում էլ հայտարարվել է ամբաստանվող 7 քաղբանտարկյալներին դատարանի դահլիճից հեռացնելու եւ դատական նիստը հետաձգելու մասին: Բոլոր այս որոշումները դատավոր Մնացական Մարտիրոսյանը պատճառաբանել է ամբաստանվող յոթնյակի կողմից «ոտքի՛,
ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՉԻ ԶԱՐՄԱՆՈՒՄ
Ազատազրկված 42 քաղաքական գործիչները հանդես են եկել հայտարարությամբ, որով դժգոհում են օմբուդսմենի գործունեությունից եւ հայտարարում են, որ վերջինս պետք է հրաժարական տա: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ օմբուդսմենի գործունեության հանդեպ նման վերաբերմունքն իր համար զարմանալի եւ անսպասելի չէ. «Քանի որ քաղաքական դաշտում անհանդուրժողականությունն է տիրում, օմբուդսմենի համար առավել
Լարվածությունը չի կարող լինել միակողմանի
Վստահ է Մարտի 1-ի հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով Հայ ազգային կոնգրեսի շրջանակներում գործող հանրային հանձնախմբի համակարգող, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանն «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ շատ ճիշտ է համարում ընդդիմության չմասնակցությունը մարտի 1-ի հանձնաժողովի աշխատանքներին. «Ժամանակն էլ ցույց տվեց, որ հանձնաժողովը ընդամենը ստեղծվել է հասարակական ուշադրությունը շեղելու համար.
ՈՉ ԹԵ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ
Այսպես կարելի է բնութագրել ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանի հարցաքննությունը «7»-ի գործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանը 2008-ի մարտի 19-ին բավարարել էր ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ Վահագն Հարությունյանի միջնորդությունը եւ թույլատրել խուզարկություն կատարել Արա Սահակյանին «փաստացի պատկանող» (այս ոչ իրավական ձեւակերպումը մեջբերում է դատարանի որոշումից)
«ԻՆՉՊԵՍ ՈՒՌԻՆ ՈՒ ԲԱՐԴԻՆ»
2009-ին էլ հայաստանյան քաղաքական ուժերի մի մասը շարունակելու է ճգնել ազգի համար, մյուսները՝ «կազմաքանդել» իշխանական բուրգը: Ի տարբերություն հայաստանյան այլ քաղաքական միավորների, որոնք աշխատանքային ռիթմի անցնելու փորձեր էին անում հունվարի 7-ից սկսած, Հայ ազգային կոնգրեսը հունվարի 3-ից, այսպես կոչված, նախապատրաստական եւ պլանավորման փուլի մեջ էր: Երեկ «Առավոտը» փորձեց ճշտել, թե 2009 թվականին գործունեության ո՞ր ոլորտներն
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԽՓԵԼ ԱՏԱՄՆԵՐԻՆ
Լրագրողների հետ տարեվերջյան զրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանը, ըստ «Արմինֆո»-ի, խոսել է երկրի ֆինանսական հատվածի հաստատունության հարցին առնչվող շահարկումների անթույլատրելիության մասին. «Դա բավականին նուրբ ոլորտ է, եւ եթե ներդրողների շրջանում ստեղծվում են բացասական ակնկալիքներ, դա կարող է խնդիրներ ստեղծել աշխարհի ամենաառողջ պետությունում»: Միեւնույն ժամանակ վարչապետն ասել է, որ «հարկավոր է հասցնել այն մարդկանց ատամներին, ովքեր փորձելով
ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆՔ 1993 ԹԻՎ
Երեկ «Սիվիլիթաս» նորաստեղծ հիմնադրամը ներկայացրեց «Հայաստան-2008, ճգնաժամ եւ հնարավորություն» առաջին զեկույցը: Այն մեկ տասնյակից ավելի մասնագետների եւ վերլուծաբանների աշխատանքի արդյունք է: Հիմնադրամի նախագահ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի խոսքերով՝ այս տարի 3 կարեւորագույն խնդիր է եղել, որոնք ազդել են ՀՀ տնտեսության վրա՝ մարտի 1-ը, ռուս-վրացական հակամարտությունը եւ համաշխարհային ճգնաժամը: Բացի այդ, Վ. Օսկանյանի կարծիքով, Հայաստանի համար
ԴԱԺԱՆՈՒԹՅԱՆ ԱՓԱՆԻՇՆԵՐԸ
Արձագանք «Ոչ թշնամի, ոչ բարեկամ» խմբագրականին («Առավոտ», 16.12. 08թ.) Հարգելի պարոն Աբրահամյան. Թույլ տվեք չհամաձայնիլ ձեր այն մտքին, թե 1915 թվականի Մեծ եղեռնը տեղի ունեցավ ոչ թե այն պատճառով, որ «թուրքերն ատում էին հայերին կամ նրանց թշնամի էին համարում…»: Այո, Եղեռնի ծրագրումին մեջ թուրք ժողովուրդը մասնակցություն չունի, սակայն գործադրումին մե՞ջ… Չեմ կարծեր, որ թրքական կեդրոնական
Թող լինի խաղաղության տարի
Սիրելի հայրենակիցներ. Շնորհավորում եմ ձեզ՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, ցանկանում ուրախ տրամադրություն, առողջություն եւ խաղաղություն: Անցնող տարին մեր ժողովրդի համար լի էր իրադարձություններով, հաջողություններով ու նվաճումներով, սակայն մեծագույն ձեռքբերումը, անկասկած, խաղաղության պահպանումն էր։ Այն խաղաղության, որը տարիներ առաջ նվաճվեց մեծագույն զոհողությունների, հազարավոր մարտիկների կյանքի եւ սխրանքների գնով: Հայրենակիցներ. Պետականության կայացման դժվարին գործընթացում
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք յոթերորդ Գլուխ տասնվեցերորդ ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻՆԵՐ Մենք քնած ժամանակ էլ ենք մեզ ավելի սիրում, քան՝ ուրիշներին, ու երեւի էդ է պատճառը, որ մեր բոլոր երազներում որոշակիորեն կանք, եւ եթե երբեմն մեր երազներից բացակայում ենք ու մեր փոխարեն ուրիշներին ենք մեր երազների մեջ տեսնում, արթնանալով՝ ամբողջ օրն անհանգիստ ֆռֆռում ենք, փորձելով գուշակել՝ մեր իսկ
ՍԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՄՐՑԱՇԱՐԸ ՉԷՐ
Էլիստայում ընթացող շախմատի ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարը մոտենում է եզրագծին Մասնակցության իրավունք նվաճած 14 ուժեղագույն շախմատիստների մեջ տեղ զբաղեցրած հայաստանցի գրոսմայստեր, համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն Վլադիմիր Հակոբյանին առայժմ չի հաջողվում իր երկրպագուներին ուրախացնել: Նա 10-րդ տուրում, բուլղարացի Իվան Չեպարինովի հետ հանդես գալով սեւ խաղաքարերով, 59-րդ քայլում իրեն պարտված ճանաչեց: Սա Վլադիմիրի երրորդ պարտությունն է Էլիստայում: Մրցաշարը
ՉԻՆԱԿԱՆ ԿԱՐՄԻՐԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ
ԱԺ նախագահի խորհրդական Վիկտոր Մնացականյանը փոքրամարմին չինուհիների կողքին իսկական հսկա էր թվում: Չինաստանի խորհրդարանի հսկայական միջանցքում թարգմանչուհին բացատրում էր, որ վերեւում շողացող ջահը կշռում է մոտ 1 տոննա: Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը այլ բան չէր մնում, քան՝ արագ հեռանալ ջահի տակից: Այս պարանը արգելափակոցի պես հառնեց մեր առջեւ, երբ երկու երկրների խորհրդարանների նախագահները ստորագրում
Չարյաց արմատներն ավելի խորն են
Արձագանք Շուշան Ղազարյանի «Խաչվածին մահ չկա» անտիպ գրքի հատվածին («Առավոտ», 20.12.2008) Մեծ հետաքրքրությամբ կարդացի հերթական հատվածը Շուշան Ղազարյանի «Խաչվածին մահ չկա» անտիպ գրքից: Ուզում եմ շնորհակալություն հայտնել հեղինակին այդ պատմական կարեւոր փաստերը պահպանելու ու, թեեւ ուշ, մեր «դատին ներկայացնելու» համար: Սղագրությանը նախորդող ներածությունից ու սղագրությունն ընդմիջող մեկնաբանություններից հստակ զգացվում է հեղինակի գնահատականն այդ օրը եւ
«Ո՞Վ Է ՔԵԶ ԽԱՆԳԱՐՈՒՄ»
Արձագանք՝ «Չենթարկվել սխեմաներին» հոդվածին («Առավոտ», 13.12.2008) Սիրելի Արամ Աբրահամյան, կարդացի խմբագրականդ մի քանի օր առաջ: Այն ինձ խիստ հուզեց ոչ միայն այն պատճառով, որ ամբողջովին համաձայն եմ մտքերիդ հետ, այլ նաեւ՝ որովհետեւ բոլոր այդ հարցերն առնչվում են ինձ անձամբ: Կուզենայի կիսել հետդ մտքերս: Գրում ես. «Մտավորականները, որոնք միանգամայն արդարացիորեն պահանջում են 1915 թվականի ցեղասպանության ճանաչումը,
Ընթացիկ ստուգումներն ավարտվեցին
Եվ բացի աշակերտների գիտելիքներից, այլ բաներ էլ բացահայտվեցին Ինչպես արդեն տեղեկացրել էինք («Առավոտ», 17.12.08), դպրոցներում գիտելիքների ընթացիկ ստուգման եւ գնահատման նպատակով ԿԳՆ գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) կազմել է ընթացիկ գնահատման թեստեր, եւ դեկտեմբերի 17-19-ը hանրապետության դպրոցների 8-րդ եւ 10-րդ դասարաններում անցկացվեց ընթացիկ գնահատում: 10-րդցիները լրացրեցին հայոց լեզվի, մաթեմատիկայի եւ պատմության թեստերը, իսկ 8-րդ դասարանցիները
ԵԹԵ ՔԻՉ ԼԻՆԻ ՍՈՒՏԸ
Ըստ լրագրողների՝ այս դեպքում ամեն ինչ շատ ավելի լավ կլինի Խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրել էր տարեմուտի ֆուրշեթի: Եթե նախորդ տարիներին այս կարգի ֆուրշեթներն անցկացվում էին խորհրդարանի բուֆետում՝ առաջին հարկում, ապա երեկ լրագրողները հրավիրվել էին ոսկեզօծ դահլիճ: Այս կապակցությամբ չուշացավ լրագրողների հումորը՝ «Ազգային ժողովի դերը բարձրացել է երկու հարկով»: Ի պատասխան «Առավոտի» հարցին՝
Ինչպես մեծարել Սարոյանին
Նրա երեւանյան արձանի մտահղացման հեղինակի դիտարկումները Վերջերս Երեւանում՝ Մոսկովյան-Մաշտոց խաչմերուկում, բացվեց Վիլյամ Սարոյանի արձանը: Երեւանում մեծանուն հայորդու արձանը տեղադրելու մտահղացումը Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանինն է: Նա «Առավոտին» պատմեց. «Գաղափարը ծագեց Բուդապեշտում, որտեղ գտնվում էի նկարահանումներով: Քաղաքի հենց կենտրոնում տեսա Վիլյամ Շեքսպիրի արձանը, որն ինձ հիշեցրեց՝ մենք Երեւանում Սարոյանի արձան չունենք… Վերադարձա Հայաստան եւ


















































